Jump to content

Artgeo

Hazarapet
  • Posts

    1,117
  • Joined

  • Last visited

Everything posted by Artgeo

  1. Смотрите Айлур, они умеют "УБЕДИТЕЛЬНО" показать, что мирно протестующие готвоилсь захватить здание Общественного ТВ. Շաբաթօրյա ամփոփում. անհանգիստ օրը շարունակվում է մինչև երեկո 17:00 Արտասահմանում գտնվող «ԱրմենիաՆաուի» բազմահազար ընթերցողներին, ովքեր նոր են արթնանում շաբաթօրյա առավոտյան, առաջարկում ենք մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների այս ամփոփումը: Լրացուցիչ մանրամասների համար կարող եք կարդալ ստորև ներկայացված հոդվածները, իսկ մենք շարունակում ենք հետևել այս անհանգիստ օրվա զարգացումներին… Այսօր վաղ առավոտյան իրավապահները գրոհեցին Ազատության հրապարակը, որպեսզի ցրեն նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների չդադարող ցույցը: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրվանից հազարավոր ընդդիմադիրներ ամենօրյա հանրահավաքներ էին անցկացնում այստեղ: Ընտրություններում հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Ընտրություններն ուղեկցվել են բռնություններով ու բազմաթիվ ընտրակեղծիքներով` հանգեցնելով բողոքի ցույցերի, որոնք անցած 10 օրվա ընթացքում անշեղորեն մեծանում էին: Հարյուրավոր ընդդիմադիրներ, որոնց շարքում` առաջին նախագահը, ճամբար էին խփել Ազատության հրապարակում ու գիշերում էին այնտեղ: Ոստիկանությունը, ներքին զորքերը և այլ իրավապահ ուժեր` զինված արցունքաբեր գազի սարքերով, մահակներով, ոմանք սև դիմակներով և ինքնաձիգներով, գրոհել են Ազատության հրապարակը: Ընդդիմադիրները պատասխանել են ձեռքի տակ եղածով: Կրակոցների մասին հաղորդումներ չեն եղել: Առավոտյան 8-ի սահմաններում բախման մասին լուրերը տարածվեցին քաղաքով մեկ, և մարդիկ սկսեցին հավաքվել դեպքի վայրում: Բախումներ են եղել, ոստիկանները ծեծել են տասնյակ մարդկանց, ոմանց` դաժանորեն: Զոհերի մասին հաղորդագրություններ չկան: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոսպիտալացվել է 31 մարդ, այդ թվում` 6 ոստիկան: Տեր-Պետրոսյանը թեև պաշտոնապես ձերբակալված չէ, սակայն նախագահ Քոչարյանի անվտանգության ծառայությունը նրան տարել տուն, որտեղ նրան մեկուսացրել են ու թույլ չեն տալիս դուրս գալ: Տունը շրջափակված է ոստիկաններով: Իսկ այդ ժամանակ նրա հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Երևանում Ֆրանսիայի դեսպանության մոտակայքում: Ճիշտ 20 տարի առաջ Տեր-Պետրոսյանի և մյուսների ղեկավարությամբ սկսված Ղարաբաղյան շարժման տարիներից հետո սա ամենամեծ հանրահավաքն է: «ԱրմենիաՆաուի» լրագրողները հաղորդում են դեպքի վայրից, որ ոստիկանները հեռացել են` ակնհայտորեն ընկրկելով մարդկանց հսկայական զանգվածի առջև: Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ տանը մեկուսացված, սակայն բողոքավորների բազմահազար զանգվածին է միացել ընդդիմության մեկ այլ ղեկավար` Ստեփան Դեմիրճյանը: Ջոն Հյուզ «ԱրմենիաՆաուի» խմբագիր
  2. И на свой законный мирный протест граждане Армении получили не законные шаги криминалов. http://www.armtoday.info/default.asp?Lang=...;PagePosition=1
  3. Դանակահարել են պատգամավորի 01.03.08 05:41 ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել են: Նա այժմ գտնվում է Պռոշյան փողոցի ՝ Շտապ Օգնության առաջին հիվանդանոցում: Լուրը հաստատեցին հկվանդանոցում. այս պահին նա վիրահատարանում է, վիճակը բավարար է: Հարձակվել են հղի կնոջ վրա 01.03.08 05:38 ՙԵրբ լսեցինք, որ մարդկանց դաժանաբար ծեծի են ենթարկել, ամուսնուս եւ երեխայիս հետ գնացինք այնտեղ/Մաշտոցի պողոտա/ եւ ականատես եղանք այդ բռնություններին՚,- պատմում է Էդիտա Դոլունցը, ով այսօր ՙԱ1+՚-ին է տրամադրել իր տեսախցիկով նկարահանած տեսնայութը: ՙԱվտոբուսներով հատուկ ծեծողներ էին բերում, դրանք խառնվում էին խաղաղ մարդկանց մեջ ու ջարդի էին ենթարկում նրանց՚,- հուզված պատմում է հղի կինը, ով քիչ էր մնում դառնար իշխանությունների դաժանության զոհը: ՙԵրբ ոստիկաններից մեկը նկատեց, որ ես նկարահանում եմ, մի հաստավիզ ՙեզի՚ ուղարկեցին, որ խլի տեսախցիկս, ես շարունակեցի նկարահանել, նա ձեռքը գցեց որ տեսախցիկս վերցնի, ես շրջվեցի եւ փախա՚,- պատմում Էդիտա Դոլունցը, ով ընտանիքի հետ միասին տաս օր անցկացրել է Ազատության հրապարակում: ՙԵրեք հաստավիզներ վազում էին իմ հետեւից, հետո ընկերուհիս ոստիկաններին գոռաց, թե ընկերուհիս հղի է, չդիպչեք նրան՚,- արցունքների միջից արտաբերում է հղի կինը,- չծեծեցին, բայց քաշքշեցին, ուզում էին տեսախցիկը խլել՚: Էդիտան հասցրել է տեսախցիկը փոխանցել մի պատահական մարդու, ում ձեռքից տեսախցիկն ընկնելով կոտրվել է, սակայն տեսագրությունը պահպանվել է: ՙՈստիկանները կարծեցին, թե խցիկի կոտրվելուց հետո, տեսանյութը ջնջվելու է եւ չվերցրեցին այն, մարդկանցից մեկը հետո ինձ փողոնցեց կոտրված տեսախցիկը՚,- պատմում է Էդիտա Դոլունցը, ով չի վախեցել տեղի ունեցածից հետո եւ պատրաստվում է մասնակցել կայանալիք հանրահավաքին:
  4. VIDEO http://www.youtube.com/user/ditord
  5. http://www.akumb.am/showpost.php?p=644133&postcount=1666
  6. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ. Ժամը 16։27-ի դրությամբ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ 1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի) 2. Արմեն Օհանյան 3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն 4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն 5. Արամ Մանուկյան Կենտրոն (ազատվել է) 6. Մասիս Այվազյան Կենտրոն 7. Լեւիկ Խաչատրյան Կենտրոն 8. Աշոտ Մանուկյան Կենտրոն 9. Մուշեղ Սաղաթելյան Կենտրոն 10. Հրանտ Բագրատյան Կենտրոն (ազատվել է) 11. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն 12. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն 13. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն 14. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն 15. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն 16. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ 1. Քրիստ Գասպարյան (Մանուկի) 2. Մանուել Գասպարյան (Մանուկի) 3. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր) 4. Մարտին Պետրոսյան ՎԻՐԱՎՈՐՆԵՐ 1. Արամ Բարեղամյան Հանրապետական հիվանդանոց 2. Բաբկեն Աթոյան Հանրապետական հիվանդանոց 3. 3 հոգի Շտապ օգնության հիվանդանոց 4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց 5. 6 վիրավոր 3 հիվանդանոց (Հետք) 6. Գառնիկ Մովսիսյան Գրիգոր Լուսավորիչ 7. Ռաֆայել Բալբուրյան Գրիգոր Լուսավորիչ 8. Հովհաննես Մարգարյան Գրիգոր Լուսավորիչ 9. Անդրանիկ Կետիկյան Գրիգոր Լուսավորիչ 10. Հարություն Կարապետյան Գրիգոր Լուսավորիչ 11. Քաջիկ Հարությունյան Գրիգոր Լուսավորիչ 12. Արթուր Միրումյան Գրիգոր Լուսավորիչ 13. Նարեկ Ղազարյան Գրիգոր Լուսավորիչ 14. Դավիթ Հակոբյան Գրիգոր Լուսավորիչ 15. Ալբերտ Եղիազարյան 8-րդ հիվանդանոց (տարվել է Արաբկիրի ոստիկանություն) 16. 2 հոգի (1 դուրս է գրվել, մյուսը՝ հետազոտվում է գլխի վնասվածքի մասով) Էրեբունի բժշկական կենտրոն Lragir.am
  7. В Eреване разогнан митинг оппозиции Миновшей ночью в Eреване ОМОН ликвидировал палаточный лагерь оппозиции на оперной площади в центре столицы Армении. Сообщается, что силовые структуры применяли максимально жесткие методы. Пострадали десятки человек, по сообщеням некоторых информагентств, среди манифестантов есть погибшие. Сейчас сторонники оппозиции перемещаются к посольству Франции. Сторонники лидера оппозиции Левона тер-Петросяна протестуют против фальсифицированных, по их мнению, результатов последних выборов, а также против методов правления нынешнего руководства страны, образцом которых называют произошедшее на оперной площади. Ситуация в Eреване остается крайне напряженной. http://www.euronews.net/
  8. Նիկոլ Փաշինյանը հորդորում է ցուցարարներին որեւէ գործողություն չձեռնարկել Հայաստանի հիմնադիր նախագահ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քաղաքապետարանի եւ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի միջեւ ընկած տարածքում հավաքված մի հազար մարդկանց բարձրախոսով կոչ արեց «առայժմ որեւէ գործողություն չձեռնարկել»: Դրանից քիչ առաջ 061OS10 պետհամարանիշի ոստիկանական «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ ականատեսների, «Արարատ» գինու կոմբինատի մոտից մեծ արագությամբ` մոտ 50 կիլոմետր/ժամ, ընթացել է Գրիգոր Լուսավորիչ պողոտայում (Երեւանի քաղաքապետանին հարող հատվածում) հավաքված մարդկանց ուղղությամբ: Որքան էլ մարդիկ, ականատեսների վկայությամբ, փորձել են կանգնեցնել, մեքենան չի կանգնել եւ այդ ընթացքում վրաերթի է ենթարկել, տարբեր տեղեկություններով, 3-ից մինչեւ մեկ տասնյակ մարդու: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեսավ, որ շտապ բուժօգնության մեքենան եկավ եւ մարդկանց տարավ` թե քանի հոգու, չերեւաց: Ժամը 16:00-ին Սունդուկյանի անվան թատրոնի մոտ կանգնած նույն «Վիլիս»-ը այրվում էր: Կարինե Քալանթարյան (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) Azatutyun.am
  9. Могу ставить линк на первоисточник Без проблем То, что написанно наверху http://www.akumb.am/showpost.php?p=643969&postcount=1640 Ոստիկանությունը զրահատեխնիկա է բերել դեսպանատան մոտ հավաքվածների դեմ Գայանե Աբրահամյան 14:00 Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ այս առավոտ Ազատության հրապարակում ոստիկանության գրոհից հետո հավաքվում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, տանկ է հայտնվել (տես հոդվածները ստորև): Ոստիկանությունը հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որ կարող են իրենց բողոքի ցույցը կատարել «քաղաքից դուրս»: Սակայն ընդդիմադիրները, այդ թվում` Ստեփան Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցութունից, ասել են, որ վախենում են, թե դա կարող է ոստիկանների հնարք լինել, քանի որ այդպես ավելի հեշտ է վերահսկել և, գուցե, վնաս հասցնել բողոքավորներին: «Նրանք փորձում են ժողովրդին քաղաքից դուրս հանել, որ ծեծեն»,- ասել է Սաֆարյանը: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ երկու կողմերն էլ շատ լարված են: «Ոչ մի երկրում [ոստիկանները] նման առաջարկ չէին անի»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը` հավանաբար համաձայնելով Սաֆարյանի հետ: Հաղորդվում է, որ բողոքավորների թիվն աճում է, մինչդեռ ոստիկանությունը հայտարարել է, թե քաղաքի կենտրոնը հանգիստ է և վերահսկվում է: Դեպքի վայրում գտնվող լրագրողները հայտնում են, որ հավաքվածները շփոթության մեջ են, քանի որ ընդդիմության ղեկավարները կամ տնային կալանքի տակ են, կամ էլ թաքնվում են: Տպավորություն է ստեղծվում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների քայլերթը, այնուամենայնիվ, տեղի կունենա, ինչպես նախատեսված էր, սակայն հավանաբար շրջանցելով Ազատության հրապարակը, որն այժմ շրջափակված է իրավապահների կողմից: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները փորձում են մտնել Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի խնդրեն ֆրանսիացիներին միջնորդի դեր կատարել ընդդիմության ու իշխանությունների միջև: Armenianow.com
  10. Взрывы подтверждены, скоро будут фотки. Причины взрывов неизвестны. Кстати, если интересно, по возможности буду копировать разсказы очевидцев без изменении.
  11. Արեւմտյան առաջատար գործակալությունները՝ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Արեւմտյան առաջատար գործակալություններն անդրադարձել են Երեւանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին: «Մոտ 2000 ցուցարարներ շաբաթ օրը վերադարձել են Երեւանի փողոցներն այն բանից հետո, երբ հատուկ ոստիկանությունը ցրել է հիմնական հանրահավաքը եւ տնային կալանքի տակ է վերցրել Լեւոն Տեր֊Պետրոսյանին»,֊ -հաղորդել է «Ֆրանսպրես»-֊ը: Գործակալությունը վկայում է. - «Սերժ, հեռացիր, Սերժ, հեռացիր» վանկարկում էին հավաքվածները` նկատի ունենակով ընտրությունների պաշտոնական հաղթող վարչապետ Սերժ Սարգսյանին»: Իսկ «Ռոյթերզ»֊-ը վկայակոչում է Լեւոն Տեր֊-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին, որը պատմել է, թե ինչ են արել ոստիկանները Ազատության հրապարակում. - «Նրանք եկան, նրանք ծեծի ենթարկեցին մարդկանց եւ ցրեցին բոլորին»: Գործակալության թղթակիցը խոսել է նաեւ իրադարձությունների ականատեսներից մեկի հետ, որի մատը ջարդված էր. - «Մենք քնած էինք: Նրանք եկան եւ սկսեցին ծեծել մեզ: Նրանք մահակներ ունեին»: http://www.afp.com/ http://www.reuters.com/article/OILPRD/idUSL0153930520080301
  12. Несколько минут назад, около дома Хачатура Сукиасяна прогремели два взрыва.
  13. Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը հաղորդում է Մարտ 01, 2008 Ժամը 14։23-ի դրությամբ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ 1.Դավիթ Մաթեւոսյան 2.Արմեն Օհանյան 3.Դավիթ Առաքելյան 4.Վահագն (Վարդգես) Հայոցյան 5.Արամ Մանուկյան 6.Մասիս Այվազյան 7.Լեւիկ Խաչատրյան 8.Հրանտ Բագրատյան 9.Գագիկ Շամշյան (լրագրող) 10.Կորյուն Մհերյան (Մարտունի) 11.Վեմիր Մխիթարյան (Վարդենիս) 12. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) 13. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ 1.Վահագն Խաչատրյան 2.Ալեքսանդր Արզումանյան 3.Արարատ Զուրաբյան 4.Քրիստ Գասպարյան (Մանուկի) 5.Մանուել Գասպարյան (Մանուկի) 6.Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր) 7. Մարտին Պետրոսյան 8. Ավետիք Իշխանյան ՎԻՐԱՎՈՐՆԵՐ Արամ Բարեղամյան Բաբկեն Աթոյան 3 հոգի 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում (Մասիվի հիվանդանոց)
  14. Դաժան ծեծի է ենթարկվել Արամ Սարգսյանը Մարտ 01, 2008 Այսօր ժամը 11-ին իր առանձնատանը տված ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, թե 2 լուրջ վիրավորներ կան, որոնց համար դիմել են մասնավոր բժշկի: Քիչ առաջ պարզեցինք, որ Տեր-Պետրոսյանի նշած երկու անձանցից մեկը «Հանրապետություն» կուսակցության նախագահ, 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարսգյանն է: Նա դաժան ծեծի է ենթարկվել: В 1998-ом убили одного, в 2008-ом побили второго?
  15. Вырубили радио Հայ в Гюмри
  16. Ոստիկանական ուժերը հարձակվում են դեսպանատան մոտ հավաքված մարդկանց վրա «ԱրմենիաՆաուի» լրագրողներ Ֆրանսիայի դեսպանատան մոտից 12:45 Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծեծվածների թվում է նաև ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» խմբակցությունից: «ԱրմենիաՆաուի» լրագրողները տեսել են, թե ինչպես են նրան ոտքով ու մահակով հարվածել: Բախշյանի վարորդը հայտնում է «ԱրմենիաՆաուին», որ պատգամավորը բախման ընթացքում վնասվածք չի ստացել: Դեսպանատան մոտ լարվածությունը մեծանում է: «ԱրմենիաՆաուի» լրագրողը տեսել է, թե ինչպես «օրենքի երկիր» պահանջող մի 73-ամյա թոշակառու կին փորձել է մոտենալ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, սակայն ոստիկանը հարվածել է նրան: Ծեր կնոջ քիթն արյունահոսել է: Ավելի վաղ ոստիկանները հավաքվածներին բաժանել են երկու մասի` մեկը դեսպանատան մոտ, մյուսը` Երևանի քաղաքապետարանի: Տեր-Պետրոսյանի կողմնակից Երջանիկ Աբգարյանը` խոսելով Տեր-Պետրոսյանի անունից (ասում են, որ նա տնային կալանքի տակ է) հորդորել է մարդկանց հավաքվել Հանրապետության հրապարակում, որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցից մի քանի հարյուր մետրի վրա (Ֆրանսիայի դեսպանատունն այդ փողոցի վրա է): Նա նաև ասել է, ըստ երևույթին, կրկին Տեր-Պետրոսյանի անունից, որ «Եվրոպան երես է թեքել հայ ժողովրդից», և կոչ է արել չապավինել համաշխարհային հանրությանը և սեփական ձեռքը վերցնել սեփական ճակատագիրը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ առավոտյան խուզարկել են Տեր-Պետրոսյանի կողմնակից, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տունը: Հաղորդվել է, որ Սուքիասյանը հանձնել է իր օրինականորեն գրանցված զենքը: Մինչ ուշադրությունը կենտրոնացել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, Ազատության հրապարակի շրջակայքում վիճակը հանգիստ է: Կեսօրի մոտ ավտոբուսներով նոր ոստիկանական ստորաբաժանում է բերվել հրապարակ, իսկ հատուկ ուժերը, որոնք գրոհել էին հրապարակը, նույնպես ավտոբուսներով տարվել են Ֆրանսիայի դեսպանատան ուղղությամբ: Ընդդիմության վրանների մնացորդները հավաքել և լցրել են աղբատարներ մեջ (որոնցից մեկը դատարկել են Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում), լվացած գետինը փայլում է մաքրությունից: Երևանն այս սյուրռեալիստական մթնոլորտում է դիմավորում գարնան առաջին օրը: Ծաղկավաճառներն իրենց գեղեցիկ ապրանքը հանել են մայթեր ու վաճառում են զինված ու զրահավորված իրավապահների հարևանությամբ:
  17. Вырубили телекомпанию "Цайг"
  18. Իրադարձությունների ընթացքը Մարտ 01, 2008 13:25 Արշակունյաց պողոտայից դեպի Ֆրանսիայի դեսպանատուն է շարժվում զորքը` զինված զրահապատ տեխնիկայով եւ մեկ զրահապատ մեքենայով: Հավաքված բազմությունը փակել է զորքի դիմացը եւ վանկարկում` Լեւոն, Լեւոն: 14:05 Մեր թղթակիցը, որն այս պահին գտնվում է Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հաղորդում է, որ քաղաքի տարբեր հատվածներից մարդկանց հոսքը դեպի դեսպանատուն շարունակվում է: Արդեն հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հավաքված ժողովրդին տեղեկացրել է, որ շտաբը քննարկում է առաջիկա ժամերի գործողությունների պլանը: Ժողովուրդը պահանջում է իրենց մոտ բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ վանկարկում է` «Արթուր, դավաճան»: Հիշեցնենք, որ երեկ Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության համաձայնագիր է կնքել Սերժ Սարգսյանի հետ եւ համաձայնել ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական թողարկմամբ ցույց էին տալիս, թե ինչպես նրանք շամպայնի բաժակները չխկացնելով` շնորհավորեցին միմյանց: Մեր թղթակցի հաղորդմամբ` դեսպանատան դիմաց տեղակայված զորքի մի մասը հանվել է: Ոստիկանների կուտակումներ կան Մատենադարանի, Օպերայի եւ Զաքյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգու մոտ:
  19. Оппозиция вышла на баррикады 01.03.2008, 11:06 На центральной площади Еревана полиция разогнала многотысячный митинг оппозиции. Люди пытались оспорить результаты недавних президентских выборов. Все произошло несколько часов назад, но кадры этих событий получить не удается. Наших коллег, которые работали на месте, задержали и изъяли видеопленку с отснятым материалом.Сообщается, что на рассвете подразделения полиции вытеснили оппозиционеров с площади перед оперным театром. Там проходила бессрочная акция протеста. При этом для митингующих открыли проход по одной из центральных улиц, чтобы желающие могли свободно покинуть площадь. Сейчас район оцеплен. Там начинают демонтировать десятки палаток, установленных активистами оппозиции. По данным ИТАР- ТАСС, полиция пыталась задержать ее лидера оппозиции. Это первый президент Армении Левон Тер-Петросян. Он был одним из кандидатов на пост главы государства. Выборы в Армении, которые прошли в феврале, выйграл бывший премьер-министр Серж Саркисян. Но Тер-Петросян с результатом не согласился. Он созвал граждан на акции протеста. Власти неоднократно требовали прекратить выступления, а в полиции подчеркивали, что ведомство полно решимости восстановить конституционный порядок и общественную безопасность в стране. Уже после разгона нынешнего митинга лидеры оппозиции заявили о проведении днем мирной акции протеста, передает НТВ. http://news.ntv.ru/127416/
  20. VIDEO http://www.echannel.am/resources/slide_sho...1_420863509.wmv
  21. Телекомпания Гала закрыта решением суда Есть неподтверждённые сведения, что телекомпания Еркир Медия вообще закрыта.
  22. VIDEO http://www.echannel.am/resources/slide_sho..._1063793863.wmv
  23. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ . Ժամը 13։14-ի դրությամբ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ 1. Դավիթ Մաթեւոսյան 2. Արմեն Օհանյան 3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն 4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն 5. Արամ Մանուկյան Կենտրոնի ոստիկանություն 6. Մասիս Այվազյան 7. Լեւիկ Խաչատրյան 8. Հրանտ Բագրատյան 9. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն 10. Կորյուն Մհերյան (Մարտունի) 11. Վեմիր Մխիթարյան (Վարդենիս) ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ 1. Վահագն Խաչատրյան 2. Ալեքսանդր Արզումանյան 3. Արարատ Զուրաբյան 4. Քրիստ Գասպարյան (Մանուկի) 5. Մանուել Գասպարյան (Մանուկի) 6. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր) ՎԻՐԱՎՈՐՆԵՐ 1. Արամ Բարեղամյան Հանրապետական 2. Բաբկեն Աթոյան Հանրապետական 3. 3 հոգի Շտապ օգնության 4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
×
×
  • Create New...