Sign in to follow this  
Followers 0
stemar

Տեսակետ

2 posts in this topic

«Այսօր քաղաքականությունն առօրյա է դարձել»

Հարցազրույց ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հետ:

Մեր հանրապետությունում կան պրոֆեսիոնալ հանքափորներ, բժիշկներ, ուսուցիչներ,

ճարտարապետներ, նրանք տիրապետում են իրենց մասնագիտությանը, գիտեն, թե ինչով են

զբաղվում: Եթե այս չափանիշներով մոտենանք՝ ես չեմ տեսնում քաղաքական գործիչ,

«պոլիտիկ» մեր հանրապետությունում: Ասում են, ես տասը տարի է զբաղվում եմ

քաղաքական գործունեությամբ: Հիմա ես հարց եմ տալիս. եթե տասը տարի զբաղվեիր

գինեկոլոգիայով՝ կդառնայի՞ր գինեկոլոգ: Ամենապատասխանատու մասնագիտությունն է

դա, որովհետև քաղաքականությունը կապված է մարդկանց մեծ զանգվածների հետ, նրանց

կյանքի, ճակատագրի, ապագայի հետ, էլ չեմ ասում երկիր, հող, պետություն...... Ինչպե՞ս

կարելի է քաղաքականությամբ զբաղվել սիրողական մակարդակով:

.....................

Իմ տպավորությամբ մաթեմատիկը, որը մաթեմատիկ չի դարձել, կամ ֆիզիկոսը, որը

ֆիզիկոս չի դարձել՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ:

.................

Իսկ էս ղալմաղալ անողները՝ ե'ւ նրանք, ե'ւ նրանք՝ թող գնան գործ անեն, մենք կգնահատենք,

կտեսնենք ով է աշխատում: Էս ժողովրդին խելքահան անողները արդեն 15 տարի անգործ

մարդիկ են: Ես նրանց հատ-հատ ուզում եմ հարցնել՝ վեջին 15 տարում ի՞նչ եք արել, ի՞նչ եք

արտադրել.... Եթե մարդը հասունացել է եւ իր տեղը չի գտել, շրջապատի մարդիկ մեղավոր չեն:

http://home.media.am/hall/index.htm

Share this post


Link to post
Share on other sites

Հնար չունեմ էս խրթվիլակին կյանքում պատասխանեմ, մարդկանցից պախկվելով է ապրում, բայց այստեղ կճագեմ որ չասեմ:

Ասում են, ես տասը տարի է զբաղվում եմ

քաղաքական գործունեությամբ: Հիմա ես հարց եմ տալիս. եթե տասը տարի զբաղվեիր

գինեկոլոգիայով՝ կդառնայի՞ր գինեկոլոգ:

Իսկ եթե Դուք 10 չէ, 100 կամ 1000 տարի զբաղվեիք ճարտարապետությամբ (քանդակագործությամբ), կդարնայի՞ք ճարտարապետ(քանդակագործ):

Ամենապատասխանատու մասնագիտությունն է

դա, որովհետև քաղաքականությունը կապված է մարդկանց մեծ զանգվածների հետ, նրանց

կյանքի, ճակատագրի, ապագայի հետ, էլ չեմ ասում երկիր, հող, պետություն...... Ինչպե՞ս

կարելի է քաղաքականությամբ զբաղվել սիրողական մակարդակով:

Իսկ Առնո Բաբաջանյանի պես հսկայի արձանով սիրողական մակարդակով կարելի՞ էր զբաղվել:

Այն ստորությունը որ Դուք կատարեցիք - քաղաքականություն չէ՞ր, մարդկանց զանգվածների հետ կապ չունե՞ր, նրանց կյանքի, ճակատագրի, ապագայի հետ կապ չունե՞ր: Դուք ի՞նչ եք հասկանում երկիր, հող, պետություն բառերից, որ դեռ խոսում էլ եք, այ աբիժնիկ: Ամբողջ հայ մտավորականությունը թքեց Ձեր երեսին: Առնո Բաբաջանյանի որդին չկամեցավ նույնիսկ հեռվից նայել այդ արձանին, Էդվարդ Միրզոյանի մոտ հենց Դուք էիք, որ առաջին անգամ կյանքում առաջացրեցիք ուշունց տալու ցանկություն: Խայտառակ եղաք պրծաք թե ժողովրդի առաջ, թե հայ արվեստագետների, թե այսօրվա հայ մեծերի առաջ:

Իսկ էս ղալմաղալ անողները՝ ե'ւ նրանք, ե'ւ նրանք՝ թող գնան գործ անեն, մենք կգնահատենք,

կտեսնենք ով է աշխատում: Էս ժողովրդին խելքահան անողները արդեն 15 տարի անգործ

մարդիկ են: Ես նրանց հատ-հատ ուզում եմ հարցնել՝ վեջին 15 տարում ի՞նչ եք արել, ի՞նչ եք

արտադրել....

Սրան նայիր, սրա մունաթին նայիր... :/

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0