Jump to content

M.Vahe

Hazarapet
  • Posts

    1,778
  • Joined

  • Last visited

Everything posted by M.Vahe

  1. Информацию о храме можно найти здесь - http://www.virtualani.freeserve.co.uk/gyumri/index.htm Здесь тоже - http://www.virtualani.freeserve.co.uk/gyumri/index.htm приятного просмотра !!!
  2. Շոտլանդացի Սթիվեն Սիմը ուսապարկից հանում է հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնող գրքեր ու քարտեզներ, որտեղ ներկայացված են ժամանակակից և պատմական Հայաստանի տարածքները: Գայանե Մկրտչյան «ԱրմենիաՆաուի» թղթակից Շոտլանդացի Սթիվեն Սիմը ուսապարկից հանում է հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնող գրքեր ու քարտեզներ, որտեղ ներկայացված են ժամանակակից և պատմական Հայաստանի տարածքները: Նա ասում է, որ սիրահարված է հայկական հուշարձաններին, և այդ սերը նրա մեջ ծնվել է դեռևս 20 տարի առաջ, երբ այցելել է Հայաստանի նախկին մայրաքաղաք Անի և արել իր առաջին լուսանկարները: ՙԱյս տարիների ընթացքում բազմիցս եղել եմ նաև Թուրքիայում և հայկական հուշարձաններ լուսանկարել: Լուսանկարել եմ անգամ Արաքսի ջրերում գտնվող այն կոթողները, որոնք մնացին ջրի տակ, երբ կառուցեցին գետի ամբարտակները,- ասում է ??-ամյա Սիմը: - Հայկական հուշարձանները հետաքրքրում են ինձ իրենց ինքնատիպ գեղեցկությամբ, նաև աշխարհին ծանոթ չլինելու պատճառով՚: Նախիջևանում հայկական եկեղեցին քանդել են ու գետնին հավասարացրել Սթիվենը կրկին Հայաստանում է, ուր եկել է Նախիջևանից, որտեղ այցելել է Հին Ջուղայի հանրահայտ հայկական գերեզմանոցը, որտեղից վերադարձել է վրդովված ու հիասթափված: ՙԻնձ խորհուրդ տվեցին որքան հնարավոր է շուտ հեռանալ, եթե չեմ ուզում անախորժություններ ունենալ՚,- պատմում է Սիմը: Տասը տարի առաջ Սթիվենը եղել էր Իրանում և սահմանի մյուս կողմից տեսել Ջուղայի խաչքարերը: Նա ասում է, որ այդ պահից սկսած երազում էր այցելել ու տեսնել համաշխարհային նշանակության մշակութային այդ արժեքները: ՙՆախիջևանի հուշարձանների լուսանկարները տեսել էի բազմաթիվ գրքերում: Ինձ նաև խորհուրդ տվեց գնալ և Նախիջևանն անպայման տեսնել ՙՀայկական մշակույթն ուսումնասիրող կազմակերպության՚ նախագահ Արմեն Հախնազարյանը, որի հետ սերտ կապի մեջ եմ՚,- ասում է Սիմը: Երկու շաբաթ առաջ Սիմն իրականացրեց իր երազանքը: Նա գնացել էր Թուրքիա, այնտեղից` Նախիջևան (որը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ), ապա գնացքով դեպի Ջուղա, որպեսզի տեսնի գերեզմանոցի խաչքարերը, քանի որ երկաթգիծն անցնում է գերեզմանոցի կողքով: Բայց ադրբեջանցիները միանգամից նկատում են օտարերկրացուն: Սիմը պատմում է, որ ուղեկցորդները խստիվ արգելում են որևէ լուսանկար անել, անգամ պատուհանից դուրս նայել: ՙԱմեն ինչ անում էին ուշադրությունս շեղելու համար, սկսած թեյ հյուրասիրելուց,- ասում է Սիմը: - Ջուղա հասնելուց առաջ ուղեկցորդներից երկուսը դուրս եկան խցիկից, հասցրի պատուհանից դուրս նայել: Զարմանքից քարացել էի, քանի որ ոչ մի կանգուն խաչքար չէր մնացել: Բոլորը դեմքով պառկեցրել էին հողին կամ էլ ջարդել էին: Մինչդեռ 10 տարի առաջ սահմանի այն կողմից ես մոտ 2000 կանգուն խաչքար էի տեսել՚,- ափսոսանքով պատմում է լուսանկարիչը: 1600 քմ տարածք ունեցող Ջուղայի գերեզմանոցը գտնվում է Ջուղայի արևմտյան կողմում` երեք բլրակների վրա: Այն նշանավոր է իր խաչքարերով: 1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, այն ունեցել է 10 հազար լավ պահպանված խաչքար: 1903-1904 թվականներին այստեղով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո քաղաքի մի շարք հուշարձանների հետ ոչնչացվում է գերեզմանատան խաչքարերի մի մասը: Այդ շրջանում արձանագրվում է 5 հազար կանգուն ու ընկած խաչքար: 1915 և ապա 1928-29 թվականների տվյալներով` գերեզմանատանը եղել է մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք, խոյաձև տապանաքար: 1971-1973 թվականներին Ջուղայում պահպանվել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլուր` 250 խաչքար և 1000 տապանաքար: Սիմն ասում է, որ Ջուղայի մերձակա բլրակի վրա գտնվող գերեզմանատան մեծ մասն ընդհանրապես գոյություն չունի: Մյուս երկու բլուրների վրա խաչքարերը շրջված են: 1998-1999 թվականներին իրանահայ ճարտարապետներն Արաքսի մյուս ափից լուսանկարել են, թե ինչպես են ադրբեջանցիները բուլդոզերներով ոչնչացնում հայկական մշակույթի հետքերն այդ տարածքում: ՙՏեսածս իսկական վայրագություն էր, բայց չեմ կարող ասել, որ ոչինչ չեն թողել, քանի որ դեռևս խոնարհված խաչքարեր կան՚,- ասում է Սիմը: Ջուղայից հետո որոշում է գնալ և տեսնել, թե ինչ վիճակում են գրքերից իրեն հայտնի եկեղեցիները: Տաքսիով Նախիջևանից մեկնում է Աբրակունիս քաղաք, որպեսզի տեսնի Սուրբ Կարապետ եկեղեցին (1381 թ.): Սիմը նկարում է նույն տեսարանը այն կետից, ինչ պատկերված էր գրքերում, սակայն առանց եկեղեցու: ՙՀիմնահատակ քանդել են, անգամ մի հուշող բան չեն թողել, լրիվ մաքրված է: Երբ տեղացիներին հարցրի` որտե±ղ է գյուղի եկեղեցին, ցույց տվեցին մուտքի մոտ գտնվող ազատ տարածությունը: Միակ բանը, որը հիշեցնում էր եկեղեցու գոյությունը, հողում թաղված աղյուսի կտորներն էին՚,- պատմում է Սիմը: Աբրակունիսից հետո գնում է դեպի հյուսիս, լինում է Խանեգա, Իլանդաղ (Օձասար) և Խաչի Սար գյուղերում: Այստեղ նույնպես տեսնում է ավերված ու ոչնչացված հայկական հուշարձաններ ու եկեղեցիներ: Հաջորդ օրն ավտոբուսով մեկնում է Օրդուբադ, որպեսզի այնտեղից գնա Ագուլիս: Սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս Ագուլիս մեկնել: Արգելում են անգամ հեռանալ քաղաքի կենտրոնից: ՙԵս չէի ընդդիմանում, քանի որ լարվածությունն արդեն ակնհայտ էր: Պաշտոնապես իմ այցի նպատակն իսլամական և հայկական սրբավայրեր այցելելն էր: Նախիջևանում օտարներին կասկածամտորեն են վերաբերվում, տարբերություն չկա` հայ թե այլազգի: Օրդուբադում նույնպես հայկական ամեն բան ոչնչացված էր՚,- ասում է նա: Այնուհետև Սիմը գնում է Նախիջևանի ամենահեռավոր շրջաններից մեկը, որպեսզի տեսնի` արդյո?ք ամենուր վիճակը նույնն է: Մեկնում է Շոռութ գյուղ: Այնտեղ տեսածը Սիմին բերում է մեկ համոզման. ՙԴա ծրագրվածպետական քաղաքականություն է, որն իրականացվում է ողջ Նախիջևանում՚: Ժամանակին Շոռութում գտնվող եկեղեցիներից` Հակոբ Հայրապետի, րիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, ինչպես նաև 924-926 թթ. խաչքարերից ոչինչ չի մնացել: յուղացիները պնդում են, որ այստեղ հայկական եկեղեցիներ չեն եղել: Նրանցից ամենատարեցն սկսում է անգամ հայերեն խոսել Սիմի հետ` փորձելով ճշտել նրա ազգությունը: Լինելով Թուրքիայում և Ադրբեջանում, ուսումնասիրելով հայկական հուշարձանները` Սիմն ասում է. ՙՉեմ կարծում, որ Թուրքիայում հուշարձանները ոչնչացնելու համակարգված պետական ծրագիր կա, այնտեղ հնարավոր է անգամ տուրիստական գրքույկներ գնել, որոնք պատմում են բազմաթիվ հայկական եկեղեցիների մասին: Իսկ Ադրբեջանում իրականացվում է ոչնչացման հստակ պետական քաղաքականություն: Թուրքիայում 90 տարի բարձիթողի վիճակում մնալուց հետո այսօր դեռ կանգուն եկեղեցիներ կան, մինչդեռ Նախիջևանում ընդամենը 10 տարվա ընթացքում ամեն ինչ ոչնչացրել են՚: Շոռութից հետո Սիմը վերադառնում է Թուրքիա, այնտեղից` Հայաստան: ՙԵս բարձրացնում եմ իմ բողոքի ձայնը և ուզում եմ, որ ինձ բոլորը լսեն: Եթե ոչնչացվում են նման հուշարձաններ, ուրեմն դա չարիք է` ուղղված ողջ մարդկության դեմ,- ասաց Սիմը “ԱրմենիաՆաուի” խմբագրատուն կատարած այցի ժամանակ: - Ջուղայի խաչքարերը միջազգային նշանակության մշակութային արժեքներ են: Ժամանակին խնդիրը բարձրացվեց մինչև ՅՈՒՆԵՍԿՕ, սակայն Ադրբեջանը չընդունեց կազմակերպության ներկայացուցիչներին, ինչը խոսում է այն մասին, որ թաքցնում են իրողությունը: Իսկ լուսանկարները շա¯տ կարևոր են, նրանց միջոցով հնարավոր կլինի ապացուցել ճշմարտությունը՚: источник - http://www.armenianow.com/?action=viewArti...ID=1040&lng=arm
  3. А вот эти уже представленны здесь, другие фотки.
  4. Ещё одна, но где у нас, тоже не знаю.
  5. Ещё одну нашёл, но кроме того что у нас - нету другой инфы, может кто из форумджан подскажет.
  6. M.Vahe

    BANAKI QEF

    Кони та наверно шутишь , такое впечетление что - фотошоп или я ошыбаюсь ?
  7. Самвелинио думаю и ссылку надо дать не плохой сайт - http://yerevanarmenia.com/ Жаль качество фоток не очень.
  8. Juventus : Club Brugge 1-0 Bayern : Rapid 1-0 Thun : Arsenal 0-1 Ajax : Sparta 1-0 Panathinaikos : Udinese 1-0 Barcelona : Werder 1-0 Man. Utd : Villarreal 1-0 Lille : Benfica 1-0 Schalke : PSV 1-0 Fenerbahce : Milan 0-1 Rosenborg : Olympiakos 1-0 Real : Lyon 1-0 Liverpool : Betis 1-0 Anderlecht : Chelsea 0-1 Inter : Artmedia 1-0 Porto : Rangers 0-0
  9. Կիրակի օրը կօծվի Աստծու մի նոր տաճար, այս անգամ Հարավ-արեւմտյան թաղամաում Արդեն չորսից ավելի տարիներ Հարավ-արեւմտյան թաղամասում տեղի է ունենում շինարարական մի ծավալուն աշխատանք, որն իր վերջակետին կհասնի առաջիկա կիրակի: Այդ օրը հոգեւոր խնդություն ու տոնախմբություն է բերելու Հարավ-արեւմտյան թաղամասին, որտեղ երբեւիցե չի եղել աղոթքի տուն: Օծվելու է վերջին տարիների ամենաշքեղ եկեղեցական համալիրը` Սուրբ Երրորդությունը: Սբ. Երրորդությունն ունի ոչ միայն արտաքին ինքնատիպ գեղեցկություն եւ շինարարական պատմություն, այլեւ մի ընդարձակ եւ հարմարավետ դահլիճ, բազմաթիվ դասասենյակներ, որոնք գտնվում են եկեղեցու տակ` առաջին կիսանկուղային հարկում: Եկեղեցու հովիվ Գրիգոր քհն. Հովհաննիսյանն ասում է. «Սրբագործված, օծված եկեղեցին շինություն է, ուր մարդը հանդիպում է Աստծու հետ, եւ տեղի է ունենում մարդ-Աստված խորհրդավոր փոխհարաբերությունը: Բացի այդ, եկեղեցին խնդիր ունի կրթելու, դաստիարակելու, մարդուն քրիստոնեական ընթացքի մեջ հաստատելու եւ տանելու նրան դեպի փրկություն»: Դեռ չօծված եկեղեցին արդեն իսկ ունի կազմակերպված համայնք` կազմված տարբեր տարիքային խմբերից, ուսուցողական մի քանի դասընթաց, կանոնավորված օրակարգ ու ձեւավորվող օրինակելի ավանդույթներ: Տեր հայրը վստահ է, որ բոլոր դասընթացներն ու կիրակնօրյա դպրոցը մոտ ապագայում կազմավորելու են այն ուսուցողական կենտրոնը, որից հարկ է ունենա յուրաքանչյուր եկեղեցի: Եկեղեցու հոգեւոր հովիվը մեծ պատիվ է համարում, որ այս եկեղեցու շինարարությունը մշտապես եղել է Վեհափառ հայրապետի ակնդետ ուշադրության եւ հոգածության ներքո: «Շաբաթը մի քանի անգամ Վեհափառը եկել է եւ հետեւել շինարարությանը, ցուցումներ տվել, որպեսզի ամեն բան կարգուկանոնով եւ պատշաճ լինի, ասում է քահանան: Փառք ու պատիվ նաեւ շինարարներին, ովքեր անտրտունջ եւ անխոնջ աշխատանքով գործն ավարտին հասցրեցին», ասում է նա: Տեր հայրը օրհնության եւ հիացմունքի խոսքեր է հղում եկեղեցու միակ բարերարին` Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ, ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին եւ զարմանում, թե ինչքան է համեստ աստվածահաճո ընթացքի մեջ հաստատված այդ տիկինը, որ երբեւէ չեկավ տեսնելու իր առատաձեռն բարերարության կենդանի արգասիքը: Տեր հայրը խոսում է նաեւ իր մտահոգություններից. «Այսօր, ցավոք, մեր ժողովրդի մի ստվար զանգված եկեղեցի այցելելը հասկանում է մեկ նպատակի համար` մոմ վառելու: Շատ հաճախ նույնիսկ աղոթքի մասին խոսք չի կարող գնալ կամ շատ հեռավոր պատկերացում կարող է լինել: Պետք է արմատավորենք եկեղեցի այցելողների մեջ, որ ինքնին մոմավառությունը ոչինչ է, եթե մոմ վառողը իր սիրտը չի բացում Աստծու առջեւ եւ իր աղոթքը չի ուղղում նրան: Այսինքն՝ մենք եկեղեցի գալիս ենք աղոթելու, Աստծուն հանդիպելու, աստվածային շնորհներ ստանալու համար: Ամեն եկեղեցի մտնող պետք է հասկանա եւ ավելի ու ավելի առաջանա այս կանոնների իմացության մեջ: Եվ այստեղ էլ մեր` հոգեւորականներիս խնդիրն ու պարտականությունն է աշխատել ժողովրդի հետ»: Տեր Գրիգորը պատմում է նաեւ եկեղեցու շինարարության ընթացքում կատարված հիշարժան դեպքերի մասին` եկեղեցու հիմնարկեքը, խաչերի օծումը, մկրտության ավազաններից մեկի օծումը, եւ վերջապես վաղն սպասվող եկեղեցու ամբողջական օծումը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ: «Մի տխուր դեպք էլ գրանցվեց եկեղեցու շինարարության ժամանակ, վերհիշում է զրուցակիցս: Մահացավ եկեղեցու ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը: Կարծես այս եկեղեցին լուսահոգի այդ մարդու կարապի երգն էր եւ վերջին հիշատակը», ասում է տեր հայրը: Դրսում հանդիպում եմ Սբ. Երրորդության շինարարներին: Վարպետ Ղեւոնդը եւ Յուրան արդեն չորրորդ եկեղեցին են կառուցում: Ասում են, որ շուտով սկսելու են էրեբունի թաղամասի եւ Աբովյան քաղաքի եկեղեցիների կառուցումը, որոնց շինարարությունը պետք է զուգահեռաբար իրականացնեն: «Իսկ այս եկեղեցին հիմքից մինչեւ գմբեթը կառուցել ենք մեր սուրբ պարտականությունը գիտակցելով: Հպարտ ենք, որ այսքան գեղեցիկ եկեղեցի ենք կառուցում: Վստահ ենք, որ այս եկեղեցին հազարավոր տարիներ կանգուն է լինելու», ասում են նրանք: источник - http://www.azg.am/?lang=AR&num=2005111911
  10. Я даже не знал, что существует такая угороза , а сокрушатся на власти не имеет смысла они уже показали свой уровень культуры - безпредел в Ани, Ереван, Гарни..., жаль. _________________________________________________________________________________________ Оброщение к фурумджанам Может на следующее лето забудем более посещаемые маршруты(Гарни Гехард, Нораванк, Севан ... )направив не только внимание на Тавуш Ашхар - махнув на вершины Малого Кавказа, тем самым внеся маленькую лепту в ... А совсем рядошком ещё и Дилиджан Карта Тавуш Ашхара и Гош.
  11. Смотреть больше нравится , поиграть тоже можно.
  12. Не пропустите завртра 18.50 РТР Спорт за 3 место - Арман Баклачян выступающий под нашим @иреггуйном с российским спортсменом.
  13. Может есть у нас на форуме, любители этой красивой игры ?
×
×
  • Create New...