Jump to content

nkarich

Forumjan
  • Content Count

    139
  • Joined

  • Last visited

Everything posted by nkarich

  1. Ինչու՞ եք վստահ որ վճարում են, այն ել մահապարտների ջոկատում կռված մարդու: Ես գիտեմ որ նրանց չեն վճարում: Թերևս օգնում են, ու շատերը, որովհետև գնահատում են, ու որովհետև իր աշակերտներն են: Տես. օր. http://www.karinfolk.am/?page_id=83&lang=ru Այս բաց դասերը իրենք արդեն վեց տարի է ինչ իրականացնում են Հայաստանում: Հարյուրավոր մարդկանց սովորացրել են մեր հին պարերը արդեն: Ոչ ոք չի վճարել իրենց սրա համար: Պոլիտեխի ղեկավարությունը տարածք է տրամադրել, Կասկադը, և այլն: Կայքն էլ են անվճար սարքել, իրենց ընկերները (այն իրականում աղքատիկ է, ֆեյսբուքում ավելի շատ նյութ կա): Լսեք Գ. Գինոսյանի հար
  2. Այո, մինչ այժմ, ինչքան նայել էմ, լավ հաղորդումներ են, և հիմնականում լավ երաժշտություն, դրել եմ որպես homepage
  3. Իմ տված հղման մեջ նման տեքստ չկար: Նյութը Գագիկ Գինոսյանի մասին էր: Նա 375 մահապարտներից մեկն է, որ 1992-ին կասեցրեցին հակառակորդի հարձակումները շատ ուղղություններով: Իրենք նաև առաջին անգամ փորձարկեցին զենքի տեսակ, որն այն ժամանակ ունիկալ էր, մշակված Հայաստանում, բայց հետագայում այդ ուղղությունը փակվեց և հիմա ԱՄՆ-ը այդ զենքի տեսակն արտադրում է եւ օգտագործում, իսկ մենք ստիպված կլինենք վճարել դրա համար և ներկրել, չնայած որ դրա ստեղծման առաջատարներից եինք և բոլոր հնարավորություններն ունեինք արտադրություն կազմակերպելու: Պատերազմից վերադառնալուց հետո շատ շատերի նման չդարձավ կուսակցակ
  4. Շնորհակալությու՜ն: Կեցցեք:
  5. Վստահ եմ որ Հայքը (այսինքն ամբողջ հայոց պետությունը՝ ներառյալ Արցախը և Սփյուռքը) մեռած չէ: Համենայն դեպս ո'չ ավելի քան աշխարհի որևէ այլ պետություն: Ինչքան էլ մեր թերությունները նշենք/քննարկենք/բողոքենք, մենք ունենք ո'չ միայն հարուստ պատմություն և արի ազգին վայել առաքելություն (որը հիմնականում պատվով կատարել ենք), այլև հոգևոր վերելքների և վերածնունդների այնպիսի ալիքներ, որոնք զարմանալի ու նախանձելի են օտար ազգերի համար: Քսաներորդ դարում խայտառակ ցեղասպանությունից ու տարածքի մեծ մասի դավաճանաբար հանձնելուց հետո, ունեցել ենք մի քանի հերոսական հաղթանակներ և սխրագործություններ՝ գործած ժողովրդի կող
  6. Արմավիր ջան, հանկարծ չմտածեք թե ես ձեզ, կամ առավել ևս ինձ էն 5% կտրիճներին եմ դասում: Էդ մարդկանց համար իրենց հայրենիքից բարձր բան չկա: Իսկ մենք մեր ազգի 90% (bulk) մասին ենք պատկանում: Դուք, ճիշտ է, վերեւում խոստացաք ապագայում փոխվել, բայց այսօր ձեր համար հարազատների մասին հոգ տանելը ավելի կարևոր է քան հայրենիքի (ինչպես դուք եք կարծում) փրկությունը: Ես էլ, ճիշտ է, խանութպան չեմ, բայց իմ համար նույնպես իմ ընտանիքի մասին հոգ տանելն է առաջնային, այսինքն էլի փոքր մասշտաբի մարդ եմ ՝ օջախի տղա, ինչպես Վարդան Պետրոսյանն է ասում: Ու էս 90% օջախի տղեքը ու աղջկեքը պիտի իրենց մեջ ուժ ու խելք գտնեն
  7. Դե էտ եմ ասում: Այդ կառավարություն կոչվածը ինչպե՞ս եք ցրելու, առանց իրենց ու իրենց մերձակա շրջակայքին սպանելու: Իրենք, ճիշտ է, տականք են, բայց բիջ են (ո'րձ եի ուզւոմ ասել, բայց չի' սազում) ու իրենց "ցրելը" համարժեք է սպանելուն: Այնպես որ սկզբունքորեն ձեր այս վերաձևակերպումից ոչինչ չփոխվեց: Եթե սերունդն էնքան ո'րձ լիներ որ կարողանար ցրել իր կառավարությունը, ինքն արդե'ն իսկ նորմալ կառավարություն կունենար (ու նորմալ պետություն): Իսկ միայն Արմավիրի նման կտրիճների վրա հույս դնող սերունդը դատապարտված է կամ ուղղակիորեն այլ պետությունների ստրուկը լինելուց, կամ անուղղակիորեն՝ իր ողորմելի կառավարո
  8. Արմավիր ջան, դե որ էդպես ռադիկալ կտրիճ տղա եք, եկեք դուք էլ ստիպեք կառավարությանը որ գնահատի զինվորի կյանքը։ Էդ ու՞մ եք ուզում համոզած լինեք որ ձեր փոխարեն գնա մարդ սպանի։ Թե՞ մենակ դուք հարազատներ ունեք որոնց մասին հոգ տանելը ձեզ համար ավելի կարևոր է քան էդ զինվորների կյանքը։ Ես ճիշտ չեմ համարում էդ տականքներին սպանելը։ Բայց նույնիսկ եթե ճիշտ համարեի, ինձ իրավունք չեի վերապահի ուրիշներին հորդորել դա անել, ինքս պատճառ բռնելով թե հարազատներիս մասին հոգ պիտի տանեմ։ Ինքս կգնայ կանեի, իմ ընկերների հետ, ո՛չ թե ֆորումներում տափակաբանությամբ կզբաղվեի։
  9. "Արաքսից Քուր", Տ. Խզմալյանի ֆիլմը
  10. Հա, Արմավիր ջան: Էդ որ հայերեն չեք գրում, դրան էլ է՞ խանգարում այն որ դուք հիմա պարտականություններ ունեք որոշ մարդկանց նկատմամբ: Մի քիչ էլ նեղություն չեք ուզու՞մ քաշել հայրենակցի հետ մայրենիով հաղորդակցվելու համար: Իմ ամբողջ ասածի իմաստն էնա որ փոքր փոքր նվաճումներով են մեծ գործերն արվում և մեծ կյանքն ապրվում, իսկ պետականություն վաղուց չունեցած ազգը միայն հիստերիկ պոռթկումներին է հավատում, փոքր նվաճումներն իր համար չեն: http://www.araratian-tem.am/media/Eqzyuperii%20%20Aghotq.doc Էս մարդը կռվող մարդ ա եղել, իր թիմի աստվածնա եղել: Էս մարդն էլ ի'ր թմի աստվածնա եղել http:
  11. Հետաքրքիր է որ համ ներողություն եք խնդրում, համել որպես պատճառ բերում եք այն որ ձեզ այդպես հարմար է: Նման պատճառաբանումով ինչպե՞ս ներեմ: Մի անգամ մի անասուն հետս խոսելուց ձվերն էր քորում բնազդաբար: Հետո էլ արդարանում էր թե իրեն էդպես հարմար էր՝ իրոք քոր էր գալիս էդ պահին, ու իմ հետ կապ չուներ: Բայց նույնիսկ կատարյալ լրբի վաստակ լինելով, բավականաչափ տրամաբանություն ունեցավ միաժամանակ ներողություն չխնդրել և չսպասել... Պրոբլեմ չունեք Արմավիր ջան, թող կտրվեն դրանց գլուխները, եսել միայն կծափահարեմ: Դու՞ք էք սպանելու՝ ձեզ կծափահարեմ: Թե դու՞ք չեք սպանելու: Լսեք, կարողա՞ ուզում եք հա
  12. ինչու՞ եք ուզում իրենց սովորեցնել: Այնել ստիպելով: Եթե այդպես է, թող անգրագետ էլ մնան: Եթե հարձակվում են վրաներս՝ կսպանենք, եթե չէ, թող իրենց յուղով տապակվեն, պետք է՞ մեզ գլխացավ գնանք ստիպելով սովորացնենք: Դուք իմ ասածի տրամաբանությունը կորցրեցիք որովհետև մասնատեցիք ասածս, ու խտրականորեն պատասխանեցիք տարբեր մասերին առանձին: Ասում եմ համաշխարհային պատերազմից խոսւափելու համար պետք է նպաստել մութ զանգվածների լուսավորմանը (ո'չ էն իմաստով որով կրոնական/պարտիական/ֆեմինսիստական ու այլ շարժումների անդամներն են հասկանում, այլ մարդկային նորմալ իմաստով): Իսկ կրթելու համար սեր է պետք: Ստիպե
  13. Զավեշտականն այն է որ ձեր բոլոր առաջարկություններում այդ «կակոյ տո ուգոլ»-ը կառավարությունն է Ես արդեն ասացի այստեղ http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=967703, թե ինչպես եմ դրան, ու ցանկացած այլ «մաքրություն» անելուն վերաբերվում:
  14. Եթերից աղբը դեն նետելու համար պետք է եթերը պատրաստողներին փոխել, դրա համար էլ պետք է հեռուստաընկերության ղեկավարությանը փոխել, դրա համար էլ պետք է երկրի ղեկավարությանը փոխել: Բայց ինչո՞վ փոխենք: Ու ո՞վ փոխի: Հետաքրքիր է, որ ոչ ոք կոչ չի անում պարզապես անջատել էդ անտերը, ինտերնետով յոլա գնալ, կամ նման մի այլ բան: Պատալոգիկ կերպով հողմաղացների դեմ կռվել կսիրենք: Երբ ազգի մեծ մասը այնքան կամքի ուժ ու գիտակցություն չունի որ անտենան շպրտի, կամ նորություններից բացի ոչինչ չմիացնի, ի՞նչ արժեք ունի եթերում մաքրություն հաստատելը: Այս խնդիրը գիտակցողներին կոչ եմ անում նախևառաջ ամեն կերպ
  15. Բոլոր պայթացնողների, սպանողների, պատժողների առջև (կամ նրանց շիրիմների) պատրաստ եմ խոնարհվել, նույնիսկ եթե պատրաստ եք ո'չ միայն դավաճան/ստախոս/սրիկաներին սպանել, վառել ու խարանել, այլև իրենց կանանց, ծնողներին, ու երեխաներին, ներառյալ նորածիններին, միայն թե հետևյալ 3 պայմաններով՝ ա) եթե պատրաստ եք ձեր սեփական ձեռքով իկատար ածել ձեր կայացրած դատավճիռը, և ո'չ թե հույս ունեք որ դա կանեն ուրիշ՝ ձեզանից ստոր կամ վարձու մարդասպաններ բ) եթե այդ դատավճիռն իկատար ածելիս, ինչպես նաև այն կայացնելու պահին, դրան կողմ քվեարկելու պահին, ու այն արտասանելու պահին, ու դրա մասին մտածելու պահին, դուք ձեր
  16. Ֆորումը աղտոտելու մասին զեղումներս հետ եմ վերցնում, դուք իրոք իրավունք ունեք գրելու ինչ ուզում եք և ես ադմին չեմ։ Ու թեև ես «չսազալ» բառն օգտագործեցի և ոչ թե «չպիտի», բայց համաձայն եմ որ նույնիսկ դա ավելորդ էր։ Մնացյալ խրատներիս մասով (պետության, հասարակության խնդիրների լուծման ճանապարհների և այլն) ես նույնքան իրավունք ունեմ ասելու իմ կարծիքը թե մենք ինչ պիտի անենք ու ինչ չպիտի անենք, ուստի ուժի մեջ է ասվածիս հիմնական մասը։ Եւ խնդրում եմ նաև հաշվի առնել որ եթե միայն անձամբ ձեզ ուղղված լինեին այս խրատները, ես դրանց անձնական հաղորդագրությամբ կուղարկեի, իսկ հրապարակավ պոստերը վերաբեր
  17. Արմավիր ջան, դուք «սազալ»-ու և «իրավունք ունենալ»-ու տարբերությունը հասկանում ե՞ք։ Մարդ կարա իրավունքներ տարբեր ունենա, ու կարա լրացուցիչ իրավունքներ առնի փողով, բայց եթե մի բան չի սազում տղամարդուն, դա վճարելով չես փոխի։ Ու հիմա ես ասում եմ՝ մեզ չի սազում այս ֆորումն աղտոտել ամբախ-զամբախ ապոկալիպտիկ զառանցանքներով նրա մասին թե ինչ կանեինք մենք եթե պրեզիդենտ դառնայինք։ Փոխարենը պետք է նախ քաղաքացի դառնանք, պետության հասկացությունը և արժեքը գնահատող, հետո հայրենապաշտ ու արի սերունդ դաստիարակենք, ու դրանից հետո նոր կունենանք համապատասխան կառավարություն։ Հակառակը չի լինում, իսկ եթե լինու
  18. Հետաքրքիր է՝ էդ որ ուզում եք ջիպազգիներին ու սուտասաններին վառել, խարազանել, պայթացնել, քաքել իրանց ավտոների մեջ, էդ ձեր պատկերացմամբ ո՞վ է անելու։ Մի խումբ մարդի՞կ։ Ու իրանք պտի էս անողնաշար ազգին կեղտոտ գոմից հանեն ու մտցնեն մաքուր գո՞մ։ Դա՞է ձեր պատկերացրած պայծառ ապագան ու արժանավայել վիճակը հայ ժողովրդի։ Դրա՞ն եք պատրաստ նվիրել ձեր ժամանակն ու էներգիան։ Դա մի՛ անուն ունի՝ հայ ժողովրդի գենոցիդ` բջերի նկատմամբ ֆիզիկական իմաստով, անողնաշարների նկատմամբ՝ հոգևոր/բարոյական։ Այդ գենոցիդը քանի դար է արդեն արվում է, մեծ մասամբ ներսի ուժերի միջոցով, այ հենց այսպես խոսացողները
  19. Վերևում միայն ԱՄՆ/Բրիտանիայի և Ռուսաստանի դրոշն եմ տեսնում, լեզուն փոխելու ընտրությունների ցուցակում։ Եթե ձեզ օգնություն է պետք ծրագրային ապահովման թարգմանության գորրծում, ուղարկեք կոդերը (կամ հղումները), ես կփորձեմ գտնել մարդկանց որ թարգմանեն։
  20. Նորի՛ց կարդացեք ինչ էի գրել։ Ես «հանդիսատեսի» մասին չէի խոսում, այլ «տղամարդու» (եթե հաստափոր եզին կարելի է այդպես անվանել)։ Ես չեմ ասել որ «իրավունք չունի», ես ասել եմ «չի՛ սազում»։ Օրինակ ցանկացած «տղամարդ» իրավունք ունի սեռական հարաբերությունների մեջ մտնի մեկ այլ «տղամարդու» հետ, բայց դա չի սազում տղամարդուն։ Վերջապես, ես հատուկ իրավիճակը նկարագրեցի՝ «ֆուտբոլասեր» որը շտերմարան փորով ու մակառոն ձեռուվոտով նստած տրիբունայում կոկորդ է պատռում։ Դա տարբերվում է մարդուց ով ինքն էլ է լավ մարզավիճակում, հաճախ ֆուտբոլ է խաղում ընկերների, երեխաների հետ, և ․․․ լավ, է, հավես չունեմ։
  21. Ռեալիստներ ջան, ռումբ ստեղծելը ռեալ չի՞, իսկ արևելքում ցեղասպանություն անելը ռեալ ա՞: Ապրե'ք: Շա'տ ապրեք: ԽՍՀՄ տարիներին ամբողջ հանրապետության տարածքը պերիֆերալ գոտի էր համարվում, թուրքիայից մասսայական հարձակման դեպում նախատեսվում էր որ կանոնավոր պաշտպանությունը կտեւի մոտ 3 ժամ, ինչը ժամանակ կտա Հյուսիսային Կովկասի տարածքում հաստատել ճակատային գիծը: Այսինքն 3 ժամ հետո կանոնավոր զորքը դադարում է դիմակայել (և որպես այդպիսին գոյություն ունենալ) և միակ հույսը մնում է պարտիզանական շարժման վրա: Սա իհարկե ԽՍՀՄ-ին այնքան էլ չեր հետաքրքրում, որքան կանոնավոր զորքը, թեև, կարևորություն տրվու'մ էր ժո
  22. Թշնամու'ն սիրել չսիրելու մասին չեր խոսքս: Սիրուց՝ մի' տեղ խոսացի միայն, երբ փորձում էի բացատրել, որ մութ մարդուն լուսավորելու համար, կրթելու համար, (ինկատի ունեմ իսկապես լուսավորելու, ճշմարի'տ կերպով և ո'չ թե ստիպելով), նախևառաջ նրան պիտի սիրես: Ցանկացած ուսուցիչ, ծնող, դա գիտի, լինի դա աթեիստ թե յավատացեալ, անկախ կրոնից: Իսկ թշնամուն սպանելը չի' հակասում ո'չ Քրիստոնեութեանը, ո'չ Բուդդիզմին, ո'չ աթեիզմին, ո'չ էլ որևէ այլ, քիչ թե շատ տարածում գտած և հետևոաբար կենսունակ որևէ կրոնի: Այդ կրոնները պարզապես հիգիենայի կանոններ են սովորեցնում ՝ ինչպե՞ս սպանել որ վնաս չտաս հոգուտ, կառմայիդ, ի՞նչ
  23. Որպեսզի ֆորումի օգտագործման ծավալնեը չնկնեն, կարելի է ավելացնել հնարավորություն ամեն պոստ-ի համար որ այցելուները իրենց դուր եկած պոստը կախեն իրենց ֆեյսբուքի կամ տվիտերի կամ նմանատիպ այլ սոցիալական կայքի պատին: Ես այս տեխնոլոգիաներից լավ չեմ հասկանում, բայց գիեմ մարդկանց ովքեր կարող են խորհուրդ տալ, եթե ասեք թե ինչ ծրագրային ապահովում եք օգտագործում: Դա կտրուկ կաճեցնի այցելուների քանակը, և հույս կա որ նրանց մի մասը կմիանա ֆորումին: Իսկ ֆորումի մասնակիցները փոխանակ վերեվից նայեն սոցիալական կայքերին/բլոգերին, թող գրանցվեն այնտեղ և նույնպես պարբերաբար իրենց պոստերի վրա հղումներ ավելացն
×
×
  • Create New...