-
Posts
81 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by rainbow
-
Ուժ տուր ինձ աստված՝ Ցավն այս երկ դարձնել՝ Ես երբեք, երբեք չեմ տրտմել այսչափ, Բայց այսօր թախիծն իմ ծփանքով անկարգ՝ Հուներն հույզերիս իրար է խառնել, Ինձ դող տուր աստված՝ Թող թաղծի հիմքերը մի պահ սասանել: Նա ընդմիշտ գնաց, Չուզեց իմ սրտի էջերը թերթել, Ասաց«բարով մնաս, Ինձ հանուն իզուր ես հոգիդ չարքին գրավ դրել» Շոյիր հոգուս ծովը, Մեղմիր թախիծս կանաչը, Ասա, որ նա լոկ անցվոր էր, Որ իմը չէր, նա չէր. Ամեն ինչ պատիր էր, Ուրեմն թափվի թող այսօր սիրո իմ «Ծիր կաթինը» Եվ տառապանքը իմ դառնա բառախաղ: Ուժ տուր ինձ աստված, Հույսի դափնիներ, Որ շուրթերս չզորեն հանկարծ նրան անիծել Դատապարտված եմ սեր երգել բարի, Որ քո մեջ ծագած արեգակը չմարի, Որ միշտ հավատաս, Թե զգացմունք այս անվերջ է, Որ ամեն օր դու սիրո համար նոր էջ ես: Բայց ասես անեծք կա սրտին պոետի՝ Ես միշտ չհասկացված եմ Պարզապես կարդում ես դու երկերը իմ, Զարմանում ես ,թե որքան բարդ են Իմ մեջ բնակվող բանաստեղծն ու մարդը, Ու չես նկատում հոգուս գաղտնիքն ամենամերկ. Իմ մեջ փոքրիկ մի աստված կա, Իսկ քո հոգում արյուն եվ մեղք:Սիրահարվել էի... Ու փրփուր էր խմում հույզն իմ ծովերից, Ճերմակ ճայ էի, Որն ասես ծագել էի նոր հորիզոնից : Ամենից առաջ դեռ Հասմիկ չեի, Հետո Հասմիկացա, Երբ զգացի, հավատացի ու հասկացա, Որ սրտիս խեցում մարգարիտ ես թաքցրել, Ինձ ցնորքի մետաքսներ ես հագցրել Ու նույնիսկ չես էլ հարցրել Ուզում եմ արդյոք՞ քեզ հետ լուսացնել: Սիրահարվել էի...
-
Շատ գեղեցիկ է ասված,շատ սրտաբուխ ու անկեղծ.......
-
Քեզ փնտրելիս ՝ Փակ գտա բոլոր դռները սիրո Եվ ծնկեցի վհատ հուսո պատուհանին. Լույս կար , Երջանկության բույր կար բարի Բայց բաժանում էր ապակին. Զուր տրվեցի խաբկանքներին, Ու դու հիմա ինձ ապտակում ես՝ Իմ սիրո դեմ նետելով մի հարց՝ «Ինչու ես նեղացա՞ծ» ................ Ես հագա անձրեվը քո սփոփանքների, Որ մարեն թաղծի իմ հրդեհները. Ինձ շշնջացիր՝ «Մի ՛լար, քեզ համար դեռ նոր է սկսվում ամենը. Իվերջո արեվդ մտացածին էր»: Շնորհակալ եմ սեր, Որ հուշեցին ինձ սրտիս տեղը… .................... Ծարավեց սիրտս կաթիլներում ծովի Եվ հորինվեցին հույզի նավակներ, Անհույս խափկանքներ ծավի ծավի, Որոնք թվում է, թե նոր կյանքի վարակ են: Բայց մեզ բաժանող հեռուները հին Սիրո կապույտին դեռեվս անպարտ են՝ Ներիր սիրո վերջին ակորդը իմ, Ես հուսահատ եմ… .......................... Այգաբացին շուրթերդ մեղմ շշնջացին՝ «Սեր արթնացիր՛, Դու օրհնյալ ես…» Երջանկության կապույտում ինձ փաթաթվեցիր, Ինձ ասացիր՝ «Դու իմ աստվածն ես» Այգաբացին բացում եմ քեզ Գաղտնիքներից իմ ամենանորը՝ «Առանց քեզ ապրել անկարող եմ» ..................... Ինձ ափիդ մեջ առ սեր՝ Քեզնից առաջ ես որբ էի, Քեզնից հետո կվորդեգրվեմ տառապանքներին, Իմ երակներում տխրության տոթ է , Խորթ է Առանք քո քամիների
-
Սիրտս պատռում է Մի անհանգիստ բախյուն` Այն ունի անուն, Այն հույզերիս նավավարն էր՝ Առաջ , հիմա ու մի ողջ հավերժություն: Ապրում էր սիրտս, Բայց փոխվեց վերնագիրը իմ երազանքի Ու շուրթերս ծարավ Ըմպեցին անունդ իբրեվ գինի. Եվ տրվեցի խայծ քաղցրությանը, Հավատացի երջանկության անհունությանը Ու հեզ եղա հրդեհներին. Քեզնից առաջ ես անցյալ եի , Իսկ հիմա հավատում եմ ապագաին: Սիրո ափում՝ կյանքը չնչին՝ Իսկ դու աստվածն էս իմ…
-
Շնորհակալ եմ Ինձ համար էլ շատ կարեվոր է քո կարծիքը
-
Իմ լռության մեջ դողում էին Ակորդները քո երդման Ու սերը իբրեվ անձրեվի բանալի ՝ Փնտրում էր կողպեքն իմ ծարավի. Սիրո արեվ մի շռայլի ՝ Իզուր է Դու ջուր ես ես հաուր եմ
-
Ներկիր թախիծն իմ ծիրանագույն հույսով՝ Ես ուզում եմ շարունակվել, Քեզնից առաջ ես լոկ կայի, ես լոկ կայի՝ Հիմա ուզում եմ ապրել սովորել, Մինչ քեզ ՝անցյալս ցիրուցան, Մինչ քեզ թերի, գերի էի ես ճակատագրին, Բայց քո սիրով ես վեհացա, Վեր սլացա ԵՎ օրհնում եմ սերը սեր իմ : Ջահ էր ժպիտդ իմ մարած երազներում Ժպիտդ կանչ էր,աղոթք էր, խոստում, Դու եկար , որ թախծի հուներն իմ փոխես՝ Սիրում եմ, ես սիրում եմ քեզ……… Ներկիր թախիծն իմ հույզով ծիրանի Ուզում եմ քեզ հետ փնտրել Երջանկության կածանը իմ
-
Միշտ ցանկացել եմ ասել , որ շատ համարձակ ես գրում՝ նշանակում է մեկ քայլ առաջ ես , ուրախ եմ քեզ համար, դու հիանալի ես գրում
-
Սիրահարվել է արեվը՝ Զուլալվիր, Սրդիդ շուլալիր շողարձակվող սերը, Հույզի դեմ ճերմակ դրոշ ծածանիր՝ Փոթորիկն անցել է. Նիզակները սիրո այսօր նշանառու են ՝ Գեթ մեկ անգամ կյանքում սիրտդ բաց արա, Ախր քար չէս դու, Չէ, ու հավատում էս ՝սեր կա, սեր կա, սեր կա. Մի մերժիր գինին արշալույսների, Գարնան խոստումին միքիչ հավատա, Ժպտա ՝ ես քեզ սիրում եմ Դու իմ ամենից ամենա….
-
Իմ առաջ հոգիդ փակիր մերթ ընդ մերթ, Որ այն շքեզ պատկերացնեմ, Մերթ համոզվեմ ու կասկածեմ, Թե արեվներ կան քո մեջ Ինձ դեռ անբացահայտ, Ու դու դեռ իմ դեմ նոր պիտի բացվես, Պիտի սիրով լցնես հոգիս անհատակ. Վախենում եմ քեզ խենթի պես սիրահարվել, Բայց ախր արդենքեզ ես սիրում եմ ՝ Ինձ մի արգելիր մեկ մեկ երազել ՝ Սերն իմ արդարացումն է.... __________________ http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
Նաիր աչքերիս, Սուզվիր հույզերի հատակը հեռու՝ Այսօր ուզում եմ քեզ պատմել երազներս. Տարփանքին սիրո վերջ չի լինելու՝ Քո անունով եմ կոչել բոլոր արշալույսներս... Ուզում եմ, որ զգաս համբույրը լույսի, Եվ ընդունես երջանկության «բարեվը»՝ «Մենակը » քո վերափոխես «երկուսի» Եվ իմ աչքերում արձակես երազանքիդ աղավնիները: Նաիր աչքերիս, Տես ՝ որքան է փոխել ինձ սերը, Սերը ջնջել է ինձ ծվատող ,անվերջ հատող վերջակետերը, Ու նոր երազով է կյանքս էջադրում, Մի նոր երանգով է երիզում բոլոր այն կամուրջները, Որոնք միշտ դեպի քո սիրտն են բերում: http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
Հույզերից այնկողմ, Հուշերից անդին՝ Օրը անսեր է, անստվեր է,թերի Միթե՞ դու էլ հաշտվել էս նրան, որ Չի ներում կյանքը ռոմանտիկներին. Նաիր, ախ նաիր Օդում փաթիլվող աղավնիներին՝ Ախր սա է սերը, Իսկ դու ծաղրում ես մեր հին բարի հուշերը, Բայց հույզերից այնկողմ, Հուշերից անդին միայն անդունդներ են ՝ Որոնք պարտվում են լոք Ռոմանտիկներին http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
Ախ, դուայնքանշատեսիմմեջ, Որինքսինձհաճախփշուրեմթվում, Չնչինբեկոր, նշույլ, առէջ , Եվ ինքսիմմեջ ,ասեսքոստվերում, նորեմարարվում : Լոկէջ, լոկէջեմեսքոխաժօրերում , Երջանկությանլոկթույլբախյուն, Եվոչթեսիրտ, Իսկդուիմմեջկապույտերկես, Կապույտերգես, Կապույտարյուն, Եվառանցքեզանսահմանըվերջ է ունենում http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
Թե բախտը մեզ ների ՝ Ծովը խաղաղ լինի ու թե Սերը լինի ծով՝ Ես չեմ ափսոսա, որ Սիրո փոքրիկ իմ առագաստով Քո հեռուն հասա. Միայն ասա, որ չի հատուցվի սերն այս թախիծով Այլ հույզեր կտա հազար հազար. Ես չեմ վախենում ուղին այս անցնել քեզ հետ երկուսով Միայն թե բախտը ների մեզ ու ծովը լինի խաղաղ...__________________ http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
Անձրեվի միջով Անձրեվի հունով Մեղմ հոսում է իմ սերը Դու գտիր ինձ թարմ իմ բույրով Ու համբույրով ցրի ամպերը, Ափիս մեջ դիր քո հորինած արեգակը Ու ես իմ սիրտը կնվիրեմ քեզ, Հյուսիր ինձ հետ երազանքի ծիածանը՝ Այնպես եմ ուզում սիրել, սիրել քեզ... Սերը հաշտվում է ինձ հետ՝ Ես զգում եմ Նրա ջերմ շրշյունը իմ շուրթերին. Այս անձրեվին, այս անձրեվին Հպվում է սերը հոգուս վարագույրներին Եվ բացում է կյանքս արեվի դեմ, Ալիք դարձած խփվում է խենթ համառության իմ ժայռերին Եվ հուշում է ինձ այն ինչ ես վաղուց գիտեմ՝ Առանց սիրո իզուր է ապրած ամեն վայրկյանը իմ Առանց սիրո ես կիսատ եմ....__________________ http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
Մի կաթիլ կրակ՝ Տես այրվում է ծովը ձեռքիս ափերում՝ Հոգու փոքրիկ ողբերգություն է՝ Խանդում եմ Ես խանդում եմ քեզ Եվ ինձ չեմ ներում: Մի կաթիլ թախիծ ՝ Եվ սերն ավարտվում է, Ու չենք կարող փրկել ոչինչ Խանդն ինձ ներսում իմ ավիրում է, Ուրեմն հենց սկզբից էր ամեն ինչ անճիշտ... Իմ տխրությունը՝ թվում էր ձյուն է Ու ես հավատում էի արեվի ուժին. Չեղավ... Ոչինչ էլ չեղավ՝ տեսնում ես՝ Իմ կյանքում ցավը փոխում է լոկ անունը հին. Քեզ համար գիտեմ տոն է գարունը, Ինձ համար՝ թաղծի դիմակահանդես, Կյանքի ծափի մեջ իմ դերը անդորր է Ու ես անզոր եմ , Քմայքներին բախտի՝ հար հեզ: Իմ տխրությունը Կարծում էի հին է, միքիչ անհիմն է Ու ինձնից կհոգնի մի օր, Բայց ախր այն նույնքան իմն է Որքան որ իմ իսկ ձեռագիրը, ինքնագիրմ իմ Ու երազներ իմ կամակոր... http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049
-
[Կարոտը հուշում է մի քաղցր թախիծ, Որ վաղուց , վաղուց ես չէի զգացել, ԵՎ երազանքի օդեղեն հեռվից ՝ Ինձ բերում է կարոտը հուշի ծվեններ՝ Անուշ մի հայացք, արեվոտ աչքեր, Որ առաջ այնքան հեռու եին թվում Ու թվում էր թէ երբեք, էլ երբեք չեն կրկնվելու. Կարոտն ինձ հուշում է մոռցված մի երգ, Որ քո ջութակն էր նվագել մի օր. Անցել ես ,չկաս , բայց հուշի կանոններով Ամեն գարնան հետ ինձ հյուր ես գալիս Իբրեվ կարոտի ամպ՝ Իմ թաղծոտ երկինքներին բերելով նոր ներշնչանք. Ու կարոտի հունը գիտի ուր կտանի միտքը իմ . Ու թե պիտի այն ինձ կոտրի՝ Թող, որ լինի, թող որ լինի Ախ ես այնքն վաղուց այսպես երջանիկ չէի...
-
Հիանալի էր ....... դու շատ նուրբ ճաշակ ունես, կարողանում ես կռել բառը, նրանից թերծել անզուգական ու նուրբ երեվույթ, գրելը քո առաքելությունն է, մնա նրան անդավաճան. Սիրով՝ Հասմիկ
-
Երեկո էր... Մատնվեցի սիրաբույրին, Հագա ամպե կոշիկներ, Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝ Իմ դատավճիռն է ընդունում ցավով. Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝ Սերն ամուր չէր արմատներով... Ես տեսա հրեշտակներ, Ամպեր, ամպեր... Սահող, հոսող ամպեր տեսա սիրուն, Ու ամպի պես թեվ ու թեթեվ՝ Ես ճախրեցի քո աչքերում. Եվ մատնեցին ինձ ցնորքներս՝ Ինձ մատնեցին դեգերման Ու արդ ես էլ ամպ եմ, ամպ եմ՝ Առանց կղզի ու հանգրվան, Առանց ներկա ու անցյալի, Բայց ես տեսա հրեշտակներ, Ախ, ես տեսա հրեշտակներ՝ Սիրտս բախել չի դադարի,ինչ էլ լինի... Փոթորկից հետո Խաղաղվել է սիրտս Ու իմ ներսում պաղել է թեժը խենթության, Սերը անցել է, ավարտվել է սերը, Սերը դարձել է մի անանց կածան. Բայց միեվնույն է ծիածան էր սերը, ԵՎ սիրուն հանուն քաղցր է անգամ տառապելը, Փոթորկից հետո խաղաղ եմ ծովերը
-
Հասմիկ Սարիբեկյան եվ Նարեկ Կտոյանց « Մեր սերը»
-
Այսաօվա պես պարզ հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ տեսա քեզ: Ասում են կյանքում ոչինչ պատահական չի լինում. չգիտեմ աստղերն են դա որոշում, թե ինչ-որ մի տեղ այդպես է գրված, ոչինչ պատահական չէր: Ու այս պատահական կյանքի խաչմերուկում, շատ պատահական հանդիպեցի քեզ: Գիտեմ դժվար է, բարդ է, բայց էլ ինչ սեր առանց դժվարությունների… Սեր, սա էլ պատահական չէր: Ու հիմա նոր եմ հասկանում` ինչ ասել է իսկական սեր, սիրել, ցավել… Չգիտեմ թե ով մի ժամանակ ասել է, թե արգելված սերը քնղցր է ամենից, հավատա, որ, երբ զգում ես այս խոսքերը սիրով վարակված հոգուդ վրա, ակամա ասում ես, որ իմ սերը դառն է, դառն է աշ-խարհից: Ասում եմ ու սկսում երազել քեզ, եդեմային բույրդ, սիրող աչքերդ, ներող հայացքդ. հոգիս վայելքից մարում է, քեզ այսպես ունենալուց ու չունենալուց խեն-թանում եմ, արցունքներս գլորվում են դեպի հոգուս խորքերը, լալիս եմ ու ժպտում, ժպտու ու սկսում փնտրել քեզ, սիրել քեզ, սիրել, սիրել քեզ… Քո աչքերի ծովերում կապույտ՝ Նավաբեկություն է Օ, ինչ խենթություն է՝ Սեր այս ավազե ապարանք, Գունախաղ, խաբկանք, Բայց ես քեզ սիրում եմ. Ախ, ինչ է սա Ճակատագրի քամահրանք, Այս ինչ անմիտ սահմանում է Միթե սերը ունի հասակ՝ Եվ քեզ սիրում եմ, և ամաչում եմ Այո, դե իհարկե, մարդիկ իրենց կյանքը ապրում են սահմանումների մեջ, փակագծերի ներսում…Սակայն քեզ սահմանումով սիրել անհնար է, սահմանումները ժխտվել են դեռ վերևում, միայն թե այդ սահմանումների մեջ ոչինչ անհնար չկա, կամ ես, կաս դու ու կա մեր սերը, աշխարհում ոչինչ անհնար չկա: Աշունս հուշում է` պտուղներս քաղցրացել են: Միայն թե հավաքելուց վախենում ես ու փախչում: Իմ ամբողջ էությնը ամեն վայրկյան փնտրում է քեզ, կյանքս բույրիցդ սնունդ է տենչում , իսկ դու քո ան-ցած գարուններն ես փնտրում: Արի սկսենք նորից.կամ ես, կաս դու ու հաստատ գիտեմ, որ կա սերդ, սակայն նորից գարնան որոնումների մեջ ես: Ու այսքանով մեկ ես ապրում եմ քո աշնանը, քեզ հետ, քո կյանքում: Գարունս դառել է աշուն, կյանքս տվել եմ քեզ: Էլ ու՞մ ես փնտրում երազներիդ պոկված էջերում, անցած գարնան կրակներդ իմ աշունում են ապրում, այնտեղ են սկսվում անուրջներդ ու հանգրվանում հոգուս մեջ, ես էլ ամբողջ հոգով փայփայում եմ նրանց, ու սպասում քեզ, իսկ դու դեռ փնտրում ես ու մի քիչ հավատում, որ անցած գարունդ գալու է, բայց չգիտես, որ անցածդ գարունը քո աղջկական հույսերն ու պատրանքները քեզնից ակամա զիջել է աշնանս, ու անցած ճամփադ երկրորդ անգամ քեզ այնտեղ չի տանի, ուր էլ գնաս, որտեղ էլ փնտրես գիտեմ, որ վերջին հանգրվանդ գրկիս մեջ է լինելու, քանի որ այնտեղ դեռ քեզ են սպասում ապրածդ գարնան չապրած երազները: Երազանքը իմ դեռ մեղմ ճրագվում է Ծովագույն աչքերիդ հանուն, Քեզ սիրելն ինձ արգելվում է՝ Զուր է ՝ Մեզ բաժանում է միքանի գարուն, Բայց միթե մենք մեղավոր ենք , Որ անժամանակ հանդիպեցինք Ես քեզ սիրում եմ եվ աղաչում եմ Ներիր ինձ սեր իմ Լուռ լսում էի խոսքերդ ու փորձում հասկանալ, թե ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞վ էր մեղա-վոր, թո’ղ մնայի պատրանքներիս մեջ, թո’ղ հավատայի, որ դա էր սերը, բայց կյանքս ինձ շատ էր սիրում ու այնքան, շատ որ ճաշակել տվեց իսկական սիրո եդեմային համը… Չգիտեմ ինչ անեմ, ուր փախչեմ, արյունս եռում է երակներումս թեկուզ լուսին, աշխարհի ծայրը, ուր որ կուզես պատրաստ եմ քեզ տանել, միայն թե միայն իմը լինես, բայց այս սիրահար եռանդս մի ակնթարթում փոշիանում է, երբ այդ աստվածային աչքերիդ մեջ տեսնում եմ անզորության թախիծ, ախր, գրողը տանի, թախիծդ էլ է անասելի պայծառ, ու աչքերիդ կրակը ասում է, որ ամեն ինչ անիմաստ է… Դե արի ու այս կյանքին դիմացի… Ասում ես անիմաստ է, աննպատակ, անհնար ու անէական, ասում ես, ժպտում ու հայացքդ թաքցնում: Գիտեմ, որ այդ ժպիտիդ տակ անկարողության արցունքներդ ես քողարկում, փորձում ինձնից թաքցնել ու չգիտես, որ ամեն անգամ քեզնից բաժանվելիս հոգիս ալեկոծվում է մի նուրբ փոթորկով, սերս արցունք դարձած խեղդում է կոկորդս, սկսում եմ քեզ երազել ու, ու մի՞թե այս անիծված աշխարհում չկա իմ ու քո վայրը: Գիտեմ` ասելու ես անիմաստ է, բայց հենց սկում եմ հակառակը, պնդել բանականությունդ տեղի է տալիս, ու սկսում ես սիրահար ժպտալ: Սերդ կա, գոնե գիտեմ, որ սիրում ես, բայց դե համոզված եմ, որ արդեն որերորդ անգամ պիտի ասես թե ինչ որ կա անիմաստ է, անհնար ու օդեղեն: Մեր սերը ամպե ապարանքներ է Առանց անցյալ ու գալիք, Ես հասկացել եմ , ես հաշտվել եմ , Հագել եմ հույզի զսպաշապիկ, Որ մեզ չքարկոծեն, Ասես բախտն ինձ անիծել է՝ Քեզ սիրում եմ , Բայց պիտի քեզ արձակեմ Մենք չենք կարող փոխել ոչինչ՝ Մեզ բաժանող գարունները մեզնից զորեղ են: Խոնարհվել են Երազներն իմ աշխարհի դեմ խոնարհվել են՝ Անհնար է ամեն ինչ, Սերը, մեր սերը , ախ,աղետ է, անգութ դահիճ, Եվ դու գիտես , եվ ես գիտեմ, Որ բարքերում ամենաճիշտ՝ Մեր սերը թույլ թիթեռ է, Այն պարտվել է՝ Ներիր ինձ Ասում ու չես հավատում, հայացքդ ես փախցնում, որ չտեսնես սառած դեմքս: Կյանքդ, կենցաղդ ու աշխարհդ թույլ չեն` տալիս բարձր թռչես… Կյանքիս գնով էլ քեզ վեր կհանեմ այս ճխճիմ իրականությունից, երբեք, լսում ես, երբեք չեմ հանդուրժի, որ հանձնվես, որ սերս մոռանաս, ինքդ քեզ խաբես: Գարունը միայն ընտրյալներին է երկրորդ անգամ այցելում: Հասկացիր, որ դու սիրելու համար ես ստեղծված, սերդ հոգոդ պես մեծ է, այն չի կարող մեռնել , ներիր բոլրին, չէ որ էս անիրավ, բայց հրաշք այշխարին լուսատու է պետք` արևը սիրուցդ այրվում է, աստղերը` քնքշանքիցդ հալ-վում ու մնում ես մեն մենակ լուսավորելու կյանքս, գարունս, ինձ… Անդադար քեզ եմ երազում` աչքերիդ կրակը, հրաշք դեմքդ, նուրբ շուրթերդ, սիրող ձայնդ ու բույրդ…բույրբ…ա~խ, բույրդ… Էությունդ դրախտն է, դու այդ դրախտի լուսինը ու այդ սիրավառ դրախտդ այնքան հեռու, այնքան հեռու, այնքան մոտիկ է թվում, չէ բույրիցդ խենթացել եմ… Գիտեմ, գիտեմ ես առանց քեզ կկործանվեմ, Ես առանց քեզ լուռ կմարեմ Ու կդառնամ կիսալուսին, Ձեռքդ մեկնիր ինձ իմ ընկեր, Թույլ տուր բեկվեմ,անհոգ թեքվեմ Ամուր ուսիդ, Ինձ հետ խոսիր,ինձ համոզիր՝ Չկա ոչինչ անհնար, Թեկուզ քանի գարուն հեռու՝ Ծնվել ենք մեք իրար համար… Ինչքան էլ ասեմ` քիչ է: Քեզ այս կերպով ունենալուց արդեն խեղդվում եմ: Օդս, ջուրս, կյանքս չի բավականացնում: Դու չկաս… Էդ լարված հանդիպումներից չեմ հագենում, միայն մի քանի րոպե, որտեղ էլի լիովին իմը չես: Մի ամբողջ հավերժություն սպա-սում եմ էդ երանելի պահին, ու մի վայրկյան աշխարհս անասելի լուսվորվում է, կորց-նում եմ գիտակցությունս, ու ուշքի գալիս անիծված «հաջողություն» բառիցդ: Բացում եմ աչքերս ու տեսնում, որ քայլերդ քեզ տանում են, քեզնից մենակ բույրդ է մնում, որը պիտի հոգուս ամենախորը անկյունում պահեմ մինչև մյուս հանդիպում ու ուղեղումս անդադար թնդում է քո սպանող «հաջողություն»-ը: Չե, ես աշխարհը մերը չի: Ամեն անգամ քեզ տենչալիս սիրտս պայթում է տեղից, աչքիս չի երևում ոչ մի նյութեղեն ավոլորդություն, միայն լույս կերպարդ, անուշ բույրդ ու … շուրթերդ եմ ուզում: Ու ամեն անգամ ավելի ու ավելի ուժգին, սիրտս քեզ է տենչում, քեզնով ապրել եմ ուզում, քեզ ամուր կրծքիս սեղմել եմ ուզում… Ու, երբ քնքուշ ձեռքովդ դիպչում ես ձեռքիս, տաք ժպտում ու ասում, որ լավ կլինի, վերերկ-րային թովչանքիցդ մի ծով հանգստություն է ծնվում, ու մի մոգական ուժով խառնվե-լով սիրուդ հետ` գալիս է դեպի սիրտս: Այդ պահին կարծես աշխարհի տերն եմ, ու չկա ոչինչ: Կամ միայն ես, դու ու մեր սերը… Դրախտդ անմահություն է բերում: Չէ առանց քեզ դրախտը գեհեն է, աշխարհը սառած, իսկ ես…Առանց քեզ ամեն ինչ… Խոսքերդ հիշեցի` «անիմաստ է»: Մեզ չեն ների, կնախատեն, Բայց ես գիտեմ, որ ահի դեմ չծնկեցի, Քեզ հետ ժայռից հավք կերտեցի, Ու հերքեցի մի քարացած, բիրտ սահմանում՝ Երբ սիրում են ՝ փոթորիկն էլ է խաղաղվում Պատուհանիցդ առկայծող ույսդ կամաց-կամաց մարում է, աչքերդ դանդաղ փակվում են. ես էլ պատուհանիդ տակ մնում եմ մենակ ու նորից քեզ երազում: Աշխարհի, որ ծայրում էլ լինես քայլերս ակամա բերելու են դեպի քեզ, որ իմ օդով ապրեմ, բույրդ զգամ ու խենթի պես քեզ գիրկս առնեմ, որ անունդ գոռամ երկնքից երկիր, որ սիրում եմ քեզ… Քեզնից այն կողմ էլ կյանք չկա, սերդ դառել է միակ կենսատուս: Բայց դու էլ անկախ քեզնից սիրուս կարոտն ես զգում: Մտածում ես որտեղից գիտեմ... Չէ, աչքերդ չեն ասել: Երբ ամեն անգամ ինձ տեսլիս ժպտում ես ու խորը շնչում, հանգստացած նայում ես աչքերիս ու անբուղջությամբ ինձ համար ապրում, հասկանում եմ… Այո, շունչդ է մատնել: Չէ որ գիտեմ սիրում ես… Ու հիմա հաստատ համոզված եմ` եկել է մեր ժամանակը: Շուտով փուխր էությունդ եռացող սիրուս դիմաց կընկրկի: Կփշրվես ջերմ գրկիս մեջ, կլուսավորես աշխարհը ու ողջ տիեզերական համաստեղությունը մերը կլինի… Չե որ սիրում եմ, շատ եմ սիրում քեզ… Ես պատրաստ եմ, ես ուզում եմ Քեզ հետ երազն իմ կիսել, Քեզ սիրելով՝ սեր իմ բարի, Ժամանակի քմայքները ՝համաձայն եմ անտեսել, Քեզ հետ հոսել,զարկվել ափին անհնարի Ու չզղջալ, ու չափսոսել մեզ բաժանող գարուններն անհնարին. Իմ սերը քեզ թող որ բերի անմարելի հրավառում՝ Չկա սահման ու սահմանում Ես քեզ սիրում եմ Սիրում եմ Սիրում
-
Էդգար Այդ մեկ անգամով ապացուցեցիր , որ դու բարի ես , հենց այնպես , ինչպես դու իմ պատմածների ենթատեքստերում : Եթե ուզում ես , ինձնից մի հարցրու , հավատա հորինածիդ , խաբվիր , գիտե?ս ` ինչ հաճելի է , երբ անուրջներդ խաբում են քեզ : Որքան էլ խաբվես , սիրելիս , թույլ չեմ տա , որ բեկոր դառնաս : Ես կթափվեմ թաց հատակին քո փոխարեն : Դու խինդ ես ուզում , իսկ ես մոխրացած մի հիշողություն : Դե , նույն բաներն են : Իմ այս մոխիրը հենց նույնն խինդն է քո , մի քիչ ծերացած : Խինդդ մոխրացող , երբ ինձ այցի գա , նրան ցույց կտամ մեր երջանկության լուսանկարը : Այն երջանկության , որ դարձավ վերհուշ : Ես հիշում եմ քեզ , ես սիրում եմ քեզ , դեռ գրկում եմ քեզ իմ չքնաղ հուշի վարսերի ներքո : Միասին ենք մենք , հավերժ միասին : Հասմիկ Հեռանում եմ ես՝ Սրտիս մեջ առած ամպը թախօծի : Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ, Սիրտս աղերսում է ՝«մնա ,էլ սիրի» Սակայնամենուր աշուն է դեղին Եվ հեռանում եմ ես ճիշտ ժամանակին, Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ, Արեվ եվ խավար Թրթիռ ցնորքի , Հույզի թիթեռներ, Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր : Թեեվ Հեռացման մեջ ուրախության փշրանքներ փնտրիր
-
Էդգար Մի էլ փորձիր : Շատ եմ խնդրում : Հանգցրու քո մոմերն արհեստական : Ես ուզում եմ դարձյալ հիշել մոռացումը քո ստվերի : Հա , նա այնքան լավ ընկեր է : Պատկերացրու , անհուն մի ծով , իսկ ես նստած ինչ – որ ափի ` քո վերադարձն եմ երազում : Հանուն ինչի? պիտի տանջվի քո պատկերը իմ գորշ ներսում : Չէ , թույլ չեմ տա : Խոստացել եմ հավերժությանն ու կարոտին , որ պատկերը քո էլ երբեք չի տառապի : Միշտ կժպտա երջանկացնող իր հին ձևով : Ես սիրում եմ քո պատկերը: Իսկ ծաղկաթերթը , որ մնաց երազներում անիրական , հիշում է քեզ , հաստատ գիտեմ : Քեզ հիշում ենք միայն ես ու երազանքի քո թերթիկը : Հասմիկ Այսպեսխենթորենսիրումենմեկին , Այսպեսսիրումենմիայնմեկանգամ Թույլտուրհավատալայսհորինվածքին, Նրանդառնալգերի, հեզլինելնրան: Ութեկուզխաբվել , Հատակինթափվելբեկորինման : Այսպեսսիրումենմիայնմեկանգամ :
-
Էդգար Կհեռանամ ես քո ներսից և կոնֆլիկտը սրտիդ ու բանականության կդադարի : Ես կդառնամ միայն տխուր , բայց նաև շատ զավեշտալի հիշողություն : Դու մի հիշիր երազներդ ու կեղծ դարձած իմ քնքշության րոպեները այն երջանիկ : Դրանք անցան , կորան անհետ , իսկ այսօր ես , իսկ այսօր դու , առանձնացած այս աշխարհից ` դուրս ենք հանում մեր հուշերը դեպի երկինք , դեպի թախիծ ու տրտմություն անհյուրընկալ Հասմիկ Անկարող եմ փակել դուռս քո առաջ , Անզոր եմ, անզոր եմ ես ինքս իմ դեմ , Եվ չգիտեմ Ինչի? հանուն քո անունը շշնջալիսª Շուրթերը իմ դեռ դողում են, Իմ շուրթերը դեռ կանչում են քեզ«սիրելիս» : Ինչպես ապրել , Երբ հուշերի անձրեվում հորդ Անձրեվանոցս բացելու չունեմ ուժեր