Jump to content

rainbow

Forumjan
  • Posts

    81
  • Joined

  • Last visited

Everything posted by rainbow

  1. Մի բեկվիր, սիր՝տ, Արդեն սխալվելու ժամանակ չկա, Ուժ տուր զարկերիդ՝ Հուսա, հավատա. Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված, Որ ձգվի էլի սերը ընդհատված: Երակներում իմ այրում չկա, պաղել է Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը, Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝ Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ... Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝ Մի անծանոթ թախիծ էր հեվում Բախման մեջ, Բայց ծովի ձայն կար՝ Ինչպես ծովի խեցում, Որը շշնջում էր՝ «Ես սիրում եմ քեզ»
  2. Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝ Դեպի քեզ է հոսում Վտակն անուրջիս, Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ, Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ, Երբ մեր մեջ սերը՝ Կիսավեր կամուրջ, Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք. Այդ ինչ արեվ կա ձյուներում քո ցուրտ , Որ ստիպում է ինձ բախտս անավարտ Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝ Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ...
  3. Քո ժպիտը ինձ Նվիրեց անբիծ Վանիլե հույզեր. Շնորհակալ եմ քեզ, Որ դու իմ կյանքում Միքիչ ուշացել էս , Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել . Իմ լռության մեջ՝ Շշուկներով քո ոսկեթել Ասեղնագործվել ես՝ Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ...
  4. Ձյուն է՝ Շշուկով խոսող բանաստեղծություն, Ճերմակ թախծություն, Որն իր հետ բերում է Խոստովանելու տաք մի ցանկություն: Ես՝իմ հորինած հեռուներում մոլոր, Նորից փնտրում եմ հույսի բեկորներ, Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր, Ու քար լռությունը լույսով մկրտեմ: Բայց ցավ մի կոպիտ՝ Արցունքացած կախված կոպից՝ Համոզում է, որ ձյունն անզոր է, Որ ձյունը նաեվ նաիվ է խիստ: Ու ես թափառում եմ իմ մեջ՝ Մինչ այգագալը նոր՝ Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս Փաթիլներ խառնելով՝ Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան, Ու ցիրուցան, արցակ կրծքով՝ Տրվում եմ ես քնքշությանը ձյան… Ձյունե վարդեր,փաթիլե երջանկություն, Կուսական երկինք ու ճանապարհ Իմ շեմքից կանչում են ինձ հեռու Հմայքները ձյունափայլ: Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ Իմ թախծությունը, Ձյունն ինձ համոզել է՝ Բախտություն դեռ կա՝ Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը՝ Մի օր չափելու է այս անվերջությունը, Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա:
  5. ես ինկատի ունեի երկը, այսինքն սիրահարված լինել բանաստեղծությանը
  6. Դու ուրիշ ես , պաշտում եմ քո արվեստը
  7. Սիրով ես հունցել իմ կավը աստված՛, Ու տխրությունով անչափ, անասելի, Ես իմ գոյությամբ ՝հար սիրահարված, Եվ միշտ թախծոտ եմ ՝ Դա է դերը իմ: Որքան էլ ավեր՝ Վանքում իմ սրտի միշտ ժամերգություն է, Դու իմ արյանը լույս էս հավելել՝ Լույս, որն ապրեցնում է: Չափն անկումներիս ինձ վաղուց մեկ է ՝ Հորանջում է մութը քո լույսի դիմաց, Ինձ արարելիս շուրթերին քո երկ էր՝ Ահա թե ինչու եմ երկին սիրահարված...
  8. Ծովի գիշեր կա քո աչքերի մեջ, Անթարկման, անսուտ նախաստեղծություն, Լուսնի թաքուն արահետներ՝ Իսկ ես քո առաջ լոկ կավ եվ արյուն : Ծավի հույզեր, լույսի խորհուրդ ու դող Խնդրում եմ թող, որ մետ լինեմ այս հրաշքին, Քո արեվից ինձ նվիրիր մի պատառ շող Որ քո ծովում ես գտնեմ իմ հաելին:
  9. Ծովն այսօր խաղաղ էր Այնքան մաքուր ու սուրբ՝ Ասես չէր հեղել երբեվե անեծք, Ջինջ էր ծովն այսօր իբրեվ արտասուք Ու տխուր էր ծովը ՝ինչպես արցունքներ: Ծովի շուրթերից մի բարի համբույր ՝ Տաք մի ալիքով քո բույրն ինձ բերեց Ու ծովի լազուր աղոթքում թաքուն Բախտը քո սրտի զարկն ինձ թարկմանեց: Ինձ ոչինչ կյանքում պետք չէ էլ երբեվ՝ Սրտիդ զարկերն ինձ սեր են խոստացել...
  10. Երակներիս մեջ խայտում է անկարգ Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝ Բայց թվում է թե չեմ զորի հաստատ Կոչել այն սիրերգ՝ Քանի զատում է մեզ մի տիեզերք : Եվ ինձ մնում է երազել միայն, Ու հույզի կավը ափում շաղախել, Քեզ լուռ հորինել և սքանչանալ: Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել , Եվ որ աչքերիդ երկը անավարտ Քո աչքերում է ինձ մնում փնտրել
  11. Տաք ծփանքով ինձ նվաճում է գինին քո շուրթերի՝ Խոստանալով խոհ ,արեվ ու մեղեդի. Քո աչքերի կապույտ կանչից, կապույտ խայծից՝ Հեղեղվում է արյունը իմ Ու մի վայրի մոգությամբ, Հեզությամբ, ըմբոստությամբ՝ Խոստովանում եմ քեզ ես սերը իմ: Թաքուն մթություն, Արյան մոլի ծարավ՝ Քո պատճառով ոտանավորն այս բանաստողծություն դարձավ...
  12. Բռնիր ձյան ձեռքը, Սանրիր ձյունե վարսերը թաց Ու կզգաս դու արյան այգաբաց: Վաղանցիկ, թափանցիկ Պատրանք է Կյանքը՝ Մի քանդիր քո մեջ արեվի վանքը: Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս Հուշերի այրոցը, հույզերի բանտը: Խաժ օրերի երթում արագ Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ. Ու արեվոտ աղոթքի հետ Դու նույնացիր ճերմակ ձյան հետ . Բռնիր ձյան ձեռքը , Հիմա դա քեզ պետք է...
  13. Այո եղանակից էր , բնությունը մեկմեկ հասկանում է ինձ Զգացմունքների անձրեվ էր Ու հիմա էլի երաշտ, Զուր ես հավաքում լուսնի փշուրները՝ Մեր աչքերում մենք այդպեդ էլ Չգտանք իրար : Բայց թավշե ցավն այս Արժանի է ներումի, Զուր մի խաչիր քեզ հավատի համար՝ Պարզապես չեղավ. Տագնապը արյան սիրո բախման հետ էլ մի շփոթի՝ Սերը հպվելու է քեզ ուշ թե վաղ...
  14. Երակներիս միջով հոսեց , քո աչքերի թաղծությունը Ու իմը դարձավ,ու ինձ ավիրեց, Դու փոխեցիր կենսագրությունս, Բայց ես ուրախ եմ, որ ժտիտս քեզ սփոփեց: Ձայնով շանթեց լռությունդ Ու լցվեցին երազներդ ամայի. Ինձ ասացիր ուր էր , ուր էիր մինջեվ հիմա Բայց ես արդեն էլ չկայի… Միջով մառախուղի սավառնում է սերը, Ես զգում եմ նրան , բայց չեմ կարող հասնել, Թե քիչ վարդոտ լիներ սառցե շուրթերը՝ Թե համբույրից ձմռան սիրտս չսառչեր՝ Մինչեվ հեռուները հեռուների կգնաի Միայն թե քեզ հասնեի ՝ սեր….
  15. Շներհակալ եմ Հետո ճիշտ նկատեցիր՝ ինձ համար սերը ավելի հաճախ փիլիսոփայություն է...
  16. Ես դեռ ապրում եմ քո նվիրած մենության մեջ՝ Մենության մեջ՝ լի լռությամբ ծովերից ծով, Բայց բույլ գարուն կա ,խոստում կա այս ամենի մեջ Ու խինդ ու սեր է սպասումի ամեն վայրկյանը նոր: Իմ ու իմ միջեվ մենությունը շղարշներ է կախել փշոտ, Բայց ես կհամբերեմ, Նուրբ կհամբուրեմ մատներդ ձյունոտ եթերից եթեր՝ Միյան թե երբեվ Ձուլվեն իրարու մենության ծովերը մեր… Քո շուրջն են անվերջ պտտվում էլի Ուղեծրերն անթիվ իմ երազների Ու միշտ գալիս են հատվում նույն տեղում՝ Բայց այդ հատումն էլ օրենքներ չունի, Քո մասին մտքերն ինձ թեվեր են տալիս՝ Ինձ դարձնելով երջանկությանը մտերիմ:
  17. Շնորհակալ եմ շատ շատ շատ...
  18. Պատուհանից այնկողմ ՝ իրականությունը այլ էր. ես դա վաղուց գիտեի, սակայն իմ սահմանների մեջ ես ավելի անսահման էի ՝քան երկնքում ճախրող աղավնիները :Ես ինձ ուրիշ, բայց ուժեղ էի զգում, ես կարծում էի ,թե երջանկության իմ պատառիկը ունեմ, արեվի իմ ճառագայթը ունեմ ու օտար չեմ ապակուց այնկողմ ապրող իրականությանը՝ Բայց Ծով աչքերի մեջ անհուն՝ Գինու տեղ դառը արյուն. Ես հավատում էի, որ իմաստության ճանապարհը խաղաղույան մեջ է , սակայն հենց միտքս դիպավ ապակու ծովին՝ իրականության վայրի ալիքները ինձ պատերազմ հայտարարեցին: Ինձ ափ էի կարծում՝ Ծարավ այլաց քնքշանքին, …………Բայց ապտակ դարձավ երազանք իմ Ես ետ քաշվեցի խխունջի նման դեպի իմ կաղապարը ու փորձեցի հաշտվել,որ օտար եմ . Հանձնվեցի……… Ինձ հալեցրեց արճիճի պես վայրագ տոթն իրականի Սթափվիր ,աղջնակ՛ Դու ուրիշ ես, դու խախտել ես ուրվագիձը ժամանակի, Ապրիր ուրեմն քո ապակու պատվանդանում: Թող այդպես լինի :Հիմա ես մենակ եմ ,ու բանտ է ծաղկամանը այս. պիտի հաշտվել , որ ես պարզապես վայրի մի վարդ եմ ՝,«Ով» երազում է անհույս մի օր մարդանալ:
  19. Մենությունը պարզապես ՝ չապրելու սովորություն է, Երջանկության անսպառ հետաձգում, Հույսի մերկություն է, հասկանում ե՞ս, Ու խավարում: Ամեն անգամ սպասումը ինձ համոզում է, Որ թախիծն իմ իջնելու է կյանքի հաջորդ կայարանում, Բայց խաբում է , հասկանում ե՞ս, Այն ինձ չի արձակելու.....
  20. Իմ թարթիչներից գիշեր է հոսում՝ Իբրեվ Վարագույր ՝ Կանաչ աչքերն իվար Բայց ես քեզ համար Աղոթում եմ լուռ, Որ գիշերդ սահի խաղաղ , Ու խավարը վարար վարար ՝ Դեպի լույսի ծովը հոսի. Իմ Աղոթքը տագնապներդ թող ակոսի Ես քեզ սեր եմ ուղղարկում՝ Երազների կանչը լսի, Երազանքի դռները բաց, Ես քեզ հետ եմ մինչ ի լուսաբաց
  21. Վեր առ բառի շղարշը՝ Սեր, Ներշնչիր կյանքի նոր շնչառությունը. Աշուն է՝ Ինձ շնորհիր բանաստեղծել՝ Սա պոետի երջանկությունն է...
×
×
  • Create New...