Romeo Posted May 20, 2006 Author Report Share Posted May 20, 2006 Գիշերվա գողն ու ցերեկվա գողը Մե կնիկմարթըմ էրկու էրիկ կունենա: Մեկը գիշերվա գող կըլլի, մեկալը՝ զորվա: Գիշերվա գողը իրիկունը, մութն ընկնելու վրա, կերթա իրեն գործին: Էնոր էրթըլեն էտեվ, զորվան գողը իրեն գործը պրծած տուն քուքա: Էման օր, ես էրկու մարթն ա, իրարե բեխաբար, մե կնիկըմ կունենան: Մե իրիկունմ ա էս կնիկը գիշերվան գողին գործի ճամփելեն, իրեն էփած բաղաջը կիսե, կեսը հետը կը թնե: Սապախտան կանուխա բաղաջին մեկալ կեսը զորվան գողին կուտա, ճամփու կը թնե: Գիշերվան գողը սաղ գիշերը գործով, ընկած բաղաջը կերած չի ըլլի: Տուն դառնալուն, մտնի կը չայնին, կսե էս բաղաջը ետ չտանիմ, նստիմ ուտեմ: Նստիկը էն սեղանին քովը, վերին քովա, դու մի ըսե, զորվան գողն է նստե, գործի էրթլեն առաջ: Եփոր գիշերվան գողը, միամիտ, իրեն կես բաղաջը հանե, թնե կը սեղանին, զորվան գողնա իրեն կես բաղաջը կը հանե: Իրար կուշտ կը թընեն, կաշեն օր մե բաղաջիմ էրկու կեսերն են: Գործը կըբացվի: Կռիվ ղալմաղալ կենեն: Կերթան դադավորին քով, պատմեն կը իրենց պատմությունը: Ամեն մեկը իրեն կը հաշվե էդ կնկան իսկական էրիկը: Դատավորը անկաճ կենե վիճողներուն ու որոշում կըկայացնե, օր կնիկը կպատկանի էն մարդուն, վերն օր իրեն գործին ավելի վարպետ է: Դե օր օրը նոր էր բացվե, զորվան գողը կըսե՝ էրթանք, ես իմ հնարքըս ցուց տամ: Գիշերվան գողին կառնե, կերթա կը մե օսկու խանութըմ, կսե դե հիմ աշե: Խանութ կը մտնի մե հարուստ մարթըմ, կաշե ապրանքներուն, մե օսկե բիլըզիկըմ կը հավնի: Փարան կուտա, խանթըջին ա բիլըզիկը փաթթե կը փեշկիրիմ մեչ կուտա էդ մարթուն: Էս մարթը փեշկիրին մեչ փաթթած բիլըզիկը թնեկը ջեբը, կերթա տուն: Ճամփան զորվան գողը ջեբեն հանեկը փեշկիրը, բիլըզիկը միջեն հանե, տեղը մե խիարմ կը թնե: Ես մարթը տուն քուքա, կնկանը կսե, օր թանկ փեշքյաշ է փերե: Հանե կուտա: Կնիկը բանա, կաշե օր խիար է: Հերսոտի կը, ղալմաղալ կենե, օր էրիկը իրեն դռսխա կենե: Մարթը ային-բեյին կըլլի: Նորից ջեբը կը թնե ու հերսոտած ետ քուքա խանութ: Ճամփան զորվան գողը նորից հանե կը խիարն ու տեղը բիլըզիկը կը թնե: Խանթչուն քով էս մարթը հերսոտած բանակը փեշկիրը, կսե ինձի խափել, բիլիզիկի տեղ խիար էս տվե: Կաշեն օր մեջը բիլըզիկ է: Էս մարթը ներեղություն կենե, ետ կերթա տուն: Տուն կըհասնի, բանակը՝ էլի խիար է: Նորից, փրփրած ետ քուքա խանութ: Բանա կը՝ բիլըզիկ է: Տուն կդառնա, կաշե՝ խիար է: Քիշ կը մնա, խելքը թռցնե: Էս օյինը զորվան գողը քանիմ անքամ էնելեն էտեվ, գիշերվան գողին կըսե. հիմի տեսսա՞ր իմ ձեռքիս հնարը: Դե հիմի տեսնիմ քեզի, դունա քու հնարդ ցույց տու: (շարունակելի) Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 25, 2006 Author Report Share Posted May 25, 2006 Գիշերվա գողն ու ցերեկվա գողը (շարունակություն) Գիշերվան գողը զորվան գողին տանի կը թաքավորին պալատը: Մտնի կը թաքավորական ղազնոցը, էրկու հատ ղազ կը հանե, տանի կը մե օթախըմ, կըսե,-"դու իսի ղազերը բըմբըլե, իստըկե, ես հիմի քուքամ": Քիչըմ էտեվ քուքա, ղազերը կեփեն, իրար հետ կուտեն, կըշտանանկը, կըսե, "էրթանք": Մութը ըշտը ընկած կըըլլի: Մտնին կը թաքավորին օթախը: Տեսնին կը, օր թաքավորը պառկած է կես քուն, կես արթուն, լըլըն ա կողնոցը քովը նստած, թաքավորին ոտքերը կը մաժե, հետնա քունը չըտանելու համար մաստակ կը ծամե: Գիշերվան գողը մե մազըմ կը մտցնե լըլըին բերանը ու մաստակը բերանեն հանե կը: Առանց մաստակի լըլըին քունը տանի կը: Գիշերվան գողը լըլըին թնե կը հըբիկին մեջ ու սընեն կախե կը, ինքնա նստի կը էնոր տեղը, կսկսե թաքավորին օտքերը մաժել: Քիչըմ էտեվ թաքավորը հրամայե կը, օր լըլըն բանըմ պատմե: Գիշերվան գողն ա կըսկսե պատմելը,- "Թաքավորն ապրած կենա, կըըլի չի ըլլի մէ գիշերվան գողըմ ու զորվան գողըմ կըլլին: Էս գողերը էրկուսով մե կնիկըմ կունենա ու...": Էսման իրենց պատմությունը տեղոց-տեղ պատմե կը, հասնի կը էնտեղ, օր գիշերվան գողը մտնի կը թաքավորին պալատն ու իրենց դատին պատասխանը թաքավորին բերանեն կը գողնա: Վերչընա հարցընե կը տը,- թաքավորն ապրած կենա, հիմի ես չէ դու, կնիկը ո՞ւմ կպատկանի, գիշերվան գողին, տ՞ը զորվան գողին": Թաքավորն ա կես քուն կես արթուն կըսե,-"ինչը՞ղ տը ո՜ւմ, ըշտը գիշերվան գողին կը պատկանի": Քիչմա օտքերը մաժելեն էտեվ թաքավորին քունը տանի կը: Գիշերվան գողը զորվան գողին կառնե դուս քուքա: Կըսե,-"հիմի իմացա՞ր, տը ում կպատկանի կնիկը": Սապախտան թաքավորը զարթի կը, կաշե օր լըլըն հըբիկըն թրած, սընեն կախած է: Ային-բեյին կըըլլի, նոր կը հասկընա, օր գիշերը գողերը էկել էին իրեն բեյնեն խոսք գողնալու: Quote Link to post Share on other sites
SAS Posted May 26, 2006 Report Share Posted May 26, 2006 Ռոմեո, շնորհակալություն՝ հրաշալի պատմություններ են: Դու օգտվում ես ինձ անծանոթ գրքից.ի՞նչ է գրքի վերնագիրը և ե՞րբ է հրատարակվել: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted May 26, 2006 Report Share Posted May 26, 2006 Այս պատմությունները շատ արժեքավոր են մասնավորապես այն պատճառով, քանի որ պահպանում են բնաշխարհի իրական ոգին։ Եմ մի որոշ ժամանակ առաջ կարդում էի դարձյալ Ջավախքին նվիրված պատմվածքների մի գիրք, որում հեղինակը փորձել էր “ժամանակակից” ոգի հաղորդել պատմվածքներին։ Ազնվօրեն ասած դա լավ չէր ստացվել։ Իսկ Ռոմեոյի պատմվածքները կարծես աղբրի ջրով նոր լցված գավաթներ լինեն… Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 26, 2006 Author Report Share Posted May 26, 2006 Դու օգտվում ես ինձ անծանոթ գրքից.ի՞նչ է գրքի վերնագիրը և ե՞րբ է հրատարակվել: SAS, պատզ է որ, այս շարադրանքները իմ հեղինակածները չեն: Իրոք կա այդպիսի գիրք, որը ես կարդացել եմ 60-ական թվերին և կորցրել եմ այն: Լավ գրքի վատ հատկությունն էլ հեշտ կորչելն է: Հիմա գրում եմ միայն հիշելով: Ցանկության դեպքում կարելի է գրադարաններից գտնել: Եթե հիշողությունս չի դավաճանում, հեղինակն է Ալեքսանդր(միգուցե Ստեփան) Մալխասյանը: Գիրքը կոչվում էր "Առակներ, անեկդոտներ, ասացվածքներ Ախալքալաքի(միգուցե և Կարնո) բառբառով": Գրքում պարզաբանումներ կար բառբառի հնչյունային համակարգի, բառային ֆոնդի, քերականության և այլնի մասին: Թե կգտնես, ինձ էլ տեղյակ պահի: Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 26, 2006 Author Report Share Posted May 26, 2006 (edited) Իսկ Ռոմեոյի պատմվածքները կարծես աղբրի ջրով նոր լցված գավաթներ լինեն… MiG-35 ջամ, շմորհակալություն գնահատականի համար: Իսկ հեղինակի մասին(իսկական հեղինակը ժողովուրդն է, ուրեմն՝ հավաքողի) նայի նախորդ գրությունս: Այստեղ լրացնելը ինձ ահամար հիշողության փորձարկում կամ մարզանք է: Edited May 26, 2006 by Romeo Quote Link to post Share on other sites
SAS Posted May 26, 2006 Report Share Posted May 26, 2006 (edited) Ռոմեո, նախ՝ Ստեփան Մալխասյանց, երկրորդ՝ եթե վաթսունական թվականների հրատարակություն է, ապա շատ հավանական է, որ Արամ Ղանալանյանի «Առածանին» է կամ էլ՝ «Ավանդապատումը»: Այսօր տանը կնայեմ ու երկուշաբթի կասեմ: Ի՞նչըղ ես, մանչ, էս ո՞ւր ես կորե: Խո մեր թարաֆները չէի՞ր քնացե, ի՞նչ նորություններ ունիս, քարթոլները շա՞տ համը կը հանեն:Հա՜, էն է ըսեմ, օր շատ լավ հիշողություն ունիս: Edited May 26, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 26, 2006 Author Report Share Posted May 26, 2006 Ռոմեո, նախ՝ Ստեփան Մալխասյանց, երկրորդ՝ եթե վաթսունական թվականների հրատարակություն է, ապա շատ հավանական է, որ Արամ Ղանալանյանի «Առածանին» է կամ էլ՝ «Ավանդապատումը»: Այսօր տանը կնայեմ ու երկուշաբթի կասեմ: Ի՞նչըղ ես, մանչ, էս ո՞ւր ես կորե: Խո մեր թարաֆները չէի՞ր քնացե, ի՞նչ նորություններ ունիս, քարթոլները շա՞տ համը կը հանեն: "Առածանին" չէ ու հաստատ հեղինակը Մալխասյանն է(ես ինչքան հիշում եմ առանց "ց"-ի): Հա, ՍԱՍ ջան, քնացել էի հարսնիք: Լավ քեֆ էրանք: Ապառաթ չէի տարե, օր Աբուլ-Սամսարը մեր թարֆեն նկարեյի Մեկալ անքամ ամպայման թըտռիքով կերթամ: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted May 26, 2006 Report Share Posted May 26, 2006 Ռոմեո ջան, գիետեմ օր բուն հեղինակը ժողովուրդն է, հըմը բանահավաք ա կա` բանահավաք ա… Անանք օր իմ գնահատականը հիմնավորված էր։ Աս վերջերս նույն այդի պատմությունները մե ուրուշ սայթում ա տեսսա… Ջավախքին հետ էր կապված ինչղ օր թէ։ Ռոմեո, դու հասցեն կարո՞ղ է հիշես, տաս ՍԱՍին։ Իրեն ա կարող է հետաքրքիր ըլլի… Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 26, 2006 Author Report Share Posted May 26, 2006 Ռոմեո ջան, գիետեմ օր բուն հեղինակը ժողովուրդն է, հըմը բանահավաք ա կա` բանահավաք ա… Անանք օր իմ գնահատականը հիմնավորված էր։ Աս վերջերս նույն այդի պատմությունները մե ուրուշ սայթում ա տեսսա… Ջավախքին հետ էր կապված ինչղ օր թէ։ Ռոմեո, դու հասցեն կարո՞ղ է հիշես, տաս ՍԱՍին։ Իրեն ա կարող է հետաքրքիր ըլլի… Եթե դու ի նկատի ունես http://www.javakhk.net/forum/index.php?act=idx , ապա մեծ սիրով՝ ոչ միայն ՍԱՍ-ին, այլև բոլոր հետաքրքրվողներին Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted May 26, 2006 Report Share Posted May 26, 2006 Եթե դու ի նկատի ունես http://www.javakhk.net/forum/index.php?act=idx , ապա մեծ սիրով՝ ոչ միայն ՍԱՍ-ին, այլև բոլոր հետաքրքրվողներին Այո, հենց ադիկ է օր տեսսել էի... Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 28, 2006 Author Report Share Posted May 28, 2006 Ծառաների գովքը Քանիմ հոգի նստած ղյֆը կը խմեն ղյֆընոցը ու իրենց ծառաներուն կը գովեն: Մեկը կսե, տը իրեն ծառան շատ լսող ու էնող, շատ թեթեվ ոտք ունեցող է: Մեկալընա կսե. - հիմի իմ ծառայիս շնորքը կը տեսնիք, ժամացուցի պես կաշխատի: Ծո՛ Սողոմոն: - Ըսե, աղա ջան, - նես կմտնի Սողոմոնը: - Ծո Սողոմոն, քնե մեր տունը, մեր օղլուշաղին ըսե չախմախս տա: Առ արի: Մեննըկ թեզ էրե: - Քնացի, աղա ջան,- կսե Սողոմոնն ու դուս քուքա: Աղան մտքին մեչը հաշիվ կենե, կաշե ժամացուցին ու կսե. - Հհիմի էկած պիտի ըլլի: Ծո Սողոմո՛ն: - Հոս եմ, աղա ջան: Չախմախտ փերել եմ: Սաղը գովեն կը ծառային շնորքով ըլլիլը: Մեկնա կըսե. - Դե հիմիա իմ ծառայիս շնորքը տեսսիք: Ծո՛ Սիմոն, Հլը նես ա՛րի: - Ըսե աղա ջան,- նես քուքա Սիմոնը: - Ծո Սիմոն, քնե մեր տունը, թիթինիս թաբաժնիկը կողնոցը ծալքին վրա է, թեզըմ առ ու արի: - Թռա, աղա ջան,- կսե Սիմոնն ու դուս քուքա: Աղան կսկսե զնն էնելը, կըսե. - Հիմի Սիմոնը չարխները հաքավ: Հիմի տնեն դուս էկավ: Հիմի սոխխեն վեր էլավ: Հիմի առուն անցավ: Մտավ մեր տունը: Թաբաժնիկը գտավ, տնեն դուս էկավ: Հիմի առուն անցավ: Սոխըխեն վար էկավ: Հիմի նես մտավ: - Ծո՛ Սիմո՞ն: - Հա աղա ջան, ըսե: - Ծո թաբաժնիկս փերի՞ր: - Աղա ջան, չարոխիս մեկը գտել եմ, մեկալը չեմ կյնա գտնի, օր հաքնիմ, էրթամ թաբաժնիդ փերեմ: Հայմի գտնիմ ու էրթամ, - կսե Սիմոնը: Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 28, 2006 Author Report Share Posted May 28, 2006 Ազատություն Մեկըմ հիվնդցած կըըլլի, ծառային կըսե. - Մանչ, քնե հավը բռնե, մորթե, էփե, ջուրը փիր խմեմ, լավնամ, քեզի ազատություն կուտամ: Ծառան հավը կեփե, ջուրը կուտա աղային: Էքսի օրը աղան կըսէ. - Ծո՛ էն հավը ի՞նչ էղավ: Էփե, ջուրը խըմեմ, լավնամ, քեզի ազատություն կուտամ: Ծառան էրեկվա հավը նորից կեփե, ջուրը կուտա աղային: Երորդ օրնա օր աղան նորից կըսե ծառային, տը "հավը եփե, ջուրը խըմեմ, լավնամ, քեզի ազատություն կուտամ", ծառան կըսե. - Աղա ջան, հըլը օր, էս խեղճ հավին ազատություն տու, իմ ազատությունս գլոխը քարը, չըըլիա կըլլի: Quote Link to post Share on other sites
SAS Posted May 30, 2006 Report Share Posted May 30, 2006 Շնորհակալություն, Ռոմեո: Արամ Ղանալանյանի մոտ, իսկապես, չկան նմանատիպ պատմություններ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 30, 2006 Author Report Share Posted May 30, 2006 Շնորհակալություն, Ռոմեո: Արամ Ղանալանյանի մոտ, իսկապես, չկան նմանատիպ պատմություններ: Դե ես ալել էի: Իսկ Մալխասյան(ց) չկա՞ր: ՍԱՍ ջան, իսկ դու javakhk սայթը նայեցի՞ր: Խորհուրդ կտայի մի հատ նայել և հնարավորության դեպքում օժանդակել: Quote Link to post Share on other sites
Romeo Posted June 17, 2006 Author Report Share Posted June 17, 2006 - Պապա ջան, իցցուն մանեթ տու: Դրկից գեղը լավ ջինս կա, երթամ առնեմ: - Իցցուն չէ հարուր կուտամ, օղուլ, մեննակ տը աշե լավ ջինս ըլլի, մորդ ջինսեն չըլլի: Quote Link to post Share on other sites
Romeo Posted July 2, 2006 Author Report Share Posted July 2, 2006 (edited) Իմ կարասը, քո բուրդը Մե մարթըմ գործեն մե քիչըմ թեզ տուն քուքա ու նկատե կը, օր կնիկը սիրողին հետ է: Մարթուն նես մտնելեն առաչ, կնիկը սիրողին պայե կը կարասին մեչը: Մարթյը յընի բանե բե խաբար, նստի հաց կուտե, էտեվա կսե,- "այ կնիկ, իմացել եմ կարասը քաղաք լավ գին ունի, տանիմ ծախեմ": Կնիկը համոզե կը, օր մարթուն ետ կայնեցնե, հըմը մարթը իրեն ըսածին կը մնա: Էս մարթը ճոպնով փաթթե կը կարասը, թևշալակ կենե, ճամփա կըընկնի, մտկին թրած, օր մե տեղըմ ցըկե ջուրը: Դրկից գեղեն անցնելեն, տեսնի կը, օր մե կնիկմ տանը դեմը բուրթ է փռե ծաղտելու, կուշտնա լավ սուփռա է բացե ու մե մարթում հետ կուտե-խմե, սիլի-բիլի կենե: Կըսե, դանթրած, անոթի ճամփորթ մարթ եմ, պուտըմ ջուր տվեք, քիչմա հաց: Էս կնիկը վրան հերսոտի կը, բանմ ա չի տա: Էս մարթը քիչըմ էնան նստի կը քարին, օր հանքշի: Մեմա տեսնի կը, օր մե ձիավորըմ քուքա: Բուրթ ծաղտող կնիկը իրեն հետ սիլի-բիլի էնող մարթուն պայե կը բրթին մեչը: Ճամփորթը հասկընա կը, օր սիլի-բիլի էնող էս կնկանը սիրողն է: Ձիավորը կիշնի ձիեն, տեսնի կը կնկանը բացած սուփրան ու շատ կը զարմանա: Կըսե, էն ճանփորթ մարթուն ա կանչենք, անոթի կըըլի, թող քա մեզի հետ հաց ուտե: Կնիկը համոզե կը, օր չըկանչե, հըմը մարթը իրեն ըսածը կենե՝ կանչե կը: Նըստին հաց կուտեն: Տանտերը թասերը լցնե կը գինով, կենաց կըսեն օր պիտի խըմեն, միսըվիրը կըսե. - Բարեկամ ջան, դու լավ մարթ կերեվաս, հըլը մի խըմե, թասիդ վրա լավ խաղըմ կանչեմ: - Կանչե, բարեկամ ջան, - կըսե տանտերը: Էս մարթը բողազը կիստըկե ու կըսկսե երքելը: "Բարեկամ ջան, իմ կարաասըըըս, քու բուրթըդ, Իմ կարասըըըս, քու բուրթըդ": - Տը խըմե, անուշ ըլլի: Եկրորդ թասին վրա էլի կըսե. - Կեցի, մի խըմե, թասդ ծաղկսնեմ,- ու նորեն կըսկըսե: "Բարեկամ ջան, իմ կարաասըըս, քու բուրթըդ, Իմ կարասըըըս, քու բուրթըդ": Երորթ անքամ ա օր նույն խաղը կը կանչե, Տանտիրոչը հերսը կելլե: Կըսե, ծո քու կարասիդ տերը... Կըսե ու կելլե թըքմիկը զայնե, կարասը ջարթե կե: Կարսին միչեն մե ղոջա, չփլաղ մարթըմ կելլե ու փախի կը: Էս տանտերը շատ կը զարմանա: Ճամփորթը կըսե՝ - Տե օր դու իմ կարասիս տերը..., եսա քու բրթիդ տերը... Կըսե ու չախմախը զայնե բուրդը վառե կը: Բըրթին միչենա մե ղոջա մարթըմ կելլե ու փախի կը: Տանտերը ավելի կը զարմանա ու անջաղ հասկընա կը միսըվիրին խաղին մընըն: Edited July 2, 2006 by Romeo Quote Link to post Share on other sites
SAS Posted July 3, 2006 Report Share Posted July 3, 2006 - Պապա ջան, իցցուն մանեթ տու: Դրկից գեղը լավ ջինս կա, երթամ առնեմ: - Իցցուն չէ հարուր կուտամ, օղուլ, մեննակ տը աշե լավ ջինս ըլլի, մորդ ջինսեն չըլլի: Աս ի՞նչ կենես, մա՛նչ:Քիչ էր մանցե խընդըլկապ ընգնեի: Quote Link to post Share on other sites
Romeo Posted July 6, 2006 Author Report Share Posted July 6, 2006 Աս ի՞նչ կենես, մա՛նչ:Քիչ էր մանցե խընդըլկապ ընգնեի: Խընդըլկապ ընկնիլը բան չի ըսե, հատարով էղի գոզկապ չըընկնիս Սաս, կասկածում եմ, որ բոլորի համար է հասկանալի "ջինսի" իմաստը: Երևի պետք էր բառի թարգմանությունը ևս ներկայացնել: --------------------- ջինս - ցեղ, парода ջինս - շալվար(ջինսի շալվար) Quote Link to post Share on other sites
Romeo Posted August 30, 2006 Author Report Share Posted August 30, 2006 Մաքրասեր հարսնացուն Մե ախջկամ ուզելու քուքան, հավնին կը բոյին բուսաթին, էնել-թնելուն: Վերչը հարցնեն կը՝ - Հըպը իսպայիությունեն ինչղ է՞: - Ախպար էնքան իսպայի է, էնքան մաքուր, օր ջուրը լվա նոր կը խըմե, - կըսեն ախջկան տերերը: Quote Link to post Share on other sites
Romeo Posted August 31, 2006 Author Report Share Posted August 31, 2006 Ոչխարի գնորդը Դրկից գեղեն մեր գեղը օշխար առնող քուքա: Գեղին մեչը հարցնե կը, տը օշխար վեվ ունի՞: Գրիշա պապը կըսե. - Ես ունիմ: - Կյնանք տեսնի՞, - հարցընե կը միշտըրին: - Ինչի չէ, կյնաք: Էրթանք: Կերթան Գրիշայենց տունը, մտնին կը օշխըրնոցը: Միշտըրին կաշե օշխըրներուն ու հարցընե կը. - Այնի սեվ դմկվորը քանիսով կուտա՞ս: - Էդիկ չեմ ծախե: - Հըպը այսի մեկալը՞: - Էդիկա չեմ ծախե: - Է հպը վերիկ կը ծախե՞ս, - զարմանակը միշտըրին: - Հեչ մեկնա չեմ ծախե: - Ծո չես օր ծախե, ինչի՞ փերիր տուն հասուցիր: - Է դու ըսիր վե՞վ ունի օշխար, ըսի՝ ես: Ըսիր կյնա՞նք տեսնի, ըսի՝ կյնանք: Գրիշա պապը տեսնի կոր մարթը իրմեն նեղեցել է հընըկին համար, կըսե. - Հերսըդ էլա՞վ: Արի, արի հարուրական զայնենք, հերսըդ կիշնի: Quote Link to post Share on other sites
Romeo Posted September 9, 2006 Author Report Share Posted September 9, 2006 Հակաճառող կինը Մե մարթում կնիկը շատ թըրս կըըլի: Մարթը ինչ օր կըսե, կնիկը հակառակը կըսե: Մե անքամըմ ա մարթը կըսե, տը խոտը գերընդիով կը քաղեն: Կնիկը կըսե, չէ խոտը մռկտով կը խուզեն: Մարթը իրենը կըսե, կընիկը իրենը, վերչը մարթուն հերսը կելլե, կընկանը տանի ջուրը կը ցըկե: Կընիկը խեխտվելեն առաջ էլի ճըվա կը՝ "մռկըտով, մռկըտով": Վեչըն օր կնկան գլոխն ա ջուրը ծածկե կը, կնիկը էլի ջրին միչեն էրկու մատով մռկատ կը ցուց տա: Կնկանն օր ջուրը տանի կը, մարթը խղճա կը, կուզե օր ջրեն հանե, վազզե կը ջրեն դրեի վեր: Գեղացիք հարցընեն կը, տը ինչի՞ կը վազզե: Մընըն օր կիմանան, կըսեն, ախր ջուրը դարի վար կը տանի, դու ինչի՞ դերի վեր կը վազզե՞ս: Մարթը կըսե, "իմ կնկանս ես ձեզնեն լավ գիտեմ: Ինքը թըրս է: Խեխտելեն էտեվ ա ջրեն դերի վեր կերթա": Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 20, 2006 Author Report Share Posted November 20, 2006 (edited) Փոխադարձ հաճոյախոսություններ Մեր գեղը թաղում կլլի: Թաղմանը դրկից գեղեն Պողոսն ա կը մասնակցե: Թաղման վերչին Պողոսը մեր գեղացի Անթիկին կշտի կը քաշե ու կսե. - Անթիկ ջան, շատ լավ գերեզմննոց էք սարքել, պատերը, ծառները, գերեզմննուն քարերը: Հըմը քիչըմ նեղվացք է, տեղը պզտիկ է: Անթիկին էդ խոսքերը դուր չի քա, հըմը ձեն չի հանե: Ուրուշ անքամըմ Պողոսենց գեղը անցավոր կըլլի ու Անթիկը ներկա կըըլի թաղմանը: Թաղման վերչին էնիկա կշտի կը քաշե Պողոսին ու կըսե. - Պողոս, ճիշտ օր շատ լավ գերեզմըննոց ունիք, շատ տեղը տեղին, շատ ճաշակով, հըմը մե բանը լավ չէ: - Ի՞նչը, Անթո ջան, - զարմանա կը Պողոսը: - Քիչըմ նորս է: Քիչմ օր սխցընեք, շատ լավ կըըլլի,- կըսե Անթիկը: Edited November 20, 2006 by Romeo Quote Link to post Share on other sites
Romeo Posted April 30, 2007 Author Report Share Posted April 30, 2007 Ախտորոշում - Այ մարի, ըշկիս լավ չես էրեվա, հայդե, նստե ավտոն, տանիմ քաղաք, բալիցա, թող դոխտուրը աշե: - Քա հըբը թոռներուս վե՞վ աշե: - Հայդե, աշող կըլլի: - Հա, մարի ջան, դոխտուրը ի՞նչ ըսավ, ի՞նչ դիագնոզ թրեց: - Էլ մի հարցնե, բալա ջան: Մարթու չըսես, չէ նը գեղին մեչը խայտառակ կըլլինք: Էս հասակիս էման հիվնդութունըմ ըսավ, կամընչեմ օր ըսեմ: - Է ըսե լը աշենք, ըսե: - Ինչ ըսեմ, բալա ջան, ըսավ "էս կլրոզ է": Մեննըկ մարթու չըսես, խայտառակ կըլլիմ: Quote Link to post Share on other sites
Kars Posted April 30, 2007 Report Share Posted April 30, 2007 Ախտորոշում - Այ մարի, ըշկիս լավ չես էրեվա, հայդե, նստե ավտոն, տանիմ քաղաք, բալիցա, թող դոխտուրը աշե: - Քա հըբը թոռներուս վե՞վ աշե: - Հայդե, աշող կըլլի: - Հա, մարի ջան, դոխտուրը ի՞նչ ըսավ, ի՞նչ դիագնոզ թրեց: - Էլ մի հարցնե, բալա ջան: Մարթու չըսես, չէ նը գեղին մեչը խայտառակ կըլլինք: Էս հասակիս էման հիվնդութունըմ ըսավ, կամընչեմ օր ըսեմ: - Է ըսե լը աշենք, ըսե: - Ինչ ըսեմ, բալա ջան, ըսավ "էս կլրոզ է": Մեննըկ մարթու չըսես, խայտառակ կըլլիմ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.