SAS Posted December 7, 2004 Report Share Posted December 7, 2004 (edited) «Շրջադարձ» http://www.hayastan.com/shrjadardz/september04.pdf Перевод:"Georgian Times", Tbilisi, № 15, 15-22.04.2004 ՎՐԱՑԱԿԱՆ «ԵՂԲԱՅՐԱԿԱՆ» ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉԻ» Տարածքների բաշխում աշխարհում միշտ է տեղի ունեցել: Այսօր այդ երևույթն այլ կերպ է կատարվում:Ոչ ոք չգիտե, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և մեր տարածաշրջանում տարածքների նոր վերաբաշխում կկատարվի՞, թե՞ ոչ:Մեր կարծիքով հնարավոր է և՛ տարածքների վերաբաշխումը, և՛ այլևայլ պետությունների փլուզումը, և՛ նոր երկրների ստեղծումը և այլն: Քսան տարի առաջ ոչ ոք չէր սպասում, որ ԽՍՀՄը կփլուզվի, և շատ ազգեր ազատություն կստանան...Մենք անպայման պետք է նկատի ունենանք նման օրինակները, որովհետև կորցրել ենք մեր պատմական տարածքների գրեթե կեսը: Նման իրավիճակում հայտնվող յուրաքանչյուր երկիր իր ապագայի համար հոգում է գաղափարապես՝ քարոզչական ճանապարհով և,ի վերջո, նաև իր պատմագրության համար:Աշխարհը բռնել է ժողովրդավարացման ուղին, իսկ նման ձգտում անպայման օրակարգում կդնեն և՛ մեր հարեվանը, և՛ մեր բարեկամ Թուրքիան: Թուրքիան գուցեև փլուզվի: Դա ցավալի կլինի նախ այն պատճառով, որ նա մեր բարեկամն է և ոչ թե՝ թշնամին: Երկրորդ՝ Թուրքիայի փլուզումը տեղի չի ունենա խաղաղ և առանց ցնցումների, ավելի ճիշտ՝ դրա հետևանքով հակամարտություն կծագի հայերի, քրդերի և թուրքերի միջև: Երրորդ՝ Թուրքիայի փլուզման հետևանքով մեր տարածաշրջանում կհայտնվեն երկու ագրեսոր՝ Հայաստանը և Քրդստանը, որոնք ձգտում են որքան կարելի է շատ տարածքներ զավթել (Քրդստանի պարագայում դա հասկանալի է. չէ՞ որ նրանք երբևէ պետականություն չեն ունեցել):Քրդերի գաղափարախոսությանը քաջածանոթները կհամաձայնեն,որ պատմագրական, ինչպես նաև գրական և այլ դպրոցներ չունենալու պատճառով նրանց գաղափարախոսությունը հիմնվել է միայն ախորժակի վրա: Մենք շատ լավ էնք հասկանում, որ ամեն մի ժողովուրդ պետք է ունենա ինքնորոշման իրավունք, սեփական պետություն և այլն, բայց քրդերի ախորժակը շատ մեծ է, և վտանգ կա, որ ուտելիս այն է՛ լ ավելի կբացվի: Քրդերի միգրացիայի (տեղաշարժերի - խմբ.) քարտեզներին նայելիս մարդ ակամա շփոթվում է. ըստ նրանց քարոզչության՝ քրդական են Մեսխեթիի մի հատվածը, Էրզրումը,Թորթումը, Օլթին, Կարսը, Արդահանը... Մինչդեռ այդ բոլորը վրացական հողեր են, չնայած նրանք բարիդրացիական տրամադրություն են դրսևորում լազերի ու մեսխերի նկատմամբъ ասելով. «Մենք պայքարում ենք ոչ միայն քրդերի, այլ նաև թուրքահպատակ վրացիների ազատագրման համար»: Բայց զարմանալի է՝ ինչպե՞ս պետք է պայքարեն մեր համերկրացիներին ազատագրելու համար, երբ աչք են դրել մեր հող ու ջրին:Նրանց քարոզչության համաձայն, Վրաստանին են պատկանում միայն Տրապիզոն-Քայդեյի երկրամասը, Ռիզեի երկրամասըъ մինչև Վրաստանի այսօրվա սահմանը (ներառյալ՝ հյուսիսային Լազիստանը), Ճորոխի կիրճը... Ինչ խոսք, այնուամենայնիվ,շնորհակալ ենք, որ գ ո ն ե մ ի փ ո ք ր հ ա տ ված մեզ «թողեցին», որ Տրապիզոնն ու Լազիստանն ամբողջությամբ չհայտարարեցին իրենցը: Մենք ճանաչում ենք քրդերի ազգային իրավունքները, և Վրաստանը հնարավորինս ամեն կերպ աջակցում է մեր երկրում ապրող այդ ազգի ներկայացուցիչներին: Բայց մեր պետությունը չի խառնվի նրանց ծրագրերին: Եթե Թուրքիան մշակութային ինքնավարություն տա այնտեղ ապրող քրդերին ու վրացիներին, մենք միայն կողջունենք այդ փաստը: Մենք շահագրգռված ենք մեր տարածաշրջանի խաղաղությամբ: Բայց եթե փլուզվի Թուրքիան, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր շահերը և կանխել տարածաշրջանին սպառնացող վտանգը: Նշենք նաև, որ քրդերն իրենց քարտեզներում Հայաստանին էլ ոչինչ չեն թողել՝ ո՛չ Վանա լճի ավազանը, ո՛չ Արարատը, ո՛չ Անին...Հայերը քրդերին շատ են նման ոչ միայն իրենց մարդաբանական տեսակով, այլև ախորժակով: Նրանց միջև կան նաև ազգակցական կապեր.շատ են ուծացվել: Բայց առանց դրա էլ հայտնի է հայերի մեծ ախորժակը: Նրանք միշտ ձգտել են Կովկասում առաջինը լինել, թեպետ պատմականորեն ոչնչի չեն հասել: Չնայած այսօր Հայաստանն էլ մեր բարեկամն է, բայց նա մեզանից զավթել-յուրացրել է մեր պատմական հայրենիքի մի հսկայական երկրամաս՝ շուրջ 3812 քառ. կմ տարածք. Լոռի-Տաշիրը կամ Գուգարաց երկիրը, որ Քվեմո Քարթլիի մի մասն է՝ վրացական հարթավայրը: Ցավոք, ոչ վաղ անցյալում, հայերը,աբխազներն ու ռուսները կողք-կողքի պայքարում էին մեր դեմ Աբխազիայում՝ վրացական հինավուրց հողի վրա: Հայերը բացարձակապես անհասկանալի և լկտի հավակնություններ ունեն Սամցխե- Ջավախեթիի նկատմամբ: Իսկ ողջ Տայքը, Կարսը, Էրզրումը, Սպերը, Տրապիզոնը ամենատարբեր բացատրություններով ու մեկնաբանություններով հայկական երկրամասեր են համարվում աշխարհի բոլոր հանրագիտարաններում և բառարաններում: Հենց վերջերս էլ հաջողացրին (ինչպես երևում է՝ կաշառքով),այսպես կոչված «Ռուսական ուղղափառ հանրագիտարանում» Խանձթան, Խախուլին և այլ սուրբ վրացական պատմական հուշարձաններ ներկայացնել իբր հայկական: Թուրքիայի փլուզման դեպքում տարածաշրջանը կվտանգվի հայոց գաղափարախոսության պատճառով (ընդգծումը մերն է - խմբ.): Բացառվում է հայերի համաձայնությունը քրդերի հետ, և եթե հաշվի առնենք 1918-1921թթ. փորձը,մենք էլ կունենանք հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվի բանակցություններով: Ով լավ գիտե այն ժամանակվա պատմությունը, կհամաձայնի՝ անհրաժեշտ է, որ մենք կրկին իմաստնություն դրսևորենք՝ հաստատելու ճշմարտությունը. չէ՞ որ Կովկասում պատմականորեն միշտ մենք ենք եղել առաջնորդողը: Իսկ մինչ այդ անհրաժեշտ է Վրաստանում ծավալել գիտագաղափարախոսական լայն աշխատանք և պատրաստ լինել ամեն ինչի: Հ. Գ. - Ցավոք, վերջին շրջանում վրացական մամուլը հեղեղված է նման «մարգարիտներով» (պարբերաբար կներկայացնենք նմուշներ): «Վարդերի» հեղափոխության հաղթանակած առաջնորդը վերջերս Թուրքիայում ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր քաղաքական իդեալը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է (հավանաբար ուսումնառության էր գնացել):Դժբախտաբար, մեր պատմաբանների վերաբերմունքն այս հարցին չի կարելի հավուր պատշաճի համարել: Edited December 7, 2004 by SAS Quote Link to post Share on other sites
Artsrun Posted December 7, 2004 Report Share Posted December 7, 2004 (edited) Shat lav, gra& e. Heto el Simoni nmanneri vra enk tars nayum. Axr drank urish dsev chen karox mta&el, irenc ishxanutyunner@ barekam turkeiri nman uxxener@ lvanum en. Kareli e asel vor nman baner@ vracakan mamulum, patvirva& en? Indz tvum e: ayo ev voch. Ayo kani vor tvyal momentin Turkian irenc amenamotik ev intim barekamn e. Voch: kani vor vracik ev manavand vracakan ayspes asa& "inteligencian" sastik nacionalist e exel, ev hakahay. Karox e sxalvum em, bayc mer vochxar "inteligentikner@" achki en @nkel irenc kosmopolitzmov, voch vraciner@. Ays ban@ kardaluc araj, es sxalmamb mtacum ei, vor hayoc ev et chatlaxneri zhoxovurdner@, teyev kaxakanoren tarber chambarnerum en, bayc hogov ev mshakuitov kmnan irar motik, ev mimyanc hargali. Ayspes mard sxalvum e. Xndrum em stexi vracineri het, me& tatron chsarkek. Misht imacek vor drank inchkan shoblik ev chanto &v&vum en, aynkan el mexk en, komplexneric tanjva& ev amenakarevor@ tvyal momentin shat anzor. Ev kga chisht zhamanak@, erb vracineri barcr kit@ kdarna azdecik zenk hayi dserkin. Inchvor "Georgian Times"-i "analitikner@" chen cankanum nkatel: Yete ga mi uzh vor Turkiain p@l@zi, batononer@ klinen amenaverjinner@ um het ayd uzh@ hashvi knsti :lol: Kars u Karin@ unen du mi asi arden 3 terer (baci mezanic). Mnank artun ev sarnasirt, vor et xexch kaxakner@ oreric mi or veradarnan irenc iskakan tiroj@. Edited December 7, 2004 by Artsrun Quote Link to post Share on other sites
Karmir Posted December 7, 2004 Report Share Posted December 7, 2004 Русский вариант отрывка этой статьи и другие занимательные статьи на эту тему я уже выкладывал тут. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.