Jump to content


Photo

Երազների վերլուծություն


  • Please log in to reply
63 replies to this topic

#51 Անի0199

Անի0199

    NUYN INK@ MERIKO0199

  • Hazarapet
  • PipPipPipPip
  • 1086 posts
  • Location:de mi texic eli
  • Age range:16-25

Posted 10 March 2006 - 02:52 AM

Himnakanum yeraznerin voch vok lurj chi verabervum. Sakayn orva @ntackum lucum chstacac problemnern u stress@ menk bolors vorosh chapov verlucum enk yev lickatapvum enk yeraznerum. Yerazner@, aysor arden hrchakavor mardkanc yerazner@ patmutyan @ndackum sharunakakan kerpov poxel en ashxarh@(Rene Descartes's phylosophy of dualism, Frederick banting's discovery of insulin, Elias Howe's refinement of the sewing mnachine, Mohandas Gandhi's strategy of nonviolent protest, etc were all inspired by dreams).
Cankacac mard ararac gisherva @ndackum tesnum e 4-5 yeraz, aravotyan hishelov miayn verjin@(due to REM cycles)
Sigmund Freud-@ yerkar hetazotutyunneri u hetevumneri ardyunkum stexcel e bararani pes mi girk, vor@ bacatrutyun e talis amen mi ararkain u yerevuytin arka yeraznerum. Nor dari gitnakannern u hogebannern apacucel en vor nuyn ararkan tarber mardkanc yeraznerum, shat tarber nshanakutyunner uni, kani vor inchpes asel em u kasem standard mard chka.
Mi xoskov, imast chuni yerazahanner gnel u "profesionalneri" ognutyan@ dimel
Dzer miak yev amenachshgrit yerazahan@ henc duk ek
miguce jamanaki @ntackum avelin bacahaytvi, minch ayd xndrum kisvel dzer imacucyamb temai veraberyal
Կոպիտ աշխարհ ե
Մարդը միշտ չար ե
Կյանկ ե կործանում
Կյանկն ել կործանված
Վոր անծավ գնաց
Ել ետ չի դառնում...

#52 Անի0199

Անի0199

    NUYN INK@ MERIKO0199

  • Hazarapet
  • PipPipPipPip
  • 1086 posts
  • Location:de mi texic eli
  • Age range:16-25

Posted 10 March 2006 - 03:08 AM

Araqs nezametila etot topik
sama drugoy sazdala,

yete karox es dzulir yes.gif
Կոպիտ աշխարհ ե
Մարդը միշտ չար ե
Կյանկ ե կործանում
Կյանկն ել կործանված
Վոր անծավ գնաց
Ել ետ չի դառնում...

#53 Arm_Lionne

Arm_Lionne

    ....

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPip
  • 3231 posts
  • Location:Diaspora
  • Interests:...

Posted 29 March 2006 - 11:48 PM

ԱՄՓՈՓՈՒՄ
Երազների մեկնաբանությունը



Երազների նկատմամբ հետաքրքրությունը հազարամյակների ավանդույթներ ունի, սակյան այդ զարմանալի երևույթների գիտական հոգեբանական ուսումնասիրությունը սկսվել է 19-րդ դարում և է´լ ավելի եռանդուն կերպով շարունակվել է 20-րդ դարում: Այդ գործում նշանակալից է Զինգմունդ Ֆրոյդի ավանդը, որը 1900 թ-ին հրատարկեց իր " Երազների մեկնաբանությունը" աշախատությունը: Նկատի ունենալով հոգեբանության համար երազների ուսումնասիրության բացառիկ մեծ նշանակությունը՝մենք այստեղ շատ սեղմ կներկայացնենք Ֆրոյդի տեսակետը և ցույց կտանք, թե որքանով է իր նշանակությունը պահպանել մեր օրերում:
Զինգմունդ Ֆրոյդը ամենից առաջ հաստատեց վաղուց ի վեր կռահված այն հանգամանքը , որ երազները որոշակի իմաստ ու նշանակություն ունեն և բոլորովին էլ պատահական ու անիմաստ երևույթներ չեն, ինչպես մինչև վերջերս պնդում էին հոգեբանության հարցերում վատ կողմնորոշվող որոշ հեղինակներ , հատկապես պավլովյան դպրոցին պատկանող ֆիզիոլոգները:
Ֆրոյդի կարեվորագույն եզրակացություններից մեկն էլ այն է, որ երազները իրենց կառուցվածքով ու բովանդակությամբ նման են նևրոտիկ ախտանշաններին, և առողջ մարդկանց երազների ուսումնասիրության միջոցով կարելի է իմանալ գրեթե այն ամենը, ինչ երկար ժամանակի ընթացքում հոգեբուժական կլինիկան իմացել է նևրոզներով տառապող անձանց ուսումնասիրելու միջոցով:
Երազներին նվիրված իր աշխատություններում Ֆրոյդը բազմիցս նշել է, որ հոգեբանությունը մեծ չափերով կտուժեր, եթե հրաժարվեր երազներն ուսումնասիրելուց, քանի որ դրանով կփակեր , ինչպես ինքն է արտահայտում, " անգիտակցականի խորքերը տանող արքայական պողոտան": Հետևաբար պետք է հաղթահարել այն կարծիքը ( որն ինչ-որ չափով տարածված է նաև մեր օրերում ), թե երազները իբր աննշան մնացորդային երևույթներ են , որոնց ուսումնասիրությունը գիտնականաին վայել զբաղմունք չէ և խոսում է լոկ խորհրդապաշտության նկատմամբ դրանց ուսումնասիրությամբ զբաղվողի հակվածության մասին:
Երազների ուսումնասիրությունը կապված է լուրջ դժվարությունների հետ: Երազները չափազանց արագ են մոռացվում ( որոշ բացառություններով), և երազ վերարտադրող անձը երբեմն միայն որոշ պատառիկներ է հիշում : Երազները նաև խիստ սուբյեկտիվ են , և ոչ ոք չի կարող ասել, որ վերոհիշման ժամանակ չի աղավաղվում դրանց բովանդակությունը , և նոր տարրեր չեն ներմուծում : Այդ և մի շարք այլ դժվարություններ չվհատեցրին Ֆրոյդին, և նա, ելնելով իր սիրած լոզունգից, որ " մեծը կարող է դրսևորվել նաև փոքր ու աննշան երևույթի մեջ" , համառորեն շարունակեց իր հետազոտությունները: Ըստ էության, երբ հետազոտությունը բավականաչափ առաջ է գնում, պարզվում է, որ երազները շատ կարևոր հոգեկան երևույթներ են: Ֆրոյդը հիշեցնում է, որ երբ մենք մղձավանջային երազ ենք տեսնում , հաճախ այդ տրամադրությունը , որով արթնանում ենք, մնում է ամբողջ օրվա ընթացքում : Հոգեբուժության մեջ հայտնի են դեպքեր , երբ հոգեկան հիվանդությունը սկսվել է երազից և հետագայում իր մեջ պահպանել է այն ցնորական միտքը, որը կար երազում: Հին աշխարհում և նույնիսկ հետագա դարերում պետական ու ռազմական որոշ գործիչներ շատ դեպքերում որոշումներ են կայացրել երազների ազդեցության տակ կամ դրանց մեկնաբանությունների հիման վրա ապագա կռահելով: Բազմաթիվ տվյալներ կան այն մասին, որ շատ երազներում մտածական ակտիվ գործընթացներ են կատարվում, լուծվում են խնդիրներ, նույնիսկ գիտական հայտանգորցություններ են կատարվում. մի հանգամանք , որը, ի դեպ, անհարժեշտ չափով չգնահատվեց Զ. Ֆրոյդի կողմից :
Մարդը ցանկանում է քնել, երբ հոգնած է կամ երբ կորցնում է հետաքրքրությունը արտաքին աշխարհի նկատմամաբ, այլևս ոչինչ չի ցանկանում իմանալ նրա մասին, չի ցանկանում ընդունել դրսից եկող գրգռիչները: Մարդու բնույթն այդպիսին է, որ նա ի վիճակի չէ երկար ժամանակի ընթացքում առանց ընդմիջման դիմանալ արտաքին աշխարհի հետ իր հաղորդակցությանը: Քնելիս, Ֆրոյդի կարծիքով, մենք ստեղծում ենք պայմաններ , որոնք շատ նման են ներարգանդային պայմանների՝մթություն, տաքություն, գրգռիչների բացակայություն: Շատերը նույնիսկ կծկվում են այնպես, ինչպես մոր արգանդում: Առավոտյան ամեն մի արթնացում ինչ -որ չափով նման է նորից ծնվելուն:
Հոգեբանության ամենահետաքրքրական պրոբլեմներից մեկը այն է, թե ինչու են առաջանում երազները , եթե քնելու նպատակը հանգիստն է: Որոշ գիտնականներ գտնում են, որ երազները առաջանում են միայն այն դեպքում, երբ քնած ժամանակ մարդու զգայարանների վրա, այնուամենայնիվ, տարբեր գրգռիչներ ( օրինակ՝ձայներ, մաշկային հպումներ, օրգանական փոփոխություններ) են ազդում: Այդ փաստն անժխտելի է, և երազներին նվիրված ինչպես մինչֆրոյդյան , այնպես էլ ժամանակակից գրականության մեջ այն հաստատող հսկայական նյութ է կուտակվել: Սակայն երբ քնած մարդու ականջի տակ հնչում է զարթութիչ ժամացույցի ձայնը, ապա նա երազում ոչ թե այդ ժամացույցն է տեսնում ու լսում նրա զանգը այնպես, ինչպես այն կա իրականում , այլ այդ գրգռիչների ազդեցության տակ նրա հոգեկանում ծավալվում են բոլորովին այլ երազային իրադարձություններ, ընդ որում , ամեն անգամ զանգը հնչեցնելիս քնածը տեսնում է տարբեր երազներ, որոնցում կան ձայներ: Քնածի վրա ազդող գրգռիչն իր իրական հատկանիշներով երազի կազմի մեջ չի մտնում: Հետևաբար այդ գրգռիչն իմանալը մեզ դեռ ոչ մի չափով թույլ չի տալիս բացատրել, թե ինչու ստեղծվեց հենց այս երազը և հենց նման մանրամասնություններով, ինչ անձնային նշանակություն ունեն երազային պատկերները , ինչպես են դրանք ձևավորվում ու զուգոորդվում իրար հետ և այլն: Եթե քնածի վրա ազդող գրգռիչը չի արթնացնում նրան , ապա նա երբևիցէ ( եթե ուրիշները չպատմեն) չի էլ կարողանա իմանալ, որ այն գոյություն է ունեցել ( բացի այն դեպքերից, երբ գրգ'րիչներն են միզաբարկի լցվածությունը կամ սեռական օրգանների գրգռվածությունը, որոնք զգացվում են նաև արթնանալուց հետո): Ճշմարտությանը մոտ է գերմանացի գիտնական Շերների տեսակետը, որի համաձայն՝երազներն առաջին հերթին պատկերում են այն օրգանը , որտեղ տեղի է ունենում գրգռումը, և այն էլ այդ օրգանին նման առարկաների պատկերների միջոցով:

շարունակելի
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Արթնացի´ր, հա´յ մարդ ( Հ. Ա )


#54 Arm_Lionne

Arm_Lionne

    ....

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPip
  • 3231 posts
  • Location:Diaspora
  • Interests:...

Posted 06 April 2006 - 01:55 AM

Բայց շատ երազներ առաջանում են առանց արտաքին կամ ներքին օրգանական գրգռիչների ազդեցության: Այնպես որ , երազների գիտական բացատրության համար անհրաժեշտ է բացահայտել նրանց բուն հոգեբանական մեխանիզմները:
Երազների մի փոքր մասում կրկնվում են մեր ցերեկային ապրումները: Օրինակ՝ եթե որևէ մեկի հետ մենք քնելուց առաջ ունեցել ենք հուզիչ խոսակցություն կամ օրվա ընթացքում տեսել ենք մարդկանց , ովքեր շարժել են մեր հետաքրքրությունը, ապա իրական կյանքի այդ տեսարանները հաճախ առանց լուրջ փոփոխությունների կարող են կրկնվել նաև երազներում: Բայց երազների զգալի մասում հնարավոր չէ այդպիսի կապ գտնել նախորդած իրադարձությունների հետ: Նույնիսկ հիշյալ պարզ դեպքերում հարց է ծագում, թե, այնուամենայնիվ , ինչու երազում կրկնվեցի կյանքի այդ տպավորությունները, ինչ իմաստ ունի այդպիսի զուտ հոգեբանական վերադարձը դեպի մոտ անցյալ:
Իր առջև դրած չափազանց գրավիչ խնդիրը լուծելու համար Զ. Ֆրոյդը դիմեց անուրջների կամ " ցերեկային երազների" օգնությանը: Ակնհայտ է ( յուրաքանչյուր ոք այդ կարող է պարզել իր սեփական անուրջները վերլուծելով), որ դրանցում իրենց արտացոլումն են գտնում մարդու փայփայած ցանկություններն ու նպատակները, որոնք հաճախ ունեն եսասիրական, այլ մարդկանց գերիշխանության հասնելու կամ սեռական բովանդակություն: Այդ անուրջներում մարդիկ հուզականորեն հագեցված պատկերավոր իրադրություններում ձեռք են բերում մեծ նվաճումներ և արթնացնում են մյուս ներկա գտնվողների հիացմունքը: Անուրջները այնպիսի հոգեբանական նյութ են տալիս , որից գրողն ու բանաստեղծը հյուսում են իրենց վեպերի ու բանաստեղծությունների իրադարձություններն ու պատկերները: Հատկանշական է, որ անուրջներում կենտրոնական դեմքը, գլխավոր հերոսը ինքը՝ անրջող անձնավորությունն է:
Ֆրոյդն առաջ քաշեց այն դրույթը, որ երազները ոչ թե լոկ ֆիզիոլոգիական, այլ լիարժեք հոգեբանական երևույթներ են. և դրանց իմաստը միշտ հայտնի է հենց իրեն՝ երազ տեսնողին, բայց նա չգիտե իր մեջ այդ գիտելիքի գոյության մասին, այսինքն ՝ չի գիտակցում այդ գիտելիքը, վերջինը գտնվում է նրա հոգեկանի անգիտակցական ոլորտում: Նրա կարծիքով երազը կազմող հոգեբանական տարրերը ( մտապատկերները, բառերը) ինչ-որ այլ, թաքնված, երազներում բացահայտ ու իրենց ողջ մերկությամբ հանդես չեկող մտքերի ու միտումների փոխարինողներն են, ճիշտ այնպես, ինչպես առօրյա կյանքում մեր թույլ տված սխալներն ունեն իրենց թաքուն, անգիտակցական իմաստը: Եթե այդպիսի իմաստ ունեն երազը կազմող տարրերը, ապա նույնը կարելի է ասել նաև յուրաքանչյուր երազի մասին ամբողջությամբ վերցրած, այն է՝ երազը ավելի խոր, անգիտակցական հոգեկան երևույթների աղճատված ու մաամբ նաև սիմվոլացված դրսևորումն է և ենթակա է հոգեբանական մեկնաբանության : Երազի բացահայտ բովանդակությունը չի համընկնում նրա իրական անգիտակցական բովանդակության հետ:
Երազի թաքուն բովանդակությունը բացահայտելու նպատակով Ֆրոյդըն օգտագործում էր "ազատ զուգորդությունների'' մեթոդը : Նա հարցնում էր երազ տեսնող անձնավորությանը, թե իր երազի, այս կամ այն կապակցությամբ ինչ մտքեր կամ մտապատկերներ են հայտնվում նրա գիտակցության մեջ: Ինչպես պնդում է Ֆրոյդը՝ ( իսկ նրանից հետո բազմաթիվ այլ հետազոտողներ) , զուգորդական շղթաների ստեղծման շնորհիվ շատ հաճախ որոնելի անգիտակցական միտքը , հուզական բարդույթը կամ մտապատկերը ինքնաբերաբար թափանցում են գիտակցության մեջ : Սակայն հոգևերլուծության ընթացքում ուսումնասիրվող անձնավորությունը սովորաբար այս կամ այն չափով դիմադրում է իր անգիտակցականի բովանդակությունների բացահայտմանը, իր գիտակցության մեջ հայտնված միտքը համարում է անկարևոր, գործի հետ առնչություն չունեցող, անհարկի կամ ամոթալի, մինչդեռ հենց նման մտքերն էլ, որոնք նա ցանկանում է թաքցնել հոգեբանից ու արտամղել իր գիտակցությունից, ամենակարևորներն են և ավելի կարճ ճանապարհով են հասցնում որոնելի անգիտակցական բարդույթների հայտնաբերմանը: Դիմադրության առկայության ամեն մի նկատելի նշան պետք է հուշի հոգեբանին , որ երազի բացահայտ բովանդակության տակ ինչ-որ կարևոր բան կա թաքնված: Այդ դիմադրությունը հաճախ ավելի հեշտ է հաղթահարել, երբ գիտնականն է ուսումնասիրում իր երազները:
Երազը պետք է ինչ-որ չափով համարժեք լինի ցանկության իրագործմանը: Երազները մեր այն ցանկությունների սիմվոլիկ, ներհոգեկան իրականացումներն են , որոնք իրական կյանքում մնացել են չիրականացված: Այդ պաճառով երազը չի խանգարում քունը այլ պահպանում է այն, քանի որ եթե երազային սիմվոլիկ բավարարումը հնարավոր չլիներ, ապա չբավարաված ցանկությունը , զբաղեցնելով մեր գիտակցությունը, թույլ չէր տա քնել ( ինչպես հաճախ է պատահում) : Երազներում չբավարարաված ցանկությունը երևան է գալիս ոչ թե խոսքով արտահայտված պարզ մտքի, այլ պատրանքային մտապատկերների ու դրանց զուգորդությունների ձևով: Միտքը, ցանկությունը, նույնիսկ երեխաների երազներում, դառնում է, ապրում , պատկերավոր ներկայացում: Այս եզրակացություններին Ֆրոյդը հանգել է ոչ միայն երազների վերլուծության, այլև դրանք անուրջների հետ համեմատելու շնորհիվ: Անուրջները կամ արթմնի երազները, ինչպես հիշում ենք, իրենցից ներկայացնում են պատվասիրական, սեռական և այլ ցանկությունների երևակայական իրականացումներ:
Այսպիսով՝ մարդկանց իրական ցանություններն ու մղումները երազների բացահայտ բովանդակության մեջ հանդես են գալիս աղճատված ձևով: Աղճատումը կատարվում է յուրահատուկ հոգեբանական գրաքննության ( ցենզուրայի) աշխատանքի շնորհիվ , ընդ որում , երազային գրաքննության հայտնագործությունը Ֆրոյդը համարում էր երազային հոգեբանության բնագավառում իր կատարած լուրջ ներդրումներից մեկը: Երազային գրաքննություն ասելով Ֆրոյդը նկատի ուներ ոչ թե ուղեղում նստած ինչ-որ մարդուկ, ոչ թե ինչ-որ ուղեղային կենտրոն , այլ անձի այնպիսի հատկությունների, միտումների, համոզմունքների, բարոյական նորմերի մի համակարգ , որոնք նրա կողմից պատրաստակամությամբ ընդունվում են որպես ցանկալի երևույթներ և որպես իր անձի անկապտելի ու առավել արժեքավոր մասեր: Բայց ո՞ւմ կամ ի՞նչ ուժերի դեմ է ուղղված այդ գրաքննությունը : Ֆրոյդը կարծում էր, որ դրանք անձի այն միտումներն են, որոնք իրենց բնույթով արժանի են դատապարտման բարոյական, գեղագիտական և սոցիալական տեսակետներից : Գիտակցական վիճակում մարդիկ դրանց մասին կամ չեն համարձակվում մտածել, կամ մտածում են զզվանքով: Դրանք այն անսահմանորեն, եսասիրական հակումներն են, որոնք մեծ մասմաբ մնում են չգիտակցված:


շարունակելի
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Արթնացի´ր, հա´յ մարդ ( Հ. Ա )


#55 Arm_Lionne

Arm_Lionne

    ....

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPip
  • 3231 posts
  • Location:Diaspora
  • Interests:...

Posted 17 April 2006 - 11:29 PM

Երազների բնույթի ու նշանակության Ֆրոյդյան ըմբռնումը ճիշտ հասկանալու համար պետք է նշել, որ երազներում աղճատված ձևով դրսևորվող անգիտակցական մղումները, որոնց դեմ ուղղված է ցենզուրան կամ ԳԵՐ_ԵՍ-ը, նրա կարծիքով, առավելապես սեռական բնույթի են : Ընդգծելով, որ երազներում թագավորում են եսասիրական հակումները՝ Ֆրոյդը գրում է . " Բարոյական ամեն մի կապանքից ազատ ԵՍ-ը հեշտությամբ է ընդառաջում սեռական ցանկության քմահաճույքներին, նույնիսկ այնպիսիներին, որոնք վաղուց ի վեր մերժված են մեր գեղագիտական դաստիարակաության կողմից կամ հակասում են բարոյականության պահնաջներին: Բավականություն ստանալու ձգտումը ... անարգել կերպով ընտրում է իր օբյեկտները, ընդ որում՝ առաջնությունը տալով առավել արգելվածներին":
Ֆրոյդը չի ժխտում մարդու մեջ բարի ու վեհ կողմերի, բարձր արժանիքների առկայությունը, սակայն չի էլ ցանկանում աչք փակել նրա բացասական, եսասիրական կողմերի վրա: Նա գտնում է, որ մարդուն կատարելագործելու համար նրան պետք է տեսնել այնպես, ինչպես նա կա, և գիտական իմացության համար մարդու էության ստվերոտ կողմերի նկատմամբ մեր կողմից գիտակցորեն տածվող զզվանքը լուրջ նշանակություն ունենալ չի կարող: Հասկանալի է, որ մարդկանց հոգեկանում առկա այդ եսասիրական ուժերը միշտ չէ, որ գործի են վերածվում: Ֆրոյդը սիրում է կրկնել Պլատոնի խոսքերն այն մասին, որ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԱԶՆԵՐՈՎ ԱՅՆ, ԻՆՉ ՎԱՏ ՄԱՐԴԻԿ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ: Ժամանակակից հոգեբանությունը չի ժխտում երազների բովանդակության և ֆունկցիաների վերաբերյալ Ֆրոյդի տեսակետները, սակայն զգալիորեն նեղացնում է եսասիրական, հատկապես սեռական և ագրեսիվ հակումների դրսևորման ոլորտը: Ժամանակակից և ավելի ճիշտ տեսակետն այն է, որ թեև երազներում եսասիրական ու ագրեսիվ ցանկությունները, հաճույք ստանալու մղումը շատ մեծ տեղ է գրավում, այնուամենայնիվ, երազների հոգեբանական մոտիվացման ու ֆունկցիոնալ նշանակությունը շատ ավելի լայն են: Երազները նույնքան բազմաբովանդակ ու հարուստ են, որքան և անձի իրականա կյանքը:
Երազների վերաբերյալ Ֆրոյդի առաջ քաշած կարևոր դրույթը, որով և մենք ցանկանում ենք սահմանափակվել այդ ենթագիտակցական երևույթների հոգեբանության քննարկումը, երազների սիմվոլների ( խորհրդանիշների) մասին նրա տեսակետն է: Ֆրոյդը գտնում էր , որ հատկապես մեծ չափով աղճատված երազները մենք չենք կարող ճիշտ հասկանալ, եթե նկատի չունենանք , որ նրանցում բացահայտորեն հանդես եկող որոշ թվով պատկերներ երազի թաքուն բովանդակությունների սիմվոլներ են, նշանակում են այս կամ այն ցանկությունը, առարկան, գործողությունը: Երազների թաքուն բովանդակության միայն մի մասն է բացահայտվում ազատ զուգորդությունների մեթոդով: Մնացած մասը հասկանալու համար պետք է իմանալ երազների սիմվոլների լեզուն և թարգմանել կամ մեկնաբանել մեզ համար հասկանլի լեզվով:
Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են, որ իսկապես գոյություն ունեն երազային բազմաթիվ սիմվոլներ, բայց դրանք բացառապես սեռական և ագրեսիվ բովանդակությունների փոխարինողներ չեն, ինչպես, հավանորեն, կարծում էր Ֆրոյդը: Սիմվոլները կարող են ամենատարբեր հոգեբանական բովանդակություններ:
Երազները անշուշտ, ունեն շատ կողմեր , որոնք դեռևս չեն բացահայտվել: Բազմաթիվ երազներ անհասկանալի են մնում նույնիսկ այդ բնագավառի լավագույն մասնագետների համար: Որոշ հետազոտողներ նույնիսկ այն տեսակետն են հայտնում, որ երազների իմաստը շատ խորն է, և հազիվ թե մարդուն երբևիցե հաջողվի լիովին հասկանալ այդ երևույթները: Այս տեսակետը մեզ համար ընդունելի չէ, և կարծում ենք, որ առաջիկայում երազների ուսումնասիրությունը պետք է առաջ տանել է´լ ավելի եռանդուն թափով:


ՎԵՐՋ
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Արթնացի´ր, հա´յ մարդ ( Հ. Ա )


#56 Angel

Angel

    Ангел Форума

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPipPip
  • 6473 posts
  • Location:Київ
  • Interests:design, painting, FLOWERS...

Posted 18 April 2006 - 02:56 PM

Ժողոուրդ այսօր երազիս Mariah Carey-ին եմ տեսել:
Ջպտում էր ինձ մինչև ականջները
Դա ի՞նչ է նշանակում
thinking.gif
Հայաստան ասելիս, աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս, թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես...






#57 Arm_Lionne

Arm_Lionne

    ....

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPip
  • 3231 posts
  • Location:Diaspora
  • Interests:...

Posted 18 April 2006 - 03:06 PM

QUOTE(Angel @ Apr 18 2006, 14:56) View Post

Ժողոուրդ այսօր երազիս Mariah Carey-ին եմ տեսել:
Ջպտում էր ինձ մինչև ականջները
Դա ի՞նչ է նշանակում
thinking.gif

Իսկ դու էտ երգչուհուն սիրո՞ւմ ես smile.gif
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Արթնացի´ր, հա´յ մարդ ( Հ. Ա )


#58 Angel

Angel

    Ангел Форума

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPipPip
  • 6473 posts
  • Location:Київ
  • Interests:design, painting, FLOWERS...

Posted 18 April 2006 - 03:31 PM

ayo!
im amena sirac ergchihin e.
u erazums uraxutyans chap chkar vor tesa, uzumei nkarvel het@, bayc foroaparati batareykaner@ nstel ein
smile.gif
Հայաստան ասելիս, աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս, թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես...






#59 Angel

Angel

    Ангел Форума

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPipPip
  • 6473 posts
  • Location:Київ
  • Interests:design, painting, FLOWERS...

Posted 18 April 2006 - 03:35 PM

ha, mi banel asem, es verji mi qani amsum voch lsel ei iran voch tesel ei TVov...
Հայաստան ասելիս, աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս, թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես...






#60 Arm_Lionne

Arm_Lionne

    ....

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPip
  • 3231 posts
  • Location:Diaspora
  • Interests:...

Posted 18 April 2006 - 09:33 PM

QUOTE(Angel @ Apr 18 2006, 15:35) View Post

ha, mi banel asem, es verji mi qani amsum voch lsel ei iran voch tesel ei TVov...


Կարոտել էիր smile.gif
Դե կարծում եմ շատ պարզ երազ ես տեսել ,առանձնապես վերլուծության կարիք էլ չկա : Քո խոսքերից պարզ է դառնում որ այդ երգչուհուն շատ ես սիրում և ենթագիտակցորեն ( գուցե նաև գիտակցորեն) կցանկանայիր տեսնել նրա ու արժանանալ նրա ջերմ ՝մինչև ականջները հասնող ժպիտին : Դա պարզապես երազի միջոցով քո ցանկության իրագործումն էր: Համոզված եմ որ մեծ բավականության զգացումով ես արթնացել քնից smile.gif
Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Արթնացի´ր, հա´յ մարդ ( Հ. Ա )


#61 Angel

Angel

    Ангел Форума

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPipPip
  • 6473 posts
  • Location:Київ
  • Interests:design, painting, FLOWERS...

Posted 19 April 2006 - 02:12 AM

yesim smile.gif
flower.gif
Հայաստան ասելիս, աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս, թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես...






#62 Тереза

Тереза

    Обожание — вот это наука!

  • Moderators
  • PipPipPipPipPipPipPip
  • 4654 posts
  • Gender:Female
  • Location:Россия
  • Interests:Театр, Психология, Деловая психология бизнеса и карьеры.
  • Languages:армянский, русский, грузинский
  • Sex:Женский

Posted 16 January 2009 - 02:06 AM

Хотелось бы продолжить разговор о сновидениях. Ведь это весьма интересная тема как мне кажется. С точки зрения психологии в сновидениях есть немало полезной информации о человеке и его жизни... wink.gif

Edited by Тереза, 16 January 2009 - 02:07 AM.

There are more things in heaven and earth, Horatio, than are dreamt of in your philosophy. Hamlet



учебник армянского языка

#63 Vesta

Vesta

    Հազարապետ Hazarapet Тысячник

  • Hazarapet
  • PipPipPipPip
  • 1909 posts
  • Gender:Female
  • Location:Moscow

Posted 19 January 2009 - 01:09 AM

Да Тереза джан, Вам как психологу наверное много интересного ивзестно о расшифровке сновидений, может есть какие-нибудь статьи или дискуссии, с удовольствием прочла бы wink.gif

Edited by Vesta, 19 January 2009 - 01:10 AM.


#64 Тереза

Тереза

    Обожание — вот это наука!

  • Moderators
  • PipPipPipPipPipPipPip
  • 4654 posts
  • Gender:Female
  • Location:Россия
  • Interests:Театр, Психология, Деловая психология бизнеса и карьеры.
  • Languages:армянский, русский, грузинский
  • Sex:Женский

Posted 24 January 2009 - 02:42 PM

Цитата(Vesta @ Jan 19 2009, 01:09) <{POST_SNAPBACK}>
Да Тереза джан, Вам как психологу наверное много интересного ивзестно о расшифровке сновидений, может есть какие-нибудь статьи или дискуссии, с удовольствием прочла бы wink.gif



Вот, пожалуй, рассказ, на мой взгляд, об одном интересном случае...

«Однажды мне приснился сон, что я сплю на широком подоконнике. А этаж был очень высоко над землей, и при этом окно было настежь открытым. Мне снилось, что я просыпалась и с радостью замечала, что не падаю во сне и так несколько раз. Но с другой стороны, как, ни странно, меня и не очень пугала такая вероятность.
Через несколько дней, я на работе почувствовала, что потеряла всякое желание и мотивацию работать, хотелось просто сидеть и смотреть из окна, при этом отдавая себе отчет, что к добру это не приведет.
Через несколько дней мне сообщили, что в моих услугах больше не нуждаются. Я уволилась, и решила недельку отдохнуть. Но прошло три дня и мне предложили еще более оплачиваемую работу.
Думаю, мой сон был об этом, как считаете?»

История красивая, правда…
Автор рассказа сама и ответила на свой вопрос.

В подтверждение возьмем одну из простых изящных техник работы со сном, предложенную основоположником гештальт-терапии Фрицем Перлзом.

Человек проговаривает свой сон от первого лица, и после каждой фразы останавливается и серьезно произносит
«И это мое существование!»… и осознает, что значит для него в контексте его жизни такое заявление.

Вот что получается:

Широкий подоконник на высоком этаже... И это мое существование!

Я лежу... И это мое существование!

Передо мной настежь открытое окно... И это мое существование!

Я сплю на широком подоконнике перед открытым окном и не падаю... И это мое существование!

Проснувшись, я всякий раз радуюсь, что не упала... И это мое существование!

Но я не боюсь упасть... И это мое существование!

Интересное кино получается, правда? rolleyes.gif

There are more things in heaven and earth, Horatio, than are dreamt of in your philosophy. Hamlet



учебник армянского языка




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users