Jump to content

Հիսուս Քրիստոս, Բուդդա ,Տոլստոյ


Recommended Posts

ՈՒզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի շատ հետաքրքիր հետազոտություն ՝ կենսագրական մեթոդով: Հուսով եմ կհետաքրքրի ձեզ

Կատարվել է 25-32 տարիքային շրջանի հետազոտություն, որտեղ վերլուծության են ենթարկվել նշանավոր պատմական մարդկանց կենսագրությունները ( ինքնակենսագրությունները, նրանց մասին հուշերը)՝ պարզելու 25-32 տարիքային շրջանում նրանց մեջ ճգնաժամային բնորոշ ախտանշաների առկայությունը, այդ ախտանշանների առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել , նշված տարիքային շրջանում հետազոտվողների ապրումների, մտորումների բովնադակության, աշխարհայացքի, ես-կոնցեպցիայի, սեփական ես-ի նկատմամբ վերաբերմունքի մեջ տեղի ունեցած փոփոխությունների, կյանքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների վրա:

Պետք է ասել , որ այդպիսի կենսագրությունները խիստ հազվադեպ են

Եվ այսպես ՝ Հիսուս Քրիստոս, Բուդդա , Լ. Տոլստոյ, Վ. Վան Գոգ, ....

Հիսուս Քրիստոս

Հիսուսի կենսագրությունից, ինչպես գիտենք շատ քիչ բան է հայտնի, սակայն եղածը հնարավորություն է տալիս ենթադրել, որ նա 30-ի շրջանում հայտնվել է խոր ճգնաժամի մեջ և դուրս է եկել այդ ճգնաժամից նոր աշխարհընկալմամբ, " ո՞վ եմ ես" և "ո՞ւր պիտի գնամ" հարցերի պատասխանով ( այն, որ Հիսուսը 30-ի շրջանում է սկսում իր ակտիվությունը, վկայում է, որ մինչ այդ տարիքը նա չուներ վերոհիշյալ հարցերի պատասխանը, ասենք՝ եթե 20 տարեկանում գիտակցեր իրեն որպես Աստծո որդի և իմանար, թե ինչ պիտի քարոզի, հենց այդ տարիքում էլ կհայտնվեր պատմության թատերաբեմում): ըստ մեզ՝ կտակարանում հստակորեն նկարագրվում է ( խորհրդանշային ձևով, իհարկե) ինչպես Հիսուսի ինքնագիտակցության արթնացման պահը, այնպես էլ ճգնաժամային ապրումները: Բոլոր ավետարանիչները նույնությամբ ներկայացնում են Հիսուսի կենսագրության հետևյալ հաջորդականությունը. մկրտություն և, այդ պահին , Աստծո կողմից Հիսուսի՝ իր որդի լինելու հանգամանքի հավաստումը . " Երբ Յիսուս մկրտուեցաւ, շուտ մը ջուրեն դուրս ելաւ և ահա երկինքը բացուեցաւ ու տեսաւ Աստծոյ Հոգին, որ աղավնիի պէս կ'իջնէր ու կուգար իր վերայ: Եվ ահա երկինքէն ձայն մը եկաւ, որ կ'ըսէր. Ասիկա է իմ սիրելի Որդիս, որուն հաւներ եմ " ( Մատթէոս, Դ: 16-17): Սրան հաջորդում է Հիսուսի փորձությունների նկարագումը. " Այն ժամանակ Յիսուսը Հոգիից անապատը տարուեցավ, որ փորձվի սատանայից: Եվ քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո սովեց: Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. Եթե Աստծո որդի ես, ասիր , որ այս քարերը հաց լինեն: Նա էլ պատասխան տուավ և ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծոյ բերանիցը:

Այն ժամանակ սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, և կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վրայ, և ասեց նորան. եթե Աստծոյ որդի ես , քեզ վայր գցիր. որովհետև գրուած է, թե իր հրեշտակներին կհրամայե քեզ հանար, և ձեռների վերայ կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբեք: Յիսուսը նորան ասեց. Դարձյալ գրված է, մի փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն:

Դարձյալ առավ տարավ նորան սատանան մի շատ բարձր սար և ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագավորությունները և նորանց փառքը, և ասեց նորան. Սորանք ամենը քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ: Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դեն գնա սատանա, որովհետև գրուած է , թե Տիրոջը ՝ քո Աստծուն երկրպագիր և միայն նորան պաշտիր: Այն ժամանակ սատանան թողեց նորան, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նորան ( Մաթեոս Դ: 1-11): Փորձություններից հետո Հիսուսը սկսում է քարոզչությունը:

ըստ մեզ՝ մկրտության պահի մեջ խորհրդանշային ձևով նկարագրվում է Հիսուսի ինքնագիտակցական արթնացումը. առաջին անգամ նա հստակորեն ստանում է " ո՞վ է ինքը" հարցի պատասխանը Սովորաբար ճգնաժամային շրջանում ինքնագիտակցության արթնացմանը հաջորդում է ինքնահաստատման, ինքնաորոնումների, ինքնափորձարկումների շրջանը ( ասենք ՝ դեռահասը, գիտակցելով իրեն որպես տղամարդ / կին, սկսում է փորձարկել իրեն, ինքնահաստատվել): Հետաքրքրական է , որ Հեգելը Հիսուսի փորձությունները փոխաբերական իմաստով է ընկալում և դիտում դրանք որպես Հիսուսի մտորումներ, ներքին տվայտանքներ. " Մի անգամ, միայնակ մտորումների պահին, նրա ( Հիսուսի- Ս. Խ.) մեջ միտք ծնվեց՝ չարժե արդյո՞ք բնությունն ուսումնասիրելու կամ թերևս, գերագույն ոգիների հետ միավորվելու միջոցով փորձել անազնիվ մատերիան վերածել ավելի ազնիվ, անմիջական օգտագործման համար ավելի պիտանի մատերիայի, օրինակ, քարերը վերածել հացի, կամ էլ, ընդհանրապես, սեփական անձը բնությունից ավելի անկախ դարձնել ( նետվել ներքև), սակայն նա վանեց այդ գաղապարը, մտածելով այն սահմանափակումների մասին, որ բնությունն է դրել...իր վրա, նաև, որ պատիվ չի բերում մարդուն ձգտել նման իշխանության, քանզի նրան տված է ուժ, որի կատարելագործումն ու մեծարումն է իր կյանքի իսկական իմաստը:

Մյուս անգամ նրա ներքին հայացքի առաջ հառնում է այն ամենը, ինչ մարդիկ արժանի են համարում մարդկային գործունեությանը և դիտում են որպես մեծագույն նպատակ. այն է՝ իշխել միլիոններին, ստիպել աշխարհին իր մասին խոսել, իր կամքին, իր քմահաճույքին ենթարկել հազարավոր մարդկանց կամ ուրախանալ կյանքով՝ վայելելով ու բավարարելով իր բոլոր պահանջմունքները , ունենալով այն ամենը, ինչ կարող է ցանկանալ փառասիրությունը և ցանկությունները: Սակայն, պատկերացնելով այն պայմանները, որ անհրաժեշտ են այդ ամենը ձեռք բերելու համար ( թեկուզ դրանք ուղղված լինեն մարդկանց բարօրությանը), այն է ՝ իր և ուրիշների կրքերին նվաստաբար ծառայելու անհրաժեշտությունը, ինքնահարգանքից հրաժարումը, սեփական արժանապատվությունը մոռանալը, նա հրաժարվում է այն մտքից, որ երբևէ կենթարկվի այդ ցանկություններին.....": Կարծում ենք՝ գիտական տեսանկյունից Հեգելի հետ կարելի է համաձայնել և անապատային փորձությունները դիտել որպես Հիսուսի ներքին տվայտանքներ, արժեքների իմաստավորման գործընթաց, սեփական կյանքի ուղու որոնումներ, այսինքն այն ինչ բնորոշ է 30 տարեկանի ճգնաժամին:

Ասվածը, կարծում ենք, հաստատվում է նաև այն բանով, որ հենց փորձություններից հետո է Հիսուսը սկսել քարոզել ( Մաթևոս 4: 17), ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ շրջանում է նրա մեջ ձևավորվել պատկերացումների այն համակարգը, որ նա քարոզել է:

Ի՞նչ եք կարծում այս հետազոտության մասին: :hm: Աթեիստական մտքերը շատ են ..... :/

շարունակելի

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԲՈՒԴԴԱ (Սակյա Մունի)

ըստ ավանդության ՝ " Կյանքի 29-րդ տարում արքայազնի մեջ կտրուկ բարոյական բեկում է տեղի ունենում, որի հետևանքով նա որոշում է թողնել նախկին կենսակերպը և նոր կյանք սկսել ": Բուդդայի մտորումները վերաբերում էին աշխարհի չար ու բարու, մարդու ճակատագրի , տառապանքից փրկության և նմանատիպ հարցերնի: "Նա համոզվեց երիտասարդության խաբուսկիոության , վաղանցիկ հաճույքների սին լինելու և կյանքի ունայնության մեջ, նա տեսավ բոլոր այն վայելքների ու ժամանցների անիմաստությունը, որոնց ինքն այնքան կրքոտ ձևով տրվում էր և հրաժարվեց դրանցից: Նա սկսեց մտորել կյանքը լցնող չարիքի, հիվանդություններին, ծերությանը, մահվան ենթակա մարդ էակի դժբախտ ճակատագրի մասին: Նրա բոլոր մտորումները ուղղված էին աշխարհը չարիքից փրկելու հարցին:" ըստ ավանդության ՝ Բուդդան թողնում է իր դղյակը , կնոջն ու երեխային, թագավորական հագուստները տալիս է աղքատներին, կտրում է իր երկար մազերը, փոխում է անունը՝ վերցնելով Գաուտամա անունը ( այս հանգամանքը վկայում է , որ նրա մեջ անձնավորության , ԵՍ-ի, ինքնագիտակցության խոր վերակառուցում է տեղի ունեցել), և տրվում ճգնավորության ու մտորումների, որի ընթացքում էլ հասնում է լուսավորյալության և ստեղծում իր ուսմունքը: Բուդդայի ուսմունքում կարևոր տեղ է գրավում մարդու ես-ի պրոբլեմը , ինչը վկայում է , որ այս շրջանում սեփական ես-ի վերաբերյալ նրա կոնցեպցիան սկզբունքորեն տարբերվում է այլոց մտորումներից: Եթե մարդիկ ձգտում են հասկանալ , բացահայտել իրենց ես-ը , իրենց միսիան, տեղը կյանքում, ապա, ըստ բուդդիզմի, նման մոտեցումը պատրանքային է և տառապանքների աղբյուր է հանդիսանում: Այսպես, բուդդիզմի տեսական հիմքը հադիսացող և Գաուտամային վերագրվող երեք քարոզներոց երկրորդում ասվում է հետևյալը ՝ " Նույն ձևով էլ օ բիկխու, անցողիկ ու անբավարար են զգացմունքները, ընկալումները, գործողությունները, գիտակցությունը: Ճիշտ է արդյո՞ք մտածել այնպիսի անցողիկ բաների մասին, ինչպիսիք են . "Սա իմն է, սա ես-ն է, սա իմ հոգին է". "Իհարկե ոչ, ուսուցիչ". "Այդ դեպքում, օ բիկխու, ամբողջ ռուպպան ( նյութական կեցությունը) ...պետք է ճիշտ ընկալվի, իր բնական իրականության մեջ . "Սա իմը չէ, սա ես-ը չէ, իմ հոգին գոյություն չունի ":

Վ.Վ Կորնևն այն կարցիքին է, որ "..."լուսավորույալություն" հասկացության տակ նկատի է ունեցվում այն բանի գիտակցումը, որ " ես"-ը բաղկացած է սկանդխներից ( ըստ հեգինակի՝ գիտակցությունը , գործողությունները, զգացմունքները և այլն) և պատրանքային է ": Այլ կերպ ասած ՝՝ բուն լուսավորյալության վիճակին հասնելու դեպքում ինքնագիտակցության յուրահատուկ վերակառուցում է տեղի ունենում:

Link to post
Share on other sites

Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅ ( 1828-1910)

Կենսագիրը Լ. Տոլստոյի կյանքը 2 շրջանի է բաժանում՝ գտնելով, որ մոտ 30 տարեկանում նրա երկրորդ ծնունդն է տեղի ունեցել: Տոլստոյն այդ շրջանում կանգնում է կյանքի վերաիմաստավորման պրոբլեմի առաջ և հանգում այն եզրակացության, որ իր ապրած նախորդ կյանքը միանգամայն անիմաստ է եղել: Ինչպես հայտնի է , կյանքի անիմաստության զգացողությունը ես-ի խոր ճգնաժամի արդյունք է և խիստ բնորոշ է 30 տարեկանի շրջանում: Տոլստոյին սկսում են հուզել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՝ "ի՞նչ է նշանակում լինել գրող", "ո՞վ է ինքը՝ որպես գրող,, որպես մարդ" ( տվյալ դեպքում "մարդ" հակացությունը ընկալվում է որպես հասարակական ակտիվության սուբյեկտ), " "ինչպե՞ս ինքը պիտի ապրի":

Նա սկսում է կասկածել ինքն իրեն , իր գրողական և անձնային միսիային.. "Այն մարդիկ ( գրողները ) ատելի էին դարձել ինձ , ինքս էլ ինձ ատելի էի դարձել , և ես հասկացա , որ այդ հավատը ( գրողի դերի նկատմամբ ) կեղծիք է " Տոլստոյի մեջ տեղի է ունեցել նաև աշխարհայացքային, արժեքային նոր փոփոխություններ : Նա իր 30-32 տարիքային շրջանի ( արտասահմանից վերադառնալուց հետո) հոգեվիճակը բնութագրում է որպես " հոգևոր առումով հիվանդ" : Այս շրջանում Տոլստոյի կյանքում տեղի է ունենում այս տարիքում հաճախակի ( հատկապես հոգևոր կյանքով ապրողների ) կրկնվող մի սցենար ՝ " հեռացում քաղաքակրթությունից" ( Հիսուսը այս շրջանում գնում է անապատ , Բուդդան սկսում է թափառել , Զրադաշտը բարձրանում է լեռներ, Կոնֆուցիոսը մեկուսանում է և այլն) Տոլստոյը գնում է տափաստան: Մի որոշ ժամանակ մնալով տափաստանում՝ նա վերադառնում է ու ամուսնանում . " Վերադառնալով այնտեղից՝ ես ամուսնացա : Երջանիկ ընտանեկան կյանքի նոր պայմաններն ինձ լիովին շեղեցին կյանքի ընդհանուր իմաստի որոնումներից": ըստ երևույթին , հենց այս իրադարձությամբ էլ Տոլստոյի ճգնաժամային շրջանն ավարտվում է :

Link to post
Share on other sites

ՖՐԱՆՑԻՍԿ ԱՍԻԶԱՑԻ, ՎԻՆՍԵՆթ ՎԱՆ ԳՈԳ

ֆրանսիկ Ասիզացու մոտ նույնպես 25-30 տարեկանի շրջանում նկարագրվում է այդ ճգնաժամի բնորոշ ախտանշանների ողջ համալիրը: Այդ տարիքում նա հրաժարվում է նախկին ցոփ ու շռայլ կյանքից՝ գիտակցելով իրեն միանգամայն այլ միսիայի համար ծնված մարդ: Կենսագիրն այսպես է նկարագրում այս շրջանի նրա վարքն ու ապրումները. "Ֆրանցիսկը ավելի ու ավելի հաճախ էր առանձնանում իր կերուխումի ընկերներից ու օրերով , միայնակ թափառում էր քաղքի ծայրամասերում....Այսպես մենակության մեջ նա տառապում էր հոգեկան տխությունից, խորապես ողբում իր մոլորությունների և մեղքերի համար, տանջվում, որ կյանքն անցնում է աննպատակ , անիմաստ կերուխումերի մեջ...":

Այս միայնակ մտորումների ընթացքում նա հանգում է այն եզրակացության, որ "...ո´չ երկրային վայելքները, ո´չ փառքը չարժեն , որ մարդն իրեն ու իր կյանքը նվիրաբերի դրանց": Ճգնաժամն ավարտվում է սեփական ես-ի և իր կյանքի ուղու վերաբերյալ հստակ կոնցեպցիաներով: " Տառապալից պայքարն ավարտվեց և նրան թվում էր, որ ինքը պարզորոշ տեսնում է իր ճանապարհն առջևում": Ասիզացին որոշում է նվիրել իրեն կրոնական գործունեությանը:

Հարուստ կենսագրական փաստերի առկայության պարագայում, հետազոտությունը հեշտացնելու նպատակով, մշակվել է կենսագրական տվյալների անկետա, որի մեջ ժամանակագրական կարգով անցկացվել են ճգնաժամի հետ առնչություն ունեցող կյանքի իրադարձությունները , ճգնաժամային ապրումների առանձնահատկությունները և այլն : Որպես օրինակ ներկայացնենք Վ. Վան Գոգի կենսագրական անկետան:

1. Անուն, ազգանուն -Վինսենթ Վան Գոգ

2. ծննդյան և մահվան տարեթվեր - 1853-1890 թթ.:

3.Մասնագիթության բնութագիրը և պատմության մեջ ունեցած դերը - Նկարիչ, նոր ուղղության հիմնադիր:

4.Սոցիալական ակտիվության բնութագիրը մինչև 25 տարեկանը - Ամուսնացած չի եղել: Շատ վաղ է սկսել նկարել, 16 տարեկանի շրջանում ընտանեկան խորհուրդը որոշել է , որ Վինսենթը պետք է նկարների առևտրով զբաղվի: Մի քանի տարի նկարավաճառությամբ զբաղվելուց հետո Վան Գոգը հիասթափվել է այդ աշխատանքից և 1876-ին թողել այն: Շուտով սկսել է աշխատել որպես ուսուցիչ ( ուսուցանել է թվաբանություն , ֆրանսերեն և այլն): Այս շրջանում նա նաև զբաղվել է քարոզչությամբ: Հորեղբոր պնդմամբ նա ընդունվել է աշխատանքի ՝ որպես գրախանութի գործակատար: Կարճ ժամանակահատված աշխատելով գրախանութում՝ թողել է նաև այս աշխատանքը և որոշել քարոզիչ դառանլ: 1879 թվականին, սուր ճգնաժամային ապրումներից հետո, վերջնականորեն նվիրվել է նկարչությանը:

5. 25-33 տարիքային շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները - Փոխել է մասնագիտությունը , վերջանականորեն նվիրվել է նկարչությանը : Այս շրջանում վատացել են հարաբերությունները ծնողների հետ : Վան Գոգը ծանոթացել է նկարիչների հետ, սկսել է նկարչության դասեր վերցնել: Այս շրջանում սիրահարվել է հորեղբոր աղջկան՝ Կեեին, երազել է ամուսնանալ, ընտանիք, երեխաներ ունենալ: Նրա սերը մերժվել է, ինչը խոր հուսահատության մեջ է քցել նրան: Կենսագիրները ենթադրում են , որ այդ շրջանում Վան Գոգը երեխա է ունեցել մի պոռնկուհուց՝ Սինից: Այս շրջանում մահանում է Վինսենթի հայրը, սակայն պետք է ենթադրել, որ այդ կորուստը խոր տառապանքի մեջ չի գցել նրան:

Այս շրջանում Վան Գոգը կայացել է որպես նկարիչ, մշակել իր ոճը:

6. Միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններն այս շրջանում -Կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է եղել հարազատների հետ՝ հիմնականում լրջմիտ, ստանդարտ կյանք չվարելու, սիստեմատիկ աշխատանքի չանցնելու, նորմալ ընտանիք չկազմելու համար:

7. 25-33 տարիքային շրջանում ապրումների, մտորումների հիմնական օբյեկտը, դրանց արտացոլումը ստեղծագործությունների մեջ - ըստ կենսագրի՝ նշված շրջանում նրա մտորումները սեփական ես-ի էության, կյանքի ուղու, ճշմարտության , Աստծո ճանաչմանն էին վերաբերում: Նա փորձում է պարզել արվեստի իմաստը, կյանքի իմաստը գտնել "Ո՞վ եմ ես և ո՞ւր եմ գնում" հարցերի պատասխանը: Կենսագիրը Վան Գոգի այս շրջանը բնութագրվում է որպես կերպարանափոխություն. " Այսուհետև, ինչպես ասել էր Վինսենթը, ամեն ինչ այլ կերպ կլինի: Գրեթե ավարտվել էր նրա կերպարանափոխությունը : Նա վերածնվում էր կյանքի համար, դուրս լողում խավարից... նրա ողջ նախկին կյանքը սոսկ երկարատև, ծանր հածում էր կեղծ արժեքների լաբիրինթոսում, կույր տանջալից երթ՝ անորոշ լույսին ըդնառաջ, լիարժեք, լիակշիռ իրականությանն ընդառաջ": Եղբորը գրած նամակում Վան Գոգը իր հոգեվիճակը բնութագրում է որպես վերանծնունդ : Այդ վերածնունդը "... բոլորի աչքի առաջ չէ, որ կատարվում է, այնքան էլ ուրախ տեսարան չէ...": Այս շրջանը ուղեկցվել է բուռն ճգնաժամային ապրումներով, հուսահատությունների և ոգևորության հերթափոխով: Կյանքում սեփական ես-ը գտնելուն ուղղված որոնումներին զուգահեռ՝ Վան Գոգը երազում էր նաև ամուսնության, ընտանքի կազմելու, երեխաներ ունենալու մասին:

8. Հետճգնաժամային իրավիճակը - ընդհանուր առմամբ հետճգնաժամային շրջանը ( մոտավորապես 1880-ականների սկիզբը) կարելի է բնութագրել որպես նկարչության ոլորտում որոնումների, ինքնակատարելագործման , ինքնահաստատման շրջան:

Link to post
Share on other sites

ԱՄՓՈՓՈՒՄ

Ներկայացված կենսագրություններում հստակորեն ուրվագծվում է նույն տարիքային շրջանում ( 25-32) տեղի ունեցիղ սցենարը՝ սեփական ես-ի որոնումներ՝ կյանքում իր տեղը գտնելու առնչությամբ, մտորումներ կյանքի իմաստի շուրջ, արժեքների վերակառուցում, հրաժարում նախկին կյանքից և նոր ուղու ընտրություն ( կամ ընտրված ուղիով գնալու վերջնական որոշում) : Այն, որ միևնույն հարցերը միևնույն տարիքային շրջանում են բարձրանում տարբեր ժամանակաշրջաններում ապրած, կյանքի տարբեր ուղիներ ընտրած մարդկանց կենսագրություններում, կարծում ենք, հստակորեն վկայում է այդ հարցերի նաև տարիքային պայմանավորվածության մասին: Նշված հարցերի ակտուալացումը, դրանց պատասխանների տառապալից որոնումները վկայում են ինքնագիտակցության, ինչպես նաև սեփական կյանքի ուղու կոնցեպցիայի մեջ տեղի ունեցող վերակառուցումների մասին: Կենսագրություններից հստակորեն երևում են " արթնացող" ինքնագիտակցության առանձնահատկությունները, այն է ՝ սեփական ես-ի՝ որպես հասրարակական ակտիվության սուբյեկտի գիտակցումը : Հիսուսը, Բուդդան ընկալում , գիտակցում էին իրենց որպես մարդկության փրկիչներ, Տոլստոյը, Վան Գոգը իրենց իրենց հասարակական և մասնագիտական միսիաների շուրջ էին մտացում, սակայն բոլոր դեպքերում նրանց առաջ բարձրանում էր այն հարցը, թե ովքեր են լինելու իրենք՝ որպես հասարակական ակտիվության սուբյեկտներ, նրանք զգում էին իրենց պատասխանատվությունը այլ մարդկանց, նույնիսկ մարդկության առաջ, նրանց համար նախկին անհոգ կյանքն այլևս անիմաստ էր դառնում ( Բուդդա, Ֆրանցիսկ Ասիզացի, Տոլստոյ), այսինքն՝ նրանք այլևս չէին ընդունում իրենց այնպիսին, ինչպիսին կային, գիտակցում էին իրենց որոշակի հասարակական ( նույնիսկ տիեզերական, աստվածային) միսիայի կրողներ: Գիտակցելով սեփական ես-ը որպես հասարակական ակտիվության սուբյեկտ՝ բնականաբար, մարդն սկսում է մտորել նաև սեփական կյանքի կոնցեպցիայի, ուղու, կոնկրետ հասարակական ակտիվության ոլորտի, դրա արժեքի և նմանատիպ այլ հարցերի շուրջ ( ո՞րն է այս կյանքի իմաստը, որտե՞ղ կարող եմ ինձ առավելագույնս դրսևորել, ինչպե՞ս պետք է ապրել այս կյաքնում և այլն): Ինչպես երևում է ներկայացված կենսագրություններում, այդ հարցերը նույնպես խիստ հրատապ են տվյալ տարիքային շրջանում:

Պետք է ասել , իհարկե , որ ընտրվել են պատմության մեջ մեծ դեր խաղացած անձանց կենսագրություները , որոնք, անշուշտ , տարբերվում են սովորական մարդկանց կենսագրություններից: Սակայն ինչպես իրավացիորեն է նշում Ա. Մասլոուն, հենց նման մարդկանց մեջ են խտացած, ուռճացած ձևով հանդես գալիս այնպիսի հոգեկան իրողություններ, որոնք սովորական մարդկանց մեջ թույլ դրսևորումններ ունեն:

Ամփոփելով ներկայացված հետազոտությունները՝ կարծում ենք , կարելի է պնդել, որ 25-32 տարիքային շրջանն իսկապես բեկումնային է անձնավորության սոցիալական ես-ի ձևավորման , սոցիալական ակտիվության կոնցեպցիայի մշակման գործընթացներում , և այս տարիքային ճգնաժամը հենց այդ գործընթացների արտացոլումն է հանդիսանում:

Link to post
Share on other sites

Չէ Լիլ ջան թարգմանության համար ավելորդ նեռվեր չունեմ : Կարճ տեկստերը էլի թարգմանում եմ , բայց էսքան երկարները :no:

Ես հայերենով հոգեբանությանը վերաբերող գրականություն շատ եմ կարդում , ամեն Հայաստան գնացողին պատվեր եմ տալիս : ( ինձ նախ և առաջ հայերենովա պետք, ձեռքի հետ ռուսերեն էլ են բերում ) Հենց էտ գրքերից էլ օգտվում եմ :flower:

Link to post
Share on other sites

Կեցցե՛ս Արաքս:

Ոգիս ցնծում է, երբ զգայասթափ հայի մտքերի եմ հանդիպում, մանավանդ հայուհու:

Կեցցե՛ս, որ մեծություններին կուռք չես դարձնում:

Link to post
Share on other sites

Կեցցե՛ս Արաքս:

Ոգիս ցնծում է, երբ զգայասթափ հայի մտքերի եմ հանդիպում, մանավանդ հայուհու:

Կեցցե՛ս, որ մեծություններին կուռք չես դարձնում:

:blush: :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...