Jump to content

Հովհաննես


Recommended Posts

Հովհաննես Գրիգորյան

Ցածրաձայն խոսիր, ասում է կինս,

որ երեխան չարթնանա,

և ես քայլում եմ ոտքիս մատների վրա,

զգուշորեն փակում - բացում եմ դռները,

զսպում եմ հազս,

որ երեխան չարթնանա:

Երեխան, որ երազի մեջ

ինչ-որ անհեթեթ բաներ է տեսնում

և մեկ ժպտում է

և մեկ էլ թաթիկներն է թափահարում հանկարծ...

Անջատիր հեռուստացույցը, ասում է կինս,

որ երեխան չարթնանա:

Պատերազմից են խոսում, ասում եմ կնոջս,

զինվորականներ են խոսում, ասում եմ կնոջս,

հետաքրքիր են խոսում, մի քիչ ել մնա:

Դե լավ, ասում է կինս,

թող մնա, ասում է կինս,

միայն նրանց ասա մի քիչ հանգիստ խոսեն,

մի քիչ խաղաղ խոսեն,

որ երեխան չարթնանա...

Edited by puschkin
Link to post
Share on other sites
Ինչ լավն էր: Դո՞ւք եք հեղինակը:

Ոջ, ես Հովհաննես Գրիգորյանը չեմ: Հեղինակը՝ Հայաստանի նոր սեռնդի լավագույն բանաստեղծներից մեկը՝ մոտավորապես 50 տարեկան է, ինչքան գիտեմ ապրում է Երևանում: ՈՒթսունական-իննսունական թվականներին հրատարակվել են նրա չորս գրքերը, դրանցից երկուսը Մոսկվայում ռուսերեն թարգմանությամբ: Իննսունական թվականներին նա եղել է մի ժամանակ Հայաստանի Գրողների Միության ղեկավար:

Ով կարող է, տող դնի նրա ոտանավորները այս բաժնում: Հայաստանում նրա գրքերը գտնել դժվար չէ, թեկուզ գրադարանում: Ես ունեմ ավախ մենակ երկու-երեք նրա ոտանավորներից:

Link to post
Share on other sites

Թատրոն

Ամեն օր սափրվել և լվացվել երկու անգամ:

Լողանալ հնարավորին չափ շուտ-շուտ:

Խոզանակել ատամները,

Խոզանակել կոշիկները,

Խոզանակել վերարկուն:

Կարդալ դասական գրականություն:

Շուկա՝շաբաթվա վերջին օրը:

Խմել հում ձու և բերանը ողողել սոդայով:

Բարևել հարևաններին և մուծել տան վարձը:

Քնել հեռուստացույցի առաջ՝

դենքը լրագրով ծածկած:

Արթնանալ,

ամեն օր

սափրվել և լվացվել երկու անգամ:

Եվ խեղդել Դեզդեմոնային ամեն իրիկուն:

Link to post
Share on other sites

Եթե չեմ սխալվում, այս բանաստեղծությունը "Գրական թերթ"ում էր հրատարակվել և մեծ արձագանք էր ստացել :) : Վաղուց, մի 20 տարի առաջ :hm: :

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...