Sign in to follow this  
Followers 0
Inferno

Օգնության Խնդրանք

1 post in this topic

«Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն․․․ Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝ մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի և Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով: ԽԱՆԴՈՒԹԻ ՄՈՏ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ: ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՉԷ, և ԽԱՆԴՈՒԹԻ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՐԿԵԼ: Ուռուցքը չի հասցրել տարածվել և ենթակա է բուժման արդյունավետ քիմիայով և դրան հաջորդող վիրահատական միջամտությամբ: Չնայած մեր սիրելի ընկերների պահվածքը այս իրավիճակում ինքնին արիության ու Հավատի մարդկանց վայել հզորագույն դրսևորում է, բայց մենք չենք կարող անմասնակից համակերպմամբ դիտել, թե ինչպես է բժշկության անհասելիության և, ըստ էության, նյութական պատճառով մարում մի լուսավոր հոգի: 2001 թ-ից, երբ Խանդութի ընտանիքը տեղափոխվել է Վերինշեն, այդ հիանալի անձնավորությունը իր ողջ բանական և հուզական կարողությամբ նվիրվել է Հայրենիքի այդ վերագտած անկյունին և, իր շնորհքն ու ավյունը չխնայելով, ծառայել հանրային բարօրությանը: «Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:», - սա Խանդութի խոսքերն են, որ անհնար է գերազանցել ոչ ճշմարտացիությամբ, ոչ էլ՝ բյուրեղյա հուզականությամբ: ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ԽՈՍՔԸ 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԿԱՐԳԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ Է: Խնդրում ենք հնարավորության չափով մասնակցել դրամահավաքին: Ժամանակը սուղ է, նպատակը կենսական ու բարձր:

Դրամական փոխանցումները կարող եք կատարել

arca #9051350200228953

«Արցախբանկ» ՓԲԸ

Ավետյան Խանդութ Հաշիվ․22300014787400

Այլ տարադրամով փոխանցումների համար․

USD INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA,

SWIFT: RZBAATWW

Acc: N 70-55.070.163/001

IBAN COD: AT343100007055070163

BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC

SWIFT: ARTSAM22

BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut

Account: 22300014787400

EUR INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA,

SWIFT: RZBAATWW

Acc: N 55.070.163/100

IBAN COD: AT583100000055070163

BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC

SWIFT: ARTSAM22

BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut

Account: 22300014787400

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0