
Vishapakah
Forumjan-
Posts
746 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vishapakah
-
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻ՞Ց Լավ է գոնե, որ Արցախն, այսպես թե այնպես, մերն է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն այնպիսի ոգեւորություն ու հետաքրքրություն է առաջացրել ադրբեջանական շրջանակներում, ինչպիսին դժվար թե ակնկալեր Հայաստանի առաջին նախագահն անգամ հայաստանյան իրականության մեջ: Իսկ որ փորձագիտական, անգամ անանուն ամերիկյան աղբյուրներին հղում անելով ադրբեջանական «վերլուծաբանները» հրճվանոք ներկայացնում են Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին հնարավոր «հեղափոխության» սցենար, ուղղակի վկայում է քարոզչամեքենայի ընտրովի գործունեության մասին: Առավել հետաքրքրական է, որ հակառուսական ուղղվածություն է վերագրվում ԱՄՆ Կոնգրեսում 106 բանաձեւի ընդունմանը, որով իբր ռուսական ֆորպոստ Հայաստանը կընկնի ամերիկյան ազդեցության տակ: Դա էլ դեռ ամենը չէ. այդ ամերիկյան ներկայությունը, պարզվում է, «ստավկա» է անում հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության վրա` որպես հեղափոխությամբ իշխանության եկող (քիչ էր մնում գրեի` հեղափոխությամբ ծնված) գործչի: Թերեւս ասվածի մեջ այնքան կարեւոր չէ ադրբեջանական «դատողությունների ու եզրահանգումների» աղբյուրների հուսալիությունը, որքան մեր հարեւանների յուրօրինակ «համոզվածությունը»՝ Հայաստանի առաջին նախագահի թեկնածության ընդունելի լինելու հանգամանքը: Բնականաբար, անտրամաբանական, թե տրամաբանական մոտեցման դեպքում առաջին կարեւորության հարց է դառնում այս դեպքում ղարաբաղյան խնդրին ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ նախագահական ընտրություններում մյուս հավանական թեկնածուների մոտեցումը: Եվ որքան էլ տարօրինակ թվա, բայց Ադրբեջանում արդեն փորձում են հաշտվել ամերիկյան «դրածո» Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության հետ ու այդ կտրվածքով էլ «մտահոգվում» Ադրբեջանին սպասվող «դժբախտություններով»: Թե որոնք են դրանք` դժվար չէ կռահել: Նախ, «ամերիկյան դրածոյի» դեպքում Հայաստանն ավելի մեծ աջակցություն կունենա, Ադրբեջանն էլ չի կարողանա պայքարել «հայկական ահաբեկչության» դեմ: Ավելին, Ղարաբաղի հարցն էլ լուծելի կդառնա ոչ ադրբեջանամետ տարբերակով: Թերեւս այս ամենը հիմք տա թեկուզ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական ռազմատենչությանը` ուժով «ազատագրելու» Լեռնային Ղարաբաղը: Բացի այդ, Հայաստանի նախագահական ընտրություններում 106 բանաձեւի շահարկումը հասցվում է մինչեւ ԱՄՆ-Ռուսաստան հակադրությանը` իբր չտեսնելով այնպիսի մի գործոնի առկայություն, ինչպիսին Թուրքիան է: Բայց որ ԱՄՆ-Ռուսաստան հավասարակշռման հարցում գլխավոր դերակատարում տրվում է Հայաստանի առաջին նախագահին, որին իբր ամերիկյան իշխանությունները երկրորդ Սաակաշվիլու դերն են վերապահել, առնվազն հարիր չէ մերօրյա իրականությանը: Սակայն, ինչպես ասում են, յուրաքանչյուրն ինքն է փաստարկում սեփական գործողությունները: Բայց երբ փորձում են որոշակի փաստարկմամբ ապահովել Հայաստանի առաջին նախագահին, որն իր լռությունախախտ սեպտեմբերյան հայտարարության մեջ խոստովանեց, թե չգիտի ինչ անել ղարաբաղյան հարցի առնչությամբ, մնում է իսկապես կասկածել որեւէ փաստարկով Տեր-Պետրոսյանի թեկնածության ընդունելիությանը: Եվ դա հատկապես այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի PR-ով շատ առանձնահատուկ մոտեցմամբ զբաղվում են ադրբեջանական քարոզչամեքենայի «պտուտակները»: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ http://www.azg.am/?lang=AR&num=2007102407
-
Իսկ ինչ կա այդտեղ տխրելու. Եթե ներկա իշխանությունը իր աթոռը կորցնի, բոլորիս համար դա մահվան հավասարազոր կլինի. Եկեք ուշադիր նայենք, ովքեր են ուզում գալ իշխանության գլուխ. Կիսագրագետ Արամ Սարգսյանը, որը վարչապետ եղած ժամանակ չկարողացավ իրեն դրսևորել և Ռուսաստանում պաշտոնական հանդիպման ժամանակ չէր կարողացել երկու խոսք իրար կպցնել. Ստեփան Դեմիրճյանը, որը կարծում է եթե իր հայրը այդքան խելացի է եղել, ուրեմն ինքն էլ է այդպիսին. Եվ վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հեռացավ ամոթով և փորձում է ետ գալ աղմուկով, նա այնքան ղեկավարական դիրք չունեցող մարդ էր, որ անգամ նախագահ լինելով հանդերձ, չկարողացավ իր ձեռքում պահել իշխանությունը. Այս սուպեր եռյակը ստանալով գումարային օժանդակություն որոշ գաղտնի կազմակերպություններից, Հայաստանում կաշառել է շատերին, որպեսզի իրենց սատարեն, կաշառել մի շարք հայկական լրատվական գործակալությունների, որպեսզի իրենց օգտին ֆանտաստիկայից իրականությանը համապատասխանեցրած հոդվածներ տպագրեն և այլն. Նրանք նախապատրաստված են շատ լավ և համապատասխանաբար շատ վտանգավոր են, նրանք կարող էին արտոնագրված հանրահավաք կազմակերպել, բայց նախընտրում են վիճակը գռգռել, սրել, աղմուկ բարձրացնել, որպեսզի հեռթական անգամ մեղադրեն իշխանություններին.
-
Это не удивително, что азеры ЛТП хотят президентом видеть, выть он единствений, кто от них боится и готов Арцах без боя дарить им. ЛТП ранше бы это делол, но он такой трус, что от армян тоже боится, и думол что и в Армении могут ему череп разбить. Вы меня извините, что я так агресивно пишу, просто удивляюсь как могут за ним идти некоторие люди, которие открито понимают, что он хочет вернутся, чтобы разнести все то, что было создан в последних 8-9 лет. Это даже смешно, что американцы благодаря контактом ЛТП стали признавать наш Геноцид, так как почти все армянские опазицение газеты, которие служат ЛТП, очень издевателски отнасилис к этим собитям в США.
-
Конешно он на нас не обиделся, если так паспешно ушел, значит у него правда был серёзная причина. Не стоет верить всему, что пишет этот А1+. Этот информаценая компания всём ищет вред Армении, как будто испалняет шпионская заданя другого государства. Вроди собирают компромат на сегоднешную рукавоства Армении, при этом часто распрастраная лож и кливиту. Надеюс скоро в Иране всё образуется.
-
Нканецто, я давно ждал кокда они нканецто решут этот нефтеобрабативающий заводик строеть.
-
Дабро пожаловать в Армянский форум дорогой Левон джан. Кстати, у Вас Армянская имя. Автаном так просто Вас не дадут, но Вы не растраиваетесь, что Ваши некоторие лезгинские братя не патриотични, это евления у всех народав наблюдается, и при этом у всех народов есть свои патриоти, думою в этом плане у Лезгинов проблем нету, единственая проблема это азеры. Как я сказал они автанома не дадут, а если это права зовоевать, то так можно и зовоевать свабоду, но вас мало а их много, Вы извините что я пишу то что думаю. У меня такая идея, ми армяны освабаздаем наш Ахваник от азеров, и вас в нутри Великой Армении даём широкий Лезгинский, а талишом Талишский автаном, если конешно Вы нас в войне с азеромы поможете, еще я не виню тех лезгинов, и талишов, которие воевали против нас, я понимаю если бы они это не делоли, за это могли бы платить жизню. Азеры большая зараза, от которих надо освобождатся совместними силамы. Победа Будет За Нами.
-
Дабро пожаловат в семью Брат. Ми здесь организуем будущую насиления Вана. Ты здесь можеш россказать о себе, расмещать историчоские новости о Ване, и просто опшатся с своими Ванскими Братямы. Большая часть из заподний Армении, турция как такаовой не существует, это искуственая государства, которая держится на оккупированих територях. Если захатите стать членом нашого скоромного опшества, милости просим. Ты что опять? Карсцы мои братя если что.
-
Привествую страсним фаном Cannibal Corpse. Страно что мои братя по разуму не знакоми с искуствой Варга Викернеса. Это група Burzum с песней War, очень знаменитий сингл в мире Black Metal-истов, которий уже успел стать классикой этого жанра. Я новий патриотичоский видик делол, оцени плиз. http://www.youtube.com/abbadonus666
-
У вашей семьи богатая история. Мне больше впечетлил, кокда ваши предки служили и воевали в войсках.
-
Я живу в Голландии, и у меня только ARM-1. Если надо платить один раз, скачать программу в комп, и сматреть навсегда, может и куплю.
-
Парламент Турции разрешил войну с Ираком под аплод
Vishapakah replied to Dinozavrik's topic in Politics
Вот имено, не оффицялно, но курды сваё не упустят от де-факто обявить себя государства де-юре)) не верю что туркы из за 3 тисяча курдских баевиков от ПКК подняли бы такую шумиху, да таму же они слишком много турецких солдат там концентрировали)) В иракском Курдистане не мобилизованая курдская армия около 120 тисяч людей, они любой момент могуд удвоет, или даже утроеть этот численость, таму же врят ли они могут остатся на стороне, кокда туркы начнут убивать боевиков ПКК)) -
Парламент Турции разрешил войну с Ираком под аплод
Vishapakah replied to Dinozavrik's topic in Politics
Если в Северном Ираке начнется война, в случи проиграша турецкой армии, вполне реально что Курдистан обявит себя оделним государством от Ирака, но в этом туркы пострадают больше чем арабы, так как Северний Ирак арабы давно потеряли, а посли оффицялного оделения от Ирака в турции курды могут стать боле активним, и тогда в восточном турции вполне реально может повтарится история Северного Ирака. Если конешно туркы в Курдистане проиграют, а если проиграют, курды станут более активними, и еще большим энтузязмом курдские павстанцы будут проникать в глуб турции, и свормироват новие курдские воение групировкы. -
Европейская политика, сначала знают что они корумпирование шакалы, потом извиняются вроди не знали что так получетсия. Под барана касит, набивая собствение кормани, криминалний италяшка.
-
Блин, так остро атакавать, да и еще суметь с таких пазицях не забивать, только ми можем))
-
Да там азероиды тоже были. Я сначала покозал древний мощ Армении, и дал понять что Армянский ''power'' жив. Может кто нить напишет как у меня видик получился. Понятно что музыка вам не понравилась.
-
Дабро Пожаловать К Нам. У нас чуствуй себя, как у себя дома. А откуда ваш детушка, если не секрет?
-
Я сегодно видео сделол, не знаю понравится или нет. Типа by armenian white power.
-
Я тоже хочу стать королем.
-
Дабро Пожаловать Дорогой. Были бы признателни, если бы чуток о вас писали по больше.
-
Да я уже вчера голосавал. Интересно то, что кокдо об голосовани узнали только американцы, за проголосавалы 65% процент людей, а кокда об этом узнали все, тоесть турки в том числе, перевес голосов круто стало менятся. Так не чесно.
-
Շարունակում եմ տեղեկություններ ներկայացնել Վանի մասին, ինչպես և խոստացել էի. Այս անգամ հաջողվեց ինտերնետում Հայալեզու նյութ գտնել, ինչը մեծ հաճույքով ներկայացնում եմ Ձեզ. ՏՈՒՇՊԱ - ՎԱՆ Այս քաղաքը, որ կը կոչուի նաեւ Տոսպ, Վանտոսպ, աշխարհի հնագոյն քաղաքներէն մին է։ Երբ Ք.Վ. 363 թուականին, պարսիկներ կ'արշաւեն Հայաստան, իրենց արձանագրութիւններուն մէջ Վան քաղաքի համար կը գործածեն Շամիրամակերտ անունը։ Ք.Ա. 9-րդ դարու կիսուն, յատկապէս ասորական արշաւանքներու հետեւանքով, Նաիրի երկրի հայ ցեղերը՝ քաղաք-թագաւորութիւնները միասնական պետութեան մը վերածելու աշխատութիւններուն կը սկսի Արամ (Արամու) (Ք.Ա. 860-843), որով ինք կը նկատուի Նաիրի երկրի Ուրարտուի թագաւորութեան (Արարատեան Հայոց Թագաւորութեան) (Ք.Ա. 860-580) հիմնադիրը։ Սարդուրի Ա. (Ք.Ա. 835-825) կը հիմնէ միացեալ թագաւորութեան մայրաքաղաքը՝ Տուշպա՝ Վան քաղաքը, (Ք.Ա. 827-825), Վանայ Լճի արեւելեան ափը։ Վան ռազմավարական տեսակետէ Արծաշքու (Արզաշկու) քաղաքին նկատմամբ հարաւային յարձակումներէ աւելի պատսպարեալ է. մէկ կողմը լիճ, միւս կողմն ալ լեռնաշղթայ։ Քաղաքին Տուշպա անունը ծնունդ կ'առնէ արեւի չաստուած Շիուինիի կնոջ՝ Տուշպուէայի անունէն։ Այս երկու չաստուածներու մեհեանը կը գտնուի Տուշպայի մէջ։ Վան անունն ալ կը ծագի Բիայնիլի անունէն։ Սարդուրի Վանի քարաժայռին մօտ հսկայ քարերով արեւելքէնարեւմուտք 1800 մ. եւ հիւսիսէն-հարաւ 120 մ. երկարութեամբ ամուր պարիսպ շինել կուտայ իր միջնաբերդով, որուն վրայ յայտնաբերուած աքքադերէնով գրուած սեպագիր արձանագրութիւններուն մէջ Սարդուրի ինքզինքը կը կոչէ մեծ արքայ, տիեզերքի արքայ, Նայիրի արքայ, որ քարերով շինել տուած է այդ պարիսպը։ Ան քարաժայռին մէջ փորել կուտայ զանազան սենեակներ, ննջարաններ, գանձարաններ, ծածուկ անցքեր։ Թուրք պատմիչ Էվլիա Չէլէպի (1611-1682) իր շրջապտոյտները նկարագրած տասհատորեայ «Սէեահաթնամէ»ին մէջ, բերդի շինութենէն մօտաւորապէս 2500 տարի վերջ, կը գրէ. «Քաղաքը ունի ներքին ու արտաքին պարիսպներ։ Ներքին պարիսպը .... բարձր եւ կտրուած ժայռի վրայ է։ Պարիսպէն դուրս կայ ամրակուռ բերդ։ .... Թիմուր Վանը գրաւելէ յետոյ զանազան միջոցներ գործածելով հանդերձ չէ կրցած բերդը լիովին քանդել։ ..... Ասկէ կարելի է պատկերացնել, թէ ինչ աստիճանի ամուր էին բերդը ու պարիսպները»։ Մենուա Ա. (Ք.Ա .810-786) քաղաքին առատ ջուր բերելու, դաշտերու, բուրաստաններու եւ ծաղկանոցներու ոռոգման համար շինել կուտայ 70-80 քմ. երկայնութեամբ, 4,5 մ. լայնքով եւ 1,5 մ. խորութեամբ ջրանցք, զորս կ'անուանէ Մենուայի ջրանցք, որ տեղ տեղ կ'անցնի փորուած ժայռերու մէջէն, կամ 15-20 մ. բարձրութեամբ լայն պատերու վրայէն։ Այս ջրանցքը այսօր իսկ կ'օգտագործուի։ Ան շինել կուտայ նաեւ Բաբելոնի հռչակաւոր կախովի պարտէզներուն փոքր նմանները։ Քաղաքը ընդարձակ փողոցներով մասերու կը բաժնուի։ Կը կառուցուին բաղնիքներ, երկյարկանի ու եռյարկ ապարանքներ։ Արգիշտի Ա. (Արա) (Ք.Ա. 786-764), Ք.Ա. 782 թուին Արինբերդ կոչուած բլուրին վրայ կը շինէ քաղաք-ամրոց մը եւ զայն կը կոչէ ԷՐԵԲՈՒՆԻ, Ք.Ա. 776- ին ալ, ուրիշ բլուրի մը վրայ, կը հիմնէ Արգիշտիխինիլի ամրոց քաղաքը։ Ռուսա Ա. (Ք.Ա. 735-714) թագաւորի օրով Տուշպան արդէն եղած է բազմամարդ ու հսկայ քաղաք։ Ռուսայի համար ասուրական արձանագրութիւններու մէջ գործածուած է Ուրսա անունը։ Ասորիներու Սարգոն Բ. (Ք.Ա. 722-705) թագաւորը Ք.Ա. 714 թուին պարտութեան կը մատնէ Ռուսա Ա.ը եւ ան անձնասպան կ'ըլլայ։ Ռուսա Բ. (Ք.Ա. 685-645) Արգիշտիխինիլինէն դէպի արեւելք 60 քմ. հեռաւորութեամբ կը շինէ նոր քաղաք մը՝ Թէյշեբաինի (Կարմրաբլուր)։ Ուրարտուի հայկական թագաւորութեան վերջին գահակալը՝ Մենուա Բ. (Ք.Ա. 600-580) եւ իր մի քանի նախորդները դէպի Ասորեստան հակում ցոյց կուտան։ Որոշ իշխանաւորներ ալ երկրին հարաւարեւելեան կողմը, (այսօրուայ Պարսկաստանի հողերուն վրայ), հզօրացող Մարերու կողմնակից դիրքաւորում կ'ունենան։ Ասոնցմէ Նաիրի երկրի Սասունի իշխաններէն Պարոյր Սկայորդին, դաշնակցելով Մարերու հետ, իր բանակով կը մասնակցի Ասորեստանի մայրաքաղաք Նինուէի գրաւումին (Ք.Ա. 612)։ Ասորեստան կը կործանի Ք.Ա. 605 թուին եւ թատերաբեմէն կ'անհետանայ ։ Մարերու թագաւոր Կիաքսար (Ք.Ա. 625-585) Պարոյրը կը ճանչնայ որպէս հայոց թագաւոր եւ անոր կը նուիրէ թագ։ Աւելի ուշ, Մարերը կը յարձակին նաեւ Արարատեան Հայոց Թագաւորութեան վրայ, կ'այրեն Թէյշեբաինի, Էրեբունի եւ Արգիշտիխինիլի քաղաքները եւ Հայաստանը կ'ենթարկեն իրենց գերիշխանութեան, պարտադրելով տուրք վճարել։ Երբ Մարերու թագաւորը` Աժդահակի (Ք.Ա. 585-550) Բաբելոնի հետ կը պատերազմի, Պարոյրի ընտանիքէն Երուանդ Սակաւակեաց, կը գրաւէ Տուշպան եւ զայն կը վերանուանէ ԵՐՈՒԱՆԴԱՒԱՆ։ Այսպէսով Վանի վրայ կը սկսի Երուանդունիներու անկախ թագաւորութիւնը (Ք.Ա. 580-201)։ Վան, յետագային, կ'ըլլայ նաեւ Վասպուրականի Արծրունեաց թագաւորութեան (908-1021) մայրաքաղաքը։ Գագիկ Ա. թագաւոր (908-943) կը վերաշինէ Վանի միջնաբերդը եւ միջնաբերդի մէջ կը կառուցէ մի քանի եկեղեցի եւ ժայռաբերդի մէջ ալ՝ թագաւորական պալատ։ շինել կուտայ նաեւ Վարագայ լերան ստորոտէն դէպի Վան ստորերկրեայ քարաշէն ջրմուղ։ Իր ուշադրութեան առարկայ կ'ըլլայ Վանայ Լճի ափերուն, Աղթամար կղզիին դիմացը, հրաշալի դիրքով, Արարատեան Հայոց Թագաւորութեան Ոստան քաղաքը, որու աւերուած միջնաբերդը վերականգնելէ վերջ կը նորոգէ նաեւ տեղւոյն Ս. Աստուածածին եւ Ս. Ստեփանոս եկեղեցիները։ Կը շինէ թագաւորական շքեղ պալատ։ Գագիկ շինել կուտայ նաեւ Կարմրավանքի մէջ Ս. Նշան եկեղեցին եւ Նարեկավանքը, որուն ամենանշանաւոր վանականին` Գրիգոր Նարեկացիի (951-1003) մահուան 1000ամեակը կը յիշատակուի 2003 տարուան ընթացքին։ Գագիկ կ՛որոշէ մայրաքաղաքը Վանայ Լճի Աղթամար կղզին տեղափոխել։ շինութեան համար հեռաւոր գիւղերէ երկանիւ սայլերով ահագին քանակութեամբ քարեր կը բերուի։ Կղզիին շուրջը անոնցմով կը լեցուի։ Անոնց վրայ ջուրի մակերեսէն հինգ կանգուն (2,5 մ.) բարձրութեամբ ամբարտակ կը շինուի, որուն վրայ կը բարձրանայ քաղաքի շուրջի պարիսպը՝ իր բարձր աշտարակներով։ Լճին մէկ մասը եւս լեցնելով ցամաքի կը վերածուի, կը շրջապատուի ամբարտակներով, որով կը գոյանայ արուեստական նաւահանգիստ, որ կը շրջապատուի աշտարակաւոր պարիսպներով եւ կ՛ունենայ երկաթաձոյլ դռներ։ Կը կառուցուի արքայական պալատ եւ Ս. Խաչ եկեղեցին (915-921)։ Մանուէլ ճարտարապետի շինած այս կառոյցը իր ժամանակի համար, ոչ միայն հայկական, այլ նաեւ միջազգային արուեստի մէջ, եզակի կոթող մըն է։ Գագիկի եղբօրորդի Եղիշէն (Եղիս), 921ին, կը ձեռնադրուի եպիսկոպոս։ Այսպէսով կը սկսի Վասպուրականի թագաւորութեան (Աղթամարի) եպիսկոպոսական աթոռը։ Հայկական ճարտարապետութեան գիտական ուսումնասիրութեան հիմնադիր ճարտարապետ Թորոս Թորամանեան (1864-1934), որուն տարած աշխատութիւններուն շնորհիւ եւրոպական գիտական աշխարհը ընդունած է, թէ ինքնուրոյն հայկական ճարտարապետութիւն մը գոյութիւն ունի, քսաներորդ դարու սկիզբը նաւահանգստի աւերակները տեսնելով ըսած է. «Գագիկ Ա. փափաքելով ծովու մէջ խաղաղ նաւահանգիստ մը շինել, երկու քիլօմեթր երկարութեամբ ծովը լեցուցած է հսկայ ժայռերով եւ վրան շինած է նաւահանգիստը շրջապատող հաստատուն պարիսպներ։ Այդ պարիսպները այսօր ջուրին մէջէն կ'երեւին, որովհետեւ վերի մասը փլած է, նաեւ լճի մակարդակն ալ` դարերու ընթացքին բարձրացած։ Կարելի չէ եղած ստուգել, թէ ջուրի մէջ քարերը ամրացնելու համար ինչ տեսակի կրաշաղախ գործածուած է»։ Կղզիի այս հրաշակերտ կառոյցներէն այսօր կանգուն մնացած են Ս. Խաչ Եկեղեցին եւ 19րդ դարուն շինուած զանգակատունը։ Կան նաեւ 14րդ դարուայ մատուռի սիւնազարդ սրահէն եւ 1763ին շինուած գաւթէն աւերակներ, որպէս վկայ կղզիին հայապատկանութեան։ 896-ի երկրաշարժէն յետոյ Դուինի կաթողիկոսարանը նորոգել կարելի չըլլար, որով Յովհաննէս Ե. Դրասխանակերտցի կաթողիկոս (898-929), աթոռը, 927-ին, Աղթամար կը փոխադրէ։ Գրիգոր Բ. Վկայասէր կաթողիկոսն ալ (1066-1105), քաղաքէ քաղաք պտըտող աթոռը, 1101 թուին, Կիլիկիա կը փոխադրէ, ուր էր ազգային իշխանութիւնը՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւնը (1080-1375)։ Արաբական իշխանութեան վարձկան սելջուկթրքական ջոկատներու տեւական յարձակումներէն տկարացած եւ Բիւզանդիոյ հայազգի կայսր Վասիլ Բ.ի (957- 1025) պարտադրութեամբ Վասպուրականի թագաւոր Սենեքերիմ Արծրունին (968-1021), 1021-ին, Վասիլի հետ կնքած պայմանագրի համաձայն, Վասպուրականը, որ Միջագետքի վրայ իշխելու տրամադիր Բիւզանդիոնի համար ռազմավարական մեծ արժէք կը ներկայացնէ, իր 8 քաղաքներով, 4000 գիւղերով, 72 բերդ-ամրոցներով եւ 115 վանքերով կը յանձնէ Բիւզանդիոնին, ի փոխարէն ստանալով Փոքր Ասիոյ Կապադովկիա նահանգը, որու կեդրոնն է Սեբաստիա (Սիվաս) քաղաքը, իր գիւղերով, որպէս Արծրունիներու ժառանգական հողատարածք։ Սենեքերիմ կը ստանայ նաեւ մագիստրոսի կոչում ու կուսակալի իրաւունք։ Ան Սեբաստիա կը գաղթէ իր արքունիքով, մերձաւորներով, զօրքով եւ մօտաւորապէս 70-80,000 վանեցիներով։ Սենեքերիմ իր հետ կը տանի նաեւ 10րդ դարու սկիզբը Վանալճէն 5 քմ. հիւսիսարեւելք կառուցուած Վարագայ Վանքի ամբողջ հարստութիւնը եւ ճոխ մատենադարանը։ Վարագայ Վանքը նշանաւոր դեր ունեցած է հայ մշակութային կեանքէն ներս։ 19րդ դարու սկիզբները վանքին մէջ գոյութիւն ունեցած են մօտ 400 ձեռագիր եւ 1000 տպագիր մատեաններ։ Մինչեւ 1915 օգտագործուած է որպէս Վանի շրջանի առաջնորդարան։ 1915-ի ջարդերու ընթացքին վանքը կողոպտուած եւ աւերուած է նման միւս մշակութային կեդրոններու։ Վանքի մնացորդացը այսօր կը կոչուի Եէտի Քիլիսէ (Եօթը Եկեղեցիներ)։ 1113 թուականին, Աղթամարի եպիսկոպոսը՝ Դաւիթ Թոռնիկեան, Գրիգոր Գ. Պահլաւունի կաթողիկոսի (1113-1166) տարիքի փոքրութիւնը (20 տարու) պատրուակելով, անոր գահակալութենէն քիչ յետոյ, ինքզինք կաթողիկոս կը հռչակէ (1113-1165)։ Այսպէսով կը սկսի Աղթամարի Կաթողիկոսութիւնը, որուն կ'ենթարկուին շրջանի 100,000 նկատուող ժողովուրդը, աւելի քան 58 վանքերը, 302 եկեղեցիները եւ մատուռները։ Գահակալած են 47 կաթողիկոսներ։ Վերջին կաթողիկոսն է Խաչատուր Բ. Շիրոյեան (1864-1895)։ Աթոռը գոյութիւն ունենալէ կը դադրի 1916 թուականին` Օսմանեան Կայսրութեան 19 Յուլիս 1916 թուակիր «Կանոնագիր Հայոց Կաթողիկոսութեան Եւ Պատրիարքութեան» օրինագծով։ Արծրունիներու անկումէն յետոյ ընդհատուած մանրանկարչութիւնը, շնորհիւ Աղթամարի կաթողիկոսութեան, 13-րդ դարու վերջերը սկսած է ծաղկիլ։ Մինչեւ 18-րդ դարու կէսը մօտ 1500 ձեռագիր ընդօրինակուած է, մեծամասնութեամբ նկարազարդ։ Վասպուրականի մանրանկարչութեան արուեստը իր իւրայատուկ տեղը ունի հայկական մանրանկարչութեան մէջ։ Աղթամարի կաթողիկոսներէն Ստեփանոս Դ. Սենեդինեան (1465-1489), որ Արծրունիներու թագաւորական տոհմի շառաւիղէն է, 1466-ին, իր եղբայրը՝ Սմբատը Աղթամարի մէջ թագաւոր կ'օծէ։ Այս թագաւորութիւնը տարի մը կը տեւէ։ 16-րդ դարու սկիզբը վենետիկցի վաճառական մը Աղթամար կ՛այցելէ ու հետեւեալը կ՛ըսէ. «Կղզիին վրայ երկու մղոն շրջագիծով փոքր քաղաք մը կայ։ Քաղաքը ունի այնքան տարածութիւն, որքան կղզին։ Այս քաղաքը կը կոչուի Արմէնիկ, շատ բազմամարդ է եւ այդտեղ միայն հայ քրիստոնեաները կը բնակին, առանց ոեւէ մահմետականի. ունի շատ եկեղեցիներ»։ Վանը պատմութեան ընթացքին շատ ձեռք փոխած է։ 1387ին Լէնկ Թիմուր կը գրաւէ Վանը։ Ամբողջ բնակչութիւնը բարձր խարակներէն գահավիժումով կը սպաննուի։ Ան կ'աւերէ նաեւ Վանի բերդը։ 15-րդ դարուն Վանին կը տիրապետեն Գարա-Գոյունլու եւ Ագ-Գոյունլու ցեղերը։ Վան 16-րդ դարու սկիզբը մերթ Օսմանեան, մերթ Պարսկական պետութիւններուն սահմաննրուն մէջ կը մտնէ։ 1548ին, Վան վերջնականօրէն կ՛անցնի Օսմանեան Կայսրութեան ձեռքը։ Վանը այդ շրջաններուն ունեցած է շատ հեղինակաւոր հայ իշխաններ, իշխանաց իշխաններ։ Անոնցմէ ոմանք այնքան հեղինակաւոր եղած են, որ կրցած են Վանի կուսակալը պաշտօնանկ ընել եւ նոյնիսկ կախել տալ։ 17-րդ, 18-րդ եւ մինչեւ 19-րդ դարուն կէսը Վանի մէջ եղած են այնպիսի հայ իշխաններ, որոնց իշխանութիւնը տարածուած է մինչեւ հեռաւոր գիւղերը։ Այս իշխանները կեանքի անբաղձալի պայմաններու հետեւանքով բազմիցս զինեալ դիմադրութիւններ կազմակերպած են թուրքերու եւ քրտերու դէմ։ Գարեգին Սրուանձտեանց եպիսկոպոսը (1840-1892), բնիկ Վանեցի, հայուն այդ օրերու կեանքը այսպէս կը նկարագրէ. «Հայը իր մանկութենէն մինչեւ գերեզման մէկ ուսին վրայ դրած է բահ, միւսին վրայ ալ՝ հրացան, մէկով իր գործը կը գործէր, միւսով՝ իր թշնամին կը հալածէր։ Իր մէկ ձեռքով կը բռնէր մանգաղ, միւսով՝ սուր։ Մէկով իր հունձքը կը հնձէր, միւսով իր հնձածը կը պաշտպանէր ու այդպէս կ'ապրէր»։ Մկրտիչ Խրիմեան վարդապետ, ինքն ալ բնիկ Վանեցի, երբ 1856-ին կը նշանակուի Վարագայ վանքի վանահայր, Պոլսոյ մէջ 1855-ին հրատարակութեան սկսած «Արծիւ Վասպուրականի» շաբաթաթերթի տպարանն ալ իր հետ Վան կը բերէ ու 1858-ին կը սկսի թերթը վերահրատարակել։ Արեւմտեան Հայաստանի այս առաջին պարբերաթերթին շուրջ կը հաւաքուին ժամանակի յայտնի ազատատենչ եւ յառաջադէմ մտաւորականները։ Վանի, Վասպուրականի հայերու ազատատենչական ոգին ընկճելու, անոնց զինական ուժերը ջլատելու, իշխաններու ուժը քայքայելու նպատակով ճնշումներ եւ հալածանքներ կը սկսին, տուրքերը կը բարձրացուին։ Ոմանք՝ ազնուական կամ ռամիկ, հողագործ կամ արհեստաւոր, Վանէն կը գաղթեն։ 1877-78 ռուս-թրքական պատերազմի նախօրեակին թուրքերը կ'այրեն Վանի նշանաւոր շուկան, որպէսզի վաճառականութիւնը թուրքերուն ձեռքը անցնի։ Կառավարութիւնը հայերէն կը պահանջէ բանակին նուիրել մեծ գումարներ։ Պատերազմէն յետոյ ծայր կուտայ աղքատութիւն եւ սով, ինչ որ կը խլէ մեծ թիւով զոհեր։ 1872-ին կը կազմուի «Միութիւն ի Փրկութիւն» եւ 1878-ին ալ` «Սեւ Խաչ» եւ «Զինակիր» ընկերութիւնները ժողովուրդին ինքնապաշտպանութեան եւ իր իրաւունքներուն տէր ըլլալու ոգին տարածելու նպատակով։ Երբ պատերազմէն վերադարձող թուրք եւ քիւրտ զինուորներ իրենց զէնքերը կը ծախեն, «Սեւ Խաչ» եւ «Զինակիր» ընկերութիւնները զանոնք կը գնեն ու ժողովուրդը կը զինեն։ 1885-ին կը հիմնուի Արմենական ազգային ազատագրական կազմակերպութիւնը, զէնք հայթայթելու, ժողովուրդը զինելու, ինքնապաշտպանութեան պատրաստուելու, զինեալ խումբեր կազմելու նպատակով։ 1895-ի աշնան Վանի ու շրջանի հայահոծ շրջանները ոստիկաններով ու զինուորներով կը լեցուին։ Կողոպուտներն ու սպաննութիւնները կ'աւելնան։ 1896-ի Յունիսի 3-ին կը սկսի Վանի բնակչութեան կոտորածը։ Ամերիկայի ու Անգլիոյ քրիստոնեայ հիւպատոսները փոխանակ հայերուն օգնելու, կ'օգնեն քիւրտ հեծելազօրքին եւ թրքական կանոնաւոր բանակին, նոյնիսկ թրքական թնդանօթներուն անձնապէս դէպի հայկական թաղերը ուղղութիւն կուտան։ Հայեր 8 Յունիսին թուրքերը ետ կը մղեն եւ բաւական թիւով թնդանօթ կը գրաւեն։ Յարձակումներու 9րդ օրը կողմերը կ'ընդունին զինադադարի պայմանները. քաղաքը պաշտպանող մօտ 1000 հոգի իրենց զէնքերով ազատօրէն Պարսկաստան պիտի կարենան երթալ եւ Օսմանեան Կայսրութիւնն ալ Վանի հայերուն վրայ ճնշում պիտի չգործադրէ։ Վանը պաշտպանող երիտասարդութեան մեծ մասը քաղաքէն հեռանալէ յետոյ ճամբան կոտորածի կ'ենթարկուի։ Թուրք ու քիւրտ հրոսակներ ալ անպաշտպան ժողովուրդը սուրէ կ'անցնեն, կ'այրեն եկեղեցիներն ու քաղաքի Այգեստան թաղամասի մեծ մասը։ Այս իրադարձութիւնները կը կոչուին «Վանի մեծ դէպք»ը, որմէ ազատուածներէն մաս մը կ՛ապաստանի Ս. Էջմիածին։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 1868-էն մինչեւ 1919 թուական պաշտօնաթերթ «Արարատ» ամսաթերթի 1896-ի Դեկտեմբերի թիւով տուած տեղեկութեան համաձայն, քաղաքի ու գիւղերու հրապարակներուն վրայ դիակները շաբաթներով անթաղ մնացած են ու կեր եղած շուներու, գազաններու եւ թռչուններու։ Քաղաքի մէջ սպաննուած է 1365 վանեցի, ներառեալ 6 քահանայ։ Գաւառներու մէջ սպաննուածներուն թիւը հասած է 5336-ի, որոնցմէ 33-ը հոգեւորականներ են։ 1844ի մարդահամարը Օսմանեան Կայսրութեան մէջ կատարուած մարդահամարներուն մէջէն ճշգրիտ նկատուած առաջին մարդահամարն է։ Այս մարդահամարի համաձայն կայսրութեան մէջ կը գտնուի 2,400,000 հայ, որոնց 2,000,000ը կը բնակի Փոքր Ասիոյ նահանգներուն մէջ, իսկ մնացեալը` Եւրոպական հողամասին վրայ։ 1877ի պետական տարեգրքին (Salname devleti Osmaniye Սալնամէ տէվլէթի Օսմանիյէ) համաձայն ալ հայոց թիւը նոյնն է։ Մաղաքիա Արք. Օրմանեանի տուած տեղեկութեան համաձայն 1910ին Վան նահանգի հայ բնակչութեան թիւը 191,000 է։ Կ. Պոլսոյ Պատրիարքարանին 1912ի տուեալներուն համաձայն Վան նահանգի մէջ կը բնակէին 185,000 հայեր, 72,000 քիւրտեր (քաղաքաբնակները թրքախօս էին եւ ինքզինքնին օսմանացի կը նկատէին), 47,000 թուրքեր, 25,000 եզիտներ։ Թէոդիկ (Թէոդորոս Լապճինեան 1873- 1928), իր հրատարակած «Ամէնուն Տարեցոյցը» տարեգրքի 1922 տարւոյ թուին մէջ, 20-րդ դարու սկզբնաւորութեան հայոց թիւը 197,000 ըլլալով ցոյց կուտայ։ Վանի մէջ կային 11 հայկական (մին Քաղաքամէջը, միւսները Այգեստանի մէջ, 2,180 աշակերտութեամբ) 6 ամերիկեան եւ 9 ֆրանսական դպրոցներ, իսկ կուսակալութեան սահմաններուն մէջ ալ՝ 120 հայկական վարժարաններ։ Կար մօտ 4,000 աշակերտութիւն, որուն 3,000 կը յաճախէր ազգային վարժարան։ Քաղաքին մէջ կային 8 քարաշէն եկեղեցիներ` Ս. Էջմիածին, Ս. Ծիրանաւոր, Ս. Նշան կամ Ս. Տիրամայր, Ս. Պետրոս, Ս. Պօղոս, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս եւ Ս. Վարդան , որոնցմէ 2-ը վնասուած են «Մեծ դէպք»ի ընթացքին։ Քաղաքի մզկիթներէն Խոսրովիյէի շինութիւնը (1558) կը վերագրուի հայազգի ճարտարապետ Սինանի։ Վանի մէջ գոյութիւն ունեցած են 5 տպարաններ, ուր տարբեր տարիներուն հրատարակուած են 24 հայերէն թերթեր։ Կովկասեան ռազմաճակատէն նահանջող Օսմանեան բանակը, քիւրտ հրոսակախումբերու հետ միասնաբար,1915-ի գարնանը կատաղութեամբ կը սկսի ջարդի ու կոտորածի։ Գիւղերէն փախչողներ Վան կ'ապաստանին։ Վան քաղաքի հայ բնակչութիւնը 23,000-է կը բարձրանայ 70,000-ի։ Թուրքեր կը պաշարեն հայաշատ Այգեստանը, որով անոր քաղաքի կեդրոնի՝ Քաղաքամէջի 3,000 հայերու հետ կապը կը խզուի։ Ջարդէ խուսափելու համար մեկուսացած եւ ռազմանիւթէ զուրկ Վանեցին կը սկսի պատրաստել վառոդ, փամփուշտ, նոյնիսկ կը ձուլէ 2 թնդանօթ։ Թուրքերը կը ռմբակոծեն Այգեստանը եւ զգալի վնաս կը հասցնեն։ Հայեր կը գրաւեն հեռագրատունը եւ կը պայթեցնեն հայկական թաղերու մէջ գտնուող զօրանոցը։ Քաղաքամէջի հայերն ալ կը պատրաստուին ինքնապաշտպանութեան։ Կը գրաւեն շարք մը կառավարական շէնքեր, կը պայթեցնեն զինապահեստանոցը։ Առաջին տաս օրը կ'ընթանայ յօգուտ հայերու։ Երկրորդ տասօրուայ ընթացքին թրքական բանակը կը ստանայ նոր ուժեր եւ կը շարունակէ ռմբակոծել։ Կ'անցնին յարձակման, սակայն հայեր զիրենք կը պարտադրեն նահանջի։ Ապրիլի 28-ին թուրքեր կը ձեռնարկեն նոր յարձակումի։ Թրքական հրետանին կը վարէին գերման սպաները։ Ռուս բանակի ու Անդրանիկի կամաւորական ջոկատներու մօտեցման լուրով թուրքերը փախուստ կուտան։ Քաղաքը կ'ազատագրուի Մայիսի 3 (16)-ին։ Հայեր կը հրկիզեն Հաճը-Պէքիր զօրանոցը ու Վանի բերդին վրայ կը բարձրանայ հայկական դրօշակը։ Կը կազմուի Վանի ու շրջանի ժամանակաւոր վարչութիւն։ Յուլիսի 2 (15)-ին ռուս բանակը կը քաշուի։ Հայ բնակչութիւնը կը հեռանայ քաղաքէն։ Թուրք բանակը առանց կռուի կը մտնէ քաղաք ու հոն մնացած մի քանի հարիւր հիւանդները, վիրաւորները, կիները, երեխաները ու ծերերը կը ջարդէ։ Մի քանի օր վերջ ռուսեր դարձեալ կը գրաւեն քաղաքը, բայց թուրքերը զայն թալանած եւ հրկիզած էին։ Գաղթած վանեցիներու մէկ մասը կը վերադառնայ։ Ռուս զինուորներն ալ կը թալանեն գիւղերը եւ կազմուած տեղական կառավարութիւնը կաթողիկոսէն կը խնդրէ պատկան մարմիններու մօտ բողոք կատարել։ 1917-ի Հոկտեմբերեան յեղափոխութեան հետեւանքով ռուս բանակը ետ կը կանչուի։ 1918-ի Փետրուարի 26-ին Կարնոյ (Էրզուրում) հայերը քաղաքը կը թողուն թուրքերուն, իսկ Մարտի 3 (16)-ին Ռուսերը թուրքերուն կը նուիրեն Կարսն ու Արտահանը։ Վասպուրականի իշխանութիւնը Մարտի 28-ին (Ապրիլի 10-ին) գաղթի որոշում կուտայ։ Վանեցիներու մեծամասնութիւնը կը գաղթէ Արեւելեան Հայաստան, մաս մը՝ Պարսկաստան, Իրաք, ուրիշներ՝ զանազան երկիրներ։ Վանի ինքնապաշտպանումը արգելք կը հանդիսանայ երիտթուրքական կառավարութեան Վասպուրականի հայութիւնը տեղահանելու եւ կոտորելու ծրագրի իրագործման։ Խթան կ'ըլլայ ուրիշ հայաշատ քաղաքներու ինքնապաշտպանութեան կազմաւորման։ Թուրքիոյ Հանրապետական շրջանին Այգեստանի մօտ կը կառուցուի նոր քաղաքը։ Քաղաքը այժմ ունի արդիական տեսք, բացուած են արդիւնաբերական զանազան գործարաններ, համալսարան։ 1970ին քաղաքի երկաթուղային գիծը կը միացուի երկրին ու Պարսկաստանի երկաթուղային ցանցին։ 1987ին պարսկական սահմանը կը բացուի առեւտուրի։ Թուրքերը Վան նահանգի մէջ տակաւին մեծ թիւով բնակչութիւն չեն հաստատած, որով նահանգի բնակչութեան 98 առ հարիւրը քիւրտերն են։ Հէնրի Լինչ՝ իրլանտացի հայագէտը [Henry F .B. Lynch (1862-1913)], 1893 եւ 1898 թուականներուն դէպի Հայաստան երկու անգամ կը ճամբորդէ եւ կը պտըտի զանազան քաղաքներ։ Իր ուսումնասիրութիւնները կ՛ամփոփէ, Լոնտոն 1901 թուին հրատարակուած, «Armenia» ստուարածաւալ աշխատութան մէջ։ Լինչ իր այդ աշխատութեան մէջ կը յիշէ Վանի հայ ժողովրդի քաղաքի մասին մէկ ասացուածքը. «Վանն այս աշխարհում, արքայութիւնն այն աշխարհում»։ Ինքն ալ կը վկայէ, թէ բնութիւնը այս վայրը մարդու համար ստեղծած է որպէս երկրային դրախտ։ Սակայն Վան հայ ժողովրդի համար կ'ըլլայ դժոխք։ http://ermeni.org/ermenice/van_uni.htm
-
Кроми смисла, еще надо, чтобы формулировка текста был логичним.
-
Просто кокда хочется читать чего не буть юмаристичоское, ваш гай.аз хорошо расслабляет, а у наших модеров с чуством юмора все в порядке.
-
Слушай, а ты начинаеш меня нравется. Осазнал, что азербайджана скоро не станет, и хочеш приставить какой будет Армения в будущем. Ну тогда русский газ нам не понадобится, потамучту ваш бакинский нефть, будем качать в Россию, а ты завидуй, что русские наши братя.