Rouna Posted February 24, 2006 Report Share Posted February 24, 2006 ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ` ԽՈՀԵՄ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԴԱՇՏ ԱՄՆ-ի արեւելքը աշխարհի հայաշատ վայրերից է: Այստեղ գործում են ե՛ւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մայր աթոռ Սբ. Էջմիածնին ենթակա օրինապահ թեմը, ե՛ւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության անջատված թեմը: Գործում են կուսակցական մարմիններ, ձեւավորված է այնպիսի համայնքային կյանք, որ Հայաստանից ժամանողները թերեւս երկար են մտածում` ի՞նչ «հայկական» նվեր տանեմ, որ այնտեղ վաճառքում չլինի: Այնուամենայնիվ լիառատ այդ երկրամասում ապրող հայերն էլ իրենց խնդիրներն ունեն, որոնց մասին զրուցում ենք Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանի հետ: - Սրբազան հայր, բացի ընդարձակ եւ բազմազան հայությունից, ուրիշ ինչո՞վ է առանձնանում Ձեր առաջնորդած թեմը: - ԱՄՆ-ի արեւելյան թեմում այսօր գործում են մոտավորապես 70 եկեղեցական համայնքներ: Նրանցից ոմանք արդեն իրենց 100-րդ տարեդարձն են տոնում, ոմանք էլ նոր են ձեւավորվում: Ընդհանուր պատկերը բավական հետաքրքրական է, չնայած բավականին բարդ է տարբեր երկրներից եկած, տարբեր մշակույթներով դաստիարակված, տարբեր հոգեբանական հասկացողություն ունեցող հայերին մի համայնքում ձեւավորելը: Համայնքի եւ եկեղեցու անդամ ենք համարում նաեւ բոլոր նրանց, ովքեր հայ չեն, բայց հայի հետ են ամուսնացել: Մեր մոտեցումն է, որ նրանց օտարի աչքով չնայենք եւ նույնիսկ օտար չկոչենք, որովհետեւ մեր առաքելությունն է նրանց ներգրավել, որպես ընտանիքի զավակների, որպեսզի իրենց զավակները եւս հայ եկեղեցու մեջ մեծանան: Շատ օրինակներ ունենք, որ խառն ամուսնությունների երեխաները շատ ավելի ակտիվ են մասնակցում Հայ առաքելական եկեղեցու կյանքին, քան թե «հարյուրեն հարյուր» կոչվող հայերը: - Իսկ խառն ամուսնությունների դեպքում առաջ չի՞ գալիս ոչ հայի առաքելական եկեղեցում մկրտված լինել-չլինելու հարցը: - Ոչ անպայման, քանի որ եթե ոչ հայ ամուսնացողը քրիստոնյա է եւ երրորդության խորհրդին հավատում է, մկրտված է այդ խորհրդով, ապա պսակադրության խորհուրդը կատարում ենք: Ճիշտ է, ունենք ոչ հստակություն հատկապես բողոքականների մկրտության հարցում, սակայն դրա համար Գարեգին Բ հայրապետը ստեղծել է հանձնաժողով, որ կոչված է հարցերը ճշգրտելու, բայց մինչ այդ հանձնաժողովի որոշումները մենք պետք է մի ձեւով մեր ծխական կյանքը կազմակերպենք: Գիտե՞ք, քառորդ հային, կամ կես, նույնիսկ լրիվ հային կորցնելը շատ դյուրին է, բայց ինչպե՞ս սիրաշահենք, որ նա մեր եկեղեցու շինությանը մասնակից դառնա, սա է մեր հիմնական նպատակը: - Ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում մի համայնքում, ուր գործում է ե՛ւ Էջմիածնին ենթարկվող առաջնորդություն, ե՛ւ անթիլիասական հակաթեմ, որ երբեմն նաեւ «հերձված» որակավորումն ունի: - Այս հարցը պատմության որոշ պահի քաղաքական պատճառներով ստեղծվեց: Առժամանակ հարաբերությունները, ինչպես հայ եկեղեցու մեջ բոլոր նվիրապետական աթոռների միջեւ, բնականոն էին, բայց քաղաքական պատճառներով ժամանակին հարցեր ստեղծվեցին, որոնց հետեւանքով դժբախտաբար նույնիսկ ընտանիքներում բաժանություններ, մանավանդ Լիբանանի մեջ կռիվներ, սպանություններ եղան: Անշուշտ բոլորս ընդունում ենք, որ այս վիճակը ոչ բնականոն, աննորմալ վիճակ է, հետեւաբար բոլորիս մոտեցումն է, որ պետք է կանոնական վիճակի վերածել: Մանավանդ որ անցյալի պատճառաբանություններն այլեւս գոյություն չունեն: Փառք Աստծու, Հայաստանն այսօր անկախ երկիր է եւ, ահավասիկ, այս անկախության մեջ օրեցօր զորանում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, որ դարերո՛վ հայ եկեղեցու հոգեւոր կենտրոնն է եղել: - Սրբազան հայր, Դուք ասում եք. «ոչ բնականոն վիճակը պետք է կանոնական վիճակի վերածել», ինչպե՞ս եք դա մեկնաբանում: - Ոչ միայն մեր, այլեւ քրիստոնեական բոլոր եկեղեցիների հասկացողությամբ աշխարհագրական որեւէ շրջան ունի մեկ առաջնորդ եպիսկոպոս: Եթե երկու առաջնորդ լինեն, վիճակը կլինի անբնականոն: Եթե մենք ընդունում ենք, որ Անթիլիասի աթոռը հայ եկեղեցու ամբողջականության մաս է եւ մենք մեկ եկեղեցի ենք, հետեւաբար շատ տրամաբանական հասկացողությամբ այդ մեկ եկեղեցին աշխարհագրական այդ շրջանում կունենա մեկ եպիսկոպոս, որ Ամենայն հայոց կաթողիկոսության հովանու տակ իր առաքելությունը կշարունակե: Բայց ներկայումս մեկ թեմում երկու եպիսկոպոսներ կան եւ ոչ կանոնականը այդ է: Սա ցավալի պատմություն է, բայց երբեմն ժամանակը, նաեւ դրական տրամադրվածությունը նպաստում են լուծմանը: Լուծումն էլ այն է, որ մեկ առաջնորդ պետք է լինի: Էական չէ, թե ո՛ր կողմից, էական է, որ մե՛կ եկեղեցուց մե՛կը լինի: Այս առթիվ ուրախ եմ, որ անցյալ տարի Ամենայն հայոց վեհափառ հայրապետի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի համաձայնությամբ երկխոսության մարմին նշանակվեց, որ իր առաջին նիստն է ունեցել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մեջ, եւ այդ նիստի ընթացքում երկուական եպիսկոպոսներ եւ աշխարհականներ երկու կողմից ստեղծեցին մի օրակարգ, որի հիմնական նպատակն է ոչ բնականոն վիճակը կանոնականի բերելու խնդիրը: Այն ժամանակ մենք նույնիսկ պաշտոնական հայտարարություն հրապարակեցինք: Երկրորդ նիստը եւս անցավ կառուցողական մթնոլորտում: Քննարկվեցին որոշումները ռազմավարության վերածելու եղանակները եւ այլն: Մենք պիտի կարողանանք այս խնդիրը հաղթահարել հանուն Հայ առաքելական եկեղեցու զորացման եւ հանուն հայ ժողովրդի շահերի: - Թերեւս, մեր եկեղեցու պառակտման 50-ամյա տխուր տարելիցին այս հանձնաժողովի գործնական աշխատանքները մխիթարական նոտա համարվեն, սակայն չմոռանանք, որ մեկ-երկու տարի առաջ բացվեց Կանադայի հակաթեմը ու թերեւս ակտիվ գործում է: Չե՞ք գտնում, որ խոսքը եւ գործը այս համատեքստում հակասում են իրար: - Կարեւոր է խոսքը գործի վերածելը: Երբեմն լսում ենք` միանանք, մե՛կ ըլլանք, մե՛կ եկեղեցի ըլլանք, սակայն դրանք դատարկ հնչող խոսքեր են, երբ որ այդ խոսքը գործնականում չի իրականանում: Ամեն դեպքում, ես աղոթում եմ եւ հույս ունեմ, որ իսկապես միությունը գործնական կլինի, մանավանդ այս օրերին, որովհետեւ այսօրվա կարելիությունները` իբրեւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի ի Հայաստան, հայկական անկախ պետություն, մենք դարերով չենք ունեցել: Եթե մենք չկարողանանք այս կարելիություններն ու աստվածային շնորհները լավագույն կերպով օգտագործել հանուն մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի, հանուն մեր առաքելական եւ սուրբ հավատքի, մեզնից ամեն մեկը հանցավոր է: - Սրբազան հայր, Ձեր թեմում մեծ կարեւորություն ունեցող կառույցներից է ՀՕՖ-ը, որի ղեկավարության մեջ կադրային փոփոխությունները վերջին շրջանում կարծես շատ են: Հետաքրքրական է, ինչո՞վ են պայմանավորված դրանք: - Ուրախությամբ պետք է հայտարարեմ, որ մենք ունենք տնօրինող խորհրդի նվիրյալ եւ փորձառու մասնագետ անդամներ, որոնք մեծ նվիրումով են աշխատում: Տնօրեն-խորհրդի ատենապետը հիմնադրումից ի վեր պ-ն Գեւորգ Հովնանյանն էր, որ ազգային հանրաճանաչ բարերար է: Անցյալ տարի նա 14 տարվա ծառայությունից հետո ցանկություն հայտնեց այլ գործի անցնելու, եւ մենք նոր անձ նշանակեցինք այդ պաշտոնին: Նրան հետեւեց Հայաստանում ՀՕՖ-ի գրասենյակի ղեկավարի փոփոխությունը, քանի որ տնօրեն-խորհուրդը հարմար գտավ ՀՕՖ-ի տնօրենի փոփոխությունից հետո փոխել նաեւ այստեղի տնօրենին: Այնպես որ, փոփոխությունները հաճախակի չեն եղել: Իսկ տնօրեն-խորհրդի վերջին ժողովից հետո պարզ եղավ, որ նաեւ նոր ծրագրեր կան, որոնց շնորհիվ Ջավախքի հայ եկեղեցու միջոցով օգնություն է տրամադրվելու ջավախահայ մեր եղբայրներին եւ քույրերին եւս: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Quote Link to post Share on other sites
Rouna Posted March 3, 2006 Report Share Posted March 3, 2006 ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԱԿՎԱԾ Է AZG Armenian Daily #036, 28/02/2006 Փետրվարի 26-ին ավարտվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի իններորդ համաժողովը Պորտո Ալեգրեում (Բրազիլիա): Այն արդյունավորվեց տարբեր թեմաների բուռն ու հետաքրքրական քննարկումներով, նոր կապերի ու ծրագրերի հաստատմամբ: Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որ 15 տարիներ հանդես էր գալիս որպես համաժողովի ատենապետ, փոխարինեց Բրազիլիայի լյութերական եկեղեցու նախագահ, Ուոլտեր եպիսկոպոս Ալդմանը: Իր փակման խոսքում Արամ Ա կաթողիկոսը եկեղեցիներին ու աշխարհի ժողովուրդներին կոչ արեց միասնաբար աշխատել այնպիսի աշխարհի համար, որտեղ կրոններն ու ազգերը կարող են միասնաբար ապրել սիրո եւ եղբայրության մթնոլորտում: ԵՀԽ կենտրոնական վարչությունը, որի կազմում են նաեւ հայ հոգեւորականներ ու երկու տիկնայք, առաջիկա հավաքը նախատեսել է օգոստոսին` հաստատված ծրագրերին գործնական ընթացք տալու համար: Ս. Մ. Вкратце: 26 февраля завершилось заседание Всемирного Совета Церквей (ВСЦ) в Порто Алегре (Бразилия). Киликийского атоликоса Арама А, председательствовавшего 15 лет, сменил председатель Лютеранской Церкви, епископ Уолтер Алдман. Центральное управление ВСЦ наметило всретиться в августе для работы над утвержденными программами. Дальнейшее обсуждение см. здесь. Quote Link to post Share on other sites
UnSpeakable Posted November 18, 2006 Report Share Posted November 18, 2006 New Bishops to be Ordained in Holy Etchmiadzin Mother See of Holy Etchmiadzin, Information Services Nov 17, 2006 5:31 AM On Sunday, November 19, His Holiness Karekin II, Catholicos of All Armenians, will ordain and consecrate three new bishops of the Armenian Church during the celebration of Divine Liturgy in the Mother Cathedral of Holy Etchmiadzin. Being elevated to the episcopate are: Very Rev. Fr. Ararat Dz. Vardapet Kaltakjian, Dean of the Monasteries of the Mother See; Very Rev. Fr. Anushavan Vardapet Jamkotchian, Dean of the Theological Faculty of the Yerevan State University; and Very Rev. Fr. Markos Vardapet Hovhannisian, Locum Tenens of the Diocese of Gegharkunik. Divine Liturgy is scheduled to commence at 10:30 A.M. http://66.208.11.17/index.jsp?sid=3&ni...p;m=10&d=17 Может все-таки этот раздел кто-нибудь оживит? Quote Link to post Share on other sites
Muza voina Posted November 19, 2006 Report Share Posted November 19, 2006 Может все-таки этот раздел кто-нибудь оживит? Терпение, мой друг. В настоящее вреям мы решили ввести некоторые изменения в структуру раздела. как только эт аработа будет завершена, раздел заработает активнее. Всех благ Модератор раздела. Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 4, 2007 Report Share Posted January 4, 2007 ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱ ԵԶԵԿՅԱՆԸ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Պետրոս քահանա Եզեկյանը` հոգեւորականին անհարիր վարքի եւ կանոնազանցության համար: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Արմեն Եզեկյան: http://www.azg.am/?num=2006112912&lang=AR Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 4, 2007 Report Share Posted January 4, 2007 17:28 26/12/2006 ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՁԵՌՆԱԴՐՎԵՑԻՆ 36 ՆՈՐ ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը Հայոց Եկեղեցում համարվում է սարկավագների տոն, եւ ձևավորված ավանդության համաձայն` կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանորեից տեսուչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 36 սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները: Սբ. Պատարագից հետո Վեհարանում նորընծա սարկավագներին իր հայրական օրհնությունն ու պատգամը տվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով սարկավագներին տոնի առիթով, իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սարկավագաց դասը համալրվեց ևս 36 հոգով և հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ լծվել իրենց պարտականությունների իրականացմանը` աչքի առաջ միշտ ունենալով Սբ. Ստեփանոսի հավատքի ամրությունն ու արիասիրտ ոգին: http://www.panorama.am/am/culture/2006/12/26/patarag/ Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 4, 2007 Report Share Posted January 4, 2007 Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Նոյեմբերի 19—ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Հընթացս սբ. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան Մայր Աթոռի պատկան վանքերի տեսուչ տ. Արարատ ծայրագույն վարդապետ Գալթագճյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու վանահայր տ. Անուշավան վարդապետ Ժամկոչյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ տ. Մարկոս վարդապետ Հովհաննիսյանը: Նախորդ օրը, երեկոյան Մայր տաճարում Իջման սբ. սեղանի առջեւ կատարվեց ուխտադրության կարգ, որի ընթացքում ընծայացուներն ուխտեցին հավատարիմ մնալ սբ. Ավետարանին, Հայաստանյայց առաքելական սբ. եկեղեցու սրբազան կանոններին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին եւ ստորագրեցին երդմնագրերը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նոյեմբերի 19—ին հայրապետական պատարագի ընթացքում Սբ. Ստեփանոսի խորանի առջեւ նախ կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննություն: Այնուհետեւ սբ. Պատարագը շարունակվեց Մայր տաճարի ավագ խորանին: Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը՝ եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաեւ սբ. Ավետարան: Օծման ավարտին Ամենայն հայոց հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին: Նորին սրբությունը մաղթեց, որ նորաօծ եպիսկոպոսներն առավել անձնվիրությամբ ու իմաստությամբ շարունակեն տերունապատվեր խաչը հանձն առած իրենց ծառայությունը բերել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 21-11-2006 Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 4, 2007 Report Share Posted January 4, 2007 [23:29] 03 Հունվարի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=31546 ] Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Քահանայից լսարանն ավարտած ինը սարկավագներ` ձեռամբ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն եւ Վաշինգտոնում թեմական պատվիրակ Տ. Վիգեն եպս. Այքազյանի, ստացան քահանայական աստիճան: Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 (edited) ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8, 2007թ. ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Խիդիր Սապարլիևին£ Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց դեսպանին և ցանկացավ նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ: ՙՀայաստանն իմ երկրորդ հայրենիքն է՚,-ասաց դեսպանն իր պատասխան խոսքում` նշելով, որ լավ տպավորություններով է մեկնում Հայաստանից: Հանդիպմանը խոսվեց հայ-թուրքմենական հարաբերությունների և երկու երկրների միջև առկա համագործակցության մասին: ### Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ: Edited February 8, 2007 by MONK Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 (edited) ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8, 2007թ. Կարգալույծ է հռչակվել Տ. Աբգար քահանա Գըլըճյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ուկրաինայի Հայոց Թեմի հոգևոր սպասավոր Տ. Աբգար քահանա Գըլըճյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Բունիաթյանի միջնորդագիրը Տ. Աբգար քահանա Գըլըճյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաև` Տ. Աբգար քահանա Գըլըճյանի դիմումը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Լևոն Գըլըճյան: ### Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ: Edited February 8, 2007 by MONK Quote Link to post Share on other sites
Zonara Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 Ես մեր Վեհափառը շատա սիրում կարգալուծ անել... չէ որ եկեղեցական օրենքներ կան որ թույլ չեն տալիս ամեն մեկի ցանկությամբ քեֆները բերի քահանա դառնան հետոել փոշնանեն ասեն լավ է հոգնեցինք, արի կլնի կարգալուծ արա... անցած լինի Աստուած անի այլեւես այդպիսի լուրեր չիմանանք... ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԵՎ ՌՈՒՍ-ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ «ԿՈՆՎԵՐՍԻ» 5-ԱԿԱՆ ՏՈԿՈՍԻ ԲԱԺՆԵՏԵՐ http://www.azg.am/?lang=AR&num=2007020821 Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 (edited) Ես մեր Վեհափառը շատա սիրում կարգալուծ անել... չէ որ եկեղեցական օրենքներ կան որ թույլ չեն տալիս ամեն մեկի ցանկությամբ քեֆները բերի քահանա դառնան հետոել փոշնանեն ասեն լավ է հոգնեցինք, արի կլնի կարգալուծ արա... անցած լինի Աստուած անի այլեւես այդպիսի լուրեր չիմանանք... ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԵՎ ՌՈՒՍ-ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ «ԿՈՆՎԵՐՍԻ» 5-ԱԿԱՆ ՏՈԿՈՍԻ ԲԱԺՆԵՏԵՐ http://www.azg.am/?lang=AR&num=2007020821 Հարգելի Zonara, թույլ տվեք ասել, որ սխալվում եք` կարծելով, թե Վեհափառը հոգևորականներ կարգալույծ անելու հոբբի ունի: Ներկա պահին շատ բան է արվում`մեր Եկեղեցում զգացվող հոգևորականների մեծ պակասը լրացնելու համար, և դրա կողքին խիստ ցավալի է ամեն մի հոգևորականի կորուստը: Թույլ տվեք ասել նաև, որ խստացված են չափանիշները ինչպես հոգևորական դառնալու համար նոր պատրաստվող, այնպես էլ հոգևոր ասպարեզում իրենց առաքելությունն արդեն իրականացնող անձանց համար: Թե ինչքանով են արդարացի լինում այդ անձանց նկատմաբ կիրառված ծայրահեղ պատժամիջոցները` կարող է դատել միայն Աստված, բայց ոչ մարդիկ: Ես կարող եմ ասել միայն մի բան. երբ մարդիկ տեսնում են անպատիժ օրիանազանց հոգևորականի, ասում են` Եկեղեցում ամենաթողություն է, իսկ երբ տեսնում են պատժված հոգևորականի, ասում են` Եկեղեցում դաժանություն է... Մի հարցում Ձեզ հետ համաձայն եմ. Աստված մի արասցե, որ նման տխուր և ցավալի լուրեր լսենք: Edited February 8, 2007 by MONK Quote Link to post Share on other sites
Zonara Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 Հարգելի MONK համամիտ եմ Ձեր հետ եւ երբեկ իմ հարգանքը մեր Վեհափառի հանդեպ չի պակասել իմ մեջ: Գիտեմ նաեւ, որ Վեհափառը բավականին աշխատանք է տանում դարեր շարունակ հալածված մեր եկեղեցին վերականգնելու համար եւ մեկ ուրիշ տեղ ասել էի, որ ինք պատմություն կանցնի շինարար կաթողիկոս անունով: Մեր Կաթողիկոսը եղել է ինձ համար պատճառ հավատացյալ դառնալու եւ ինչպես ասեցի ին գլխի վրա տեղ ունի յուրաքանչյուր հայ հոգեւորական, սարկավագ, քահանա եւ առավել եւս եպիսկոպոս ու եպիսկոպոսապետ: Այն ինչ ես ուզում էի ասել հետեւյալն էր, աբսոս է հոգեւորական ձեռնադրել մարդկանց, որոնք չեն հասկանում իրենց աստիճանի խոր իմաստը: Այն պարագան, որ ներկայում խստացված են չափանիշները, դա շատ լավ է... Ցավալին այն է որ այդ անձինք տարիներ շարունակ ճեմարաններում դաստիարակվում են, այդքան դրամ է ծախսվում իրենց ուսման եւ ապրուստի վրա, նրանք ուղարկվում են արտասահման եւ այլն եւ այլն եւ այդ ամբողջը մեկ կարգալուծությամբ ջուրն է ընկնում... Ինչի մասին է սա խոսում, Աստուած գիտի... մենք կարող ենք միայն կասկածել եւ աղօթել, որ այլեւս մեր Սբ. Եկեղեցում անարժան հոգեւորականներ չձեռնադրվեն, որ մեր եկեղեցու մեծերը փոքրին ոչ թէ միանքամից ծայրահեղորեն պատժեն, այլ հայրական արդար դատով դատեն եւ հայրական սիրուց բխվելով շատ անքամ ել ներեն, ինչպես որ մենք ենք ներվում Աստուծո կողմից... Թող Աստուած երկար օրեր պարգեւի Հայոց Հորը, ուժ եւ կարողություն տա մեր Հայրապետին եւ մեր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու հոգեւորականաց եւ աշխարհականաց ամբողջ դասին: Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 Հարգելի MONK համամիտ եմ Ձեր հետ եւ երբեկ իմ հարգանքը մեր Վեհափառի հանդեպ չի պակասել իմ մեջ: Գիտեմ նաեւ, որ Վեհափառը բավականին աշխատանք է տանում դարեր շարունակ հալածված մեր եկեղեցին վերականգնելու համար եւ մեկ ուրիշ տեղ ասել էի, որ ինք պատմություն կանցնի շինարար կաթողիկոս անունով: Մեր Կաթողիկոսը եղել է ինձ համար պատճառ հավատացյալ դառնալու եւ ինչպես ասեցի ին գլխի վրա տեղ ունի յուրաքանչյուր հայ հոգեւորական, սարկավագ, քահանա եւ առավել եւս եպիսկոպոս ու եպիսկոպոսապետ: Այն ինչ ես ուզում էի ասել հետեւյալն էր, աբսոս է հոգեւորական ձեռնադրել մարդկանց, որոնք չեն հասկանում իրենց աստիճանի խոր իմաստը: Այն պարագան, որ ներկայում խստացված են չափանիշները, դա շատ լավ է... Ցավալին այն է որ այդ անձինք տարիներ շարունակ ճեմարաններում դաստիարակվում են, այդքան դրամ է ծախսվում իրենց ուսման եւ ապրուստի վրա, նրանք ուղարկվում են արտասահման եւ այլն եւ այլն եւ այդ ամբողջը մեկ կարգալուծությամբ ջուրն է ընկնում... Ինչի մասին է սա խոսում, Աստուած գիտի... մենք կարող ենք միայն կասկածել եւ աղօթել, որ այլեւս մեր Սբ. Եկեղեցում անարժան հոգեւորականներ չձեռնադրվեն, որ մեր եկեղեցու մեծերը փոքրին ոչ թէ միանքամից ծայրահեղորեն պատժեն, այլ հայրական արդար դատով դատեն եւ հայրական սիրուց բխվելով շատ անքամ ել ներեն, ինչպես որ մենք ենք ներվում Աստուծո կողմից... Թող Աստուած երկար օրեր պարգեւի Հայոց Հորը, ուժ եւ կարողություն տա մեր Հայրապետին եւ մեր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու հոգեւորականաց եւ աշխարհականաց ամբողջ դասին: Նախ ցանկանում եմ անկեղծորեն Ձեզ շնորհակալություն հայտնել Եկեղեցու սպասավորներիս ուղղված Ձեր ջերմ խոսքերի համար: Ինչ վերաբերում է հոգևորականներ ձեռնադրելուն. գոյություն ունեն արտաքին և ներքին չափանիշներ: Արտաքին չափանիշների պարագային վերահսկելն ու համապատասխան մոտեցում ունենալը դյուրին է, մինչդեռ ներքինի պարագային... ով կարող է այդտեղ դատել, եթե ոչ միայն սրտեր քննող Աստված? Ինչպես կարող է մարդը որոշել, թե մեկ ուրիշը ունի ներքին կոչում, արժանի է իր պես դառնալու Աստծո սպասավորը? Թողնում եմ Ձեր եղրահանգմանը: Ծայրահեղ պատիժների մասին հավելեմ միայն, որ դրանք չեն իրականանում առաջին մղմամբ, այլ հենց ծայրահեղ դեպքերում: Արժանի կամ անարժան հոգևորականների մասին. չեմ սկսի ուրիշներին դատել, օրինակ կբերեմ սեփական անձիս վրա. ես նույնպես Եկեղեցու սպասավոր եմ և ձգտել եմ դրան, սակայն երբեք ինձ արժանի չեմ համարել այդ մեծագույն կոչմանը... Quote Link to post Share on other sites
Zonara Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 Նախ ցանկանում եմ անկեղծորեն Ձեզ շնորհակալություն հայտնել Եկեղեցու սպասավորներիս ուղղված Ձեր ջերմ խոսքերի համար: Ինչ վերաբերում է հոգևորականներ ձեռնադրելուն. գոյություն ունեն արտաքին և ներքին չափանիշներ: Արտաքին չափանիշների պարագային վերահսկելն ու համապատասխան մոտեցում ունենալը դյուրին է, մինչդեռ ներքինի պարագային... ով կարող է այդտեղ դատել, եթե ոչ միայն սրտեր քննող Աստված? Ինչպես կարող է մարդը որոշել, թե մեկ ուրիշը ունի ներքին կոչում, արժանի է իր պես դառնալու Աստծո սպասավորը? Թողնում եմ Ձեր եղրահանգմանը: Ծայրահեղ պատիժների մասին հավելեմ միայն, որ դրանք չեն իրականանում առաջին մղմամբ, այլ հենց ծայրահեղ դեպքերում: Արժանի կամ անարժան հոգևորականների մասին. չեմ սկսի ուրիշներին դատել, օրինակ կբերեմ սեփական անձիս վրա. ես նույնպես Եկեղեցու սպասավոր եմ և ձգտել եմ դրան, սակայն երբեք ինձ արժանի չեմ համարել այդ մեծագույն կոչմանը... Շնորհակալ եմ պատասխանի համար: Ասեմ միայն որ եսել չեմ ուղում դատել թէ ով է արժանի ով ոչ, միշտ աղօթելով որ Աստուած ողորմի իր արարածոց եւ ինձ բազմամեղիս: Մոնկ յան աստված Ձեղ օգնական լինի ձեր ճանապարին: Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 Շնորհակալ եմ պատասխանի համար: Ասեմ միայն որ եսել չեմ ուղում դատել թէ ով է արժանի ով ոչ, միշտ աղօթելով որ Աստուած ողորմի իր արարածոց եւ ինձ բազմամեղիս: Մոնկ յան աստված Ձեղ օգնական լինի ձեր ճանապարին: Ամեն: Շնորհակալ եմ: Quote Link to post Share on other sites
Zonara Posted February 9, 2007 Report Share Posted February 9, 2007 Կներեք, արդյոք որեւիցե մեկը տեղյակ է Ֆրանսայի Թեմի վերանորոգումներից։ Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted February 9, 2007 Author Report Share Posted February 9, 2007 Дорогие мои Монк джан и Zonara. А вы случайно не забыли название и содержание темы? С вашего позволения ваш оффтоп перенсеу. Спасибо за понимание. Quote Link to post Share on other sites
Zonara Posted February 9, 2007 Report Share Posted February 9, 2007 Дорогие мои Монк джан и Zonara. А вы случайно не забыли название и содержание темы? С вашего позволения ваш оффтоп перенсеу. Спасибо за понимание. я же прошу новостей об армянской епархии во Франции Quote Link to post Share on other sites
MONK Posted February 13, 2007 Report Share Posted February 13, 2007 (edited) Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 13, 2006թ. Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Սբ. Պատարագի ընթացքում խոսված իր քարոզում Տեր Հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը` անդրադառնալով Ղևոնդյանց քահանաների հոգևոր սխրանքին: ՙՉկան այսօր այնպիսի ահասարսուռ պատերազմներ, կենաց մահու կռիվներ, ինչպիսին Ավարայրի դաշտն էր, սակայն դա չի նշանակում, որ սրբոց Ղևոնդյանց պատգամն այսօր չի կարող գործել: Սրբոց Ղևոնդյանց պատգամը միայն ու միայն պատերազմի դուրս գալու համար չէ, առհասարակ կյանքի ցանկացած ոլորտում մենք պետք է այդ նույն հավատքով հաղթանակներ տանենք` սկսյալ մեր ընտանիքից, մեր միջավայրից, քաղաքից և մեր համազգային բոլոր տեսակի խնդիրներից՚ ,- նշեց Տեր Պարույրն իր խոսքում: Տեր Հայրը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որ դարեր շարունակ պահապան և զորավիգ է եղել հայրենի երկրին և հայ ժողովրդին, այսօր ևս նույն վճռականությամբ ու հավատքով կանգնած է` զորացնելու մեր Հայրենիքը և քարոզելու ու հավատքի մեջ զորացնելու մեր ժողովուրդին: ՙՀայ հոգևորականությունը տարավ քաջության հաղթանակ և այդ հաղթանակով կերտվեց հայ հոգևոր դասի դեմքը և դիմագիծը: Ինչքան էլ որ լինեն նեղություններ, դժվարություններ, արտաքին հարվածներ և ներգործություններ, այնուամենայնիվ, հայ հոգևորականությունը պիտի հաստատուն և անփոփոխ մնա, որովհետև մշտապես հավատարիմ է Քրիստոսի խոսքին և նույն ուղղափառ դավանությամբ, եթե անգամ հարկ լինի, պիտի խաչակից դառնա Քրիստոսին՚,- ասաց արժանապատիվ Տեր Հայրը: ### Edited February 13, 2007 by MONK Quote Link to post Share on other sites
MONK Posted February 14, 2007 Report Share Posted February 14, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 14, 2006թ. Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջը` 40-օրյա Քրիստոսի ընծայումը տաճարին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի ունեցավ նաև նորապսակների օրհնության կարգ: Տոնի նախօրեին` փետրվարի 13-ին, Մայր Աթոռի Միածնաէջ տաճարում երեկոյան ժամերգության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տերունի տոնի սկիզբն ավետող նախատոնակի հանդիսավոր արարողություն, ապա եւ անդաստանի կարգ, երբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Շարականների երգեցողության ներքո բարեպաշտ բազում հայորդիներ Մայր Տաճարի կանթեղներից վառված մոմեր իրենց հարկերը տարան` լուսավորելու Քրիստոսի խորհրդանիշ լույսով: Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը, մեկնելով քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման խորհուրդը, անդրադարձավ նաեւ մանուկների հանդեպ ծնողների պարտականություններին` նկատելով, որ առաջին հերթին նրանք պետք է մանուկներին Աստծո Խոսքի` Սուրբ Գրքի ճանաչողությունը մատուցեն և աղոթական կյանքին մասնակից դարձնեն, քանզի դրանցով մանուկները պիտի դառնան քրիստոնյաներ և դրանցով պիտի ժառանգորդներ դառնան հավիտենական կյանքի: ### Quote Link to post Share on other sites
MONK Posted February 15, 2007 Report Share Posted February 15, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 15, 2007թ. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Փետրվարի 15-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան Հոգևոր ճեմարանի դասախոսներ և սաներ: Հավարտ Սբ. Պատարագի Վարդանանց խորհրդին անդրադարձավ Հոգեշնորհ Հայր Սուրբը: ՙՄենք հիշում և ամեն անգամ տոնախմբում ենք Վարդանանց տոնը և պիտի նշենք, քանի դեռ երկրագնդի վրա մեկ հայ կա, որովհետև սա մեր ինքնության, մեր լինելիության տոնն է: ....Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, և կարիքը չկա, որ մեր կյանքը տանք մեր հավատի և մեր Հայրենիքի համար: Սակայն մահվան հավասար կարևոր է նաև իմանալ, թե ինչպես ենք ապրում. լի հույսով առ Տեր, լի հավատքով առ ապագան՚,-նշեց Հայր Վազգենն իր խոսքում: Ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրվա առիթով Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջության ու կենաց արեւշատության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության համար: Սբ. Պատարագից հետո Գևորգյան Հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սբ. Վարդանանց անմար հիշատակին: Հանդիսությունը բացեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Վարդանանց նվիրված բանախոսությամբ հանդես եկավ քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը: Շարականների և հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցան Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երգչախումբը և ՀԲԸՄ և Մայր Աթոռի Նորքի հայորդյաց տան ՙՀայկազունք՚ համույթը: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց նոր հեղինակված` ՙՎարդանանք հայոց՚ երգը (խոսքերի հեղ. Արփինե Թադևոսյան): Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: ՙ....Վարդանանց տոնը դարեր շարունակ ուղեկցել է մեր ժողովրդին: Մեր ժողովուրդն ապրել է Վարդանանց խորհրդով: Այսօր էլ մենք խոսում ենք այդ խորհրդի մասին, իբրև մեր գոյության հիմնական երաշխիքի, իբրև ազգային մեր ոգու և դիմագծի պահպանության առհավատչյայի: Վարդանանց խորհուրդը Վարդանանց ոգու մեջ է: Դա վասն հայրենյաց և վասն հավատո իրենց ունեցած սերն էր՚, - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ հատկապես վերջին շրջանին հնչող կոչերին` դառնալու դեպի մեր ազգային արմատները, և իբրև այդ դարձի ուղի հանրությանը տարբեր անհատների կողմից ներկայացվող զանազան արժեհամակարգերին: Վեհափառ Հայրապետը, սակայն, նկատեց, որ այդ ճանաչողությունը և դարձը դեպի ազգային արմատները ճշմարտապես և հարազատորեն արտացոլված է Վարդանանց ոգու մեջ: ՙԵթե մենք ուզում ենք ճանաչել մեր արմատները, ճանաչել մեր ինքնությունը, պետք է հավատարիմ մնանք մեր սիրո մեջ առ Աստված և առ Հայրենիք: Եւ այդ սերը դարձնենք մեր կյանքի շարժիչ ուժը, մեր ինքնությունը նորոգող ուժը, մեր ազգը առաջնորդող ուժն ու զորությունը՚, - ասաց Հայոց Հայրապետը: Գարեգին Բ Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ Վարդանանց տոնի ոգեկոչումը վերստին համազգային բնույթ ստանա, այն նշվի թե' կրթական հաստատություններում և թե' յուրաքանչյուր հայորդու հարկից ներս, դառնա զորության ու ներշնչումի, մեր կյանքի և աշխատանքի անհատական և համազգային հաղթության մի անսպառ ակունք: ՙԵթե ուզում ենք, որ աղանդավորներ տեղ չունենան մեր կյանքից ներս, ուրեմն Վարդանանց ոգին պիտի կերտենք յուրաքանչյուր հայորդու և' սրտում և' մտածողության մեջ: Եթե ուզում ենք, որ Հայրենիքն առաջընթաց և բարգավաճ կյանք ունենա, երջանկությունն ուղեկից դառնա մեր ժողովրդին, եթե ուզում ենք հեռու վանել մեզանից պարտվողականության գիտակցությունն ու մտածողությունը, եթե ուզում ենք քաջ սրտով մեր գլուխն ամեն երեկո բարձին դնել, ուրեմն պետք է Վարդանանց այդ ոգին ապրեցնել մեր մեջ, մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգուց ներս՚,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը Վարդանանց տոնի նվիրական առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց հայ ժողովրդի բոլոր զավակներին, ովքեր այսօր նշում են իրենց անվանակոչության տոնը: ### Quote Link to post Share on other sites
MONK Posted February 16, 2007 Report Share Posted February 16, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 16, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա և Հնդկաստան Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Փարիզ, ուր կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական բացման արարողությանը և Հայրապետական իր օրհնությունը կբերի թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին£ Փետրվարի 22-ին Ֆրանսիայից Նորին Սրբությունը Հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս և Բոմբեյ քաղաքներում, կայցելի ՀՀ դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությունը կհանդիպի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի պաշտոնեությանը և ուսանողությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաև տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում Արևելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի: Այցի ժամանակ նախատեսվում են նաև պաշտոնական հանդիպումներ: Հնդկաստան այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցելու են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանըª որպես գավազանակիր: ### Quote Link to post Share on other sites
MONK Posted February 19, 2007 Report Share Posted February 19, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 19, 2007թ. Արքության պատիվ` Արիս, Սևան և Վիգեն Սրբազաններին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ արքության պատիվ է շնորհվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների վարիչ Գերաշնորհ Տ. Արիս եպիսկոպոս Շիրվանյանին, Գերաշնորհ Տ. Սևան եպիսկոպոս Ղարիբյանին (Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն) և ԱՄՆ Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և Ամերիկայի Եկեղեցիների Խորհրդի Նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերած իրենց անսակարկ բոլորանվեր ծառայության և տարիների վաստակի: Թող Բարձրյալ Աստված քաջառողջ և արևշատ կենաց օրեր և հոգու անսպառ կորով պարգևի Արիս, Սևան և Վիգեն Սրբազաններին` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո եկեղեցաշեն և ազգօգուտ ձեռքբերումներով շարունակելու իրենց առաքելությունը` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու: ### Quote Link to post Share on other sites
MONK Posted February 26, 2007 Report Share Posted February 26, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 26, 2007թ. Սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցը Հնդկաստան Փետրվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Հնդկաստան: Նոր Դելիի` Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի սրահում Վեհափառ Հայրապետին և իր շքախմբին դիմավորեցին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Աշոտ Քոչարյանը և Հայաստանի դեսպանատան աշխատակիցները: Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում գտնվող Հնդկաստանի ազգային հերոս եւ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահատմա Գանդիի հուշահամալիր: Համալիրի մուտքին Վեհափառ Հայրապետին դիմավորեց հուշահամալիրի տնօրենը եւ ուղեկցեց այգու կենտրոնում գտնվող Գանդիի շիրմաքարի մոտ: Նորին Սրբությունը ծաղկեպսակ դրեց Մահատմա Գանդիի գերեզմանին եւ աղոթք բարձրացրեց աշխարհում խաղաղության, ազգերի միջև եղբայրության համար: Հայրապետը նաև գրառում կատարեց համալիրի հուշամատյանում: Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը այցելեց նաեւ հնդիկ հավատքի հուշարձան ու տաճար հանդիսացող ՙԱկշարդհամ՚ համալիր, ուր Նորին Սրբությանը դիմավորեցին հնդիկ քահանաներ` սվամի Սադհու Ատմասվարուպադասի գլխավորությամբ: Համալիրում շրջելու ընթացքում Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին Հնդկաստանի պատմությունը, մշակույթը եւ ազգային սովորույթները: Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց նաև Հնդկաստանի Ազգային թանգարան: Կիրակի օրը Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Ագրա քաղաք, ուր 1562 թ-ին կառուցվել էր Հնդկաստանում երկրորդ հայկական եկեղեցին` Սբ. Մարտիրոսը: Ներկայիս եկեղեցին կանգուն չէ, սակայն Ագրայի գերեզմանատանը պահպանվել են մի շարք հայկական շիրմաքարեր: Ագրայում գտնվելու ընթացքում պատվիրակությունն այցելեց նաև Թաջ Մահալ եւ Ագրայի ամրոց: ### Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.