Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Posts posted by Arm_Lionne

  1. Ապրում էին մի ճահիճում գորտն ու արագիլը: Ու բացի նրանցից ոչ մի կենդանի էակ չկար ճահճում:

    Երկար մտածելուց հետո, արագիլը առաջարկում է գորտին ամուսնանալ, ու միասին ապրել:Իսկ գորտը,որ նույնպես սիրում էր արագիլին, ու սպասում էր նրա առաջարկին, հպարտանում է ու մերժում արագիլին: Արագիլը հեռանում է գլխիկոր, բայց հույսով սպասում է ,որ մի օր գորտը կգա իր մոտ:

    Ամիսներ անց,գորտը հասկանալով իր հիմարությունը, ու հոգնելով միայնությունից, առաջարկում է արագիլին ամուսնանալ, իսկ սա չկարողանալով հաղթահարել իր գոռոզությունը, մերժում է գորտին: Գորտը հեռանում է, բայց հուսալով ,որ արագիլը նորից կգա:

    Որոշ ժամանակ անց, կրկնվում է նույն պատմությունը:

    Եվ գորտն ու արագիլը այդպես էլ մինչև կյանքի վերջ միմյանց մերժելով, չկարողանալով հաղթահարել իրենց գոռոզությունը, մեռնում են միայնության մեջ, վերջին պահին ափսոսալով իրենց անիմաստ կյանքի համար:

  2. Փողի հետևից չընկնես, գլուխդ կախ աշխատիր և փողը ինքը կընկնի քո հետևից:

    Փառքի հետևից չընկնես, գլուխդ կախ աշխատիր և փառքն ինքը կընկնի քո հետևից:

    Բայց երբ հասնես փառքիդ գագաթնակետին, կարողացիր դիմանալ դրան և չտարվել դրանով, քանզի այնտեղ՝ վերևներում, պառնասներ չկան, այնտեղ միայն քամիներն են վխտում:

    Ա. Էլբակյան

  3. Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կեսգիշերին ասաց.

    « Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն: Ա՜խ, ո՞վ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ»:

    « Ե՛ս »,—շշնջաց Աստված, բայց մարդու ականջները փակ էին: Անկողնու մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը կրծքին։

    « Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր» ,—ասաց մարդը:

    Ձայնը նորից ասաց. «Ես Աստվածն եմ» , բայց մարդը չլսեց:

    Հանկարծ երեխան լաց եղավ քնի մեջ ու ավելի հպվեց մորը:

    Եվ հրամայեց Աստված՝ «Սպասի՛ր, պանդոյր, մի՛ լքիր քո տունը» , նա կրկին չլսեց:

    Ու Աստված դառնորեն հառաչեց.

    «Ինչու՞ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ »:

    ..........................

    Ինչու՞ ճրագը հանգավ:

    Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ:

    Ծաղիկն ինչու՞ թառամեց:

    Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց:

    Ինչու լռեց առուն:

    Ես պատվար շինեցի նրա վրա,որ նա ինձ ծառայի, դրա համար էլ լռեց առուն:

    Ինչու՞ կտրվեց քնարի լարը:

    Ես ուզեցի, որ նա ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը:

    Ռաբինդրանատ Տագոր

  4. Այո շատ լավ եմ հիշում. :lol:

    Արաքս ջան ,չեմ ել ուզում մտածել որ դու կարող է գնաս ու մոռանաս մեզ

    Իսկ դու ինձանից սպասո՞ւմ ես էդպիսի բան

    Փառք Աստծո, դեռ շատ երիտասարդ եմ սկռելոզ ունենալու համար

    Լավ մարդկանց ես երբեք չեմ մոռանում :girlkiss:

  5. Խայտառակություն...

    Մեր գոյության պահից կենաց մահու կռիվ ենք տարել հայ հողն ու ազգը, հայկական մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար: Թշնամուն հաջողվեց մասամբ հային էլ սպանել, հողն էլ գերել, մշակույթն էլ ոչնչացնել... բայց Հայոց լեզուն անհասանելի մնաց նրանց: Իսկ այսօր, մենք մեր իսկ ձեռքերով ենք աղավաղում այն:

    Բարկացա...

  6. Вы Львица просто божественны !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Cвоей красотой убиваете на повал ! ! ! :inlove:

    :flower: :flower: :flower: :flower: :flower:

    Bigoss не собераюсь никого убивать :)

    спасибо за комплименты :flower:

    Вы нас покидаете ?

    Вы уже знаете, ни так ли? :)

    Спасибо всем за комплименты и за цветочки :flower:

  7. :/ Հա, էս մարդուն ՖԻԼԵ ԳԱԳՈ՞ չէին ասում: Բա Արամի ժամանակ, ասեցին մահացել ա, մարդը երգեց ու ասեց , որ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆԻՄԱՍՏ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ Է ,

    - Եվ ինչպես տեսնում եք , ես ողջ առողջ եմ - երգում եմ

    մդաա..... ինչ որ տարօրինակ , տափուկ երևույթներ են Հայաստանում տեղի ունենում : Մարդուն մաացած են հանում, սուտ է լինում, 1 ամիս հետո, մահանում է : :/

    Տարօրինակ է

    Իսկ մահվան պաճառը հայտնի՞ է

  8. :D lol inkati unei yete inch vor mekin vstahel em u et andz@ korcrela im vstahutyun@. :) hastat xarnem exel greluc lol

    Պարզ է

    Էդ ավատարիդ դիրքով օրվա մեջ քանի՞ ժամ ես անցկացնում :p

    Ընդհանրապես ո՞նց ես վերաբերվում ռաբիզությանը, լինի երաժշտություն / հագնվելու ոճ / բնավորություն....

  9. Ո´չ սուրճն եմ սիրում, ո´չ էլ սուրճ դնելը: Էնքան հաճախակի եմ սուրճ դնում, որ հոգնել եմ արդեն այդ ոչ դժվար, մեկ րոպեանոց գործից: Պատրաստ եմ մեկ ժամանոց դժվար աշխատանք տանել դրա դիմաց... մենակ թե չասեն... :ranting: Չնայած սուրճի " ֆաները" խոստովանում են, որ համեղ սուրճ եմ պատրաստում :rolleyes:

  10. Հոգեբանական տեսանկյուինց ես ուսումնասիրել եմ երազ տեսնելու երևույթը և կարծես թե ինձ համար ամեն ինչ պարզ է: Երազի միջոցով կանխագուշակությունները և´ գիտական, և´ հոգևոր տեսանկյունից համարվում է սնոտիապշտություն: Ապա ինչպե՞ս բացատրել Աստվածաշնչի բազում դեպքերը որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Աստված երազի միջոցով խոսել մարդկանց հետ, կամ էլ տեղեկություններ տվել ապագայի հետ կապված:

    Ինձ համար շատ բաներ անհասկանալի են հոգևոր տեսանկյունից: Խնդրում եմ բացատրեք, եթե դժվար չէ

×
×
  • Create New...