Jump to content

smally

Hazarapet
  • Posts

    7,898
  • Joined

  • Last visited

Everything posted by smally

  1. ՄԵՆՔ, ՀԱՅԵՐ ԵՎ ՄԵՐ «ԹՇՆԱՄԻՆԵՐԸ» Նախ, որպես նախաբան ասեմ, որ մեր այս գլխապտույտ առաջացնող դարում, երբ մամուլի բոլոր միջոցները միայն ահ ու սարսափ են տարածում մեր մեջ՝ անհոգ ապրելը գրեթե դարձել է անհնարին։ Ավելին, մարդիկ արդեն չեն էլ ուզո′ւմ անհոգ ապրել... Որովհետեւ յուրաքանչյուր սահմանից անդին, յուրաքանչյուր թփի հետեւում, յուրաքանչյուր հաղորդաշարի մեջ՝ նրանց սպասում է մինչեւ ատամները զինված թշնամին։ Դե, թշնամին թշնամի է, ամբողջ աշխարհում։ Բայց «ամբողջ աշխարհն» ու հայի հոգին՝ միանգամայն տարբեր անկյուններ են։ Թշնամուց վախենալու, նրա դեմ պայքարելու, նրան ընդհնրապես չհանդիպելու հայկական տարբերակն այլ է։ Եթե ամերիկացին, կամ ասենք անգլիացին վախենում են, ասենք, նրբանցքից հանկարծ դուրս պրծնող մոլագարից (խոսքը մանյակին է վերաբերում, մանյակ ասելով, նկատի չունեմ վզին գցելու զարդը), ապա հայերը կոնկրետ մանյակների դեմ ոչ մի արտառոց վերաբերմունք չունեն։ Նախ մեզնից շատերն արդե′ն գտնվում են նախամանյակային իրավիճակում, կամ տրամադրությունների մեջ, երկրորդ՝ ի՞նչ մանյակ, երբ իր կողքի հարեւանը թարս է նայում իր նոր «ՊԼԱՇՉ» տեսակի զգեստին, փայլփլուն հեռախոսին կամ մեքենային։ Դա՞ է թշնամի նկատելու կամ թշնամուն ըմբռնելու հայկական տարբերակը։ Հետո հայի համար բոլոր դարերում, տասնամյակներում եւ հնգամյակներում միշտ եղել է, կա ու կլինի մի սարսափելի արտաքին թշնամի։ Վերջին դարերին դա թուրքերն են, դրանից առաջ արաբները, մոնղոլները, պարսիկները, հռոմեացիները եւ այլն։ Հին հայերը, երեւի, ատել են իրենց հին թշնշնամիներին, ուրարտացիներին, իսկ ուրարտացիների միջի հայկական մասը ահավոր չի սիրել հայերին։ Մի խոսքով՝ թշնամին, հայի համար, դա այնքան անհրաժեշտ գործոն է, որքան, ասենք՝ օղին ռուսների համար։ Որովհետեւ էդ թշնամուն չենք սիրում, բայց նրանց մշակույթը կարող ենք սիրել։ Գուցե ես կրկնվում եմ՝ բայց թշնամի թուրքի կլկլոցը ավելի հոգեհարազատ է շատերի համար, քան բարեկամ իտալացունը կամ գերմանացունը։ Այդ «թշնամի, թշնամի», որ ասում են, բոլորը կարծես պատկերացնում են մի հատ զենք ու զրահով, սաղավարտով, էսպես մի 200 կիլոյանոց մարդ, որը կարող է ամեն անկյունից հարձակվել ու սրախողխող անել բոլորին։ Հայերը շատ թշնամիներ ունեն։ Թշնամիներն, իրենց հերթին՝ ունեն իրենց հայերը։ Օրինակ հայ գրողը, լինի դա խորհրդային թե անխորհուրդ ժամանակների կերտող՝ պիտի անպայման թշնամիներ ուենանա։ Էդ իրեն նախանձողներն են, էլի։ Այսինք, ինքն էնքան լավ գրող ա, որ շրջապատած ա թշնամիների բանակով։ Բայց հարցնեմ՝ բա իսկական գրողը նախանձի մասին կմտածի՞... Բա դա իրեն պետք է՞... Էս օրօով, նախանձելու կամ նախանձվելու մասին անգամ Ռոբերտ Դե Նիրոն կամ Մոնակոյի արքայադուստրը չեն մտածում։ Կնշանակի, արդն ինչքան փոքր է, այ էսքան, էնքան նրա թշնամիները շատ են։ Չէ, շատ են եղել, որ մեծ մարդկանց նախանձել են ու նրանց կյանքը թունավորել են։ Սալիերի կա, բան կա աշխարհում։ Բայց ինքը, Մոցարտը, իրեն թույլ կտա՞ր Սալիերիին հաշվել իրեն թշնամի։ Կյանքում։ Որովհետեւ Մոցարտը, Ամադեուսը՝ մեծ էր։ Մեր մեծ ախպերն էր ինքը։ Այսինքն, էդ թշնամի կոչվածը հիմնականում հնարված բան է՝ էլի, ու մենակ արվեստագետների մոտ հո չի՞... Թշնամին ֆռֆռում է, կա։ Բայց իրա ֆռֆռման տրամագիծը շատ փոքր է, էլի, ինքը կարող է բնակվել միայն նեղ մտահորիզոններում։ Կամ ասենք, ազգովին գիտենք, որ թուրքը թշնամի է։ Հասկացանք։ Իրոք, Թուրքը թշնամի է։ Ցեղասպանություններ, Սումգայիթ, պատերազմ, Արցախյան հիմնահարցի անվերջանալի ելեւէջներ։ Բայց մի հատ հարց ունեմ։ Եթե էդ թուրքը թշնամի է, մեզ համարյա թե բլոկադայի մեջ է պահում, դեպի Թուրքիա ճանապարհներ չկան, բա ինչի՞ եք ձեր, սամթեր գտել, որ երկրից վալյուտան հանում եք, չերեզ Բաթումի կամ էլ չգիտես թե ինչ գնում‒խորանում եք Թուրքիայի մեջ, վալյուտան տալիս թուրքերին, իրանց ծուռ ու մուռ կարած վարտիքները ու Օզուլ Դավթարիմ գրված տետրակներն առնում‒բերում ծախում եք հայ մանուկներին։ Հայ մանուկը տետրը բացում է, որ մաշտոցյան տառերը գրի՝ վրան Աթաթուրքի նկարն է։ Օզուլ Դավթարիմ։ Թշնամական տետր։ Իրա Աթաթուրքով։ Այսինքն Աթաթուրք լավ տղա ա էղել... Չի շարունակել Համիդի, Քեմալ‒Ջեմալների գործը... Ինքը հայերի կոմից էր, ապեր... Լսեք, Կարող ա միտումնավոր կերպով ուզում եք, որ հայ մանուկը յոթ տարեկանից թշնամուն միանգամից ճանաչի... Լավ, հլը էդ տավար թաթուրքին դնենք մի կողմ... Թուրքը հայտնի թշնամի է։ Շատերին հայտնի։ Ավելի քան շատերին։ Բայց իրա թշնամական կլկլոցը շատերիդ կոկորդներից դուրս չի գալիս, չէ՞... Մեկ‒մեկ էնպիսի նամազներ կլսես, որ ոչ մի մոլլա նման ձեներ չի կարենա հանի... Մոլեն ո՞վ ա, որ մեզնից լավ երգի, ստեղ է՝ ենք գերազանցում թշնամուն...
  2. А что с него спросят? Я уже писала в той теме, почему от него армянам ничего нельзя спрашивать. http://forum.hayastan.com/index.php?s=&sho...ndpost&p=513601 Артур, это вообще ты?
  3. ՀԱ, Վահեի թշնամիները տեսան իրեն պաշտպանում եմ, ի դո մենյա դոբրալիս:
  4. chestno govorya, ya na bol'she chem 6 ne potyanula. na angliyskom proxodila. nervi podveli.
  5. Արդեն ջղայնանում եմ:
  6. Ինչի դու վերջը իմացար Կարսի մասնագիտությունը? ես այդպես էլ մնացի մութի մեջ:
  7. Սահակյանի անունը կխնդրեմ այստեղ չհոլովել...
  8. Մեկ էլ հիշել եմ մեսիջում էլ ինչ էի գրել: Գրել էի որ այ էդպես մեծերից օրինակ կվերցնես (մասնագիտոոթյան վերաբերջալ)
  9. Վա՛հ, բան ասեցիր, հիմա որ դու հոգեբան ես, կարո՞ղ է քեզ չենք տողնում գրականություն բաժնում գրես:
  10. թող փորձվեին էէէ :lol: Հա դու գնա արի քո սիրելի թեման գտի: Առանց սրա ու ինձ կյանք չունես: :lol:
  11. Ըհը խնդրեմ, այստեղ այսպիսի լուրջ սոցիալական, գրական, և վերջապես քաղաքական հարցեր են դրված, իսկ դու - ռագատկա: Էդ րոգատկով էն մարդկանց աչքը տուր հանի, որ չեն թողնում մեր գրողնրը իրենց երկրում հանգիստ ստեղծագործեն:
  12. Բա որ իջնի կխփեն: )
  13. Հիմա էս ֆորումի խառը վիճակներում մարդիկ կիմանան թե փոստերը սկսել են չերևալ:
  14. Է հա կարող ա դու բարձրությունից վախենում ես կասմանավտ չես դաձել, էս մարդը բարձրունքներից չի վախենում:
  15. Լսի, չե՞ս տեսնում, որ այս մարդը, իրոք, կարող է քաղաքական մեծ արժեք է ներկայացնում: Պիտի մի բան լինի, նոր գնահատե՞ք: Ինչի՞ են ազերները հենց իրա փոստերը ջնջել:
  16. Արաքս, էս ֆորումի տարածքը սեփանացրե՞լ ես: Քեզ ինչո՞վ էր խանգարում:
  17. :lol: Vahe, amboghj foumum en korel temaner, amen mekn ir bacac temayi hamar a mtacum, duk inch ek asum...
  18. VAhe, dzez tvum e, duk ergragndi pupokn ek? Ete Andren evrovisionum haghtel e, ev forum@ ayd patjarov tshnaminer@ vnasel en, eli dzer "inadu" e arvac?
  19. Какая же психология должна быть собачья, чтоб знать, что услышат столько всего в свой адрес, и все-равно делать это. Тот кто делал, знал же, что по всему миру будут мать его вспоминать. Да еще как вспоминать. И поделом, пусть теперь знает, какой он матери сын.
  20. Hogebanutyun bajnic a ahagin ban korel. Inch vor mek@ zbaghvum e drank verakangnelov? Voter jan, chka, amen tegh man eka.
  21. Artyom, sam sebe svadebnoe puteshestvie ustroil, chto li?
×
×
  • Create New...