-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
ՉԿՐՃԱՏՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ Գրող, հրապարակախոս Վահե Ավետյանին այսօր ամենաշատը զարմացնում ու անհանգստացնում է այն, որ մեր օրերում կեղծ մեղադրանքներով գրող են ձերբակալում, կամ թույլ չեն տալիս երկիր մտնի, հրապարակվի, իսկ հասարակությունը եւ հատկապես լրագրողները խորն անտարբերությամբ լռում են: Վտարանդի հայ գրողները դրսում միավորվել ու պաբերաբար ահազանգում են բարոյական և իմացական ճգնաժամի ու նաև իրենց հետապնդումների մասին…, ոչ ոք չի խոսում: Կա՞ն իրականում վտարանդի հայ գրողներ Վահե։ Ալեքսանդր Վարպետյան, Արա Բալիոզյան, Արմեն Մելիքյան, Քարտաշ Օնիկ, Նաիրի Բադալյան: Էս անունները քի՞չ են, էլի թվե՞մ: Դաշնակներն ինձ կեղծ վկայություներով դատի տվեցին ԱՄՆ-ում. բոլոր լրատվամիջոցներն անխտիր լռեցին, չնչին բացառությամբ։ Ալեքսանդր Վարպետյանին չեն թողնում սեփական տանն ընտանքի հետ ապրել պատճառաբանելով թե նրա ներկայությունը հարված է ազգային անվտանգությանը։ Այդ ի՞նչ տկար ազգային անվտանգություն պետք է ունենա երկիրը, որ մի գրող կարողանա այն վտանգել։ Վերջապես վտանգավոր մեկին պետք էր ներս թողնել ու վերահսկել, ոչ թե իր հոժար կամքով եկածին կանգնեցնել սահմանի վրա ու ներս չթողնել։ Նաիրի Բադալյանի խոշտանգումը բանտում ապացուցված է փորձաքննությամբ, իսկ իմ տեսած լրագրողներն ականջի հետև են գցում փաստն ու սկում են քննարկել հոկտեմբերի 27-ի դեպքերին նրան մասնակից լինել-չլինելու հարցը, կարծես քննիչներ են, ոչ թե լրագրող։ Արմեն Մելիքյանի սեփականությունը թալանեցին հայրենիքում, հալածեցին մարդուն երկրից, տիկնոջն էլ ստիպում էին կեղծ վկայություն տալ նրա դեմ, ու որպես ծառայության հատուցում խոստանում նրա սեփականության մի մասը, իսկ երբ առիթ է լինում այս կամ այն լրագրողին կամ հասարակական վայ գործչին հարցնելու թե ինչու են լռում, պատասխանում են, որ վատ գրողներ են խնդրո առարկա անձիք, կամ ընդհանրապես գրողներ չեն իրենց տհաս կարծիքով, բացարձակապես մոռանալով հալածանքի բազում փաստը, որն ըստ էության իրավական տեսանկյունից բացարձակապես կապ չունի մարդու լավ կամ վատ գրող լինելու հետ, իսկ իմացական տեսանկյունից ունի ուղակի կապ. եթե լավը չլինեին ու հաջողակորեն հավասարակշռությունից չհանեին ինքնահռչակ տերերին ինչու՞ պետք է հալածեին։ Չէ՞ որ գրողների միության ադամ մի 400 ավարա կա այսօր, որոնց անուններն անգամ չգիտեն մարդիկ։ Գրողներից շատերին ժամանակակիցները չեն ըմբռնել բոլոր ժամանակներում։ Գրողը կարող է լինել այնքան խորը, որ մի քանի համալսարան կարիք կունենա մարդ ավարտելու, և անգամ դա կարող է չբավարարել, որ հասկանա թե ինչի մասին է գրում, իսկ մեզանում ամեն մի դպրոց չգնացած տեղիցպրծուկ կարող է իրեն թույլ տալ մասնակից լինել նրա երկրից հալածմանն ու կտտանքի ենթարկելուն, իրեն զգալ ապահով և անպատիժ, որովհետև այդպես վարվում են ինքնահռչակ խաներն ու տգետ ու բիրտ մեծամասնությունը: Ինձ մտահոգում է, որ գրողներ են ձերբակալում, հետապնդում, հալածում երկրից, իսկ լրագորղները չեն հասկանում, որ դրանից կարևոր թեմա թերթն ունենալ չի կարող։ Լրագրողները չեն հասկանում ու չեն իմանում, որ չի կարող լինել աշխարհի երեսին մի երկիր (Հայաստանից, Ադրբեջանից ու նմանատիպ բռնատիրական վասալություններից բացի), որտեղ գրող հետապնդեն և ամբողջ մամուլն այդ մասին չոռնա, իսկ եթե այդ պահին քաղաքական դիմակայություն կա երկրում, անհնար է, որ ընդդիմությունն այդ մասին լռի, որովհետև չկա միջազգային հանրությանը համախոհ դարձնելու ավելի էֆեկտիվ ձև, քան հետապնդվող գրողի դեպքը միջազգայնացնելը։ Այդ դեպքում միջազգային համբավով գրողը հարյուրապատիկ հզորացնում է ընդդիմությունը։ Դա փորձված է հայրյուրավոր դեպքերով բազում երկրներում, այդ մասին հրաշալի գիտեն մասնագետ լրագրողներն ու քաղաքական գործիչները, բայց շարունակում են լռել, որովհետև ընդդիմադիր չեն, այլ ծախու ու բանսարկու լրագրող ու քաղաքական գործիչ են իրականում, կամ ինչպես Արա Բալիոզյանն է նրանց անվանում. գազեթաչի և ինքնանշանակ համբակ։ Մեզանում մեծամասնություն են կազմում տգետ քաղաքական այրեր-մայրերն ու լրագրող-լրագրողուհիները, որոնց տերերը հատ առ հատ նշանակել են իրենց դիրքերում, իհարկե ընտրելով նրանց բացառապես այլ արժանիքներով, այլ ոչ մասնագիտական. խնամի-բարեկամությամբ, ազգականությամբ, վերևից հրահանգով, բոյով-բուսաթով, ազդր ու կոնքով, հետույք-դմակով, ու կրծքավանդակ-ստինքներով։ Չկա աշխարհի երեսին մի երկիր, որտեղ լռեն գրողի հետապնդման մասին, որովհետև բոլորին վաղուց հայտնի է պարզ ճշմարտությունը. խոսքի վարպեը գրողն է, որովհետև նա է բառի ու բանի հետ աշխատում ամեն օր, հետևաբար ազատ խոսքինը նույնպես, ու եթե ազատ չէ գրողի խոսքը, ուրեմն ազատ չէ ոչ մեկինը։ Գրողն է յուրաքանչյուր երկրի խոսքի ազատության չափանիշը։ Լրագրողները, որոնք մասնագիտական քրեստոմատիկ այս ճշմարտությունը չգիտեն, լրագրող չեն, այլ ձևանում են որ են, կամ պատվեր են կատարում։ Չգիտեմ, որն է ավելի վատ։ Դուք որոշեք։ Ինչպե՞ս իմանա մեր մամուլը, որ մարդկանց հենց գրող լինելու համար են հետապնդում: Ե՞րբ ես լսել, որ գրող հետապնդեն ու ասեն գրելու համար են հետապնդում: Մամուլը կարող է իմանալ հարց տալով այն մարդկաց, ովքեր բազմաթիվ նման հայտարարություն են արել: Ուրիշ ինչպե՞ս կարող է իամանալ։ Մինչ օրս վտարնադի գրողների միության որևէ անդամի որևէ հարց չի տրվել որևէ թերթից, չնայած փաստին, որ հայտարարություններ են արվում 2006 թվականից ու հեղեղված է ինթերնետը նյութերով։ Մի կողմից ամեն ինչ հայտնի է, մյուս կողմից համակ լռություն։ Կզարմանա՞ք, եթե մարդիկ կասկածեն, որ ամբողջ մամուլը հսկողության տակ է, ու պատվեր է կատարում, և այդ պատվերը լռության մատնումն ու հանցագործության կազմակեպրված քողարկումն է։ Դրան մասնակցում են անգամ իրավապաշտպան իրենց կոչողները։ Հայերիս պատմության մեջ բոլոր գրողներին կամ սպանել են, կամ աքսորել, կամ հետապնդել: Մենք մամուլ չենք ունեցել, որ գրողի համար աղաղակեր, չունենք եւ չգիտեմ ունենալու ենք երբեւէ, թե ոչ: Ոնց չեն հասկանում, որ պահն օրհասական է: Եկեք միասին հիշենք, երբեւէ որեւէ գրողի պաշտպանե՞լ է մեր մամուլը: Գլուխը կերված գրողների թվով աշխարհի ռեկորդը հայերինն է: Հայ գրողներից շատ սպանված ու բանտարկված երեւի ոչ մի ցեղ չունի, իսկ մի դեպք գիտե՞ք, որ մեր մամուլը աղաղակի այդ մասին: Ֆրիկից, Խորենացուց, Նարեկացուց, մինչև Աբովյան, Րաֆֆի, Մահարի, Չարենց, Բակունց, Սևակ, Զարյան. էլ որ՞ն ասեմ, ո՞րն ասեմ…, ու մինչ օրս սպանում են, անէացնում են, լռության են մատնում, բանտարկում ու աքսօրում են, մեկուսացնում են: Մամուլը երբևէ մի բառ գրե՞լ է այդ մասին մեր ամբողջ պատմության ընթացքում: Մեն մի հատիկ դեպք կարո՞ղ եք հիշեցնել։ Բայց 37 թվին, Ստալինի ժամանակ իսկապես մամուլ չունեինք, որ աղաղակեր: Հիմա ունենք… Հիմա էլ չունենք, եթե մամուլը չի գրում գրողներին անէացնելու մասին, երբ փաստերն առկա են անգամ անթաքույց, նշանակում է որ չունենք: Գրողին սպանելով, ցեղի ոգին են սպանում: Երբեք, երբեք չի կարելի ասել, լավ գրող է, վատ գրող է, որովհետև ժամանակն է որոշողը միշտ, նաև լավ գրողների մեծ մասի մասին ասել են ժամանակակակիցները, որ վատն են և հատկապես այդ պատճառով է անհրաժեշտ համայն ցեղով ընդվզել, հենց գրող են հետապնդում. քիչ թե շատ զարգացած ցեղերն հենց այդպես էլ անում են ամենուր: Երկրորդը լրագրողն է, ում համար ամբողջ ցեղով հարկավոր է ընդվզել, եթե նսեմացնեն: Գրողը երկարաժամկետ խոսքի վարպետն է, լրագրողը` ամենօրյա, բայց երկու դեպքում էլ խոսքի ազատության մասին է խոսքը: Այս երկուսն են խոսքի ամենօրյա մշակներն ու հասարակության հետ այն տվող առնողները։ Դրա համար են ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանում առաջին հերթին գրողների, հետո լրագորղների համար: Գրող հալածվելու դեպքում այն ցեղերն են ոտքի կանգնում, ովքեր հասակացել են, որ իրենց գոյության հիմքում խոսքն է ընկած: Մեր թշնամիները կազմակերպված ցեղեր են միշտ եղել, իմացել են բառի ու բանի նշանակությունը, և այդ պատճառով ժողովրդին կոտորելուց առաջ գրողներին են վերացրել: Նկատեք. ոչ իշխանությանը, ոչ հոգեւորականներին` այլ գրողներին: Այդպես վարվել է հայերիս հետ Ստալինը, այդպես վարվել է Թալյաթը, այդպես վարվում են այսօր մեր սեփական իշխաններն ու նախկինում էլ միշտ վարվել են։ Ծովից-ծովը չորացած Գետառից աղտոտված Զանգու դառած երկիրը ձեզ որպես իրողություն բերում եմ որպես ապացույց, փաստարկ, ի պաշտպանություն այն թեզի, որ խելոքները անէացրել են գրողներին կարծելով թե իրենց խելքը բավարար է, այն դեպքում երբ բոլոր ցեղերում ու բոլոր ժամանակներում գրողներն են ուսուցիչները, իսկ նրանց ոչնչացման հետևանքով այսօր ունենք այն ինչ ունենք։ Խելոքների խելքի հետևանքը։ Նրանք իհարկե կասեն, որ թշնամիներն են մեղավոր և աշխարհագրությունը։ Չեն կարող ասել չէ՞, որ անխելք էին և են, որովհետև կարդալու փոխարեն գրողներին, անէացնում էին և են։ Իսկ հիմա, ո՞վ է ուզում մեր ցեղը ոչնչացնել, որ հետապնդում են մեր գրողներին: Մեր իշխանները, որոնք անսասան են օտարի ուժով։ Առանց օտար ուժի չեն կարող իշխանություն պահել։ Սա ի դեպ հավասարապես վերաբերում է ներկայիս և իշխանությանը և ընդդիմությանը։ Իսկ ինչո՞ւ դուք չեք գալիս Ձեր երկիր ու կանգնեք ցեղի կողքի՞ն: Ադքան գիրք է գրվել ցեղի համար: Դա կողքին կանգնելու ձևերից մեկը չէ՞։ Արմեն Մելիքյանը 3, Արա Բալիոզյանը 50, Ալեքսանդր Վարպետյանը 10 հատորից ավել: Ես 8 գիրք եմ գրել: Չթվեմ բոլորին եթե դեմ չեք, մի քանի էջ անուն կստասցվի առնվազն։ Վահե, բա ինչո՞ւ ցեղը իր գրողներին չի ճանաչում: Չի ճանաչում, որովհետեւ լրագրողներն են լռում և նաև որովհետև չեն կարդում, որովհետև համարյա ոչինչ չի հրատարակվում առանց դպրոց չգնացած օլիգարխների ճաշակի ու հովանավորության, ինթերնետն էլ ամենահետամնացն է աշխարհում։ Պնդում եմ, որ այս իրավիճակը ստեղծված է մտածված, դավադրաբար, հայերիս ցեղային բթության հասցնելու նպատակով: Օտարազգիները, որոնք մեր իշխանների ուժն են ապահովում, նման պայման են դնում: Նաև իշխաններին է հարմար կառավարել տգետներին։ Պարզ բան է։ Ասենք լրագրողները մեղավոր են: Բայց դուք ժողովրդի կողքին եղեք, Ձեր գրքերը բերեք, զրուցեք… Բանտարկում են: Մեկուսարանը ժողովրդի կողքը չէ: Մենք գալիս ենք, բազում հայտարարություն ենք արել տարիներ շարունակ, պահանջելով, խնդրելով, որ թույլ տրվի մեզ երկիր վերադառնալ: Դուք՝ լրագրողներդ, մտավորականներդ, հասարակական գործիչներդ, ժողովուրդդ, ինչո՞ւ չեք ասում` թողեք էդ մարդկանց տուն… Վարպետյանը մի քանի ամիս առաջ ոտքով գալիս էր Հայաստան, բռնել ետ են ուղարկել… Գալիս ենք անընդհատ, ախր գիրք գրել նշանակում է սեփական կյանքդ նվիրել, չգիտե՞ս…Դրանից ավել զոհողություն կա՞: Որևէ մեկը երբևէ վճարե՞լ է հայ գրողին։ Չէ՞ որ սեփական բարօրության, կենցաղի, ընտանիքի, առողջության հաշվին է գրում հայ գրողն ու միշտ այդպես է գրել։ Այն ժողովուրդը, որ արհամարհում է իր գրողին ապագա չունի: Նա իր ոգու զինվորին է արհամարում, ինչպես այսօր արհամարում է նաև վերջին հազարամյակում միակ հաղթած պատերազմի վետերան ազատամարտիկին։ Այս վերաբերմունքը սաստիկ թանկ է նստելու հայ ժողովրդի վրա, եթե շատ արագ չթոթափի հազարամյա բթությունն ու ըստ արժանվույն չգնահատի լույս ու արյուն սփռող սեփական զավակներին։ Ինչու՞ 1918 թվին մենք անկախություն կարողացանք հռչակել, իսկ հրեաները, քրդերը, ասորիները` ոչ: Գիտե՞ս: Որովհետեւ մենք գիր ունեինք: Որովհետեւ անկախություն առաջին հերթին նշանակում է հռչակագիր, սահմանադրություն, օրենսգիրք, կառավարական թղթաբանություն, նամակագրություն, և այլն, և այլն...: Մենք կարողացանք կազմել այն սեփական լեզվով ու գրով ու պետություն հռչակեցինք: Որովհետեւ չկա պետություն առանց գրի: Սկզբում խոսքն էր, իսկ պետության դեպքում գրավոր խոսքը։ Հիմքում կանգնած էր անհրաժեշտությունը լավ գիտակցող ամենայն հայոց պոետը՝ Թումանյանը: Նրա «Վերնատունը» մինչև անկախության հռչակումը այնքան գրականություն էր արտադրել արդեն, որ հայերն ի տարբերություն վերոհիշյալ ցեղերի գրաճանաչ ժողովուրդ էին, որը հռչակագիր արտադրելու էր անգամ ունակ: Այդ նույն գործին էին լծված Պոլիսում գործող գրողների մեր մյուս բանակը։ Երբ ժամանակն եկավ պետություն ձևավորելու, ստեղծված հարուստ գրականության շնորհիվ, գրել ու կարդալ իմացողների անհրաժեշտ կրիտիկական մինիմում քանակի գործիչներով ապահովված էինք։ Կարծում եմ, որ Թումանյանի պետականաստեղծ գործունեությունն ու նշանակությունը դեռ տակավին ուսումնասիրված ու գնահատված չէ ըստ արժանվույն։ Նրանք ովքեր չունեին գիր ու գրականություն, վերևում նշածներս ասել կուզե, մնացին անպետություն այնքան ժամանակ մինչև չստեղծեցին գրավոր լեզու, գրականություն։ Հրեաների մասին է խոսքս: Ասորիները միչ օրս չունեն պետություն, որովհետև կորցրել են լեզուն ու գրականությունն ու չեն վերականգնում, իսկ քրդերը դեռ չեն հասունացրել այն բավարար։ Այս ամենը լավագույնս իմանալու և ըմբռնելու պատճառով են հարատև ոչնչացրել կայսրությունները առաջին հերթին մեր գրողններին ու մեր գիրը։ Սա հասկացել են մեր բոլոր թշնամիներն անխտիր, բոլոր ժամանակներում, և մեր ժողովրդի ընտրյալ մի փոքրամասնությունը միայն՝ գրողները, որոնք անդադրում զարգացրել են բառն ու բանը հասկանալով, որ ոգին ու կենարար ուժն են պահպանում այդով մեր ժողովրդի։ Ցավոք մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը եղել է տգետ ու մինչ օրս տգետ է, և այդ պատճառով գրողներն ամենաանպաշտպան տարրն են մեզանում, երբ պետք է որ ծայրահեղորեն հակառակը լիներ։ Վերջին ասածիս ապացույցն է այն, որ մեր գրողների բուռն զարգացումն ըթացել է Պոլիսում ու Թիֆլիսում, անգամ Բաքվում, բայց ոչ հայրենիքում, որովհետև հայրենիքում խուժանը նրանց նկատմամաբ բարյացակամ չի եղել երբևէ, և մինչև օրս չէ։ Հիշեցի մի դեպք Աբովյանի կյանքից այստեղ։ Մի անգամ նա մի հայ ռամիկի քիթ ու բերանին ապտակ է հասցրել, իսկ երբ հարցրել են պատճառը, պատասխանել է.- այդ ողորմելին իմ ներկայությամբ խոնարհվեց խանին, որովհետև ճանաչեց նրան, իսկ ինձ, իր գրողին՝ չճանաչեց։ Միթե՞ Ստալինն էր սպանում մեր գրողներին անձամբ: Նա հայերեն կարդալ գիտե՞ր, որ իմանար ով ինչ է գրում: Մեր միջի ստալինիկներն էին սպանողները, նաև մարդկանց անտարբերությունն ու լռությունը: Մեր գրողներին միայն 37 թվին չեն սպանել: Ոչնչացրել են միշտ նախկինում, հին, միջին ու նոր դարերում, 40-ականներին էլ, 50-ականներին էլ, 70-ականներին էլ, 2000-ին էլ ու այսօր էլ ոչնչացնում են: Ոգու այդ սպանդը չի դադարել և ակտիվորեն շարունակվում է: Իսկ ցեղը դեռ լուռ է…
-
Վտարանդի գրողների ու մտավորականների միությունը խստագույնս դատապարտում է գրող, հրապարակախոս Շանթ Հարությունյանի նկատմամբ շարունակական ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը։ Իրենց իշխանություն հռչակած պարոնայք ոչ մի կարիք չունեն Շանթ Հարությունյանին բանտարկված պահելու, եթե նպատակ չունեն խախտել մարդու հոգեկան հավասարակշռությունը վերջնականապես։ Շանթ Հարւթյունյանը կարող է մասնակցել դատական նիստերին տնից գնալ գալով։ Նրան երաշխավորողների պակաս չի լինի, եթե այդպես կամենան ինքնանշանակները։ Վտարանդի գրողների ու մտավորականների հավաքական հիշողությունում կան արձանագրված դեպքեր, երբ իրավաբանական փակուղի իրենց մտցրած մեր համաքաղաքացիներին բիրտ ոստիկանները հանձնել են հոգեբույժներին վերջնականապես կոտրելու նպատակով, կարծելով, որ այդով կպարտակեն սեփական հանցագործությունը: Վտարանդի գրողների ու մտավորականների միությունը հորդորում է լրատվական աղբյուրներին, հասարակական - քաղաքական գործիչ - կազմակերպություններին, սփյուռքին ու սփյուռքահայ կառույցներին, միջազգային հանրությանն ու անհատ քաղաքացիներին բողոքի ձայն բարձրացնել Շանթ Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Վտարանդի Գրողների Միություն 08.03.2009
-
ԻՍԿ ՑԵՂԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է... Գրող, հրապարակախոս Վահե Ավետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ նա չի կարողանում Հայաստան գալ: Բայց նա միակը չէ. արտերկրում կան այլ մտավորականներ եւս, որոնց մուտքը Հայաստան սահմանափակված է: Վտարանդի հայ գրողները դրսում միավորվել ու պարբերաբար ահազանգում են Հայաստանում առկա բարոյական եւ իմացական ճգնաժամի ու նաեւ իրենց հետապնդումների մասին: Այդ խնդիրների մասին է մեր զրույցը Վահե Ավետյանի հետ: - Կա՞ն իրականում վտարանդի հայ գրողներ, Վահե։ - Ալեքսանդր Վարպետյան, Արա Բալիոզյան, Արմեն Մելիքյան, Քարտաշ Օնիկ, լրագրող Նաիրի Բադալյան: Էս անունները քի՞չ են, էլի թվե՞մ: Դաշնակներն ինձ կեղծ վկայություններով դատի տվեցին ԱՄՆ-ում, բոլոր լրատվամիջոցներն անխտիր լռեցին, չնչին բացառությամբ։ Ալեքսանդր Վարպետյանին չեն թողնում սեփական տանն ընտանիքի հետ ապրել` պատճառաբանելով, թե նրա ներկայությունը հարված է ազգային անվտանգությանը։ Այդ ի՞նչ տկար ազգային անվտանգություն պետք է ունենա երկիրը, որ մի գրող կարողանա այն վտանգել։ Վերջապես, վտանգավոր մեկին պետք էր ներս թողնել ու վերահսկել, ոչ թե ներս չթողնել։ Նաիրի Բադալյանի խոշտանգումը բանտում ապացուցված է փորձաքննությամբ, իսկ լրագրողներն ականջի հետեւ են գցում փաստն ու սկսում են քննարկել հոկտեմբերի 27-ի դեպքերին նրան մասնակից լինել-չլինելու հարցը, կարծես քննիչներ են, ոչ թե լրագրողներ։ Արմեն Մելիքյանի սեփականությունը թալանեցին հայրենիքում, հալածեցին մարդուն երկրից, տիկնոջն էլ ստիպում էին կեղծ վկայություն տալ նրա դեմ ու, որպես ծառայության դիմաց հատուցում, խոստանում են նրա սեփականության մի մասը, իսկ երբ առիթ է լինում այս կամ այն լրագրողին կամ հասարակական վայ գործչին հարցնելու, թե ինչու են լռում, պատասխանում են, որ խնդրո առարկա անձինք վատ գրողներ են կամ ընդհանրապես գրողներ չեն` բացարձակապես մոռանալով հալածանքի փաստը, որն ըստ էության իրավական տեսանկյունից բացարձակապես կապ չունի մարդու` լավ կամ վատ գրող լինելու հետ: Իսկ իմացական տեսանկյունից ունի ուղղակի կապ. եթե լավը չլինեին ու հավասարակշռությունից չհանեին ինքնահռչակ տերերին, ինչո՞ւ պետք է հալածվեին։ Չէ որ գրողների միության անդամ մի 400 ավարա կա այսօր, որոնց անուններն անգամ չգիտեն մարդիկ։ Գրողներից շատերին ժամանակակիցները չեն ըմբռնել բոլոր ժամանակներում։ Մեզանում ամեն մի դպրոց չգնացած դուրսպրծուկ կարող է իրեն թույլ տալ մասնակից լինել նրա` երկրից հալածմանն ու կտտանքի ենթարկելուն, իրեն զգալ ապահով եւ անպատիժ, որովհետեւ այդպես վարվում են ինքնահռչակ խաներն ու բիրտ մեծամասնությունը: Ինձ մտահոգում է, որ գրողներ են ձերբակալում, հետապնդում, հալածում երկրից, իսկ լրագորղները չեն հասկանում, որ դրանից կարեւոր թեմա թերթն ունենալ չի կարող։ Իսկ եթե այդ պահին քաղաքական դիմակայություն կա երկրում, անհնար է, որ ընդդիմությունն այդ մասին լռի, որովհետեւ չկա միջազգային հանրությանը համախոհ դարձնելու ավելի էֆեկտիվ ձեւ, քան հետապնդվող գրողի դեպքը միջազգայնացնելը։ Այդ դեպքում միջազգային համբավով գրողը հարյուրապատիկ հզորացնում է ընդդիմությանը։ Դա փորձված է հարյուրավոր դեպքերով բազում երկրներում, այդ մասին հրաշալի գիտեն մասնագետ լրագրողներն ու քաղաքական գործիչները, բայց շարունակում են լռել, որովհետեւ ընդդիմադիր չեն, այլ ծախու ու բանսարկու գործիչներ են իրականում կամ, ինչպես Արա Բալիոզյանն է նրանց անվանում, "գազեթչի եւ ինքնանշանակ համբակներ են"։ Գրողն է յուրաքանչյուր երկրի խոսքի ազատության չափանիշը։ Լրագրողները, որոնք մասնագիտական քրեստոմատիկ այս ճշմարտությունը չգիտեն, լրագրող չեն, այլ ձեւանում են, որ են, կամ պատվեր են կատարում։ Չգիտեմ` որն է ավելի վատ. դուք որոշեք։ - Ինչպե՞ս իմանա մեր մամուլը, որ մարդկանց հենց գրող լինելու համար են հետապնդում: - Ե՞րբ ես լսել, որ գրող հետապնդեն ու ասեն գրելու համար են հետապնդում: Պետք է հարց տալ այն մարդկանց, ովքեր բազմաթիվ նման հայտարարություններ են արել: Ուրիշ ինչպե՞ս կարող է իմանալ։ Ամբողջ մամուլը հսկողության տակ է ու պատվեր է կատարում, եւ դրան մասնակցում են անգամ իրենց իրավապաշտպան կոչողները։ Հայերիս պատմության մեջ բոլոր գրողներին կամ սպանել են, կամ` աքսորել, կամ` հետապնդել: Գլուխը կերված գրողների թվով աշխարհի ռեկորդը հայերինն է: Հայ գրողներից շատ սպանված ու բանտարկված երեւի ոչ մի ցեղ չունի, իսկ մի դեպք գիտե՞ք, որ մեր մամուլը աղաղակի այդ մասին: Ֆրիկից, Խորենացուց, Նարեկացուց, մինչեւ Աբովյան, Րաֆֆի, Մահարի, Չարենց, Բակունց, Սեւակ, Զարյան. էլ ո՞րն ասեմ ... ու մինչ օրս սպանում են, լռության են մատնում, բանտարկում ու աքսորում են, մեկուսացնում են, իսկ ցեղը դեռ լռում է: Մամուլը երբեւէ մի բառ գրե՞լ է այդ մասին։ Գրողին սպանելով` ցեղի ոգին են սպանում: Երբեք, երբեք չի կարելի ասել` լավ գրող է, վատ գրող է, որովհետեւ ժամանակն է որոշողը միշտ: Գրողը երկարաժամկետ խոսքի վարպետն է, լրագրողը` ամենօրյա, բայց երկու դեպքում էլ խոսքի ազատության մասին է խոսքը: Այս երկուսն են խոսքի ամենօրյա մշակները: Մեր թշնամիները կազմակերպված ցեղեր են միշտ եղել, իմացել են բառի ու բանի նշանակությունը եւ այդ պատճառով ժողովրդին կոտորելուց առաջ գրողներին են վերացրել: Նկատեք` ոչ իշխանությանը, ոչ հոգեւորականներին, այլ` գրողներին: Այդպես վարվել է հայերիս հետ Ստալինը, այդպես վարվել է Թալեաթը, այդպես վարվում են այսօր մեր սեփական իշխանները։ "Ծովից ծովը" չորացած Գետառից աղտոտված Զանգու դառած երկիրը ձեզ որպես իրողություն բերում եմ որպես ապացույց, փաստարկ։ Խելոքների խելքի հետեւանքը։ Նրանք, իհարկե, կասեն, որ թշնամիներն են մեղավոր եւ աշխարհագրությունը։ Չեն կարող ասել, չէ՞, որ անխելք էին եւ են, որովհետեւ կարդալու փոխարեն գրողներին ոչնչացնում էին եւ են։ - Իսկ ինչո՞ւ չեք գալիս ձեր երկիր, որ կանգնեք ցեղի կողքին: - Այդքան գիրք է գրվել ցեղի համար: Դա կողքին կանգնելու ձեւերից մեկը չէ՞։ Արմեն Մելիքյանը` 3, Արա Բալիոզյանը` 50, Ալեքսանդր Վարպետյանը` 10 հատորից ավելի: Ես 8 գիրք եմ գրել: Չթվեմ բոլորին։ - Վահե, բա ինչո՞ւ ցեղը իր գրողներին չի ճանաչում: - Չի ճանաչում, որովհետեւ լրագրողներն են լռում եւ նաեւ` որովհետեւ չեն կարդում, որովհետեւ համարյա ոչինչ չի հրատարակվում առանց դպրոց չգնացած օլիգարխների ճաշակի ու հովանավորության, ինտերնետն էլ ամենահետամնացն է աշխարհում։ Մեր իշխաններին հարմար է կառավարել տգետներին։ - Ասենք` լրագրողները մեղավոր են: Բայց դուք ժողովրդի կողքին եղեք, ձեր գրքերը բերեք, զրուցեք... - Բանտարկում են: Մեկուսարանը ժողովրդի կողքը չէ: Մենք գալիս ենք, բազում հայտարարություններ ենք արել տարիներ շարունակ` պահանջելով, խնդրելով, որ թույլ տրվի մեզ երկիր վերադառնալ: Դուք՝ լրագրողներդ, մտավորականներդ, հասարակական գործիչներդ, ժողովուրդդ, ինչո՞ւ չեք ասում` թողեք էդ մարդկանց տուն ... Վարպետյանը մի քանի ամիս առաջ ոտքով գալիս էր Հայաստան, բռնել` ետ են ուղարկել ... Գալիս ենք անընդհատ, ախր գիրք գրել` նշանակում է սեփական կյանքդ նվիրել: Որեւէ մեկը երբեւէ վճարե՞լ է հայ գրողին։ Չէ որ սեփական բարօրության, կենցաղի, ընտանիքի, առողջության հաշվին է գրում հայ գրողն ու միշտ այդպես է գրել։ Այն ժողովուրդը, որ արհամարհում է իր գրողին, ապագա չունի: Նա իր ոգու զինվորին է արհամարհում, ինչպես արհամարհում է վերջին հազարամյակում միակ հաղթած պատերազմի վետերան ազատամարտիկին։ Այս վերաբերմունքը սաստիկ թանկ է նստելու հայ ժողովրդի վրա, եթե շատ արագ չթոթափի հազարամյա բթությունն ու ըստ արժանվույն չգնահատի լույս ու արյուն սփռող սեփական զավակներին։ Ինչո՞ւ 1918 թվին մենք անկախություն կարողացանք հռչակել, իսկ հրեաները, քրդերը, ասորիները` ոչ: Որովհետեւ մենք գիր ունեինք: Որովհետեւ անկախություն` առաջին հերթին նշանակում է հռչակագիր, սահմանադրություն, օրենսգիրք, կառավարական թղթաբանություն, նամակագրություն եւ այլն: Մենք կարողացանք կազմել այն սեփական լեզվով ու գրով ու պետություն հռչակեցինք: Որովհետեւ չկա պետություն առանց գրի: Սկզբում խոսքն էր, իսկ պետության դեպքում` գրավոր խոսքը։ Նրանք, ովքեր չունեին գիր ու գրականություն, վերեւում նշածներս ասել կուզե` մնացին անպետքություն այնքան ժամանակ, մինչեւ չստեղծեցին գրավոր լեզու, գրականություն։ Հրեաների մասին է խոսքս: Ասորիները մինչ օրս չունեն պետություն, որովհետեւ կորցրել են լեզուն ու գրականությունը եւ չեն վերականգնում, իսկ քրդերը դեռ չեն հասունացրել այն։ Սա հասկացել են մեր բոլոր թշնամիներն անխտիր, բոլոր ժամանակներում, եւ մեր ժողովրդի ընտրյալ փոքրամասնությունը միայն՝ գրողները։ http://www.hraparak.am/hodvac.php?h_id=2062
-
Штази Есть три способа владения оккупированными странами, которые традиционно жили свободно и имели собственные законы. Способ первый: разрушить страну полностью. Способ второй: оккупанту надо самому переселиться в эту страну и там править. Способ третий: разрешить оккупированным народам жить своими законами, поставив при этом маргинальное меньшинство во главе государства, которое и заставит собственный народ быть дружелюбным к оккупанту. - Никколо Макиавелли Многие на Кавказе лелеют надежду о том, что Европейский Союз мечтает нас интегрировать в свои структуры, а США хотят втянуть нас в НАТО, и, как только это осуществится, будут у нас и демократия, и вечный покой и счастье. Наивно господа, наивно. Если ЕС и США действительно хотели бы нас интегрировать в свои политические и военные структуры, не оставили бы нас в 1992-ом году под отцовским покровительством РСФСР, которая трещала по швам в то время, а создали бы новую структуру, с которой они могли бы творить всё, что угодно западному сердцу. Тем не менее, мы были не угодны нашим демократическим "покровителям". Вместо этого они оторвали балтийские республики, страны бывшего варшавского пакта восточной Европы и баста. Мы все остались у разбитого в дребезги корыта, которое стало хуже чем даже в Пушкинскую эпоху. Почему это случилось? Моя версия: Наши патриоты лидеры тогдашние были либо глупцами, либо агентами СССР (КГБ, ГРУ, ФСБ, или еще чего-то - выбирай по собственному вкусу и знанию, читатель), потому что безропотно отдали архивы республиканских КГБ советским властям. Выходит так, что огоромное количество наших соотечесвенников - армян, грузин, азербайджанцев - в своих республиках и во всех остальних бывших гособразованиях, до сих пор являются агентами российских служб , а мы, рвущиеся в ЕС и НАТО демократы и сторонники прав человеческих, не знаем их. Выходит, что рядом с нами, среди нас, действуют целые армии тех, кто организованно демонтируют всякие начинания и проекты освобождения от империи, говорят на наших же языках, выглядят как мы, и организованно покровительствуя друг другу, занимают все посты, владеют всеми рычагами - правительственными, финансовыми, культурными, социальными и т.д и т.п, а мы наивно надеемся... На что? Нет у меня малейшего понятия. Ну не могут же ЕС и НАТО интегрировать в свои структуры целую чекистскую армию с сотнями тысяч солдат . Это же самоубийство для них. Может те, у кого есть представления по поводу всей этой каши, поделятся с нами в графе комментариев внизу, а я вам предлагаю для сравнительного анализа статью по материалам "Deutsche Welle" о пресловутом ШТАЗИ, близнеце нашего любимого, незабываемого, пока бессмертного и вездесущего КГБ, который переименовав себя в ФСБ всё дальше и дальше дис-интегрирует Кавказ до полного включения его в состав РСФСР или нового СССР. С уважением и надеждой на ..., даже не знаю что; Бога пожалуй только! Ваге Аветян Штази 8 февраля 1950 года на 10 заседании Народной Палаты - парламента ГДР - министр внутренних дел Карл Штайнхоф (Karl Steinhoff) внёс предложение создать новое, уже 15 по счёту, министерство - Министерство государственной безопасности. Его необходимость объяснялась так: "Это необходимо, поскольку в последнее время участились нападения на советских солдат, проходящих службу в ГДР. Шпионы, диверсанты и саботажники всё громче заявляют о себе. Для защиты социалистической родины надо иметь сильное учреждение, способное бороться не только с внутренними врагами, но и с происками империалистических спецслужб". Народная Палата с готовностью принимает предложение министра внутренних дел, и уже 24 февраля 1950 года президент ГДР Вильгельм Пик (Wilhelm Pieck) подписывает документ о создании Министерства государственной безопасности. Министерство вошло в историю под пренебрежительным выражением "Штази". Но это не кличка, а всего лишь сокращённая форма слова Staatssicherheit - госбезопасность. С рождением "Штази" начался новый - самый страшный - этап истории ГДР. Равнение на СССР Нетрудно догадаться, что крёстным отцом этой организации стал Лаврентий Берия. Равнением на СССР и его госбезопасность объясняется и тон, и выбор лексики Эриха Мильке (Erich Mielke), который практически полвека бессменно руководил "Штази": "Даже если у нас в республике и нет условий для существования внутренней антисоциалистической оппозиции, то всё равно присутствует достаточно вражеских элементов с явными антисоциалистическими взглядами. У нас достаточно внутренних врагов социалистического строя. Их немало! Это я ещё мягко выразился". Немцы к тому времени уже изрядно подзабыли Маркса. 12 лет философию "Капитала" вытеснял более понятный и доступный труд "Майн Кампф". Поэтому в 1950 году в молодой ГДР и возникла настоятельная потребность в органе, способном политически просветить восточных немцев, а если надо, то и помочь им встать на путь истинный, уберечь от тлетворного влияния соседей и родственников из ФРГ. Именно тогда в ГДР родилось крылатое выражение: "учиться у СССР - значит учиться побеждать". Эта мысль обыгрывается немецкими сатириками и политиками до сих пор, но тогда немцам было не до смеха. Сотрудники советского НКВД - МГБ помогали восточным немцам сотворить искомое по образу своему и подобию, делились не только опытом, но и методами работы. Выражения "враг народа", троцкист", "вредитель", "контрреволюционер" также быстро вошли в обиход, как и "Герой социалистического Труда", ударник производства, "закрома родины". Старые заключённые старых тюрем Уже в начале 1950-х годов советские оккупационные войска начали постепенную и планомерную передачу всех объектов хозяйства в руки молодого правительства ГДР. Органам юстиции и госбезопасности были переданы советские спецлагеря и тюрьмы со всем находившимся в них "спецконтингентом". Кстати, это были те же самые лагеря Бухенвальд, Заксенхаузен, Бауцен, где содержали своих противников нацисты. Более того, некоторые из политзаключённых, попавших в эти лагеря при нацистах, оставались там и при советской оккупационной власти, и при новой ГДРовской. По далеко неполным данным, в начале 1950-х годов в ГДР было 3,5 тысячи политзаключённых. Те, что находились в лагерях и тюрьмах СССР, в это число не входят. В том же году молодая восточногерманская юстиция продемонстрировала свою преданность режиму в ходе так называемого Вальдхаймского процесса. 32 человека были приговорены к смертной казни, тысячи сосланы на каторжные работы в ГУЛАГ или посажены в местные тюрьмы по обвинению в совершении военных преступлений и сотрудничестве с нацистами. Среди обвиняемых было немало молодых людей, которые никак не могли участвовать в войне. О надуманности обвинений говорит тот факт, что уже в 1952 многие из оставшихся в живых были освобождены, а после 1989 года все были реабилитированы. Растёт численность госбезопасности Чтобы держать под контролем все сферы деятельности в ГДР, "Штази" было вынуждено постоянно расширяться. Эта тенденция сохранялась вплоть до 1989 года. На момент смерти Сталина в марте 1953 года в аппарате "Штази" было 10 000 человек. Через год их число удвоилось. Кстати, в этом коммунисты переплюнули Гестапо: там в самые "лучшие" его годы было меньше людей. Ещё быстрее развивалась сеть сексотов - секретных сотрудников, которых в "Штази" застенчиво называли информантами. Только с 1950 по 1952 год было завербовано 30 тысяч человек (при численности населения 15 миллионов). Тогда же кто-то в МГБ подсчитал, что, если вербовка будет продолжаться такими же темпами, то уже к 1963 году каждый второй гражданин ГДР станет им, точнее, "и-эм" (это сокращение слов inoffizielle Mitarbeiter - неофициальный сотрудник). В 1960-х годах численность "Штази" увеличивалась ежегодно на 3-3,5 тысячи сотрудников. Это было связанно, как с внутренними факторами (постройка Берлинской стены в 1961), так и внешними раздражителями, типа венгерского восстания или "пражской весны". В 1989 году на одного сотрудника "Штази" приходилось 77 граждан ГДР. Все, кто не вписываеся - преследуются "Штази" занималась преследованием всех, кто не вписывался в концепцию счастливого социалистического общества. Все организации и кружки, занимающиеся общественной деятельностью и не управляемые из центра, объявлялись незаконными. Так, например, было арестовано и брошено за решётку 2800 членов секты "Свидетели Иеговы". Сама же секта, преследовавшаяся при Гитлере, была запрещена за ведение пропаганды против существующего строя и шпионаж в пользу США. Закат "Штази" начался после демонстраций сентября-октября 1989 года. 9 ноября в Лейпциге на очередной марш протеста против ГДР и "Штази" вышли 70 000 демонстрантов. Эрих Хонекер на заседании политбюро предложил ввести в город танки. Для устрашения. Не для подавления восстания. Но остальные члены политбюро высказались против - танки могли испортить исторические мостовые в городе ярмарок, что, в свою очередь, могло увеличить недовольство масс. 18 ноября 1989 года Хонекера сместили, хотя и в "Штази", и в политбюро были люди, которые надеялись на возможность сохранить свою власть при помощи советских танков. "У нас было всё оружие. Сейчас многие утверждают, что они, мол, были организаторами мирной революции в Германии в 1989. Хотя это была даже и не революция, а самая настоящая контрреволюция, которая послужила реставрации капитализма. Но эти люди утверждают, что именно они сделали революцию и дальнейшее развитие мирными. Да это просто ложь. У них просто ничего не было, посредством чего они могли бы быть не мирными. У них были только камни да палки и больше ничего", - говорит бывший сотрудник "Штази", вспоминая сегодня события 1989 года. Куда делись документы "Штази"? Но тогда, точнее уже летом 1989 года - за полгода до падения режима ГДР, шеф "Штази" Мильке лично приказал подчистить архивы и уничтожить документацию, доказывающую вездесущность и жёсткость методов "Штази". Стремясь предотвратить уничтожение документов - доказательств преступности этой организации - правозащитники и различные общественные группировки захватывают бюро "Штази" в различных городах и центральную штаб-квартиру "Штази" на Норманненштрассе в берлинском районе Лихтенберг. Существуют предположения, однако, что эти захваты были организованы самими сотрудниками "Штази", которые надеялись таким образом внести хаос и неразбериху и под шумок уничтожить то, что ещё не было уничтожено. Есть версия (её поддерживало и КГБ), что все эти захваты - дело рук западных спецслужб. Исключить всё это нельзя, тем более что часть секретнейших материалов оказалась в США, которые до сих пор не отдают их немцам. А остальными архивами сейчас занимаются историки. Судя по всему, эта работа будет продолжаться ещё долго - пока все жертвы и преступники не будут названы поимённо.
-
Այդ ես եմ Երբ քայլես առավոտ նազուկ շորորով Մի թռչուն դայլայլի մոտակա ճյուղից, Իմացիր սեր իմ, որ ես եմ երգում Սիրո կրակից հրդեհված սրտով: Երբ դեմքիդ փարվի թափառող քամին, Իմացիր, որ շունչն է իմ գգվում մարմնիդ, Երբ անձրև լինի, ձյուն ու մառախուղ, Կարոտիս արցունքն է քեզ հասել հեռվից. Ես թափառական, ամենից հոգնած, Ճամփա եմ ելել դեպ քեզ արեգակ, Դու սպասիր միայն, ու մի վհատվիր, Շուտով, շատ շուտով տաք գիրկդ կգամ… Երբ սիրտդ հանկարծ բաբախի քնում, Տագնապած ելնես, բան չհասկանաս, Մի շտապիր, քնիր, անրջիր կրկին, Այդ ես եմ եկել քեզ, երազդ դարձած... 12.12.08
-
Ո՞վ է հայ Այս հարցը տրվել ու տրվում է տակավին, բայց վերջնական պատասխան դեռ չի լսվել։ Վեճերը շարունակվում են։ Հարցին պատասխանելու համար պետք է հարկավ որոշել թե որն է որոշիչ գործոնը, կամ որոնք են, եթե այդպիսիք շատ են։ Արդյո՞ք գենետիկան է որոշիչը։ Ոմանք գտնում են, որ այո, գենետիկան է։ Ի՞նչ պետք է անենք այդ դեպքում որոշելու համար թե ով է հայ, ով ոչ։ Բոլոր հայերից արյուն վերցնենք ու ԴՆԱ թեստ անե՞նք։ Ի՞նչ ենք անելու եթե հանկարծ պարզվի, որ մեզանում շատերի ԴՆԱ-ն չի համապատասխանում հայկականին։ Հնարավորությունը մեծ է. մեր երկիրը եղել է պատմության խաչմերուկներում, հազարամյակ առնվազն եղել է նվաճված, իսկ նախկին չնվաճված ժամանակներում մեր արքաներն ու իշխանները երկիր են բերել բազում օտարածին ու ձուլել մեր նախնիների մեջ։ Ասենք մեր նախնիների մեջ եղել են օտարածիններ Տիգրան Մեծի կամ մի ուրիշ ժամանակ, որոնց սերունդներն երկուհազար տարի համարել են իրենց հայ ու չեն էլ կասկածել, որ առաջացել են հույնից, ասորուց, հրեայից, թուրքից, մոնղոլից, արաբից և այլն, և այլն. ի՞նչ անենք։ Հայտարարե՞նք, որ նրանք հայեր չեն, այն դեպքում երբ մարդիկ իրենց հայ են համարել ու զգացել ամբողջ իրենց կյանքերում։ Արդյո՞ք լեզուն է որոշիչը։ Եթե այո. արդյո՞ք հայեր են հայերեն խոսող ասորիները, քրդերը, ռուսները, հույները, եզդիներն ու հրենաերը, որոնք ապրում են Հայաստանում, և հայ չեն հայերեն չխոսող հորից ու մորից հայ ծնված թրքախոսները, ռուսախոսները, անգլիախոսները, ֆրանսիախոսները և այլն, և այլն։ Արդյո՞ք կրոնն է որոշիչը։ Եթե այո. հա՞յ են արդյոք Ջավախքի Շիրակի, Տաշիրի և այլուր բնակվող կաթոլիկ հայերը, կամ բողոքականները, կամ Թուրքիայում ապրող մահմեդական հայերը։ Արդյո՞ք հայեր են աթեիստներն այդ դեպքում, կամ ասենք Հայաստանում կամ այլուր հայ ծնողներից ծնված, իրենց կամքով ու սրտով բուդդիստ, կրիշնայական, հեթանոս կամ ինչ ասես դարձածները։ Քաղաքացիությու՞նն է արդյոք որոշիչը։ Ժողովրդավարություններում գտնում են, որ այո. նա ով քաղաքացի է, այդ երկրի ազգի ներկայացուցիչն է. ամերիկայի քաղաքացին, սև, սպիտակ, դեղին, կանաչ, մանուշակագույն, երկնագույն կամ կարմրամորթ՝ ամերիկացի է, Գերմանիայի քաղաքացին գերմանացի է, Ֆրանսիայի քաղաքացին ֆրանսիացի է և այդպես շարունակ։ Այդ դեպքում նշանակություն չունի ոչ կրոնը, ոչ լեզուն, ոչ բնակավայրը. քաղաքացիությունն է որոշիչը։ Եթե Հայաստանում որդեգրվի այդ սկզբունքը կհետևի որ հայ չէ սփյուռքը, բայց հայեր են Հայաստանում ապրող ցեղային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ինչպես տեսնում եք բազում են հարցերը: Պատասխանները, եթե այդպիսիք պատահում են, առաջացնում են բազում այլ հարց, որոնց պատասխանները դեռ գտնված չեն։ Անկախ Հայքի առաջին քաղաքացիների ուսերին դրված է ազգային ինքնագիտակցման սկզբունքների ճշգրտման պատասխանատվությունը, որովհետև թվացյալ անմեղ հարցի անպատասխան մնալուց առաջանում են դժվարություններ, որոնք պոտենցիա ունեն վերածվելու պառակտման, անհանդուրժողականության, որոնք իրենց հերթին կարող են բերել քայքայման դեռ ոտքերի վրա ամուր չկանգնած մեր մանուկ պետության։ Հայքը պարտավոր չէ ընդօրինակել մինչ օրս զարգացրած սկզբունքերը, այլ կարող է առաջացնել սեփականները, ավելի զարգացած ու առաջադեմ, որոնք կարող է ուրիշների համար էլ փորձ ու նախադեպ դառնալ։ Դրան զարմանալիորեն նպաստում են մեր ցեղային ողբերգությունները. ցեղասպանությունն ու ցրվածությունը, պետություն որպես՝ նորածնությունը։ Եթե հայերս նոր կազմավորվող ժողովրդավարություն որպես մեկ քայլ ավելին անենք քան մնացյալ ազգերն են արել մինչ օրս, ինքորոշումը համարենք ու որդեգրենք որպես մարդու իրավունքի արմատական սկզբունք. հայ կհամարենք բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց ինքնահայտարարում ու ճանաչում են հայ. անկախ ցեղից, դավանանքից, ապրելավայրից և այլն։ Եթե սրան համաձայն չենք սիրելիներս, առաջարկում եմ ներկայացնել ուրիշ որոշիչ սկզբունք, կամ սկզբունքեր, հաշվի առնելով, որ վերևում նշված բոլոր այդպիսիք ոչ մի վերջնական արդյունք չեն տալիս։ Կարելի է իհարկե մերժել ժողովրդավարությունը որպես հասարակական ապրելակերպ, բայց այդ դեպքում կդատապարտենք ինքներս մեզ նրան, որ հայ, կամ չհայ մեզ նշանակելու է ինչ որ մեկը՝ դիկտատոր, թագավոր, կղերական, կամ որևէ այլ մենիշխան, կամ փոքրամասնություն կազմող որևէ խունտա։ 23.11.2008, Սթոքհոլմ
-
Նկատած կլինեք սուրբ Հովհաննեսի խոսքը Կտակարանում.- ստախոս է նա ով ասում է որ սիրում է Աստծուն, բայց չի սիրում իր եղբորը: Նույն բանը կարելի է ասել հայերի մասին. - ստախոս է նա ով ասում է որ սիրում է հայրենիքը, բայց չի սիրում իր հայրենակցին:
-
Մի թե՞ սա չէ խելագարությունը Ինձ բազմիցս անվանել են խելագար, որովհետև ասել եմ ամենուր, որ առաջադրվելու եմ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում, այն ինչ ցանկացած ցեղում, ցանկացած երկրում ասում և անում է ցանկացած մեկը, որն ուզում է մասնակցել իր երկրի շինարարությանը և ոչ ոք դա չի համարում արտասովոր ու աննորմալ բան։ Հենց այդ պատճառով էլ առաջադրվում են, ընտրվում են, լավ-վատ կառավարում ու կառուցում են իրենց երկրները: Որպեսզի ստուգեմ անձամբ արդյոք աշխատում է դա այսպես կոչված արևմուտքում, առաջադրվեցի, թեկնածությունս դրեցի խորհրդարանական ընտրություններում։ Ստացվեց։ Չընտրվեցի, որովհետև բոլորովին ջանք էլ չթափեցի, որ ընտրվեմ, որովհետև դա չէ, որ հետքրքրում էր։ Վազեցի Հայք եղբայրներիս ու քույրերիս հայտնելու, որ ստացվում է, փորձերն արել եմ լաբորատորիայում ինքս, բերել եմ հետս գործիքները, անենք այստեղ։ Կռահում եք անշուշտ։ Պարզվեց հանկարծ, որ գող եմ, ավազակ, անբարոյական, գուցե արվամոլ, անգամ մանկապիղծ, ստախոս, գցող։ Մեզանում, ցանկացած մեկը, ով ծպտուն է հանել իր առաջադրման մասին անհետ կորել է, վարկաբեկվել, պարզվել է որ նա գող է, համագործակցում է ամեն տեսակի օտար ու ներքին թշնամինրի հետ, անբարոյական է, արվամոլ երբեմն, գցող, ստախոս, մի խոսքով վարկաբեկված։ Առաջ զարմանում էի, որ պարզապես չեն սպանում, ինչպես այսօր շատ բարեկամներս են զարմանում ու ասում ինձ. - եթե իսկապես այդքան վտանգավոր ես, ինչու՞ չեն սպանում պարզապես։ Հետո կհասկանամ, որ սպանելով կհզորացնեն պատգամը մարդկանց, որ անկախությունն է, իսկ վարկաբեկմամբ ոչնչացվում է ոչ թե մարդն ինքը, այլ նրա պատգամը, ինչն ուսումնասիրությանս բոլոր օբեկտների անխտիր երազն է եղել և է, եթե ողջ են։ Ուղեղներում փայլատակած առաջին քննադատական հարցը համարում են հաճախ ծանր փաստարկ իմ ստախոսության, լավագույն դեպքում խելագարության, ու հանգիստ խղճով հեռանում վատ մարդուց։ Այդպես ավելի հեշտ է։ Հակառակ դեպքում պետք է մնաս կողքը, ժանիքներդ ցույց տաս վարկաբեկողին։ Դա փորձեց անել իմ մի ընկերը: Անմիջապես պարզվեց, որ նա էլ է անբարոյական, գող, ավազակ, կաշառակեր, բանտարկվեց, պահվեց առանց որևէ ապացույցի 8 ամիս, կորցրեց տունը, ընտանիքը, բիզնեսը ն ու հոգեկան հավասարակշռությունը, դուրս եկավ հոգեկան հիվանդ որպես, ես նրան գտա Դալմայի այգիներում մի քոլիկում։ Փաստը վկայած բազում ընկերս արժանավայել տղամարդ ու քաջարի նժդեհական արեցին տակներն ու անհետ կորան։ Սրանցից ոմանք կհայտնվեն սրճարաններում ինձ վարկաբեկողների մեջ ու կլինեն անգամ ամենաբարձրաձայն, կարծելով թե սեփական վախկոտությամբ ու փախուստով վարկաբեկումը կթաքցնեն ինձ վարկաբեկելով։ Ես իմ էքսպերիմենտներն արել եմ իմ վրա, գիտակցված, բայց դիտել եմ մարդկանց ու երևույթները հատկապես այն պահերին, երբ այդ մարդիկ ու երևույթներն անգամ, այնքան են ամբարտավանացել, որ կարծել են թե դիտող չկա, իսկ ով էլ տեսնում է հաստատ մեղսակից է։ Վերևում ասածս ու գրքերումս անգամ գրածս իմ մասին չէ բոլորովին։ ԵՍ-ը, ինչ որ անկապ Վահե անունով, դիտարկվող օբեկտ է, որն ուսումնասիրության համար է միայն ներկայացվում ու ներկայացվել։ Ձեզ՝ իմ սիրելիներին, կարող եմ ասել։ Երբեք չեմ ցանկացել ընտրվել որևէ տեղ, վարել որևէ պաշտոն, ընդհանրապես եթե կարողանայի ոչինչ չանել, կարդալ միայն ու գրել երբ ուզում եմ, և անել այդքան սիրելի իմ համար ուսումնասիրություններս, մատս մատիս չէի տա և ոչ ոք չեր լսի իմ անունը։ Կնախընտրեի, որ ուրիշներն ընտրվեն, աշխատեն առավոտից երեկո, անըդհատ հետևեն փողկապների ճիշտ կապին, գույնին և օձիքների սպիտակությանը, կառուցեն ու շեն պահեն մի երկիր, որտեղ ես կհանձնվեմ իմ նյութի նկատմամբ անտարբերությանը: Այ երբ դա չստացվեց այլևս, շատ տարիներ առաջ, նայեցի շուրջս որ հասկանամ թե ինչու, և նկատեցի նորանկախ երկրումս առաջին առաջադրվողին՝ Պարույրին։ Տեսա մանրամասն թե ինչպես դարձավ մարդը օր-օր, ժամ-ժամ գող, ավազակ, բրդոտ, կաշառակեր, նստած-ելած հանցագործ, խելագար, ծախված ու անբարոյական։ Վերջերս Վաշինգտոնում իմ շատ սիրելի ընկերը նեղանձնական բնույթի վարկաբեկիչ մի բան նրա մասին հանկարծ հայտնեց, շատ անակնկալ, անգամ չհասցրի դադարեցնել նախադասությունը, բայց բամբասանքն ու չար խոսքն անկախ իմ կամքից տարածվեցին անգամ ինձ։ Այսպես է աշխատում սողունների մեխանզմը մարդ անէացնելիս: Առաջին ընկերոջս ու ինձ ընկեր մեկ ուրիշ չեկիստ, որը պատահաբար իմ բոլոր կապերն էր վերահսկում, որ հանկարծ մարդ մուրդ չտեսնեմ, ասաց, որ նա Սերժին է ծախված։ Մի քանի օր հետո նրա հետույքին աքացի տալով գործից հանեցին, իսկ տուն ճանապարհեցին ոստիկանները, նա ինձ հայտնեց, որ ես էլ եմ ծախված, կամ եթե չեմ, անպայման կծախվեմ։ Այդ ԵՍ-ը, որ պատմում է ձեզ մերթ ընդ մերթ իր հետ պատահածը, պատկերն է ստեղծում ընդհանուր, ցանկացած մեկուսացվող քաղաքական գործչի շուրջ կատարվածի։ Պատմում եմ ձեզ այն մասին թե ինչ ասաց իմ ընկերուհին, կամ նրա ընկերը, տեղափոխեք դա օրինակ Պարույրի շուրջ, պատկերացրեք նույն մեխանիզմը ընկեր-ընկերուհիների, որոնք հրահանգ են ստացել մարդուն անէացնելու։ Գերմանական STASI-ի մասին վերջերս հրապարակված նյութերը լույս կսփռեն բոլոր մեթոդների վրա, կդարձնեն ըմբռնելի եթե նեղություն քաշեք ու մի քիչ ուսումնասիրեք։ Ինչու՞ միայն Պարույրը։ Հիշեք Արկադի Վարդանյանին։ Լևոնի ընտրությունների ժամանակ մի հոգի էլ կար, թեկնածությունը դրեց, անունը չեմ հիշում, բայց կարելի է պարզել անհրաժեշտության դեպքում։ Մարդը բանտարկվեց ու անհետ կորավ։ Մինչ ընտրությունները կարգին մարդ էր, հանցագործ չեր, հենց առաջադրվեց հանցագործացավ։ Փորձելու համար օրինաչափությունը կարող ենք անգամ ուսումնասիրել հենց նրա ճակատագիրը։ Վստահեցնում եմ, որ կլսենք, որ անբարոյական է, գող ավազակ, գցող և այլն, նույն ոճով։ Անգամ կարող եք փորձել ինքերդ առաջադրվել և իմ պես փորձարկել ամեն ինչ ձեր վրա, ինչպե անում են իսկական գիտնականները և կհամոզվեք։ Կարծվում է հաճախ, որ Պարույրին եմ առաջադրում կրկին, կամ նախկինում եմ համակրել։ Այդպես չէ։ Միակ ընտրույթանը որ մասնակցել եմ, ընտրել եմ Աշոտ Նավասարդյանին։ Ուրիշ կերպ հնարավոր էլ չեր։ Համար երկրորդ քարտն էի կրում այդ կուսակցության։ Հենց նրանից էլ լսել եմ առաջին անգամ. - թռեք արտասահման, երիտասարդ եք դեռ, սովորեք, ուսումնասիրեք, ձև գտեք։ Մեր դեմ գործում է վաղուց հիմնադրված համակարգ, որն առավ բոլորիս կալպակի տակ։ Կալպակը վարկաբեկման սպառնալիքի տակ մարդուն կառավարելի պահելն է։ Վարկաբեկման մեքենան Հայաստանին չէ հատուկ միայն։ Այն աշխատում է ամենուր, բայց վարկաբեկվողներն ունեն առնվազն ինչ որ կերպ պաշտպանության. գործող դատարաններ, մամուլ, հեռուստատեսություն և անմեղության կանխավարկածի իմացությամբ քիչ թե շատ կրթված հասարակություն: Ի՞նչ ունի նոր աճող քաղաքական այրը կամ տիկինը, նորանկախ Հայքում։ Սա էլ է փորձվել սեփական ԵՍ-ով, ներկայանալի հաշվետվություն ունենալու նպատակով։ 2002- ին խորհդարանի թեկնածու էի, ու կարողանում էի օգտվել նախընտրական հնարավորություններից հայտարարություն անելու, ինչն հետո ավտոմատ տարածվում էր մամուլով, հեռուստատեսությամբ, տեղեկատվական այլ աղբյուրներով։ Այդ ժամանակ մի հայտարարություն տարածեցի շվեդացի դիտորդների վերաբերյալ Հայաստանում և դիվանագիտական ներկայացուցիչների, այն մասին որ նրանք բոլորը կաշառված են և ամոթ Շվեդիայի համար։ Ի՞նչ արեց այս խումբը ձեր կարծիքով։ Տարածեց լուր նույն ճանապարհներով, որ ես պատերազմից մնացած ծանր հիշողությունների պատճառով խփնված եմ, տառապում եմ պոստ-տրավմատիկ սինդրոմով։ Կանգնած էի երկու ընտրության արջև. կամ դատարան եմ գնում հայտարարության համար, որովհետև մարդ եմ վարկաբեկել, կամ հոգեբույժներն ինձ անվանում են գիժ, ամեն ինչ հարթվում է։ Որքան կուզենայի իրականում, որ հայտարարեին ինձ գիժ էդ հոգեբույժները։ Շվեդիայում դա մոտ 4000 դոլլարի հասնող ամսական եկամուտ է։ 5 հոգանոց կոնսիլումը երեք հոգեբույժից ու երկու հոգեբանից կազմված ստորագրեցին, որ ունեմ նյարդերի երկաթե առողջություն, և կներեք անհամեստությանս համար, բարձրագույն IQ: Անգամ այդ թուղթն ունեմ արխիվներումս մնչև օրս։ Դատարան իհարկե այլևս չդիմեցին սիրելի դիտորդները, ես էլ Հայաստան վերադարձա, ու չշարունակվեցին էքսպերիմենտներս Շվեդիայում, որովհետև չեմ եկել այստեղ շվեդների իմացությանը ուսումնասիրություններս ավելացնելու, այլ շվեդներինն ու սեփականս տուն տանելու։ Դա էլ անում եմ։ Տալիս եմ ձեզ։ Ի՞նչն է իմ տունը եթե ոչ դուք սիրելիներս։ Մի խոսքով ինձ շատ անգամներ են ասել, որ ես խելագար եմ, վարկաբեկման մնացյալ տեխնոլոգիաների հետ զուգահեռ։ Կարող է այդպես է, կարող է ոչ, ես անգամ 5 մասնագետի ստորագրած թուղտը փաստարկ չեմ համարում, բայց չեմ կարծում ինքս որ խելագար եմ, ինչն իր հերթին կարող է լինել ախտանիշ։ Ես ընդհանրապես չգիտեմ իրականում ինչ հատկանիշներով են համարում մարդուն խելագար, բացառությամբ մի երկու սաստիկ ընդգծված և ակնհայտ դեպքից։ Ըստ իս խելագար է նա, ով անհնար է համարում որ մեն մի հատիկ մարդը կարող է առաջադրվել իր սեփական կամքով, մասնակցել ընտրության, ընտրվել, կամ չընտրվել ու գնալ սեփական գործերով զբաղվելու, բայց ունի նախընտրական իր թեկնածուն, մասնակցում է ընտրության ու ինչ որ մեկին ընտրում է: Նկատեք՜. գիտե նախորոք, որ անհնար է, որ որևէ մարդ, իր կամքով, առանց որևէ օտար կամ հանցագործ ուժի պարտադրանքի առաջադրվի, բայց միևնույնն է թեկնածու ունի և ընտրում է։ Մի թե՞ սա չէ խելագարությունը։ 08.10.2008, Վերմդյո
-
Թիկնապահ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ հարկավոր է կանոնակարգել թիկնապահների ինստիտուտը. - գրում է Առավոտը։ Շվեդիայի թագավորությունում վարչապետ Օլաֆ Փալմեին սպանեցին կինոից դուրս գալուց հետո զբոսնելով տուն գնալու ճանապարհին։ Այդ դեպքից հետո շվեդական խորհրդարանը մերժեց թիկնապահների ինստիտուտ առաջացնելու առաջարկը։ Վերջերս հանրախանությում առևտուր անելուց դանակահարությամբ սպանեցին արտաքին գործերին նախարար Աննա Լինդին։ Թիկնապահների նման ինստիտուտ մինչ օրս չկա։ Այս մի քանի միլյոնանոց ազգային երկրում, որն աշխարհի հզորներից մեկն է թե տնտեսությամբ, թե դիվանագիտությամբ, թե ռազմական ուժերով ու սեփական արտադրության սպառազինումով, ատոմային սուզանավերից սկսած, ռմբակոծիչ-կործանիչ օդանավերով ու տիեզերական կապի տեխնոլոգիաներով վերջացրած, կարող ես տեսնել ամեն օր նախարարին մետրոյում, երեք երեխային առավոտ դպրոց ու մանկապարտեզ տանելուց, պատգամավորներին խանութի հերթերում քեզանից ետ կանգանծ հաճախ, վարչապետը կարող է նստել կողքդ ֆուտբոլի խաղում, եթե այդտեղ նրան տոմս հասնի։ Այս երկիրը որն իհարկե բազում քննադատելի բան ունի ինչից հիմա չեմ խոսում որովհետև հայերի խելքի բանը չի դեռ, վառ փաստարկ է հակառակ պնդումին, որ փոքր ազգերն անպայման մեկի հետույքը պետք է համբուրեն ու լինեն ֆորպոստ։ Բնակչության մեկ երրորդը միլյոնից ավել հաշվին դրամ ունեցող ազգը դեռ թիկնապահների ինստիտուտ չի առաջացրել։ Նախկինեւմ երբ երիտասարդ էի կգրեի հարկավ սրա նման մի բան այստեղ. - Մի հատ էս գջլոտներին նայեք ու դրանց թիկնապահներին։ Բայց այսօր արդեն, չեմ թաքցնի որ սիրել եմ միշտ ծածուկ, անգամ էդ գջլոտներին էլ, մարդակերներին էլ, և խիստ անհանգստացած հարցնում եմ. - Տղերք, էդքան թիկնապահն ի՞նչ եք անում։ Էդքան մարդ կա, որ ուզում է ձեզ սպանի՞։ Էդ ինչքան մարդու եք վատություն արել։ Ընչազուրկենրն են միայն պաշտպանվում մնացյալ սովյալներից զենքով ու բանակով: Ազնիվ մարդն ինչու՞ պետք է վախենա սեփական քաղաքում ոտքով զբոսբեուց։ 11.10.2008, Վերմդյո
-
Նախկին հիմարի դիտարկումները Արա Բալիոզյան Եթե իսկապես վատ գրող եմ ինչպես ասում են ընթերցողներիս մի մասը, ինչու՞ են նեղություն քաշում ու կարդում գրածս, այն դեպքում երբ այդքան լավ գրող կա, նրաց մեջ հայրենասեր գիտնականներ, պատմաբաններ, հետազոտողներ, պոետներ... Ինչու՞ են հավատացյալները պատժում անհավատներին։ Գուցե որովհետև հավատացյալները կարծում են որ հավատում են, երբ իրականում չեն հավատում, և անհավատներին լռեցնելով հույս ունեն, որ կլռեցնեն սեփական կասկածները։ Սովետական տարիներին ապակենտրոն մտածողներին խոշտանգում էին, աքսորում ու գնդակահարում: Ավելացրե՞ց արդյոք դա Սովետական Միության կյանքը գեթ մեկ ակնթարթով։ Մեծ ազգերը ծնում են մեծ գրողներ։ Շեքսպիրը գրում էր թագավորների ու թագուհիների համար՝ ոչ ուղեղլվացած հիմարների ու նրանց տիկնանց։ Հայը երբեք չէր կարող ասել «չես կարող հիմարեցնել բոլոր մարդկանց, բոլոր ժամանակներում», որովհետև հայերը բարեհաջող կերպով հիմարեցվել են ավելի քան 1500 տարի։ Ի՞նչ պատահեց մեր Բագրատունիներին, որոնք մերժեցին սեփական ցեղն ու պնդեցին, որ Եբրաի ծագում ունեն ու սերում են Դավիթ Արքայի տոհմից։ Ի՞նչ պատահեց մեր Մամիկոնյաններին (չինական ծագումով), որոնք պնդում էին որ Ավարայրի ճակատամարտ են մղել, որն ըստ որոշ պատմաբանների, ոչ միայն օտարազգի, երբևէ տեղի չի ունեցել։ Ազգերը կարիք ունեն միթոսների, առասպելների։ Միայն պարտվողները կարիք ունեն ստերի։ Որքան ավելի ուղեղլվացած են, այնքան ավելի ցածր է IQ-ն, բարձր է անհանդուրժողականությունը, խորն է ամբարտավանությունը, և անսահման ֆանատիզմը: Ես կարող եմ ճանաչել ուղեղլվացած հիմարին։ Ինքս այդպիսին էի կյանքիս մեծ մասը։ Հարրի Թրումանը Ռիչարդ Նիքսոնի մասին. Չեմ կարծում որ այդ շուն շան որդին հասկանում է ճշմարտությունն ասելու և սուտ խոսելու տարբերությունը։ Թարգմանեց Վահե Ավետյանը
-
- Այժմ ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում: - Նույն բանով, ինչով որ նախկին քսան տարիներին՝ գրելով, կարդալով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, երաժշտությամբ, ֆիլմերով, հանապազօրյաս վաստակելով։ Նախապատրաստում եմ հայրենիք վերադարձս նաև, ամեն օր, բայց ապարդյուն ինչպես տեսնում եք, դեռ ԱՄՆ-ում եմ։ Դրան սաստիկ նպաստում են ընդդիմադիր դաշտն ու մամուլը, տարիներով համառորեն լռության մատնելով քաղաքական հետապնդումներն իմ դեմ հայրենիքում և ոչ միայն: Ոչ ճիշտ քաղաքական լագերից եմ համարվում հավանաբար, համարձակվել եմ քննադատել նաև ընդդիմադիրներին։ Նման վիճակում միայն ես չեմ։ Լռության են մատնված ուրիշ գրողներ, լրագրողներ, արվեսագետներ ու մտավորականներ։ Ավելորդ չեմ համարում սա նշելն այստեղ, որովհետև երևույթը, թայֆայականությունը, մարդկանց քաղաքացիական աջակցության ցուցադրման ընտրողաբար վերաբերմունքն է մասնատել մեզ այսօրվա վիճակին հասցնելով այն աստիճանի, որ ազգովին չենք կարողանում ազատվել սակավաթիվ մարդկանցից բաղկացած մի քրեախմբից։ - Շփվու՞մ եք արդյոք տեղի հայ համայնքի հետ եւ ըստ ձեզ ինչպիսին է այսօր նրանց վերաբերմունքը Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին: - Եկեք պարզենք սկսզբից, թե ինչ ասել է հայ համայնք։ Այն պատկերացումները, որոնք ունեինք հայկական համայնքների մասին հայրենիքում ապրելու տարիներին, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կեղծ պատկերացումներն արհեսականորեն առաջացվել են մեջներս ագիտացիայի ու պրոպգանդայի բաժիններով, սփյուռքահայության հետ կապերի կոմիտեներով ու նմանատիպ կառույցներով, որեսզի լվանան ուղեղներս, օգտագործեն սփյուռքն էլ, մեզ էլ իրենց խելքներին փչած խաղերում։ Համայնք ասելով պետք է պատկերացնել հարկավ մի ցեղային կառույց, անդամներով, ղեկավարությամբ, մշակութային, ավանդական միջոցառումների անցկացմամբ, դպրոցով, ցեղային կյանքի պահպանմամբ ու զարգացմամբ։ Նման բան չկա, երբեք չի էլ եղել։ Սփյուռք կոչվածը միշը համալրվել է հայածին միջավայրերից մարդկանց թարմ հոսքով, որոնք ավանդական գաղթօջախներ են գնացել տնտեսապես ավելի բարենպաստ ու ցեղային կյանք փնտրելով, բայց երկու երեք սերնդում ձուլվել են, միշտ և ամենուր։ Սփյուռք ասածը, միշտ համալրվել է նոր սերունդներով, որոնք ներուժ են ունեցել մեկ-երկու սերունդ հայ պահպանվելու իրենք-իրենց, առանց սփյուռքը ղեկավարող, կամ այդպիսիք իրենց հորջորջող կազմակերպությունների օգնության ու ջանքի, բաց վերջիններս ավանդաբար իրենց գործունեությանն են վերագրում հայապահպանումը, դրա միջոցով տնօրինում դրամահավաքը, որն իրականում դրամաշորթություն է։ Շարունակական այս հանցագործությունը կատարվել ու կատարվում է հայրենիքում իրենց իշխան հռչակած բոլոր սերունդների հետ համագործակցությամբ, սովետական միության ժամանակներից մինչ օրս։ Ավանդական հայածին օջախները, անգամ Հայաստանը սպառման եզրին են ներկայումս, այնպես որ Սփուռք կոչեցյալն այլևս թարմ ներհոսք ակնկալել չի կարող, ինչը նշանակում է, որ դեպքերի անփոփոխ ընթացքի դեպքում սփյուռքը մեռնում է և ի սպառ կվերանա մեկ սերունդ հետո։ Սփյուռքի վերաբերմունքի մասին. Հայաստանում ծանոթ են անշուշտ ANC, AAA, AGBU կազմակերպությունների ու կղերականների հայտարարությանը, և կարող են կարծել, որ դա սփյուռքի վերաբերմունքն է։ Բոլորովին այդպես չէ։ ANC-ն և AAA կազմակերպությունները դաշնակածին ու ռամկավարածին կազմակերպություններ են, որոնք ներկայումս նույնացած են, զբաղված են ցեղասպանությունը հնարավոր բոլոր աճուրդներում վաճառելով, և հայկական մաֆիապետությունը ամերիկյան և այլ դրամով սնելով։ Այս երկուսն այսօր հայերին թշնամի դարձած կազմակերպություններ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող թույլ տալ, որ ցեղասպանությունը ճանաչվի, կամ դադարի հայկական մաֆիային դրամական հոսքը, որովհետև հակառակ դեպքում պետք է փակեն իրենց կազմակերպությունները, դադարեն աշխատավարձ ստանալ, ու սկսեն ուրիշ բանգավառներում աշխատանք փնտրել։ AGBU-ն սփյուռքահայ շրջանակներում հնուց անվանվում է KGBU, ու դրանով ամեն ինչ ասված է, իսկ կղերականության մասին մանրամասն կարող եք կարդալ սուրբ գրքում, հատկապես այն հատվածում, որտեղ մեր տեր Հիսուս Քրիստոսը վտարում է եկեղեցուց հոգևորականներին։ Վերոհիշյալ կազմակեպրություները սակավաթիվ թայֆաներ են, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կազմակերպություններն ու կուսակցությունները, ղեկավարվում են դրամով, դա է միակ նպատակը, ծառայում են անխտիր նրան, ով վճարում է։ Ինչ վերաբերում է բացարձակ մեծամասնություն մնացյալին, որոնք երբևէ ոչ լսվում են, ոչ երևում, ճշգրիտ այնպես, ինչպես Հայաստանում, շարժման կողքին են, ատում են հանցագործներին, ցանկանում են օր առաջ ազատվել նրանցից։ Նրանցից շատերը, հատկապես նրանք, ովքեր գնացել են Հայաստանից առաջին նախագահի որոք, հիացած չեն նախկիններով նույնպես, բայց հնարավոր են համարում քննարկումները հետագայում հուզող բոլոր հարցերի, ոովհետև ակնկալում են քաղաքական դաշտի առաջացում, այն ինչ իսպառ վերացած է այսօր։ Մենք հիմա գործ ունենք ավազակախմբի հետ, որի միակ գործը դրամ հայթայթելն է ու պաշտպանվելը։ Գործ ունենք մարդկանց հետ, որոնք կրակում են անմիջապես, անհամաձայնություն հանդիպելիս։ Ուրեմն հարկավոր է այնպես անել երևի, որ ասած ամեն ինչի հետ համաձայնեն։ Դեռ չգիտեմ ինչպես կարելի է անել դա, բացի իրենցից ավելի լավ կրակելով։ - Վարդան Օսկանյանն ասել էր վերջերս, որ հիմա Սփյուռքը ավելի շատ պետք է մեր կողքին լինի, քան երբեւէ… Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: - Ոչ մի կերպ էլ չեմ մեկնաբանի, որովհետև չեմ համարում Վարդան Օսկանյանին ուշադրության արժանի որևէ մեկը, որ նրա հերթական անհեթեթությունն էլ մեկնաբանեմ։ Այդ պարոնի վերաբերյալ, ինչպես նաև կառավարության անդամների, կարող եմ ասել հետևյալը միայն. եթե նրանք իրենց պաշտոնները գրավելուց առաջ մասնակցեին մրցման, չէին ընտրվի բոլորովին, նրանցից ավելի միավոր կհավաքեին մրցման մասնակից մի քանի հարյուր մասնագետ յուրաքանչյուր պաշտոնի համար։ - Այսօր շատերը Ազատության հրապարակում համախմբված մարդկանց տարբեր կերպ է բնութագրում` ոմանք ասում են, որ դա ընդդեմ Սերժ Սարգսյանի էր, ոչ թե կողմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նույնիսկ ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիպնոսացրել է մարդկանց: Ձեր կարծիքով դա ի՞նչ ընդվզում էր, ում էր կողմ, ում էր դեմ, եւ ի վերջո, ինչ տվեց դա մեզ, կամ ինչ կտա դեռ, ինչ սովորեցրեց, ինչ հետեւոթյուններ պետք է անենք: - Դա քաղաքացիական ընդվզում է մարդկանց, որոնց մի մասը Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներն են, ոմանք ֆաշիզմի թշնամիներ։ Դա շատ լավ է, քանի որ հայրենիքում ծիլ է արձակում քաղաքացիական պայքարի մշակույթը, տարբեր ընկալումներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիները կարողանում են ճշգրտել ընդհանուր շահ այլ կերպ մտածողների հետ ու դիմում միասնական գործողության։ Շարժումը տվեց դասեր անշուշտ։ Դրանցից մեկն այն է, որ միասին կարող են մարդիկ։ Ըստ էության սա հին դասի կրկնությունն է։ Գեղ կանգնի, գերան կկոտրի։ Մենք համառորեն տգիտանալու ձգտում ունենք։ Յուրաքանչյուր սերունդ իր սեփական սխալներով ու հայտնաբերած դասերով է կրթվում։ Կարելի էր դասականներից ու ժողովրդական իմաստությունից քաղել դրա փոխարեն։ Փառք աստծո գրողների, մտավորականների պակասություն երբևէ չենք ունեցել, հիմա էլ չունենք։ Մի կարևոր դաս էլ սովորեցինք այս շարժումից. կառավարությունը մեր վրա կրակում է, ինչը նշանակում է, որ կրակել կարելի է, դա միջցեղային նորմալ վարվելակերպ է, հետևաբար հնարավորության դեպքում կրակելու է ժողովուրդը կառավարության վրա։ Սա կոչ չէ, կանխատեսում է։ - Ազատության հրապարակում ամիսներ շարունակ հավքաված մարդկանց մեջ կարծես ինչ-որ բան փոխվել էր` մարդիկ սկսել էին հավատալ, պայքարել: Ձեր կարծիքով այսօր ճնշվե՞ց ժողովուրդը մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո: - Ոչ։ Ժողովորւդը միայն ժամանակավորապես կարող է ճնշվել։ Ժողովուրդը հավերժի ոլորտից է, իշխանությունները, բոլոր իշխանությունները՝ ժամանակավոր։ Ոչ մի իշխանություն չունի բավարար ժամանակ, ժողովրդին մոռացնել տալու նրա նկատմամաբ գործած հանցագործությունը։ Գալու է միշտ իշխանության թուլության ժամանակը, և վայ այն իշխանությանը, որը նսեմացրել է ժողովրդին։ Ժողովուրդը նսեմացնելու է նրանց հարյուրապատիկ։ Դա իմ ցանկությունը չէ, այլ բոլոր իշխանությունների պատմությունը, բոլոր ցեղերում։ Դա անխուսափելի է։ Նրանք՝ ովքեր ուզում են խուսափել նսեմացումից, պետք է բավարար սիրաշահեն ժողովրդին հեռանալուց առաջ։ Մեր իշխաններից ոչ մեկին դա անել չի հաջողվել դեռևս: Վայ նրանց... - Իշխանություններին հաջողվե՞ց փակուղի մտցնել շարժումը: - Ո՞վ են իշխանությունները, որ ժողովրդի շարժումը փակուղի մցնեն։ Իրենք իշխաննություններն անգամ, ժողովրդի անդադար շարժման արդյունքն ու հետևանքն են։ Ժողովուրդն անդադար հոսող գետ է, իշխանությունը այս կամ այն նյութից սարքած մի առու, ամբարտակ, որն ուղղորդում է այդ գետը, բայց վայ ամբարտակին էլ, մնացյալ ամեն տեսակի կառույցին էլ, եթե հանկարծ դրանց մասնիկները մեծամտանան կարծելով, թե ժողովորդի շարժում, կամ գետ կարող են կանգնեցնել։ Մեծամիտներին կտանի ջրհեղեղը։ Դա է մարդկության պատմությունը Նոյից ու համաշխարհային ջրհեղեղից մինչ օրս։ - Ինչպիսի՞ դրություն է այսօր Հայաստանում, ինչպես կբնութագրեք: - Քաղաքացիական երկունքի շեմին։ Ծնունդը կարող է ընդանալ բարդություններով նույնպես՝ հեղաշրջում, հեղափոխություն, պատերազմ։ Կարող է կեսարյան հատման կարիք լինել։ Բժիշկներն անշուշտ կորոշեն ինչ անել։ Ի տարբերություն 90-ականների, երբ բժիշկ, ասել կուզե քաղաքական-հասարակական գործիչ, մասնագետ չունեինք, այսօր ունենք հազարավորը, աշխարհի տարբեր ծագերում փայլուն կրթություն և աշխատանքային բացառիկ հմտություն ձեռք բերած, հասունացած ձագերի մի ստվար բանակ։ - Կանխատեսումներ կարո՞ղ եք անել: Շատերին է այսօր հետաքրքրում ի՞նչ է լինելու… արդյո՞ք Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի կհաջողվի ուժով պահել իշխանությունը: - Միթե՞ Քոչարյանն ու Սարգսյանը երբևէ ունեցել են իշխանություն, որ կարողանան պահել այն։ Քոչարյանն ու Սարգսյանը Կրեմլի ու ՉԿ-ի կոմսոմոլիկներն ու սատրապներն են: Իշխանությունը, իրական իշխանությունը տիրոջից է, միայն տիրոջից է, և մերն է միշտ, եթե չմոռանանք, որ նրա պատկերով ու նմանությամբ ենք կերտված։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունեցել ենք բազում պահ կյանքում, երբ գիտակցել ենք դա, ու մասն կազմել մեզ ծնունդով տրված իշխանությանը։ Իշխանություններս կորցնում ենք, երբ չարքերը մոլորեցնում են մեզ համոզելով, որ իշխանության համար կարիք ունենք մեր հարազատ քրոջն ու եղբորը նախանձելու, թալանելու, բանսարկելու, հետապնդելու, մատնելու... - Ի՞նչ պայմաններում կվերադառնաք Հայաստան եւ եթե վերադառնաք ի՞նչ գործունեություն եք ծավալելու: - Երբ դադարեցվի իմ նկատմամբ քաղաքական հետապնդումը, որն այժմ դրսևորվում է իմ դեմ քրեական գործի հարուցմամբ ու ձերբակալման հրամանով։ Բանտը հաճելի տեղ չէ, բայց այդ պատճառով չէ, որ չեմ վերադառնում։ Չեմ կարող սեփական ժողովրուրդս նսեմացած տեսնել 21-րդ դարի սկզբում, չեմ կարող թույլ տալ, որ այս դարն էլ համարվի գրող բանտարկող դար հայերի համար։ Հուսով եմ կհասունանան հայրենակիցներս, անգամ իշխանավորներն այնքան, որ կամաչեն իրենց արածից ու կդադարեցնեն հետապնդումներն իմ նկատմամաբ։ Կամաչեն նաև ընդդիմադիր գործիչներն ու նրանց թերթերի գլխավոր խմբագիրներն էլ, ու կսկսեն արձագանքել մարդու իրավունքի յուրաքանչյուր խախտմանը, յուրաքանչյուր քաղաքացու, այլ ոչ ընտրողաբար, միայն թիմակիցների հետապնդման դեպքում, ինչպես նախկինում էր։ Կարծում եմ այդ պրոցեսն արդեն սկսել է։ Ամոթ է, ամոթ։ Աշխարհի երեսին մի քանի երկիր է մնացել երևի, որ գրող է բանտարկում։ Մաշտոց, թարգմանչաց տոն ունեցող ցեղիս վայել չէ լինել վերջին մնացած այդ բարբարոսների շարքում։ Հարցազրույցի սկզբում ակնարկեցի. դա իշխանություների մեղքը չէ միայն, այլ նաև ընդդիմությանը, որը քաղաքականապես ոչ նպատակահարմար համարեց տարիներ շարունակ գրողներիս նկատմամաբ հետապնդումները բացահայտելը, ինչն ուղակիորեն մասնակցություն, և այդով լուռ համագործակցություն դարձավ անիրավ իշխանությունների հետ։ Ի՞նչ գործունեություն կծավալեմ երբ վերադառնամ։ Չգիտեմ, վստահ չեմ։ Դաշտը լայն է ու խոպան։ Կարծում եմ, որ ինչպես նախկինում ու ներկայումս կարթնանամ ամեն առավոտ, կնայեմ երկնքի անյրածիր կապույտին ու կփառաբանեմ տիրոջը: Առայժմ այսքանը:
-
կարծես բավարար չէ ամենօրյա կյանքում կենացներից, ոռ մտնելուց, պրոպագանդայից ու ինքնամեծարող հորջորջից միահյուս դրական մարմաջը, անդադար, ամենուր, բոլոր փողերով, հաստիքով և ինքնանշանակ կոմիսարների բերանով տարածվող մանտրան՝ մինչև ուշ գիշեր, անկողին ու անգամ յոթերորդ երազ մինչև հետապնդող ու հանգիստ չթողնող:
-
Մի թե՞ ծիծաղելի չէ Մեղադրվել եմ տարիներ շարունակ բացասականի մասին խոսելու պատճառով, կարծես բավարար չէ ամենօրյա կյանքում կենացներից, ոռ մտնելուց, պրոպագանդայից ու ինքնամեծարող հորջորջից միահյուս դրական մարմաջը, անդադար, ամենուր, բոլոր փողերով, հաստիքով և ինքնանշանակ կոմիսարների բերանով տարածվող մանտրան՝ մինչև ուշ գիշեր, անկողին ու անգամ յոթերորդ երազ մինչև հետապնդող ու հանգիստ չթողնող: Հայերն ուզում են ավելի սիրվել։ Սերը բավարար չէ։ Նրանք ուզում են փառապանծ անցյալի ու վեհության նվիրված գրականություն, որն ըստ իս թմրադեղ է, անտանելի ցավերին ու անլույս հուսահատությանը, բայց երբեք ոչ բուժիչ։ Ցավազրկող գրականություն: Գլենդելում գնացել էի հայ արիների մի հավաքի (հետո հասակցա, որ այդպես է. գնացել էի ըստ հայտարարության Տիգրանակերտի ճարտարապետությանը նվիրված դասախոսության), որտեղ Երևանից եկած մի պրոֆեսոր պատմում էր, որ Տիգրան մեծն այքան արդար էր, որ հարևան բոլոր ազգերն իրենք էին խնդրում, աղաչում պաղատում, որ իրենց գրավի, միացնի Հայքին: Ասում էր ՄԵՆՔ գրավեցինք էն վատերի երկիրը։ ՄԵ՜ՆՔ. նկատու՞մ եք։ Ոչ թե Տիգրան մեծը իր ասլաններով ու մենթ ու խուժանով մի երկու հազար տարի առաջ, այլ ՄԵ՜ՆՔ: Ու փայլփլում էին մի քանի հարյուրյակ հավաքված խուժանի աչքերը արիական փայլով։ Իրե՞նք, լավերը, հզորները, արդարները հարձակվել են էն վատերի վրա ու հաղթել են, ոչ թե երկու հազար տարի առաջ ինչ որ անկապ, անծանոթ մարդիկ, այլ հենց իրենք։ Էս պրոֆեսորն ինձ մեկ-մեկ անհանգիստ նայում էր: Ճիշտ էլ անում եր։ Ես նրան մեջից դուրս, ներսից կողք, վերևից անկյուն ու բոլոր դիմենշններով տեսում եմ նասվկվոզ... Արա՜, բա արիացիք արա՜. միջին բոյը մեկ ու տասվեց սանտիմետր, գլուխներն ու ոռները մեծ, մնացած ամեն ինչը չհասունացած ու վտիտ, գենետիկ ակնհայտ շեղվածքով մուտանտ, դպրոց չգնացած բնականաբար …, դոկտոր Լաբրազոյի հորն ողորմի։ Գլուխները սափրած, բայց դար ու փոս, ոնց որ ճմռթած լագյան, թրաշներն աչքերի տակից անմիջապես… Մի խոսքով 42 թվին էս ամբողջ դահլիճը առանց անգամ անտրոպոլոգ բժիշկների ցուցումներին սպասելու կքշեին գազախցիկ ու անգամ շների կանսերվի համար միսն անպիտան ու թունավոր կհամարվեր։ Այ սենց մազալու բաներ։ Իսկ դուք ասում եք միայն նեգատիվ բաներից եմ խոսում։ Մի թե՞ ծիծաղելի չէ, հետևաբար դրական։ 12.09.2008, Վալհալլա
-
Վերջերս վերընթերցում էի գործերս ու հիանում հանճարովս առայժմ, միաժամանակ հասկանալով, որ կարող է մի քանի տարի հետո զարմանամ դուրս տված էշությանս վրա։ Անկախության Բանակ
-
Qamak u kokord jghely togheritss e erevum, te nerka es eghel, tesel es aj sovetakan qnnich? Iharke BOLSHEVIKNERY lav ein. Hents dra masin el grel em, vor qo hamar, bolor depqerum BOLSHEVIKNERY lav en. Che vor du komsomol - komisar es-ov karogh e aveli lav linel komisari hamar, qan BOLSHEVIKNERY?
-
Հիմա կպնենք մեծերին ՀԵՏՔ թերթը մայիսին հրապարակել էր Հոնհաննես Թումանյանի քնադատական մի ակնարկը հոգևորականների, լրագրողների ու գրողների մասին, որի մասին ուզում ենք խոսել։ Մինչև սկսելը ներկայացնում ենք ակնարկն ամբողջովին: Կեղտոտ մամուլ Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում։ Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչյությունով, մի ածականով, կամ մի դարձվածքով։ Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։ Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ։ Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն ,մեր աղքատիկ գրականությունըե, ,մեր ընկած հոգևորականությունըե, ,մեր կեղտոտ մամուլըե։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։ Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալու, քանի որ դուք ,աղքատիկե եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք ,ընկած եքե, բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք ,կեղտոտե եք։ Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան... Հովհաննես Թումանյան 1910 Հիմա կպնենք մեծերին Չկա աշխարհի երեսին քիչ թե շատ նորմալ երկրի մի թերթ, սփյուռքի մեր բարեկամները վկա, կարող եք նրանցից հարցնել, եթե ծանոթներ ունեք, կամ ինթերնետում ստուգել ինքերդ, եթե որևէ օտար լեզվով կարդում եք, որ հրապարակի վերացական արտահայտություններ, այնպիսիք ինչպես Թումանյանը, նաև մյուս մեր լավագույն քննադատներն ու երգիծաբանները, Րաֆֆին, Պարոնյանը, Օտյանը, Չարենցն ու Բակունցն անգամ, որ մեր լրագրողներն այսպե՜ս, մեր գրողներն այնպե՜ս, մեր հոգևորականությունը մի ուրիշ պե՜ս և այլն, և այլն… Ո՞վ, ի՞նչ կոնկրետ ոչ ոք չի գրել հայերիս մեջ դեռևս ու ես դա բացատրում եմ մեր ծայրահեղ գավառականությամբ, որից զերծ չեն մնացել անգամ վերոհիշյալ մեծերը։ Ենթադրում եմ, որ դա հազարամյա ստրկության հետևանքն է, որից մինչ օրս չենք արթնանում։ Թերթը, քննադատը, երգիծաբանը թշնամիներ պետք է վաստակեն, անուններով։ Այդպես են անում ու արել մարդկության առաջավոր մտքի շտեմարան թերթերը ժողովրդավարություններում և անգամ այնտեղ ամեն ինչ լավագույնս չէ և անըդհատ զարգացման մեջ է, բայց իրենց նախկին ու ներկա վիճակում նրանք գրում են որ, օրինակ՝ լրագրող Ֆլան Ֆստանը, սուտ է գրում, կաշառակեր է, հերյուրանք է տարածել, գնացել է գործարքի այս ինչ կոնկրետ Մստան Ֆլանի հետ, ինչ-որտեղ-երբ-ով սկզբունքով։ Կամ չեք տեսնի որ գրեն որևէ տեղ. - մեր հոգևորականությունը ամբարիշտ, արծաթասեր, անբարոյական, այսպես պոետիկ, դիցաբանական երանգներով՝ ոչ. նրանք կգրեն օրինակ. Գարեգին կաթողիկոսին երեկ տեսել են հարբած վիճակում մեքենա վարելիս, սիրուհիների հետ կազինոյից դուրս գալուց հետո։ Ասում են նա հարբել է ստրեսից, որովհետև թղթախաղում տանուլ է տվել Մեներալ Գամվելին իր երթուղային տաքսիների եկամտաբեր գիծը…, կամ մեր գրողների միության անդամներ գրող թովմաս բզնկատվեցի-բեկ-փավստոս-անՏԵՐ-հաղպատ-սանահին-աբու-լիճք-խան-շորբուլաղցին ու Լեռմոնդ Բեկ-Նազարովը վաճառել են միության հանգստյան տունն ու մսխել միջոցները պոռնկատանը։ Էսպես։ Առաջարկում ենք հայրենի մամուլի մեր աշխատակից քույր եղբայրներին և նաև քննադատ ու երգիծաբան մեր գրողներին արթնանալ հազարամյա պարսկա-հունա-արաբա-օսմանա-բոլշևիկյան ինֆանտիլ թմբիրից և անցնել կոնկրետ անուններ, արարք, վայր, ժամանակ հաղորդելուն։ Առաջարկում ենք անցնել ձեր մասնագիտական պարտականություններին վերջապես ու տալ անուններ, հակառակ դեպքում վտարանդի գրողներս ու լրագրողներս կառաջացնենք նախադեպն ու անուններով կթվենք հատ հատ ընկած հոգևորականներին և այլոց, բայց ամենից առաջ աղքատիկ գրողներին ու կեղտոտ լրագրողներին։ 22.07.2008, Վաշինգտոն
-
SAS (es anund Scandinavian Air System-i hapavumn e, te Yerevani nujnanun gastronomy?), bazmics nshel enq, vor du bolshevik komisar es, da norutyun che voch meki hamar ajlevs, ev vorpes ajdpisin, qo henman kety 20 rd dari politburoi ruserenn e. Inakomisljashchij bary nrants hnaratsn e, inchy ev haj bolsheviknery targmanel en baratsioren u stacel qo asats ajlakhoh bary. Sa tipik bolshevikyan motetsum e, yst vori ka men mi hatik jisht mtatselakerp, isk ajn inch chi hamapataskhanum politburoi voroshats miak jshtin, hamarvel u hajtararvel e ajlakhohutyun. Irency (dzery) miak jisht khohn e mtam, mnacats khohern el ajl en, ajl - a - khoh. Irakanum barn uni latinakan, hetagajum angliakan u fansiakan dardzats armatner. Arevmutqum chka ev shat vaghuts chi eghel HIMNAKAN MITQ, ajd patjarov jamanakakits anglerenum de-scent bary nshanakum e voch ajl inch qan apakentron, vortegh sheshty drvum e inqnuruyn mtatselakerpi vra, voch te himnakan hajtararvats mtqits tarber, ajl mtatselakerp. Pind kac chekist, njarderd lav pahpanir. Dranq qez petq en galu, erb hajreniqy maqrenq bolor qo kusakitsneirts ev ughrkenq dzez agheti gotum tajanakir ashkhatanqneri mi 25 tari, minchev khelqi gaq. vahe
-
Չե՞ս կարծում, որ այս արաբալիոզյանական սարկազմն անտեղի էր: Թե՞ հայերի դեմ ուղղված հեգնանքը անհրաժեշտ նախապայմաններից մեկն է՝ «դիսիդենտ» պատվավոր կոչումը պահպանելու համար: Դիսիդենտ նշանակում է ապակենտրոն, սիրելի Կարս։ Ապակենտրոն մտածելու համար հարկավոր է, որ ինչ որ մեկը կենտրոնամետ մտածի, որ ի համեմատութուն այդ մտածողության, քոնը համարվի ապակենտրոն, կամ ինչպես ասում եք դիսիդենտ։ Մեզզանում ոչ թե կենտրոնամետ, այլ առհասարակ որևէ մտածողություն չկա։ Ի՞՞նչ դիսիդենտի մասին կարող է խոսք գնալ հայերիս մեջ, երբ առհասարակ մտածողությունը բացակայում է։ Սարկազմով սեփական ցեղին վերաբերվելը ուժեղների, հաղթողների ձևն է, ոչ թույլերի ու հավերժ պարտվածների։ Իրենք իրենց սարկազմով են վերաբերվում բոլոր ժողովրդավարություններում, այնտեղ, որտեղ հաղթողներն են ապրում։ Արան էլ, ես էլ կարող է ազդված լինենք ժողովրդավարություններում երկարատև ապրելուց, չեմ բացառում։ Նաև հասկանում եմ, որ հարատև ծեծ կերած ցեղի զավակները կնդունեն սարկազմը ցավով։ Մի բացառեք, որ ձեր գրողները գիտակցված են պատճառում ձեզ այդ ցավը, մինչև հավերժ ծեծ ուտողից դառնաք հաղթող մի օր և սկսեք մնացյալ հաղթողաց նման սարկազմով վերաբերվել ինքերդ ձեզ, առանց բարդույթի ու պոստ տրավմատիկ տառապանքի։ Սիրով և իհարկե սարկազմով՝
-
Pahpanvel en ardjoq ajs mardu gortsery? Kareli e ardjoq tsanotanal internetum, te miajn kensagrutyunn e hasu hetaqrqrvoghnerin? Es mardy voghj e der? 88-its heto inch eghav nra jakatagiry? Heratsav Yerevanits? Es minchev hima kartsum em, vor adrbejantsinery vajrag joghovurd en, ajd patjarov irents hamaqaghaqaci hajery gaghtetsin Bakvits ev urish shrjannerits. Tesnes Yerevani adrbejantsinern inchu gaghtetsin? Che vor hajern i tarberutyun vajrag mongholneri barekirt u aznvabaro cegh en...
-
Shnorhakalutyun Kars. Shat usaneli e. Inch vor hghum uneq, depi inch vor kajq, vortegh kareli e tesnel inch e arel, inch e grel. Inch turq e Kars, Azeri, te Osman? Vor tvakannerin e gortesl. Khndrum em hnaravorins lusavorel. Kankhav shnorhakalutyun
-
Hamadzajn em, anstoragri e hodvatsy ev tujl. Es kgrei ajspes: Armen Meliqiany, Alexander Varpetiany, Nari Badaliany, Vahe Avetiany tariner sharunak manramasn teghekatsrel en ajd erkusi amboghj timin u koleganerin irents dem irakanatsvogh ahabekchutyan masin. Es mardik ahamroren lrum u pechenu baghn en gcum verohishjalneri depqery. Bacatrum em da nranov, vor voch voq tvatsneritss Lwvonakan che, hetevabar potencial tshnami e, isk ajdpisiqin kareli e, ev angam cankali e vor spanen. Inchn e srants tarberutyuny Robertsits u Serjits es chgitem. Asum en krtutyuny, baits es kaskatsum em, voch vorovhetev kartsum em, vor Robn u Serjy bardzr krtutjun unen, ajl bolorn el havasarapes chunen. Ajs amen tak storagrum em, Vahe Avetian Aj ajspes peq e lini meghadranqy, konkret! Anun azganunov. Isk Manveli masin kardalis mi mitq hamroren halatsets indz minchev hodvatsi kesy, avelin chkaroghatsa...Manveln u hodvatsy dran arjani chen, isk hamar hartsn er: heghinak, sik ur eir du nmanatip hodvatsnerov, minchev Manveli levonakan vorpes mejdan ynknely? Inchu ajd ameny cheir grum?
-
Շաբաթ, հունվար 28, 2006 Ինչ որ ժամանակ առաջ մի հայկական ֆոռում կար, որտեղ անդամներին ողջունելու փոխարեն հեռացնում էին անհեթեթ մեղանդրանքների պատճառով։ Անդամությունը նվազեց մինչև մնացին միայն հնազանդներն ու վերջապես ոչ ոք։ Եզրակացություն՝ օտարման քաղաքականությունը կարող է մահվան երաշխիքը լինել։ Բազմիցս հիշեցրել են ինձ հայ գրողներն ու գիտնականները, որ չեմ կարող համարվել հայ գրող, որովհետև գրում եմ անգլերեն։ Հայ, թե գվատեմալացի, թե հոթենթոտ գրող եմ՝ բացարձակ նշանակություն չունի իմ համար: Ինչու՞ պետք է հուզի ուրիշին, չեմ հասկանում, բացի իհարկե բնազդային պահանջին՝ օտարելուն, հեռացնելուն ու ապակողմնորոշելուն հագուրդ տալու համար։ Ժամանակակից ֆրասիցի բազում գրող ռումինացի, հրեա, ալժիրցի, իռլանդացի, չեխ են և անգամ հայ։ Ամերիկացի ամենահայտնի գրողներից ոմանք հրեաներ են։ Դա նրանից է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որդեգրել են ներառման քաղաքականություն: Անվանեք խնդրում եմ հայերեն գրած մեկ այլազգի գրող։ Մի քանի տարուց հարցս կարող է հնչել հետևյալ կերպ. - Անվանեք խնդրում եմ մեն մի հատիկ հայ գրող։ Նրանց՝ ովքեր ասում են, որ չեմ կարող համեմատել Միացյալ Նահանգերն ու Ֆրանսիան փոքրիկ Հայաստանի հետ. - Այն ժամանակ, երբ ապրում էինք մեր աստեղային ժամը, Ֆրանսիան ու Ամերիական չկային։ Այն ինչ դարձրեց նրանց այն, ինչ դարձել են այսօր՝ ներառման քաղաքականությունն էր, և այն ինչ նվազեցրեց մեզ աննշանակության աստիճանի՝ օտարումն էր։ Օտարելու մեր քաղաքականությունն է նվազեցրել մեզ հավերժ զոհի և ստրուկ շան մակարդակին, կախված միշտ ուրիշների բարի կամքից ու անվերջ նրանց ենթակա։ Անհանդուրժողականությունն է արմատը օտարելու մեր բնազդի, որի շարունակական հետևանքն է մեր գավառամտությունը։ Իսկ լինել գավառամիտ կայսերական ուժերով բռնադատված աշխարհում, նշանակում է ինքնադատապարտվել աննշանության։ Արա Բալիոզյան
-
Քրիստոնեության հանճարըԹերթերից մեկում կարդում եմ. «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «…ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբեւէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին եւ գրականությանը…»: Հիշեցի վարպետ Արա Բալիոզյանի խոսքերն այն մասին, որ ճանաչում է ֆաշիստ շուն շան որդուն մի ակնթարթում, որովհետև իրեն ծնել, մեծացրել, դաստիարակել ու կրթել են ֆաշիստ շուն շան որդի լինելու համար։ Հիշեցի, որովհետև սեփական շուն շան որդիս տեսավ մի ակնթարթում Քրիստոնեության հանճարը գիրքը որպես ֆաշիստական պրոպագանդա և դրա տարածման ետևում կանգնած, նորին սուրբ օծության անամոթաբար անվանվող շուն շան որդի Գարեգին կաթողիկոսին։08.07.2008, ՎաշինգտոնԾանոթություն. Հեղինակը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ քրիստոնեա է
-
Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը, լեգիտիմության բացը անմիջականորեն ազդում են արտաքին հարաբերությունների վրաՙ,- այսօր հայտարարեց ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը- Րաֆֆի Հովհաննիսյանին հաղորդեք մեկն ու մեկդ խնդրում եմ, որ ժողովրդավարության դեֆիցիտ ու լեգիտիմության բաց է նաև այն, որ դու տեղյակ ես վտարանդի գրողների և իմ անձնական այդ թվում քաղաքական պրոբլեմին, բայց համառորեն լռում ես ու լռում է այդ մասին քո կուսակցությունը տարիներ շարունակ։ Ձեր բարոյական գնահատականը թողնում ենք ձեզ ու դրանով հետաքրքրված հասարակությանը, բայց հայտնում ենք, որ ձեր արարքը համարում ենք կազմակերպված քրեական հանցագործության մասնակցություն և հետամուտ ենք լինելու դրա կանխմանն ու պատժմանը, եթե խելքդ գլուխդ չհավաքես։Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է.՚ ՀՀ-ում գործն ու խոսքը չեն համապատասխանումՙ Անհամբեր սպասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը համապատասխանի իրականությանը, և նա սկսի վարվել միաջազգայնորեն հայտնի ու բոլորովին ոչ սղված նորմերի համաձայն ու իրեն ընձեռած հնարավաորություններն օգտագործի կազմակերպված հանցագործությունը բացահայտելու ու դատապարտելու համար։
-
ՏՀԱՍՆ ԱՐԹՆԱՑԵԼ ԷՀՀՇ-ն աղանդ է:Երբ բանը հասնում է Լևոն Տեր-Պետրոսյանին վերանում են ընկերությունը, բարեկամությունը, ազգականությունը, հարազատությունը, ցեղակցական-հայրենակցությունը, համաքաղաքացիությունը, ազնվությունը, սկզբունքը, ամեն-ամեն վսեմը. ի սպառ վերանում են։ Ամենամոտիկներդ անգամ հեռանում են, եթե համարձակվես Լևոնի մասին մի բան ասել, սրտներովը չեղավ։ Վե՜րջ։ Մարդ ես կորցրել։ Լավագույնների հետ կարող է մեկ երկու անգամ էլ տեսնվես ու վերջ. չկա մարդն այևս քո համար։ Պատահաբար տեսնվելիս կշարունակվեն լավագույն դեպքում ոնցեսլավեմները, շատ զբաղվածեմները, արի զանգենք հանդիպենքները, որոնք երբեք չեն իրականանա։ՀՀՇ-ն՝ մետաստազները ներառյալ, աղանդ է։ Այն հասարակության մի փոքր հատված պարփակում, մեկուսացնում է իր մեջ, և երբեն բազմամարդ հանրահավաքները բոլորովին չեն նշանակում, որ ՀՀՇ-ն մեծ է՝ ոչ։ Այն անփոփոխ նույն քանակի է, չեմ ասի թիվը, կարծում եմ կռահեցիք, եթե ոչ, հուշելու համար ասեմ, որ եռանիշ է, երեք թիվն էլ նույնը։ Համարեք սա խնդիր ու լուծեք ինքներդ։ Հենց լուծեք կհասկանաք նաև աղանդի գաղափարական ուղվածությունը՝ ինչը խավարն է, ոչ միայն հոգևոր ու մտավոր, այլ նաև բառացի, մութ ու ցուրտ տարիները լավագույն էկզիստենցիալ օրինակ որպես բերենք այստեղ։ Եվ հատկապես մութ ու ցուրտ տարիները հիշեցնենք և մեզ, և այլոց, հասարակ մարդոց և ՀՀՇայոց, որովհետև վերջին ՀՀՇ-ական բարեկամներս տարածում են շուրջներն ու մասնավորապես ինձ էլ ասում են կուսակցական թերթերում վերջերս տարածված կարծիք-հրահանգը. - ով խոսում է մութ ու ցուրտ տարիներից՝ տհաս է։Ես տհաս եմ։ Համաձայն եմ։ Բայց անգամ տհաս ունակություններս բավարարում են հասկանալու համար, որ տհաս եմ հենց այդ մութ ու ցուրտ տարիների պատճառով, իսկ ՀՀՇ-ականներդ հենց այդ տարիների պատճառով բավականին հասունացաք ու հասունացածներով մեկուսացաք ու մեկուսացած եք մինչ օրս ու հասունանում եք նկրտումներով անգամ ռեինկառնացիայի։Տհաս եմ, որովհետև մի քանի ձմեռ եմ անցկացրել զրոյից ցածր ջերմությամբ բնակարանում, մթության մեջ, անընդհատ սոված, լավագույն դեպքում կիսասոված։ Տհաս եմ, որովհետև աճս, և ամենասարսափելին ուղեղիս բջիջների, բառացիորեն կանգնեց մութ ու ցուրտ տարիներին։Ֆիզիոլոգիական տհասեցումից բացի տհասեցվել ենք հոգեբանորեն՝ մեր քույրերին, կանանց, աղջիկներին տանում էին ՀՀՇ-ականները իրենց ընկերների ու բարեկամների սաունաները սկզբում, հետո հասկացան, որ կարող են վաճառել արտասահման։ Ոստիկանները մեզ ջարդեցին տարիներ շարունակ, իսկ մենք տհաս էինք, մրսած, բարոյալքված ու չեինք կարողանում պաշտպանվել ու ամեն օր ընկնում էինք ավելի խորը։Մեր ամուսիններին, որդիներին, հայրերին որսում էին փողեցներում, ջարդում ոստիկանատներում, կամ տանը և անում էին դա հաճախ սեփական երեխաների աչքերի առաջ: Բանակից ու բանտից պատմել չի կարելի, երեխաներ կկարդան։ Այսքանն էլ արդեն սարսափելի է և ավել, բայց ապագայի ազնիվ քննիչները սա լսելու են բոլոր մանրամասներով։ Նրանք ժամանակից շուտ կծերանան։ Ցավում եմ սրտանց։Ովքե՞ր են ձեր քաղաքական բանտարկյալներն ու մարդու իրավունքի պաշտպաններն ու զոհաց զոհերը ՀՀՇ-ականնե՜ր. օրինակ Ջհանգիրյանն ու Սաղաթելյանը՞։ Բանակից թռնողներն ու զեղծարարները՞, հանցագործությունը չեկիստներին խոստովանած ՔԱ՞Ղկալանավորը՞։Ստեղ են ասել. - մալադեց ձեզ հա՜։գիտեք էլ հիշող մարդ ողջ չի մնացե՞լ։ Կարո՞ղ է այդպես եք մտածել անել, որ չմնա, պարզապես չի ստացվել, մենք էլ դեռ չգիտենք։ Հը՞։Հանգիստ եղեք։ Մենք գիտենք։ Մեր տհաս ուղեղով գիտենք։ Մենք առնվազն միլյոն ենք։ Քսան տարի շարունակ տհասեցրիք մեզ տեղեկատվական սովով, որպեսզի բուրգի աստիճաններում տեղավորվելուն անհրաժեշտ գիտելիքները հավաքեք, և ձեր լակոտները, որ հանկարծ չլինի այնպես, որ պատահական մեկը, էն որ հարթակներից չի միտինգների, այլ էն ներքևի տհաս-մհասի լակոտ-լուկուտից տեղեկություն ունենա ու մեկ էլ հանկարծ զարգանա ու սկսի հավակնել տեղ գրավել ձեր լակոտներից վեր։ Չէ։ Դուք կոմունիստներ չեք, սերժ-ռոբի նման (չնայած ինչու՞ չեք որ։ Լավ էլ էիք), ժողովրդավարներ եք ինքներդ ձեզ հորջորջել, այդ պատճառով կտրում եք ամեն ինչ արմատից, որ չունենաք երբևէ գլխացավանք դատարաններում հասուն մարդկանց հետ։Արա՜, ախչի՜ ՀՀՇ-ական, դեբի՜լ, հասունացումդ 20 տարի տեվեց, իսկ հարթակից ներքև կանգնածներիս վրա գուցե մի երկու հարյուր, և կարող էր այդպես չլինել, եթե ձեր փոխարեն տաղանդավորներ ու ազնիվներ կառավարեին, եթե դուք թույլ տայիք աղանդից մթագնած ձեր մոխրագույն մասսայից ներս մի միտք գոնե մեկ անգամ, որ 10 միլոնանոց ազգի մեջ եթե մեկ հոգու ալթերնատիվ չկա, ուրեմն մենք դեբիլ ենք բոլորս։ Լևոնին ալթերնատիվ չկան ունի նաև ենթագիտակցական մեսիջ.եթե չկա ալթերնատիվ Լևոնին, չկա ուրեմն ալթերնատիվ օրինակ՝ Դավիդ Շահ-Նազարյանին, կամ Ալիկ Արզ-Ումանյանին, կամ Լևոն-Արարատ-Դինամո Թիֆլիս Զուր-Աբյաններին, Փաշ-Ին-Յաններին և այլն, և այլն երկու, երբեմն անգամ երեք մեծատառավորներին։ՀԻՄԱ՜, երբ ձեր այլանդակությունը, ձեզնից ծիլ տված Ռոբ ու Սերժիկով հասու է անգամ իմ պես տհասին, և այևս ոչինիչ գաղտնի չէ, հայտնում եմ կանխավ, որ ծնկի եք բերվելու բոլորդ։ՏՀԱՍՆ ԱՐԹՆԱՑԵԼ ԷԾանոթություն 1 Հեղինակն ապրում է Շվեդական Թագավորությունում 1992 թվականից ու նկարագրած պատմություններից ոչ մեկն անձամբ չի վերապրել։ Նա թարգմանել է բազում պատմություն իր համաքաղաքացիների շվեդական ներգաղթով զբաղվող իշխանությունների, հոգեբուժների ու հոգեբանների ու փաստաբանների համար։ Վերոհիշյալ պատմությունները հարյուրավոր տարբեր պատմությունների սինթեզ են, բայց հիմնված են իրական դեպքերի վրա։ Բազում պատմության իրական լինելում հեղինակը համոզվել է Հայաստսանում իր ղեկավարած Ժողովրդավարությանը Նպաստում ծրագրի աշխատանքների ընթացքում արված սեփական ուսումնասիրությունների արդյունքում։ Ծանոթություն 2 Պատմությունները պատահած մարդկանց անունները հրապարակվել չեն կարող, որովհետև հեղինակը ստորագրել է պարտավորագիր լռելու, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել խոսելու դեպքում, ինչը չի խանգարում լայն հասարակությանը հայտնելու, որ եթե մի օր Հայաստանը դառնա ԵՄ-ի անդամ, Շվեդական արխիվներում պահպանվեղ հայերի գործերը քաղաքականից կդառնան քրեական և կլացեն Ղարաբաղ կոմիտեականների, համ լևոնական, համ ռոբական, համ սերժական սիրելիները։ Մոտ մեկ միլյոն մարդու նմանատիպ գործ կա եվրոպական և ամերիկյան արխիվներում։ Ռուսաստանի մասին հեղինակը տեղեկություն չունի, բացի նրանից իհարկե, որ ամեն օր հայ է սպանվում այնտեղ, իսկ ՖՍԲ-ն ունի Հայաստան բաժին, որտեղ աշխատում են մեր սիրասուն հայրենասեր հայրենակիցները։Ծանոթություն 3Շարժման առաջին օրերին հեղինակը 2 նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին անձնական, և շարժմանը, որտեղ ողջունել է շարժումը, հայտնել իր մասնակցությունն ու աջակցությունը, ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր կարող է վիրավորված լինեն գրքերում և այլուր գրածից, հայտնել է որ զինակիցների հետ վեճ չունի այլևս, կարևորում է պայքարը։Ներոզությունները հետ են վերցվում, վիրավորանքն ու հայհոյանքը տասնապատկվում են, ու որպեսզի չկարծի ոչ մի ուրիշ տհաս, բայց հեղինակից անշուշտ խելացի, որ սերժ-ռոբերթի պատվերն է կատարվում այստեղ (արդեն լսել եմ, համ էլ չեկիստական վարկաբեկման երկար տարիների փորձ ունեմ), հայտնվում է, որ բոլոր գրքերի, հոդվածների բոլորին ուղված վիրավերանքն ու հայհոյանքը հայրյուրապատկվում և ուղվում են սերժ-ռոբերթին-լևոնին։ Նրանք երեքը մեկ են։ Նրաց անունն է ԿգԲ:Շարժումը ողջունվում է առաջվա պես և ողջունվելու է։07.07.2008, Վաշինգտոն