Sign in to follow this  
Followers 0
Inferno

Կյանքի կոչենք «Քարվաճառի գիտամշակութայի&

1 post in this topic

by Avetiq Mejlumyan (Notes) on Thursday, May 30, 2013 at 11:41pm

Սիրելի ընկերներ, եթե համաձայն եք չակերտներում բերված տեքստի հետ, կարող եք Ձեր ստորագրությունը թողնել՝ մեկնաբանության տեսքով: Ստորագրելու համար հարկավոր է նշել անուն-ազգանուն,զբաղմունք, պաշտոն: Եթե ցանկանում եք՝ ձեր մասին այլ լրացուցիչ տեղեկություններ ևս: Առաջին ստորագրությունը ես կդնեմ առաջին մեկնաբանությամբ:

Խնդրում եմ հաշվի առնել, որ դրված ստորագրությունը վերաբերելու է ոչ միայն այս հասցեատիրոջն ուղղված նամակին, այլև՝ հնարավոր այլ հասցեատերերին հղված նույնաբովանդակ նամակներին:Պարզ ասած, ձեր ստորագրությունն ուժի մեջ է լինելու՝ այս նամակն (աննշան փոփոխություններով) այլ հնարավոր աջակիցների ուղղելու համար:

Այս նոթը տարածելու և ստորագրելու համար կարող եք հրավիրել յուրաքանչյուրին:

Եթե կարող եք նամակը թարգմանել անգլերեն և ռուսերեն, խնդրում եմ այդ մասին նշել: Թարգմանությունները մեծապես կօգնեն աջակիցների ցանցի ընդլայնմանը:

Շնորհակալություն:

«One Armenia-ի սիրելի ընկերներ,

Մի քանի ամիս է, ինչ ոգևորությամբ հետևում ենք ձեր այն նախաձեռնություններին, որ Հայաստանի համար եք իրականացնում՝ Կարոտանի մաքուր ջրի ծրագրից մինչև Մոշաթաղի մանկապարտեզի կառուցումը:

Այս նամակով ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ոչ պակաս կարևոր ու հայրենանվեր մի նախաձեռնության վրա, որը կրկին ազատագրված հայրենիքում պետք է իրականացվի (ինչպես և Մոշաթաղի մանկապարտեզի պարագայում էր):

Այս նամակի ներքո ստորագրած բազմաթիվ անձանց համար Արցախի վերաբնակեցման գործընթացը զուգորդվում է Ալեքսանդր Քանանյանի (Ալեքսի) անվան հետ: Ալեքսին կարելիէ բնորոշել որպես մարդ-գաղափար, ով ազատագրված Քարվաճառում իր կեցությամբ և գործունեությամբ վերաբնակեցման լավագույն խորհրդանիշերից մեկն է հանդիսանում: 2001թ.-ից մշտապես հաստատվելով Արցախի Շահումյանի շրջանի կենտրոն Քարվաճառում՝ Ալեքսանդրն ակտիվ գործունեություն է ծավալել՝ վերաբնակեցման խնդիրներին նվիրված հարյուրավոր հոդվածներով հանդես գալով ինտերնետային մամուլում (հիմնականումhttp://www.artsakhtoday.com/ կայքում, նաև՝ http://vaykuneci.livejournal.com/ա...;ան հարթակում):

Ալեքսանդրի ներուժը, ցավոք, այսօր լիարժեք կիրառություն չի գտնում, քանի որ դրա համար չկան նպաստավոր պայմաններ: Տիրապետելով շուրջ 15 մեռած և կենդանի լեզուների, լինելով ինտելեկտուալ մեր ներուժ ունեցող գիտնական՝ Ալեքսանդր Քանանյանն իր կարողությունների փոքր մասն է միայն կարողանում օգտագործել վերաբնակեցման խնդիրների լուծման համար: Պատճառները բազմաթիվ են՝ Քարվաճառում գիտակրթական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ու ռեսուրսների բացակայությունից մինչև ֆինանսական միջոցների սղությունը:

Կարծում ենք, ձեր աջակցությունը մեծապես կօգնի Ալեքսի նոր նախաձեռնությունը՝ «Քարվաճառի գիտամշակութային կենտրոն»-ը կյանքի կոչելուն:

Այս կենտրոնը ձգտելու է.

- Քարվաճառի երիտասարդության համար գրաբարի, հայոց դասական երաժշտության և հայագիտական հարակից առարկաների մշտական հիմունքներով դասավանդում կազմակերպել,

- Հայաստանից և արտերկրից ժամանող հայ երիտասարդության համար հայագիտական և հայրենաճանաչողական դասընթացներ ու արշավներ իրականացնել,

- Քարվաճառում հայագիտական և հասարակագիտական գիտաժողովներ անցկացնել,

- Հայրենաճանաչության, հայրենադարձության և հայապահպանության ոլորոտներում՝ ճանաչողական հավաքներ, քայլարշավներ և կրթամշակութային ծրագրեր անցկացնել:

Կենտրոնի գործունեության համար սեփականաշնորհվել է 2040մ² ձորահայաց հողատարածք: Հիշյալ հողատարածքում կան չորս կիսավեր շինություններ, որոնցից երեքը հնարավոր է վերակառուցել առաջին իսկ փուլում:

Առաջին շինությունը ծառայելու է որպես ժամանած մասնակիցների կացարան, երկրորդը՝ հրավիրյալ մասնագետների, բանախոսների առաձնասենյակ-ննջարան, իսկ Տրտու գետի ձորապռնկին գտնվածը՝ որպես ամառային դասախոսությունների կիսաբաց դահլիճ՝ դեպի Տրտու գետն ու հանդիպակաց լանջերը բացվող զմայլելի տեսարանով:

Այս կիսավեր շինությունների լիարժեք վերականգնումը պահանջելու է էական (մինչև35-40 միլիոն դրամի) ներդրումներ և պատշաճ նախագծի պատրաստություն, ուստի դիտվում է որպես հեռահար և ոչ անմիջական նպատակակետ:

Կենտրոնի գործունեության սկզբնական փուլում թիմը ելնելու է առկա կամ հեշտորեն հասանելի հնարավորություններից:Օրինակ, սկզբնական փուլում հնարավոր է մեկ-երկու քայլարշավների, ինչպես նաև՝ Քարվաճառում ոչ բազմամարդ մեկ-երկու գիտաժողովների անցկացումը:

Կենտրոնի գրաշտեմարանի հարստացումը ենթադրում է թե՛ Հայաստանում լույս տեսնող հայագիտական գրականության փուլային ձեռքբերում, թե՛ թվայնացված գրաշտեմարանի հարստացում: Այս առումով շատ օգտակար կգտնվեն ոչ թանկ արժողությամբ համակարգիչներն ու էլեկտրոնային գրքերը, այլ համանման պարագաները:

Ներքոստորագրյալներս լիահույս ենք, որ ձեր աջակցությունը (լինի այն որևէ ինտերնետային հարթակում հանգանակության կազմակերպման կամ այլ եղանակով) ոգևորիչ խթան կդառնա այս գաղափարն իրագործելու համար:

Մենք՝ Քարվաճառի բարեկամներս, նույնպես կհամատեղենք մեր ուժերը՝ Քարվաճառը Հայոց կրթամշակութային, գիտական և ազգային նախաձեռնությունների ուրույն օջախի վերածելու գործում»:

Հ.Գ. Ալեքսանդր Քանանյանի էջն է ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/alexandr.kananyan

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0