Ամեն դեպքում, անկախ ներկայացված տարբերակների լավ կամ վատ հնչելուց, գոյություն ունի մեկ այլ խնդիր, որին, երեւի թե, կհանդիպենք բոլորս: Բանն այն է, որ եթե այս տարբերակները ընդունվեն (օրինակ՝ update - թարմացնել), ապա գործածական կլինեն միայն անգլերենից հայերեն թարգմանության համար, եւ ոչ հակառակը: Մի օրինակ.
Եթե թարգմանիչը անգլերեն տեքստում կարդա update, ապա կթարգմանի թարմացնել: Իսկ եթե հայերեն տեքստում տեսնի թարմացնել, դժվար թե գլխի ընկնի, որ կարելի է թարգմանել update, այլ կգրի ասենք refresh (ինչպես թարգմանված է Հայ-անգլերեն բառարանում. Ն. Բարաթյան, Երեւան, 2002), ինչը բոլորովին ուրիշ իմաստ ունի համակարգչում :lol: (խոսքը առավելապես վերաբերվում է այն թարգմանիչներին, որոնք, մեղմ ասած, կոմպյուտերային աշխարհից գլուխ չեն հանում):
Այնպես որ, պետք է այնպիսի բառեր ընտրել, որոնք ուրիշ իմաստներով չեն օգտագործվում եւ նման թյուրիմացությունների չեն հանգեցնի: Այստեղ պիտի առանձնացնեմ առցանց = online բառը, որը իրոք, հիանալի է