Satenik Posted December 27, 2003 Report Share Posted December 27, 2003 ԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ Օ՜, ծանր հոգսերի խղճո'ւկ զավակներ, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին. Տանջվում եք անվերջ-օրեր, տարիներ. Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին... Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով, Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին. Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով Դուք հաց եք տալիս հայրենի երկրին: Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ Դուք մշակում եք անմշակ դաշտեր. Ինչպես տանջանքում անլաց, անվհատ Դուք երգ եք երգում - վաստակի՜ երգեր: Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին, Երբ կրակ է թափում արևառ երկինք, Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին, Դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք: Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան Հայրենի երկրի կուրծքը պատռելով, Այնտեղ թաղում եք, գանձերի նըման, Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով... Տեսել եմ գարնան սիրուն օրերին, Պայծառ արևը դեռ նոր ծագելիս, Կանաչ, ալեծուփ արտերի մոտին Ձեզ ծունկ խոնարհած` ջերմ աղոթելիս: Տեսել եմ, ինչպես և' ցուրտ, տաղտկալի Ձմռան գիշերներ նստած խրճիթում, Հոգնած ձեռքերիդ դադար չե'ք տալի - Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում... Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում, Եվ ձեր տանջանքում, հերո'ս-մշակներ, Արդար վաստակն է ձեզ ոգևորում: Օ՜, հայրենիքիս քըրտնաջա'ն որդիք, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին, Ձեզնո'վ է միայն կանգուն հայրենիք. Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին: Quote Link to post Share on other sites
Satenik Posted June 27, 2004 Author Report Share Posted June 27, 2004 *** Ա'յ վարդ, լսի'ր աղաչանքիս, Թո'ւյլ տուր թփից քեզ քաղեմ, Եվ քեզանով սիրած կուսիս Մատաղ կուրծքը զարդարեմ: Մի' վախենար, նորա կրծքին Չես թառամիլ, քնքո'ւշ վարդ. Այնտեղ մատաղ կրծքի տակին Կյանքի աղբյուր կա առատ... Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 13, 2006 Author Report Share Posted October 13, 2006 Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի (28.4.1865, Զաքաթալա - 31.3.1917, Թիֆլիս), բանաստեղծ, թարգմանիչ: Սովորել է ծննդավայրի դպրոցում, ավարտել քաղաքային երեքդասյան ուսումնարանը (1881): ՈՒսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակում: Աշխատակցել է "Հանդես գրական և պատմական" տարեգրքին, "Մուրճ" ամսագրին: 1902-ին դարձել է Մոսկվայի գրակ.-գեղարվեստական խմբակի անդամ: 1891-ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը: Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային ազատագրական պայքարի մոտիվներին ("Տուր ձեռքդ", "Զինվորի երգը", "Հերիք է, ազգ իմ..."): Ծատուրյանը մասնակցել է Յու. Վեսելովսկու և Մ. Բերբերյանի կազմած "Հայ արձակագիրներ" (1893) ժողովածուի նյութերի ընտրությանն ու թարգմանությանը, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել (1893) Գ. Սունդուկյանի "Պեպոն": Եղել է Վ. Բրյուսովի կազմած "Հայաստանի պոեզիան..." ժողովածուի նախաձեռնողներից: 1905-ին թարգմանել ու հրատարակել է "Ռուս բանաստեղծներ" ժողովածուի առաջին հատորը, 1906-ին՝ երկրորդը: Ծատուռյանը հանդես է եկել Սնար, Սլաքյան, Արծիվյան, Շիրակյան և այլ կեղծանուններով: Ծատուռյանի երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Ե.Պոլոնսկին, Բ. Սադովսկին: Ա. Ծատուռյանի թեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը ("Այ վարդ", "Մի լար բլբուլ", Ա. Տեր-Ղևոնդյանը ("Արի ընկեր"), Ե. Բաղդասարյանը ("Սիրուն գարուն"): Quote Link to post Share on other sites
hravart Posted February 16, 2007 Report Share Posted February 16, 2007 ՆԱՎԱՎԱՐԱլեքսանդր Ծատուրյան-- Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,Ո՞ւր ես նստում դու նավակ,Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,Դեպի երկինք կապուտակ:Հորիզոնն էլ մութով պատած,Հեռվում ամպն է որոտում,Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ցՊարզ երեսն է կնճռոտում...է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա,Ծովափին եմ ես ծնվելՄեծացել եմ ծովի վրա,Ծովի ջըրով միշտ սնվել:Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,Ծովն է ինձ միշտ օրոր ասել,Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ:Հայր ունեի – ծովում կորավ,Որսի ելած մութ գիշեր,Նրան ալիք լափեց, կերավ,Նա ձկնորս էր անվեհեր:Ծովում կորցրի երկու եղբայր,Նավավարներ ինձ նման,Որ իմացա-երկինք, աշխարհ,Ասես, գլխիս փո՜ւլ եկան...է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,Թե ծովն ինձ էլ կուլ կըտա,«Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»...Ամեն բանի վե՜րջը կա...Կյանքը լավ է ... բայց ի՞նչ արած,Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ...Շովն է տալիս մեզ կյանք ու հաց,Շովի տակ էլ կըհանգչեմ...»:Ասաց, շարժեց նա թիակներԵվ բարձրաձայն երգելով,Քաջ սլացավ ծովի խորքեր,Սև ալիքներ ճեղքելով...Ալեքսանդր Ծատուրյան Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.