Jump to content

Վահան Թեքեյան


Recommended Posts

ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ'Ս

Կանձրևե, տղա'ս... Աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:

Պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ...: Կանձրևե տղա'ս...:

Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,

Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`

Խորհելով պայծառ արևին անցյալ,

Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:

Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:

Լա'ց անմեղության արցունքը անդարձ,

Լա'ց չգիտնալով, խեղճ, անգե'տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա'ց, որ մեծնաս...:

Link to post
Share on other sites
  • 5 months later...

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա' ...

Ամեն գիշեր վերը, հո'ն, Արագածի գլխուն վրա

Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,

Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:

Զանի վառեց ու կախեց հո'ն, մեզ համար, հավիտյան...

Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,

Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,

Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...

Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,

Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին

Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...

Այդպես և ե'ս, ո'վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ

Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

Link to post
Share on other sites

ПАДУЧИЕ ЗВЕЗДЫ

Мои глаза падучих звезд полны.

Я собирал их летними ночами,

Когда, скользя средь сонной тишины,

Они сверкали кроткими лучами.

Я их собрал в полночном летнем храме,

Пока они, в паденье с вышины,

Цвели еще над вольными холмами

И, взрыв любовь, не умерли, как сны.

Моя душа отсель всегда светла.

Мои глаза – ларцы с лучистым кладом.

И в день, когда мне слишком тяжела

Скорбь нищего и горестным разладом

Тревога мрака входит в жизнь мою, –

Из этих звезд я солнце создаю.

Link to post
Share on other sites

Вновь память о тебе слезами обожгла,

Уже казалось - все, но этой ночью снова

Нахлынула, прося сердечного тепла,

Вошла в меня тайком, наследница былого.

Твой образ в эту ночь, твой голос в этот час

Преодолели явь - наперекор разлуке,

И я тобой дышу, и жизнь опять за нас,

И гладят мне лицо невидимые руки...

(дальше не помню... :blush: )

Link to post
Share on other sites
  • 2 years later...

Եկեղեցին Հայկական

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,

Ինչպես քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորհուրդ , մութ ու լոյս ,

Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն ,

Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ' է ծըփուն . . :

Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,

ՈՒ կը շնչեմ, կը լսեմ ՝ իր Յիսուսով մանկադէմ,

Իր սեղանէն մխացող , գուլայ - գուլայ խունկերով ,

Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով . . . :

Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին

Իմ պապերուս ՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին

Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ

Ու թաղուեցան անոտ մէջ հանդարտութեամբ, հեխութեամբ . . . :

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյն մ' ռ բանուած,

Որուն ետեւ , սըկիհին մէջ, կ' իջնէ ի՛նքը Աստուած,

Որուն առջեւ՝ գլխահարկ կա գայ իմ ազգըս ամբողջ

Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ :

Եկեղեցին Հայկական ՝ ծովուն դիմաց ալեկոծ

Նաւահանգիստ մ' է խաղաղ , ցուրտ գիշերին ՝ հուր ու բոց,

ՈՒ տփռակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝

Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ :

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի

Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.

Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն

Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն . . . :

:rolleyes: սկսեցինք տպել ..

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Գնացինք :)

Քու հիշատակդ այս գիշեր

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կը հուզե.

Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր

Ետ կը դառնա, իր հին տեղն ու հին գգվանքը կ'ուզե,

Կը սեղմըվի գրկիս մեջ, կը բարձրանա կուրծքս ի վեր...

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ՝ ականջիս,

Կը թրթռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես

Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կ'զգլխե, կ'օրրե զիս,

Մինչ երեսես ալ կ'անցնին կարծես մատներըդ անտես:

Ետ կը դառնան մի առ մի մեր հի ժամերն անկորուստ,

Կարավանին հետ աստղոց անոնք կ'ուգա՜ն վերստի,

Հոգիս փարա՜խն է բացվող ընդդեմ իր քա՛ղցր հոտին:

Հիշատակովդ, այս գիշեր, կ'զգամ անչա՛փ զիս հարուստ,

Այնչա՛փ բարի, երջանիկ... որ գթությամբ մը անհուն՝

Կը մտածեմ զայն բաժանել երկրի բոլոր խեղճերուն...

Link to post
Share on other sites

Հազարներու մեջեն

Հազարներու մեջեն մեկն, եղար այն մեկը այսօր,

Զոր զգայի թե սիրել անհունորեն կ'ըրնայի,

Նայվածքդ այնքա՜ն էր անուշ, ժպիտդ այնքա՜ն էր աղվոր,

Որ բխվեցավ հանկարծ հույսն հոգիիս մեջ ամայի...

Մազերդ էին ծոծրակիդ վրա ուղիղ կտրված,

Ինչպես մազերն Սփինքսին, և դեմքիդ գույնը ուներ

Հախճապակվո մը ազնիվ, ու թարթիչներդ աղվաբաց

Կը հուսեին այտերուդ վրա լուսնի ճաճանչներ...

Ոտքի ելար ու հանկարծ սիրտս թռավ կուրծքիս տակ,

Հասակդ ինչքա՜ն էր ճկուն, ինչքա՜ն փափուկ ու հարուստ,

Կ'երթար քայլվածքդ ալ՝ ինչպես կուտա երազ մը փախուստ...

ՈՒ հեռացար, շա՛տ անուշ, շա՜տ գեղեցիկ, շա՜տ հստակ.

Մթընցնելով, պարպելով սրահն ամբողջ քեզի հետ,

Շնորհներուդ բազմությամբ լեցընելով զիս հավետ...

Link to post
Share on other sites

Անունդ

Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես

Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպե՜ս սիրեցի...

Երկու վանկե՛րը անոր կը զրուցեմ գաղտնապես,

Եվ այն ամբողջ կը թվի սիրո մատյան մը ինծի...

Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես...

Հիմա հեռո՛ւ իրարմե՝ միայն անունըդ ունիմ

Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ...

Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ

Ես զայն կ' ըսեմ և ահա քեզ կը տեսնեմ քաղցրահուշ...

Հիմա հեռո՛ւ իրարմե՝ միայն անունըդ ունիմ...

Գեղեցկությունդ ու իմ սե՛րս հորինեցին զայն կարծես

Սիրտըս իր անդուլ տրոհմամբ անընդհատ զա՛յն կը հեգե՝

Թեպետ վաղո՜ւց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես...

Քեզ չճանչած ունեի՞ր դուն այդ անո՛ւնը միթե...

Գեղեցկությունդ ու իմ սե՛րս հորինեցին զայն կարծես...

Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.

Երկու վանկովն իր կ'ուզեմ խնկել իմ կյա՛նքս միայն,

Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝

Անունդ ի շուրթ դեռ կ'ուզեմ ողջունել ա՛յցը մահվան.

Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...