astg Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիտարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածընի բերնով ճչամ ՈՒ մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջըս խավար լինի՝ Մարդկանվ համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ... Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 ՍԻՐՏ ԻՄ Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, Արդեն և՛ խոհեմ և՛ հասուն դառած, Չեմ ուզում թեթև քամին տատանի Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ Անցած ու չանցած վերքերն անհամար Կտցահարել են փայտփորի նման, Դարձրել են փչակ, ուր բուն են գտել Հիշողություններ, երազներ մեռած... Մինչդեռ դու՛, սիրտ իմ, ինչպես և առաջ Քո խենթության մեջ ինձ հետդ առած, Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում, Օտար տների կտուրն ես հանում, Մտցընում օտար կտուր ու պարտեզ: Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես: Դու մոռանում ես, որ իմ տարիքում, Օտար ծառերին չեն գցում քարեր... Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ: Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը, Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է... Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին. Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին: Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև, ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր: ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն - Իզուր էին մեր սրտերը սպասումից թպրտում: ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,- Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ... Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո, Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով: Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,- Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր: Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,- Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում... Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով... Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ Այս պահերին աշխարհում Ես հարուստ եմ բոլորի՜ց: Ես բարի եմ մանկան պես Այս պահերին աշխարհում: Այս պահերին թվում է՝ փակ դուռ չկա ինձ համար- ՈՒր էլ գնամ՝ կընդունեն, Եվ չեն մերժի՝ ինչ ուզեմ: Այս պահերին թվում է, Որ հողագունդը համայն Ես կարող եմ մի խոսքով Թախծոտ մորը սփոփել, Իմ մի խոսքով կարող է Սիրտը սիրով տրոփել. Իմ մի խոսքով կարող է Գնալ զինվորը մարտի, Իմ մի խոսքը կարող է Մարդ դարձնել տմարդին: Ես կարող եմ ձեռք բերել Իմ մի հատիկ մի խոսքով, Ինչ չեն կարող ձեռք բերել Ո՛չ արյունով, ո՛չ ոսկով. Ո՛չ հրդեհով, որ տներ ՈՒ քաղաքներ է վառում... Ես զորեղ եմ ամենքից Այս պահերին աշխարհում... Quote Link to post Share on other sites
astg Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 ՔՄԾԻԾԱՂ Ամենից դժվար բանը սիրելն է: Իսկ ոտներիցըս բարի բա՞ն - չկա՜: Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում, Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել, Ինչի անունը տարածություն է, Հեռավորությո՜ւն, Որ և մեր միջև Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ: Խավարի համար պատասխանատուն Իմ մտքերը չեն, Այլ իմ աչքերը, Որ քեզ են ուզում կենդանացընել: Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է, Այլ խոտն ու թուփը, Եվ իմ քայլերով Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին. -Իմ չարությունը արդարացի է: Կա գիշերային ինչ-որ մի թռչուն, Որ քրքիջով է միշտ արդարացնում Իր գոյությունը և մթան կյանքը: Ես, ի՞նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ: ՈՒ տուն եմ գալիս՝ Իմ բույնն եմ դառնում, Որ արդարացնեմ իմ գոյությունը: Խրտնած աստղերը նորիվ թառում են խոտին ու թփին, Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս, Բարի՛ ոտքերիս, Որ ուզում էին սրտանց կրճատել Ա՛յն, Ինչ կոչվում է հեռավորություն, Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ: Բայց թռչունի չափ ես չկամ իրոք. Ես թևեր չունե՛մ Եվ անկարող եմ նաև քրքջալ (Քրքիջի համար ուժ է հարկավոր): Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է... նու՛յնպես քմծիծաղ... Quote Link to post Share on other sites
Evi Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 Աղաչում եմ - Մի վախեցեք անկեղծ խոսքից, Անկեղծ խոսքը չի սպանում, Փակ խոցեր է միայն բանում.... Ես կարծում եմ ,երբ խոր վերքից Մարդ ժպտում է համառությամբ Այդ ժպիտը վերջ ի վերջո Փոխարկվում է ծամածռության.... Quote Link to post Share on other sites
Evi Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ,ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ ...Քանզի կա մթին մի կախյալություն Ջղի և արյան,հոգու և կրքի. Քանզի նշանը "+"և"-" Այդ մենք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բախտը, Բախտը, ԲԱԽՏՆ Է ՄԵԶ ԸՆՏՐՈՒՄ... ԵՎ հասկանում ես ,որ մարդն,ի վերջո, Նորից չի սիրում,սիրում է կրկին..... Quote Link to post Share on other sites
Evi Posted August 31, 2006 Report Share Posted August 31, 2006 Ատում եմ ```````` Ատում եմ Ովքեր ուրիշի տւնն են քանդում' Իրենց պետք եկած գերանի համար. Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում' Մի բուռ չհասած ծիրանի համար, Ովքեր համայնքի ծովից են խոսում, Բայց դեպի իրենց լճակն են հօսում. Ատւմ եմ նաև այն խելօք սուսիկ-փուսիկությունը, որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից. Ինչ խոսքեր ասեմ ես այն ձեռագրին, Որ չի հասկացվում,բայց կարդացվւմ է... Ինչքան բան կա կյանքում ատելի- Ես չգիտեի.... Quote Link to post Share on other sites
astg Posted September 5, 2006 Report Share Posted September 5, 2006 Ամեն անգամ այս ստեղծագործությունը կարդալիս շատ եմ հուզվում: ՄԱՅՐԸ Կանգնել է մայրը սեղանի առաջ: (Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)... Աշխարհի խղճի կերպարանքն առած, Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ, Կանգնել, ուզում է ստորագրել: Կանգնել է: Մենա՞կ: Ոչ, նրա կողքին, Ասես կենդանի, հարություն առած, Կանգնել են նրա զավակներն անգին. Հառնել է նրանց հաղթական ոգին ՈՒ կանգնել մոր մոտ, սեղանի առաջ: Կանգնել են ռազմի հին հանդերձանքով, Աստիճաններով, տարիքով տարբեր, Բայց սրտերը լի նույն երազանքով, Կիսատ մնացած, բայց անմեռ կյանքով Եվ սիրով, որով դեռ չէին հարբել: Կանգնել են մոր մոտ ո՛չ իբրև ոգի, Ո՛չ իբրև տեսիլ անդրշիրմական: ՄԻայն մայրը չէ զգում իր կողքին. Տեսանելի են նրանք ամենքի՜ն, Նրա՛նք, որ ընկան, և չկա՛ն, և կա՛ն: ՈՒ երբ որ մայրն է ստորագըրում, Իզուր չի թվում, թե նույն այդ Կոչին Իրենց անունն են նրա հետ գրում Եվ որդիները - արյա՜մբ են գրում, Որ թափված արյունն իզուր չկորչի... Quote Link to post Share on other sites
astg Posted September 22, 2006 Report Share Posted September 22, 2006 ԵՐԱԶԱՆՔԻ ԳԻՆԸ Մենք ամեն ինչ արեցինք Շտապելով ու փութով, Բան չտեսանք, սիրելի՛ս, Բայց հուսացինք, թե շուտով Սերն ամեն ինչ կհաղթի, Լավ կընթանա ամեն ինչ... Չէ՜, սնեցինք մեզ սուտով... Դու տեսնում ես, իմ անգի՜ն, Երազանքը մեր փարթամ Հիմա դարձել է անշուք, Հիմա դարձել է տարտամ, Նա մի ստվեր է թվում, Բայց մի ստվեր՝ ետևում, Որից պրծու՜մ էլ չկա - Մեզ է անվերջ հետևում... Quote Link to post Share on other sites
astg Posted September 22, 2006 Report Share Posted September 22, 2006 ԵՍ ԱՅՆՊԵՍ ՀԵՇՏ ԷԻ ՏԱՐՎՈՒՄ Ես այնպես հեշտ էի տարվում, Ես այնպես հեշտ էի վարվում,- Իմ թելած ասեղի վրա Հուլունքի պես էին շարվում: Եվ հանկարծ... ես՝ վաղու՜ց հանգած, Վառվեցի և ի՜նչ - քո սառցից... Հե՜յ գիտի. ծովերից անցա ՈՒ հանկարծ... խեղդվեցի առվում: Quote Link to post Share on other sites
astg Posted September 27, 2006 Report Share Posted September 27, 2006 ՆԱՀԱՆՋ ՏԱՐՎԱ ՊԵՍ Երբ ջահելությունս անցնում է արդեն, Ես նո՜ր հասկացա, Որ շատ եմ նման փետրվար ամսին. Գիտեմ կարճանալ ու երկարանալ - Նայած թե՝ սեր կա՞: Quote Link to post Share on other sites
astg Posted September 27, 2006 Report Share Posted September 27, 2006 ԱՆՎՆԱՍ ԽՈՐՀՈՒՐԴ Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա, Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի, Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել ՈՒղեղի քաղհան Կամ սրտի բորբոս: Մտածեք նաև ձեր որդու՜ մասին. Խոսում եմ նաև նրա՛ անունից: Դուք գնալու եք, Իսկ նա գալո՜ւ է: Quote Link to post Share on other sites
astg Posted September 27, 2006 Report Share Posted September 27, 2006 ՍԻՐՏ ԻՄ Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած, Չեմ ուզում թեթև քամին տատանի Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ Անցած ու չանցած վերքերն անհամար Կտցահարել են փայտփորի նման, Դարձել են փչակ, ուր բուն են գտել Հիշողություններ, երազներ մեռած... Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ Քո խենթության մեջ ինձ հետըդ առած, Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում, Ոտար տների կտուրն ես հանում, Մտցընում օտար այգի ու պարտեզ: Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես: Դու մոռանում ես, որ իմ տարիքում Չիր չեն գողանում օտար տանիքում, Օտար ծառերին չեն գցում քարեր... Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ: Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը, Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է... Quote Link to post Share on other sites
Ani Posted September 28, 2006 Report Share Posted September 28, 2006 Quote Link to post Share on other sites
Ani Posted September 28, 2006 Report Share Posted September 28, 2006 Quote Link to post Share on other sites
Ani Posted September 28, 2006 Report Share Posted September 28, 2006 Quote Link to post Share on other sites
astg Posted September 28, 2006 Report Share Posted September 28, 2006 Անիիիիիիիիիիիիի, շաաաաաաաաաաաաաատ լավն են, Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Quote Link to post Share on other sites
Ani Posted September 28, 2006 Report Share Posted September 28, 2006 Անիիիիիիիիիիիիի, շաաաաաաաաաաաաաատ լավն են, Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Խնդրեմ Աստղիկ ջան, համակարգիչ չունեմ հիմա , ամսի 2-ի կողմեր կգա , այ հենց եկավ, իմ ձեռքերով ու մեր մտահաղացումներով մի հրաշք կմոգոնենք : Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 ԱՍՊԱՍԵԼԻ ՓՈԹՈՐԻԿ Գեղեցիկ չէր , ես էլ գերված – տարված չէի: Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց: Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք, Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիորւց: Հետո ... ինչպես եղավ ... ու տաքացա՛վ գինին, Ու տաքացավ խո՛սքը , ու ... տաքացա~վ : Ինչքան խմեցի ես ` ասաց «անու~շ լինի», Ինչքա՛ն խմեցի ես ` այնքան գեղեցկացա՛վ, Այնքա~ն գեղեցկացավ ,որ չեմ հիշում հիմա, Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման... Հետո ,երբ դուրս ելանք ,թվաց ,թե նա Շրջազգե՛ստ չի հագել,այլ ` փոթորի~կ: Հետո ... փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ , Հետո ... թոփորին այն փոխանցեցի նրան` Իմ մատների միջով – միջոցով իր թևի : Հետո... փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց, Թավագլոր տարավ չգիտեմ ուր, Բանալիով ջարդեց ինչ – որ մի դուռ , Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ ` Փոթորիկը պառկեց մահճակալին, Հսկա~ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին, Որպեսզի մի փոքր հանգստանա ... Հանգստացավ ,երբ որ ... առավոտն էր բացվում ... Հիմա , կանգնած այդ նույն մահճակալի դիմաց, Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտղում ` Ո՛չ անկողնու վրա , այլ իմ ներսո~ւմ :Հիմա Մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ ` Ինչպես ծառը ` հողում, Ես ճոճվում եմ տեղում : Մեջս սկսում են արմատ ձգել եվ ծառայի՛ն մտքեր ,ծառի՛ մտքեր: Ու ես ծառի նման չեմ կարենում լքել Այն տեղը ,ուր տնկված եմ: Հիմա ինչպե՞ս պոկեմ , Ինչպե՞ս ինքս պոկեմ ինձ ինձանից Ու վեր կենամ գնամ . Քայլող ծառի՞ նման ... 30-31.10.65 Չանախչի Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 ԴՈՒ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ Դու մի՛ հարցրու . «Սիրո՞մ ես ինձ»: Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշի՛ր , Որ երբ իզուր հարց չեն տալիս ` Սուտ պատասխան չե~ն ստանում: Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա, Այլ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: Դու մի՛ հարցրու , իսկ ես ասեմ Քո ուզածից շա~տ ավելին : Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ, Իսկ դու լսի՛ր , իմ նորօրյա՛ աստվածուհի: Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր , Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք: Դու ` անծանոթ մի նոր աշխարհ , Ես` մի հմուտ աշխարհագետ , Որ վա՛տ գիտեմ ,շա~տ վատ գիտեմ Բազմախոստում տեղանքը քո: Ու խոսում է մեջս կրկին Մոլի ոգին հետազոտման. Ուզում եմ քեզ անգիր անել, Մտքով գծել քարտեզը քո,- Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք : Եվ առավել լավ չէ՞ արդյոք . Որ մարդու ո~տքը սայթաքի, Քան թե լեզո՛ւն: Ուրեմն արի ոչ թե խոսենք, Այլ մտովին քայլենք առաջ, Այս անծանոթ ճանապարհով, Մինչև հասնենք հանգրվանի ` Հեքիաթական ինչ-որ մի տեղ, Ուր չկա~ տեր ու տիրական ` մեզնից բացի, Ուր մենք պիտի լինենք թվլատ ` ջրի՛ նման, Եվ լինենք կույր ` կրակի՛ պես , Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի` Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում, Այլ կծկվո~ւմ, Եվ լուծվում են բոլոր հարցերն ` աղի՛ նման, Դառնալով համ մեր բերանում, Մեր լարաթափ ջղերի մեջ, Շփոթահար մեր դեմքերին ... Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ . «Սիրո՞մ ես ինձ»: Ե՛ս քեզ հարցնեմ` պատասխանիդ չսպասելով, Այլ օգնելով,որ ստանաս Նախկին տեսքդ ա՛յն աստվածուհու, Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի, Որ դեռ չուներ գծված քարտեզ: Եվ իմ հարցին ի պատասխան Այնժամ գուցե ինքդ ինձ ասես . «Ասում են ,թե դուք օգնում եք լոկ հանվելիս: Իսկ դու օգնում ես հագնվել: Դու ուրի՛շ ես : Սիրո~ւմ եմ քեզ »... 11.12.63 Երևան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ Մենք հանդիպեցինք... Եվ ի~նչ կատարվեց ,հասկացա՞ր արդյոք . Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց` Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման: Օդը ,որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալած, Կեղևաթափվեց` Տեսքով անձրևի , Ձյան կերպարանքով , Եվ ... օդի համը զգացինք կրկին . Այպես է համե~ղ - առարկայացա՛ծ , Որ ... չե՞ս կամենում ուտե՛լ պարզապես ... Մենք հանդիպեցինք ... Եվ ի~նչ կատարվեց ,արդյոք հասկացա՞ր . Հարազտաության ա՛յն զգացումին, Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել , Քնքշանք խառնվեց կրկնակի՛ չափվ , Որից ստացվեց մի ... սե~ր անվախճան , Ինչպես անվախճան ջունր է ստացվում, Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին ... Մենք հանդիպեցինք ... Եվ – ահավասիկ այսպե՛ս – տապալվեց Բանաստեղծության պարիսպը խարխուլ . Գիտությունները սիրով լուծվցին աչքերում քո թաց , Ոտներդ իրենց դրոշմը դրին պատմության դեմքին , Շարժումը ձեռքիդ օդի ձևերը քանդեց ու սարքեց ` Հարստացնելով երկրաչափությունն ա՛յն օրենքներով , Որ սպասում են իրենց երջանիկ հետազոտողին... Մենք հանդիպեցինք... Եվ խոր քուն մտան «բայց» -երը բոլոր , Որ խնդությունը զարթնելով հանկարծ ` Ընդոստ վե~ր ցատկի Եվ պտտահողմի ահարկո՛ւ տեսքով Աշխատի մի կերպ շաղափել – ծակել Բոլո~ր շերտերը կարծր երկնքի , Եվ երկրի վրա ,շաղափված անցքից , Գլխիվայր կախվի խենթ ուրախության ցայտուն շատրվա~ն, Որին բացվել կա՛ և ... չկա~ փակվել ... Մենք հանդիպեցինք Եվ հանդիպեցինք Շատ սովորակա~ն-հասարա~կ ձևով , Որ հրաշքները իրե՛նք էլ դառնան Շատ սովորակա~ն - հասարա՛կ բաներ ... 18.03.64 Դիլիջան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՈՒՆԴԸ Այն օրն են միայն բանաստեղծ դառնում, Երբ հանկարծ հասկանում են, հանկարծ ընբռնում , Որ իրենց գործը այն շիշն է միայն, Որ ծով է նետում նավորդը մեռնող ` Փրկության հայցող տողով մի քնաի: Եվ ժամանակի ծովը քմահաճ Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞... 31.12.61 Երևան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 ՔԱՂՑԸ` ՔԱՂՑԿԵՂ Նորի՛ց` բառի սո~վ, Խոսքի խեղճությո~ւն: Ուզում ես խոսել, Իսկ բառե՞ր ... չկա~ն : Եվ ինքդ ` տնկված ոտնաթաթերիդ, Մի տարօրինակ լրտեսի նման, Ակնջդ ես հպում սրտիդ պատերին, Ու ... հազա~ր ու մի անկե՛րպ ,աննմա՛ն, Տարտա՛մ ձայներից գլուխդ է պտտում : Այսպես ` անտառում ծառե՞րն են փտում Թե՞ քարտեզներում գետերն են ստում ` խաղալով խշշոց ,կարկաչ ու սահանք: Այսպես ` մի անքուն գիշերապահակ ձայներն է լսում քնած քաղաքի, Որ շուտով պիտի դառնան ահագին, Հորդե~ն-վարարե~ն անկարգ ու հախուռն` Նման ... հանճարեղ սևագրության: Իսկ հիմա ... քնած քաղաքն է տխուր , Քարտեզի վրա գետերն են տխուր , Աճոխ ու փտող ծառերն են տխուր , Եվ նման է դա ա՛յն գեշ դրության, Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ Ու բառի սովը ` ցավագրություն: Ո՞ւր ես ,հանճարե՛ղ սևագրություն... 13.01.62 25.10.62 Երևան Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 ՃՇՄԱՐԻՏ ԵՐԳԸ Ճշմարիտ երգը ծնվում է, Ինչպես կրակը զենքի մեջ. Ետհարվածով ետ է մղում կրակողին, իսկ ում դիպավ ` տեղնուտեղը սպանում է : 11.07.61 Մոսկվա Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.