Jump to content

rainbow

Forumjan
  • Posts

    81
  • Joined

  • Last visited

Everything posted by rainbow

  1. Կյանքի դժվարին քառուղիներում, որտեղ խաչվում են ճշմարտության եվ խափկանքի առանցքները, մարդը կարիք ունի ներդաշնակման.Ոմանց հաջողվում է բավարար ուժեղ լինել ՝հարցերի խառնաշփոթում չմոլորվելու համար, իսկ ոմանց էլ անհրաժեշտ է ձեռմեկնում.Նորաստեղծ «Ագապե» հոգեբանական կենտրոնը պատրաստ է օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց ով փնտրում է հոգեվոր հանգրվան եվ սեր.«Ագապե»-ն հին հունարենով թարկմանաբար նշանակում է « Սեր » իսկ սերը բոլոր կողպեքներին բանալին է եվ բոլոր հարցերի պատասխանը:Այստեղ աշխատում են 4 հիանալի մարդիկ , ովքեր կարող են օգնել բացելու անձի հոգեբանական Ձեր հանգույցները : Սիրով՝ 424771, (093) 429667 Զառա Բաբայան 278636, (091) 586682 Արա Արոյան (094) 117457 Ասպրամ Նժդեհյան/Ռուբեն Ջանիբեկյան
  2. [[Template core/front/statuses/statusContainer is throwing an error. This theme may be out of date. Run the support tool in the AdminCP to restore the default theme.]]
  3. Պատիվ ունեմ առաջարկելու նոր թեմա , ուր կներկայացվեն համահեղինակային աշխատանքներ ազատ ֆորմատով: Ձեզ եմ ներկայացնում նմանատիպ մի փորձ՝ ձեռնարկված իմ եվ Էդգար Կոստանդյանի կողմից, որտեղ համադրված է նրա արձակը եվ իմ չափածոն: Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան Հավերժ միասին (դրամա) Հասմիկ Սերը նամակ էր Երջանկության անհասցե հեռուներից, Լոկ թղթե մի նավակ էր, Բայց ալեծուփ խենթ ծովերից Սերը փրկեց ինձ, Եվ երազանքի միավանկն այս Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ. Ես գտա քեզ,դու գտար ինձ , Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի: Մի թող այն անվերնագիր, Ինձ հետ ծովի էջ»րը թերթիր Կաթիլ առ կաթիլ… Էդգար Դու ուզում ես ` գերի դառնամ քո կիսախավար երջանկությանը: Այդ միավանկ հեռվից եկած նամակը թող մնա քո հուշերի ձեղնահարկում ` իբրև հիշողություն : Գուցե գամ մի օր ու այնտեղ բարձրանանք : Կգտնենք նամակն այդ ու վրայից փոշին մաքրելով ` կայրենք : Ես սիրում եմ , երբ այրում են հին ու տխուր իմ հուշերը : Իսկ նամակդ խառնարանում այրվելիս քեզ չի հիշի : Եվ ինձ ` նույնպես : Երախտամոռ ու հոռետես դաժան նամակ : Հասմիկ Ախ, դուայնքանշատեսիմմեջ, Որինքսինձհաճախփշուրեմթվում, Չնչինբեկոր, նշույլ, առէջ , Եվ ինքսիմմեջ ,ասեսքոստվերում, նորեմարարվում : Լոկէջ, լոկէջեմեսքոխաժօրերում , Երջանկությանլոկթույլբախյուն, Եվոչթեսիրտ, Իսկդուիմմեջկապույտերկես, Կապույտերգես, Կապույտարյուն, Եվառանցքեզանսահմանըվերջ է ունենում
  4. Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե Երբ սիրում էի, Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ, Որ մայրամուտի մետաքսներում Դողում է դեռ: Ամպը գցում էր երազանքի կամրջակներ, Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին, Եվ ես թաքուն երազում էի, Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին, Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում Ես քեզ չեմ սիրում Հեռանում եմ ես՝ Սրտիս մեջ առած ամպը թախիծի, Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ, Սիրտս աղերսում է ՝մնա , էլ սիրի, Սակայն ամենուր աշուն է դեղին Ես հեռանում եմ ճիշտ ժամանակին, Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ, Թրթրռ ցնորքի, Հույզի թիթեռներ, Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր
×
×
  • Create New...