Jump to content

Ոչ ոք չի մոռ


Recommended Posts

Եկեք այստեղ հիշենք մեր ոչ վաղ անցյալ Ազատամարտի հայտնի և անիրավացիորեն

մոռացության մատնված հերոսներին, գրենք քչերին հայտնի ու խորհրդավոր

ծխածածկույթով քողարկված դեպքերի ու դեմքերի մասին:

Ցանկալի կլիներ գրել հայատառ հայերենով:

Լեոնիդ Ազգալդյան

Հայաստանի Ազատագրության Բանակի հրամանատար,

կռվել է Ազատամարտի առաջին օրվանից Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի

շրջաններում:

Զոհվել է 1992թ. հունիսին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, անհայտ հանգամանքներում:

Հայաստանի Ազատագրության Բանակի կենտրոնակայանը գտնվում էր

Վարդենիսի շրջանում:

Мне нет смерти, я должен пасть у стен Стамбула

21 июня 2002 года был обычный день. В летнем зале кинотеатра "Москва" собрались близкие и друзья по военной службе для того, чтобы отметить десятую годовщину смерти Леонида Азгалдяна. Не было должностных лиц, не заинтересовались событием и средства массовой информации. Передача "Зинуж", которая вышла в эфир на следующий день тоже обошла вниманием это событие.

"Я не принадлежу по цвету или оттенку той или иной партии. Эта земля определяет мой цвет",- так ответил Леоинид журналисту, который пытался выяснить к какой партии он принадлежит. "Если вам скажут, что Леонид умер, не верьте. Мне нет смерти, я должен пасть у стен Стамбула". Это было его заветной мечтой, оданако этому помешал выстрел на поле брани.

Сегодня исполнилось 60-летие Леонида Азгалдяна.

Ровно десять лет назад скончался Леонид. О своем друге Владимире Балаяне Леонид Азгалдян сказал: "Такие люди как Владимир рождаются один раз в сто лет. Впервые в своей жизни заплакал Леонид на могиле друга. И пусть это будет скромной свечой на его могиле… А ты, прости нас, Леонид.

В дни, когда начиналось Арцахское движение физик Леонид Азгалдян встретился с политическими заключенными Ашотом Навасардяном и Мовсесом Григоряном. Им было ясно, что для того, чтобы освободить Арцах, надо бороться. Девизом Леонида Азгалдяна стало следующее: "Каждый солдат, который нарушит границу - предатель, независимо от того, какая на нем форма.

Ты был хорошим солдатом, Леонид, ты - армянин страны Наири, ты потомок Нждега! Ни у кого нет глубины твоей мысли и тяжести твоей руки, Леонид! Никто не был таким аскетом и рыцарем, как ты… А ты, все же прости нас, Леонид…

Вреж Аракелян

Դժբախտաբար Լեոնիդ Ազգալդյանի մասին լռում է անգամ Հանրապետական

կուսակցության պաշտոնական սայթը:

Edited by stemar
Link to post
Share on other sites

Լեոնիդ Ազգալդյանը մեր ցեղի մեծագույն հերոսներից է:

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 22-ին:

Սովորել է Մռավյանի անվան դպրոցում:

1960-ին ընդունվել է Մոսկվայու Լոմոնոսովի անվան ֆիզիկայի ֆակուլտետը:

Երևանում աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուներում: ՈՒնի գիտական աշխատություններ:

1991 թվականի հունիսից "Ազատագրական Բանակ"-ի գլխավոր հրամանատարն էր: Մասնակցել է Հայրենիքի սահմանների պաշտպանությանը` Մեղրիում, Գետաշենում, Շահումյանի և Մարտակերտի շրջաններում: Կազմակերպել է Մարտակերտի շրջանի պաշտպանութունը:

Շտեմար ջան, Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է Մարտակերտի Տոնաշեն գյուղի շրջակայքում հունիսի 21-ին:

Հարցազրույցներից մեկի ժամանակ, արտասահմանցի թղթակիցը հարցնում է.

-Ի՞նչ գույնի եք դուք (նկատի ունենալով կուսակցական պատկանելիությունը):

Լեոնիդը, ծնկի գալով, վերցնում է մի բուռ հող և պատասխանում է.

- Ի՞նչ գույն ունի ՀԱՅՈՑ ՀՈՂԸ` ես այդ գույնի եմ...

Իսկ Հանրապետական կուսակցությունը սովորական իշխանամետ կառույց է, և նրա լռությունը Լեոնիդ Ազգալդյանի պես հսկայի մասին ավելի շուտ օրինաչափություն է, քան տարօրինակթյուն:

Link to post
Share on other sites

7 августа 1982 года.

Турция, Анкара: Подвергся нападению Анкарский аэропорт «Эсенбожа», в котором два человека, вооруженные пистолетом и гранатами, открыли огонь в зале ожидания пассажиров, где находилась масса народу. В ресторане аэропорта один из них захватил более 20 заложников, а другой тем временем был схвачен полицией. В ходе перестрелки с одним из них, захватившим заложников, были убиты 9 человек, 82 человека получили ранения. Ответственность за нападение взяла на себя АСАЛА. Задержанный Левон Экмекджян впоследствии был привлечен к судебной ответственности, признан виновным и казнен за участие в нападении.

post-3-1077345893.jpg

Link to post
Share on other sites

Սաթենիկ, կներես, շփոթվել եմ: :blush:

Էդ մանրամասնությունները որտեղի՞ց գիտես, ծանոթ ես եղե՞լ Լեոնիդին, թե՞

ինչ-որ աղբյուրից ես օգտվել: Ես ինետում ոչ մի նորմալ բան չգտա:

Լեոնիդը կապ ուներ ֆրանսահայ համայնքի հետ: Գուցե ֆրանսերեն էջերում

որևէ բան լինի, ափսոս ֆրանսեն չգիտեմ, թե չէ կփնտրեի:

Parabellum-ն էլ վաղուց անհետացել է:

Link to post
Share on other sites

Ստեմար, Լեոնիդ Ազգալդյանին ծանոթ չեմ եղել, բայց նրա մտերիմներից մոտիկ մարդիկ ունեմ: Գիտե՞ք, լսել եմ մի քանի անգամ, երբ նրա և Նժդեհի միջև զուգահեռներ են անցկացրել...

Մի շաբաթաթերթ կա Երևանում, կոչվում է "Բարի Օր": Այնտեղից վերցրի այս տեղեկությունները: ՈՒրիշ տեղ չեմ հանդիպել Լեոնիդ Ազգալդյանի մասին: Հիմա Հայաստանում միայն ցեղի տականքներն են գովազդվում, ցեղի տականքների կողմից.... Ֆռանսերեն ես էլ չգիտեմ:

Իսկ Պարաբելումն աշխատում է, Ստեմար ջան, չի կորել, ուղակի շատ զբաղված է:

Link to post
Share on other sites

Գեներալ-լեյտենանտ Հրաչ Համայակի Անդրեասյան

Ծնվել է 1932 թվականի հունվարի 29-ին Կրասնոդար քաղաքում:

Հ. Հ. Անդրեասյանը անցել է Խորհրդային Բանակի ծառայության բոլոր ինստանցիաներով, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն և իր սերնդակից հայ զորավարներից

միակն է, որը Խորհրդային Միության Զինված Ուժերում եղել է Բանակի Հրամանատար և

Զինվորական Օկրուգի Շտաբի պետ:

1992թ. կամավոր, Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացման թելադրանքով եկել է

Հայաստան, նվիրվելով Հայոց Բանակի կազմավորման, Հայրենիքի սահմանների պաշտպանության ու արցախյան Հաղթանակի կոփման ազգանվեր ու աստվածահաճո

գործին:

1994թ. հունվարի 1-ին, արցախյան պատերազմի ամենածանր օրերին,

գեներալ Անդրեասյանը լինելով Հայոց Բանակի Գլխավոր Շտաբի Պետ, ռազմաճակատին

ավելի մոտ լինելու համար, Գլխավոր Շտաբի անձնակազմով տեղափոխվում է Վարդենիս, և

անձամբ է ղեկավարում Քյալբաջարի ճակատամարտը:

Արցախյան պատերազմի հաղթանակից հետո Գեներալը ցավոք թողնում է Հայաստանը: :bye:

Վախճանվել է 1999թ. նոյեմբերի 9-ին: Ափսոս: :(

http://www.agentura.ru/text/press/opponent/grach.txt

Link to post
Share on other sites
նրա և Նժդեհի միջև զուգահեռներ են անցկացրել

Իրոք, Լեոնիդ Ազգալդյանը լեգենդար անձնավորություն է եղել, մեր

ազգային-ազատագրական շարժման վերջին շրջանի այն եզակի գաղափարային

զինվորներից, որոնց համար անուն, փառք, պաշտոն կամ փող հասկացությունները

գոյություն չեն ունեցել:

Լեոնիդը շարժման մեջ էր 1965-ի դեպքերից սկսած, իրեն ամբողջությամբ

նվիրելով ազգային գաղափարներին, չէր էլ ամուսնացել:

«Ազատագրական Բանակ»ում, կամ ինչպես ժողովուրդն էր ասում, «Լեոնիդի ջոկատ»ում

երկաթյա կարգապահություն էր տիրում: Օրական ջոկատ եկող տասնյակ կամավորներից

Լեոնիդը մեկ-երկուսին կընտրեր:

Տանել չէր կարողանում ուրիշ ջոկատներում (ՀԱԲ, Վրիժառու) տիրող սանձարձակ

կարգն ու կանոնը, նրանց արկածախնդրություններն ու կռվելու տակտիկան:

Link to post
Share on other sites

ԱՆՏԱՌԱՊԱՀԸ

Վլադիմիր ԲԱԼԱՅԱՆ

Ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղ գյուղում: Աշխատել է Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում՝ որպես տպագրիչ: Մասնագիտությամբ գյուղատնտես էր: 1983-ից մասնագիտությամբ աշխատել է հայրենի գյուղում: 1986թ. որպես անտառապահ Մարտակերտի անտառատնտեսությունում:

1988-ից մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանությանը: 1990-1991 թվականներին Լեոնիդ Ազգալդյանի հետ համատեղ հավաքագրեցին և ստեղծեցին զորախումբ, որն ուներ արտակարգ բարձր կարգապահություն և որին զինվորագրվեցին Արցախի, Հայաստանի և Սփյուռքի լավագույն զավակները: Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում:

Զոհվել է 1992թ. հունիսի 9-ին, Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում:

Հետմահու արժանացել է ԼՂՀ "Մարտական Խաչ" 1-ին աստիճանի շքանշանի:

...Այն օրերին, երբ Մարտակերտի շրջանը գնդակոծվում էր ազերիների կողմից... դպրոցականների ծնողները հետաքրքրվում էին՝ եթե Վլադիմիրը շրջանում էր, ուրեմն երեխաներին կարելի էր դպրոց ուղարկել: Վլադիմիր Բալայանի ներկայությունը շրջանի բնակիչների համար անվտանգության երաշխիք էր...

"Բարի Օր" շաբաթաթերթից

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...