Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Dorogaja Nazel, rad chto chitaete. Rad voobshche chto armjane chitajut. Moglo bi bit' xuzhe i tak i bilo v to vremja kogda ja stal pisat' - v Armenii izdavali 2-3 knigi v god, tirazhom neskolko sot ezempljarov v luchshem sluchae. Segodnja izdajutsja knigi, malo eshchjo, no civra rastjot kazhdij god, internet vospitivaet vsjo bolshe i bolshe chitatelej... U menja est' nadezhda chto ne vsjo poterjano. Poloxo ne to chto nas ogorchajut te ili inie stroki. Ploxo to chto mi ne naxodil dazhe te stroki kotorie nam mogli bi nuzhni. Ja ne dumaju chto to chto s nami suchilos', proizoshlo ot togo chto mnogie uexali. Naoborot - mnogie uexali potomu chto s nami priozoshlo to chto proizashlo. Ja uveren chto izgnanie armjan iz rodini rezultat planomerno osushchestvjonnoj, zaranee nacherchennoj programmi. Te kotorie eto delali i delajut vidjat nashu s vami rodinu stranoj izgojom, s negramotnim naseleniem. U menja ochen'mnogo faktov goovorjashchie v polzu etoj teorii, ne znaju prosto xvatit li odna chelovecheskaja jizn chto bi opisat' vest etot "zemnoj ad' cherez ktorij proxodit chelvechestvo i mi v tom chisle. Ja bi ne stal obvinjat tex kto uexali. Eto ne znachit sdalis'. Na oborot - eto xnachit chto vzjali v sobstvennie ruki sobstvennuju sudbu i sudbu blizkix i detej. Vi zhe ne dumaete chto nado bilo ostavatsja v rabstve v sobstvennoj strane, otpravljat sinovej na staitelstvo zamkov ljudaedov a devochek nashix na panel', opjat zhe na uslugu tex zhe ljudoedov. Jazn' dana cheloveku dlja togo chto bi zhit a nogi dani dlja togo chto bi xodit' podalshe ottuda, gde etu cenost'- jizn, otnimajut ili degradirujut na svoj lad cherti. Eto ne mi sozdali etogo drakona. On bil zdes so vremjon sotvorenija.
  2. Մեզ իշխում է օթյակ Հայերիս, ինչպես նաև մնացյալ բոլոր ժողովուրդների մեջ, բացարձակ մեծամասնությունը ազնիվ, անշառ մարդիկ են, որոնք իրենց կյանքերի ինչ որ ժամանակահատված(ներ)ում ազնվորեն մասնակցել են պետականաշինական, ռազմական նախաձեռնություններին, հավատալով, որ հայրենիք են կերտում, և այդպես էլ եղել է: Մարդու այս տեսակի հարատև սխալականույթւնն է այն, որ դատում է մարդկանց մասին սեփական բարոյական համակարգով, և այդ սկզբունքով առաջնորդվելով է ընտրում իր ղեկավարին, առաջնորդին, անմասն նվիրումով ծառայելով նրան, նույնացնելով եևովույթը գաղափարին ծառայելու հետ այն աստիճան, որ հաճախ հայտնաբերել է իր սնանկությունն այն ժամանակ, երբ սկզբնական գաղափարից սաստիկ շեղված է եղել արդեն, հաճախ անգամ հանցագործության ակամա մասնակից, որովհետև առաջնորդի հետևից ընկած վազել է երկար ժամանակ, նրան վստահելով։ Հիմարացվել է մի խոսքով։ Դա պատահել է բոլորիս անխտիր: Հիմարացվելու ակնառու վկայությոնն է հայերիս ներկա վիճակը, տնտեսական, բարոյական, հոգևոր թշվառությունը հայրենիքում և սփյուռքում, որտեղ հայերիս բացարձակ մեծամասնությունը թշվառ է, միջին և լավ ապրում է չնչին մի հատված հասարակության, որոնց մեծ մասը հանցագործներ են, բայց ինքնանվանվում են էսթաբլիՄԵՆԹ։ Ազնիվ մարդկանց տեսակին հատուկ է նաև երևույթներին լայն նայելը, այդ հատկությունը միշտ խրախուսվել ու կերակրվել է տերերից, որովհետև ազնիվ մարդը հարցը չի դնում «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար» ոլորտում, այլ երկրի, հայրնիքի, ցեղի, ազգի և անգամ համայն մարդկության երբեմն։ Ես կառաջարկեի փոխել մոտեցումն ու հարցը դնել հենց այդպես, «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար» ոլորտում, որովհետև ազնիվ լինել բոլորովին չի նշանակում լինել խելացի, նաև որովհետև հիմարացվում են միայն ազնիվները, նաև որովհետև անազնիվներն են միշտ հիմարացնողները։ Քանի որ հիմարացված են հայերիս բացարձակ մեծամասնությունը, առիթ ունեմ ենթադրելու, որ հայերս ազնիվ ժողովուրդ ենք ընդհանուր առմամբ, բայց նաև առիթ ունեմ ենթադրելու, որ հիմար էլ ենք։ Բոլորովին չեմ կարծում, որ հիմար չլինելու համար անհրաժեշտ է անազնիվ լինել։ Կարելի է լինել ազնիվ ու խելացի։ Խելացի լինելու համար պետք է սովորել, սովորելու համար պետք է հիշել անցյալը, վերլուծել ներկան, ապագան ու տեսնել «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար»։ Հիշենք 1988-ը անուններով. Դեմիրչյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Ռոբերթ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Թվեք հիմա ինքներդ 2007-ի անուններն ու ստուգեք մեկ ազգանուն փոխվե՞լ է արդյոք։ Երկու անուն փոխվել են՝ այո, բայց ոչ ազգանուն։ Մի դեպքում որդին փոխարինել է հորը, մյուս դեպքում եղբայրը եղբորը։ Փաստն առ այն, որ եյս եղբայրությունում կա մեկը, որը հեռացրել է հանգուցյալ հորը ժամանակին իշխանությունից, և կա մեկ ուրիշը, որը կասկածվում է եղբոր սպանության մեջ, չի խանգարում վեց հոգանոց (թիվը պատահական չէ) այս օթյակին մնալ հայերիս անփոփոխ տերերը 88-ից մինչ օրս։ Քո, անձամբ քո համար ազնիվ մարդ, ի՞նչ է փոխվում։
  3. The individual is handicapped by coming face to face with a conspiracy so monstrous he can not believe it exists. J. Edgar Hoover – former FBI head
  4. Սերն ու ատելությունը մեկ են Սերն ու ատելությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են բայց սիրո հետ կատարվել է ճակատագրական մի բան։ Աներևակայելի է թե ինչպես գնացին այդ քայլին մարդիկ, որոնք ունեցել են լավագույն մտադրություններն այս աշխարհում։ Մենք անգամ չենք էլ կասկածել թե ինչպես է աղճատվել սերը։ Դա սիրո շարունակական ուսմունքն է, որ աղճատել է։ Ատելությունը բնական անարատ է, սերը՝ ոչ։ Երբ ատում ես, բնական ես, անկեղծ։ Երբ սիրում ես, զեղծում ես։ Սա պետք է հասկացվի։ Հազարավոր տարիներ բոլոր կրոնները, քաղաքական գործիչները, ուսուցիչները սովորեցրել են մեկ բան միայն, և այդ մեկ բանը սերն է։ Սիրիր թշնամուդ, սիրիր հարևանիդ, սիրիր ծնողներիդ, սիրիր աստծուն… Ինչու՞ ժամանակների սկզբից սովորեցնում են նրանք քեզ սիրել, շարունակում են մինչ օրս։ Որովհետև վախենում են քո բնական, անարատ, անեղծ սիրուց։ Որովհետև անեղծ սերը քո վերահսկողության սահմանից ան դին է։ Դու հմայված ես սիրով։ Դու հմայողը չես, հմայվածն ես, իսկ հասարակությունը ցանկանում է տեսնել քեզ վերահսկելի։ Հասարակությունը վախենում է քո վայրի բնույթից, անարատ բնականությունից։ Այդ պատճառով սկզբից անմիջապես սկսում է կտրել թևերդ, հասնելով վերջապես ամենահզոր բանին մեջդ, քո սիրելու հնարավորությանը, որովհետև երբ դու հմայված ես սիրով, պատերազմի անգամ դուրս կգաս, անգամ համայն աշխարհի դեմ։ Օշո
  5. Ներկայացնում եմ մի հատված Ալբերթ Բաղդասարյանի հետ հարցազրույցից։ Այն ինչ նա ասում է վկայություն է։ Արժե կարծում եմ պահել հիշողությունում, սպասվելիք օրերում պետք կգա գուցե։ Վահե Հետո սկսել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից հիասթափվել, երբ իմացել է, որ նրանցից շատերը համագործակցում են գաղտնի գործակալությունների հետ: Անգամ մի զավեշտալի դեպք հիշեց. «Նույնիսկ մարդ կար, որ ասում էր՝ ես կարող եմ ԿԳԲ-ից տեղեկանք բերել, որ ես ԿԳԲ-ից չեմ»: Անուններ առայժմ մեր զրուցակիցը չցանկացավ տալ՝ «Կարող եք բոլորի անունները ցուցակով գրել»,- կատակեց նա: 1988-ի հետ համեմատականներում մեր զրուցակիցը ցավալի է համարում, որ «հիմա տեղեկանքը միայն ԿԳԲ-ից, ԳՌՈԻ-ից չէ, որ պիտի բերեն: ԿՀՎ-ից, ՄՈՍԱԴ-ից, ընդհուպ մինչեւ ադրբեջանական գաղտնի գործակալությունից: Երբ ամեն ինչ հանվում է վաճառքի եւ մարդը սովորական ձեւով չի կարողանում իրեն ապահովել՝ ավանտյուրան դառնում է գլխավոր առաջնորդող եւ ես չգիտեմ, թե ում շփումները մինչեւ ուր կտանեն»:
  6. Երեկ տեսա մի մեքսիկական հաղորդում, որտեղ լրագրողը խնդրեց այդ երկրի նախկին նախագահին պատասխանել մի քանի գրքերում հրապարակաված մեղադրանքերին այն մասին, որ նա և իր տիկինը տիրում են հսկայական հաստության, ներդրված ամբողջ երկրի տարածքով: - Դու ստախոս ես. - անմիջապես պատասխանեց նախագահը։ - Դու ինձ անվանում ես ստախո՞ս. - պատասխանեց լրագրողը. - ես ոչինչ չեմ ասում։ Ասում են գրողները, գրքերով։ Դու նրանց հարցեին պետք է պատասխանես, ոչ թե կարծես, որ սեփական երկիրը թալանած քո պես մեկը, կարող է ինձ ստախոս անվանել։ Ես անհամբեր սպասում եմ ոչ թե ինչ որ նախագահի, կամ վարչապետի գալուն, որպեսզի սկսի փոփոխությունը երկրումս, այլ այս լրագրողին, որը խոսքի ազատության ամենօրյա տքնաջան բանվորն ու կռվի զինվորն է։ Գալդ բարի պայծառ մանուկ։ Անհամբեր սպասված ես։
  7. Արմեն Ռուստամյան անունով ոմն քաղաքացի ասել է թերթերից մեկում հետևյալը. - հո ես իմ համար նախագահ չեմ ուզում դառնալ, առնեմ, գնամ մեր տուն սկսեմ նախագահություն անեմ, ինչը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այ բանի մասին, որ այդ տղան ուզում է նաև մեր տներում նախագահություն անել։
  8. Ձեր ուժ Մեր ուժը Ձերուժան Տեր(՞՜)-Գուլանյանը թերթերից մեկում հրապարակել է մի էսսե, «ՉԳԻՏԵՄ... » վերնագրած, որում բազում պայծառ բառ ու տպավորություն շարադրելով առաջացրեց վստահություն շարքային ընթերցողիս մոտ, որ մեր ուժը մտքի մեջ է, մեր միտքն էլ մեր ուժի, ու այդ պատճառով անում ենք հետևություն, որ բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքացիական իրավունքն իրականացնելով զբաղվում են քաղաքականությամբ, ճանճեր են։ Այդպես պնդում է հեղինակը, ինչից ուղղակիորեն բխում է, որ ճանճեր չեն միայն ձեր ուժ Մերուժը, նրա պապա Լևոնը, մեկ էլ մնացած տղերքը, ում հատիկ հատիկ ճանճ չեն համարի ղարաբաղ կոմիտեականները։
  9. Այսօր կարդում եմ Վլադիմիր Պուտինի զգուշացումն արեվմուտքին այն մասին, որ Իրանին վախեցնելն անթույլատրելի է, ակնթարթորեն հիշում, որ նույն կերպ, ազդեցիկ դեմք սարքած ասում էր, որ Սադամին անթույլատրելի է վախեցնելը։
  10. Զգուշացնում եմ Սոցիալական, իրավական, բարոյական ճնշումը հայերի վրա անընդհատ մեծացնելն արվում է արհեստական սոցիալական ընդվզում առաջնելու համար, որի հետևանքով հեղաշրջում է տեղի ունենալու Հայաստանում։ Այդ պատճառով ցուցադրական ցինիզմի է հասցվել թալանը, իսկ դոլլարի հետ խաղերով չքավորներին հասցնում են հուսահատության (իրենց՝ չքավորների մեղքով է ի դեպ)։ Չեկային հնազանդ ընդդիմությունն ու մամուլն արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իրական ընդդիմություն չառաջանա, որովհետև պնակալեզների այդ հորդային խոստացված են պատգամավորական ցմահ թոշակներ, եթե պահպանեն ստատուս քվոն։ Մի լսեք դրանց 15 տարի շարունակվող դատարկ հայտարարարություններին։ Նրանց իրական և միակ գործը ստատուս քվոն պահելն է։ - Պայթունն առաջանալու դեպքում շունը տիրոջն այլևս չի ճանաչելու և նորին օծության մաժեստիկ սուլթան Լևոն Համիդ 3-րդին ալթերնատիվ չի լինելու. կարծում են նրանք։ - Աչքիդ է երևում. կարծում եմ ես։ - Այո՝ չկա ալթերնատիվ Լևոնին, ներկայիս քրեական հանցախբի հանցագործությունները թաքցնող որևէ մեկը, ինչպես չկար ալթերնատիվ՝ Լևոնի ավազակախմբի հանցագործությունները թաքցնող, ՉԿ-ից բացի, բայց հայ ժողովրդի ալթերնատիվները Ձեր ու Ձեր մեջ չեն, այլ բազումը, գալիք պատմության մեջ, իսկ ներկայումս Ձեր ու Մեր մեջ է։ Եվ բոլորովին մի կարծեք թե այդ ալթերնատիվն ընտրելը դժվար է՝ ոչ։ Շատ հեշտ է, որովհետև դուք բոլորդ հայտնի եք, ընդհանուր անվանվում եք «Ղարաբաղ կոմիտե», շեստյորկեքի փոքրաթիվ մի ավազակախումբ եք, քանակով ընդամենը «666»-ը։ 2006-07-14, Սթոքհոլմ
  11. Այն օրը երբ աշխարհի համայն հայությունը դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քոչվոր, գաղթական, ծեծ կերած ցեղախմբից կդառնանք մայր ցամաքների վրա արշավող, գրավող ազգ, բրիտանացիների, հոլադանցիների, իսպանացիների, պորտուգալացիների, ֆրանսիացիների, գերմանացիների նման, կսկսենք սփռել աշխարհով մեկ մեր գաղությները, լեզուն, ապրելակերպը և ամենակարևորը, մեր ազգային անվտանգությունը կպարտադրենք ամենուր։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ մեն մի հատիկ հայի արժանապատվության պաշտպան կգա հայկական ավիացիան, աշխարհի ցանկացած կետում, եթե այնտեղ չգտնեն արժանապատիվ ձևը հատուցում տալու։ Երբևէ չեմ կարող թույլ տալ ինձ չլինել մաքսիմալիստ, գոնե երազներումս։ Ես դա եմ երազում ու մի փորձեք համոզել, որ հրաժարվեմ։ Այս երազիցս միայն աստծո արքայության մասին երազս է մեծ։ Հ.Գ. Բոլոր եղբայրներիս ու քույրերիս կանխավ զգուշացնում եմ. իմ բոլոր եազներն իրականանում են։ Դուք ինքերդ որոշեք, որ մեկին եք տալիս գերապատվությունը, ավիացիաի՞ն, թե արքայությանը։ Ես անձամբ, մաքսիմալիստորեն, ընտրում եմ երկուսն էլ։
  12. Մեր Վահեի բոլոր ռեյտինգներն այսուհետև հանվում են: Դա լա՞վ է, թե՞ վատ։ Ռեյտինգը ո՞րն է Կարս։ Հո անկախ ինձնից խելոք բան չե՞մ գրել։ Միայն մեկ խնդրանք Պրն. Վահեին. հսկել իր ոչ այնքան մաքուր լեզվին և ջանք կատարել մնալ քաղաքակիրթ աշխարհի և հատկապես՝ հայ միջավայրի կողմից ընդունված բարոյական սահմաններում: Սիրելի Կարս, հայերենը չի կարող լինել ոչ այնքան մաքուր։ Հայերենը սուրբ է, մաքուր է, իր բոլոր մասնիկներով, գրաբարով, բարբառով, աշխարհաբառով, սլենգով…, ամեն, ամեն ինչով, հայհոյանքն, անեծքն ու լուտանքն էլ մասն են այդ ամենի։ Բառերը լավը, կամ վատը չեն։ Վատը կարող են լինել տեղը, առիթը, ձև և այլն։ Նույն բառերը տարբեր հանգամանքներում կարող են հնչել շատ տարբեր ու կարող են ունենալ ծայրահեղ տարբեր վերաբերմունք հաարակության կողմից։ Բոլորովին չեմ համարել ինձ մեկը, որը գիտե ճիշտ տեղն ու ժամանակը, փորձել եմ չսխալվել միշտ, ստացվել-չի ստացվել կդատի ընթերցողը, ու գուցե մի օգտակար բան քաղի իր համար։ Ինձ դա այնքան էլ չի օգնում, խոստովանում եմ, որովհետև ես այդպես էլ չեմ հասկանում ճիշտ էր, թե սխալ, որովհետև ընթերցողներիս մի մասն այսպես է ասում, մի մասն այնպես։ Դե արի գլուխ հանիր։ Հուսով եմ պարզապես, որ այս գլուխկոտրուկից դուրս կգանք մի համաձայնությամբ, որ գրողը, սխալ, կամ ճիշտ, այնուամենայնիվ իր անձնական պատասխանատվությամբ ինքն է որոշում, ինչ, ինչպես, երբ, որտեղ։ Ոչ մի ուրիշ կերպ չի կարող ծնվել գրականություն, որը մեր ցեղային կեցության արմատն է, որովհետև սկզբում խոսքն է։ Ջերմորեն, Kars Սիրով՝ Վահե
  13. Ով ասես, որտեղ ասես, որքանով ասես Ես դաստիարակվել եմ որպես հաստակլեպ մշեցի և այդ պատճառով հավանաբար կարծել եմ ամբողջ տխմար կյանքումս, որ հայերիս ցեղասպանությունը մի նշանակալից պատմություն է աշխարհի բոլոր ծագերում։ Այսօր, երբ քիչ ավելին գիտեմ, պարզվում է, որ այդ հարցը կա ամենուր, որովհետև մենք կանք ամենուր, և որտեղ որ ընկնում ենք բարձրացնում ենք ցեղասպանության վերաբերյալ վայնասուն, հավանաբար ուրիշ ոչ մի բանով աչքի չնկնելու խեղճության պատճառով։ Երկրորդ կարևոր հանգամանքը այդ հարցի ամենուր լինելը ապահովվող այն է, որ ամենուր տերերը դեմ չեն կուտ տալ ազգային որևէ փոքրամասնության խաղալով նրանց պոստտրավմատիկ չամոքվող բարդույթով ու ստանալ դրա դիմաց հլու հնազանդ քաղաքացի, հարկատու, անհրաժեշտ ուղղությամբ քվէարկող մի նախիր, որի ձայներն օգտագործվում են կշեռք որպես իրենց ներցեղային հարաբաերություններում, ընտրություններում։ Բացի դրանից նրանք կապեր են առաջացնում իրենց նախնիների երկրում, որտեղ կարելի է սրտի ուզածի չափ դրամ լվանալ, թուլափայ ընդամենը նետելով կառավարիչներին ու նրանց սփյուռքյան բարեկամներին։ Այս պահին համայն հայությունը ցնծում է այն փաստով, որ կոնգրեսական հանձնաժողովը ցեղասպանության հարցը դրել է կոնգրեսի քվէարկման, ներքուստ ջերմացնելով սրտները հույսով, որ տերերը մեզ սիրում են, բայց իրականում Բուշի վարչակազմի թշնամի կոնգրեսը բարդացնում է նրա ու ռազմատենչ թիմակիցների վիճակը Թուրքիայում, որի հետևանքով ստիպելու են Իրաքից զորքը տուն բերել։ Մեր հարցը օգտագործվում է որերորդ անգամ, ոչ սաստիկ նշանակալից մի խնդրում, որը միայն ու միայն ԱՄՆ-ի ներքին պայքարի ոլորտում է։ Հայրենասեր ցեղակիցներիցս ոմանք ինձ ասել են կարծիքս լսելուց հետո. - ոչինչ, ինչ ուզում են թող անեն, բայց մեզ օգուտ է դա, թող անեն։ Դրա հաջորդ քայլը դրամական պահանջը կլինի Թուրքիային ներկայացված։ Այս պնդումն իմ մոտ առաջացնում է մի հնարովի իրավիճակի պատկեր կյաքնից. - ոչինչ, որ մեր մայրիկին անում են, բայց դրա դիմաց մեզ ահագին դրամ կվճարեն։ Կներեք, եթե բիրտ ստացվեց, բայց ուրիշ կերպ չեմ կարողանում արտահայտվել։ Այս հարցի նմանը առաջացավ վերջերս Ֆրանսիայում ինչպես հիշում եք, որտեղ ֆրանսիացիները թուրքերին պատժեցին իրենց փոխարեն տնտեսական, ռազմական հարաբերություններում ուրիշ երկրներին ավելի նախընտրելու համար, հայերս հրճվեցինք սիրուց հալ ու մաշ եղած։ Բոլոր այս վայրերում պարապ-սարապ զվռնող հայկական լոբբիստները վայրահաչում են բոլոր փողերով, որ իենց աշխատանքի շնորհիվ է այս ամենը կատարվում, ու դրա վրա դուրս են գրվում հայերից կթված դրամական միջոցները։ Հնարամիտ մեր հայրենակիցները դարձրել են հայերիս ցեղասպանությունը մի պոռնիկ, որին ով ասես, որտեղ ասես, որքանով ասես կարող է գնել ու վաճառել։ 13.10.2007, Վաշինգտոն
  14. Причина в этом Мой собеседник 65-летний грузинский певец, сердито жалуется на всемирный заговор-фальсификации истории грузин и заканчивает свою мысль предложением: «педераст Орджоникидзе подарил армянам территорию Южной Грузии – Лори». Гордый ариец, или неотёсанный деревенщина, как хотите, взыграл во мне на миг, напомнив в очередной раз, что нацизм – острозаразная, хроническая болезнь, которая откладывает споры в организме и не лечится. Достаточно создания благоприятствующих условий для рецидива – искусственного одурачивания двух поколений, например – и болезнь возрождается. - Откуда ты узнал обо всем этом, батоно Дато? - Из нашей истории, Ваге джан. На всем протяжении разговора придерживаемся формы обращения грузино-армянской дипломатии - «батоно-джан». - Наша история, точнее то, чем промывали мои мозги со дня рождения, свидетельствует о другом. По нашему, Грузия - часть Айка, которой управляла одна из незначительныx семей – Багратиони, чуть отдалившаяся от армянских Багратидов, мы окрестили вас и дали вам алфавит. - Это ложь, Ваге джан! Наши цари были грузинами, наш алфавит создал ...-адзе, мы очень древний народ, весь юг Турции нам принадлежал. - Конечно же это ложь, батоно Дато, но это не значит что грузинская версия правильна. У меня есть множество оснований предполагать, что все истории лживы повсюду, и суть их – промывание мозгов, потому что создавались и создаются под смертоносным контролем диктаторов – следовательно, искажены полностью, следовательно, как таковые есть ложь. - Да, возможно ты прав, Ваге джан. - Могу и ошибаться, батоно Дато, но в любом случае ошибаюсь не так, как диктаторы желают. Помолчали чуть-чуть. - Я отрицал и буду отрицать всю историю своего собственного племени, но не потому что хочу или когда-либо приму историю какого-либо другого племени. Повторять одну и ту же ошибку глупо. Мне более удобно считать ложью все истории всех племён. Но именно сейчас, с этого момента, с этой секунды, с учётом всех обстоятельств, как нам жить в мире, батоно Дато? - Вряд ли это возможно. - Я тоже боюсь, что невозможно, но было бы хорошо, если бы было возможно. - Я бы тоже хотел, чтобы так было, Ваге-джан, но от нас ничего не зависит. - Если не зависит от нас ничего, почему так утруждают себя и промывают нам мозги историей? Значит от нас зависит. Они понимают это, мы не понимаем. Мы с радостью проходим промывку мозгов, потому что этот процесс комплиментарен и ласкает наше Я. Мы любим когда нас любят. Возможно мы нуждаемся в любви, наверно нам недостаёт любви в жизни, или же ещё хуже, знаем, что нелюбимы, и более того – знаем, что недостойны любви. - Ну что нам делать, Ваге, как сделать, чтобы армяне, живущие в Грузии учили грузинский язык. Ведь уже несколько поколений живут в Грузии. - Учите армянский. - Армяне меньшинство в Грузии, Ваге, это они должны учить грузинский. - Так не думали финны, в стране которых было более малочисленное меньшинство, чем армянское в Грузии. 95% выучило шведский язык, и этот язык стал вторым государственным и уже третье поколение, начиная с детского сада изучают язык 5%-ного меньшинства. Сегодня не только эти 5% говорят на финском, в соседней Швеции живёт около полумиллиона финно-язычных. Добрососедство этих двух стран общеизвестно, ты сам был там множество раз с концертами – видел. - Да Ваге джан, знаю. Что за странные это народы! Как они смогли добиться таких успехов. Им повезло. У них соседство хорошее. Посмотри, какие соседи у нас ... Он наверняка и армян имеет ввиду, просто не заметил, как выдал себя подсознательно, но вежлив и держится в рамках, избегая непосредственного порицания. - Им повезло, или может быть они были разумны? - Но и мы не глупые. - Не глупые? - Эх, кто знает... - Кто знает. Я тоже не знаю, но финны знали. Если мы тоже разумны, то почему не знаем, и почему не учимся у умных. История говорит, что умные – это мы, а остальные – глупцы. В этом причина. 11.08.2007, Вашингтон
  15. Բազմակի քաղաքացիության ձգտող օրենքը գործելուց հետո տրամաբանական առաջին քայլը արցախցիներին, բոլոր գաղթականներին ու սփյուռքին, մեկ հրչակագրով քաղաքացիություն շնորհելն է միակողմանի բարի կամքի պատմական հայտարարություն ֆիքսելով ներկայում։
  16. Սիրելի Տիգրան, հաճույքով կարդում եմ հոդվածներդ, այս մեկն էլ եկավ սովորականի պես իր ժամանակին, հիացրեց, առաջացրեց բազում հարց ու թողեց ինձ մեն մենակ, քո սիրելի Անդրանիկի հորդորով ցեղի, ինձ ներառյալ մասին մտորումներում: Գիտեմ, որ մտածում ես, նույնպես չեմ զլացել երբևէ վստահեցնում եմ, բայց այս անգամ առաջարկում եմ պարզապես մարդա իրա համար մտածելու փոխարեն խոսենք իրար հետ, կիսենք մտորումներն ու անհանգստությունները, և ինչու ոչ ուրախալի լուրերը։ Քո հոդվածից հետո առաջացավ անելանելիության զգացում իմ փխրուն սրտում, բայց բարեբախտաբար հիշեցի անմիջապես, որ ուրախ լուրեր էլ կան, որոնք կկիսեմ հետդ, միտք առ միտք հոդվածիցդ բխած հարցերն առանձնացնելու և դրանց ըստ իս պատասխանները տալու ընթացքում: Տ.Պ. - 2008-ի նախագահական ընտրապայքարում նոր մարդ չի լինելու։ Դա ակնհայտ է։ Հին մարդիկ նոր գաղափարներ չեն ներմուծելու։ Սա եւս ակնհայտ է։ Եթե չլինի Հայաստանի պատմության համար կարեւոր շրջափուլի գիտակցությունը, 2008-ի փետրվարյան ընտրությունները ոչնչով չեն տարբերվելու 2007-ի մայիսյան ընտրություններից։ - Նշանակու՞մ է արդյոք ասածդ, որ նոր գաղափարներ հարկավոր են։ Ինչու՞ ես կարծում, որ նոր մարդիկ չեն լինելու, ու չեն բերելու անհրաժեշտ նոր գաղափարները։ Ինչու՞ ես կարծում, որ ոչինչ չենք կարող անել, որ ընտրությունները արմատես տարբերվեն նախկիններից, լինեն օրինական, ընտրվի ժողովրդի նախագահ։ Շտապում եմ ուրախացնել քեզ լավ լուրով։ Ես առաջադրում եմ թեկնածությունս, բերելու եմ նոր գաղափարները, բացարձակ մեծամասնությունով ընտրվելու եմ և իրականացնելու եմ ամեն ինչ կետ առ կետ, խոստացածիցս։ Խնդրեմ՝ ես նոր մարդ եմ, գաղափարներս զետեղել եմ բազում հոդվածներում, գրքերում, ամենուր ինթերնետում, անգամ հրապարակել եմ նախընտրական ծրագիրս։ Ներկայիս իշխանություններին այս ամենն այնքան է վախեցրել, որ ինձ ձերբակալում են հայրենիքում, անգամ Լոս Անջելեսում, այդ մասին տակները արած լռում է մամուլն համատարած և այդ մասին գիտես անձամբ դու՝ սիրելի Տիգրան։ Վստա՞հ ես արդյոք, որ այդ նոր մարդը ես չեմ… Եթե վստահ ես, որ չեմ, խնդրում եմ բացատրիր. - ինչպե՞ս ընդհանրապես կարող է նոր մարդ գալ, եթե առանց ծանոթանալու մերժվելու է։ Քո հոդվածում, ստորև, դու այդ մասին ինքդ ես խոսում։ Հիմա այ հենց այդ փոփոխությունն անելու ժամանակն է Տիգրան, որ քո նման անկախ մեկը, հասարակավ հայտարարի, որ ճանաչում է անկախ Վահեի իրավունքը թեկնածությունը դնելու, իսկ եթե չստացվի, հետաքննող լրագրողի անբասիր հետևողականությամբ կպարզես թե ինչումն է բանը։ Ուզում ես փոփոխություն, ինքդ դարձիր այդ փոփոխությունը ասել է Անդրանիկից ոչ պակաս տղա, այլազգի մի պապիկ, աշխարհի ամենաանկախականն ու ցեղակրոն։ Տ.Պ. - Իսկ ինչո՞վ է առաջիկա ընտրապայքարը շրջափուլային, կամ ինչո՞վ շրջափուլային չէին 2003-ն ու 1998-ը։ 2003-ը միջանկյալ էր եւ պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով օգտվելու էր երկրորդ անգամ առաջադրվելու իր իրավունքից, թիմն էլ ամեն գնով ապահովելու էր նրա իշխանության շարունակությունը։ Ինչ վերաբերում է 1998-ին, այն եղել է շրջափուլային՝ Ղարաբաղի նախկին նախագահը ստանձնում էր Հայաստանի եւ Ղարաբաղի ապագայի պատասխանատվությունը՝ մերժելով հանրապետության առաջին նախագահի առաջարկները։ Իմ կարծիքով առաջին նախագահը գտավ իր երաշխավորին, գնաց թոշակի ու խուսափեց դատարանի առջև կանգնելուց։ Հիմա երկրորդը կգտնի իր երաշխավորին, ու կգնա առաջինի պես թոշակի, կամ կանցնի ուրիշ աշխատանքի, կարևոր չէ։ Կարևոր է այն, որ երկու հավակնորդներն էլ պարտավոր են երաշխավորություն, և կտան։ Լևոն Տեր Պետրոսյանի դեպքում երախտագիտորեն ու պարտքի հատուցում որպես, Սերժ Սարգսյանի դեպքում նույնպես։ Ինձ անգամ թվում է, որ Լևոն Տեր Պետրոսյանին հենց Սերժն ու Ռոբերթն էլ հրավիրել են, որ Սերժի լեգիտիմությունը դարձնեն անկասկած։ Լևոն Տեր Պետրոսյանն էլ սիրալիորեն անցնում է ծառայության նախկին, միակ հավատարիմ մնացած վասալներին, միաժամանակ վրեժխնդիր լիենլու համար դավաճանածներին, որոնք այսօրվա, երեկվա և իրերի դրության շարունակման դեպքում վաղվա նաև էսթաբլիշՄԵՆԹն են։ Կարծիքս չեմ հայտնում, որպես միակ ճշմարտություն, պարզապես ընդունիր, որ այն ապրելու այնքան իրավունք ունի, որքան քոնը, կարող ենք ապրել տարակարծիք ու լինել լավ բարեկամներ, միևնույնն է: Կարճ ասած՝ Ռոբերթ, Լևոն, թե Սերժ, տարբերություն չկա։ Նույն Ղարաբաղ կոմիտեն է, իսկ տարբերություն կարող է լինել միայն այն, որ Ղարաբաղ կոմիտեն այլևս չիշխի։ Եթե սրան համաձայնես, կդառնաս վերևում հիշածս փոփոխությունը։ Ասում ես ակնհայտ է, եսիմ ինչ՜… Մի հատ հլը տարբեր բան արա, խոսք ասա, տես ոնց է ծնվում փոփոխությունը։ Մի հատ տարբեր խոսք ասա։ Տ.Պ. - Անցել է տասը տարի։ Հիմա հաշվետվություն տալու ժամանակն է։ Պետք է պատասխանել մեկ հարցի. ,Ի՞նչ դիրքում էր Հայաստանը 1998-ին, ի՞նչ դիրքում է այսօրե։ Սա հավասարապես վերաբերում է ե՛ւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ե՛ւ հարեւանների հետ հարաբերություններին, ե՛ւ երկրի միջազգային հեղինակությանը, ե՛ւ տնտեսական զարգացման հեռանկարին։ Վերարտադրության պատրաստվող իշխանությունն ամեն ինչ անելու է այս հարցերից խուսափելու համար, որովհետեւ դրանց պատասխանները չեն նպաստելու ընտրությունների, ազատ ու արդարե անցկացմանը։ Այ հենց հիմա, այստեղ, կարող ենք պատասխանել բոլոր այն հարցերին, որոնցից կցանկանային խուսափել վերոհիշյալ այրերը։ Տարբերվենք նրանցից, ցույց տանք հասարակությանը, դու միայն խոսիր ու շարունակիր փոփոխությունը օր առ օր, քայլ առ քայլ: Ղարաբաղի հարցը լուծված է վերջնականապես։ Միջազգային բոլոր չափանիշներով անկախացած Արցախը կճանաչենք, ճանաչել կտանք միջազգային բոլոր այն ատյաններին, որտեղ անդամակցում ենք, բայց դրա համար ինքներս պետք է ճանաչենք։ Անկախ Արցախն ունի բոլոր հնարավորությունները հանրաքվէով դիմելու Հայքի իշխանություններին պետությունների միացման խնդրով, Հայքը կարող է հանրաքվէով ընդունել առաջարկն ու հարցը լուծվեց։ Անգամ եթե չմիանանք, լինենք երկու հայկական պետություն, փոխադարձ անվտանգության ապահովման մի լավ պայմանագիր կկնքենք ու պըրծ… Ինչ ուզում ես արա։ Սա հարց չէ Տիգրան ու մենք բոլորս գիտենք ովքեր են ձգձգում հարցի լուծումը, և ինչի համար։ Եթե ասես, որ չգիտես, կասեմ պարզապես, որ ես գիտեմ, ու ծրագրիս կետերից առաջիններից մեկը վերաբերում է հենց դրանց՝ ձերբակալել, ազգայնացնել ամբողջ սեփականությունը նրանց։ Տ.Պ. - Ո՞վ կարող է ստիպել վերարտադրության պատրաստվող իշխանությանը տալ այս հարցերի պատասխանն ու ի ցույց դնել անցած մեկ տասնամյակի քաղաքականության սնանկությունը։ Օրինական ընտրված, նոր գաղափարներով, նոր մարդ նախագահը կարող է, մի տարբերությամբ միայն. վերոհիշյալ պարոնայք պատասխանները կտան ոչ թե նախընտրական ամբիոններից, կամ կաբինետներից, այլ անկախ դատաանների առաջ։ Տ.Պ. - Հայտնի գործիչներին մեկ առ մեկ թվարկելու փոխարեն ասեմ, որ հավաքական միջին ընդդիմադիրն անցած տասը տարում չի բարձրացրել նման հարցեր, եւ ընտրությունների նախաշեմին արծարծելով՝ կարող է շահարկման տպավորություն թողնել։ Ես բարձրացրել եմ 15 տարի շարունակ։ Դու կամ չգիտես, կամ գիտես, պարզապես ինձ բավարար հայտնի չես համարում։ Արա փոփոխությունը Տիգրան։ Հայտնիացրու ինձ մարդկանց։ Թե՞ հայտնի նշանակում են միայն։ Չի՞ կարելի, որ քաղաքացին իր խղճի մտոք հայտնի կարծիք առ այն, որ հիմա էլ այ էս ինչ մարդն է հայտնին։ Ու տես, որ կառաջանա անմիջապես։ Ես անգամ խնդրում եմ հասարակավ, ղեկավարել իմ առաջադրման բարեկամական խորհուրդը: Տ.Պ. - Բացի այդ, հավաքական միջին ընդդիմությունն ինքը չունի սեփական համոզմունքներ, որոնցով կարողանա պատասխանել։ Առանց համոզմունքի չի լինի. ղարաբաղյան հարցի կարգավորումը կամ հայ-թուրքական հարաբերությունները ոչ խնայդրամարկղի ավանդ են, ոչ էլ կենսաթոշակ, որ դրանցով ձեռնածություն անես։ Ո՞վ կուղղի այս հարցերն իշխանություններին՝ հաշվետվություն լսելու ակնկալիքով, եւ ո՞վ կշարադրի դրանց մասին սեփական մոտեցումները՝ դժվար կամ դեռ վաղ է ասել, բայց պարզ է մի բան, որ առանց այս արծարծման կկորցնենք իրավիճակի շտկման եւս մեկ հնարավորություն։ Ինչպես համոզվեցիր նամակիցս, իրավիճակը շտկված է արդեն, դու միայն մարդ ճանաչիր ու հայտնիր շուրջդ, որ ճանաչել ես։ Չէ՞ որ մենք ի տարբերություն նախկինների ու ներկաների, համոզմունք ունենք ու ձևակերպել ենք բազում տողերով։ Ճանաչիր նոր մարդուն Տիգրան, որ նոր մարդը գա, և այդ մարդը պարտադիր ես չեմ, բայց կարող եմ նաև ես լինել։ Ջերմորեն՝ Վահե Ավետյան
  17. Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ Երեկ հերթական անգամ վռնդվեցի մի ֆորումի գրական բաժնից, որտեղ ինձնից ավելի կարդացել են միայն Եղիշե Չարենցին, բայց ընթերցողների նման հոսքի կեսի պահպանման շնորհիվ Չարենցն էլ կպարտվի գրական այս մրցավազքում, որն այնքան կարևորվել է դարում այս, ըստ ոմանց բարձր տեխնոլոգիական, իսկ ընդ իս՝ ինդուստրիալ աշխարհում, մեր դեպքում ագրարային, բայց ամեն դեպքում ֆեոդալիզմի: Ներողություն Եղիշ, բայց սա է իրողությունը։ Հոսով եմ, որ հենց այս պահին չկամեցողներս ու ինթերնետում ինձ հայհոյողները կվազեն, կբացեն Չարենցի էջերը, ինտենսիվ, օրական մի քանի անգամ, որ Չարենցը ինձ կրի. «Արարա՜տ հուփ տուր…» Չեմ կարող չխոստովանել, որ դավադրությանս նպատակն էլ հենց դա է, որովհետև ստիպված կկարդան Չարենց, այսինքն այն ինչ գրում է Եղիշը, ես ընդամենը կրկնում եմ, ուրիշ ձև տալով ընդամենը. չէ՞ որ նա իմ ուղուցիչն է, կամ ասենք ուսուցիչներից մեկը։ Փակեցի ֆորումը ուրախությամբ, նպատակին հասած գիտնականի նման, որին հաջողվել է լաբորատորային փորձը։ Դա իմ հետ պատահում է անընդհատ, բայց ես չեմ հոգնում երբևէ ու միշտ հետաքրքրված եմ նոր փորձեր անելով, երևի այն պատճառով, որ իմ ամենասիրելի մասնագիտությունն անասնաբույժն է այնուամենայնիվ։ Ինչպես ձեզ հայտնի է վաղուց սիրելիներս, ես գիտնական անասնաբույժի որոկավորում ունեմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել գիտնական բառի վրա։ Ֆորումը փակելուց հետո ստուգեցի մեյլս, որտեղ հայտնաբերեցի մի ուրիշ ուսուցչիս ստեղծագործությունները, որոնք ամեն անգամ գալիս են որպես լրացում այսօրվա խոհերին։ Այս երևույթը ես անվանում եմ հայ գրողնորի տրանսցենդենտալ, տրանսկոնտինենտալ ու տրանսժամանակահատվածային մեդիտացիա, որը սկսել է Մեսրոպ Մաշտոցից, շարունակվում է այսօր։ Այսպես խոսել ու խոսում են իրար հետ հայ գրողները, բոլոր ժամանակներում, բոլոր վայրերից։ Ոմանք կասեն Վահեն գիժ է, նա խոսում է Մաշտոցից սկսած բոլոր գրողների հետ, ինչին անվարան կպատասխանեմ, որ համաձայն եմ գժությանը, որովհետև ո՞վ կգրի հայերի նման տխմար ու ամբարտավան ցեղախմբի համար գժից բացի, բայց չեմ համաձայնվի բոլորի հետ, որովհետև հայ գրողների շարքերը լեցուն են թսաններով, որոնց բարևել անգամ չարժէ։ Նրանք միշտ ստվար գլխաքանակով լցրել են արքունիկներն ու գրողների միությունները։ Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ ու հայր Արա Բալիոզյանի մտքերն այս ամենի կապակցությամբ՝ թարգմանաբար անգլերենից։ Հարցեր/Պատասխաններ - Ինչի՞դ է պետք գրելը ապուշների համար, որոնք վիրավորում են քեզ։ Խելացի ընթերցողներն իմ կարիքը բոլորովին չունեն։ Նրանցից շատերն հավանաբար ինձնից անհամեմատ խելացի են, որովհետև լռել են վերջնականապես, որովհետև մեր վիճակն համարում են անհույս, և ոչ մի քանակի փաստարկ չի կարող փոխել որևէ մեկի մտածելակերպը։ Խելացիների մի մասը լռում է պարզապես այն պատճառով, որ թքած ունեն ընդհանրապես։ Ես իմ անձնական պատճառն ունեմ գրելու։ Բոլոր տխմարների պես, ես էլ էի ձևանում, որ ամեն ինչ գիտեմ երբ երիտասարդ էի, այն դեպքում, երբ իրականում ոչինչ չէի անում բացի պրոպագանդայի աղբը վերամշակելուց։ Ոչ ոք չի մնում հավերժ երիտասարդ։ Ուշ թե շուտ, և ես հուսով եմ, որ իմ օգնությամբ դա կլինի ավելի շուտ, քան ուշ, տխմարները կաճեն իրենց ներկա վիճակից ու կդիմակայեն իրականությունը։ - Ինու՞ ես ենթադրում, որ նրանք բավարար հասուն չեն: Ես չեմ դատում մարդկանց իրենց քրոնոլոգիական հասունությամբ, այլ հոգեբանական: Պրոպագանդան չի տանում մարդկանց սխալ ճանապարհով։ Այն նրանց հիմարացնում է։ Մեր մամուլը Աղբ նորությունների փոխարեն Դրյու Քուրտիզի «Դա նորություն չէ՝ աղբ է, կամ ինչպե՞ս է հանրային լրատվությունը փորձում ներկայացնել աղբը որպես նորություն» գրքում կարդում ենք հետևյալը. - Բոլորը պահանջում են իրական լրատվություն, բայց իրականում ոչ ոք չի ուզում այն։ Դա բացատրվում հարկավ նրանով, որ մարդիկ նախընտրում են հնարվածքը փաստից, երևակայությունն իրականությունից։ Ամերիկահայ մեր մամուլն այսօր վերահսկում են քաղաքական կուսակցությունները, կամ մեծ քանակի դրամը՝ մի խոսքով պռո- էսթաբլիշՄԵՆԹը։ Ո՞վ է խոսում անտեր շան մասին։ Ոչ ոք. հավանաբար այն պատճառով, որ մնացյալ կազմակերպությունները զբաղված են այս, կամ այն սուրբ գաղափարի համար դրամահավաքով։ Յուրաքանչյուր հաջորդ օրը ստանում եմ ծիծաղելիորեն պաշտոնական բլանկի վրա տպված նամակ, որն անխուսափելիորեն վերջանում է հերթական ընկեր Փանջունու կուսակցական գծի արդարացիության հաստատումով ու անփոփոխ կոչով՝ մի քիչ դրամ ուղարկեք։ Ենթադրում եմ, որ ամեն մի անտեր շան վզին նստած է երկու առնվազն բարձր դասի շուն բարեգործական մեր բոլոր բիզնեսներում։ Հաջորդ անգամ հայրենիքում որևԷ սուրբ գործի համար դրամահավաքի մասին կարդալուց, փորձեք ճշտել, եթե կարող եք, թե որքան դրամ գնաց խորը գրպան, որքանը «բարեգործության»։ Մենք դրամահավաքում ենք ինչի համար ասես, բացառությամբ մեկ բանի՝ հետաքննող լրագրության։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև նախընտրում ենք աղբը, նորությունից։
  18. Es tvinq mez khmelun u teman prtsav?
  19. Mne ochen interesno chto ljudi s predkami iz Vana obsujdat' budut. Interes objasnjaetsja tem mozhetbit', cto Vab chast' Armenii i menja interesujut ve ego chasti. K sozhaleniju net u menja predkov iz Vana. V etomplane ja samaja nastojashchaja "dvorniazhka". Predki odnogo deda moego iz Vanadzora, drugogo iz Karsa, odnoj babuli iz Gorisa drugoj iz Musha. Vse oni vstretilis' v Yerevane chtobi poluchit' menja i tak kak net ix v jivix bolshe ne mogu sprashivat' dovolni oni produktom ili net. Sam ne znaju priznajus'. Tak kak net u menja kornej blizhe trjox pokoleniij, ni kak ne mogu identirovat' menja s kakoj to bratiej iz kakogo to mesta, naprimer vixodcami iz Vana, xotja mozhet bit' Yerevan i yerevantsi mogli sootvetstvovat' no togo Yerevan gde ja radilsja tozhe net. Identirovatsja ni s kakim mestom ne poluchaetsja u menja korem Armeniej somoj, vkljuchaja Karabakh, Van, Yerevan, vse znakomie i ne znakomie kolxozi - vse moi. Kogda soplemenniki sobirajutsja v organizatsii po mestu, Abarantsi naprimer, javakhqtsi, Karabakhtsi i tak dalee u menja pojavljajutsa neskolko chuvstv poralelno ' nemnojko zavist' mozhet bit, mozhet bit' mne tozhe xotelos bi sobratsja s pacananmi so dvora, ili dalnimi rodstvennikami, kogo vsegda dovno ne videl, nemnozhko udivlenie ot misli, vhto oni iz Zangezura vse, i organizujutsja a ja net, to est' ne organizujus'. Zachem oni eto delajut, ved ja ne znau, ja ne ottuda. A kto ja takoj dlja nix, ne svoj? Esli svoj, to pochemu ja ne vorganizatsii, esli ne vorganizatsii, to kak svoj... Ja ne to chto ne privetsvuju ili kritikuju, no dumaju, zadaju sam sebe vopros i ne mogu najti otveta - po kakomu principu armjane s kakogo to mesta otdeljautsja ot obshcnosti i ejo organizovannosti kak etnos, v zemljache4skie obsherchestva. Kak zhe drugie, oni ne zemljaki to bish? NE prinimajte dorogie skazannoe negativno. Deljus' po rodnomu, armjanskomu vpechetlenijami, perezhivanijami i razmishlenijami. Nadejus' pnadobitsja kak informatsija k sobstennomu vashemu razhmishleniju i dast kakuju to polzu. vahe
  20. Մի՞թե Աբելն ու Բենոն էլ դուք էիք օօօօ,Ես կարծեցի նրանք զուտ հեքիաթի հերոսներ էին,այն էլ` բուլղարական հեքիաթի : Ոչ Կայենին ու Վաչոին,առավել ևս`Աբելին ու Բենոյին չփոխարինեցի իրական կերպարների,նրանց ընդունեցի զուտ բերված օրինակներ`լի բացառություններովՓառք Աստծո ,ես ինքս նման մարդկանց չեմ հանդիպել ,ում թե կողոպտեն,թե վնասեն հոգեպես և ֆիզիկապես,էլ չեմ ասում,մտավոր բռնաբարության մասին):Ամենս ԱՄԵՆ էր, մեզնից ով ուզում է ,նա թող հեռու մնա,ՄԵՆՔ դա չենք ուզում,լինեն Բենոներ ,թե Վաչոներն,իրենց շնորհիվ Մենք հասկանում ենք մեզ,ովքեր են մեր մեջ և ովքեր են մնալու վերջում`երբ մաղելը սկսվի Սիրելի Հեղինե, չիմացա որ բուլղարական հեքիաթը, անգամ չեմ հիշում, որ բուլղարական հեքիաթ կարդացած լինեմ երբևէ, ինչ որ է, բայց ձեր ասածը ինձ հեքիաթ է թվում։ Դուք երջանիկ եք, որ չեք տեսել նման մարդիկ։ Իմ բախտը չբերեց ձեր պես։ Ես որերոդ անգամ հայրենադարձվեցի 2005-ին, դա այնքան էլ վաղուց չեր, ու ամեն առավոտ տեսնում էի աղբամաններից սնունդ հայթայթող ծերուկներ։ Նրանք մի ժամանակ տուն ունեին, հարգաժան քաղաքացի, ուսուցիչ, վարորդ, դերձակ, գիտնական, արվեստագետ, ամեն ինչ, անգամ քաղաքական-հասարակական գործիչներ, թափով տղերք, ով ասես, հիմա չունեն։ Հեղինե ջան, դու ինչպե՞ս չես տեսնում նման բաները։ Երևանում չե՞ս, Հայաստանում չե՞ս։ Ես գիտեք ուրախ եմ լսել,որ Հայերի 80 % Հայքում չեն,ուրեմն մենք այդքան շատ ենք թվով ,կեցցենք:Իսկ մեկ հարց,եթե կարելի է,այդ 80% ի քանի % -ը այսօր գիտի քարտեզի վրա,որ բարձրավանդակն է զբաղեցնում Հայքը,եթե իհարկե կարելի է ասել բարձրավանդակ և հետն էլ Զբաղեցնել: Սիրելի Հեղինե, վստահեցնում եմ, որ ես անձամբ այդ բաները գիտեի, որովհետև ավարտել եմ մեծ իմպերիայի միջնակարգ դպրոց, իսկ այնտեղ մեզնից կասմանավտներ էին կերտում ու տալիս համապատասխան ամեն ինչ, աշխարհագրություն էլ։ Կարծում եմ իմ հետ անձամբ պրոբլեմ չունեք այդ առումով, ես էլ կիսում եմ ձեր անհանգստությունը ու սրտանց ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայ մանուկները սերտեն հայրեն ու աշխարհագրություն ու ամեն ինչ, բայց դա չէ իրակաությունը ցավոք։ Մարդու տարրական իրավունքի տեսակետից եմ ստիպված ծայրահեղանալ տեսականորեն, որպեսզի մեր մոտ առաջանա մտքափոխանակություն, լուծելու համար մաթեմատիկական մի խնդիր, որի անունն է արտագաղթ։ Ասենք ես ծայրահեղ պաթոլոգիական դեպքն եմ, չորրորդ սերնդի հայ ամերիկացի։ Ոչ միայն չգիտեմ բարձրավանդակի տեղը, այլ անգամ չգիտեմ քանի նահանգ կա ՈՄՆ ում, մի խոսքով սովերական միջին ամերիակցի եմ, այսինքն դպրոց չեմ գնացել, ոնց որ մերոնք էլի։ Նորմալ մարդ մի խոսքով։ Միակ տորօրինակությունս այն է, որ հայ եմ, հաստատուն։ Այդպես եմ կարծում հայմենայն դեպս։ Հայ չե՞մ։ Եթե գամ Հայաստան ու ասեմ իմն է, կասեն չէ՞: Միխոսքով մեծ մասն ասենք չգիտի բարձրավանդակի տեղը քարտեզում, դրանից իրավունքերը տեր լինելու նվազու՞մ են։ Եթե չեն նվազում իրավունքները, ուրեմ հարցը իմացական է ընդամենը, բայց դրա պատասխանաը արտագաղթի բրոբլոմ լուծելուն օգտակար չէ, իսկ թեման արտագաղթն է։ Ո՞նց անենք արտագաղթ չլինի, ես կասելի ավելին, որ ներգաղթ լինի։ Այս պնդումիս շատերը հայաստանից շտապում են հայրենասիրախրոտ հայտարարել, որ ներգաղթ էլ կա, որովհետև էս տարի կաֆե-մաֆեներում մի 4-6 ախպար ավելի է ֆռֆռում, քան անցյալ տարի, ու գնել են հեթական արտագաղթածների, կամ աղբամաններից սնունդ հայթայթող ծերուկների տները… Այս պնդումին հակառակ ասում է հայաստացի բարեկաս հաճախ,,որ իրենց ապաշնորհությամբ են կորցրել իրենց կացարանները ,իսկ ես մտածում եմ ուրիշ հարթությունում։ Ինչու՞ պետք է չարգելի պետական օրենքը մարդու կացարանի վաճառքի, եթե այն միակն է։ Այս օրենքի բացակայությունը առիթ է ամբողձջ հասարակությանը հանգիստ խղճով մտնել ու բնակվել որևէ տանը, որը երեկ խլվել է ինչ որ հերթական մեկից ու բացատրվել է նրա սեփական ապաշնորհությամբ։ Մեր համաքաղաքացիների ապաշնորհումը դարձել է մեզանում պետական բիզնես։ Երկար գրեցի անշուշտ, բայց տեսնու՞մ եք կապն ասածիս ու արտագաղթի, թե՞ ոչ։ Եթե ոչ, թեման փակված է ըստ իս, ուրիշ լուծում չունի, և իմ պրոգնոզները խավար են։ Ես չգիտեմ։ Ուզում եմ այդ եզրից հնարավորինս հեռու մնանք ու ապրենք ու ոչ թե սերունդներում, հանուն վեհ գաղափարների, այլ հենց ինքերս, որովհետև կյանքն հիմա է, ոչ ապագայում։ Մի քանի տարուց, կամ վաղը չէ մյուս օրը, կամ երկու րոպեից մոլորակն ավելրել կարող է մի մետեորիտ։ Եթե մերա ապրելուց էլ մի բան անենք, որ հետո էլ ապրվի, եթե ապրվելու է, ավելի լավ։ Մենք հիմա ենք ապրում, իսկ մեզ դարեդար ֆռռցնում են ահնուն վեհ գաղափարների ու անպայման ապագայում, մեր մեռնելուց հետո անպայաման իրականանալիք, իսկ մենք անգամ նեղություն չենք տալիս մեզ հայտարարել, որ մենէ պարոնայք, համաձայն չենք այդ բիզնեսին և դա մեր իրավունք է։ Գիտե՞ք ինչու չենք կարողանում ապահովել մեր իավունքը։ Որովհետև մեկս մյուսից ենք խլում իրավունքը, փոխանանք խլենք մեկ հոգուց, ով այն մեզնից գողացել է։ Կարծու՞մ եք ասածս կապ չունի արտագաղթի հետ։ Իմ կարծիքով ուղղակի։ Հարգելի պր. Ավետյան,կենսաբանակնի առումով գիտեմ,այո,,,մենք ոչնցացման եզրին ենք,ո՞վ չգիտի... Էթնոհոգեբանության տեսակետից,մենք որպես ազգ արդեն անկայուն արմատներ ունենք,եթե ազգի մեծ մասը ապրում է,ժպտում,ծնում հայրենիքից դուրս,ուրեմն այդ ազգը կարող է այդպես շարունակել դարեդար,իսկ այդ ազգի պակասումը սեփական հողից,ավելի արագ կզարգանա,քան մոլախոտերի բողբոջումը,այսինքն լավատես գտնվեմ,բերեմ գունավոր թիվ,100 տարի հետո Հայքում կմնան ձեր նշած թվի,քառապատկից - այդ նույն թվի մյուս փոքր մասի եռակին: Այսինքն...Հայք...կամ առևտրի սրահ: Ավետյան ջան,Ես ձեզ հո չեմ վիրավորե՞լ,եթե այո,ներեք մեղսավորիս Ոչ, բոլորովին չեք նեղացրել, երբեմն ցավեցրել եք միայն, բայց դա քրեորեն չի ձևակերպվում, ասել կուզե օրինական է։ Հիմա ո՞նց անենք սիրելի Հեղինե…
  21. Հայրենիքում բազում հայրենակցից լսել եմ, որ ասում են որ գնացածները թող լռեն, ոչ մի բանի մասին չխոսեն, չխառնվեն, որ ոչ մի բանը Հայքում այլևս նրանց գործը չէ։ Մի խոսքով հրաժարվում են իրենց ցեղակիցների 80% ից, որովհետև Հայքում ապրում է հայության 20%-ը լավագույն դեպքում։ Պատրա՞ստ են տեսնես այդպես մտածող ու խոսող սիրելի մեր հայրենակիցները հրաժարվել նույն կերպ, դրսի հայերի ուղարկաց դրամից, որը միայն բանկային փոխանցումներով 1 միլյարդ է կազմում, չհաշված ներդրումները բիզնեսներում և կանխիկ այն դրամը, որը գալիս է Հայաստան տարեկան 300 000 հայ տուրիստների գրպաններում։ Մի շտապեք պատասխանել անմիջապես սիրելիներս։ Լավ մտածեք ասածիս վրա խնդրում եմ ու գուցե հայտնաբերեք պարզ մի ճշմարտություն, որ առանց այդ անիրավ, վատ, զզվելի գնացողների հայաստանաբանակները վաղուց ոչնչացած կլինեին սովահարությունից։ Անգամ օլիգարխներն ու կառավարությունը, որովհետև նրանց սնունդը հենց հայաստանաբնակ իրենց հայրենակիցներն են։ Ոչ հայաստանաբնակները նույնպես ի դեպ։
  22. Բամբասելը ունի ճշգրիտ իմաստ։ Երկու կամ ավել մարդու խոսակցությունը կարելի է անվանել բամբասանք, եթե նրանք դա անում են բամբասվող օբեկտի թիկունքում, առանց նրա, կամ նրանց իմացության և սուտ են պարունակում։ Եթե Աբելից ու Բենոից խլել են տունը, ապրելու բոլոր հնարավորություններ, եթե նրանց մեղադրում են չկատարված հանցագործություններում, ուզում են բանտարկել, Աբելն ու Բենոն էլ բացահայտ, առանց թիկունքում փսփսալու, հասարակավ մեղադրում են Կայենին ու Վաչոյին, դուք ինչու՞ եք բարկանում, եթե իհարկե ազգականը չեք Կայենի ու Վաչոյի և չեք մասնակցել ավարառությանն ու օգտվել նրանցից գողացված բարիքներից։ Չէ՞ որ նրանք խոսում են միայն ու միայն մեկ պատճառով, որպեսզի վերականգնվի արդարությունն ու կարողանան վերադառնալ անկաշկանդ հայրենիք ու շարունակեն իրենց բնականոն կյանքը։ Ինչի՞ն եք դեմ, ինչու՞ եք բարկանում սիրելի Հեղինե։ Միթե՞ դեմ եք որ մարդիկ վերադառնան տուն, հետ ստանան իրենցից կողոպտվածն ու ապրեն հայրենիքում։ Չէ՞ որ եթե դա չլինի նրանց ցանկությունը, կթքեն պարզապես Կայենի վրա էլ, Վաչի էլ ու ոչ մի հայկական քննարկման չեն մասնակցի այլևս, կասիմիլացվեն ու կապրեն երջանիկ։ Այդես էլ անում են սիրելի Հեղինե։ Անձամբ ինձ փորձել են վախեցնել Սթոքհոլմում Հայաստանից ու Ռուսաստանից այնտեղ հասած գործակալները, որպեսզի դադարեցնեմ քաղաքական, հասարակական, գրական գործունեությունս։ Որքան եմ վախեցել կդատեք գրքերիցս, եթե երբևէ կարդաք։ ԱՄՆ-ում ինձ կեղծ վկայություններով դատի տվեցին դաշնակ շները։ Պարտվեցին իհարկե 8 ամիս հետո, բայց կարողացան հասցնել բազում վնաս - հոգեբանական, առողջական, տնտեսական և այլն։ Գրելով այն ինչ գրել եք, նկատի ունեք, որ հենց այդպես էլ պետք է վարվեի՞ն։ Ինձ արյուն են տվել մայրս, հայրս, պապերս ու տատերս, ոչ թե տարածքը, բայց նրանք ինձ սովորեցրել են չհրաժարվել երբևէ այդ տարածքից։ Հեռանալ կարելի է նաև ժամանակավոր նահանջի միտումով, երբ քեզ սպանում են, քանակով շատ են և ուժդ չի պատում կռվելու համար։ Այդպես պատահել է մեզ բազում անգամներ պատերազմի տարիներին։ Օրինակ մենք նահանջեցինք ,Կոլցոե գործողության ժամանակ, որովհետև ռուսական բանակը մեր դեմ էր հանել ամենաժամանակակից իր տեխնիկան, բայց ժամանակի ընթացքում վերադասավորվեցինք, ուժ հավաքեցինք ու հետ վերցրինք կորցրածի մեծ մասը։ Եթե հետևեինք ձեր պնդումին, այսօր գուցե միայն Էջմիածնի շուրջն ապրեին հայերը, ռուսական ֆեդերացիայի կազմում։ Տարածքից, ինչպես դուք եք այն անվանում, չեն հեռանում ,կայֆերիե համար Հեղինե, համենայն դեպս ոչ բոլորը։ Մարդկանց մի զգալի մաս հեռացել ու հեռանում են, որովհետև ապրելու ոչ բարոյական, ոչ հոգեբանական, ոչ հոգեկան, ոչ կենսական ուժ այլևս չեն ունեցել, կամ չունեն։ Հասկացեք սա։
  23. Միթե՞ գրածիցս հետևություն արիք սիրելի Հեղինե, որ Կայենն ու Վաչոն եք դուք։ Ինչու՞։ Եթե Կայեն ու Վաչո համարեցիք հայրենիքում մնացած բոլոր հայերին, միթե ԱՄԵՆ եք ասում ցանկություն հայտնելուց հետո, որ մնացյալ հայությունը հեռու մնա ձեզանից։ Չէ՞ որ Հայքում չեն հայերի բացարձակ մեծամասնությունը, մոտ 80%-ը։ Կենսաբանական ցանկացած տեսակի համար 80%-ի հեռանալը անխուսափելի մահն է միտում տեսակի։ Հարցրեք ցանկացած կենսաբանի։ Յուրաքանչյուր տեսակ մոլորակի վրա ունի կրիտիկական մի քանակ, որից ավելի սակավանալը նշանակում է տեսակի ոչնչացում։ Վստահեցնում եմ ձեզ, ես այստեղ չեմ կռվելու համար։ Ես այդ տեսակից եմ անկախ նրանից համաձայն եք դրան, թե ոչ և եթե անգամ հոգեբանական, հոգևոր կամ այլ շահագրգռվածությունս չեք տեսնում տեսակի պահպանման հարցում, ընդունեք գոնե, որ ունեմ նաև կենսաբանական անձնական շահագրգռվածություն տեսակի ապրելու։
  24. Հայրենիքը չսիրել հնարավոր չէ։ Դա աբսուրդ է։ Չի կարող լինել նման մարդ։ Դա աբսուրդ է։ Պնդել, որ կան մարդիկ որոնք չեն սիրում հայրենիքը նույնն է ինչ պնդելը, որ կան մարդիկ, որ չեն սիրում իրենց մորը, կամ զավակին։ Չեմ բացառում, որ կարող են լինել հիվանդագին դեպքեր, բացառություններ, բայց դրանք անքան չնչին պեք է լինեն, որ քննարկել անգամ չարժե։ Դա բժիշկ հոգեբանների գործն է։ Անգամ այդ բացառությունների դեպքում չի կարելի պնդել, որ մարդիկ չեն սիրում հայրենիքը, նրանք պարզապես հիվանդ են ը ունեն հոգատար խնամքի կարիք։ Ոմանց թվում է միայն, որ այս, կամ այն մարդը չի սիրում հայրենիքը, որովհետև նրանք վստահ են, որ սերը պետք է անպայման արտահայտվի այս, կամ այն կերպ։ Իրականում սիրո արտահայտման ձևը խիստ անհատական է ու կարող է չհասկացվել ուրիշների կողմից։ Դա բոլորովին չի նշանակում, որ մարդը չի սիրում հայրենիքը։ Մարդը կարող է չսիրել կառավարությունը, անարդարությունը, անազնվությունը։ Կարող է քննադատել սեփական հայրենիքում բուն դրած ախտը, կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ նա չի սիրում իր երկիրը։ Ընդհակառակը, սերն ե մղում նրան քննադատության, խոսքի, կամ գործի։ Եթե չսիրեր, կհեռանար պարզապես, կմոռանար ու նեղություն չեր պատճառի ինքն իրեն քննադատելով ու բողոքելով։ Եթե քննարկման իմաստը արտագաղթ երևույթի ըմբռնումն է, որպեսզի աղետաբեր այդ երևույթի արջևն առնվի, մի վիրավորեք որևէ հայ մարդու ասելով, որ նա հայրենիքը չի սիրում։ Դա ավելի է նպաստում արտագաղթին։ Հայրենքիը ցանկացած մարդու, ընդհանրապես ցանկացած կենդանի էակի համար ոչ միայն հոգեբանական, այլ նաև կենսաբանական անհրաժեշտություն է։ Չի կարող մարդը, անգամ կենանին, չսիրել իր հայրենիքը։ Իմ որոշ ստեղծագործություններում ես օգտագործել եմ նաև մայրենիք բառը։ Իրենց երկրները այդպես անվանում են բազում ցեղեր աշխարհի։ Սա ասում եմ ոչ առաջարկելու համար, որ փոխենք բառը, այլ դրա մեջ տեսած իմաստը բազմապատկելու։ Առաջարկում եմ չդարձնել այս քննարկումը հասարակ վեճ, պիտակել միմյանց և այլոց։ Արտագաղթը օրհասական երևույթ է մեզանում։ Արժե փոխանակել միտք ոչ թե ճիշտ ու սխալ լինելու համար, այլ գտնելու ձևը այն մեզանից արմատախիլ անելու։ Սերս ձեզ, առանց բացառության բոլոր հայրենակիցներ, Հայքում ու Սփյուռքում։ Վահե
×
×
  • Create New...