Երկար փորձում էի որևէ կոնկրետ ինֆորմացիա գտնել այս ձեռնարկության մասին ( տեքստը՝ այստեղից http://www.armtown.com/news/am/a1p/20100312/2010031278/), բայց չկարողացա: Ավելի քան 51 մլն եվրո շրջանառություն ունեցող, ավելին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտացած ընկերության մասին նորմալ կայք չգտնելը....տարօրինակ կլիներ (մեղմ ասած):
Որևէ մեկը կարո՞ղ է օգնել: Կան, իհարկե, այդ անվանումով ընկերություններ, բայց վատ չէր լինի կոնկրետ իմանալ:
Բոլորովին չեմ ուզում մտածել, որ հայկական կապիտալը ՀԵՆՑ Գանայում կարող էր ամենալավ «ներդրումն» ունենալ (http://creativefineprintmediaconsult.com/), չնայած պրոֆիլով հենց այս ընկերությունն է ամենամոտը նկարագրվածին: (Գոնե Թուրքիայում լիներ՝ էնտեղ գոնե հայեր կան....)
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սուքիասյաններին պատկանող «Մեդիա Կոնսալտ» ընկերությունը, որ գտնվում է Եվրոպայում, ներկայացրել է գործունեության նոր ոլորտները.-անվտանգության տեխնիկա-թվային տպագրական համակարգեր-լոգիստիկա և բեռնափոխադրում -ինտերնետային առևտուր-թվային տպագրություն և տեղեկատվության կրիչների մշակում Ինչպես հայտնում են «Մեդիա Կոնսալտ» ընկերության լրատվական ծառայությունից, վերոգրյալ հինգ բնագավառները կյանքի են կոչվել մի տարվա ընթացքում և հաջողությամբ ինտեգրվել շուկայում: Հետագա մի քանի ամիսների ընթացքում այս բնագավառները առավելագույնս կներկայացվեն և կընդարձակվեն Եվրոպայում ու ԱՊՀ տարածքում: Ընկերության գործունեության ռազմավարության մշակողները Սուքիասյան եղբայրներն են, որոնք այստեղ կիրառել են իրենց յուրահատուկ փորձառնությունը:Հաջողությամբ օգտագործվել են նաև իննովացիաները և շուկայական նոր գործիքները, որի արդյունքում հասել են նախանշված նպատակներին: Այսպիսով, անցյալ տարվա մարտի 1-ից մինչև այս տարվա նույն ժամանակահատվածը ընկերության շրջանառության ծավալը կազմել է 51 միլիոն 215 հազար 884 եվրո:Ընթացիկ 2010թվականի ընթացքում գործընկերների ու հաճախորդների հետ արդեն կնքած պայմանագրերի համաձայն` շրջանառության ծավալը կազմում է ավելի քան 180 մլն եվրո:Առաջիկա շաբաթվա ընթացքում նոր ինտերնեթային պլատֆորմ կթողարկվի կառավարության, արդյունաբերության և կոմունալ ծառայությունների կարիքների համար: Տարվա վերջում «Մեդիա-Կոնսալտ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել իր առաջին գլոբալ նախագիծը, որի արդյունքում կբացվեն 130 նոր աշխատատեղեր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների ներգրավումով, ըստ որում` աշխատատեղերի քանակը ունենալու է աճի հստակ միտում:Այս աշխատակազմը զբաղվելու է աշխարհում գտնվող բանկերի, կոնցեռնների, ձեռնարկությունների արդեն գոյություն ունեցող համակարգերի զարգացմամբ, նորերի ստեղծմամբ և նրանց ծրագրային ապահովմամբ, ընդարձակմամբ, ծագող խնդիրների վերացմամբ, հանդես է գալու որպես կոմպետենտ գործընկեր: Գրասենյակները տեղակայված են լինելու Գերմանիայում և Հայաստանում: