Jump to content

smally

Hazarapet
  • Posts

    7,898
  • Joined

  • Last visited

Everything posted by smally

  1. andre ruleeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeessssssssss yeah narod, davayte golosovat'!!!!!!!!!!!!!!!!! we are the best!!!
  2. Finland rules :lol: VAhag jan ne znayu esli inet u tya normal;niy mojno za 10 minut skachat programmu octoshape.com i smotret online ili von david ssilku daval. Davay!! budem vemeste smotret' AnDREEEEEEEEEE
  3. Aaa bilan molodec. Aj obidno stalo, spokoyno stoit poet, nashego Andryushu kak tancevt' zastavlyayut
  4. pesnya u izrailya nikakaya. Slushayte a u vas reklamu pokazivayut vvide peyzajey grecii?
  5. lYUDIIIIIIIIIIII SCHAS MOLODVA POET? ESLI DA TO YA SMOTRYUUUUUUUUUUUUUU EGO
  6. Девушки, если вы увидите КАрика, (если еще не видели) все будут выбирать его. Или это только у меня такое предвзятое к нему отношение?
  7. Здравствуйте, сегодня и я с вами буду "смотреть". Попробую подключиться к каналам online. Ski chlni Turkiayov knayem))А не получится будете мне комментировать.
  8. http://forum.hayastan.com/index.php?showto...25entry514036 rada chto oba nashlis')
  9. Joghovurd!!! Tal ev gal bayer@ hamarvum en ankanon??? Orinak: kardum em grum em, bayc galis em, talis em
  10. Kto smojet nayti dlya menya pesnyu, poet Alla Pugacheva "Privet, privet, poka, poka"??
  11. Aramis jan, namaks ches stacel? Pm d stugi, ed himarneri dzerkic namaknern el en korel
  12. Հայեր, խնդրում եմ ուշադիր կարդացեք: Աչքի տակով անկացնելու բան չէ: Մեր Հայաստանի իրականությունն է, որ ավելի լավ դժվար թե կարող էր ասվել: Տպագրական սխալների համար ներողություն:
  13. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶՆԻՎ ՀԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է 1. Թույլ չտալ, որ ոչլոտ շնչավորները արվարձաններից ներթափանցեն քաղաքի կենտրոնական մասը, որովհետեւ, այսօրինակ եղանակով՝ նրանք տիրելու են քաղաքին։ 2. Մարդկանց վրա նախահարձակ լինող չափահաս կամ անչափահաս մուրացկաններին հրելով հեռացնել իրենց կողքից։ (Կարելի է օգնել միմիայն հանգիստ նստած, ոչինչ չպահանջող մուրացկանին)։ 3. Արհամարհել, չխոսել այնպիսի կենդանիների հետ, որ թուրքական մուղամ են լսում (իրենց ասելով՝ հայկական)։ 4. Պահպանել փողոցային երթեւկության կանոններն այնքան Ժամանակ, մինչեւ իրենց անձռնամխելի համարող վարորդներն ու կարգազանց հետիոտներն ուղղակի հնարավորություն չունենան կարգը խախտելու։ 5. Երթուղային եւ մյուս տաքսիների վարորդներին ստիպել, որ վերջիններս անջատեն իրենց՝ այսպես կոչված՝ ռադիոընդունիչները, ցածրացնեն ռադիոկապի վայնասունը։ 6. Բակերից դուրս քշել ամեն տեսակի տխմար ապրանքներ վաճառող ձայնավորներին։ 7. Դռներն այնպես շրխկացնել աղանդավորների «դեմբերի» առաջ, որ վերջիններս ցած գլորվեն հարվածի ալիքից։ ԱՌԱՅժՄ ԱՅՍՔԱՆԸ
  14. ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ՈՒ ՄԵՐ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ Երեւի արդեն հասկացաք, որ խոսվելու է մի շատ տխուր թեմայի շուրջ, թեմա, որն ըստ իս ոչ միայն տխուր է, այլեւ սարսափելի տգեղ, հակահիգիենիկ անդուր, զազրելիի եւ անպաճույճ։ Դե, ինչպես հասկացաք, խոսքը վերաբերում է մեր բոլոր հեռուստակայաններով ընթացող գովազդներին։ Ես չեմ ուզում ասել, թե ինչպիսին պիտի լինի գովազդը։ Ես Կուզեի խոսել այն մասին, թե ինչպիսին պիտի չլինի։ Բայց, ի վերջո, բոլորս էլ ամեն օր դիտում եւ հասկանում ենք դա։ Դե, այն, ինչպիսին, որ պիտի չլինի։ Ասում են թե լավ ու վատ գովազդներ չկան, գովազդի հիմնական նպատակն այն է, որ, ինչպես ասում են՝ նա աշխատող լինի, այսինքն տեղ հասնի, ուշադրություն հրավիրի, որ մարդիկ ցանկանան գնել տվյալ ապրանքը կամ օգտվել որոշակի ծառայությունից։ Ես կասեի «կասկածելի» ծառայությունից, որովհետեւ, անկասկած կասկաելի է մեր ծառայությունների գերիշխող մասը։ Բայց եկեք հասկանաք՝ կարո՞ղ է արդյոք աշխատող լինել այն գովազդը, որ անճաշակ լինելուց բացի, կրկնում է կոնկրետ նույն բառերը, ինչ ասում է մեկ այլ գովազդում։ Իսկ գովազդներ պատրաստելու հայկական տարբերակում այդ «մեկ այլ»-ը փոխվում է ընդհանուրի, այսինքն՝ բոլորը նույն բանն են ասում։ Մենք արդեն շատ ենք խոսել այնպիսի դատարկ ու անարԺեք արտահայտությունների մասին, ինչպիսիք են՝ «Աննախադեպ առաջարկը»,«Էլիտարը», «Առաջին անգամ Հայաստանումը», «Եկեք եւ կհամոզվեքը», «Անկրկնելի համը» եւ այլն։ Բայց այդ ամենը հանում է մեզ մեկ անգամ տրված կյանքի անկրկնելի համը, դարձնելով նրան մշտապես կրկնվող տառապանք։ Դե հիմա լսեք, թե ինչ եմ ասում ձեզ, տղաներ ջան, խոսքը վերաբերում է էդ զիբիլները սարքողներին, պատվիրողներին, ընդունողներին ու ցուցադղողներին։ Ու հատ-հատ, օրինակներով եմ խոսելու՝ վիրավորվում եք՝ ձեր գործն ա, բա մեր համար վիրավորական չի՞ ձեր տխմար տեքստերն ու հակասանիտարական կադրերը նայելը... ՉարԺի էլ խոսել օրինակներով, որ եւս մի ավելորդ անգամ ձեզ չհասցնեմ խելագարության դուռը...։ Ես չեմ հասկանում, օրինակ, թե գովազդվող տարբեր ապրանքները, լինեն ուտելու կամ ընդհակառակը՝ այլանդակ ձեւի քայլելով անցնում էկրանում։ Իրենց ճոռթած ոտքերով ու մի տեսակ ուռած մարմիններով... Ինչի՞ են իրենք ընդհանրապես ուռած. հաշի՞շ են գործածել, թե ինչ... Թե գործածել են սարքողներն ու պատվիրողները... Ուռած ու անճոռնի ապրանքների շքերթ...Էդ ի՞նչ կամպյուտերներով եք սարքում դրանց, ստուգել ե՞ք վիրուսներն էդ կոմպյուտերների։ Քայլող սննդամթերք։ Առա էս վերջերս, բերեցի տուն, դրեցի գետնին՝ չի քայլում։ Չի քայլում էդ մթերքը ու պիտի հաշտվել դրա հետ։ Բա տեքստերը՞... Էն էլ հանգերով։ «Ես ուտում եմ բարբարիս, ձեռքս տարած... ականջիս», ասենք։ Վա՜յ... Բա հումորով գովազդները։ Լսել են, էլի, կապկողները, որ հումորով գովազդներն էլ են աշխատում... Օրինակ ես չեմ հասկանում, թե ինչի է կինը ապտակում, երբ իրենից խմիչք են ուզում։ Դրա համար ապտակում ե՞ն... 21-րդ դարում։ Թե՞ էդ կինը էպիլեպսիա ունի... Կամ ինչի՞ է կինը խտացրած կաթ առաջարկում սեփական օրգանիզմից... Արդյո՞ք ինքը վստահ է, որ իր մեջ խտացրած կաթ կա։ Էն էլ՝ էլիտար։ Այսինքն՝ էլի տար, կրկին տար։ Բայց ասում են՝ տանողներ շատ են եղել։ Ես չեմ հասկանում նաեւ տաքսի ծառայությունների գովազդները... Ի՞նչ նպատակով են գոռում, ասենք... ի՞նչ ասեմ... դրանց էդ... անունները... Էն էլ ի՜նչ անուններ... Ասենք Տաքսի ծառայություն «Միսսիս»։ Ու գոռում են անունը... Որ ի՞նչ։ Այսինքն՝ հեռախոսահամար չունի, հա՞, էդ սերվիզը, պտի պատուպանը բացես ու գոռաս։ Ու էդ ինտերնետից քաշած անհաջող սպորտային մեքենան իսկույն կհայտնվի ձեր բակում... Ու էլի հանգով՝ «Միսիս, նստի... ականջիս»... Մի բան էլ չեմ հասկանում՝ էդ էրեխեն չհոգնե՞ց ձմեռ պապիկին նամկներ գրելով։ Մեղքս գալիս ա, հա։ Էդ ձմեռ պապին, աչքիս էդ նամակների թղթերը լրիվ ուրիշ նպատակներով ա օգտագործում։ «Ուզում եմ այս տարի քույրիկ բերես»... Հղի ա, ինչ ա, էդ խեղճ ձմեռ պապին, որ քույրիկեն ծնի քո համար... «Ուզում եմ մայրիկս միշտ Ժպտա»։ Բալիկ ջան։ Ո՞նց մայրիկդ միշտ Ժպտա, երբ, օրինակ, ասենք՝ հայրիկդ օրերով նրա հետ չի կենակցում։ Դրա համար էլ, բալես, մայրիկդ միշտ բղավում է ու գնալով այլանդակվում... Հայրիկդ՝ առավեել եւս... Ամենալավը, առաջինը, անկրկնելին։ Դուք, ինքներդ չեք զզվե՞ էդ բառերից։ Ես նաեւ չեմ հասկանում, թե մի 06 շահելու համար ինչի՞ է ամբողջ թաղամասը պարում էդ տան դեմը։ «Արդար ա, արդար»։ Ավելի ուԺեղը կա՝ «Արդարություն ա տիրում»։ Բայց մինչեւ շահելը ու շահելուց մի 2 օր հետո, որ մի բան հարցնես՝ ընենց կհայհոյի տիրող իրականությանը, որ հազիվ դրված պետականության հիմքերը փուլ կգան։ Բա հանքային ջրերը։ Մեկը մյուսից մահացու են։ Էլ հանքային ջուր խմող խփված եղնիկներ, էլ... Մի րոպե, է, հլը...։ Կարող ա՞ գյոզերով արմենիկում ա խմում ինքը։ Դե թող բոլոր զինվորները հետները մի-մի շիշ հանքային ջուր վերցնեն կռվի գնալուց։ Կրակեցին սրտին՝ հարց չկա, մի կում էդ ջրից ու էլ կրակածի տեղն էլ չի էրեւում։ Ու չես հասկանում, թե ո՞րն առնես՝ մայր գործարան, հայր գործարան, քենի գործարան, տեգր։ Մեկ ա, որն էլ առնես, բացելուց առաջ մի հատ լողանալու ես։ Կամ ընդհանրապես գազչի լինելու մեջը։ Մի խոսքով, նյարդ չունեմ էլ։ Հիմա լսեք։ Էս մենակ ես չեմ ասում, է՞։ Էս ամբողջ Ժողովուրդն ա էսպես գԺված ձեռ առնում ձեզ։ Էդ աննախադեպ առաջարկների, էլիտարների ու անկրկնելիների վրա։ Ու դուք էլի ու էլի շարունակում եք։ Չգիտե՞ք պատվիրանը՝ «Մի շարունակիր, թե չէ չես շարունակվի»։ Չգիտե՞ք։ Դե իմացեք։ Ես ձեզ Ժամանակ եմ տալիս։ 2 ամիս ուլտիմատում։ Եթե շարունակեք նույն ոգով, եթե էդ նույն բառերը պիտի էլի լսվեն եթերից՝ էդ սաղ գովազդները եթերից հանվելու են ու մտցվեն սարքմողների... աչքը.... Էհհ... Ու դուք չեք պատկերացնում, թե որքան ուրախ եմ ես, որ վերջացնում ենք այս տխուր թեմայի վերլուծումը։ Չնայած դրա ի՞նչը վերլուծես։ Ոմանք կասեն՝ դե, գովազդ է, էլի, ո՞ւմ է խանգարում։ Ում է խանգարո՞ւմ... Ինչի՞ն։ Կյանքին, չե՞ք հասկանում, ապրելուն... Մի ֆիլմ ես նայում, ռուսական ալիքով։ Մեկ էլ կանգնում է ու իրենց գովազդային բլոկով հայերը ելնում են եթեր։ Կա՞ մի մարդ, որ այդ րոպեին չփոխի ալիքը, կամ ձայնը չհանի... Թքեմ ձեզ ծնողի ճակատին... եթե ունի ճակատ։ Ամբողջ աշխարհում էլ այդպես է՝ գովազդները բարկացնում են մարդկանց։ Հա, բայց ոչ կատաղացնում։ Որովհետեւ նրանք ուղղակի գովազդներ են, մեկը մի քիչ լավ, մեկը վատ։ Իսկ սրանցից 99 տոկոսը արհավիրք է, որովհետեւ սարքված է տնավարի, կեղտոտ ու վատ լեզվով, բանական մարդու ուղեղն ապականելով, ոմի խոսքով՝ լացացնելով։ Իսկ ինչպե՞ս է դա լինում... Մի՞թե էդ մարդիկ աչք չունեն, մի՞թե չեն հասկանում, որ իրենց արածն այլանդակություն է, անասնություն։ Գուցե հասկանում են, բայց այստեղ կա մի հայկական տարբերակ եւս՝ ընդօրինակել։ Էն մեկը «Էլիտար» բառն օգտագործեց, հեն ա, իրա գործերը լավ են գնում, ես էլ ասեմ, կարող ա էդ «էլիտարը» ղսմաթ ա։ Բայց էլիտարը ղսմաթ չի բարեկամներ։ Սերունդ է մեծանում առջեւներս։ Ու բավական չէ, որ մեր, էսպես կոչված էլիտը վերացել է, երեխան ընդհանրապես, երբեք չի իմանա, թե ինչ բան է էլիտը, էլիտարը... Նա արդեն երբեք չի ըմբռնի, որ մեր ազգն ունեցել է էլիտ... Ունեցել է Դանիել ՎարուԺան, Մեծարենց, Տերյան... Դա է եղել էլիտը, այլ ոչ թե գարեջրատունը կամ դագաղ սարքող փայտամշակման արհեստանոցը... Ի՞նչ ասեմ... Եթե ունակ են՝ թող իրենք իրենց համար գերեզման փորեն ու տեղավորվեն մեջը... Իսկ մենք... մենք էլ, երեւի էլիտար մի տանգո կպարենք այդ գերեզմանների վրա։
×
×
  • Create New...