Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Լիյա և Նեմեսիս, ներեցեք, ես պատրաստ չեմ ձեր լացուկոցի հետ երկոսության մեջ մտնելու: Գնացեք գործներիդ...
  2. Ես չեմ ընդունում այդ կարգի տհաս և կեղծ "օբյեկտիվությունը": Անբարոյականությունը հատվածաբար չի լինում՝ դա ապրելակերպ է:
  3. Այո, ԱրիաՄարդ: Դրանք միայն Հայաստանի նկատմամբ չէ որ ստահակ են, նույնն էլ դրանց ընտանիքներում է (եթե ունեն ընտանիք): Հարբեցող, կին ծեծող, տան մեջ կանանց ու երեխեքի հետ վերջին փողոցային ուշունցներով խոսող: Ռեստորաններում կլոր սուտկա թափած: Ամենաճիշտը կբնութագրեն դաշնակներին իրենց կանայք ու հարևանները:
  4. Интересное замечание. При всем моем уважении к Таланту Дипломатии , иногда эта неуместная и псевдодипломатия отвратительна тем, что смахивает на традиционное турецкое слизывание перхоти с плеч. Celtic, я тоже не свосем поняла про Византию и Персию, откровенно говоря Хотела поговорить с Норайром, у тут Лампс втиснулся со-своей босяцкой демагогией. Норайр джан, "русскоязычный армянин" - еще не значит, что армянского не знает. Подавляющее большинство активных участников армян форума владеет армянским, а больше половины из них (уверена), дома говорят по-армянски. Не понимаю, по какой такой справедливости армяноязычные должны приспосабливаться к русскоязычным, а не наоборот? У меня голова болит каждый раз от русских постов - мне чуждо, непривычно, утомляет в конце концов. Пускай русскоязычные утомляются - от этого хоть какая-то польза будет. А те кто не знает - пускай учат, вон ведь как постарались люди, уроки армянского открыли на форуме же! В чем дело? Они ж не как мы, состарившиеся и закостенелые , тут же молодежь - им выучить язык, как губке воду впитать. Լավ տեղ, Բինգուլ ջան, ֆորումից հեռու
  5. ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ Խոսք Ա.Գրաշու Երաժշտությն.Ա.Խաչատրյան Գարո'ւն Երևան, սիրո'ւն Երևան, Վարդեր ես ճամփիս փռում, Երևա'ն, ՈՒր էլ գնամ,ուր էլ մնամ Քեզ եմ հավիտյան սիրում, Երևա'ն: Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա'ն, Իմ Հայաստանի զարդն ես Երևա'ն: Երգը շրթունքիս կռիվ գնացի, Քո կյանքի համար անվախ կռվեցի, Կրակ կռվում, կրակ հեռվում, Պատկերիդ պայծառ կարոտ մնացի: Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա'ն, Իմ Հայաստանի զարդն ես Երևա'ն:
  6. ԱՂՈԹՔ ԽԱՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ Օգնի'ր մեզ, Տե'ր, օգնի'ր մեզ, Աստվա'ծ Փրկիչ մեր, Քո անվան մեծ փառքի համար, Տե'ր, փրկի'ր մեզ, և քավի'ր մեր մեղքերը: Պարապած պահի'ր Քեզ ապավինած և Քո սուրբ անվանը հուսացող ժողովրդին հաղթող և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ խաղաղությանդ մեջ: ԱՄԵՆ:
  7. Հեսա էլի գնալու եմ Ձեզ էլ հետս տանեմ
  8. ՈՒզում է դաշնակները մոմ դառնան, վառվեն աչքիս առաջ, թռնեն երկինք իջնեն, գլխներին էլ լուսապսակ հայտնվի - էլ դրանց հավատացող չկա՜... Ինչքան թուրքին կհավատամ` այդքան էլ դաշնակցությանը: Կարմիր ջան, Դուք լրիվ հետ եք ընկել կյանքից, Հայաստանի մեջ դաշնակին բանա տեղ գցողը , բացի Քոչարյանից, մեկ էլ դաշնակներ են: Էլ դաշնակ չենք: Հիմա ի՞նչ եղանք - դարձանք հայ: 1915 Ավետիք Իսահակյան
  9. Արի պաչեմ, Կարմիր ջան (մի հատ մարդս մտներ կարդար էս թեման... ) (սև "պաչիկ" կբերեր գլխիս )
  10. Смайл Вы правы, я тоже так считаю. От того как человек относится к любви, насколько уважает и серьезен к этому явлению вообще и в частности применимо к себе. Тут без честности перед собой же не обойтись. Любовь действительно одна, как своего рода система, только иррациональная , в которой все роли распределены. Самодеятельная рокировка ролей (сегодня этого люблю - завтра другого, сегодня так - завтра этак) .... думаю это и есть причина многих несчастий. Так что, Ангел джан (у Вас, кстати, очень красивый глаз получился ), если вписаться в систему, то любовь очень даже вечна
  11. Երգի համաշխարհային տիտան է Կոմիտասը, բազմակողմանի երաժիշտ ու գիտնական, այն բացառիկ դեմքերից, որոնք էական դեր են կատարում իրենց ժողովրդի հոգևոր կյանքում: Խոսքերով չի կարելի գնահատել այն, ինչ նա արեց հայ ժողովրդի համար: Նրա կյանքը ողբերգական եղավ, բայց հակառակ դրան, նա հասցրեց անել գործեր, ստեղծել երկեր, որոնք ոչ թե պարզապես կարևոր նշանակություն ունեցան, այլև եղան ամուր հիմնաքարեր: Այսօր մենք առիթ ունեցանք լսելու նրա խմբերգերը, որոնք ցնցեցին մեզ: Դրանք այնպիսի անսգյուտ գոհարներ են, վարպետության այնպիսի փայլով գրված, ունեն ազգային այնպիսի բուրմունք և մարդկային խորություն, որ կարող են ավետարան լինել ոչ միայն հայ, այլև բոլոր ազգերի երաժիշտների համար: Կոմիտասի գործն անմահ է ոչ միայն նրա անկրկնելի երգերով, այլև իր սքանչելի արդյունքով, որ ժամանակակից հայ երաժշտությունն է: Եվ այսօր մենք հարգանքով ու սիրով, մեր ամբողջ երկրի երաժշտական մշակույթի կողմից, խոնարհում ենք մեր գլուխները Կոմիտասի աճյունի առաջ: ՏԻԽՈՆ ԽՐԵՆՆԻԿՈՎ Երգահան
  12. Պատմական անհրաժեշտությունը չի կարող չկատարվել: Եթե նոր զենք է հարկավոր, անպատճառ ստեղծվում է: Մաշտոցի զենքը չէր անպետքացել, բայց նոր ճակատամարտում նոր զենք էր անհրաժեշտ: Պիտի ծնվեր մի նոր Մաշտոց: Եվ նա ծնվեց: Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես, Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց, Գիրն ու տառն ես Հայոց երգի: Հայոց երգի Անծիր հերկի: Ե'վ ակոսն ու խորունկ առն ես, Ե'վ մատնընտիր սերմը նրա, Ե'վ խոստումը գալիք բերքի... Ե'վ ծիրանի մեր այն ծառն ես, Որ ինչքան էլ ճղակոտոր՝ Շտկըվել է և բար տվել... ՈՒ... մեր դարդը իրար տվել... Ե'վ հայրենի այն ծիծառը, Որ հավիտյան բույն է դրել Մեր հոգու մեջ, Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների ՈՒ մեր երկնի գմբեթի տակ... Դու՝ մեր տավիղ, Եվ քո լարը Մինչև անգամ և հատվելիս Հայերեն է նորից ճնգում: Դու՝ մեր սրտի ձայնալարը, Մինչև անգամ վհատվելիս Հայերեն ես դարձյալ տնքում... Դու ես քարը Եվ սրբատաշ մեր պատշարը, Հացը օրվա Եվ նեղ ժամի մեր պաշարը, Մեր փակ հոգին, բաց աշխարհը, Սրբագործված մեր նշխարը Եվ մեր ճարը՝ Օտարամուտ աղտի դիմաց. Խնկածավալ մեր տաճարը՝ Օտարահոտ ախտի դիմաց. Վերադարձի մեր պատճառը՝ Մեր հարկադիր գաղթի դիմաց. Համահավաք մեր հանճարը՝ Ազգասըփյուռ բախտի դիմաց. Դու մեր հաստատ Մասիս սարը՝ Վստահելի թիկունքն ես մեր, Մեր երգերի Ծովասարը ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր, Մեր արնոտված հավքի լեզուն, Մեր կարոտած ֆիդան յարը, Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը, Մեր երգերի խա'զը-նոտա'ն-ձայնատա'ռը, Ձայնասըփյուռը կենդանի ՈՒ ձայների թանգարանը - Մեր հայկական երգարանը... Եվ մեզանից արդ ընդունիր Երախտիքի այս խաչբուռը, Այս խաչբուռը քո իսկ հերկի: Ընդունիր դու, դու՝ մեր երգի Մշտահնչյուն նվագարան: Ընդունիր դու՝ մեր ցաքուցիր Մասունքների հավաքարար: Դու՝ խազերի մեր քերական, Դու՝ հոգևոր մեր շարական, Դու՝ սրբազան մի ավազան, Որ մեր հոգին ախտահանեց, Դու՝ բիբլիական մի գավազան, Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց. Դու՝ մեր կարոտ ու մեր մորմոք, Մեր տաղի քուրմ, Մեր խաղի մոգ, Մեր մշտահունչ ու մշտարթուն, Անլռելի զանգակատուն... ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ __________________________ Այսօր Կոմիտասի 135-ամյակն է:
  13. Դե լավ, ոչինչ, մի փառատոնի համար դարդ մի արա Ինչն է շատ՝ գինին, ամեն օր քեզ համար փառատոններ կսարգես Կարևորը, որ դեղձը դեռ չի պրծել : Մեր ընտիր դեղձը .... ՈՒԽ...
  14. ՍԱՍ ջան, կներես Ես էլ եմ ուզում որ գաս տուն, դրա համար ասեցի: Իմանաս ո՜նց եմ ուզում Բարով արի ՍԱՍ ջան, վաղը Եկեղեցին նշում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Նարեկի ու այլ սրբոց հիաշատակի օրը: Գնալու եմ Պատարագի: Դու պիտի գնա՞ս փառատոնի Անկախ ամեն ինչից դու ծամոնը բեր
  15. А ведь Норайр прав, Лампс, я тоже пожелала бы армянам читать скорее раздел "Литературу", чем посты полные клеветы и лжи. Вообще я, как и Норайр, желаю армянам только добра. Не злитесь уж так сильно. Мы, армяне, другими и не бываем
  16. Спасибо, Агавни джан
  17. Хорошо что язык. Иначе подумать страшно какие темы могли появиться.
  18. Шалапунька джан Norayr jan, "sranc" che, "srtanc". Ba es patrastvum ei aysuhet hayeren grel, ete voch misht, gone metsav masamb. Haykakan vogu hamar cheq kanchel indz? Verevum asum ei, vor ays forumner@, im ditarkumnerov, molexagheri (азaртные игры) tesak en, ayd pat&arov el haykakan vogin u forumner@ vorpes orenq irar het anhamategheli en kam shat dzhvar u makeresayin en zugakcvum. ՍԱ՞Ս, տուրի՞ստ ես գալիս ՈՒզածիդ հասար, էլի, Գայանե
  19. Կարմիր, բավական լավ և գրագետ կազմած տեքստ էր, մանավանդ որ հաշվի առնենք Ձեր երիտասարդ լինելը: Կեցցե'ք Միայն մի թերություն կար՝ իմ արժանիքները մեղմ ասած չափազանծված էին Ամեն դեպքում շնորհակալություն ջերմության համար, եղբայր ջան: Գոռ, այո, մասամբ իրավացի եք Նորայր, իսկապես չեմ հասկանում ինչու Դուք և հայերից շատերը կարծում եք, որ այս ֆորումում պետք է լինի հայկական ոգի, այն դեպքում, երբ ֆորումի ադմինիստրացիան (եթե դատենք նրա ոչ թե խոսքերով, այլ իրապես, գործերով) ակնհայտաբար մերժում է այդ սկզբունքը (չգիտեմ գիտակցաբար, թե ընդհակառակը): Եվ հետո, իմ գնալու պատճառը մուտքիս արգելքը չէր, Նորայր ջան, դա ուղակի առիթ հանդիսացավ: Իսկ պատճառն այն է, որ եկել եմ այն եզրակացության, որ այս ֆորումները ոչ այլ ինչ են քան մոլեխաղեր (азартные игры)... Դուք գիտեք իմ "ֆորումային" փորձը , հենց այդ փորձի հիման վրա եկա այս եզրահանգման: Աղավնի ջան, այդպես է, երբ հոգի ու սիրտ ես դնում արածդ բանի մեջ, միշտ էլ արդյունքը հիասքանչ է: Շնորհակալություն Վիոլիկ ջա՞ն Փղիկը ծնվե՞լ է Լիքը պաչիկներ քեզ ու քո փղիկին Աստված միշտ ընտանիքիդ հետ լինի, Վիոլ ջան: Ապրի քո արևը, տղամարդու գործ ձեռնարկեցիր ու արեցիր Գայանե, Եվ դո՞ւ, Բրուտոս :lol: Զգացված եմ ու շնորհակալ բոլորին ջերմ խոսքերի համար: Հ.Գ. Լամպսի ասածի վերաբերյալ տեղյակ եմ պահում, որ միակ մոդերատորը, որի մուտքը ֆորում արգելվել է, եղել է Սաթենիկը: Եվ միակ մոդերատորը, որը մոդերատորի մուտք է արգելել ֆորում՝ եղել է տխրահռչակ Նիկոլայը: ՈՒրիշ այդպիսի մեկ այլ նախադեպ այս ֆորումի պատմության մեջ մինչև օրս չի գրանցվել: Եթե մեկ էլ կլսեք այդպիսի բան, ուրեմն իմացեք որ ձեզ խաբում են, ինձ էլ զրպարտում: Հ.Հ.Գ. Չեմ կարծում որ առաջվա պես հաճախ կլինեմ ֆորումում: Բայց ձեզ համար կտպեմ որոշ բաներ "Գրականությունում": Սրտանց ցանկանում եմ քիչ-քիչ հեռացնեք ձեզ բոլոր ֆորումներից, որովհետև արդեն համոզվեցի, որ մարդու համար բոլոր ֆորումներն էլ ... չարիքի պես մի բան են...
×
×
  • Create New...