Angel Posted February 3, 2007 Report Share Posted February 3, 2007 Kars, երկու առավոտ անցավ արդեն Quote Link to post Share on other sites
ХичКОК Posted December 17, 2011 Report Share Posted December 17, 2011 002 թ. այս օրը վախճանվել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը: Վարպետը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում: Գրական գործունեությունը սկսել է 60ական թվականներից: Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց: 1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին: Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից: Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը` փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները: Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ: Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում: «Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով: Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում` «Աշնան արև» վիպակում: Նոր է նաև Մաթևոսյանի ոճը: Ինչոր մեկը կարծես լարված ու գրգռված խոսում է` հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով: Այս ձևով է Մաթևոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին: http://1in.am/arm/armenia_arts_49494.html Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.