Jump to content

Armenia

Hazarapet
  • Posts

    5,636
  • Joined

  • Last visited

Everything posted by Armenia

  1. Վաղը Սուրբ Զատիկն է: Մարտի 23-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է մեր տոնական տարվա թագ ու պսակ Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սա մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է և շարժական լինելով` միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Նախապես շնորհավորում եմ բոլորի,այս հրաշք տոնը , ամենափառ Հիսուս Քրիոստոսի հարությունը : Ցանկանում եմ հոգու մաքրություն , մեղքերի թողություն : - Վաղը դու էլ լիասիրտ կգոչես. Քրիստոս հարյավ ի մեռելոց: -Եվ կլսես ի պատասխան. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
  2. ԱՅՍՕՐ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ շաբաթվա նախավերջին` Ավագ շաբաթ օրը: Ինչպես նշվում է Արարարտյան թեմի պաշտոնական կայքէջում, այս օրը խորհրդանշում է դժոխքի ավերումը: Ավետարանում ասվում է. «Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին»: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագի ժամանակ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, դրա հետ մեկտեղ` վերջանում է նաև Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հարության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագը սկսվում է երեկոյան ժամը 18.00-ին: Հիշեցնենք, որ մարտի 17` Ավագ երկուշաբթի օրը, Արարչագործության հիշատակության օրն էր: Այն նաև անվանում են անպտուղ թզենին և տաճարը մաքրելու օր: Ավագ երեքշաբթի` տասը կույսերի հիշատակության օրն էր` Հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրը: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսությունը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է նաև տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղն ու մարդկության կրկին սկզբնավորումը: Մարտի 19-ին` Ավագ չորեքշաբթի օրը` եկեղեցին նշում է Մեր Տիրոջ մատնության հիշատակության օրը, երբ հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշել է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդել է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: Ավագ հինգշաբթին խորհրդանշվում է որպես. Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օր: Այս օրն առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Բացի այդ, այս օրը եկեղեցում կատարվում է «Ոտնլվայի արարողությունը», որը խորհրդանշում է այն խոնարհությունը որ ցուցաբերեց Քրիստոս իր աշակերտների հանդեպ: Երեկ եկեղեցին նշեց Ավագ ուրբաթ օրը: Սա Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Նշենք, որ վաղը նշվելու է Ավագ շաբաթվա վերջին օրը` Ավագ Կիրակին, երբ կտոնվի նաև Սուրբ Հարության` Զատկի տոնը:
  3. Արամիս ջան աստված չանի,բայց Արման Մելիքյանի դիտողությունը տեղին է,այսօր իշխանությունները պետք է հասկանան,որ միայն ուժային մեթոդներով հնարավոր չէ գնալ կոմպրոմիսի ժողովրդի հետ,դրանով նրանք ավելի են խորացնում այն անջրպետը,որ այսօր կա ժողովրդի և իշխանությունների միջև:
  4. Asatryan jan chaskaca,um nkati uni?Dashnakcutyany,Bargava&in,Orinyacin el hety?
  5. Դեմ չեմ Արամիս ջան,բայց հարմարվել հնարավոր չէ,չեն թողնում: Իմիջայլոց այսօր ոչ մեկտ ուշադրություն չդարձրիք,Արմեն Մելիքյանի հարցազրույցի վրա,որին շատ հարգում են մեր ֆորումի մի քանի ակտիվ մասնակիցներ: Арман Меликян
  6. Չէ Արամիս ջան,ժողովուրդը չի դարձրել Սերժին նախագահ,այլ Քոչարյանա դարձրել:
  7. 7 тур (22.03) «вслепую» Морозевич - Иванчук Крамник - Ван Вели Леко - Гельфанд Мамедьяров - Карякин Топалов - Аронян Ананд - Карлсен «рапид» Иванчук - Морозевич Ван Вели - Крамник Гельфанд - Леко Карякин - Мамедьяров Аронян - Топалов Карлсен - Ананд
  8. Общий зачёт Аронян 7,5 ; Ананд 7; Карлсен, Иванчук, Крамник, Леко, Топалов по 6,5; Карякин, Морозевич по 5,5;Мамедьяров 5; Ван Вели, Гелфанд по 4,5.
  9. "Рапид" Аронян 4,5 ; Ананд 4; Леко 3,5; Гельфанд, Иванчук, Карякин, Крамник, Топалов, Мамедьяров по 3; Карлсен 2,5; Ван Вели 2; Морозевич 1,5.
  10. "Вслепую" Карлсен, Морозевич по 4; Иванчук, Крамник, Топалов по 3,5; Аронян, Ананд, Леко по 3;Карякин, Ван Вели по 2,5; Мамедьяров 2; Гельфанд 1,5.
  11. Морозевич - Ван Вели ничья
  12. Արամիս ջան ես էլ եմ գտնում ինչ իմաստ կա կանանց և աղջիկների հետևում թաքնվելը,երբ մեր տղամարդ ոստիկանների համար տարբերություն չկա,դիմացինը կին է,թե տղամարդ,հավասարապես վիրավորում է և եթե պետք լինի, կարող է նաև հարվածել,եթե վերևից հրաման ստանա:
  13. ԵՐԹԻ ԱՎԱՐՏԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՐԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ [20:22] 21 Մարտի, 2008 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Այստեղ ոստիկանները պատ կազմեցին եւ բարձրախոսով հայտարարվեց.՚Ձեր երթը անօրինական է, դադարեցրեքՙ: Երբ ոստիկանները տեսան, որ երթի մասնակիցները շարունակում են առաջ քայլել, նրանց առաջարկեցին անցնել դիմացի մայթ, իսկ մինչ այդ հասցրեցին փակել նաեւ դիմացի մայթը: Ոստիկանների առաջնորդող հրամանատարը, որի ձեռքին էլեկտրաշոկ կար, հրամայեց քշել ժողովրդին: Ենթարկվելով նրա հրամանին` ոստիկանները սկսեցին հրելով կանանց ետ մղել, որոնք առաջին շարքում էին: Երթի մասնակիցներից մի տղամարդ առաջ անցավ եւ զայրացած ասաց.՚Ի՞նչ է` տարածք եք գրավումՙ: Նրա այդ արտահայտությունը պատճառ դարձավ, որպեսզի ոստիկանների հրամանատարը հրամայի.՚Սրան տարեք բաժինՙ: Հենց նույն պահին երթի մասնակից տղամարդու ձեռքերը ոլորեցին եւ մտցրեցին ոստիկանության մեքենան` հրամանատարի հրամանը կատարելու համար: Այդ ընթացքում կանայք սկսեցին բղավել. ՚Սերժի ու Ռոբիկի ստրուկներ: Մենք մեր քաղաքում քայլելու իրավունք չունե՞նքՙ: Երթի մասնակիցներից մի կին էլ բղավում էր. ՚ Դիտմամբ են անում` մեզ վախեցնելու եւ երթը դադարեցնելու համարՙ: Ոստիականության որոշ աշխատակիցներ առանձնացել էին շարքից եւ խնդրում էին կանանց հեռանալ: Բազմաթիվ խմբերի բաժանելով երթի մասնակիցներին` ոստիկաններն այսօր նրանց ցրեցին` երթի ավարտին: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով փորձում էին վերադառնալ օպերայի շենքի մոտ, որտեղից էլ սկսել էին տարերային երթը: Ի դեպ, երթի մասնակիցներին, որոնք սեւ ժապավեններով եւ մոմերով Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, ԱԳ նախարարության, դատախազության շենքերի մոտով հասել էին Մյասնիկյանի արձանի մոտ, չկարողացան մոտենալ արձանին` ոստիկանական արգելքի պատճառով: Նշենք, որ երբ երթի մասնակիցների մի մասը Մարգարյանի հիվանդանոցի մոտ էր, մյուս ծայրը դեռ ԱԳ նախարարության մոտ էր: ՚Մեզ ոչ ոք չի կարող ընկճել: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցը չէ: Մենք պայքարում ենք մեր համար: Ես ուզում եմ ազատ քայլել իմ երկրումՙ,- բղավում էր երթի մասնակիցներից մեկը: Այսօր հատկապես ակտիվ էին կանայք, որոնք անցնելով ոստիկանների մոտով նրանց ամոթանք էին տալիս.՚Սրա համա՞ր են ձեզ լույս աշխարհ բերելՙ: Դատախազության մոտ, երբ ոմանք հետաքրքրվում էին, թե ինչ առիթով է երթը, կանանցից մեկը զայրացած ասաց. ՚Սերժիկն է մեռել, երթ ենք անումՙ: Երթի մյուս մասնակիցները հանգստացրեցին կնոջը եւ շարունակեցին ճանապարհը: Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա նախաձեռնած կազմակերպությունները կոչ էին անում ՚մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր, քանի որ անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը՝ իշխանություններն անգամ սգո օր չհայտարարեցինՙ: Մարտի 1-ին զոհերի թիվը պաշտոնապես 8 է, կան բազմաթիվ վիրավորներ: Ի դեպ, այսօր նախատեսվում էր լուռ բողոքի շարք կազմել Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան, սակայն այն չհաջողվեց ոստիկանական բազմաքանակ զորքերի առկայության պատճառով:
  14. Мамедьяров - Аронян ничья
  15. Иванчук - Леко ничья Ван Вели - Морозевич 0-1 Гельфанд - Крамник ничья
  16. ՚ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸՙ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանին զարմացնում եւ անհանգստացնում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի առիթով ՀՀ իշխանությունների ոգեւորությունը: ՚Տարօրինակ է, որ ՄԱԿ-ը բանաձեւ է ընդունում եւ դա դառնում է հայկական կողմի բարոյական հաղթանակը: Ընդհանրապես` մենք այդպիսի հաղթանակները կարող ենք հաշվել Եղիշեի շրջանից` Վարդանանց պատերազմիցՙ,- ասաց Արման Մելիքյանը: Նա անլուրջ է համարում այսօր հաշվելը, թե ՄԱԿ-ում քանիսն են կողմ եւ քանիսն են դեմ քվերակել այդ բանաձեւին.՚Անգամ մի ձայնի տարբերությամբ ընդունված բանաձեւը փաստաթուղթ է եւ այդ փաստաղթի առկայության վրա որեւէ մեկն այլեւս թող աչք չփակի: Սա ակնհայտորեն մեր արտաքին քաղաքական կուրսի անհաջողությունն է, ձախողումը: Պետք չէ աչքակապությամբ զբաղվելՙ: Մելիքյանը գտնում է, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է սկսեն ԼՂ-ի միջազգային ճանաչման գործընթացի բանակցությունները եւ պնդում է, որ կան համապատասխան միջազգային փաստաթղթեր, որոնց Հայաստանը չի միացել: Նա նկատի ունի ՚Դիվանագիտական առաքելությունների մասին կոնվենցիանՙ. ՚Սա մոտեցումներից մեկն է: Ես չեմ ընկալում, երբ ՀՀ նախագահը հակառակորդին վախեցնում է Ղարաբաղի ճանաչմամբ` ասելով, որ այ եթե դուք ձեզ լավ չպահեք, մենք կճանաչենք ԼՂՀ-ն: Եթե ճանաչելու եք` պետք է գործընթաց սկսեք, որը չի հակասում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցություններին: Վերջին հաշվով Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի շրջանակներում եւ ռազմավարություն է մշակում, եւ մարտավարություն, թե ինչպես այլ ատյաններում հակահայկական քարոզչություն իրականացնիՙ: Արման Մելիքյանը վստահ է, որ միջազգային շահերը այսօր չեն հակասում ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը.՚Ես ավելի քան համոզված եմ, որ եւ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն դեմ են, որ հայկական կողմերը որեւէ տարածք հանձնեն որեւէ մեկին, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից եւ բնակեցնենք այդ հողերը`ԼՂՀ քաղաքացիություն տանք ադրբեջանահայերին, պաշտպանեք ավելի քան կես միլիոն մարդկանց շահերը: Դրանք մեր խաղաքարտերն են եւ որեւէ մեկը չի կարող դրանք խլել մեր ձեռքերիցՙ: Կոսովոյի եւ ԼՂ հիմնախնդրների միջեւ տարբերությունը Արման Մելիքյանը բացատրում է միջազգային խոշոր շահերի ընկալմամբ.՚Ես այն տպավորություն ունեմ, որ մենք այստեղ` Հայաստանում, ինչպես նաեւ ԼՂ-ում չունենք միջազգային շահերի ընկալում ու վերլուծություն: Դա է պատճառը, որ ամեն անգամ զարմանում ենք, թե գարնանը ինչու է հաջորդում ամառըՙ: Նրա կարծիքով ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր որեւէ մեկին տարածք հանձնելու խոստում չեն տվել. ՚Այս առումով ինձ մտհոգեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե չի պատրաստվում մոտ ապագայում կամ տեսանելի ապագայում զբաղվել ԼՂՀ-ի ճանաչման խնդրով: Ցավալի է, որ ականավոր քաղաքական գործիչն այս առումով փակում է իր ճանապարհըՙ:
  17. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ Այսօր երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը համարում է խիստ մտահոգիչ: Նա գտնում է, որ ցանկացած ճնշում, եթե համազդվելու հնարավորություն չի թողնում, դրան հակազդում են անօրինական ճանապարհով.՚Այս իրավիճակը մեզ մոտ ծնելու է ահաբեկչություն: Ես այդ մասին այսօր եմ ասում: Եթե քաղաքական ուժերի միջեւ չլինի երկխոսություն, թող ոչ մեկ չզարմանա, որ Երեւանում տեղի ունենան պայթյուներ, քաղաքական սպանություններ եւ պետք է չէ դրա վրա աչք փակել: Եթե քաղաքական գորոծիչները քաղաքականապես այնքան գրագետ չեն, որ իմանան, թե այսօրվա իրենց քայլերը վաղը ինչ հետեւանքներ կարող են ունենալ, ապա մենք բոլորս մեծ խնդիր ունենքՙ: Իշխանությունների կողմից կոլաիցիա ձեւավորելու փորձերը նա համարում է անիմաստ: ՚Բովանդակությունը մնում է նույնը: 10 տարի շարունակ այդ քաղաքական ուժերն են եղել երկրի կառավարման ղեկին: Չեմ կարող ասել, որ արդյունքնները գոհացուցիչ են: Ուստի այսօր որեւէ վստահություն չի կարող լինել, որ կոալիցիա կազմելով` նրանք նոր որակներ ձեռք կբերենՙ,- կարծում է Արման Մելիքյանը: Ստեղծված իրավիճակում կոալիցաի ստեղծումը նա չի համարում ելք. ՚Եթե չկա ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհը, կոալիցիաները անպտուղ են: Կոալիցիաները կարող են լրացուցիչ բռնաճնշման միջոց դառնալ: Այսօր Աժ-ում 7 հոգուց բաղկացած մի ընդդիմադիր հատված կա` ՚Ժառանգությունՙ խմբակցությունը, եւ իշխանական մեքենան ամեն ինչ անում է, որ այդ ընդդիմադիր հատվածը բռնաճնշվի եւ որեւէ հնարավորություն չունենաՙ: Ստեղծված իրաիճակից դուրս գալու միակ ելքը Մելիքյանը համարում է երկխոսությունը` թե քաղաքական ուժերի եւ թե հասարակության միջեւ.՚Ես գիտեմ, որ մինչեւ մարտի 1-ը կոնտակներ կային Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ: Դրանք գաղտնի կոնտակներ էին, եւ մեկը մյուսին ասում էր` դու պիտի զիջես: Դրանք բանակցություններ չէին: Սրանք վերջնագրեր էին, որը չէր կարող արդյունավետ լինելՙ: Մելիքյանը դժավարացավ ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ ինչ մակարդակով է հաղորդակցությունը եղել եւ նշեց, որ իրեն այդ մասին ասել են, իսկ երբ ինքն անձամբ է փորձել զրուցել Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ` երկխոսություն սկսելու համար, իրեն չի հաջողվել: ՚Այսօր կոտորված է բոլոր կողմերին սատարող ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդը չէր պատկերացնում, որ քաղաքական գործիչները կարող էին այնքան հեռու գնալ, որ գործը հասնի մարդասպանությանՙ: Ընդգծելով, որ իշխանավորը պետք է պատասխանատու լինի իր ընտրողի առաջ` Մելիքյանն ասաց. ՚Մենք բոլորս սխալներ ենք գործել, եւ ես չեմ ուզում մեղքը բարդել կոնկրետ մարդկանց վրա: Մենք պետք է իրավիճակ ստեղծենք, որտեղ նվազագույնի կհասցվի այդ մեղավորների առաջացման հնարավորությունը: Պետական կառավարման մեքենան պետք է գործի թափանցիկ եւ հաշվետու լինի հասարակությանը: Ես չեմ պատկերացնում, թե բարձր վարկանիշ ունեցող պետական գործիչը ինչպես կարող է ստելՙ: Իսկ թե ու՞մ նկատի ունի Արման Մելիքյանը, նա չմանրամասնեց, եւ նորից ընդգծեց.՚Բարձր պետական գործիչը իրավունք չունի ստել: Սուտն ու կեղծիքը պետական կառավարման զինանոցից պետք է վերացվեն: Եթե պետական գործիչը չի կարողանում փաստարկների ուժով իր շուրջը համակիրներ հավաքագրել, նա պետք է հեռանա ասպարեզիցՙ: Այսօր օրենքին կատարվող հղումններին Մելիքյանը անլուրջ է վերաբերվում.՚Մենք պետք է մեզ անցյալից բաժանող մի գիժ քաշենք: Քանի մենք սուտը մեր կյանքից չենք հանել մենք ընտրությունից ընտրություն անընդհատ բախումներ ենք ունենալուՙ: Ինչ վերաբերում է կոնկրետ մարտի 1-ի դեպքերին, ապա Մելիքյանը նշեց, որ ջարդից ու զոհերից անկասկած կարելի էր խուսափել, եթե քաղաքական կամք լիներ. ՚Բացառապես շեշտը դրվում էր ուժային, քանակային մեթոդների վրա` այ մեր թիմը ավելի շատ է, ուրեմն մենք ենք հաղթել: Իրավիճակը հարթելու Ճանապարհը եղել է կա եւ կլինի առաջիկայում, սակայն այն երկար չի: Այսինքն` կգա մի պահ, երբ ուժային բռնաճնշման կողմնակիցները հաղթանակ տոնեն իշխանության օղակներում, դա կնշանակի, որ Հայաստանը ընկղմվում է երկարատեւ մղձավանջի մեջՙ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ցանկացած երկրում էլ ընտրություններից հետո, միշտ էլ պարտվող կողմը չի ընդունում ընտրությունների արդյունքները, ապա Արման Մելիքյանն ասաց. ՚Ցանկացած երկրում խնդիր չի կանգնում, թե արդյոք արժանահավա՞տ են պետական ատյանների հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին: Մեր երկրում պարբերաբար նույն խնդիրն է առաջանում, եւ պետական ատյանները չեն կարողանում համապատասխան արժանահավատություն ապահովելՙ: Մելիքյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացում եւ դրանից հետո իրականացված ձերբակալություններին եւ խոստացավ այս մասին ամփոփ գնահատական տալ ապրիլի 6-ին կամ 7-ին` բացատրելով, որ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունի, որը կստանա մոտ օրերս: Ի դեպ, արտերկրից մի շարք իրավաբանական ընկերություններ Արման Մելիքյանին առաջարկել են հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ: Այս պահին մա զբաղված է այդ հետաքննությամբ:
  18. Որպեսզի լրատվությունը միակողմանի չլինի... ԾԵԾԵՑԻՆ [18:59] 21 Մարտի, 2008 ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՚Արմենիա-Մարիոթՙ հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ մարդիկ, որոնք այսօր եկել էին հարգելու մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը: Մարդկանց այս շարքը հետո շարժվեց դեպի Մյասնիկյանի արձան: Բողոքի այս լուռ ակցիային ակամա մասնակցեցին նաեւ ոստիկանները, որոնք թեեւ Հանրապետության հրապարակում մի շարքով` վահանները պատրաստ պահած, կանգնել էին բոլորովին այլ նպատակով: Ակցիայի մասնակիցներն այստեղ եկել էին Ազատության հրապարակից, ուր նրանց այդպես էլ ոստիկանները թույլ չտվեցին մտնել: Ի դ‎եպ, մինչ մարդիկ կամաց-կամաց հավաքվում էին Հյուսիսային պողոտայում՝ ՚Նորդՙ էլիտար համալիրի մոտ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության եւ մարդկանց միչեւ: Ինչպես ՚Ա1+ՙ-ին պատմեցին համալիրի ներսում գործող սրճարանի հաճախորդները, երբ մի երիտասարդ փորձել է անցնել գազոնը, ոստիկանները հաձակվել են նրա վրա ու սկսել անխնա ծեծել ու էլեկտրաշոկով խփել: Մարդկանց մեջ այս դեպքից հետո մեծ խուճապ է առաջացել, որից ոստիկանության աշխատակիցներն սկսել են էլ ավելի կատաղել եւ հարվածել աջ ու ձախ: Նրանց հարվածներից չխուսափեց նաեւ Ֆիրդուսի փողոցի մի բնակչուհի, որին մեր աչքի առաջ ոստիկանները գցեցին գետնին ու սկսեցին հարվածել: Ավելի ուշ՝ կնոջ հետ զրուցելու ընթացքում նա պատմեց, որ ինքը փորձել էր պաշտպանել տղային, իսկ արդյունքում ընկել ոստիկանների մահակների տակ: Փորձեցինք նաեւ իմանալ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի կարծիքն այս դեպքի առնչությամբ: Նա խուսափեց որեւէ կոնկետ բան նշել՝ ասելով, որ տղան ինքն է հարձակվել ոստիկանի վրա: Ինչ վերաբերում է դեպքի հանգամանքներին, ապա դրանք, ըստ նրա՝ կպարզվեն ավելի ուշ: Մարդիկ քաղբանտարկյալների նկարները ձեռքերին, փորձում էին ոստիկաններին բացատրել իրենց բողոքի ու զայրույթի պատճառները: Իսկ ոստիկաններից ոմանք հեգնանքով հարցնում էին նրանց՝ արդյոք ճանաչո՞ւմ են այն մարդկանց, ում նկաները բռնել են: Ի դեպ, արտակարգ իրավիճակը թեեւ հանվել է, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության նկուղում ՚ապրում ենՙ բանակայիները, որոնք ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ են բաց թողնում անցնող- դարձողների հասցեին:
×
×
  • Create New...