Jump to content

rainbow

Forumjan
  • Posts

    81
  • Joined

  • Last visited

Everything posted by rainbow

  1. Պատիվ ունեմ առաջարկելու նոր թեմա , ուր կներկայացվեն համահեղինակային աշխատանքներ ազատ ֆորմատով: Ձեզ եմ ներկայացնում նմանատիպ մի փորձ՝ ձեռնարկված իմ եվ Էդգար Կոստանդյանի կողմից, որտեղ համադրված է նրա արձակը եվ իմ չափածոն: Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան Հավերժ միասին (դրամա) Հասմիկ Սերը նամակ էր Երջանկության անհասցե հեռուներից, Լոկ թղթե մի նավակ էր, Բայց ալեծուփ խենթ ծովերից Սերը փրկեց ինձ, Եվ երազանքի միավանկն այս Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ. Ես գտա քեզ,դու գտար ինձ , Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի: Մի թող այն անվերնագիր, Ինձ հետ ծովի էջ»րը թերթիր Կաթիլ առ կաթիլ… Էդգար Դու ուզում ես ` գերի դառնամ քո կիսախավար երջանկությանը: Այդ միավանկ հեռվից եկած նամակը թող մնա քո հուշերի ձեղնահարկում ` իբրև հիշողություն : Գուցե գամ մի օր ու այնտեղ բարձրանանք : Կգտնենք նամակն այդ ու վրայից փոշին մաքրելով ` կայրենք : Ես սիրում եմ , երբ այրում են հին ու տխուր իմ հուշերը : Իսկ նամակդ խառնարանում այրվելիս քեզ չի հիշի : Եվ ինձ ` նույնպես : Երախտամոռ ու հոռետես դաժան նամակ : Հասմիկ Ախ, դուայնքանշատեսիմմեջ, Որինքսինձհաճախփշուրեմթվում, Չնչինբեկոր, նշույլ, առէջ , Եվ ինքսիմմեջ ,ասեսքոստվերում, նորեմարարվում : Լոկէջ, լոկէջեմեսքոխաժօրերում , Երջանկությանլոկթույլբախյուն, Եվոչթեսիրտ, Իսկդուիմմեջկապույտերկես, Կապույտերգես, Կապույտարյուն, Եվառանցքեզանսահմանըվերջ է ունենում
  2. Երբեվե… «Դու» երբեվե հպվել ես ամպերին բարի՝ Ուրեմն արի՝ Դու գիտես հոգու գաղտնաբառը Եվ Ես Թույլատրում եմ փոխել կյանքը իմ՝ Դարձրու ինձ թիթեռ. «Նա» կարոտի նետերն արձակել, Սիրտս կայծակել, Անձրեվ է հեղում՝ Չեմ կարող այլեվ այսպես ապրել՝ Անձրեվանոց դարձիր իմ հոգուն՝ Չէ որ դու ունես ամպի օրհնությունը
  3. Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե Երբ սիրում էի, Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ, Որ մայրամուտի մետաքսներում Դողում է դեռ: Ամպը գցում էր երազանքի կամրջակներ, Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին, Եվ ես թաքուն երազում էի, Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին, Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում Ես քեզ չեմ սիրում Երեկո էր... Մատնվեցի սիրաբույրին, Հագա ամպե կոշիկներ, Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝ Իմ դատավճիռն է ընդունում ցավով. Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝ Սերն ամուր չէր արմատներով
  4. Քո մեղմ,Քո մեղմ շնչառությունը՝Դողում է դեռ իմ շուրթերին,Ուր վրձնեցիր արեվի գույնը,Արեվի բույրըՍեր իմ , սեր իմ:Քո մեղմ,Քո մեղմ գարունը Փոթորկեց է իմ մեջ թաղծության հունըԵՎ հույզերիս բառարանում՝Ոսկով գրեց՝ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ….. Ինչու լինել,Ինչու իզուր շարունակվել,Երբ սիրո մեջ «Մենք»-ը վաղուց տողադարձվել՝«Ես» ու «Դու» է դարձել վհատ.Ինչպես լինել,Այսպես մոլոր ու անկրակ,Երբ բարեվը հրաժեշտի ստեր է հագել:Կորցրեցինք, կորցրեցինք իրար,Կործանեցինք շքեղ սիրո մի առասպել՝Հրաժարվում եմ Ես անկարող եմ ախ,Առանց քեզ շարունակվել….
  5. Թույլ թրթրռ կա ապսոսանքի , Որ դեռ դողում է օդում, Եվ իմ թաքուն աղոթանքում Դեռ քո անունն եմ տալիս, Ու անուրջը սեղմած կրծքիս՝ Դեռ պայքարում եմ իմ դեմ, Բայց դու գիտես եվ ես գիտեմ՝ Մենք չենք լինի միասին: Թույլ թրթիռ կա խայ խաբանքի, Որ դեռ շրշյում է ՝սիրում եմ, Սերը մի թերթիր, Սերը մի թարթիր ուրիշ աչքերում Մի փոխվիր, մի փոխիր սերը՝ Սերն աղերսում է շարունակություն. Իսկ ես վճռել եմ «Հավերժը» հատել ցուրտ մի «երբեքով» Ու սուր դանակով Կտրել երակները իմ երաղանքի: Ախ դու գիտես եվ ես գիտեմ՝ Միասին մենք չենք լինի Քո հեռացումով Ես ատեցի ազատությունը՝ Ինձ էլ թեվեր հարկավոր չեն ազատ ճախրանքին. Չգիտեմ որտեղ փնտրել հոգու արհոստանոցը, Ուր փշրված երազն իմ կնորոգվի: Քո հեռացումով Ինչ որ անանուն գույն է իջել իմ անուրջներին, Ու ծրարել է սիրտս անբեկելի թաղծությամբ Դարձիր Դու ինձ թողել ես կիսատ, Դու ինձ թողել ես կիսատ... Հավատում եմ ես մեր աչքերում ծվարած լույսին, Նրանց անսուտ անհունությանը, Ախ, սիրելիս այս սիրո համար շնորհակալ եմ գարնանը: Հավատում եմ ես , որ մեր աչքերի մութը կուշանա Ու երազանքի երկինքներում լուրթ Սերը կարձակի նոր մի օդանավ, Արեվ, գունախաղ... Հավատում եմ ես նոր առավոտին, Ու գիտեմ հաստատ՝ Քո աչքերի , խաժ աչքերի արշալույսը Սուտ չէ երեվի....
  6. Այսպես խենթորեն սիրում են մեկին, Այսպես սիրում են միայն մեկ անգամ Թույլ տուր հավատալ այս հորինվածքին, Թույլ տուր հեզ լինել նրան, Ու թեկուզ խափվել, հատակին թափվել բեկորի նման՝ Այսպես սիրում են միայն մեկ անգամ
  7. Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե Երբ սիրում էի, Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ, Որ մայրամուտի մետաքսներում Դողում է դեռ: Ամպը գցում էր երազանքի կամրջակներ, Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին, Եվ ես թաքուն երազում էի, Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին, Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում Ես քեզ չեմ սիրում Հեռանում եմ ես՝ Սրտիս մեջ առած ամպը թախիծի, Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ, Սիրտս աղերսում է ՝մնա , էլ սիրի, Սակայն ամենուր աշուն է դեղին Ես հեռանում եմ ճիշտ ժամանակին, Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ, Թրթրռ ցնորքի, Հույզի թիթեռներ, Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր
×
×
  • Create New...