Jump to content

100 ու 1 զիբիլ


Recommended Posts

Գիտությունների Ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (էկոկենտրոն) (Center For Ecological - No sphere Studies) 1996թ-ից ուսումնասիրվում են մայրաքաղաքի ուրբանիզացված (քաղաքակենտրոնացված) տարածքների հողամասերում աճող բանջարեղենները:

http://www.medinform.info/arm/04_october.htm

Էկոկենտրոնում կազմվել է բանջարեղենների աղտոտման քարտեզ:

Ուսումնասիրվել են այն բանջարանոցային բույսերը, որոնք մարդիկ շատ են օգտագործում՝ լոբին, պղպեղը, լոլիկը, սմբուկը, մաղադանոսն ու ռեհանը: Պարզվել է, որ քաղաքի տարածքի հողամասերում աճեցվող բանջարեղենը աղտոտված է տարբեր ծանր մետաղներով՝ հատկապես կապարով Pb (lead), սնդիկով (quick-silver), արծաթով Ag (silver), պղինձով Cu (copper), նիկելով Ni (nickel) և մանգանով Mn (mangan): Կապարն առաջանում է ավտոտրանսպորտի արտանետումներից: Ծանր մետաղների մեծ մասը կանցերոգեն են և կուտակվելով մարդկանց օրգանիզմում, տարիներ անց առաջացնում են տարբեր հիվանդություններ, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերունդներին:

Վերջին տարիներին Երևանում շատացել են քամիները, որի հետևանքով փոշին մեծ տարածքների վրա է սփռվում: Փոշու մեջ գտնվում են մեծ քանակությամբ աղտոտիչներ, որոնք կուտակվում են հողի մեջ և երկար ժամանակ մնում այնտեղ:

Էկոկենտրոնի «Ուրբանիզացված տարածքներում աճող բանջարանոցային մշակաբույսերի էկոտոքսիկոլոգիական գնահատման» թեմայի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ կենտրոնում 2001թ-ից սկսել են նաև հետազոտվել Գյումրի քաղաքի հողերն ու բանջարանոցային շուրջ 10 տեսակ մշակաբույսերը: Բանջարանոցային բույսերում և հողում հայտնաբերվել են մանգանի Mn (mangan), նիկելի Ni (nickel), պղինձի Cu (copper), կապարի Pb (lead), կադմիումի Cd (cadmium), քրոմի Cr (chrom), արծաթի Ag (silver) կուտակումներ:

Ծանր մետաղների կուտակումները սահմանային թույլատրելի խտությունները գերազանցել են բազմաթիվ անգամ:

Տարբեր վնասակար նյութերով աղտոտված շրջակա միջավայրը առաջին հերթին վնաս է հասցնում մարդկանց առողջությանը:

Հատկապես վտանգավոր է շրջակա միջավայրի աղտոտումը ծանր մետաղներով, որոնք ընդունակ են մեծ քանակությամբ կուտակվել և երկար ժամանակ, նույնիսկ տասնյակ տարիներ, պահպանվել բնական կուլտուրական լանդշաֆտներում: Ծանր մետաղներն առկա են հողում, կեղտաջրերում, մթնոլորտում, բույսերում, փոշու մեջ:

Որոշ բույսեր ընդունակ են կուտակել մեծ քանակությամբ ծանր մետաղներ առանց արտաքին փոփոխություններ կրելու: Աղտոտիչների ներթափանցումը մարդկային օրգանիզմ կատարվում է սնուցման շղթաների միջոցով և կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Օրինակ՝ կապարի մեծ քանակությունը օրգանիզմում կարող է առաջացնել արյան պակասություն, իմունային համակարգի թուլացում, թոքախտ, լյարդի և երիկամների վերափոխումներ և այլն: Ծանր մետաղները հանդիսանում են միկրոտարրեր և մարդկային օրգանիզմում նրանց քանակությունների բարձրացումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Մենք ուտելով բուսական սննդամթերք, որն աճեցված է աղտոտված հողերի վրա, կարող ենք ստանալ մեծ քանակությամբ աղտոտիչներ:

Վերջին տարիներին Հայաստանում անտառային հատումների հետևանքով ազատված քաղաքային տարածքներում և խոշոր ավտոմայրուղիների շրջակայքում ավելացել է մասնավոր բանջարանոցային տնտեսությունների քանակը: Դրանք գտնվում են տեխնածին ինտենսիվ աղտոտման գոտիներում: Մարդիկ, քանի որ գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, իրենց տան առջև փոքր հողակտորներ գտնելով՝ սկսում են աղտոտված հողերի վրա բանջարեղեն աճեցնել: Այդ հողերը աղտոտիչներին մոտ են գտնվում, հետևաբար նրանցում աճող բանջարեղենը ավելի աղտոտված է: Քանի որ հայերը սովորույթի համաձայն բանջարեղեն շատ են օգտագործում, այդ պատճառով էլ նրանց օրգանիզմ է ներթափանցում ծանր մետաղների մեծ քանակ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բանջարեղենների այնպիսի տեսակներ, որոնք կուտակիչ հատկություններ ունեն և շատ մետաղներ են կուտակում, օրինակ՝ լոբին, պղպեղը և կանաչեղենը: Կանաչեղենում մետաղների կուտակումը 10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:

Հատապտուղներից ելակը և մրգերից թութը ոչ միայն մեծ քանակությամբ տոքսիկատներ են կլանում, այլ՝ ռադիոակտիվ տարրեր: Իսկ մարդիկ ելակն ու թութն օգտագործում են շատ հաճախ:

Մենք փորձում ենք տարբեր առիթներով մարդկանց տեղեկացնել, որ ավտոճանապարհների մոտակայքի հողամսերում բանջարեղեն չաճեցնեն:

Տարիների ընթացքում իրականացրած բանջարեղենի մոնիտորինգի տվյալների հիման վրա էկոկենտոնում կազմվել է քարտեզ, որտեղ պատկերված են մայրաքաղաքի առավել աղտոտված տարածքները: Աղտոտված են հատկապես Հրազդան գետի շրջակայքի և Շենգավիթ համայնքի հողերն ու բանջարեղենը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2001-2002թթ-ին կապարի քանակը նվազել է: Դա պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաները սկսել են օգտագործել բարձրորակ բենզին:

Վտանգից խուսափելու համար բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է լվանալ:

Շրակի մարզում հետագայում էլ ուսումնասիրությունները շարունակվելու են:

Մարդիկ պետք է հասկանան և քաղաքակենտրոնացված տարածքներում բանջարեղեն չաճեցնեն:

Մեծ բանջարեղենների և փարթամ կանաչեղենի մեջ ծանր մետաղների պարունակությունը շատ է:

Առաջիկայում նախատեսում ենք գիտագործնական կոնֆերանս կազմակերպել, որտեղ հարցը կբարձրացվի: Կոնֆերանսին կմասնակցեն քաղաքապետարանի, գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության համայնքային բաժինները նույնպես պետք է հսկողություն սահմանեն, որպեսզի ծանր մետաղներով աղտոտված բանջարեղեն չվաճառվի: Շուկաներում կան սննդամթերք ուսումնասիրող լաբորատորիաներ, բայց ինչքանով են դրանք հսկվում, պարզ չէ:

Եթե բանջարանոցները ջրվում են աղտոտված գետերի ջրերով, այդ դեպքում ևս բանջարեղեններն աղտոտվում են տարբեր մետաղներով, քանի որ կեղտաջրերը պարունակում են տարբեր աղտոտիչներ: Քաղաքի աղբավայրերի տարածքներում աճող բանջարեղենները կուտակում են ոչ միայն ծանր մետաղներ, ալյև՝ դիոքսիններ: Աղբը այրելու դեպքում թունավոր արտանետումները օդի և հողի միջոցով կարող են անցնել բանջարեղեններին:

Մոտ 3 տարի առաջ հանրապետության տարբեր մարզերից կարտոֆիլ հավաքվեց և ուսումնասիրվեց: Կարտոֆիլը հողի հետ շատ շփում ունի, բայց քանի որ հաստ կեղև ունի, շատ աղտոտիչներ չի ընդունում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ միայն Աշտարակի շրջանի կարտոֆիլն էր աղտոտված:

MEDINFORM 30.10.2004

Edited by Karmir
Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Այս ել Հայաստանի «մաքուր և բնական» մրգեր-բանջարեղենը :(

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...