Jump to content

shun

Forumjan
  • Posts

    452
  • Joined

  • Last visited

Everything posted by shun

  1. «Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է» Զգույշ Խոսիր Հայաստանում [Ներքոբերյալը հեղինակի կենսագրական տվյալների "About me" էջում նշված այն հարցազրույցն է, որի հրապարակումից հետո «Իրավունքի» խմբագրատունը ողողեցին մի խումբ կրոնական մոլեռանդներ` սպառնալով «մորթել» հարցազրույցը վարած լրագրողին: - հեղինակ - ] «Իրավունք», թիվ 22 (1244), Մարտի 24-30, 2006 թ. Մեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ գրչանունով հանդես եկած հեղինակի «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գիրքը: Քանի որ այդ հրատարակմանը արձագանքներ եղան, հարցազրույց ունեցանք գրողի հետ: - Ինչո՞ւ Շուն Շան Որդի: - Երբ մարդիկ հայհոյում են, իրար շուն են կոչում: Ուշադիր պետք է լինել Դրախտում, քանի որ ամեն մի թիզ հող սրբություն է: Ամեն մի անեծք կամ հայհոյանք չարտասանած պետք է մտաբերել, որ այնտեղ կարող է թաղված լինի շան գլուխը: Այսինքն, կարող է լինել սրբություն: Նոր կրոնները, փորձելով վարկաբեկել հներին, դիվայնացրել են նրանց սրբությունները: Զգույշ խոսիր Հայաստանում… Շունը հավատարիմ է, անկեղծ, նա պաշտպանում է աներևույթ թշնամիներից, նա տան պահապանն է, նա հոգիների ուղեկիցն է դեպի հանդերձյալ աշխարհ, նրանց պաշտպանը չարի վտանգներից: Նա նաև լկտի է, սրիկա: Նա նախազգում է աղետը և կանխազգուշացնում: Նա հարություն է տալիս մեռածներին: Արևի Որդուն` Արա Գեղեցիկին, հարություն տվող արալեզները շնատեսք էին: Արա Գեղեցիկը հին աշխարհի Քրիստոսն էր: Երկյուղածությամբ լսեք շան խոսքերը: Շուն Շան Որդին ձեզ ասելիք ունի: Լսեք, թե ինչ է ասում, ու մի փնովեք, աշխատեք հասկանալ, չնայած դա դժվար կլինի… Բայց երբ արթնանա ձեր արարչական կայծը, և սկսեք հասկանալ նրան, դուք նոր կիմանաք, որ գտել եք հավիտենական արժեքներ, հավիտենական կյանք… - Ձեր գրքում հանդիպում ենք ազատ արտահայտությունների, որոնք ոմանց համար հայհոյանք են և անընդունելի: Հենց առաջին գրական փորձերի՞ց զգացիք, որ դրանք այլ արտահայտություններով հնարավոր չէ փոխարինել: - Այդ ոմանք թող հրաժարվեն կարդալուց: Ինչ վերաբերում է ոճին, այն զարգացավ ու հղկվեց ժամանակի մեջ: Սրիկայի կերպարը ներկայացնելը առանց սրիկայի բառապաշարի կեղծ կհնչեր, իսկ կեղծիքից հրաժարվելը իմ նպատակն ու առաջնահերթությունն է: Իհարկե պետք է տարբերել պոռնոկրաֆիկ գրականությունը գրական այն ձգտումներից, որտեղ սեռը ընթերցողին ավելի վեհ ըմբռնումներ և աշխարհընկաման երանգներ հաղորդելու միջոց է: Առաջինը ինքնանպատակ է և մարդու գիտակցությունը ներփակում է ստորին լուսասկավառակներում, երկրորդը նրան մղում է ներքևից վերև: - Հայ գրողներից մեջբերումները ի՞նչ նպատակ են հետապնդում: - Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ, որ դրա մասին երկար մտածել եմ և, ի վերջո, որոշել գնալ նման ռիսկի: Դա գրականության մեջ այնքան էլ ընդունված մոտեցում չէ: Հասկանալի լինելու համար նախ պետք է անդրադառնամ գրքի ձևին: Այնտեղ արտաքին շարժմանը զուգահեռ կա մի քանի ներքին շարժում: Եթե հիմնականում գիրքը պատկերում է մի սփյուռքահայի կյանքը, որ հայրենիք չի ունեցել և չի գտնում նույնիսկ Հայաստանում, ու ներկայացնում է մի մարդկային ողբերգություն, ապա այնտեղ կա նաև մեկ այլ շարժում, որը պատկերում է ցեղասպանության օրերից մինչև այսօր սփյուռքահայի ապրած ոդիսականը. մի խոսքով, արդի հայ պատմության կարևոր մեկ երեսը համամարդկային պարունակի մեջ: Իսկ այդ հոգևոր պատմության խտացված դրվագները կարելի է գտնել հայ գրականության մեջ: Դա գրական ոճի մեջ հնարավորություն է տալիս ներկայացնելու պատմականն ու հոգևորը, ինչպես նաև օտար ընթերցողին հրավիրելու դեպի հայ գրականության դարպասը: - Սովորաբար ստեղծագործողները գրիչ վերցնելիս մտածում են թե՛ իրենց ստեղծագործության և թե՛ ապագայի մասին: Ամենալավատեսական երազներում ի՞նչ է սպասում Ձեզ և Ձեր գրքին: - Բախտավոր են այն գրողները, ովքեր գնահատվում են իրենց ապրած օրերի ընթացքում և հետո: Ամեն մի գրող ցանկանում է պատկանել անմահների բույլին: Գիրն արդեն ինչ-որ տեղ անմահություն է, և երկնակամարում միշտ կլինեն առավել կամ նվազ լուսաճաճանչ աստղեր: Դարերը միայն կարող են որոշել իսկական մեծությունների տեղը: Կարծում եմ, որ իմ գիրքը կկարդան այլ լեզուներով ևս: Սակայն անմահության ձգտումը կարող է խանգարել արարչական ճանապարհին: - Գրքում կանաց շատ կերպարներ կան: Դուք նրանց իսկապե՞ս հանդիպել եք, թե՞ մտացածին են: Իրականում ի՞նչ դեր ունեն նրանք Ձեր կյանքում: - Բոլոր կերպարներն էլ իրական են, նրանցից շատերը ապրում և շնչում են այստեղ` Հայաստանում: Փողոցում հանդիպած անծանոթ կնոջ հայացքի մեջ կարող է թաքնված լինի գրքի տիպարներից որևէ մեկը: Իսկ այն հարցի պատասխանը, թե կանայք ինչ դեր ունեն իմ կյանքում, դեռևս չեմ կարողացել տալ: Նույնը վերաբերում է հարցի էությանը պրիզմայի մյուս կողմից: Չեմ կարծում, որ որևէ կին դեռևս հասկացած լինի, թե ինքս ինչ դեր եմ ունեցել նրա կյանքում: Հատկապես խոսքը վերաբերում է գրքի կերպարներին: - Ձեր գրքից հասկացվում է, որ Դուք կանանց շատ լավ եք ճանաչում, իսկ լավ ճանաչելը ավելի շատ ձանձրացնում է և հիասթափեցնում: Արդյոք կարողանո՞ւմ եք որևէ մեկին սիրել: - Ձանձրանում ես ստանդարտներից, հիասթափվում` միօրինակությունից: Բայդ դա հեշտացնում է հրաժարվելը: Կարո՞ղ է սրիկան սիրել: Նույնքան, ինչքան պոռնիկը: Բայց դարձ տեղի է ունենում: Ամեն կնոջ հոգու մեջ էլ նստած է պոռնիկը: Այն ուրացողները քաղաքակրթված կեղծավորներ են: Սրիկան հեշտ է ղեկավարում սեռը: Կարգախոսը` «Սրիկաներ բոլոր երկրների, միացեք», հռետորական չէ: Դա շարժման կարգախոս է` նպատակաուղղված չեզոքացնելու արևմտյան ֆեմինիզմի ծայրահեղական դրսևորումները: Սերը աշխարհասասան էներգիա է, որը կկործանի բոլոր գաղափարախոսությունների հիմքերը: Դրա համար էլ պետություններն ու կրոները դրա իրական դրսևորումների թշնամիներն են` ինչ էլ լինեին դրանց հիմնադիրների ցանկությունները: Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է, սեռը առանց սիրո` մարդասպանության և մարդկային հասարակարգի կործանման: - Ձեր գրքից ուղղակի հասկացվում է, որ Դուք Աստվածաշունչը, հատկապես Հին Կտակարանը համարում եք կեղծ, հորինովի, ավելի շատ հակված եք «Հայի», «Հայկյան» Աստվածությանը փառաբանելուն: Դա նշանակո՞ւմ է, թե դուք հեթանոս եք, թե պարզապես ուզում եք մաքրել քրիստոնեությունը հրեականությունից, ավելի ճիշտ` մասոնականությունից: Ո՞վ է, ի վերջո, Ձեր Աստվածը: - Դուք շատ ընդարձակ հարց տվեցիք: Քրիստոնեական կրոնի ողջ պատմությունը լի է եղել բարեկարգիչներով, ովքեր այս կամ այն չափով հաջողվել են կամ ձախողվել: Բայց կա մի հարուստ փորձ, որին առընթեր` հսկայածավալ մի գրականություն: Եվրոպական կրոնական մտքի ձևավորման մեջ կարևոր ավանդ ունեցան պավլիկյան և թոնդրակյան շարժումները: Այն, ինչ մեր եկեղեցին համարում է ուղղափառություն, մի խոսքով` ուղիղ փառքի ճանապարհ, շատ հեռու է Արարչական հոգևոր դաշտերի առջև մարդու կապանքների սանձազերծումից: Դոգման ինքնին հակաարարչական երևույթ է, և դրանում մեղավոր են բոլոր կրոններն ու գաղափարախոսություններն առավել կամ նվազ չափերով: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այնտեղ կան երկու հակադիր և արհեստականորեն միակցված գաղափարախոսություններ, որոնք իրենց էաբանությամբ գտնվում են լիովին հակասական բևեռներում: Աստվածաշնչի գաղափարախոսները, հենվելով Հիսուսին վերագրվող մեկ-երկու խոսքի վրա, փորձեցին այն մեկնաբանել իբրև իրար լրացնող գաղափարախոսություններ: Սակայն աստվածաբանությունը հաստատում է քրիստոնեական գրեթե բոլոր գրքերի կեղծ լինելը, բացի Պողոս առաքյալին վերաբերող նամակների մի քանիսից: Այնտեղ ասված շատ խոսքեր հիսուսի կամ առաքյալների խոսքերը չեն, այլ նրանց են վերագրվել զեղծարար կրոնակաների կողմից: Սա չի նշանակում, որ գրքում արարչական դաշտը բացակայում է: Ընդհակառակը, և հենց դա էլ Աստվածաշնչի գլխավոր խնդիրներից մեկն է: Ընկալելով այդ դաշտերի ներգործող ոգեղեն սլացքները` հետևորդները ենթադրում են գտած լինել բացարձակ ճշմարտությունը: Ահա այստեղ նրանք ընկնում են նույն «Սատանայի» որոգայթի մեջ, որից աշխատել են փախչել: Ապրելով հոգևոր որոշ փորձառություն, որն անհամեմատ բարձր է նրանց նախորդ կյանքից, մտածում են գտած լինել բացարձակը և դրա հետևանքով զոհերն են դառնում Աստվածաշնչի մեջ թաքնված քաղաքական գաղափարախոսություններին: Մաքրել քրիստոնեությունը այս ամենից անհնար չէ, բայց հեշտ էլ չէ: «Նոր գինին նոր անոթի մեջ» դնելու` Հիսուսին վերագրվող խոսքը խորիմաստ է: Ես աշխատել եմ ստեղծել այդ անոթը: Այս գրքում տալիս եմ կավը: Արարչական դաշտը ամենուրեք նույնն է և հեշտ հասանելի: Անոթն է այստեղ հարկավոր: Հայերն ունեն մի խորհրդանիշ, որը խոսել է և խոսում է ողջ մարդկության հետ հազարամյակներից ի վեր: Այդ անոթը ստեղծելու և այն մարդկությանը նվիրելու գործի մեջ նրանք ունեն արարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է մասոնականությանը և հրեականությանը, դրանք մանրամասնություներ են և հաճախ, տեղին կամ անտեղի, շահարկվում են տարբեր ուժերի կողմից: - Արձագանքներ ստացե՞լ եք տպագրությունից հետո: - Գիրքը նոր է տպագրվել: Արձագանքներ եղել են գրքի հրատարակումից առաջ: Առաջին արձագանքները եկել են ազգային անվտանգության մարմիններից: Դրանք եղել են խիստ բացասական և կազմակերպված հալածանքի բնույթ են կրել: Կարծում եմ, որ սառույցն սկսել է մի փոքր հալվել, և հույս ունեմ, որ ազգային անվտանգության մարմինները կկարողանան հասկանալ գրքի իրական արժեքը և իրենք իսկ կհանդիսանան գրքի առաջին պաշտպանները: - Որքան գիտեմ, «Գործք Շնացը» շարունակություն է ունենալու. ինչի՞ մասին է այն լինելու և երբ է լույս տեսնելու: - Գիրքը լույս է տեսնելու երեք հատորով: Մյուս հատորները ևս պատրաստ են տպագրության: Ամեն ինչ կախված է սպառվելու արագությունից և ֆինանսական հնարավորություններից: Թող մյուս հատորների պարունակությունը առայժմ մնա հեղինակի սեփականությունը: ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  2. And Also to visit vernatun.wordpress.com for public appearances, interviews, political statements, persecution history in Armenia, and a selection of their writings. See Also the Literature Forum under Armen Melikian and Vahe Avetian.
  3. Պարոն Գրպանը գործ է դնում Դրախտում --Ծիծաղ - երգիծանք-- Երազստանցի Գրպանը, բարեկամների խորհրդով ուզում էր գործ դնել Դրախտի հանքային արդյունաբերության ոլորտում: Արտոնագիր տալու համար Աստծու օգնականները պահանջում են 20.000 վաշինգտոն դահամունք: Նույնքան էլ տակից պահանջում են բանկերը ներդրումային վարկ ձևակերպելու համար: Պարզվում է, որ բնապահպանության նախարարը Աստծու օրհնությամբ յուրացրել է Դրախտի լավագույն հիսուն հանքերը և ցանկություն ունի դրանք վաճառելու Սատանային: Նյարդայնացած, Գրպանը որոշում է փոքր և միջին գործարարության զարգացման համար վարկային կազմակերպություն հիմնել մեկ միլիոն վաշինգտոնի նախնական ներդրումով: Ուներ ավելի գրավիչ հնարավորություններ, բայց չէր հետաքրքրվում. չէր ուզում ամեն օր առնչվել հազար հոգեհան հրեշտակի հետ: Դրամագլուխ տրամադրելով փրկյալներին` օգնած կլինի, ինքն էլ կկարողանա ընտանիքով Դրախտում հաստատվել: Պատրաստ է երկու հազար վաշինգտոնի իրավաբանական ծախսեր անել, որ դիմումը հանձնվի Կենտրոնական բանկին: Իրավաբանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է: Բարեբախտաբար բանկի ներքին խոհանոցը ճանաչող հին ընկերներից մեկը խորհուրդ է տալիս վաշինգտոնները չվատնել, մինչև ինքը ստուգի դիմումի հնարավոր ճակատագիրը: Տնօրինությունից իմանում է, որ հարցը կմտնի փակուղի, քանի դեռ 50.000 վաշինգտոնի կաշառք չի կցվել դիմումին: Գրպանը մերժում է ընդառաջ գնալ` հուսալով, որ մի օր Դրախտում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ: Գրպանը Դրախտի դատախազությանը հայտ է ներկայացնում, որ վերջինս հետապնդի բանկերի հակաօրինական գործունեությունը: Հարցերը մնում են անպատասխան: Եզրակացնում է, որ եթե մենաշնորհ հաստատելու ձգտող բանկերը ոչնչացնեն իր բիզնեսը, դատախազությունը մատը մատին չի տա: Մինչ այդ շուկայական տոկոսադրույքով մի քանի վարկ էր տրամադրել, ասել փրկյալներին, որ գրանցման պահից գրավառուն լինելու է կազմակերպությունը, և պայմանագրերում ավելացրել փոխանցումն ապահովող հոդված: - Եկան, լացին, աղաչեցին, որ մեկ վայրկյան առաջ դրամ տամ: Ծո, հոս բանկաները միայն իրենց ծանոթներուն դրամ կուտան կոր եղեր: Թերթերուն մեջ ամեն տեղ ամիսը հինգ-վեց տոկոսով դրամ ուզողներ կան: Մեկ տարի առաջ ամիսը տասը տոկոսով կուտան կոր եղեր: Ծո, ասոնց ի՞նչ դրամ տաս: Տուներ առնեմ նե, կեցած տեղս դրամս դուբլ կըլլա: Մեկ կողմեն սիգտիր ըրե, ըսի, մյուս կողմեն սիրտս չի տարավ: Ամմա, շատ խնդրեցին, ըսին, որ բարձր տոկոս կուտանք, փաստաբանիս հարցուցի, ըսավ` տուր, ես ալ տվի: Գրանցման հարցը կաշառքի պատճառով ջուրն է ընկնում, իսկ պարտատուները չեն վերադարձնում գումարները: Գրպանը դիմում է դատարան, որպեսզի վերստանա գումարները կամ գրավի առարկան: Դատավորը հինգ անգամ հետաձգում է հարցի քննությունը, հինգ ամիս շարունակ մինչև պահանջած կաշառքն ստանալը: Տուն, գործ, երեխա Դժոխքում թողած, սպասի՜ր Գրպան, սպասի՜ր… - Ծո, մեկ տարի է, ամեն օր յոթը հոգի ինծի կըսեն կոր` «Է, պարոն Գրպան, իշտե կներես, ասի մեռավ, մյուսը ծնավ, անի ամուսնացավ, վաղը դրամդ կբերենք»: Ծո, խենթություն բերին վրաս: Ասոնց փաստաբաններուն ալ բան մը չես կրնար վստահիլ: Ծո, յոթը դատավորին յոթն ալ արձակուրդի՞ մը գացած կըլլան եղեր: Ծո, ամեն ինչ քեզի պատմեմ նե, գիրք կգրես… Իսկ մինչ այդ պարտատուները ապավինել են ոստիկանությունում և դատախազությունում աշխատող ընկերներին: Ըստ իրավաբանի` պարտատուներից մեկը երեք հազար կանաչի կաշառք է տրամադրում ոստիկանությանը, որպեսզի դատախազության միջոցով Գրպանի դեմ քրեական հարց հարուցվի: Յուրացնում է Գրպանի ներդրումը, հակառակ Դրախտի լավագույն իրավաբաններից մեկի կողմից պատրաստված անշարժ գույքի գրավի պայմանագրին: - Հիմա սա գյոթվերաններուն նայե, դրամը առնելեն հետո քու թշնամիդ կըլլան կոր: Ծո, ես ասոնց ամմենեն լավին մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878: Դատախազությունը, իր հերթին, քսան հազար կանաչի կաշառք է պահանջում Գրպանից, որպեսզի նրան չբանտարկի Դրախտում «ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու» մեղադրանքով: - Ծո, օրենքը ելլելեն տասնհինգ օր հետո դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե: Բացեր է տետրակը, գլուխիս օրենք կկարդա կոր: Ծո գյոթվերան, տասնըհինգ օր հետո դուն գիտեի՞ր մը, որ անանկ օրենք կա: Նույնիսկ փաստաբանը չէր գիտեր: Հոգը չէ եղեր, օրենքը կտրեր ես: Անունս ալ պիտի ավրե… Սա, երբ Դրախտի սրտում հրեշտակապետերի մի հույլ հիմնարկներ անխափան գործում են ապօրինի ձևով` երբեմն նույնիսկ կառուցված լինելով իրենց չպատկանող հողատարածքների վրա: Իսկ կրոնական ոլորտում Աստվա՜ծ Եհովայի վկաներին թույլատրում է մինչև օրինականացումը տասնհինգ տարի ապօրինի գործունեություն ծավալել: Դատախազը հայտնում է, սակայն, որ եթե Գրպանը տա պահանջված կաշառքը, ոչ միայն ետ կստանա իր գումարները, այլև կբռնագրավեն փրկյալների ողջ ինչքը և կհանձնեն իրեն: - Սիգտիր ըրե, ետ Դժոխք պիտի երթամ: Աս երկիրը մարդ չըլլար: Ծո, ես հոն շենքեր ունիմ, թոնով դրամ կկշռեմ: Աս սարսուռներուն նայե, գլուխնիս օյին պիտի խաղան, դրամնիս պիտի ուտեն… Երբ Գրպանը հրաժարվում է տալուց, դատախազը զանգահարում է նրան և հեգնանքով պահանջում, որ անմիջապես ներկայանա` գրավոր տալու: Քրեական գործ Գրպանի դեմ: Գրպանը երկու-երեք օր ժամանակ է խնդրում, որպեսզի քրեական հարցերի մասնագետ իրավաբան ճարի: - Ինձ չի հուզում քո իրավաբան չունենալը: Այստեղ Դժոխք չէ: Վաղը կներկայանաք: Տան հեռախոսի առջև վեց ժամ նստած սպասում է, որ գիծը գործի: Հարևաններն ասում են` «Արմենթելից» է: Առավոտյան գիծը մի ժամ գործում է, բայց դրսից չեն կարող զանգահարել Գրպանին: - Ծո, ասի ինծի հաջորդ օրը բանտ պիտի դնե, դուրսը ցուրտ, ձմեռ, տեղեդ չես կրնար շարժիլ, թելեֆոն կընեմ կոր, որ կրիմինըլ փաստաբան մը գտնեմ, թելեֆոնս չաշխատիր կոր: Իրավաբանը խորհուրդ է տալիս Գրպանին անհապաղ ընդառաջ գնալ դատախազի պահանջած կաշառքին` ասելով. - Սա այն կառույցը չէ, որի հետ պետք է գործ ունենաս. սրանք ինչ էլ ասեն, դատարանը դա է հիմք ընդունելու: Քառասուն տարվա մեջ միայն երկու դեպք է եղել, որ սրանք դատը կորցնեն, այն էլ հետո մարդկանց ընտանիքների քթից են բերել: Դրամը տուր. ես քեզ խոստանում եմ` ուրիշ տեղից ավելին ետ կվերցնենք… - Ծո ես ատ դրամը իրենց տալու տեղ, ատոր հետ մայրերնին կЕсли Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878… գյոթվերաններ… Դատախազության հեչ վեճը չէ, որ Գրպանի դեմ բողոք ներկայացնողը հենց Գրպանի գումարները յուրացրած խաբեբան է, և որ սա մի քանի անգամ խաբեության մեջ ամբաստանված ստահակին մեկն է: Արհամարհում է Գրպանի բողոքը, որ իրենից յուրացված գումարները վերադարձվեն: Գրպանը յուղոտ հաճախորդ է… Բայց Գրպանը ենթադրում է, որ այս վերաբերմունքի մեջ կա նաև այլ պատճառ` երազստանցիների հանդեպ նախանձն ու ատելությունը: - Ծո, ասոնց փաստաբաններն ալ գյոթվերանություն կընեն կոր, երկու թելի վրա կխաղան կոր: Երկու կողմեն դրամ պիտի ուտեն: Ծո, ասոնց հետ ինչ գործ կրնաս բռնել, որո՞ւն կրնաս վստահիլ, եթե փաստաբաններդ քեզի կխաբեն կոր: Աս երկրին մեջ քու թիվ մեկ թշնամիդ քու փաստաբանդ է: Մեջերնին գոնե փաստաբանութենե հասկցող մեկ հատ խելքը գլուխը մարդ ըլլար. դո՛ւն իրենց փաստաբանություն պիտի սորվեցընես: Բոլորը կաշառք տանող, կաշառք բերող, պապային դրամովը դպրոց ավարտած զինգիրզոֆներ: Ինծի կես գիշերին կհեռաձայնե, կըսե կոր, որ դրամը մինչև վաղը չի բերեմ նե, ինծի աստեղեն թռելու չեն ձգեր եղեր, ինքն ալ այլևս ինծի չի պաշտպաներ եղեր և ստիպված դատախազին քովը ինծի դեմ բաներ կգրե եղեր… Ծո, աս փեզեվենկին կըսեմ կոր, որ ձեռքս մեկ ղուրուշ cash դրամ չի կա հիմա, կըսե կոր, որ քեզի բանտ կդնեն, մինչև դրամը բերես… Ծո ասոնք բոլորը իրարու կբռնեն, իրարու կողմեն կելլեն, մենք օտար ենք, մեզի անանկ մը կնային, որ իրենց կողոպտելու եկեր ենք, կես միլիոն, մեկ միլիոն վաշինգտոնը մեզի համար ի՞նչ է որ, կըսեն, թող երթան դուրսը, նորեն շահին… Խոջա Նասրաթին պատմությունը գիտե՞ս մը: - Ո՞ր մեկը: - Օր մը գիշերը Խոջա Նասրաթը կարթննա, դուրսեն ձայներ կուգան կոր, աղմուկ, թանթանա, կռիվ, ամբողջ թաղը դուռին առջև հավաքվեր է: Ծո, կըսե, ելլեմ, նայիմ աս ինչ կըլլա կոր դուրսը: Ցուրտ է, վերմակը վրան կփաթթե, դուրս կելլե: Մեկեն, մեկը վերմակը վրայեն կփախցընե, կկորսվի, կերթա: Մեկ ալ ի՜նչ տեսնե… շուրջը կնայի, որ մարդ-մարդասանկ չի մնացեր: Ամայություն: Ծո՜, կըսե, ասոնց թյում կռիվը իմ վերմակիս գլխուն է եղեր… - Տեղին է… - Ծո, ես քառասուն տարի Սատանայի հետ բիզնես ըրեր եմ, Սատանա Հիլզի մեջ շենքեր առեր, ծախեր եմ, մեկ օր օրենքի հետ գործ չեմ ունեցած: Աս փուշտերուն նայե, մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878, օրուսբույի բիճեր… ասոնց, Սատանայի բանակը պիտի բերես, մեկ-մեկ ոռերնին քունես… Գրպանի ցավը կիսում են բազմաթիվ շներ: Շատեր տասնյակ տարիներ ապրել են տարբեր երկրներում, տարբեր հասարակարգերի մեջ, ստեպ տարագրի ցուպը ձեռին` կյանքն սկսել զրոյից նոր ու նոր երկրներում: Նրանց մեջ կան շներ, ովքեր համարվել են ոգու տիտաններ, մեծամեծ հայրենասերներ: Թողած տասնյակ տարիների քրտինքով նվաճած իրենց տնտեսական ու հասարակական բարօրությունը` հաստատվել են մանկությունից իրենց երազած հայրենիքում: Բոլորն էլ Դրախտում ենթարկվել են քրեական քաշքշուքների, առանց էապես հասկանալու, թե ինչու: Մի՞թե նրանք առաջին անգամ է, որ հաստատվում են նոր երկրում: Մի՞թե նրանք կյանքում սխալ թույլ չեն տվել: Իսկ ինչո՞ւ օրենքի առջև խնդիր չեն ունեցել արտաշխարհում, որտեղ հաճախ ոչ լեզուն է եղել իրենցը, ոչ մշակույթը: Իսկ այստեղ ենթարկվում են օրենքի ողջ ուժին, տնտեսապես ու բարոյապես կործանվում, մինչ հրեշտակապետերը օր ու գիշեր մերկում են երկիրը առանց որևէ մեկի առջև հաշվետու լինելու: Խնդրի էությունն այն է, որ այս շները զոհերն են մի քաղաքականության, որ տնօրինվում է սակավապետների և Դրախտի քրեաիրավական ու ազգային անվտանգության համակարգերում գործող նրանց մանկլավիկների կողմից: Աստծո պահապան հրեշտակները (փա՜ռք, և պատի՜վ, և զորությո՜ւն), պահպանելու համար սակավապետությունը, հալածանքի են ենթարկում շներին, որոնք սովոր են տնտեսական կամ քաղաքական ինքնուրույնություն դրսևորել: Նպատակն է Դրախտի ղեկը հավերժորեն պահել իրենց ձեռքում, երբ շները սկսեն այստեղ հաստատվել: Քսանական տարի ապրելով երկու տարբեր մշակույթների մեջ, իմ ունեցած խտրականության և հալածանքի հանրագումարը մեկ տոկոսը չի կազմի երկու տարվա ընթացքում Դրախտում շանս ենթարկված խտրական վերաբերմունքին: Այս բոլորը տեսնելով` ժառանգականորեն կուրուղեղ փրկյալները թքած իսկ չունեն շանս ու ընկերներիս, օր ու գիշեր ժահր են թափում մեր վրա, լավագույն դեպքում ծիծաղի կարասի դարձնում, փոխանակ սրդողելու և քայլեր ձեռնարկելու Դրախտի իրավիճակը փոխելու համար: Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ո՞վ է հանդգնում քննադատել Սրբություն Սրբոցին: Ո՞վ ասեց, որ Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ինչո՞ւ չեք քննադատում Դժոխքի մարդասպաններին: Մա՛հ քննադատողին, հատկապես, եթե երազաշուն է: - Ո՜վ Դրախտի երևելիներ, անհամեստ փրկյալներ, ճշմարտության ոխերիմ թշնամիներ, արդարություն մուրացող բայց արդարության եզակի թշնամիներ, մեռելապաշտ մոլեռանդներ, անհանդուրժող շնատյացներ… Ո՜վ աստվածային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատին,- կատաղում է մի շուն: - Չէ՜, մենք ասանկ բաներ չե՜նք կարդար: Մենք աստվածավա՜խ մարդիկ ենք: - Չէ՜, սա չես կարող իհարկե, համեմատել Տալստոյի հետ: Մեր ժամանակը շա՜տ թանկ է նման բաներ կարդալու համար: - Չէ՜, էսպիսի գռեհկություննե՜ր, մակարդա՜կ… Փտած պուցը Տալստո՜յ է կարդում… Արդարության մասին եթե զրուցում է, միայն սալոններում, ի միջի այլոց, (արդարության մասին խոսում են միայն անմակարդակ մարդիկ), գլանակի ծուխը ներս քաշելով, նեղ աչքերով մեծ Կրեմլստանի բարձր գրականության և արվեստի ներկայացուցիչների վերջին գլուխ-գործոցները քննարկելիս… Երբ սրան հարցնես ազգությունը, կլսես. - Մոսկվայից եմ,- թեկուզ եթե օդանավը Մոսկվայի վրայով անցած լինի, թեկուզ եթե մոսկվացին թքի սրա երեսին: Գրպանը հանդիպում է Սուրբ Հոգու հետ: Մեղադրում է` Բաղձալի Բերկրությունը գրասենյակ չունի, ուր Դրախտում հաստատվել ուզող շունը դիմի, գոնե խորհրդի համար, իսկ նույնիսկ իրավաբանների չիմացությամբ կատարված պատահական սխալների համար դատախազությունը սոված վագրի նման ատամներն է ցույց տալիս երազաշներին… Հայհոյում է` ազատ շուկայի պահանջները քրեական օրենսգրքով խոչընդոտելով` Անպակաս Լրությունը քաջալերում է բանկային մենաշնորհների հաստատումը, իսկ բանկերը Սատանայից գրեթե ձրի ստացած վարկերը կարողանում են Դրախտի Կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով վերավաճառել Աստծո բարեկամներին` ապահովելով կլորիկ շահույթ… Իսկ շունը, որ հրեշտակապետերի իշխանությունը կանխելու միակ երաշխիքն է, կոչնչանա. ինչ շահույթի էլ հետամուտ լինի, Դրախտում արժեզրկվող կանաչին այն կփոշիացնի: Խնամածություն Հայրենին ինքն է արժեզրկում կանաչին, թղթի վրա բարձր եկամտով Սատանային խաբելու և նրանից նոր վարկեր ստանալու երազով: Հրեշտակապետերն են ղեկավարում բորսայի անկանոն ելևէջները ըստ սեփական շահերի… Ու դեռ շունը նույնիսկ քաքելու համար պետք է ենթարկվի քրեական քաշքշուքների… Եթե Խնամածություն Հայրենին քրեական օրենսգրքով է կարգավորելու տոկոսադրույքները, ուրեմն պարտավոր է դրանով կարգավորելու նաև արտարժույթի անկանոն ելևէջները… Եթե չի կարող, ուրեմն սեփական բեզնես կարգավորելուց թող ձեռք քաշի, բանտարկի հրեշտակապետերին, որոնք շուկայի բնականոն զարգացման միակ խոչընդոտն են … Ձայն բարբառո անապատի: - Ծո, իրեն կըսեմ կոր, որ ո՛ր թերթն ալ բանաս նե, մեջը քսսան հատ հայտարարություն կա, ամիսը հինգ վեց տոկոսով դրամ կառնեն, կու տան. օրվա շուկային պահանջը ատի է, քանի որ տուները կսուղնան, կյանքը կսուղնա, վաշինգտոնը կբարձրացընեն, կիջնեցընեն, երեք ամսվա մեջ կես գին կընեն, դրամագլուխդ կթռի, կերթա: Կերթա՜… Ծո, գյոթվերան, ես ուրտեղե՞ն պիտի գիտնամ, որ ասանկ օրենք կա, եթե ամբողջ քաղաքը ոռով-գլխով դրամ կառնե, դրամ կու տա կոր: Ծո ոստիկանապետերուդ, դատավորներուդ կնիկները բոլորը ամիսը վեց-յոթը տոկոսով դրամ կու տան կոր: Ծո, ասոնցմե մեկ հատին բռներ ես մը կըսեմ կոր, ատիկա քու գիտնալիքդ չէ եղեր: Ի՞նչ բռնել, ամբողջ քաղաքին մեջ մեկ հոգիի թելեֆոն մը նույնիսկ չէ ըրած, ինծի պիտի բռնե, բանտ պիտի դնե եղեր… Ավելին, մեղադրում են Գրպանին տուրքերից խուսափելու համար: Նախարար նախարարի հետևից սկսում են Գրպանի դուռը բախել: - Ծո, ես Սատանային ետև-ետևի երեք տարի տուրք չեմ տված, նամակ մը կղրկե, քաղաքավարի կհիշեցընե, եթե իրեն տալիք ալ ունենաս նե, շատ-շատ ավելի տուգանք մը, բան մը կվճարես: Աս խլլինքը ինծի բանտ պիտի դնե եղեր: Ծո, գյոթվերան, ես ձեզմե ինչ դրամ շահեր եմ որ, ես մեկ միլիոն վաշինգտոն կորսնցուցեր եմ միայն գործերս ձգելով հոս գալուս համար, հոս ալ ամմեն օր առտու-իրկուն ինծի կկողոպտեն կոր… Հելե ասոր նայե, ե՛ս ժողովուրդին կկողոպտեմ կոր եղեր… Ծո իրեն կըսեմ կոր, որ եթե օրենքը ժողովուրդին պաշտպանելու համար է նե, ինչու համար կձգեք կոր, որ դուրսեն հինգ կանաչիով բերած ապրանքը 200 կանաչիով ծախեն. ամմեն ինչ Դժոխքի երկու անգամը սուղ է - իրենք թանկ է կըսեն: Ամմեն ինչ իրենց ձեռքը բռներ են, մոնոպոլի ըրեր են, ժողովուրդին մայրը կքունեն կոր… Կըսե կոր, որ հետերնին պարտնեոր ըլլայիր - հոս անանկ կըսեն: Օրթախ պիտի ըլլամ, եղեր… Անոնք ոռս կհամբուրեին կոր, որ օրթախ ըլլամ: Ծո, ասոնց հետ ի՛նչ օրթախ կրնաս ըլլալ, բոլոր դրամդ կուտեն: Իրենք ծախած ապրանքին վրա 4.000 տոկոս շահ կընեն կոր, ես իրենցմե ուզածս երկու ղուրուշ շահս է: Իրենց մի քանի տոկոսով դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե եղեր, շարմութայի (բոզի) ձագ: Երբ փորձում է պարզել կաշառքի գումարի հարցը, դատախազը հայտնում է, որ իրավաբանը ստել է, և երկրի դեմքը ներկայացնող մարմինը չի կարող նման բան անել: Զրպարտության համար սպառնում է բանտարկել իրավաբանին: Քրեական հարց հարուցելու հարցում մնում է անդրդվելի: - Հետո իրեն ըսի, որ ասոնք ոստիկանության դրամ կերցուցեր են, որ ինծի դեմ գործ բանան, ըսավ որ` ըսել կուզես, որ դատախազությո՞ւնն ալ մեջը մատ ունի: Դու իմացիր ում հետ ես խոսում, մեկ բառ ավելի ըսես նե, քեզի հիմա կձերբակալեմ եղեր… Մեկ ալ ինծի կըսե կոր, որ փաստաբանիս լավ դրամ տայի նե եղեր ինծի ավելի լավ կպաշտպաներ: Ծո, կյանքին մեջ չի տեսած դրամը տվեր եմ իրեն, դեռ ի՞նչ տամ, ո՞ռս մը պիտի տամ… Գրպանը ներքաշվում է ոլորապտույտի մեջ, կորցնում քունը, վտանգում առողջությունն ու կյանքը: Աստված շան պոչը խածավ: Տգեղ Շունն ուզեց օգնել արյունակից ընկերոջը: Աստծո թագավորությունը տապալել: Կատիի սիրահարը պաշտոն ուներ դատախազության բարձրագույն օղակներում: Ներկա է եղել դատախազների կաշառքի մասին խոսակցությանը: Նրա հաղորդած թվերը համընկան Գրպանի իրավաբանի նշած թվերի հետ: 20.000 կանաչի: Սիրահարը խոստացավ օգնել և խորհուրդ տվեց մի կանաչի իսկ չփոխանցել: Ի դեպ, սա նույն դատախազությունն է, որի հոգատարության ներքո գործում էին Կատիի Տերն ու Դրախտի մեծագույն սակավապետները: Տգեղ Շունը գաղտագողի մտավ դատախազության վերնատուն` բացահայտելու Դրախտի դատախազության մեղսակցությունը հրոսակապետության հաստատման մեջ, քաղաքական փոթորիկ ստեղծելու ու այն համաշխարհայնացնելու… ծակը խոթելու մեղսակից դատախազներին: Բայց Գրպանը, թեև հայրենասեր, գործնապաշտ շուն էր: Համբերության սկիհը լցվել էր: Հրաժարվեց Դրախտում գործ դնելուց: Գրպանը հեռացավ… մեկընդմիշտ: - Մայրը Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ես ասանկ ժողովուրդին ալ, ասանկ կառավարության ալ… Աս երկիրը մարդ պիտի չըլլա… Շաբաթներով անքուն գիշերներ ապրելուց հետո հեռացավ` փրկելու առողջությունն ու կյանքը Աստծո պետության պոռնկանոցից, դավաճանելով… Դրախտի ազգային գերեզմաններին: - Օդոնավեն իջնելո՛ւս պես ծունկի պիտի գամ, Դժոխքի հո՛ղը պիտի համբուրեմ: Դատախազ, դատավոր, հաճախորդ, իրավաբան միաբերան որոշեցին. Գրպանը փախել է Դրախտից, հրաժարվել իր հավիտենական իրավունքներից: Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց, լի են երկինք և երկիր փառոք քո… Բայց սրանով Գրպանի ոդիսականը չի ավարտվում: Դատախազությունը ձեռքը դնում է փաստաբանի վզին: Ամեն օր կանչում են դատախազություն, խուում, շան մածուն կերցնում, սպառնում Գրպանի գործը փաթաթել նրա գլխին, եթե Գրպանի դեմ ցուցմունքներ չտա: Փաստաբանն արդարանում է` դու փախչելու տեղ ունես, ես որտե՞ղ փախչեմ սրանցից: Գրել են տալիս այն, ինչ իրենք են թելադրում, փաստաբանին ստորագրել տալիս, «աշխատում են» ճշմարտությանը տեղյակ վկաների վրա, նրանց ընդհակառակը` ստիպելով Գրպանի դեմ ցուցմունք գրել: Սա Դրախտի Դատախազության գլխավոր մասնագիտությունն է: Հետախուզում են հայտարարում, հանձնում ինտերպոլին, հետամուտ լինում Գրպանի դեմ` չորս տարվա բանտարկության ծանրագույն պատիժը կիրառելուն: Իրավաբանը ընծայվում է դատախազության կաշառքահանը: Սկսում է ամեն օր ահաբեկել Գրպանին. - Քեզ բանտարկելու են, քեզ բանտարկելու են… Քո միակ փրկությունը էդ գումարը դասավորելն է: Թե չէ, հենց որ Դժոխքից շարժվեցիր, քեզ ցանկացած օդանավակայանում կձերբակալեն… Նույնն է ասում նաև Դրախտի գերագույն դատախազի օգնականը, որը փորձում էր «օգնել» Գրպանին, նրանից խնդրելով, որ Գրպանը հրաժարվի դատախազի դեմ տված դիմումից, մի մեղայագիր գրելով` ես ստախոս եմ, վատաբանել եմ Աստծուն և արքայազնին, մեղա՜ Աստծո… - Աստվա՜ծ թողությո՜ւն շնորհեսցե ՜… Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ, Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս` Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան, Խոստովա՛ն լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց, Զխորհրդոցդ իբրեւ զլրութեանց, Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց, Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից, Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց, Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի, Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց, Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի, Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի, Զերդմնականն, որ թէ՛ ի հանդէպս, թէ՛ տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին… Բայց պահում են գերգաղտնի: Չեն հայտնում Գրպանին, որ հետախուզում են հայտարարել նրա դեմ: Գրպանն այդ մասին իմանում է ավելի ուշ այլ աղբյուրից: - Դու չե՞ս ուզում գալ և քո փողերը վերցնել: - Այ աղբեր, էս ինչ մարդ ա, չի ուզում գա, փողերը վերցնի: Ի սպառ հօդս են ցնդում Գրպանի հույսերը, որ մի օր նա կկարողանա վերադառնալ Դրախտ` պաշտպանելու իր հավիտենական իրավունքները և վերատիրանալու կորցրած դրամագլուխին: - Լան, մայրերնին…, թող գան կլորս ուտեն. ե՛ս եղեր պետք է իրենցմե ներողություն խնդրեմ… Գրպանը քրեական հանցագործ է արդեն: Եթե հայրենասիրական մղումով տարված, Աստված մի արասցե, Դրախտի քաղաքացի դարձած լիներ, նրան կձերբակալեին Դժոխքում ու կհանձնեին Աստծո արդարությանը: Գրպանը Աստծո և Դրախտի պատվարժան կլորներին ոռ չի տվել: Հեռանում է Գրպանը: Հետևում թողնելով ընդամենը մի սենյականոց բնակարան իր տասը տարեկան տղայի համար, որպեսզի գուցե մի երջանիկ օր նա վերադառնա հայրենիք: Անբնակ, կողպված, ծառայություններն անջատված տան վրա ամսե ամիս հազարավոր վաշինգտոնի պարտքեր են կուտակվում: Գազ, ջուր, հոսանք, հեռախոս: Ամեն մի ծառայություն թաթը դնում է Գրպանի տղայի տան վրա: Տանը մարդ չկա, ի՞նչ գազ, ի՞նչ հեռախոս: Ձեզ ոչինչ չենք կարող ասել, թող սեփականատերն անձամբ ներկայանա: Ընտրությունների օրերին մի տասնյակ ուրվականներ են գրանցվում Գրպանի տան վրա, քվեարկում Աստծո կուսակցությանը: Որոշիր սիրելի ընթերցող. արժի՞ այս վիժվածքների քաղաքացին դառնալ: Դժոխքաշնե՜ր, նախքան Դրա՜խտ ոտք դնելը, իմացե՛ք. Աստվա՜ծ ձեր ոխակալ թշնամին է: Գրպանը Դժոխքում երազ է տեսնում: Կայնել է մի երկար հերթի մեջ, որի գլխին, հեռվում, բարձր պատվանդանի վրա, մեծ սեղանի ետին, շրջապատված Բաղդադի երազային հուրիներով նստել է Ալլահը, դատում է հանդերձյալներին: Մեկին ուղարկում է Ջեննատ, մյուսին` Ջահաննամ: Երբ հասնում է Գրպանի հերթը, հուրիներից մին Ալլահի սեղանին մի հաստ տրցակ է դնում, որի վրա գրված է` Գրպան: Ալլահը բացում է տրցակը և այնտեղ գտնում է Աստծու կողմից ուղարկված մի նամակ, ոմն մաքսավոր Գրպանի մասին: - Գրպանը դո՞ւ ես,- հարցնում է Ալլահը: - Այո, տեր իմ, հպարտությամբ բացականչում է Գրպանը: - Դժո՛խք,- հրամայում է Ալլահը: - Ալլահ իմ…,- դեռ չի հասցնում խոսքն ավարտել, չորս գանգրահեր մերկ սևաբոբիկներ Գրպանի ձեռքերից, ոտքերից բռնելով նրան գցում են եռացող լավայի անդունդը: Գրպանը հավերժ վառվում է Դժոխքի կրակներում: Մի օր խելք է անում իր պարտապաններից մի կաթիլ ջուր խնդրել: Բայց նրանք Դրախտից ծիծաղում են Գրպանի վրա, Աստծո հետ վայելելով հավիտենական կյանքը: Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան - Թուղթ Գ» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  4. Կուսաստանում կնոջ իրավունքների մասին խոսողը «սիոնական» է: Բայց կնոջ` աշխատանք գտնելը հղի է սեռական ստրկացման առարկա դառնալու վտանգով: Շատ կանայք համաձայնում են դրան. հարկադրված են: - Կեղծավորությո՛ւն: Պարզապես համակերպվում են` հաշվի առնելով սեփական շահը: Կատին ու ես որոշեցինք մեր ծննդյան օրը «կին-ամուսին» խաղալ: Այդպես էլ դիմում ենք իրար: Իմ առաջարկությունն էր, որն ընդունեց խանդավառությամբ: Այդ խաղի մեջ յուրահատուկ գրավչություն կար, որը հաղթում էր մեզ: Իսկ խաղը լիարժեք փոխըմբոշխման գրավական էր, թեկուզ և մի օրվա համար: արարիչը ներդաշնակ զվարճություն է. Խաղ է և Պար: Կայֆ է: Թեև սպառված ենք հասնում տուն, բայց գիշերն ամուսիններիս համար նոր է սկսվում: Ի վիճակի չենք նույնիսկ լողանալու: Հազիվ եմ մաքրել ատամներս, երբ նկատում եմ, որ Կատին անկողնուս մեջ է` կիսաքուն վիճակում, ամփոփ եռանկյունաձև դիրքով. հետույքով ծածկել է անկողնու իմ բաժինը: Այդ դիրքով էր քնում, բայց տարածքս չէր գրավում: Բարձրացնում եմ վերմակը: Կիսամութի մեջ ուրվագծվում է հետնամասը, որ ինձ է կանչում բովանդակ հմայքով: Ունի առողջ կազմվածք` այնքան կանանց երազանքը: Հետույքը կիսվում է նեղ, սև գույնի ներքնաշորով, որն ավելի է բացահայտում մերկությունը: Իսկ դնչիկը… Իսկ շուրթերը… Կատիի բերանն ու մաշկը թովիչ, բնական համ ունեն, որ այլ կնոջ մոտ չեմ հանդիպել: Կյանքն ի զորու չի եղել այդ մանկական մաքրությունը պղտորել: Մարմնի ու հոգու զեղումները հորդում են ամեն մի բջջի, ամեն մի բառի մեջ: Էներգիաներն այնպես են շաղախվել, ինչպես բնության տարերքի մեջ հյուլեական միաձուլման պայթումը կարող է ի ցույց դնել… Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի, Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ. Բռընկվի՛ր կրկին ու կրկին անգամ, Վառվիր մեր սրտում, ծփա արնաքամ, Խելագա՜ր Սո՛մա… Պա՜ր ենք բռնել խելագար, Հրդեհում ենք ու վառում– Այն ամենը, ի՛նչ որ կար Հազարամյա աշխարհում: Սո՛մա, սերը քո թույն է ու գինի, Բայց քա՜ղցր է այնքան. Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես Ու վաղը չկամ. Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի Տիեզերական:– Կյանքս կմարի` հին, չնչին մի կայծ Քո ոսկի հրում– Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած Քո բոլո՜ր գալիք արշալույսներում: (ալիք 3, «Սոմա») Կատիի հետ իմ հարաբերությունները «որոշակի արդյունքի» հասնելու նպատակ չունեին: Նա ուզում էր ամուսնանալ, ես` ոչ: Հորաքույրն ասում էր` «անբաշար». չի կարողանում ամուսնության նպատակով «կպցնել» որևէ մեկին: Իսկ ամուսնու ընտանիքից ոմանք հետապնդում էին, որ խայտառակվի ու այլևս չկարողանա ոտքի կանգնել: Ոչ միայն նյութապես չէին օգնում երեխային, այլև փորձում էին Կատիին հեղինակազրկել ընկերուհիների առջև` խորհուրդ տալով, որ «այդ մակարդակի կանանց հետ ոչ մի կապ չունենան»: Կուսաստանի բաժանված կլորակիրների երկու երրորդը չի օգնում երեխաներին. - Ո՞ր տղամարդը կպահի բոզերին և բիճերին: Միայն «գյոթը»: Կուսաստանի նախագահը… «խա՜… ռո՜… շի՛ տղա» է: Որքան էլ սրիկաս ցանկանում էր ունենալ իր բույնը, կանանց կողմից հասցված վիրավորանք կար հոգուս մեջ, որը չէր սպիանում: Ինձ հետ առնչվող կանանց առաջին ցանկությունը ամուսնանալն էր. «Սուրբ Պսակի արարողություն»: Հա՛ֆ, հա՛ֆ… Սա մեռել թաղելու արարողության տպավորություն էր թողնում վրաս: Քչերն էին, որ անկեղծորեն ուզում էին հետս լինել, սիրել ինձ առանց նախապայմանների: Պայմանավորում էին իրենց կապն ամուսնական պայմանագրով, օգտագործում արարչական կենսուժը շահի համար: Ինձ զրկում էին սիրուց: Հրաժարվում էին, երբ չէի ենթարկվում պայմանագրային պահանջներին: Կային և նրանք, որ ուրիշ կլորների հետ առնչվելիս պահանջներ չէին դնում: Ես սիրո ասպետ չէի այդ կանանց համար, ոչ իսկ մեկօրյա թռչուն: Պարզապես հարմար թեկնածու էի: Ընկերուհուն. - Ի՞նչ ես կարծում: - Լավն է երևում: - Դե, կպնենք: Հա՛ֆ, հա՛ֆ… Կատիի մոտ, թվում էր, թե շահագրգիռ մոտեցում չկար: Ընկերուհիներից ոմանք քննադատում են. չի կարողանում իրենց նման օգտվել արտասահմանցի բոյֆրենդից: Կանանց վերաբերմունքն ինձ մոտ առաջացրել էր հակաթույն: Շունս կհեգներ ամուսնության ցանկացած առաջարկ, եթե նվիրումն ինձ արդեն լիովին չբավարարեր մարմնական, մտավոր, հոգևոր ու ելևմտական առումներով: Միայն այս դեպքում գուցե ընթերցվեր ամուսնության այբբենարանի նախաբանը: Այլապես պիտի նախընտրեի մենակ մնալ և ըստ իմ քմահաճույքի թռչել մեկից մյուսի գիրկ: - Ուժըս… իսկակա՛ն սրիկա է… Կուսաստանի հասարակությունը հիվանդ է. չի ըմբռնում, որ մարմնականը հոգևորի և մտավորի անքակտելի մասն է, դրանց հիմքը: Շատ կանայք, նույնիսկ հոգեբաններ, ոտքը գետին խփելով` բաժանում են մարմնականը հոգևորից: Այս տարանջատումը դուռ է բացում մարդու էության երկփեղկման համար` դրանից բխող հետևանքներով: Մարմնականը տաբու է (սրբազան արգելք) Կուսաստանում, ինչպես բոլոր …ապատներում և …ստաններում: Դա ամուսնացածների մաֆիայի մենաշնորհն է: Կուսաստանցին, սակայն, իրեն համարում է արևմուտքցի (երկիրը գտնվում է …ստանների արևմուտքում, մոտավորապես ճերմակամորթ ժողովուրդ է)` իրականն ու երևակայականը խառնելով իրար: Իսկ նյութակա՞նը: Կնոջ համար ամուսնությունը ցմահ թոշակառու դառնալու միջոց է: Ընդհանրապես չի կիսում տղամարդու ելևմտական ծանր բեռը: Հոգու մեջ խորը նստած է մակաբույծը: Որքան «լավ է պահում» տղամարդն իր կնոջը, այնքան մեծ է արժեքը: - Ըտե՛նց: Իսկ դու գավակդ քաշի: Բայց մի՞թե սա Կուսաստանի եկեղեցվո և ավանդույթի կնիքներով վավերացված պոռնկություն չէ, շուն եղբայրներ: Մի՞թե Կուսաստանի եղնիկների ութսուն տոկոսը պոռնիկներ չեն, հատկապես վերնախավերում: - Քարկոծե՛ք շանը… Իսկ ի՞նչն է արգելում, որ կանայք իրենք պահեն տղամարդուն: Հա՛ֆ, հա՛ֆ… Տղամարդը պարում է կնոջ սրնգի տակ` վատթարացնելով և՛ իր ընտանեկան բարօրությունը, և՛ աղքատ հասարակության տնտեսական ներուժը: Իսկ ո՞րն էր այն կանանց շահը, ովքեր ուզում էին ամուսնանալ սրիկայիս հետ: Ավելին ունեին ստանալու, քան ես: Եթե մի կողմ թողնեմ այն արժեքները, որոնք կշեռքի նժարին դնելու դեպքում հնարավոր չէր լինի կին ընտրել, ապա անգամ այս դեպքում նրանց մատուցածը ավելի քիչ էր: Եթե կինը, ասենք, հիսուն տոկոսին համարժեք բան ունենար տալու, չէր համաձայնի ամուսնանալ: Աշխատում է, որ տղամարդուց ստանալիքն ավելի բարձր տոկոսներ կազմի: Կինը տղամարդու ամեն ինչը ծծում է մեկ իգափողով: Բացառությունները մի կողմ թողնենք. անհնար է գտնել կանանց, որոնք համաձայնեին հավասար արժեքներ դնել նժարի վրա, իսկ ավելին դնելն արդեն անհույս բան է: Ամուսնության նժարին դրված այս արժեքների տարբերությունը կազմում է կնոջ շահը, եղբայրներս, իսկ սիրո անվան տակ տղամարդուն այդ տարբերությունը մոռացնելը կնոջ կեղծավորությունն է: - Արդեն լավ աշխատանք ունեմ, դժոխքյան կոմպանի է: Սատանան ինձ ձեռքի հեռախոս է տվել, ամուսնանամ` ի՞նչ անեմ, - բողոքում է Կույս Բելան: Երկու ամիս առաջ խնդրել էր, որ իրեն ամուսին ճարեմ, որպեսզի ձմռանը գիշերը չմրսի: Բնական է, պետք է շուտ հիասթափվեի այս կանանցից, սակայն սրա հետևանքով նրանք սկսելու էին տևական ահաբեկչություն իմ դեմ: Իսկ եթե երեխաներ էլ լինեին, կշարունակվեր մինչև կյանքիս վերջ: Չէի ցանկանա այսպիսիների երեսը տեսնել, ուր մնաց` ամուսնանալ: Ոչ մի պուց ինձ չէր կարող կապել: Ես սրիկա էի… Դրա համար նախընտրում էի կյանքս անցկացնել բոզիկների հետ: Սակայն դա էլ արդեն կորցրել էր իմաստը և նույնիսկ հաճույքը: Հիշում էի Այաթոլլալանդից Լոս Հրեշտակոս արտագաղթած ծագումով կուսաստանցի մեխանիկի` Բենիկի խոսքերը: Սիրում էր Կուսաստանը. օգնել էր շատերին, որ հաստատվեն Դժոխքում, որոնք այնուհետև մոռացել էին իրեն: Դեմքը պրկած, ձեռքի կշռադատված շարժումներով հոգու խորքից հառաչում էր. - Շուն ջա՜ն, կյանքը սո՜ւտ ա՜… ընտանիքն էլ ա սո՜ւտ, կինն էլ ա սո՜ւտ… ինչքան կարաս, քքննիիի՜… Կուսաստանցիները, համենայն դեպս, մակարդակով բոզեր չունեն: Նրանց ամենահարուստ մարդը` Քըրք Քըրքորյանը, Լաս Խումարասի մեծագույն սեփականատերն է: Սիրուհին Կուսաստանցի չէ: Կուսաստանի կանայք այնքան խելք և կարողություն չունեն, որ կապեին նրան: Քըրքորյանն ընկել էր մի կնոջ ձեռք, որն ուրիշից ունեցած երեխայի կարիքները հոգալու համար դիմեց դատարան և պահանջեց այնքան գումար, որով կարելի էր Կուսաստանում տասը հազար երեխայի ապրուստը հոգալ… Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  5. Վտարանդի գրողների խոսքը ընդիմադիր ուժերի կոնգրեսում Հայրենակիցներ, Անունս Արմեն Մելիքյան է: Լիազորված եմ Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության անունից ձեզ փոխանցելու այս հայտարարությունը: Մեր անվանումից կարծում եմ արդեն կռահեցիք, որ Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մի խումբ գրողներ և մտավորականներ ենք: Մեզանից ոմանց սպասվում է ձերբակալություն, քրեական հետապնդում ու բանտարկություն Հայաստանի Հանրապետություն ոտք դնելու պահին իսկ: Դեռ 2006 թվի նոյեմբերին ողջ հայությանը ուղղված` մեր «Ահազանգ» փաստաթղթով, որը լույս տեսավ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և որին իրենց ստորագրությամբ զորակցություն հայտնեցին 18 ազգերի շուրջ 120 գրողներ, մտավորականներ, արվեստագետներ և այլ բնագավառների ներկայացուցիչներ, կանխազգուշացրել էինք Հայաստանի Հանրապետությունում ընթացող վտանգավոր զարգացումների մասին, որոնք, մեր գնահատմամբ, կարող էին հանգեցնել ազգային աղետի, և որը Մարտի 1-ից սկսած ներկա զարգացումների լույսի տակ կարևորագույն նշանակություն է ստանում: Հակառակ նման աննախադեպ իրադարձությանն ու դրան դիմագրավող մտավորական բուռն հակադարձությանը, Հայաստանի Հանրապետության մամուլն ու ԶԼՄ-ները, բացի մեկ բացառությունից, լռեցին: Լռեց նաև սփյուռքահայ մամուլը` հայ անկախ գրողին ու մտավորականին բաժին հասած հալածանքն ու ՀՀ-ում ազատ խոսքի ու ժողովրդավարական առողջ մթնոլորտի ձևավորման խնդիրը համարելով երկրորդական: Նման, մեղմ ասած, տգետ մոտեցումը ունեցավ մեր կողմից կանխատեսված արդյունքը, որը իր լրումին հասավ Մարտի 1-ի դեպքերով: Հայրենակիցներ, Առաջնատար է մտավորականների և նամանավանդ գրողների ու հրապարակախոսների դերն ու նշանակությունը ցանկացած ազգի բնականոն զարգացման գործընթացում: Նրանք, իրենց գործունեության բերումով` արտացոլելով ժողովրդի հոգևոր ու բարոյական իրավիճակը, բացահայտում են ազգի իսկական կարիքներն ու իղձերը: Հանրույթի այս հատվածի գործունեության շնորհիվ է կազմավորվում այն, այսպէս կոչված, ազգային նպատակը, առանց որի անհնար է ազգի բնականոն զարգացումը: Եվ պատահական չէ, որ բոլոր բռնատիրություններում, որտեղ նպատակադրվում է խոչընդոտել հանրույթի բնականոն զարգացումը, առաջին հերթին ոչնչացվում է նրա մտավորականությունը (մտավորականություն ասելով` նկատի չունեմ բռնապետների համհարզներին): Փաստորեն գլխատվում է տվյալ ազգը, որպեսզի վերացվի նրա ազգային զարգացման նպատակը: Իմ ելույթից զեղջելու եմ մեր դեմ կիրառված ու մինչև օրս կիրառվող հալածանքները մանրամասնող հատվածը: Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ամենին, կարող են այն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում: Հայրենակիցներ, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, բոլոր այն կազմակերպություններին, մամլո և հեռուստատեսության միջոցներին, ովքեր լռեցին հայ գրողի վրա ձեռք բարձրացնող վարչախմբի քայլերի դեմ, մեղսակից է համարում 2006 թվի նոյեմբերից ցայսօր ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական հետապնդումներին, Մարտի 1-ի արյունալի դեպքերին, ՀՀ-ում բռնատիրական իշխանության հաստատման ու ամրապնդման մեջ, և համայն հայ ժողովրդին կոչ է անում համապատասխան գնահատական տալ նրանց ղեկավարների կամ խմբագիրների գործունեությանը: Զարմանալի չէ, որ այս նույն կազմակերպությունների, մամլո ու հեռուստատեսության ծրագրերի ղեկավարներից շատերն այսօր դարձել են ՀՀ-ն զավթած խունթայի մունետիկները: Այս պահին, կենտրոնանալու համար մեր առջև դրված խնդիրների վրա ու սահմանափակվելով այս մի քանի րոպեներով, առանձնացնում ենք երեք ռազմավարական հրատապ հիմնախնդիր: Առաջին: Պայքար` չեզոքացնելու խունթայի արտերկրյա կառույցները ու դրա հենարանները հանձինս որոշ կազմակերպությունների: Երկրորդ: Պայքար` խունթան զրկելու իր տնտեսական լծակներից: Երրորդ: Պայքար` վնասազերծելու հայ եկեղեցվո վերջերս ունեցած բացասական ու պառակտիչ քաղաքական գործունեությունը: Առաջին հարթակում` հատկապես ի նկատի ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության մեզ համար անընդունելի գործունեությունը, որով արդեն տասը տարի շարունակ, «իմաստնություն» խաղալով, օր ավուր ապակողմնորոշում է արտասահմանի հայությանն ու ժողովրդավար պետություններին` ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Անընդունելի ենք համարում նաև` իրեն ժողովրդավարության խոսնակ ներկայացնող Ամերիկայի հայկական համագումարի գաղջ պահվածքը: Նույնը կարելի է ասել Հայ բարեգործական ընդհանուր միության մասին: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, ինչպես անցյալում, այսօր ևս հորդորում է այս կազմակերպություններին վերանայել իրենց վերաբերմունքը խունթայի նկատմամբ և մասնակից լինել դրա մեկուսացման ու ՀՀ-ից վտարման գործընթացին: Աններելի և պախարակելի ենք համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` նախքան ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը` դեռ չընտրված նախագահին ուղղված շնորհավորական խոսքը, որը միտում էր իրավականություն շնորհել ազգի գլխին փաթաթված վիշապի իշխանությանը: Աններելի ենք համարում ԱՄՆ-ում հայ եկեղեցվո զույգ թեմերի մասնակցությունը վերոնշյալ երեք կազմակերպությունների կողմից անօրինական իշխանությունների ճանաչմանը միտող միացյալ հայտարարությանը: Անընդունելի ենք համարում նաև հայ եկեղեցվո միջոցով մեր ազգի ստրկացումը մի կուռքի ու դրա հետնորդների ժամանակավրեպ, զառանցական ու կործանարար գաղափարախոսությանը, որի արդյունքում մեր ազգի նոր սերունդը օտարվում է ամենայն հոգևորից: Հետևաբար, առաջարկում ենք, 1) Վերոնշյալ կազմակերպությունների քաղաքական գործունեությունը շրջանցելուն և դրանք չեզոքացնելուն միտող միջոցների քննարկումը այս ձեռնարկի շրջանակներում: Ըստ մեզ, գոյություն ունեն համապատասխան ազդու միջոցներ, որոնք կարող են հանգեցնել ժողովրդավար երկրներում գործող ա՛յն կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը, որոնք կշարունակեն այս կամ այն ձևով օրինականություն վերագրել ՀՀ-ի ներկա վարչակարգին: 2) Քննարկել այն առևտրական հաստատությունների բոյկոտումը, որոնք իրենց ծանուցումներով ծառայում են ԱՄՆ-ում խունթայի մունետիկների շահերը ներկայացնող ԶԼՄ-ների գոյատևմանը, ինչպես նաև` խունթայի կողքին կանգնած սակավապետների արտածումների բոյկոտումը Սփյուռքում: 3) Զույգ կաթողիկոսներին հորդորել կանգնել ժողովրդի կողքին: Հորդորել նրանց նաև դադարեցնել, ՀՀ-ում թե այլուր, ուսումնական համակարգի, հեռուստատեսային ծրագրերի ու այլ միջոցներով հայ մատղաշ սերնդի ստրկացումը ժամանակավրեպ, իբր հոգևոր գաղափարախոսությանն ու դրա խորհրդանիշներին, անհապաղ ձեռնամուխ լինելով հայ եկեղեցվո գաղափարական վերակերտմանը: Հակառակ դեպքում` պահանջել կաթողիկոսների հրաժարականը: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը դիմում է ձեզ` քաղաքական գնահատական տալ գրողներիս նկատմամբ կիրառվող բռնություններին, դատապարտել Հայաստանի գրողների միության և մյուս այսպես կոչված ստեղծագործական միությունների լկտի մասնակցությունը պետական քարոզչամեքենայի` գրողներին ու այլ ազատ ստեղծագործողներին բարոյազրկելու ու փաստացի աքսորի մեջ պահելու ջանքերին, դիմել բոլոր կառավարություններին ու միջազգային տարբեր կառույցներին` ապահովելու գրողներիս ու բոլո՛ր վտարանդիների վերադարձը հայրենիք` մեր անմիջական մասնակցությունը բերելու համար ազգակերտման գործընթացի բախտորոշ այս հանգրվանին: Նկատի ունենալով, որ ՀՀ-ում իշխանափոխության օրինական բոլոր միջոցները իսպառ վերացվել են, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը նախ և առաջ պահանջում է տվյալ իշխանությունների ղեկավարներից` 1) Անհապաղ ազատ արձակել կաշառաբաշխ, ահաբեկիչ, և խոսքի ազատության վրա բռնացող իշխանական տարրերի կազմակերպած ընտրական ցուցահանդեսի դեմ բողոքի բռունցք կազմած հայորդիներին, որոնք այսօր գտնվում են կալանքի մեջ: 2) Կամովին հեռանալ իշխանությունից առաջիկա 30 օրերի ընթացքում, ընդդիմության հետ փոխգործակցությամբ նշանակելով փոխանցման ժամանակավոր կառավարություն` մինչև նոր ընտրությունների կայացումը: 3) Վերադարձնել պետական առանձնաշնորհների միջոցով ձեռք բերված ողջ ինչքն ու հարստությունը, նրանց, ընտանիքի անդամների, և վստահված անձանց անունների տակ յուրացված ունեցվածքն ու տնտեսական իրավունքները, ՀՀ-ում կամ արտասահմանում ձեռք բերված գույքն ու պահ դրված ավանդները, ներառյալ դրամատնային գաղտնի հաշիվները: Այս դեպքում` հաջորդ իշխանություններից պահանջում ենք երաշխավորել նրանց ու ընտանիքի անդամների կյանքի ապահովությունը: Այլապես` կոչ ենք անում համայն հայ ժողովրդին` բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվել քրեական վարչախմբից, պահանջելով նաև հետագայի իշխանություններից` քրեական պատասխանատվությունից զերծ պահել նրանց, ովքեր կվտանգեն սեփական կյանքը խունթան ՀՀ-ից իսպառ արմատախիլ անելու գործում: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն. Լոս Անջելես, 16 մայիսի, 2008 Վահե Ավետյան (Շվեդիա, ներկայումս ԱՄՆ-ում), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003) և այլ գրքերի հեղինակ: Հայաստանի Հանրապետության նախագահի վտարանդի թեկնածու, Անկախության բանակի հրամանատարներից: Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005): Հիմնադիր Հայաստանի ամերիկյան բարեկամներ կազմակերպության (1989-1991), որին անդամակցել են 50-ից ավելի ամերիկյան քաղաքական գործիչներ, ներառյալ 17 նահանգապետներ, ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի անդամներ: Հիմնադիր «Հայ հավատք» կրոնական շարժման (2000): Արա Բալիոզյան (Կանադա), հրապարակագիր, արձակագիր, 40 և ավելի գրքերի հեղինակ: Քարտաշ Օննիկ (ԱՄՆ), արվեստագետ, կրոնական բարեկարգիչ, մեհյանի հիմնադիր: Հեղինակ Savage Chic: A Fool's Chronicle of the Caucasus (2001), Transformations (2005) և այլ գրքերի: Ծանոթանալու համար Արմեն Մելիքյանի և Վահե Ավետյանի ստեղծագործական և հրապարակագրական աշխատություններին, ինչպես նաև առնչվող այլ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` --Արմեն Մելիքեան (1963- ) --Վահե Ավետյան Ելույթի տեսահոլովակն ու մեր ժողովրդի միահամուռ կեցվածքը` vernatun.wordpress.com կայքէջում
  6. The following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the "3-Million" art magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe. -Արմե’ն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը: Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում: Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»: Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից: -Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել: Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ: Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է: Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս: -«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը: Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով: Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների: -Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել: Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից: -Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել: ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ: ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս: Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե: -Արմե’ն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով: Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ: -Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար: ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները: Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը: -Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների: Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները: -ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ: Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է: Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»: --«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը: Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին: -Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները: Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից: Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում: Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք: -«Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի»- Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են: Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք: -Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից: Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից: -Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին: Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից: -«Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել: Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով: -Արմե’ն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ: Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում: Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այսուհետև այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  7. Ահազանգ Ստորագրյալներս հետխորհրդային շրջանի Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մտավորականներ ենք: Անհրաժեշտություն ենք համարում մեր ուղերձը հղել Հայաստանի և Սփյուռքի հանրությանը, ազգային հաստատություններին, մշակութային կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին և պետական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպան կազմակպերպություններին, գրողների միություներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական կապեր ունեցող ժողովրդավար պետություններին. 1) Հայաստանի Հանրապետությունն այն հետխորդային երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Հայաստանում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության մեծածավալ թալանը: 2) Հալածանքը իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքային վարչության, ՀՀ Դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ համագործակցությամբ: 3) Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքը արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ. ա) Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում: բ) Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում: գ) Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումը առնվազն ՀՀ-ում խափանելու նպատակով: դ) Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղվում են մեր գրքերի հրատարակությանը վերաբերող որևէ խնդրով: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին: ե) Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում և հետապնդում, հեռախոսազրույցների գաղտնալսում, բանտարկության կամ մահվան սպառնալիքներ, մեզ ներկայացնող անձանց կամ իրավաբանների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ: զ) Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանությանն ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել ՀՀ-ում հեղինակի ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» համար: 4) Մեզ մտահոգում է որոշ քաղաքական կազմակերպությունների վերաբերմունքը հայ իրականության մեջ ազատ խոսքի և նոր գաղափարներ կրողների հանդեպ: Մեզ անհանգստացնում է գրողների բարոյազրկմանը միտված հետևողական քարոզչությունը: Առ այն, դիմում ենք բոլոր կուսակցությունների ղեկավարներին և անդամներին, որպեսզի այդ տեսակ գործունեության կամ դիրքորոշման համապատասխան գնահատականը տան, դադարեն ՀՀ-ը բռնազավթած խունթայի` Սփյուռքը լռեցնելու և հնազանդեցնելու քաղաքականության կամակատարը լինելուց: 5) Հայկական մամուլը վերջին տարիներին լայնորեն անդրադառնում է այլ երկրներում, հատկապես Թուրքիայում, գոյություն ունեցող թաբուների դեմ արտահայտվող գրողների և մտավորականների մասին: Սակայն, դժբախտաբար, բացի հատուկենտ բացառություններից, լռության են մատնվում հայ իրականությունում թաբուները հաղթահարել փորձող մտավորականները: Այսօրինակ քաղքենիությունը ենթադրում է լուռ համաձայնություն գրողների նկատմամբ կիրառվող հալածանքներին, ինչպես նաև` մեղսակցություն խունթայի հետ: 6) Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է: 7) Հետխորհրդային այս ժամանակաշրջանում դրվում են հայրենիքի հիմնաքարերը ապագա սերունդների համար, իսկ նման անպատասխանատու և անբարոյական վարչակարգի ու նրան աջակցող կազմակերպութունների գործունեությունը կարող է անշրջելի հետևանքների հանգեցնել: Գիտակցելով ծաղկող հայրենիքի կերտման և ձեռք բերված անկախության պահպանման համար այսօրվա խստագույն կարևորությունը, կոչ ենք անում. ա) Համայն աշխարհի հայությանը` մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում խոսքի ազատության պաշտպանմանը: բ) Քաղաքական բոլոր կազմակերպություններին` վերանայելու իրենց քաղաքականությունը Հայաստանը բռնազավթած խունթայի նկատմամբ, դադարել արտասահմանում խունթայի վասալները լինելուց, տարբեր պետություններին և արտասահմանի հայությանը ապակողմնորոշելուց, դադարեցնել գրողներիս նկատմամբ պարբերաբար զանգվածային լրատվական միջոցներով տարածվող հայհոյանքներն ու զրպարտությունները: գ) Մշակութային կազմակերպություններին` ապաքաղաքական, ապակուսակցական և ապաթայֆայական մոտեցում կիրառել հայ գրականության, ժամանակի բազկերակը ներկայացնող գրողների և արվեստագետների նկատմամբ, ուսումնասիրել և հրապարակել նոր հեռանկարներ բացող գրողների աշխատանքները: դ) Հայաստանի գրողների միությանը` հետամուտ լինել վտարանդի հայ գրողների իրավունքների պաշտպանությանը և հստակ քայլեր ձեռնարկել կասեցնելու թե՛ ՀՀ-ում և թե՛ արտասահմանում նրանց դեմ կիրառվող բացահայտ կամ ծածուկ հալածանքները, ապահովելու նրանց ապահով վերադարձը Հայաստան` անկաշկանդորեն օգտվելու իրենց քաղաքացիական իրավունքներից: Նրանց հայրենիք վերադարձի պատասխանատվության և իրավունքների պաշտպանության պարտավորության ստանձնումը: ե) Միջազգային կազմակերպություններին` դիմել համապատասխան քայլերի վերացնելու գրողների և այլ մտավորականների քաղաքացիական իրավունքները ոտնահարող գործոնները և հնարավոր դարձնելու նրանց ապահով վերադարձը հայրենիք: զ) Բռնատիրական երկրներում հալածանքի ենթարկված մտավորականներին` համատեղ ջանքերով պայքարել աշխարհում ազատ խոսքի իրավունքի պաշտպանության համար: է) Թուրքիայի ազատամիտ գրողներին` միացյալ ջանքերով պայքարել հանուն Հայաստանում և Թուրքիայում թաբուների վերացման, գրողների խոսքի ազատության և իսկական ժողովրդավարության հաստատման: ը) Եվրոխորհրդին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի և ժողովրդավար այլ կառավարություններին և հասարակություններին` ներկա խունթան ԱՄՆ և այլ պետությունների հետ ունեցած դիվանագիտական ու տնտեսական կապերը չարաշահելով` ձգտում է քաղաքական դրամագլուխ ձեռք բերել և այդով հավերժացնել իր իշխանությունը: Այսպիսի հակաժողովրդավարական և քրեականացված խմբակի նկատմամբ որևէ աջակցություն չի բխում ժողովրդավար հասարակությունների շահերից: Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է անօրինական ղեկավարության հաստատմանն ու պահպանմանը խորապես հիսաթափեցնում է հայ ժողովրդին: թ) Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտմյան իրավունքին: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն. Վահե Ավետյան (Շվեդիա), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003), «Svartskalle» (2004), Դեսից դենից (2004), «Blatte» (2005), «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ» (2005): Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005): Ալեքսանդր Վարպետյան (Ֆրանսիա), ազգաբան և էաբան. «Էություն» Ազգային իմաստության տաճարի նախագահ, «Էություն» (1995), «Ծննդոց» (2000) և շատ այլ գրքերի հեղինակ: Both Vahe Avetyan and Armen Melikian (Shun Shan Vordi) have pages in the Literature Forum of this same site, Hayastan.com, where you can read excerpts from their works, interviews and other related material. Հայտնելու համար ձեր համաձայնությունը, խնդրում ենք այցելել VERNATUN կայքէջը: VERNATUN-manramasner VERNATUN-zoraktsuthyun ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Ara Baliozian (Canada) - author of over 40 books Armine Barseghyan (Finland) - economist Armen Martirossyan (USA) - doctor of philosophy Angela Barseghian (USA) - lawyer Louisa Poghosyan (Armenia) - human rights defender Georgi Vanyan (Armenia) - human rights defender Gor Mkhitaryan (USA) - musician Louisa Avetian (Sweden) - linguist SEV (USA) - artist Karen Karslyan (Armenia) - writer Kahren Harutyunyan (USA) - (UCLA) - art and literature Ara Manoogian (USA) - human rights defender Igor Boyko (Russia) - musician Katia Sisfontes (Sweden) - designer, artist Zaruhi Pirumyan (Denmark) - musician, artist Lena Lindstedt (Sweden) - designer, artist Burt Edman (Sweden) - designer, artist Stepan Grigoryan (Armenia) - doctor of political science Chingiz Gusejnov (Azerbaijan) - writer Alekper Aliyev (Azerbaijan) - writer Shahin Rzayev (Azerbaijan) - writer Seymur Baycan (Azerbaijan) - writer Ashot Beglaryan (Nagorni Karabagh) - writer Khamis Masimov (Azerbaijan) - human rights defender Elmir Mirzoev (Azerbaijan) - composer Irakli Chikhladze (Georgia) - journalist Carmen Barseghyan (Russia)-lawyer Shushan Khachatrian (Russia) - linguist Armik Harutyunyan (Armenia)- retired teacher Saiful Islam (Finland) - entrepreneur Firudin Allahverdi (Azerbaijan) - composer Albert Voskanyan (Nagorni Karabagh) - human rights defender Daur Nachkebia (Abkhazia) - writer, publicist Vladimir Zarevski (Russia) - lawyer Tauna Ningungo (Calahari) - story teller, musician, composer, teacher Manoushak Grigorian (Sweden) - linguist Tibor Knezevic (Sweden) - student Anush Melikian (Armenia) - journalist Roberto Bruno (Italy) - professor Anup Sharma (Nepal) - student Lukas Benesovsky (Czech Republic) Edward Mouradian (Denmark) Hasmik Geghamyan (USA) - radiojournalist/CSULA Marcin Pilarczyk (Poland) - student Arif Yunus (Azerbaijan) - human rights defender Chingiz Sultansoi (Azerbaijan) - writer Pavel Ekmekchyan (USA) - attorney at law Jhangiryan Gohar (Armenia) - accountant Jhangiryan Margarit (Armenia) - sales person Shahbazyan Gayane (Armenia) - economist Shahbazyan Hasmik (Armenia) - designer Nazaryan Alisa (Armenia) - librarian Khachatryan Tamara (Armenia) - retired accountant Tsaturyan Hayk (Russia) - engineer Tsaturyan Nikolay (Russia) - lawyer Tsaturyan Siran (Russia) - teacher Tsaturyan Ashot (Russia) - entrepreneur Martirosyan Misha (Armenia) - engineer Hovhanisyan Anahit (Armenia) - accountant Martirosyan Tamara (Russia) - journalist Martirosyan Hripsime (Armenia) - teacher Aghasyan Silva (Armenia) - entrepreneur Hovakimyan Artur (Armenia) - technician Sahakyan Amalya (Armenia) - teacher Hovakimian Susanna (Armenia) - accountant Manukyan Jema (Armenia) - retired Aghasyan Rafik (Armenia)- teacher Mughnetsyan Piruza (Armenia) - teacher Nalbandyan Anzhik (Armenia) - teacher Simonyan Tamara(Armenia) - sales person Shahbazyan Lala (Armenia) - teacher Darbinyan Anahit (Armenia) - doctor Ghazaryan Lala (Armenia) - doctor Muradyan Anush (Armenia) - doctor Martirosyan Melanya (Russia) - sales person Karchikyan Anahit (Armenia) - technician Mardanyan Sergey (Armenia) - lawyer Nazaryan Andranik (Russia) - entrepreneur Nazaryan Arayik (Russia) - entrepreneur Nazaryan Marine (Russia) - entrepreneur Nazaryan Shogher (Russia) - housewife Khachatryan Armine (Russia) - teacher Movsisyan Roza (Russia) Khachatryan NOrayr (Russia) - student Khachatryan Khachatur (Russia) - student Khachatryan Rafael (Russia) - student Khachatryan Tamara (Russia) - translator Stepanyan Karen (Russia) - lawyer Stepanyan David (Russia) - student Stepanya Eliza (Armenia) - teacher Nikoghosyan Lida (Armenia) - retired teacher Nikoghoshyan Marieta (Armenia) - retired teacher Hovakimyan Ara (Armenia) - student Hovakimyan Ani (Armenia) - student Nazaryan Qnar (Armenia) - farmer Nazaryan Areqnaz (Armenia) - farmer Nazaryan Khachik (Armenia) - farmer Mirzoyan Marieta (Armenia) - farmer Mirzoyan Sergey (Armenia) - farmer Mirzoyan Virap (Armenia) - musician Khachatryan Ashot (Russia) - artisan Khachatryan Vardan (Russia) - artisan Khachatryan Karine (Russia)-manager Abram Sldaryan (USA) Nairi Hakhverdian (Netherlands) - literary critic Aghasi Yesayan (Armenia) Irina Alaverdyan (Armenia) - Georgetown university - student Gevorg Barseghian (USA) - Architect urbanologist Serguei Hovsepian (USA) - Programmer Analist Hrant Davtyan (Canada)- foreman Robert Yeghiyan (Portugal) - Lisboa Vahagn Poghosyan (Hayq) - Programmer Vardan Jaloyan (Armenia) - Art Critic Lala Aslikyan (Armenia) - Citizen Rosette Miller (USA) - MIT, Economist Sheida Ashley (USA) - Psychologist, Member of the Iranian royal family
  8. Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին`
  9. Union of Exiled Armenian Writers and Intellectuals USA – Canada -- Sweden -- France ALARM The undersigned are intellectuals who have been subjected to political persecution in post-Soviet Armenia. Herewith, we would like to deliver our message to the communities of Armenia and Diaspora, national institutions, cultural organizations, political parties and state bodies, human rights organizations, writers’ unions around the world, as well as the democratic nations which have diplomatic relations with the Republic of Armenia (RA): 1) Armenia is one of those post-Soviet independent republics where tyranny keeps hardening tending to transform into dictatorship. The organized persecution of intellectuals, who dare expose and criticize the ruling junta’s criminal offenses and its large-scale theft of the national wealth, intensifies day after day. 2) The persecution is instructed by the self-declared ruling clan in active cooperation with various state and non-state institutions, including the National Security Administration, the RA Police, Yerevan’s municipal council, the RA Prosecutor’s Office, the Justice Ministry. 3) The undersigned have personally suffered from humiliating oppression carried out by the mentioned bodies. The persecution and oppression are expressed in various forms, such as: a. Confiscating assets and obliterating all financial means; b. Expelling from Armenia and hindering any attempt to return; c. Interfering with the activities of publishing houses and bookstores with the purpose of prohibiting the distribution and reading of our books in the country; d. Persecuting and terrorizing the people who deal with the publication, distribution or promotion of our books. Specifically, there are cases of unlicensed intrusion into their residences, unsanctioned search of property to confiscate unpublished books, personal documents, steal and damage important information stored in the personal computer, intrusion into media premises to arrest journalists promoting our books or writing articles in our favor; e. Filing false lawsuits, introducing false witnesses while terrorizing true witnesses and their relatives, wiretapping, issuing assassination threats or threats to imprison, harassing and terrorizing our representatives or attorneys, demanding huge bribes, ordering arrests; f. Interrogating close friends of the author and luring them to participate in covert operations to assassinate the author by bribing with the author’s own assets in RA or threatening to file lawsuits against them for “treason against Armenia.” 4) We are concerned with the attitude of certain political organizations towards those who practice free speech and generate new ideas in the Armenian reality. We are upset by the consistent propaganda intended to demoralize the writers who fearlessly expose the truth. We address all party leaders and members, expecting them to give an adequate assessment of these measures and stop being the henchmen for the junta’s policy of silencing or subduing the Diaspora. 5) Over the past few years the Armenian mass media has been actively covering issues related to foreign writers who speak against existing taboos in their countries, especially Turkey. Unfortunately, with negligent but respectful exceptions, the intellectuals who try to overcome taboos in the Armenian reality are neglected altogether. Such hypocrisy is acquiescence to the persecution of writers and a case of complicity with the junta. 6) We believe that an immoral regime violating the fundamental rights of its own people is bereft of grounds to demand morality from another state, particularly when genocide recognition is in question. 7) This is a time when the cornerstones of the motherland are laid for future generations, and the activities of such an irresponsible and immoral regime and the organizations supporting it may lead to irreversible consequences. Realizing the paramount importance of building a prosperous motherland and the urgency of preserving the achieved independence today, we address: a) The Armenians all over the world to attend to the protection of free speech in the Republic of Armenia, as well as the Diaspora. b) All political organizations to reconsider their policies towards the junta tyrannizing Armenia and terrorizing its intellectuals, to stop being their vassals abroad by disorienting other countries and the Armenians of Diaspora, to stow the constant bawdry and defamation of writers in the mass media. c) Cultural organizations to apply depoliticized, nonpartisan and unbiased approach to Armenian literature, to pay due attention to writers and artists who are abreast with the times and, why not, to raise the public’s awareness of their message. d) The Writers’ Union of Armenia to abide by its responsibility to protect the rights of exiled Armenian writers and take firm steps within and outside the republic to stop all forms of overt and covert persecution against them, guarantee their safe return to Armenia to exercise their civil rights. e) International organizations to take corresponding steps to eliminate any obvious or hidden obstacles infringing upon writers’ rights, and facilitate their return to their motherland. f) Intellectuals who have suffered from intolerance and persecution under despotic regimes to join our forces and struggle for the right to free speech all over the world. g) Freethinking Turkish writers to unite in the fight for the abolition of taboos both in Turkey and Armenia with the purpose of establishing real democracy and ensuring writers’ free speech and security. h) Governmental and non-governmental organizations of the EU, USA, France, Sweden and other democracies. By abusing the diplomatic and economic ties with these democratic countries, the incumbent junta endeavors to gain political capital and ensure the continuity of its power. Any assistance to such antidemocratic and criminal group of people is against the interests of democratic societies. Any external force that indirectly supports the establishment and preservation of the illegal leadership deeply disappoints the Armenian people. i) The security agencies of democratic countries to expose and persecute the agents and accomplices of the junta operating within these countries who threaten the rights of these countries’ citizens for free speech. Union of Exiled Armenian Writers and Intellectuals: Vahe Avetian (Vahe), Sweden, author of Independence Army (2003), EstablishMENT (2003), Svartskalle (2004), From here and there (2004), Blatte (2005), Baghdasar, Loki, Nils, Shvejk (2005). Armen Melikian (Dog Son of Dog), USA, author of The Acts of Dogs or A Journey to Virginland (2005) in Armenian. Journey to Virginland - Epistle I (Spring 2010) in English. Alexander Varbedian, France, ethnologist, president of the Essence Temple of National Wisdom, author of Essence (1995), Genesis (2000) and many other books. For more details, you can visit vernatun.wordpress.com. Both Vahe Avetyan and Armen Melikian (Shun Shan Vordi) have pages in the Literature Forum of this same site, Hayastan.com, where you can read excerpts from their works, interviews and other related material. Supporters Ara Baliozian (Canada) - author of over 40 books Armine Barseghyan (Finland) - economist Armen Martirossyan (USA) - doctor of philosophy Angela Barseghian (USA) - lawyer Louisa Poghosyan (Armenia) - human rights defender Georgi Vanyan (Armenia) - human rights defender Gor Mkhitaryan (USA) - musician Louisa Avetian (Sweden) - linguist SEV (USA) - artist Karen Karslyan (Armenia) - writer Kahren Harutyunyan (USA) - (UCLA) - art and literature Ara Manoogian (USA) - human rights defender Igor Boyko (Russia) - musician Katia Sisfontes (Sweden) - designer, artist Zaruhi Pirumyan (Denmark) - musician, artist Lena Lindstedt (Sweden) - designer, artist Burt Edman (Sweden) - designer, artist Stepan Grigoryan (Armenia) - doctor of political science Chingiz Gusejnov (Azerbaijan) - writer Alekper Aliyev (Azerbaijan) - writer Shahin Rzayev (Azerbaijan) - writer Seymur Baycan (Azerbaijan) - writer Ashot Beglaryan (Nagorni Karabagh) - writer Khamis Masimov (Azerbaijan) - human rights defender Elmir Mirzoev (Azerbaijan) - composer Irakli Chikhladze (Georgia) - journalist Carmen Barseghyan (Russia)-lawyer Shushan Khachatrian (Russia) - linguist Armik Harutyunyan (Armenia)- retired teacher Saiful Islam (Finland) - entrepreneur Firudin Allahverdi (Azerbaijan) - composer Albert Voskanyan (Nagorni Karabagh) - human rights defender Daur Nachkebia (Abkhazia) - writer, publicist Vladimir Zarevski (Russia) - lawyer Tauna Ningungo (Calahari) - story teller, musician, composer, teacher Manoushak Grigorian (Sweden) - linguist Tibor Knezevic (Sweden) - student Anush Melikian (Armenia) - journalist Roberto Bruno (Italy) - professor Anup Sharma (Nepal) - student Lukas Benesovsky (Czech Republic) Edward Mouradian (Denmark) Hasmik Geghamyan (USA) - radiojournalist/CSULA Marcin Pilarczyk (Poland) - student Arif Yunus (Azerbaijan) - human rights defender Chingiz Sultansoi (Azerbaijan) - writer Pavel Ekmekchyan (USA) - attorney at law Jhangiryan Gohar (Armenia) - accountant Jhangiryan Margarit (Armenia) - sales person Shahbazyan Gayane (Armenia) - economist Shahbazyan Hasmik (Armenia) - designer Nazaryan Alisa (Armenia) - librarian Khachatryan Tamara (Armenia) - retired accountant Tsaturyan Hayk (Russia) - engineer Tsaturyan Nikolay (Russia) - lawyer Tsaturyan Siran (Russia) - teacher Tsaturyan Ashot (Russia) - entrepreneur Martirosyan Misha (Armenia) - engineer Hovhanisyan Anahit (Armenia) - accountant Martirosyan Tamara (Russia) - journalist Martirosyan Hripsime (Armenia) - teacher Aghasyan Silva (Armenia) - entrepreneur Hovakimyan Artur (Armenia) - technician Sahakyan Amalya (Armenia) - teacher Hovakimian Susanna (Armenia) - accountant Manukyan Jema (Armenia) - retired Aghasyan Rafik (Armenia)- teacher Mughnetsyan Piruza (Armenia) - teacher Nalbandyan Anzhik (Armenia) - teacher Simonyan Tamara(Armenia) - sales person Shahbazyan Lala (Armenia) - teacher Darbinyan Anahit (Armenia) - doctor Ghazaryan Lala (Armenia) - doctor Muradyan Anush (Armenia) - doctor Martirosyan Melanya (Russia) - sales person Karchikyan Anahit (Armenia) - technician Mardanyan Sergey (Armenia) - lawyer Nazaryan Andranik (Russia) - entrepreneur Nazaryan Arayik (Russia) - entrepreneur Nazaryan Marine (Russia) - entrepreneur Nazaryan Shogher (Russia) - housewife Khachatryan Armine (Russia) - teacher Movsisyan Roza (Russia) Khachatryan NOrayr (Russia) - student Khachatryan Khachatur (Russia) - student Khachatryan Rafael (Russia) - student Khachatryan Tamara (Russia) - translator Stepanyan Karen (Russia) - lawyer Stepanyan David (Russia) - student Stepanya Eliza (Armenia) - teacher Nikoghosyan Lida (Armenia) - retired teacher Nikoghoshyan Marieta (Armenia) - retired teacher Hovakimyan Ara (Armenia) - student Hovakimyan Ani (Armenia) - student Nazaryan Qnar (Armenia) - farmer Nazaryan Areqnaz (Armenia) - farmer Nazaryan Khachik (Armenia) - farmer Mirzoyan Marieta (Armenia) - farmer Mirzoyan Sergey (Armenia) - farmer Mirzoyan Virap (Armenia) - musician Khachatryan Ashot (Russia) - artisan Khachatryan Vardan (Russia) - artisan Khachatryan Karine (Russia)-manager Abram Sldaryan (USA) Nairi Hakhverdian (Netherlands) - literary critic Aghasi Yesayan (Armenia) Irina Alaverdyan (Armenia) - Georgetown university - student Gevorg Barseghian (USA) - Architect urbanologist Serguei Hovsepian (USA) - Programmer Analist Hrant Davtyan (Canada)- foreman Robert Yeghiyan (Portugal) - Lisboa Vahagn Poghosyan (Hayq) - Programmer Vardan Jaloyan (Armenia) - Art Critic Lala Aslikyan (Armenia) - Citizen Rosette Miller (USA) - MIT, Economist Sheida Ashley (USA) - Psychologist, Member of the Iranian royal family
  10. «Կույսերի» ոռատու ենթախավի մոտ հարգանք չկա մարդ էակի նկատմամբ, եթե իրենց հոր տարիքից փոքր տղամարդ է: Սրա հետևանքով բացակա է քաղաքակրթական այն դաշտը, որտեղ հնարավոր լիներ կառուցել լիարժեքորեն գործող, կիրթ հասարակություն: Տղամարդու արժևորումը կատարում են ժուռնալներից սովորած «քաղաքակրթության» աչքերով… Աշխարհի լավագույն կանա՜յք… ծնրադրում են Մասոքստանի բանաստեղծները, երգիչները, տերտերները: Փափկասո՜ւն տիկնա՜յք հայո՜ց… Մա՛տ: * * * Կուսաստանում հոգևորը ծնվում է պայմանագիր ստորագրելուց հետո. «Նախ դրամը տուր, հետո՛ ապրանքը կու տամ»: - Սերը տեխնիկայի հարց ա,- ասել է ընկերուհիներիցս մեկի «ձեռքը խնդրելու» եկած Կուսխորհուրդի երեսփոխանի հարուստ տղան: - Տեկտոնական հարց ա,- ձեռ է առել ընկերուհիս: «Աչքը բացվել» էր սրիկայիս հետ հանդիպելուց հետո, և այլ չափանիշներով էր արդեն նայում տղամարդուն: Ճարտարագիտական լուծում առաջարկող առաջին թեկնածուն չէր… Մայրաքաղաքից դուրս «աղջկա ձեռքը խնդրել» նշանակում է, որ տղամարդը կուսապանների ուռկանի` աղջկա հոր, եղբոր, հորեղբոր, քավորի թույլտվությունից հետո միայն կարող է մարմնով մերձենալ: Բայց նախ` պսակի արարողություն: Ավանդույթն իրենց հետ տարել են աշխարհի չորս ծագերը` լուսավորելու համար խավարը: Երազստանցիների մեծ մասն ավելի հետամնաց է, քան նրանց չհավանած դրախտցիները: Մռապինդ ուղեղներ: Երազստանում ժամանակը կանգ է առել 1915 թվին: Դրախտում` 1922-ին: Երազստանից յոթ տարի առաջ են ընկել և շուտով կբոլորեն ութերորդ տարին. դարը մի տարով առաջ են գնում: Աստված մեծ ջանք է թափում, որ համի սատանայի 2022 թվին Դրախտում հասնեն համի տյառն 1923 թիվ: Իսկ գործակալս նսեմացնում է Աստծուն, նրան հանեմատելով Սատանայի հետ: Կուսաստանի մայրաքաղաքում, զարգացածների համար պայմանագիրը կարող է նաև բանավոր լինել: Տղամարդն աղջկան պետք է խոստանա «լուրջ նպատակների» մասին, ինչը, ըստ գաղտնատեսների, ամուսնության խոստում է նշանակում: Հետո նոր կարող է մերձենալ, սովորաբար ոչ լրիվ: Ծակը փակ է: Երկու դեպքում էլ ընդհանուր հայտարարը նույնն է: Կինն ամուսնության խոստում է կորզում տղամարդուց` պաշտոնապես մինչև մահ, որպեսզի թույլ տա «օգտվել»: Սա պաշտոնականացած հոգեմտավոր ահաբեկչություն է տղամարդու դեմ, որի պատճառով էլ աշխարհում զարգացել է մի մեծ ճարտարարվեստ` մարմնավաճառություն և ցոփագրություն: Աշխարհի որ ծայրում էլ տղամարդը հանդիպի կուսկնոջը, ընկնում է կուսապանների ուռկանի մեջ: Այդ ուրվականը չի չքանում նույնիսկ ամենամտերմիկ պահերին և մղում տղամարդուն օտար կնոջ գիրկ: Ֆրոյդն ասել է, որ ամեն զույգի անկողնում վեց մարդ կա, այդ թվում ծնողները: Երանի՜: Կուսաստանում` քառասունվեց: Հիսունվեց միլիոն անվճար համացանցային պոռնկագրական հասցեներ գոյություն ունեն. դեռ համացանցը հասանելի է աշխարհի տղամարդկանց քսան տոկոսին: Եթե ամեն հասցե հազար այցելու է ունեցել, ամեն տղամարդ հարյուր անգամ է օգտվել: Եթե հարյուր հազար… …կանայք կորցրել են վեց եռիլիոն կտղանքի հնարավորություն, միայն այս թղթապանակից: Ամեն կին` երկու հազար: Ո՞վ է մեղավոր… Ինչպես երեխան փոխարինել են շնիկով (ընտելացված, ընտանի շնով), այնպես էլ առնանդամը` թրթռիչով, Կուսաստանում` սմբուկով` հայոց ազգային բույսով: - Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր շուկայեն, որ քեզի կյանքիդ մեջ չի կերած դոլմա մը կերցնեմ: Միայն քիչ մը հաստ տեսակեն ըլլա, որ լավ շինեմ, անցյալ անգամվա պես անհամ չըլլա: Երեկ թելեվիզիոնեն ըսին, որ սմբուկը շատ օգտակար է, ահագին վիտամիններ ունի: Քու առողջությանդ համար շատ պետք է: Հայդե հոգիս, չուշանաս: Տղամարդը` իբրև ավելի դյուրաբեկ արարած, իր մարմնական ու հոգեմտավոր հավասարակշռությունը պահպանելու համար անում է այն, ինչ հասանելի է իրեն` տվյալ պահին եղած դրամական միջոցներով: Սովահար մարդուն չես կշտացնի խորովածի խոստումներով, իսկ առողջ տղամարդը, եթե այլ ճանապարհի մեջ չդնի այդ էներգիան, ո՞ւր կհասնի յուրաքանչյուր յոթանասուներկու ժամը մեկ: Էգը շահագործում է արուի դյուրաբեկությունը և կորզում գերագույն զոհողությունը` ամուսնություն մինչև մահ: Այս սովորույթներին չենթարկվող տղամարդը պիտակվում է «ման եկող», կորցնում հասարակական արժեքը: Իսկ ով արհամարհում է հօգուտ կնոջ ստեղծված կարգը, դիմում ամոլ կանանց` վտանգելով առողջությունն ու կյանքը, դիմագրավում է ծանրագույն ահաբեկչություն… Պոռնկստանում նա կարող է ձերբակալվել ու բանտարկվել, իր սոցիալ-տնտեսական կյանքը քայքայել: Մեղադրանքը պատճառ է, որ տարիներ շարունակ աշխատանք չկարողանա գտնել: Ոստիկանները հերոսներ, կիսաստվածներ են դառնում նման հետապնդումների համար: Ալլահստանում դա կարող է հանգեցնել պաշտոնական սպանության: Կուսաստանում նրա ճակատին ցմահ դրոշմվում է «փիս մարդու» կամ «սրիկայի» խարանը: Ուստի տղամարդը սովորում է խաբել կնոջը, ամուսնությունից հետո նույնպես: Թեև Պոռնկստանի ու Ալլահստանի հետ համեմատած` Կուսաստանը առաջատար դիրքերում է, մասամբ Նատաշալանդի մշակույթի ազդեցության շնորհիվ, տակավին շատ հեռու է քաղաքակրթական տարրական ձեռքբերումներից: Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  11. Հատված Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Բ. գրքից Նյութ` Հայոց լեզու և գրականություն / Հայաստանի գրողների միություն Կուսաստանում կա համբավավոր գրողների միություն, կոչվում է Կուսկոմգրողշին: Կուսկոմգրողշինը Կուսաստանի գաղափարախոսական վերնաշենքը կառուցող ծխնելույզ քաշողների հիմնարկ է: Կուսկոմգրողշինի ուզն է իշխան Հաճի Աբդուլլահ Համիդօղլուն, գրչանվամբ` Աբդուլլահ Րուհուլլահը: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի հատուկ հրավերով Կուսկոմգրողշինի անդամ ընծայվում են յոթանասունն անց, յոթանասուն ստանյան մրցանակ ծպպացրած խոշորահամբավ ու վաստակահոգն գրողները` Աստծու բարեբանները: Հաճին մշտնջենական փառքով է պսակում աստվածահմա գրողներին, հալածում աղճկորդիներին` Խոթիչի աղարծի թշնամիներին: Խռխռում անեղ անեծքներ: Կեցցե՛ հավածին ու անվախճան թագավորությունը: Անկցի՛ պրոլետարների խաժամուժը: Մրցանակները բաշխում են Աստված ու նրա բեմբասաց Աբդուլլահ Րուհուլլահը` զուգավար: Մրցանակ ստանում են գրողները, որ աստվածային երեք գոյականների շուրջ մի-մի ,ես եմ են տնկում: Ես Հայաստանն եմ: Ես Արարատն եմ: Ես Ցեղասպանությունն եմ: Անշուշտ, առանց մոռանալու այս եռաբանության հարատուտը. Ես Խոթիչի հավատարիմ ծառան եմ: Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր տերերին: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը տիվ ու գիշեր զռնչում է. Կուսաստանցի գրողը պարտի փառաբանե՛լ Կուսաստանը: Աստվածային քարոզչությունը հի՛մքն է Մե՜ր ազգայի՛ն քաղաքականության: Անկցի՛ շնիզմը: Մա՛հ Սատանայի էմիսարներին: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը փոխարինեց ընկեր Արևշատ Արևշատյանին, հորժամ վերջինս Բարձր դռան հրավերով Երկնակալի ձեռքերի մեջ հոգին ավանդեց: Աստված հոգին լուսավորե: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի փաղանգում կան աներկ որեր, որ Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էին գրել, իսկ Աստծու օրոք ավելացրին աստվածային յոթներորդը: Հրդեհը որոց գրած վեց բառերը կլանել է, մնացել է սոսկ յոթներորդը` Աստված բառը: Սրանք մշակում են Կուսաստանի գիր հարամանելու քաղաքականությունը, խորացնում մեռելների պաշտամունքը: Կուսկոմգրողշինն ունի արտգործ բաժանմունք, որի գործը մեռելների քարոզչությունն է: Կոչվում է Դագաղգիրգործ: Դագաղգիրգործի նախարարը` մեծ արվեստաբան, խորախոր կուսաբան, երկնակոխ մեռելաբան ու մեծնմեծ ամենաբան մառադեմ Այաթոլլահ Մոնթազերին, որը Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էր գրել, բայց հրդեհը կլանել էր աշխատանքը նրա, Դժոխք ժամանելով, մի օր ինձ հեռաձայնեց. — Ո՜վ դու լպիրշ, քո գիրքը չե՜ն կարդալու Կուսաստանում, դու ձախողվա՜ծ գրող ես, քո գիրքը ձախողվա՜ծ գիրք է. չհանդգնե՛ս հանկարծ որևէ լեզվով թարգմանել: — Հրամանդ ի կատա՜ր, տե՜ր իմ: Կուսկոմգրողշինի քերովբեք մինչև ծայր սանձավարվում են հպարգելքներով: Կեղծիքն աղաղակում է գրականության և արվեստի մեջ: Որոնց շարակի մեջ են տեղավորել, կնքել բերանը: Ներսից նայող մրջյունների համար ըղձական աշխարհ է, դրսից` տիեզերքի արարչական դաշտերից` անհմա մղեղ: Սեղմ կոշիկների, ճախ գլխարկների, նեհ պայուսակների, վերարկուների փաթեթի մեջ ժողխում են արարչական կենսուժի սովից: Գեղագիտության քողի տակ արտադրում են հախնթոր պատրանքներ` շփոթելով դրանք գրականության ու արվեստի հետ: Նրանց համահունչ կարկաչում է մթության մեջ այն վարար, Մեռելստան երկիր դրախտավայրը և աղմուկն իր արձակում անծայրածիր Երազստանի եթերով: Մեկուսացվում ու հալածվում են ժամանակի ոգին արտահայտող գրողները, մինչ մեռելապաշտներն արժանանում են գրավարձի, Սուրբ Երրորդություն և Մի Աստվածություն կուսակցության, ախտապուց մշակութային միությունների, կուսպուց հեռուստաժամերի ու Կալիպոռնիայի համալսարանի օրօրյա փառերգությանը: Այսպես է գրվել պատմությունը Դրախտի: Այս գիրքը, սիրելի ընթերցող, ոլորվում, ոլորվում, ոլորվում և շիփ-շիտակ մտնում է Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի ու նրա համհարզների հետույքները: Աստծու: Այսօր ճրագ մը մարեցավ Դրախտում: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  12. The following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the "3-Million" art magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe. -Արմե’ն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը: Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում: Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»: Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից: -Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել: Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ: Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է: Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս: -«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը: Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով: Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների: -Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել: Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից: -Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել: ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ: ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս: Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե: -Արմե’ն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով: Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ: -Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար: ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները: Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը: -Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների: Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները: -ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ: Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է: Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»: --«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը: Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին: -Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները: Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից: Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում: Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք: -«Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի» Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են: Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք: -Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից: Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից: -Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին: Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից: -«Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել: Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով: -Արմե’ն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ: Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում: Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այսուհետև այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  13. The following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the "3-Million" art and magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe. -Արմե’ն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը: Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում: Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»: Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից: -Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել: Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ: Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է: Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս: -«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը: Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով: Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների: -Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել: Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից: -Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել: ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ: ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս: Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե: -Արմե’ն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով: Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ: -Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար: ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները: Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը: -Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների: Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները: -ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ: Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է: Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»: --«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը: Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին: -Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները: Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից: Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում: Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք: -«Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի» Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են: Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք: -Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից: Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից: -Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին: Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից: -«Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել: Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով: -Արմե’ն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ: Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում: Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  14. Գյոթությունը, եղբայրներ, ամրացնում է գթության ճանապարհը: Թեև գյոթերեն լավ չեմ գիտեր, բայց բավարար գթություն ունիմ ուսումնասիրելու համար գյոթական գաղափարախոսությունը: Գյոթը տղամարդու հակառակն է: Այսինքն ոչ նրանից, որ միշտ պիտի քննի, այլ նրանից, որին միշտ քննում են: Արդեն տեսնում եք, թե ինչքան դժվար է դրախտական մշակույթի առեղծվածները դժոխերեն թարգմանելը: Մեր մոտ գյոթ ասելով հասկանում ենք երկու տղամարդկանց միջև արդար կեցության սիրո անդաստան: Բայց Աստծո մոտ գյոթը նա է, որը քննվում է: Անշուշտ բուն քննիչը Աստված ինքն է: Այլ կերպ էլ չէր կարող լինել, եղբայրներ: Դրախտում բոլորը հայտարարում են, որ իրենք տղամարդ են, այսինքն հակագյոթ, ապագյոթ, անգյոթ, բայց իրականում այստեղ գործում է միայն մեկ կլոր, Աստծո կլորը, որի առջև բոլորն անխտիր իրենց հետույքներն են բացում: Բայց դուք չգիտեք, եղբայրներ, թե Աստված ինչքան է փրկությունը հեշտացրել Մերսեդես Շեյթանի հպատակների համար: Ընդամենը պետք է աջ ձեռքդ բարձրացնես, ձախդ դնես սրտիդ ու բարձրաձայն հայտարարես. - Ոչ մի աստված չկա բացի Աստծուց, և Բասսասարը Աստծո Որդին է, և Առաքյալը` նրա թշնամին: Պրծ: Փրկվեցիր: Բացի Բեն Լադենի հերսից… Դա իհարկե Աստծո ուղարկած փորձությունն է քո հավատքը զորացնելու համար: Երբ Սատանան ինձ խաբեց` կերակրելով ճանաչողության ծառից, և որի հետևանքով ինձ բաժին մնաց Դժոխքի ծծումբը, ուր եղավ լալ և ակռաներ կրճտել, ճանաչեցի, ճանաչեցի եղբայրներս, նոր ճանաչեցի, որ Դրախտում գոյություն ունի մեկ կլոր` Աստծո կլորը և փրկյալները կլորահատվում, իրենց կլորները հանձնում են Աստծուն, որպեսզի Գերագույն Կլորը իրենց փոխարեն քննի իրենց թշնամիներին: Սրա համար էլ Հուդան պատժվելու է հավիտյանս հավիտենից, քանի որ նա խաբում է Աստծուն` կլորահատվելու փոխարեն թլփատվելով: Աստված պատժում է անհնազանդներին, դուրս քշում Դրախտից: Նրա անունը Եհովա Կլոր է: Բայց գթություն ունենալով կորուսյալներիս համար, նրանց ուղարկում է իր միածին որդին, որպեսզի ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա: Հավիտենական Կլորը կանէանա այն օրը, որ մարդը դադարի Աստծուն ոռ տալուց, եղբայրներս: Գերագույն Կլորը իր միածին որդուն անգամ քննում է խաչի վրա կորուսյալներիս մեղքերի համար: Հավիտենական ոռերի պակաս կա երկնի արքայության մեջ Գերագույն Կլորը փառաբանելու համար: Սա ի՞նչ հայր է, եղբայրներս, որ խաչի վրա որդուն է քննում: «Զոհ» է պահանջում: «Փառք» է փնտրում: Մարդերի բառարանը բացեք հասկանալու համար այս երկու բառերի իմաստները: Մի՞թե սա խանգարվածին մեկը չէ: Ինչո՞վ է տարբերվում սա Օսման փաշայից: Էլ ինչո՞ւ են փրկյալները պաշտում սրան, ատում Օսման փաշային: Մի՞թե դա անարդարություն չէ: Սրա հավիտենական սկիզբն սկսում է քննելով, ժամանակի հնարովի զրո կետի վրա քննում է, հավիտենական վերջն ավարտվում է քննելով: Մա՜յրն են սպանել Դրախտում, մա՜յրը, նրան փոխարինել Աստծո կլորով: Բայց ատի փրկյալները չեն տեսներ, եղբայրներ: Փառք Սատանային, որ ճանչնալով լույսը մեր աչքերը բացվեցան և մեզ համար ապրիլը մահ եղավ և մահը` ապրիլ: Այն ատեն շան հոգին մեր վրա եկավ և հասկցանք, որ Սատանան Աստծո հայրն է: Բայց ասիկա ալ մեր քվեներով մեր կլորները կհավաքե և անհնազանդներուն քննելու իրավունքը իրեն կվերապահե: Միայն մեկ տարբերությամբ` առանց մեզ համար փրկության հույսի: Այսպե՛ս, եղբայրներս, Սատանան մեր կլորները կշահագործե սեփական փառքի համար: Նարինեն, իհարկե, բան չիմացավ իմ կլորի մասին. լինելով ավանդական կուսաստանցի, որոշեց ընդունել Աստծո կլորը: Աստված նրան խորհուրդ տվեց սեռական կապ ունենալ ինձ հետ միայն աստվածային կնքաթուղթ ձեռք բերելուց հետո: Նարինեն նույնիսկ թանկարժեք գրիչ նվիրեց ինձ հետզհետե մոտեցող Մեծն ստորագրության օրից առաջ: Մի օր կհեռանա աշխարհից` այդպես էլ կյանքից բան չհասկանալով: Այսպես է ապրում կուսկինը: Նա արհեստական աշխարհ է ստեղծել երևակայության մեջ և դրանից բխող արժեչափերով է գնահատում տղամարդուն: Կրա՜կն եմ ընկել` սրիկա եղբայրներս և բոզ քույրերս: Ի՞նչ գրեմ ձեզ` Դրախտում ինձ վրա ծիծաղող տղամարդկանց մասին, ովքեր իրենց կնոջը կարողանում են պահել միայն հասարակական համընդհանուր բռնությամբ: Երբ իմ` տ-տղամարդուս և կնոջ միջև սեռական համապատասխանություն կար, կարող էի առնանդամս երկու-երեք ժամ պահել և միայն կնոջ աղաչանքներից հետո դադարեցնել սեռական գործողությունը: Նա էքստազից կխելագարվեր: Կատին կարող է ապացուցել: Իսկ ինչի՞ են ընդունակ ուրիշին ծաղրող ա՛յն կուսաստանցի կլորակիրները, որոնք, իրենց իսկ կանանց խոստովանությամբ, նույնիսկ երկու րոպե ի վիճակի չեն առնանդամը պահել: Բոզ քույրերս, չէի՞ք ինձ ասել, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե անդամը պահելու կարողությամբ կամ դրա տևողությամբ, այլ շատ ուրիշ բաներով: Բայց ո՞վ գիտի, քույրիկներս… գուցե սպառում են իրենց սերմը` հին աստվածների նման թքելով Երկրի վրա… Այս տղամարդիկ չեն էլ ձգտում սովորել: Ես էլ կատարյալ չէի ծնվել, ոչ էլ` սեռական դաստիարակություն ստացել իմ հայրենիքում` Նեպտունում: Տարիներ էին հարկավոր այդ ամենը սովորելու համար: Ահավորն այն է, որ ուղեղներն ընդմիշտ կաղապարված են: Կուսաստանի «ազգային ավանդույթների» մուրճը սրանց հիմնական զենքն է. մեզմեականները դրանով են խփում իրենց գաղափարապես հակասող ցանկացած մեկի գլխին: Ես ուրիշ աշխարհից եմ, այլմոլորակային… Այլմոլորս անցել էր կանանց քուրայով այնտեղ, ուր կինն ազատ է, մոլոր-մոլոր այրվել, մասամբ կոփվել: Իսկ կուսմարդը կնոջը դիտում է որպես ստրուկի, այդ պատճառով կոփվելու հնարավորություն չունի: Հավասար էներգիաների շփման դաշտը բացակա է: Մեկն ամբողջությամբ գերիշխում է մյուսին: «Հրամայում եմ, որ հնազանդ լինես ամուսնուդ»,- ասում են, ասել է Բանը: Բանը մոռացել է ասել… «եթե ամուսինդ մարդպանզե չէ»: - Թող չամուսնանա՜ր…,- կպատասխանեն: Իսկ Պանզեստանում կինն ո՞ւմ հետ ամուսնանա… «Քեզ սարքեցի տղամարդու կողից»,- ասում են, ասել է Բանը: Սա տղամարդկային ծննդաբերություն է: Առաջին ու վերջին նման դեպքը: Ծննդաբերության դերերն անգամ շրջել են ու հավատացրել մարդերին: Ադա՛մն էր ծնվել Եվայից: Այլ կերպ չէր կարող լինել, եղբայրներս: Ահա այս հայրիշխանական ահաբեկչությունը Հուդայի կիսագրագետ քրմերի կողմից հորինված կեղծ աստծո բերանով նստել է Կուսաստանի և աշխարհի կանանց գլխին: Հատված` Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Ա. գրքից Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի «Սարդարապատ», «Պերճ», և «Ապրիլ» (abrilbooks.com search: Kusastan) գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  15. Այս էջում «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռագրության հեղինակը պարբերաբար զետեղելու է իր աշխատություններից որոշ հատվածներ, հարցազրույցներ, կենսագրական տվյալներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր: 20 նոյեմբեր, 2009 Աստ Հանգչի` Տգեղ Շուն Ծնյալ համի տյառն 2006 թիվ Սատկացրինք համի տյառն 2003 թիվ Չապրեց և ոչ մի օր: Սատկելուց առաջ այսպես հաչեց. «Արաբ մեծ բանաստեղծին «շուն» անվանեցին: Բանաստեղծը պատասխանեց. «Նա է շուն, ով չգիտի շան յոթանասուն անունները»: Շունն ունի նույնքան անուն, ինչքան Արարիչը»:
  16. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՄԻ ՆՈՐ ՊԱՐՈՒՆԱԿ Ա Հայաստանի մէջ ընկերային եւ տնտեսական կեանքի իրականութիւնը բացայայտ է եւ միայն հաւատարիմ «հայրենասէրներն» են վկայում, թէ երկիրը զարգանում-բարգաւաճում է, եւ յոռետեսներն են որ չեն ուզում նկատել այդ առաջադիմութիւնը։ Այս հանկերգը լսել է հայրս, լսել եմ ես եւ լսել են իմ զաւակները։ Հայաստանի, հայաստանցու եւ Տարաշխարհի հայի ճակատագրով մտահոգուած մի փոքրամասնութիւն լծուած է թէ՛ իրազեկութեան ընձեռած հնարաւորութիւններով, եւ թէ՛ գործնական քայլերով կանխելու հերթական մի ողբերգութիւն, որ չարագուշակ ամպի պէս կախուած է բոլորիս վրայ։ Այդ փոքրամասնութիւնը «հայրենիք լքածներն» են, «դաւաճանները» եւ անպայման Հայաստանից դեռ չվտարուած «արտասահմանեան էմիսարներ», որոնց գործունէութիւնը ծառայում է… ծառայում է… Իսկապէս, այդ ի՞նչ գործունէութիւն է եւ ինչի՞ կամ ո՞ւմ է ծառայում նրանց այդ գործունէութիւնը։ Բ Բնական է, որ այդ «տիտղոսներ»ը չեն շռայլւում ամէն պատահական մէկին։ Դրանց արժանանում են մտաւորականները, յատկապէս գրիչի մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրայ զգալով՝ քաջատեղեակ են այն դիւային միջոցներին, որպիսիք նեղն ընկնելուն պէս կիրառում են դիմակափոխուող կայսրութեան գաղտնի սպասարկութիւնները։ Անցեալ դարի 90-ականներին իրադրութիւնը փոխուեց։ Եւ արդէն մեր դարասկզբին իշխանութիւնն անցաւ Չէկիստների ձեռքը։ Եթէ մինչ այդ KGB-ն գործում էր կոմկուսի քաղբիւրոյի շուաքի տակ, ապա հիմա նրա գործունէութիւնը բացայայտ է այնքանով, որքանով հէնց ինքը KGB-ն է կառավարութիւնն ու իշխանութիւնը։ Այս իրականութիւնը գաղտնիք չէ ժամանակակից Ռուսաստանի մտաւորականների բաւականին ստուար խմբի համար, որոնք բոլոր առիթներով ջանում են ժողովրդին իրազեկ պահել, թէ Չէկիստական կառավարութիւնը ինչպիսի փորձուած միջոցներով է վերականգնում ստալինականութիւնը։ Մենք, հայերս, ընտրել ենք ոչ թէ Չէկիստական չարիքը շրջանցելու ճամբան (գոնէ շրջանցել կարող ենք), այլ Երեք իմաստուն կապիկների կեցուածքները։ Բայց միայն թւում է, թէ KGB-ի թասակի տակ յայտնուած գոց աչքերով, խցանած ականջներով եւ լեզուն կուլ տուած այդ կապիկները իմաստուն են։ Նրանք դատապարտուած են։ Քանի որ չտեսնելը, չլսելն ու չխօսելը անհնար է, թէ նրանց փրկի։ Հակառակը՝ տեսնել, լսել ու խօսելն է KGB-ի թասակից ազատուելու միակ միջոցը։ Միամտութի՞ւն թէ հիմարութիւն կարծենք մեր կապիկային կեցուածքը, երբ չենք անդրադառնում որ, ինչպէս ցարական, յետոյ՝ կոմունիստական եւ հիմա էլ չէկիստական Ռուսաստանն է իրական իշխանութեան տէրը Հայաստանի մէջ։ Պարսկահայաստանը 18-րդ դարասկզբին նուաճելուց ի վեր Ռուսաստանի շահագրգռուածութիւնը հայ Տարաշխարհի նկատմամբ բնաւ չի նուազել։ Մորից Վագները գրել է. «Հայաստանի մի քանի գաւառները պարսիկներից գրաւելով, Ռուսաստանը մի նուրբ դիտաւորութիւն ունէր… Էջմիածինն ունենալը, որպէսզի, ինչպէս այնտեղի երկիրն է տիրում մարմնաւորապէս, նոյնպէս եւ կաթողիկոսի հոգեւոր ուժի վրայ էլ իր ազդացութիւնն ունենալով, աստիճանաբար ամէն տեղ իր ազդեցութիւնը հաստատի եւ բարոյապէս տիրի»։ Հայաստանը, որտեղ, ի դէպ, նոյնիսկ աստուածաշնորհ գրողներն են հոխորտացել, թէ «Մենք պէտք է կարողանանք խաբել թէ՛ ինքներս մեզ, թէ՛ ժողովրդին, եւ չընդունենք մէր պարտութիւնը… Սփիւռքը պէ՛տք է ենթարկուի մեզ» (Հրանտ Մաթէոսեան), այս վերջին երեք-չորս տարիների ընթացքին հետեւողականօրէն, հաշուարկուած ու ծրագրուած, լծուել է նոյն այդ սփիւռքը լլկելու, դիմազրկելու, նրա ողնաշարը փշրելու գործին, ինչը իրականացւում է նաեւ հայաստանցի մտաւորականներին, մասնաւորապէս գրողներին վարկաբեկելով, երկրից քշելով եւ իբրեւ «օտար սպասարկութիւնների գործակալներ» ներկայացնելով։ Գ Հիմա, երբ ֆութբոլային դիւանագիտութեանը փոխարինեց դիւանագիտական աճպարարութիւնը, այլեւս ինքնին բացայայտւում են, թէ ինչո՞ւ յանկարծ ստեղծուեց Սփիւռքի նախարարութիւն, որ երկրի ներսը զբաղուած է «հանդէս գալով խառն ամուսնութիւնների դէմ» եւ «Տուն արի՛» կարդախօսներ տարածելով, իսկ երկրից դուրս… երկրից դուրս այդ նախարարութիւնը փորձեց Տարաշխարհի հայերին նախապատրաստել նախագահի այցելութիւններին, որի նպատակն էր արձանագրութիւնները ստորագրելուց առաջ ստանալ համահայկական աջակցութիւն՝ հայաստանեան հատ ու կենտ խօսողներին լռեցնելու նպատակով։ Այս գործողը ձախողուեց։ Բանից պարզուեց որ թէեւ սփիւռքը դեռեւս հաւատում է կամ դէմ չէ հաւատալու զանազան հաւանական ու անհաւանական խոստումների, բայց երբ խնդիրը վերաբերում է Ազգային Գերագոյն Շահին եւ Ազգային Ինքնասիրութեանը, ապա կարող է նաեւ իր վճռական «Ոչ»-ն ասել։ Շրջանցելով զանազան փոքր-մոքր ձեռնարկները, որպիսիք աշխուժօրէն շարունակեցին Կրեմլի քաղաքականութիւնը Տարաշխարհի մէջ, պեղենք մի նոր «միջոցառում» որ տեղի է ունենում Հայաստանի Գրողների միութեան նախաձեռնութեամբ Լոս Անջելոս քաղաքի մէջ։ Խօսքը հայ գրողների մի նոր համաժողովի մասին է։ Ի դէպ, նոյնպէս եւ լոս անջելեսեան այս «օպերացիան» մեզ համար բնաւ էլ ո՛չ զարմանալի նախապատրաստական աշխատանքներ է ունեցել։ Դրանցից միայն մէկը յիշեցնեմ, քանի որ իմ նպատակը չէկիստական «օպերացիաների» մեթոդական ուսումնասիրութիւնը չէ։ Մի քանի ամիս առաջ իմ վաղեմի ծանօթ գրչակից լոս-անջելոսաբնակ Օշին Քեշիշեանը, գրական մի երեկոյի ընթացքին, խօսելով տեղի հայ գրողների մասին, «ահրաժեշտ չէր նկատել խօսելու գրական արժէքների մասին, քանի որ համբերութեան սահմաններից դուրս էր բոլոր հեղինակների մասին մէկ առ մէկ ներկայացնելը (շարադրանքը պահուած է անփոփոխ)», բայց կարեւորել էր «Կալիֆորնիա ապրող քանի մը հարիւր հայ գրողների»։ Այսպիսով, բանից պարզւում է, թէ Միացեալ Նահանգներում «քանի մը հարիւր» գրողներ կան։ Բայց քանի՞ «քանի մը հարիւր»… Երկո՞ւ… Երե՞ք… Ոչ՛։ «Քանի մը հարիւր» տարրական մաթեմատիկայի տրամաբանութեամբ նշանակում է առնուազն չորս հարիւր։ «Քանի մը հարիւր» (այս դէպքում, երեւի հինգ հարիւրից աւելի) գրողներ էլ կան Հայաստան։ Չմոռանանք Լիբանան, Պարսկաստան եւ այլուր բնակուող գրողներին… Եւ կը պարզուի որ հայ գրողների թիւը հասնում է առնուազն 1500-ի։ Ի դէպ պէտք չէ մոռանալ որ գոնէ արուեստի բնագաւառի մէջ չի կարող քայլել Կ. Մարքսի այն դրոյթը, թէ «Քանակը որակ է տալիս»։ Այս պարագայում օրինաչափութիւնը ճիշտ հակառակն է։ Բայց հիմա կարեւորն այն է որ պրն Լեւոն Անանեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահը, հերթական համաժողովը հրաւիրել է Լոս Անջելոսի մէջ ոչ թէ հէնց այնպէս, ինչպէս արդէն դիպուկ բնորոշուել է՝ «տուրիստական շրջագայութեան նպատակով», այլ «քանի մը հարիւր» գրողների հետ հայ գրականութեան զարգացման հարցերը քննարկելու համար։ Դժուար չէ կռահել որ Օշինի «քանի մը հարիւր»-ը անհրաժեշտ էր փակելու համար բոլոր նրանց բերանները, ովքեր կը փորձէին կասկած յայտնել լոս-անջելոսեան այդ «տուրիզմի» նպատակահարմարութեան մասին։ Որո՞նք են այդ հարցերը։ Եւ արդեօք «գրակա՞ն» հարցեր են դրանք։ Դ 1934 թուականին ընկեր Ստալինը ստեղծեց սովետական գրողների միութիւն, որ ունէր նախարարութեան կարգավիճակ։ Թէ ինչպիսի՜ ողբերգական իրադարձութիւններ տեղի ունեցան գրողների նախարարութեան մէջ, որ, ի դէպ, գտնւում էր KGB-ի հսկողութեան տակ՝ յայտնի է։ Թէեւ արդէն այսօր Թոթովենցի, Չարենցի, Եսայեանի Բակունցի եւ այլ ֆիզքական ու բարոյական զոհերի մասին զանազան ըսի-ըսաւներով Հայաստանում փորձում են ուշադրութիւն շեղել ճերմակ ցեղասպանութեան կազմակերպիչներից։ Գրողների դէմ բռնաճնշումները շարունակուեցին նաեւ 1953-ից յետոյ, քանի որ գրական նախարարութիւնը վաղուց դարձել էր չէկիստական կառոյց։ Պաստեռնակ, Ախմատովա, Սոլժենիցին, Սինեաւսկի, Աքսեոնով եւ այլոք նոյնպէս դարձան այդ նախարարութեան զոհերը։ Հայաստանում, յիսնականներից ի վեր մինչեւ 80-ականներ Գրողների միութեան առաջին քարտուղար Էդուարդ Թոփչեանի անձնական պարկեշտութեան շնորհիւ, նախարարութիւնը մաքուր մնաց, թէեւ լեցուն էր արիւնռուշտ, շարունակ հաշիւներ մաքրող, ամէն պահի իրար վրայ քաղաքական մեղադրանքներ յօրինող անտաղանդ մարդկանցով։ Այդ շրջանին կատարուած ճնշումներն ու սպանութիւնները իրականացնում էր ինքը՝ KGB-ն… Անդրանիկ Թերզեան, Սլավիկ Չիլոյեան, Պարոյր Սեւակ, Մուշեղ Գալշոյեան… Էդուարդ Թոփչեանի հրաժարականից յետոյ նախագահական աթոռին արդէն նստեցին նաեւ այնպիսիները, ովքեր պատրաստակամօրէն եւ խանդավառութեամբ կրկնում էին 30-ականների հարուստ փորձը… Գրողը հեռացուեց այդ նախարարութիւնից, գրողը յայտարարուեց այլախոհ այդ նախարարութեան ջանքերով, նոյն նախարարութիւնը՝ շահարկելով Հայաստանի ընկերային-տնտեսական գահավիժող իրականութիւնը, գրողին դարձրեց ոտքի ջնջոց… Այս նոր պարունակի «գրական գործիչը» Լեւոն Անանեանն է, որ KGB-ի գնդապետ Պուտինի մտերիմ բարեկամ հայազգի օլիգարխի դոլարներով մի նոր «համահայկական» է կազմակերպում «քանի մը հարիւր» գրամոլների հետ։ Այդ «մի քանի հարիւրը» շատ շուտով կը դառնան «հայ մտաւորականութեան ձայն»՝ պաշտպանելու համար այն քաղաքականութիւնը, որ տարածաշրջանում վարում է Կրեմլը՝ Հայ ժողովրդին դարձնելով հերթական զոհ իր մեծապետական նկրտումների բագինի վրայ։ Ե Ովքեր շահագրգռուած են մեր մշակոյթով ու գրականութեամբ, արդէն բազմիցս հանդիպել են այնպիսի ահազանգերի, թէ՝ «Մշակոյթ չունենք», «Մենք ենք ստեղծելու հայ մշակոյթը», «Գրող չունենք, որտեղի՞ց գրականութիւն լինի« եւ այլն։ Մշակոյթ ունենալ-չունենալու խնդիրը հետաձգելով մէկ այլ առիթի, հիմա փորձենք պատասխանել այն հարցին, թէ ունե՞նք արդէօք գրող եւ գրականութիւն։ Գրականութիւն, ի հարկէ, ունենք… Այս դէպքում որեւէ տարակոյս չկայ, որքան էլ Գրողների միութեան պատերից ներս հնչեն այնպիսի դատավճիռներ, որպիսիք են, օրինակ՝ «Նոր սերունդը Աբովեանով զբաղուելու ժամանակ չունի», «Բակունցը ժամանակավրէպ է» եւ այլն։ Նորութիւն չէ, որ գրամոլների համար, ովքեր ապաստանել են գրական նախարարութեան եւ նրա աչալուրջ թասակի տակ, անցանկալի են մեր գրականութեան անցեալի դէմքերը, որոնց նոյն անցեալի փորձառութեամբ կարելի լինէր արգելել, պիտակներ փակցնել, իսկ գաղտնի կարդալու համար էլ ընթերցողն ուղարկուէր հիմար ուղեղը ցուրտ հեռաստաններում պաղեցնելու համար։ Բայց բանն այն է, որ նոյն այդ գրական նախարարութեան համար էլ անցանկալի են մէր ժամանակակից ճշմարիտ գրողները։ Նրանք, ովքեր անընդունակ են ծառայել որեւէ մէկին, կամ որեւէ նախարարութեան, կամ որեւէ սպասարկող կազմակերպութեան… Հայաստանեան underground-ի եւ վտարանդիութեան մէջ «քանի մը գրողները» արդէն իսկ ստեղծել են թէ՛ ճշմարիտ արձակ եւ թէ՛ քերթութիւն։ Նրանց ստեղծագործութիւնները երբեմն լոյս են տեսնում, բայց աւելի հաճախ հրապարակւում են համացանցային ազատ դաշտի մէջ։ Իբրեւ այլախոհ հեղինակներ, բնական է, նրանք չեն մասնակցելու զբօսաշրջիկային համաժողովին՝ մի կողմից եւ միւս կողմից հերթական մի ցուցքի որ մարդկանց ուղեղները լուանալու նպատակ ունի։ Այդ համաժողովին, օրինակ, չեն մասնակցի Գրիգոր Պըլտեանը, կամ Արմէն Մելիքեանը, կամ Վահէ Աւետեանը, կամ Վիոլետ Գրիգորեանը, կամ Արա Պալեոզեանը, կամ Վահան Իշխանեանը, կամ… որոնց հետեւողականօրէն եւ չէկիստական փորձառութեամբ հալածում է գրականութեան հետ որեւէ եզր չունեցող Լեւոն Անանեանը։ Զ Բայց ո՞վ է այսօր այլախոհ գրողը … Երեկուանը յայտնի էր։ Երեկուանը բոլշեւիկեան բռնատիրութեան էութիւնն ու դէմքը բացայայտող գրողն էր։ Իսկ այսօրուա՞նը… Մի՞թէ Հայաստանի այսօրուայ ընկերային, տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականութեան ոլորտների մէջ բացայայտելու ինչ որ բան կայ։ Հետեւաբար, ինչո՞ւ հայագիր եւ իսկական գրողները հալածւում, վարկաբեկւում եւ ապատեղեկատուութեան բոլոր հնարաւոր միջոցներով վարկաբեկւում են գրական չեկիստական նախարարի եւ նրա մոնթերի ջանքերով։ Բանն այն է որ այդ գրողները իրենց ստեղծագործութիւններով, իրենց հրապարակագրութեամբ եւ գործունէութեամբ նուիրուած են բացայայտելու ռուսական կայսրութեան խարդաւանքներն ու նկրտումները, Հայաստանը եւ հայ ժողովրդին օտար ձեռնածուների գործիքը դարձնելու իրականութիւնը, զոյգ կայսրութիւնների «Հայաստան՝ առանց Հայի» վաղնջական կարգախօսը գործադրողների ջանքերը։ Վերջապէս, նրանք, այդ մի քանի արուեստագէտները իրենց երկերով բացայայտում են Հայաստան երկիրը նորից «մեծ եղբոր» գրկի մէջ աւելի հարմար տեղաւորելու յաջորդական փուլերը։ Է Ծառայելով KGB-ին, Հայաստանի գրական նախարարութիւնը եւ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում լինի եւ կամ Տարաշխարհ՝ դարձել են այդ հիմնարկութեան ծառայողներ, լծուած են անցեալ 30-ականների Ստալինեան-Խանջեանական մշակութային յեղափոխութիւնը իր կատարելութեան հասցնելու գործին, Հային իր տեսակից, իր երկրից, իր պատմութիւնից, իր մշակոյթից, իր ապագայից զրկելու գործին։ Եւ 21-րդ դարի մշակութային յեղափոխութեան նոր պարունակը սկսուել է նախ եւ առաջ ազգի լեզուն կտրելու, ժողովուրդը վերջնականապէս խաւարի մէջ թաղելու եւ Վասակ Սիւնեցու եսակենտրոն գաղափարական դրոյթը հաստատելու վաղեմի փորձառութեամբ… Կ.Ա.Ս. Յ. Գ. Այս համաժողովը ահազանգ է այն մասին, թէ Մոսկուան Անկարայի հետ թիկունք թիկունքի՝ դեռ որպիսի՜ քայլեր ունի կատարելու Հայաստանի եւ Հայ ժողովրդի դէմ։ «Ներսի» եւ «դրսի» հասարակական կարծիքները մշակելու համար, համոզելու համար, թէ մեր գլխին պայթող ամէն չարիք ինչպիսի երանելի բախտաւորութիւն է՝ իրենց «հայրենասիրական» պարտքն են ստանձնելու «քանի մը հարիւր» գրողները, որոնց, անշուշտ արդէն իշմար են տուել, թէ կարող են ակնկալել կառավարական պարգեւներ, պետական մրցանակներ եւ իբրեւ «գրող» ճանաչուելու հնարաւորութիւն։ Աչալուրջ դիմագրաւենք գալիք անակնկալները, որպիսիք նախապատրաստում են ռուսական KGB-FSB-ի այս էմիսարները Հայաստան աշխարհի եւ նրա ժողովրդի համար։ Նոյն
  17. Dear Friend of Armenian Literature, We kindly urge you to refuse participation in the Armenian Literature event at UCLA this week which has been organized by the patronage of Levon Ananyan, a long-time KGB operative, one of the prime persecutors of dissident Armenian writers, and the chief mouthpiece of state propaganda for defaming dissident Armenian writers and covering up attempted assassinations against them through orchestrated misinformation campaigns. We have shared our concerns with the UCLA Administration and have requested Peter Cowe, Chair of the Armenian department at UCLA to cancel this event, and reorganize it later with the participation of Graduate Students at UCLA, most of whom feel that the event has been foisted on them by extramural interests with ulterior agendas. We strongly believe that a person who has been in charge of persecuting Armenian writers should not be hosted by any Armenian language or literature department in the U.S. or elsewhere, let alone infiltrate the U.S. academia in an attempt to define or redefine literature produced in non-Armenian languages by writers of Armenian origin, within the framework of his ideological agenda and a policy of exclusion of dissident Armenian writers. We will consider ignoring our plea to recognize the existence of exiled or dissident writers, and their exclusion from events that otherwise would have compelled their participation, as an insult against Armenian writers and literature. We will take subsequent actions to expose and denounce those participants in this event who we feel are promoting their personal, "literary" or career interests at the expense of the lives of dissident Armenian writers. This will include a campaign to request some faculty resignations from the UCLA Armenian Department. We will also be contacting the security agencies of the United States to look into this matter. Your presence or participation in this conference will be regarded as an act of hostility toward the integrity of Armenian literature, and a support for the persecution and exile of Armenian writers. Please share this memo with others and all potential participants and encourage them to do the same. Union of Exiled Armenian Writers and Intellectuals vernatun.wordpress.com
  18. This is a new page and topic. Details will follow soon on the publication of one of the most controversial books ever written in the history of the Armenian nation: Journey to Virginland - Epistle I, in both English and Armenian bu author Armen Melikian, pen name Shun Shan Vordi.
×
×
  • Create New...