Jump to content

ԷԹՆՈՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Recommended Posts

Guest Guest12568

Երբեմն ասում են, ընդ որում, այս կարծիքը կարելի է լսել նաև բավականին խելամիտ մարդկանցից, թե իբր որևէ ազգի մասին ամբողջությամբ վերցրած չի կարելի ասել, թե նա լավն է կամ վատը, ազնիվ է կամ անազնիվ, չար է կամ բարի, լիարժեք է կամ թերարժեք և այլն։ Այսպես մտածողների հիմնական փաստարկն այն է, որ յուրաքանչյուր ազգի մեջ հանդիպում են և լավ, և՛ վատ, և՛ ագրեսիվ ու վտանգավոր, և՛ բարի ու մեծահոգի մարդիկ, հետևաբար բնավորության որևէ գիծ չի կարելի ընդհանրացնել։ Թվում է, թե շատ խելամիտ ու զորեղ փաստարկ է և լիովին համապատասխանում է մեր առօրյա փորձին։ Քիչ է մնում մտածեՄ, որ գուցե իսկապես այդպես է, որ, ասենք, թուրքի գերագրեսիվությունն ու թալանի նկատմամբ հակվածությունը լոկ այդ ազգի առանձին ներկայացուցիչներին հատուկ գծեր են, իսկ թուրք ազգն ամբողջությամբ քիչ է տարբերվում մնացած ազգերից։

Հիմա չի կարելի տալ ազգին առանձնահատուկ որեևէ բնութագրող հատկություներ:Ալ ջան սա ավելի մասնագիտական առումով կբացատրես:Գու±ցե իմ սիրողական մոտեցումները սխալ է:

Link to post
Share on other sites
  • Replies 80
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հեգինե ջան անձամբ ես էթնոհոգեբանություն չեմ ուսումնասիրել , բայց ես համոզված եմ , որ յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ որոշ բնավորության գծեր : Հենց ազգային մենթալիտետ կոչվածը, ինչ է եթե ոչ տվյալ ազգին ընդհանուր բնավորության գծերի բնոութագրումը:

ինչ վերաբերում է թուրքերին բնորոշ վերը նշված բնավորության գծերին , ես դա բացատրում եմ ժառանգականությամբ (Наследственност ._Передача характерных признаков от одного покаления следуюшему посредсвом процесса полового размножения.): հիմա փորձեմ համառոտ բացատրել : Մի շարք գիտնականների կողմից առաջ են քաշվել, այնպիսի թեորիաներ, որոնք ժառանգականությամբ են պայմանավորում սոցիալական երևույթները՝ գողությունը, մարդասպանությունը, բռնությունը և այլն:(որն էլ շատ հաճախ է նկատվում թուրքերի և այլ արնախում ազգերի մոտ) Այսպես, օրինակ, իտալական կրիմինալիստ Չեազրե Լոմբրոզոնը դեռևս 1836-1909 թթ., ժառանգականությամբ էր բացատրում բոլոր տիպի հանցագործությունները : Նա ուղղակի հայտարարում էր, որ կան անատոմիական, ֆիզիոլոգիական ու հոգեկան հատկանիշներով նորմալ մարդուց տարբերվող ինչ-որ բնածին ոճրագործների տիպեր, որոնք այս կամ այն ոճրագործություն կատարլեու հակումը ժառանգում են իրենց ծնողներից: Համանման հայացքներ զարգացրին ռիբիոն Ֆրանսիայում, Թորնդայկը՝ Ամերիկայում և բուրժուական այլ գիտնականներ: ըստ Թորդայկի, գոյություն ունեն գիտակցության ինչ-որ " գեն"-եր, որոնք ժառանգականության տարածողներ են և փոփոխման ենթակա չեն, քանի որ գեն-երը իրենց վրա չեն կրում միջավայրի և դաստիարակության ներգործությունը: Գեն-երի մեջ են համակենտրոնացված տեսակի բոլոր հատկանիշները, մարդկային վարքի ու բնավորության որոշ գծերը, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ: Հենց էսպես ես կբացատրեի թուրքերի ընդհանուր գերագրեսիվությունը ....և ընդհանրապես նման սխեմայով է ազգերի մենթալիտետը պահպանվում ու փոխանցվում սերնդեսերունդ, և ես համազայն չեմ , որ հիմա չի կարելի տալ ազգին առանձնահատուկ որեևէ բնութագրող հատկություներ:

Գուցե սա վիճարկելի հարց է , եթե ինչ-որ մեկն ունի իր տեսակետը կամ էթնոհոգեբանություն ուսումնասիրել է , խնդրեմ ....

Link to post
Share on other sites

Պարզապես կուզեի ավելացնել

" Մարդու ժառանգած հատկությունները անխուսափելի ճակատագրի պես անբաժան են նրանից իր ամբողջ կյանքի ընթացքում"

Շոպենհաուեր

Այս խոքերի ապացույցն էլ հենց մենք ենք ` հայերս: :) Ուր էլ լինենք , ուրիշ ազգերի հետ էլ խառնվենք....միևնույն է , մեր հայկական հատկությունները անբաժան են մեզանից

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Քանի որ արդեն ունենք բացված էթնոհոգեբանության վերաբերյալ թեմա,այն ինչ հիմա պետք է քննարկման դնեմ,կապված է հենց էթնոհեգոբանությանը,դրա համար կշարունակեմ:

Մարդիկ ապրում և գործում են սոցիալական խմբերում՝ ընտանիքում, աշխատանքային խմբերում, ուսումնական, ընկերական, ռազմական և այլ տեսակի կարճատև կամ երկարատև գոյություն ունեցող հանրույթներում։ ։ Անհատը ծնվելուց հետո հայտնվում է խմբերում և նրա հետագա զարգացումն ու կենսագործունեությունը ընթանում են ներխմբային և միջխմբային հարաբերություններում։

Յուրաքանչյուր անձնավորություն, որպես հոգեկան բազմաթիվ հատկությունների, դրդապատճառների և միտումների համակարգ, որպես որոշակի բնավորության տեր անհատ և անհատականություն, ձևավորվում է փոքր ու մեծ, էթնիկական ու մասնագիտական և բազմաթիվ այլ խմբերում, որոնց անդամ նա դառնում է իր կյանքի տարբեր փուլերում։

Հիմա Հայաստանում մեծ խնդիր է դարձել արտագաղթը:Ես ունեմ իմ տեսակետները դրա մասին և պնդում եմ այն միտքս,որ այս իրադրության շարունակումը կբերի մեր ազգի,չեմ ուզում ասել ոչնչացման,բայց....

Որքան կարող է շարունակվել հայ մարդու ազգային որակի պահպանումը նաև Հայաստանից դուրս:Քանի սերունդ է ի վիճակի փոխանցել մարդ իր ազգային դեմքը,չկորցնելով նաև իրը:Նամանավանդ ի±նչ է տեղի ունենում հենց դրսում ծնված հայ երեխայի հետ:

Ես դեռ կփորձեմ այն ամենը ինչ կարծում եմ այդ ուղղությամբ,գրել մասնագիտորեն,հոգեբանորեն,իսկ մինչ այդ դուք քննարկեք:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ի

նչպես հայտնի է, անձի ինքնագիտակցությունը, ըստ էության, իրենից ներկայացնում է սեփական «ես»–ի մասին նրա պատկերացումների համակարգը։ Սա բազմակողմանի և բարդ մի կառույց է, որը ձևավորվում է էնթոգենեզի ամենավաղ փուլերից սկսած։ Սակայն, իր անհատական «ես»–ի մասին պատկերացումներից զատ, յուրաքանչյուր ոք ունի նաև իր համակարգված տեսակետը այն էթնիկակական խմբի մասին, որի կազմի մեջ մտնում է ինքը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր անհատ, բացի «ես-կոնցեպցիայից», ունի նաև որոշակի «մենք-կոնցեպցիա»։ Տվյալ էթնիկական խմբի հետ հոգեբանական նույնացում ապրած յուրաքանչյուր անձի «ես»–համակարգում արտացոլված է նրա էթնիկական «մենք-կոնցեպցիան». նա իրեն համւսրում է տվյալ կազմավորման սկզբունքային հատկանիշների կրողը։

Անշուշտ, այդ «մենք»–ի զգացողությունը միշտ և կյանքի բոլոր հանգամանքներում միևնույն սրությամբ չի գիտակցվում։ Ավելին, անձի հոգեկանում կարող են ի հայտ գալ սեփական էթնոսից օտարման միտումներ։ Մեկ այլ դեպքում էթնիկական պատկանելության զգացողությունը կարող է սրվել, օրինակ՝ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ տվյալ էթնոսին սպառնում է արտաքին վտանգը։

Եթե փորձենք այս կամ այն էթնիկական խմբին պատկանող անհատի հոգեբանական նկարագրին նայել «դրսից», ապա կտեսնենք, որ անհրաժեշտ է հետազոտել և վեր հանել մի ընդհանրական կերպար, որն առավելագույնս իր մեջ կամփոփի տվյալ էթնոսին բնութագրող սկզբունքային հոգեբանական առանձնահատկությունները։ Ըստ էության, վերջին տասնամյակներում էթնոհոգեբանության կարևոր խնդիրներից մեկը համարվել է հենց այս «բազալ» կերպարների ստեղծումը։ Օրինակ՝ ամերիկյան էթնոհոգեբանությունն իր ջանքերն ուղղել է տարբեր մշակույթներին բնորոշ «մոդելային» անձի ուսումնասիրությանը։ Այսպես, բնագավառի հայտնի մասնագետ Ջ. Պ.Հոնիգմանը ուշադրությունը կենտրոնացնում է այն հանգամանքի վրա, թե տվյալ ընդհանրական կերպարի համար ինչպիսի ստանդարտիզացված վարքն է բնութագրական և թե ինչպիսին կարող են լինել նրանից ակնկալվող բնորոշ նյութական արդյունքները։ Ընդ որում, այդպիսի մոդելը կարող է լինել և համապիտանի (ունիվերսալ), և՛ հատուկ, այսինքն՝ կարող է բնութագրել տվյալ էթնոսին պատկանող որոշակի խավի, մարդկանց կատեգորիայի, ասենք, տղամարդկանց կամ կանանց։ Ակնհայտ է այն գործնական նշանակությունը, որ կարող են ունենալ այսպիսի հետազոտությունները որևէ բազմազգ երկրի ներքին կյանքը ճիշտ կարգավորելու, միջպետական շփումներում կամ բանակցային գործընթացներում հոգեբանորեն գրագետ գործելու և բազմաթիվ այլ կենսականորեն կարևոր ասպարեզներում։

Այսպիսով՝ յուրաքանչյուր էթնոսի պատմական զարգացման տվյալ փուլում ձևավորված է հարաբերականորեն կայուն ու ավարտուն էթնոհոգեբանական նկարագիր ունեցող մի կերպար և դրան համապատասխան՝ «մենք-կոնցեպցիա»։ Սակայն էթնոսի զարգացման յուրաքանչյուր փուլ իր դրոշմն է դնում այդ հավաքականության վրա՝ հարստացնելով այն նոր երանգներով։ Այսինքն՝ էթնոսի զարգացման ամեն մի ստատիկ կտրվածքում «առաջնային» կառուցվածքի վրա սերտաճում են նոր տարրեր։ Այն, թե ինչ նկարագիր կունենան այդ տարրերը, կախված է պատմական իրադարձությունների բնույթից (ասենք, գւսղութային տիրապետության տակ գտնվելը, արտաքին կամ ներքին ճնշումները կամ, ընդհակառակը, տնտեսական և պետական հզորացումը, ռազմական հաղթանակները, ազդեցությունների ոլորտի մեծացումը և այլն)։ Այս փոփոխությունների հետևանքով առաջանում են տվյալ էթնոսի ներկայացուցիչներին բնորոշ ստանդարտիզացված վարքի նոր ձևեր։

Իմանալու համար, թե ինչպիսի հոգեբանական փոփոխություններ է կրում այս կամ այն էթնոսը պատմական տվյալ փուլում, անհրաժեշտ է հենվել այդ ժամանակահատվածին բնորոշ էթնոդեմոգրաֆիական տվյալների վրա։ Այսինքն՝ պետք է ստեղծվի տվյալ էթնիկական խմբի սոցիոմշակութային պատկերը։ Այսպես, օրինակ, ամերիկյան ազգի ձևավորման գործում հսկայական նշանակություն ունեցավ հենց ժողովրդագրական գործոնը՝ Եվրոպայից դեպի Նոր Աշխարհ հսկայածավալ ներգաղթը։ ԱՄՆ-ում 1980 թ-ին կատարված մարդահամարի ժամանակ արձանագրվեց 90 էթնիկական խմբերի առկայությունը։ Ընդ որում, էթնիկական պատկանելության հարցի պատասխանը տրվում էր կա՛մ ըստ մոր, կամ ըստ հոր։ Նշվում էր նաև ծնողների ծնողների էթնիկական պատկանելությունը։ Հարցին կարելի էր պատասխանել նաև ուղղակի՝ «ամե րիկացի»։ Վերջինը փաստորեն այն դեպքն է, երբ մարդու ինքնագիտակցությունը որակական նոր անցում է կատարել կամ արդեն կորցրել է իր էթնիկական պատկանելության գիտակցումը, կամ գիտակցաբար ժխտում է այն՝ սեփական էթնոմշակութային համակարգից ներքուստ արդեն օտարված լինելու բերումով։ Պարզվեց, որ մոտ 12 հազար մարդ կատարել էր հենց այդ ընտրությունը (տվյալները բերված են ըստ. էթնոհոգեբանաություն Ամն ,կանադայում,,մոսկվա , 1989)։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

...Այս տեսակետից, եթե դիտարկելու լինենք թեկուզ միայն վերջին հարյուրամյակում հայ էթնոսի հասարակական-քաղաքական և պատմամշակութային կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա պետք է արձանագրենք, որ դրանք մեր հավաքական կերպարի մեջ էական նորագոյացություններ են առաջացրել։ Անդրադառնանք, թեկուզ, այնպիսի մի այժմեական խնդրի, ինչպիսին է ներկայումս հսկայական ծավալներ ընդունած արտագաղթը։ Հարց է ծագում՝ ի՞նչ հոգեկան փոփոխություններ են տեղի ունենում հարազատ էթնոմշակութային միջավայրից հեռացած և իր համար նոր ու խորթ էթնոմշակութային միջավայրում հանգրվանած հասուն մարդու հետ։ Անշուշտ, արտագաղթելու որոշում կայացրած մարդու ինքնագիտակցության մեջ դեռևս մինչև օտարության մեջ փաստացիորեն հայտնվելը անխուսափելիորեն տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Սակայն նոր միջավայրի հետ հանդիպումը նրա առաջ դնում է ոչ միայն արտաքին, միջանձ– նային բնույթի ադապտացիայի խնդիրներ, այլև նրա առջև ծառանում է սեփական «ես»– ի ով լինելու խնդիրը։ Արմատներ ունենալու է. Ֆրոմի նշած կարևորագույն պահանջմունքը հայտնվում է ներհոգեկան խառնաշփոթի մեջ։ Նոր պայմաններին սոցիալ-հոգեբանական հարմարման անհրաժեշտությունը հիմք է ստեղծում «ես»–ի կազմում կառուցվածքային փոփոխությունների համար։ Կառուցվածքային փոփոխություններ ասելով մենք նկատի ունենք այն, այսպես կոչված, էթնիկական ցու ցիչների աստիճանական կորուստը, որոնք սոցիալ-հոգեբանական տեսակետից ապահովում Են անձի նույնացումը իր էթնիկական խմբի հետ։ Այդպիսի էթնիկական ցուցիչներ են ռասայական պատկանելությունը, լեզվի, կրոնի, ծագման, պատմական հայրենիքի և մի շարք այլ ցուցանիշներ, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն, եթե նույնիսկ իր՝ անհատի կողմից չեն գիտակցվում կամ պարզապես ժխտվում Են։ էթնիկական ցուցանիշների ամբողջությունից ստեղծվում Է այն Էթնիկական պլւստֆորմը, որի վրա հենված Է անհատը և ո֊ րը նրան տալիս Է որոշակի ազգային արմատներ ունենալու զգացողություն։ Սրանց աստի֊ ճառական կորուստը հանգեցնում Է ազգային դիմագծի ամբողջականության աղճատման և, ի վերջո, կորստի, այսինքն՝ դենացիոնալիզացիայի, կամ, այլ կերպ ասած, ապազգայնացման։ Ինքնագիտակցության մեջ տեղի Է ունենում անձնային պատկանելության վերակողմնորոշում դեպի մեկ այլ Էթնոմշակութային խումբ, որի ցուցիչները նա աստիճանաբար, սեփականը կորցնելուն զուգընթաց, ներքնայ– նացնում է։ Ահա այստեղ է, որ տեղի է ունենում բացահայտ օտարում սեփական էթնիկական խմբից։ Անձի գիտակցությունը (այստեղ, ան֊ շուշտ, մասնակցում են ենթագիտակցական գործընթացները Լւս), կատարում է իր նոր՝ ընտրությունը, անցում է կատարվում հոգեբանական և էթնոմշակութային մեկ պլատֆորմից դեպի մյուսը։ Ինչպես յուրաքանչյուր կառուցվածք, էթնիկական ինքնագիտակցության կառուցվածքում ևս, երբ խախտվում է ինվարիանտ, ապա կառուցվածքային բաղադրիչների մի զգալի մասի կորստի ու նորերի ձեռքբերման որոշակի փուլում տվյալ կառուցվածքը օրինաչափորեն դադարում է նույնը լինելուց և վեր է ածվում մեկ այլ կառուցվածքի։ Ընդ որում, անձի էթնիկական «ես»–ի այս էական փոփոխությանը նախորդում է (կառուցվածքային ցուցիչների դինամիկայի ընթացքում) հոգեբանական մարգինալացումը։ Մար– գինալացումը ժամանակակից էթնոհոգեբա– նության մեջ բավականին լայն տարածում ունեցող հասկացություն է, որով բնութագրվում է էթնոմշակութայիս՛ տեսակետից սահմանա յին վիճակում գտնվող սուբյեկտը, նա, մի կողմից, ցուցաբերում է սեփական էթնոսից հոգեբանական տարանջատման միտումներ, սա֊ կայն, դեռևս վաղ է խոսել դեպի մեկ այլ էթնոմ֊ շակութային համակարգ նրա անցման մասին։

Նշենք, որ հոգեբանական մարգինալացումը պարտադիր չէ, որ անպայման ուղեկցվի հայրենիքի տարածքից դուրս գալու իրողությամբ։ Կարելի է ապրել հայրենիքում, նույնիսկ խոսել մայրենի լեզվով, սակայն լի֊ նել մարգինալ.Մարգինալների խմբի մեջ մտնում են այն անձինք, ովքեր կորցրել ...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

են իրենց հոգեկան կապը ավանդական, հարազատ էթնիկական հանրույթի հետ և դեռԼա չեն գտել իրենց տեղը նոր հանրույթում, որի արժեքներն ինքը բարձր է գնահատում և որի փաստացի անդամը կցանկանար դառնալ։ էթնիկական մարգինալացման դրսևորումներն են ապազգայնացումը, խորթացումը սեփական ժողովրդից ու մշակույթից, որն ուղեկցվում Է նոր մշակույթի մեջ մտնելու դժվարություններով կամ նույնիսկ՝ անհնարինությամբ։ Անձի այսպիսի հոգեբանական մարգինալւսցումը կարող Է նույնիսկ գիտակցական ընտրության հետևանք լինել։

Բերենք Էթնիկական ցուցիչների տարրերի կորստյան հետ կապված՝ դեպի մարգինալու֊ թյուն անցում կատարելու մի օրինակ, որին մենք այսօր Հայաստանում ավելի ու ավելի հաճախ ենք բախվում։ Խոսքն այսօր երիտասարդության շրջանում բավականին տարածված մի երևույթի՝ անգլիական արտասանությամբ հայերեն խոսելու մասին Է։ Խոսքը հայերեն Է, իսկ Օրա հնչյունական կազմը, դրա ւսրտաբերման յուրահատկություններն առավելագույնս մոտեցված են անգլերենին։ Այս բանը արդեն նկատվում Է նաև ռադիոյով և. հեռուստատեսությամբ հեռարձակվող մի շարք հաղորդումներում և հատկապես՝ գո֊ վազդներում։ Հայոց լեզվի խեղաթյուրման այս «նոր» տեսակն, անշուշտ, ունի իր հոգեբանական դրդապատճառները։ Արևմտյան մշակույթի հետ շփումների ուժեղացման, ինքնին, դրական երևույթի աղճատված ընկալման մի գռեհիկ դրսևորում Է սա, որի հիմքում ընկած Է սեփական Էթնոսի և մշակույթի հանդեպ թերարժեք վերաբերմունքը։ Երիտասարդ մարդու անձնային ինքնահաստատման ձգտման ե. հասարակական կյանքում իր անհատականությունը խարսխելու բնական մղումը դրսևորվում է ահա այսպիսի աղավաղված ձևով։ Սրան, իհարկե, նպաստում են նաև հասարակական կյանքի այն վայրիվերումները, որոնց արդյունքում ստեղծված իրավիճակը չի նպաստում հայ մարդու հավաքական ինքնագնահատականի բարձրացմանը։ «Մենք– կոնցեպցիայի» վերանայման ու վերագնահատման արդյունքում մեր էթնոսի ներկայիս ներկայացուցիչների մոտ մեծ մասամբ խորանում Են «մոդելային», հային առանց այն էլ բնորոշ թերարժեքությունը և նա, նաև այլ նպաստավոր գործոնների առկայության դեպքում, սկսում է հոգեկան նույնացման ձգտել իր կողմից բարձր գնահատվող«ուրիշի» հետ։ Ընդ որում, օտար արժեքի օբյեկտիվ գնահատականն այստեղ երկրորդական է։ Այս դեպքում, գիտակցության ու ենթագիտակցության սահմանագծում գործող «տրամաբանության» էությունն հետևյալն է. «լավ է այն ամենը, ինչը չի պատկանում իմ էթնոսի «մենք»–ին»։ Եվ բուն է դնում դեպի ապազգայնացումը տանող ինքնակամ մարգինալացման միտումը։ Մեր մեջբերածը այդ երևույթի ընդամենը մեկ օրինակ էր։ Այդպիսիք իրականում, և ոչ միայն հայերիս պարագայում, բազմաթիվ են։ Եթե բնութագրելու լինենք մարգինալի սերհոգեկան վիճակը, ապա կարող ենք արձանագրել, որ նա լուրջ ներքին կոնֆլիկտներ ապրող անձ է։ Այդ կոնֆլիկտներն անձի համար առավել դրամատիկ են, եթե նա իր ընտրությամբ չէ, որ հայտնվել է որևէ այլ էթնոսի համակարգում էնկուլտուրւսցիայի (մշակութային ադապտացիայի) ենթարկվելու անհրաժեշտության առաջ։

Link to post
Share on other sites

Mite aveli AKN !!! ARU !!! kareli e artahajtel :) ?

Միայն թե էթնոյի մեջ միայն վատն եք ցույց տվել. միթե անհատն այդքան մեծ կորուստ է կրում ամբողջի մեջ (ո'չ ամբոխի)Կամ վատի մասին իմ պատկերացումն է ստերեոտիպային և այդ "ակն առուն" այնքան էլ վատ չի, կամ էլ ձեր ափսոսանքն է շատ մեծ :hm:

Edited by zaratustra
Link to post
Share on other sites

Ushadrutyun dardzreq mi pasti vra:

erkri kesy heracel e, mi zgali mas el, vor minch ajd masnakcel er (aktiv kam lrutyamb) arajin kesi heracmany, dzev e pntrum heranalu.

Erevujti patjarnery pntreq "etno"hogebanutyan mej...

vahe

guce dra hetevanqnery pntren etnohogebanutyan mej....ev myus kesn el el dzev chpntren heranalu...henc irenc hamar...

Հեղինե ջան , միթե հայերի արտագաղթի հետևանքները էթնոհոգեբանության հետ կապ ունի?

Ո´չ: Դու ասում ես , որ մյուս կեսն էլ ձև չփնտրեն հեռանալու հենց իրենց համար ...բայց չէ որ հեռանում են ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ , որովհետև դրսում փորձում են ապրուստի համար ավելի լավ պայմաններ փնտրել , հասնել նրան ինչին ձգտում են , որի հնարավորությունը գուցե հայրենիքում չկա : Խնդիրը սոցիալական պայմաններն են ,իսկ հետևանքներն՝ արտագաղթը

Link to post
Share on other sites

Հեղինե ջան , միթե հայերի արտագաղթի հետևանքները էթնոհոգեբանության հետ կապ ունի?

Ո´չ: Դու ասում ես , որ մյուս կեսն էլ ձև չփնտրեն հեռանալու հենց իրենց համար ...բայց չէ որ հեռանում են ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ , որովհետև դրսում փորձում են ապրուստի համար ավելի լավ պայմաններ փնտրել , հասնել նրան ինչին ձգտում են , որի հնարավորությունը գուցե հայրենիքում չկա : Խնդիրը սոցիալական պայմաններն են ,իսկ հետևանքներն՝ արտագաղթը

Inchpes karogh e mjus kesy aprel normal, heracvatsneri tnerum u nrantsits talanvats mijotsnerov.

Kaseq miajn poqramasnutyunn e talanel nrant u qshel erkrits durs?

Ajo, harkav, bajc mnacatsy hamadzajnel en lrelov, u ajn pasty vor der voch mi lragrogh. qaghaqakan gortsich, iravapashtpan chi bardzradzajnel im dzerbakalvelu pasty, dra pacujcn e...

Hamadzajn eq uremn vor indz bantarken, ete veradarnam, kam chveradarnam bolorovin.

Khostovanum em, vor es ktarapem inchpes sharqajin akhpar, bajc amen depqum aprum en mardik u voch ajnqan vat. Qaghaqaci em Shvediajum, unem kjanqi hamar aveli lav pajmanner, qan Hayots "patgamavornerits" u "nakhararnerits" shatery, 2002 in masnakcel em tagavorutyan khorhrdaranakan yntrutjunnerin, ete hrajarvem Hayastan galuts, norits karajadrvem...

Mi khosqov mi kerp kaprem, kartsum em hajeri metsamasnutjunits lav...

Dzez e petq bardzradzajnel im dzerbakalvelu pasty, vor chlineq azg, vori groghin, kam yndhanrapes qaghaqatsun, erb uzen kjnjen...

Mi shtapeq pataskhanel khndrum em. Mtatseq. Angam ete mnacats kesi (irakanum 1/5 - 1/6 masy hajeri) hamar mardavari kjanq eq uzum, petq e skseq nranits, vor vorpes azg tujl cheq talis mek hogu angam iravunqy votnaharel...

Ajsor vornum enq amboghj ashkharhov vor khachqarern en jardum turqery....

Voch, turqery chen jardum. Turqery parzapes mijots en.

Khachqarern en heranum nrantsits, ovqer tujl en talis ajd qareri tak hangchoghneri torneri u tsorneri halatsumy...

vahe

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Khachqarern en heranum nrantsits, ovqer tujl en talis ajd qareri tak hangchoghneri torneri u tsorneri halatsumy...

vahe

...aha....

giteq...aystex dzer dzerbakalman hamar voch choq dzayn chi bardzracni....axr nuyniks mardik chgiten sepakan iravunqnery..vortexic imanan...amen qaylapoxi handipox .... iravabneric,te......

iaravunq ka ardyoq....

mi ban bayc..karcum em duq hamadayn klineiq aprel hayastanum,voch ayn kargavichakov inch him a eq...ayl hasarak mi gyuxacu nman tekuz ev,,ir sepakan ashxarhum....

Link to post
Share on other sites

- giteq...aystex dzer dzerbakalman hamar voch choq dzayn chi bardzracni....

-----------

3.3.3.

Վահե ես հասկանում եմ, որ դուք անձնական վիրավորանք ասեմ թե չգիտեմ վերաբերմունք հայ քաղաքական գործիչների նկատմամբ .....բայց դա ձեզ իրավունք չի տալիս սեփական դժբախտությունից ելնելով Հայ ազգի նկտամամբ նման արտահայտություններ անեք :

Խնդրում եմ այսուհետև խուսափեք նման արտահայտություններից

Ստանում եք բանավոր նախազգուշացում ( մյուս անգամ այսքան բարի չեմ լինի )

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ``Arm_Lionne

-----------

axr nuyniks mardik chgiten sepakan iravunqnery.. vortexic imanan... amen qaylapoxi handipox .... iravabneric,te......

-----------

Groghnerits. Arajin hertin groghnerits. Hatkapes nrancits, um ishkhanutyunnery halatsum en. Es mi gorghy konkret, es, avartel e Demokratiaji akademian Shvediajum, mardu iravunqi u joghovrdavarutyan fakultetum.

Cheq uzuzm indznits imanal, imatseq Ara Baliozianits. Na avartel e hamalsaran Italiajum, qaghaqagitutjan varpet e u 30 its avel grqi heghinak.

Hajastanum nra anunn angam chgiten.

------------

- iaravunq ka ardyoq....

------------

Ajo, iharke ka. "UJn e tsnum iravunq" - mer hajrn asel e sa arden. Mite tsanot cheq?

------------

mi ban bayc.. karcum em duq hamadayn klineiq aprel hayastanum,voch ayn kargavichakov inch him a eq...ayl hasarak mi gyuxacu nman tekuz ev,,ir sepakan ashxarhum...

------------

Hents ajd npatakov paterazmits heto gnetsi Artanishum tuns, vor anckacnem kjanqis mnacjal masn ajntegh. Arajin masnagitutjamb anasnabuij em, sirum em gjughy, gjughatsun, sary, dzory, tsary....

Iharke kaprem. Avelin, da e erazanqs...

Manavand hima, erb skseci grelov zbaghvel....

Status... Amenabardzr statusy mardn e... Bolorin chi, vor hajoghvum e hasnel ajd statusin...

vornaq yndameny darnum en yndameny hetaqnnogh lragorgh, azat khosqi kazmakerputjan nakhagah, ynddimadir qaxaqakan gortsich u iravapashtpan yndameny...

vahe

vahe

Link to post
Share on other sites
Al erevi sxal em dzevakerpel patasxans...Avetyany asel er erevuyti, aysinq n artagaxti,patcharnery pnterq etnoyi mej..es hakaraky,,te dranic heto,,artagaxtic heto inch e linum mardu het...hetevanqnery etnoyi mej nayel...ev dranic elnelov myus kesy chkrkni nuyn sxaly...azgayin eutyuinc heranalu ....ayo..shat chisht es mard..hayy heranum e henc ir hamar,,de es el dra hamar em esum eli nyutapasht enq...socialakan paymann e drdum dran...bayc ari hamadzaynvi vor soc. xndiry chpti patchar darna,vor sepakan hoxum verjum mnan hashvac mardik...

Karogh eq indz Vahe anvanel parzapes.

Soc. khndiry chi vor qshum e mardkants erkrits, kam asenq voch bolorin.

Anardarutyunn e halatsum. Sepakan erekhanerin storacvats chtesnelu ceghajin khist pahanjn e qshum amrdun tnits...

Ete ardaratsi lineiq mimjanc nkatmamab, chka djvarutyun, vor chancni mardy....

Menq haghtel enq paterazm, vortegh minimum shans uneinq, bajts haghtecinq, vorovhetev sirum einq irar u cheniq spanum.

Eli neghn einq, eli mrsum einq... baits cheinq heranum u angam haghtecinq...

Heratsanq erb sksec mardakerutyuny, ev mardakernery harazat eghbairnern ein...

Da e, vor tanel chi linum...vstahecnum em dzez...

Ev ches el karoghanum spanel eghbord...

Sa e patjary

vahe

Link to post
Share on other sites

giteq...aystex dzer dzerbakalman hamar voch choq dzayn chi bardzracni....

------------

Duq kbardzracneq?

Mardik vor kardum en hima u masnakcum qnnarkmany kbardzracnen?

Kartsum eq djvar ban e grel inch vor tegh u miqanihogov storagrel, vor datapartum eq groghi dzerbakalumy...

Ete sa el cheq karogh anel..vonts eq turqeri het harcer lutselu, tseghaspanutyan harc lutselu?

Amot chi yndhanrapes khoseln ajd temanerits.

Ete angam vakhenum enq sepakan groghin pashtpanogh mi pahanj hraparakel...

Krknum em, ushadir kardaceq, haskaceq inch em asum...

Dzez e da petq, voch indz. Indz harkavor e inchpes mi sharqajin qaghaqatsi, bajts es sharqajin qaghaqacin arden grel 4 girq nakhoroq imanalov inch e katarvelu....

Hamareq da sadranq... Hamareq vor azatum em dzez yndhanrapes azgajin harcerov zbaghvelu glkhacavanqits...

Togheq, togheq, mi hokhortaceq...

Dzer hookhortocy lselov shat shatery irents ancav glukhnery drecin aknkalelov vor eghbairner unen u erbeve chtesan ajd eghbairnerin neghutyan mej....

Mi barkaceq khndrum em asatsis vra...

Mtatseq...

vahe

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...