nkarich

Forumjan
  • Content count

    139
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About nkarich

  • Rank
    Հարյուրապետ Harjurapet Сотник
  1. Ինչու՞ եք վստահ որ վճարում են, այն ել մահապարտների ջոկատում կռված մարդու: Ես գիտեմ որ նրանց չեն վճարում: Թերևս օգնում են, ու շատերը, որովհետև գնահատում են, ու որովհետև իր աշակերտներն են: Տես. օր. http://www.karinfolk.am/?page_id=83&lang=ru Այս բաց դասերը իրենք արդեն վեց տարի է ինչ իրականացնում են Հայաստանում: Հարյուրավոր մարդկանց սովորացրել են մեր հին պարերը արդեն: Ոչ ոք չի վճարել իրենց սրա համար: Պոլիտեխի ղեկավարությունը տարածք է տրամադրել, Կասկադը, և այլն: Կայքն էլ են անվճար սարքել, իրենց ընկերները (այն իրականում աղքատիկ է, ֆեյսբուքում ավելի շատ նյութ կա): Լսեք Գ. Գինոսյանի հարցազրույցները (http://www.karinfolk.am/?page_id=774) և ամեն ինչ պարզ կլինի: Անկուսակցական մարդկանց/խմբերին ֆինանսավորողներն այստեղ շատ չեն, հատկապես երրբ նրանք իրոք պետական մտածելակերպ ունեն և իրոք նվիրյալ են: Ցավոք, այդ տեսահոլովակներից դժվար է զգալ թե ինչ է կատարվում այդ բաց դասերին կամ իրենց համերգներին և ինչ հոգևոր վերելք են ապրում մարդիկ այդ պարերը պարելիս: Մեր նախնիների ժառանգությունը մեզ ո'չ միայն ֆիզիկական գեներով է հասնում, այլ առաջին հերթին հոգևոր: Այդ գեները ծածկագրված են մեր լեզվի, երգ/երաժշտության, պարերի և զանազան ծեսերի մեջ: Գագիկ Գինոսյանը պարզապես պարելու համար չի պարում: Պարը, ինչպես և խոսքը, երգը և այլն, իր համար առաջին հերթին հայ դաստիարակելու միջոց է: Բանակի հետ կապերը չի խզել: Իրականացնում է մի քանի ծրագիր, այդ թվում բանակում ազգային պարի ոսուցումը: Նայեք Շարանին, Յարխուշտան, Քաչարիները, և թեև տեսահոլովակներն այնքան լավ չեն արտահայտում, կարծում եմ դժվար չի տեսնել որ այս պարերով պիտի դաստիարակվեն ոչ միայն բոլոր զինվորները հայքի, այլ ընդհանրապես, բոլոր տղաներն ու աղջիկները: Հավատացեք, ո'չ բոլոր խելացի և ունակ մարդիկ են լքել երկիրը: Իսկ հեռացածներից շատերն էլ թեև անձամբ չեն վերադարձել, բայց իրենց ընկերների հետ այստեղ գործ են սկսել: Ցավոք, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, արտադրություն և արտահանումը չնչին տոկոս են կազմում Հայքում, բայց դրսի հետ կապ ունեցող մարդկանց գործունեությունը ավելի շատ ուղղված է արտահանմանը, և այն փոքր լինելով հանդերձ, զրո չէ, և բավականին քանակությամբ ունակ մարդիկ աշխատում են այն մեծացնելու վրա: Այնպես որ, ես վստահ եմ որ այս ճանապարհով մենք մեծ նվաճումների կհասնենք:
  2. Այո, մինչ այժմ, ինչքան նայել էմ, լավ հաղորդումներ են, և հիմնականում լավ երաժշտություն, դրել եմ որպես homepage
  3. Իմ տված հղման մեջ նման տեքստ չկար: Նյութը Գագիկ Գինոսյանի մասին էր: Նա 375 մահապարտներից մեկն է, որ 1992-ին կասեցրեցին հակառակորդի հարձակումները շատ ուղղություններով: Իրենք նաև առաջին անգամ փորձարկեցին զենքի տեսակ, որն այն ժամանակ ունիկալ էր, մշակված Հայաստանում, բայց հետագայում այդ ուղղությունը փակվեց և հիմա ԱՄՆ-ը այդ զենքի տեսակն արտադրում է եւ օգտագործում, իսկ մենք ստիպված կլինենք վճարել դրա համար և ներկրել, չնայած որ դրա ստեղծման առաջատարներից եինք և բոլոր հնարավորություններն ունեինք արտադրություն կազմակերպելու: Պատերազմից վերադառնալուց հետո շատ շատերի նման չդարձավ կուսակցական ու չպահաջեց պաշտոններ, այլ շարունակեց իր գործը որ անում եր նախքան պատերազմը՝ զբաղվում է պարարվեստով, նաև աշխատում է դպրոցում որպես ռազմագիտության դասատու, դաստիարակում է հայրենապաշտ, պետության և անկախության կարևորությունը գնահատող, հայրենիքին ծառայելու վիճակը իմացող սաներ: Ֆեյսբուքում կարող եք գտնել Կարին համույթի և իր էջերը: Սա էլ իրենց կայքն է ՝ www.karinfolk.am. Նման մարդկանց շնորհիվ այսօր դեռ կենդանի է Հայի տեսակը, և ընդունակ նոր վերելքների: Նման մարդկանց չճանաչելու հետևանքով է շատերին թվում թե ամեն ինչ վերջացած է: Պետությանը այսօր պետք են քաղաքացիներ, որ կուսակցական չեն, կրոնակամոլ չեն, ազգայնամոլ չեն, բայց պետության քաղաքացի են, հոգեւոր արժեքների տեր են (կլինեն քրիստոնեա, թե աթեիստ, թե հեթանոս), և հայրենապաշտ են: Ու այսօր հայքում գնալով շատանում է այս անհրաժեշտությունը գիտակցող մարդկանց քանակը, որոնք աննկուն կերպով շարունակում են դաստիարակել նոր սերունդերին այս ոգով:
  4. Շնորհակալությու՜ն: Կեցցեք:
  5. Վստահ եմ որ Հայքը (այսինքն ամբողջ հայոց պետությունը՝ ներառյալ Արցախը և Սփյուռքը) մեռած չէ: Համենայն դեպս ո'չ ավելի քան աշխարհի որևէ այլ պետություն: Ինչքան էլ մեր թերությունները նշենք/քննարկենք/բողոքենք, մենք ունենք ո'չ միայն հարուստ պատմություն և արի ազգին վայել առաքելություն (որը հիմնականում պատվով կատարել ենք), այլև հոգևոր վերելքների և վերածնունդների այնպիսի ալիքներ, որոնք զարմանալի ու նախանձելի են օտար ազգերի համար: Քսաներորդ դարում խայտառակ ցեղասպանությունից ու տարածքի մեծ մասի դավաճանաբար հանձնելուց հետո, ունեցել ենք մի քանի հերոսական հաղթանակներ և սխրագործություններ՝ գործած ժողովրդի կողմից (Սարդարապատ, Լեռնահայաստան, Երկրորդ Համաշխարհային, Արցախ), որոնք պատիվ կբերեին ցանկացած ազգի, և հատկապես՝ փոքրաթիվ ազգի, որն այդքան առհավիրք է տեսած: Նույնիսկ առաջին համաշխարհայինի ժամանակ մենք միայն ցեղասպանությամբ չենք հայտնի, այև Վանի պաշտպանությամբ, և այլ հերոսամարտերով, որոնք պակաս փառավոր և արիական չեին, քան մեր հաղթանակները: Մեծ պայքարը իհարկե չի ավարտվել, ներառյալ պայքարը ներքին թշնամու դեմ: Բայց այդ պայքարն է'լ պակաս արիաբար չի տարվում: Նույնիսկ եթե նվիրյալների քանակը իմ ասածից էլ քիչ լինի: Եւ հետո միայն նվիրյալների քանակով չի որոշվում մահացած/կենդանի լինելը, այլեւ որակով: Մենք ունենք այնպիսի ժամանակակիցներ, որոնցով կհպարատանար ցանկացած դարաշրջանի ցանկացած պետություն՝ թե' մեծ, թե' փոքր: Նաև ռազմի գործում (այստեղ մեզ մեղադրում են օֆթոփի մեջ, այնպես որ վերադառնանք բուն նյութին), և հայրենապաշտության առումով, և դաստիարակչական: Կարդացեք օրինակ Գագիկ Գոինոսյանի հոդվածները, լսեք նրա հետ հարցազրույցները: Օրինակ ռուսերեն կա այստեղ. http://k4500.com/soldiers-of-armenia/242-v...k-ginosyan.html Նման զավակներ ունեցող ազգին մեռած համարելը վաղ է: Նույնիսկ եթե դառնացած ենք ընդհանուր և համատարած թվացող ամբարտավանությունից ու դավաճանությունից, չարժե անտեսել մեր հերոսներին և նվիրյալներին: Նույնիսկ նրանք որ արդեն մեր հետ չեն ֆիզիկապես, միևնույն է շարունակում են մասնակցել մեր ազգի պայքարին ներքին թուրքի դեմ: Նժդեհի գրքերը վերջերս նոր թափով հրատարակվեցին, Մոնթե Մելոքոնյանի (և իր մասին) գրքերը: Այս տարի Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակն է, հուսանք որ իր մասին էլ կհրատարակվեն գրքեր որոնք կարդալով հայ մայրերը և հայրերը նոր Լեոնիդներ կդաստիարակեն, և հայ պատանիները ավելի հայրենապաշտ և ավելի հմուտ ռազմիկներ կդառնան, երբ կրկին դրա կարիքը կլինի: Ես իրոք մի պահ տարվեցի, և շատ կենտրոնացա ձեր անձի վրա, Արմավիր: Ինչի համար ներողություն եմ խնդրում ձեզանի'ց էլ, ընթերցողների'ց էլ, քանզի նույնիսկ կեղծանվան ներքո պատասխանատու եմ իմ վարքի համար: Այս ֆորումի էջերը մրոտելու հիմնական պատճառն իմ համար (վստահ եմ նաև շատ ուրիշների) ոչ թե մրցե'լն է հայրենակիցներիս հետ այլ համատեղ մեր խնդիրները հասկանալը և լուծումներ գտնելը: Սիրով, Նկարիչ
  6. Արմավիր ջան, հանկարծ չմտածեք թե ես ձեզ, կամ առավել ևս ինձ էն 5% կտրիճներին եմ դասում: Էդ մարդկանց համար իրենց հայրենիքից բարձր բան չկա: Իսկ մենք մեր ազգի 90% (bulk) մասին ենք պատկանում: Դուք, ճիշտ է, վերեւում խոստացաք ապագայում փոխվել, բայց այսօր ձեր համար հարազատների մասին հոգ տանելը ավելի կարևոր է քան հայրենիքի (ինչպես դուք եք կարծում) փրկությունը: Ես էլ, ճիշտ է, խանութպան չեմ, բայց իմ համար նույնպես իմ ընտանիքի մասին հոգ տանելն է առաջնային, այսինքն էլի փոքր մասշտաբի մարդ եմ ՝ օջախի տղա, ինչպես Վարդան Պետրոսյանն է ասում: Ու էս 90% օջախի տղեքը ու աղջկեքը պիտի իրենց մեջ ուժ ու խելք գտնեն, մի քիչ ավելի որձ սերունդ դաստիարակեն, որը ավելի շատ կաշխատի արտադրության/արտահանման վրա, ո'չ թե խանութի դեմը նստի իրա փռչոտ ջանը արևին տա ամբողջ օրը, կամ գնա աղբ առնի դրսից, բերի իր անողնաշար/սպառող/ուտող/քաքող ազգակիցների վրա վաճառի, հարստանա; որ ավելի շատ կաշխատի բանակը բարեկարգել, ընդունվի սպայական դպրոցներ և ձևաւորի կի'րթ, ո'րձ, հայրենապաշտ սպայական կազմ ու գեներալիտետ, ո'չ թե բ.տ. գեներալ/սպաներից բողոքի ու ինքը բանակից թռնի, ու հետո էլ միայն իրա թուլային ազատելու կամ լավ տեղ դասավորելու վրա աշխատի: Ու մինչև էդ խնդիրը չլուծեն էդ 5% կտրիճները ու քիչ թե շատ բան հասկացող մնացյալ օջախի տղեքն ու աղջկեքը, Հայքը դատապարտված է գոյություն քարշ տալու, պարբերաբար մատաղ անելով իր միջի հայրենապաշտ, կռվող, կռվել իմացող տղաներին ու աղջիկներին, որովհետև վերջին հազար տարում այս տարածաշրջանում 50 տարուց ավելի երկար անընդհատ խաղաղ ժամանակ չի եղել, անցյալ դարում միայն մեր ազգը 3 պատերազմ տեսավ: Իսկ երբ կլուծենք, ու կունենանք անկախ պետություն ու անպարտելի բանակ, կունենանք նաև կառավարություն, որի անունները կարողա նույնիսկ կարևոր չհամարենք իմանալ/հիշել, բայց իրենք իրենց պարտականությունները կկատարեն ինչպես բոլորս, նույնիսկ եթե ողնուծուծով թուրք լինեն, որովհետև իրենց մեջքին (բառիս փոխաբերական և բուն իմաստով) կանգնած կլինի բնակչության մեծ մասը, արի մասը:
  7. Դե էտ եմ ասում: Այդ կառավարություն կոչվածը ինչպե՞ս եք ցրելու, առանց իրենց ու իրենց մերձակա շրջակայքին սպանելու: Իրենք, ճիշտ է, տականք են, բայց բիջ են (ո'րձ եի ուզւոմ ասել, բայց չի' սազում) ու իրենց "ցրելը" համարժեք է սպանելուն: Այնպես որ սկզբունքորեն ձեր այս վերաձևակերպումից ոչինչ չփոխվեց: Եթե սերունդն էնքան ո'րձ լիներ որ կարողանար ցրել իր կառավարությունը, ինքն արդե'ն իսկ նորմալ կառավարություն կունենար (ու նորմալ պետություն): Իսկ միայն Արմավիրի նման կտրիճների վրա հույս դնող սերունդը դատապարտված է կամ ուղղակիորեն այլ պետությունների ստրուկը լինելուց, կամ անուղղակիորեն՝ իր ողորմելի կառավարության միջնորդությամբ: Ավելի ճիշտ, ինչպես դուք վերեւում նշել էիք՝ ո'չ թե այսօրվա Արմավիրի, այլ ապագայի, որի համար այդ ժամանակավոր լուծումը (կամ ինչպես ինքն է կարծում՝ հայրենիքի վերջնական փրկությունը) ավելի կարևոր է քան իր ընտանիքը և այն մարդիկ ում մասին ինքը պարտավոր է հոգ տանել: Ձեր առաջարկած լուծման անիրատեսական լինելը հնեց դրանում է, որ հիվանդության պատճառն անտեսում եք, ուզում եք միայն սիմպտոմը վերացնելով բուժեք: Մի երկու հոգու սատկացնելով/վախացնելով կարելի է միայն դանդաղացնել քայքայման պրոցեսը, ժամանակ շահել: Բայց հիմնախնդիրը չի' լուծվի: Եթե ձեր կարծիքով նորմալ վիճակագրություն է, ունենալ 5% նվիրյալ, 5% պոռնիկի զավակ, և 90% անողնաշար, աբիժնիկ, խանութպան, սպասարկող, բ*** տղեքի կարմուշկայից օգտվող սերունդ, ու այդ սերունդը արժանի' է նորմալ/անկախ պետության ունենալու, և եթե կարծում եք որ դրան հասնելու համար բավական է (և հետևաբար արժի) որ էդ 5% նվիրյալը կռիվ տան էդ 5% բ.տ-եքի հետ, ուրեմն ձեզ կսազի լինել Ադրբեջանի ագիտատոր, որովհետև դա ամենաձեռնտու տարբերակն է Ադրբեջանի ու Թուրքիայի համար: Իսկ եթե համաձայն եք, որ ոչ թե էդ 5% կտրիճները պիտի լուծեն խնդիրը այլ ժողովրդի 90%-ը էնքան հասունանա որ ցրի իր կառավարությունը, ուրեմն մենք նույն բանից ենք խոսում (we are in a violent agreement):
  8. Արմավիր ջան, դե որ էդպես ռադիկալ կտրիճ տղա եք, եկեք դուք էլ ստիպեք կառավարությանը որ գնահատի զինվորի կյանքը։ Էդ ու՞մ եք ուզում համոզած լինեք որ ձեր փոխարեն գնա մարդ սպանի։ Թե՞ մենակ դուք հարազատներ ունեք որոնց մասին հոգ տանելը ձեզ համար ավելի կարևոր է քան էդ զինվորների կյանքը։ Ես ճիշտ չեմ համարում էդ տականքներին սպանելը։ Բայց նույնիսկ եթե ճիշտ համարեի, ինձ իրավունք չեի վերապահի ուրիշներին հորդորել դա անել, ինքս պատճառ բռնելով թե հարազատներիս մասին հոգ պիտի տանեմ։ Ինքս կգնայ կանեի, իմ ընկերների հետ, ո՛չ թե ֆորումներում տափակաբանությամբ կզբաղվեի։
  9. "Արաքսից Քուր", Տ. Խզմալյանի ֆիլմը
  10. Հա, Արմավիր ջան: Էդ որ հայերեն չեք գրում, դրան էլ է՞ խանգարում այն որ դուք հիմա պարտականություններ ունեք որոշ մարդկանց նկատմամբ: Մի քիչ էլ նեղություն չեք ուզու՞մ քաշել հայրենակցի հետ մայրենիով հաղորդակցվելու համար: Իմ ամբողջ ասածի իմաստն էնա որ փոքր փոքր նվաճումներով են մեծ գործերն արվում և մեծ կյանքն ապրվում, իսկ պետականություն վաղուց չունեցած ազգը միայն հիստերիկ պոռթկումներին է հավատում, փոքր նվաճումներն իր համար չեն: http://www.araratian-tem.am/media/Eqzyuperii%20%20Aghotq.doc Էս մարդը կռվող մարդ ա եղել, իր թիմի աստվածնա եղել: Էս մարդն էլ ի'ր թմի աստվածնա եղել http://www.youtube.com/watch?v=A1ouBVOEE9w: Կարդացեք մի քիչ իսկական մարտիկների և իսկական առաջնորդների գրածները: Ծանոթացեք իրենց վարքին, իրենց հանդարտությանը:
  11. Հետաքրքիր է որ համ ներողություն եք խնդրում, համել որպես պատճառ բերում եք այն որ ձեզ այդպես հարմար է: Նման պատճառաբանումով ինչպե՞ս ներեմ: Մի անգամ մի անասուն հետս խոսելուց ձվերն էր քորում բնազդաբար: Հետո էլ արդարանում էր թե իրեն էդպես հարմար էր՝ իրոք քոր էր գալիս էդ պահին, ու իմ հետ կապ չուներ: Բայց նույնիսկ կատարյալ լրբի վաստակ լինելով, բավականաչափ տրամաբանություն ունեցավ միաժամանակ ներողություն չխնդրել և չսպասել... Պրոբլեմ չունեք Արմավիր ջան, թող կտրվեն դրանց գլուխները, եսել միայն կծափահարեմ: Դու՞ք էք սպանելու՝ ձեզ կծափահարեմ: Թե դու՞ք չեք սպանելու: Լսեք, կարողա՞ ուզում եք համոզեք որ ես սպանեմ: Դե տականքներին սպանելու, պատժելու, և այլ բաներ իրենց ու իրենց ընտանիքներու հետ անելու համար շատ բան պետք չի: Մենք որ հիմա դա չենք անում, էդ նրանից չի որ անողնաշար ենք: Էդ իմաստով, հենց շատ լավ էլ առաջադիմել ենք. մարդիկ հասկացել են որ էտ տականքին սպանելով, էն մնացած ոչխարների անողնաշարությունը չի անցնի, ու մի ուրիշ տականք կգա կնստի դրանց վզին անխուսափելիորեն: Իրենք էլ կկզեն պատրաստակամորեն: Ուրիշ բան, եթե ուզում եք ժամանակ շահեք, մի քանի առնետ սատկացնելով, որ մի քանի սերունդ հիշվի ու զգուշանան: Բայց գիտեք, թեև ես այդ մասին արտահայտվել եմ այստեղ http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=967703, բայց պետք է ավելացնեմ որ այդ մեթոդը այնքան էլ չի աշխատում: Մեկա չեն հավատա: Կասեն պատվեր է: Մասոնի կամ ջհուդի կամ ռուսի կամ թուրքի կամ մեկ այլ հայ տականքի, կամ սիրածնա մուռ հանել, ու տենց:
  12. ինչու՞ եք ուզում իրենց սովորեցնել: Այնել ստիպելով: Եթե այդպես է, թող անգրագետ էլ մնան: Եթե հարձակվում են վրաներս՝ կսպանենք, եթե չէ, թող իրենց յուղով տապակվեն, պետք է՞ մեզ գլխացավ գնանք ստիպելով սովորացնենք: Դուք իմ ասածի տրամաբանությունը կորցրեցիք որովհետև մասնատեցիք ասածս, ու խտրականորեն պատասխանեցիք տարբեր մասերին առանձին: Ասում եմ համաշխարհային պատերազմից խոսւափելու համար պետք է նպաստել մութ զանգվածների լուսավորմանը (ո'չ էն իմաստով որով կրոնական/պարտիական/ֆեմինսիստական ու այլ շարժումների անդամներն են հասկանում, այլ մարդկային նորմալ իմաստով): Իսկ կրթելու համար սեր է պետք: Ստիպելով միայն կռիվ է լինում: Իրենք էլ մեր գեղցիների նման խեղճ ու անողնաշար չեն որ ստիպես իրենք էլ ստիպվեն: Կհանեն ու կտան ճակատիդ: Էնպես որ կստացվի էն ինչից որ ուզում եինք խուսափել՝ համաշխարհային պատերազմ մուսուլման և քրիստոնյա ուղեղլվացած անասունների միջև:
  13. Զավեշտականն այն է որ ձեր բոլոր առաջարկություններում այդ «կակոյ տո ուգոլ»-ը կառավարությունն է Ես արդեն ասացի այստեղ http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=967703, թե ինչպես եմ դրան, ու ցանկացած այլ «մաքրություն» անելուն վերաբերվում:
  14. Եթերից աղբը դեն նետելու համար պետք է եթերը պատրաստողներին փոխել, դրա համար էլ պետք է հեռուստաընկերության ղեկավարությանը փոխել, դրա համար էլ պետք է երկրի ղեկավարությանը փոխել: Բայց ինչո՞վ փոխենք: Ու ո՞վ փոխի: Հետաքրքիր է, որ ոչ ոք կոչ չի անում պարզապես անջատել էդ անտերը, ինտերնետով յոլա գնալ, կամ նման մի այլ բան: Պատալոգիկ կերպով հողմաղացների դեմ կռվել կսիրենք: Երբ ազգի մեծ մասը այնքան կամքի ուժ ու գիտակցություն չունի որ անտենան շպրտի, կամ նորություններից բացի ոչինչ չմիացնի, ի՞նչ արժեք ունի եթերում մաքրություն հաստատելը: Այս խնդիրը գիտակցողներին կոչ եմ անում նախևառաջ ամեն կերպ սատարել Ինտերնետ հասանելիության բարձրացմանը Հայքում, հատկապես «հեռավոր» շրջաններում, և երկրորդ, ամեն առիթով քարոզել հեռուստացույցի ամբողջական փոխարինումը ինտերնետով, ներառյալ (և հատկապես ներառյալ) նորությունները: Իսկական լուծումը դժվար լուծում է, բայց անհնար չէ: Փուչիկ/կեղծ լուծումները հեշտ են թվում, բայց անհնար էն այն իմաստով որ արդյունք չեն տալու, կամ էլ ուզած արդյունքը չեն տալու:
  15. Բոլոր պայթացնողների, սպանողների, պատժողների առջև (կամ նրանց շիրիմների) պատրաստ եմ խոնարհվել, նույնիսկ եթե պատրաստ եք ո'չ միայն դավաճան/ստախոս/սրիկաներին սպանել, վառել ու խարանել, այլև իրենց կանանց, ծնողներին, ու երեխաներին, ներառյալ նորածիններին, միայն թե հետևյալ 3 պայմաններով՝ ա) եթե պատրաստ եք ձեր սեփական ձեռքով իկատար ածել ձեր կայացրած դատավճիռը, և ո'չ թե հույս ունեք որ դա կանեն ուրիշ՝ ձեզանից ստոր կամ վարձու մարդասպաններ բ) եթե այդ դատավճիռն իկատար ածելիս, ինչպես նաև այն կայացնելու պահին, դրան կողմ քվեարկելու պահին, ու այն արտասանելու պահին, ու դրա մասին մտածելու պահին, դուք ձեր հոգու խորքում չեք ատում այդ մարդկանց, ու ատելությունը չի' որ դրդում է ձեզ սպանել նրանց, այլ գիտակցումը որ դա' է միակ ելքը Հայրենիքի փրկության համար: գ) եթե հասկանում եք որ դա ո'չ թե վերջնական կլուծի մեր խնդիրը, այլ ընդամենը ժամանակ կշահի որպեսզի լուծենք իսկակա'ն, դժվա'ր խնդիրը՝ անողնաշար ստրկամիտ մեծամասնության ժառանգներին արի', հա'յ դաստիարակենք ու մեծացնենք իր երկրին տեր կանգնող, անկախ պետության արժեքը գնահատող, ո'րձ սերունդ: Եւ այդ ծայրահեղ քայլին դուք գնում եք մեծ ցավով, գիտակցելով որ առանց այս պատժամիջոցն օգտագործելու (և մնացյալ տականքի աչքը գոնե մի քանի սերունդ վախեցնելու) մենք չե'նք ունենա այդ վերադաստիարակման համար անհրաժեշտ ժամանակը: Կարճ ասած, եթե դուք սա անում եք ո'չ թե որպերս պատիժ դավաճաններին (ուղղված դեպի անցեալը), այլ միմիայն որպես ժամանակ շահող քայլ (ուղղված դեպի ապագան): Հակառակ դեպքում, եթե նշված պայմաններից որևէ մեկը տեղի չունի (այսինքն տեսաբնան/աբիժնիկ/դահիճների առջև), մեղմ ասած, չեմ խոնարհվում: Անհանգիստ եղեք, Նկարիչ Հ.Գ. օֆթոփի համար ներող. չդիմացա գայթակղությանը, ուղղակի շա՜տ եմ ուզում որ բոլորս օգտագործենք հայերեն/մեսրոպատառ ծրագրեր և ինքներս էլ գրենք, խոսենք, մտածենք, ապրենք հայերեն: