Jump to content

«Ղարաբաղյա&#1398


Recommended Posts

ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ ՂԱՊ-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԳԱ ակադեմիայում երեկ կայացավ «Հայկական հանրագիտարանի» խմբագրության օրերս լույս ընծայած «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» գրքի շնորհանդեսը: «Հայկական հանրագիտարանի» խմբագրությունը այս տարիների հրատարակչական անբարեպատեհությունների դժվար պայմաններում կարողացավ շարունակել գիտական հրատարակությունների շարքը՝ ավելի մասնաճյուղային ուղղվածությամբ («Բժշկական», «Քրիստոնյա Հայաստան», «Հայ-սփյուռք», «ՂԱՊ»):

Շնորհանդեսը բացեց եւ վարում էր ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: («Հայկական հանրագիտարանի» խմբագրությունը, ինչպես տեղեկացրեց տնօրեն Հովհաննես Այվազյանը, անցած տարի կառավարության որոշումով ընդգրկվել է ԳԱ ակադեմիայի համակարգում եւ ամենայն հավանականությամբ կտեղափոխվի գրականության ինստիտուտի շենքային տարածք): Հովհ. Այվազյանը համառոտ ակնարկեց խմբագրության խորհրդային անցյալը եւ մասնավորապես անդրադարձավ ՂԱՊ հանրագիտարանի ստեղծման պատմությանը: «Նոր ժամանակների հայոց գոյապայքարին անդրադառնալու» փորձեր արվել էին դեռ ղարաբաղյան շարժման ընթացքում՝ «Հայկական հարց» աշխատությամբ, որի 15 հազար տպաքանակը 1990-91 թթ. արագ սպառվել է, ապա աշխատանքներ են տարվել ստեղծելու «Արցախ» հանրագիտարանի բառացանկը, իսկ «Հայկական համառոտ հանրագիտարանի» հատորներում ընդգրկվել են Արցախին, արցախյան պատերազմին վերաբերող նյութեր:

Զորի Բալայանի նախաձեռնությամբ «Արցախի» բնույթը վերափոխվեց, եւ սկիզբ դրվեց ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան պատերազմի ու դրանց հնարավոր բոլոր առնչությունների վավերական արձանագրության աշխատանքներին: Ստեղծվեց «Ղարաբաղյան պատերազմ» խմբագրությունը Հենրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, դառնալով յուրատեսակ հրատարակչական շտաբ: Հ. Այվազյանը երախտագիտությամբ հիշեց այդ աշխատանքների բոլոր մասնակիցներին՝ գիրքը համարելով զոհված ազատամարտիկների հուշակոթող:

Նոր հանրագիտարանն ամփոփ ներկայացրեց հատորի պատասխանատու Հենրիկ Խաչատրյանը, որի վաստակն այս գործում բավականին նշանակալի է: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը կարեւորեց հատկապես գրքի վերջին՝ 700 էջից սկսվող զոհված 6000 ազատամարտիկների՝ անուն առ անուն հիշատակումը: Պատմաբան Լեւոն Մելիք Շահնազարյանը գիրքն արժեւորեց առավելապես հանրագիտարանում արցախահայության ինքնորոշման հարցի արծարծմամբ, ինչպես նաեւ ապագա պատմաբանների համար արժանահավատ սկզբնաղբյուր դառնալու հանգամանքով: Ըստ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, «այս գիրքը կդառնա մեր ազատամարտի յուրատեսակ ավետարանը» եւ հայրենասիրական դասագիրք:

Հանրագիտարանի ստեղծման ակունքներում կանգնած եւ այն իրականացնող Զորի Բալայանն ասաց, որ այս ազատությունների պայմաններում ղարաբաղյան պատերազմի մասին ստեղծված բազմաթիվ հրատարակությունների սուբյեկտիվ մեկնաբանությամբ էր պայմանավորված ՂԱՊ-ը ստեղծելու անհրաժեշտությունը: «Պատկերացնո՞ւմ եք ապագա պատմաբանների վիճակը, թե ինչ աղավաղումներ կլինեին, եթե չստեղծվեր այս գիրքը»: Բնավ գրաքննության հարցը չակնարկելով՝ նա տարակուսանք հայտնեց, թե կարելի՞ է թույլատրել հրատարակել ամեն ինչ՝ «այն էլ այս թեմայո՞վ»: «Պատերազմը մերն է, եւ պատմությունն է մերը, եւ դա պետք է ճշմարիտ լինի»:

Յուրաքանչյուր հայի, հատկապես ազատամարտիկների ընտանիքների համար այս հանրագիտարանի անհրաժեշտությունը զգալով, հրատարակիչները ցանկություն ունեն մի քանի լեզուներով 6000 տպաքանակով գիրքը լույս ընծայելու: Զորի Բալայանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, ուղերձներ հղել արտասահման, գտնել բարերարներ եւ ազգանվեր մարդկանց, որոնք կարող են նպաստ բերել այս գործում:

AZG Armenian Daily #030, 19/02/2005

post-11402-1108920827.jpg

Link to post
Share on other sites

Ժողովուրդ, տեղյակ եք ավելի մանրամասն, թե ի՞նչ է այդ գիրքը:

Հետո վերջին պարբերությունը դուրս չեկավ. պետք է բարերարներ գտնեն, որ տարբեր լեզուներով հրատարակեն...

Вкратце.

Вышла в свет книга-энциклопедия “Освободительная борьба Карабаха, 1988-1994”. Над книгой работала редколлегия “Армянской энциклопедии”. В статье описывается история создания книги. Около 6000 героев-освободителей упоминаются в книге поименно.

Презентация прошла в здании Академии наук. Сейчас ищут спонсоров, чтоб издать книгу на разных языках.

Link to post
Share on other sites

Это очень важно. Как для отображения сути событий, которые имели место, так и для сохранения всех свидетельсв нашей новейшей истории. Кроме того, книга имеет важное фактографическое значение, для контрпропаганды и раскрытия истины как в стране, так и за рубежом.

Надо узнать адреса, реквизиты и обязательно помочь, хотя бы чуть-чуть.

А ещё хотелось бы купить выпущенный экземпляр энциклопедии.

Edited by Karmir
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...