-
Posts
674 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by astg
-
ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ ՈՒրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք, Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում: Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք, Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում: Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց, Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում. ՈՒրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց, Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում: Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել, Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ: Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին, Իսկ գտածիս մասին... և ոչ մի խոսք չասեմ: Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել...
-
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում: Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա, Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք: Խաղաղությո՜ւն, որ աչիկներն իր բանա Դաշտում մի տուղտ, օրորոցում՝ մի բալիկ, Մի ծով ցորեն՝ գարնանային արտի մեջ, Անգիր մի երգ՝ բանաստեղծի սրտի մեջ, Մի երեքնուկ՝ բացատի մեջ անտառի, Անխոս մի սեր՝ սրտի խորքում պատանի... Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- Մեզ հետ նույնը բնությունն է կամենում: Խաղաղությո՜ւն, որ տատիկները բոլոր Երգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր. Որ մայրերը և արտերը ծոցվորվեն, Որ դաշտ ու ձոր հասունություն վայր ծորեն, Որ բանվորը գոհանա իր վաստակով, Շինարարը երկինք ելնի լաստակով, Սերմացանը ափն իր խփի ու բանա, Այգեգործը դեռ չխմած՝ արբենա... Խաղաղություն ամենուրե՜ք, ամենքի՜ն,- Այդ են ուզում ամե՛ն մարդ ու ամեն կի՛ն: Խաղաղություն Կորեայի՜ն արնաքամ, Չինաստանի հերոսների՜ն առնական. Խաղաղություն օվկիանոսին այն խաղաղ, Որ իսկապե՛ս լինի հանգիստ ու խաղաղ: Խաղաղություն բոլո՜ր նրանց, ում համար Ծանր է տեսնել սգավոր կին, քույր ու մայր, Ծանր է տեսնել իր քաղաքը մոխրացած, Այգին դարձած խրամատի անել ցանց... Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,- Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր: Պատասխանը միևնույնն է ամեն տեղ. -Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ: -Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով: -Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով: Այգին ջրող բահը նույնն է պահանջում, Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր, Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին, Նույնն է ասում լուռ հպումը սիրածի... Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,- Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:
-
Bari galust, shat urax enq
-
Ես՝ այո, միայն երբ կոմլիմենտներ եմ ստանում ոչ իմ մտերիմներից , և երբ ինչ որ սուտ եմ ասում (ընդհանրապես ստել չեմ սիրում, այդ պատճառով 2-րդը շատ հազվադեպ է պատահում ):
-
Այ Հեղինե ջան, էլ մի ասի, մի կենաց ասի, խմեցի, էն էլ աստված գիտի բաժակիս մեջը ինչ էիր լցրել: Բայց դա ինչ կապ ունի, ես քեզ հո չէ՞ի խնդրել ինձ այդպես լի ու բոլ սեղանով ընդունես , ինքնաթիռի տոմսն էլ առնես ... Լավություն ու հյուրասիրություն ես արել ինձ՝ իմ հաշվին !!!! Էխ, աշխարհ, աշխարհ :no: ...
-
Լիովին համաձայն եմ Մեր հարևան Սիմոնը Իսկ ավելի լուրջ՝ անմազ
-
Էս թուրքերին ինչքան սիրող կա այ մարդ: Իսկ Հեղինե ջան ,են 1000 դոլլարը որ պարտքով քեզ ուղարկեցի, ստացար, ծախսեցիր, հալալ ա, բա երբ ես ուղարկելու, ամոթ չի՞ որ ես եմ հիշեցնում:
-
Բարսելոնա - La Seu Stepanakert
-
:lol: Երբ շատ ուժեղ է շաաաատ եմ վախենում :
-
Ես էլ ամպը գոռալո- ֆոբիա ունեմ :lol:
-
Վայ, շնորհավորում եմ Հեղինե ջան , քեզ ամենայն լավն ու բարին: 97 դառա՞ր, քեզ մաղթում եմ ԻՐՈՔ հասնես 97-ին էլ, տո 100-ին էլ, միշտ առողջ, ուրախ ու անխոչնդոտ լինի քո կյանքը: Հեռավորության պատճառով տորթից կհրաժարվեմ, բայց սպասի կենացդ խմենք: - ՈՒրեմն մի անգամ ժլատ որսորդը տեսավ թռչունների չվող երամը: Դրանց առաջնորդի վզին մարգարիտներով վզնոց կար: Այս ժլատ որսորդը կրակում է առաջնորդի վրա,բայց վրիպում է, թռչունը չի վնասվում, իսկ վզնոցը ուղղկի կտրվում է ու բոլոր մարգարիտները թափվում են աշխարհի վրա: Դրանցից ամենաթանկարժեքը այսօր նշում է իր ծննդյան որը: խմենք նրա կենացը ու մաղթենք միշտ չարերից ու ժլատներից հեռու լինի: կ ե ն ա ց դ!!!!
-
Իհարկե հավատում եմ, հրաշքը կատարվելու համար մեր հավատն էլ է հարկավոր : Ես հավատում եմ հրաշքներին, չէ որ կյանքը հենց ինքը հրաշք է :
-
Ես էլ մինչև կարդացի վերջացրի, մտածում էի," Էս աղջիկը չի տեսել էս ինչքան սխալ է արել": Միգուցե եթե հայերեն լիներ՝ չնկատեի ...
-
Ես շատ ընկերներ ունեմ, որոնք հայ են՝ Վրաստանից: Հավատացեք, նրանք նույնքան հայրենասեր են, որքան և մենք : Շատ հասկանալի է, որ նրանց համար իրենց ծննդավայրն էլ մեծ նշանակություն ունի: Իսկ հոգով բոլորն էլ հպարտ են որ հայ են : Մեր քաղաքում շատ հայեր կան թե Հայաստանից ու թե Վրաստանից, ու քանի դեռ ցավով տեսնում ենք մեր շատ հայ ընտանիքների երեխաներին, որոնք փոխում են իրենց անունները հույների համար դրանք հեշտացնելու համար , բոլոր վրացահայերը բուն հայկական անուններ ունեն ու հպարտ են դրա համար : Հայկական դպրոցի աշակերտների մեծամասնությունը նույնպես նրանք են: Մեր հայկական պարախմբի մեծամասնությունն էլ վրացահայ երեխաներ են, իսկ Հայաստանից եկած շատերը չեն հետաքրքրվում հայկական թեմաներով, ու ցավով ասեմ , որ մի զգալի մասը կամաց-կամաց համաձուլվում է հույների հետ ... ՈՒրեմն կապ չունի թե ով որտեղ է ծնվել, նշանակություն ունի ով է իրեն հայ համարում, սիրում իր լեզուն, իր անունը, իր ծագումը, իր հայրենիքը...
-
Ես լիովին բավարարված եմ, թեման կարող եք փակել, շնորհակալ եմ:
-
Իսկ կարող ե՞ք օգնել ինձ : Փնտրում եմ Николай Басков-ի "Я буду руки твои целовать"երգը, չգիտե՞ք որտեղ կարող եմ գտնել: