Jump to content

Հայ երգանի 2.


Recommended Posts

Վերցված է "Անմոռաց երգեր" գրքից: ©

Ցանկ`

1. էջ

1. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

2. ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ

3. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

4. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ

5. ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

6. ԿԱՐԻՆԵ

7. ՀԱՅԱՍՏԱՆ

8. ՋԱՆ ԵՐԵՎԱՆ

9. ՍԵՎԱՉՅԱ

10. ՔԱՐԱՎԱՆ

11. ԵՐԵՎԱՆ

12. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ

13. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ

14. ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԱՂՋԻԿ

15. ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ

16. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

17. ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ

18. ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ

19. ԿՌՈՒՆԿՆԵՐ

20. ՍԵՎ ԱՉՔԵՐՈՎ ԱՂՋԻԿ

21. ՄԱԽՄՈՒՌ ԱՂՋԻԿ

22. ՈՐՏԵ՞Ղ ԳՏՆԵՄ ՔԵԶ

2. Էջ

23. ՏԱՎԻՂ

24. ԱԶԳ ՓԱՌԱՊԱՆԾ

25. ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

26. ԻՄ ԵՐԵՎԱՆ

27. ՍԻՐՈ ԵՐԳ

28. ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

29. ԳՅՈՒՄՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ

30. ԼԻՐԻԿԱԿԱՆ

31. ԱՇՆԱՆ ԵՐԳ

32. ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ

33. ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ

34. ԿԻԼԻԿԻԱ

35. ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ

36. ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ

(շարունակելի)

Link to post
Share on other sites

1. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Խոսք` Միքաել Նալբանդյանի,

Երաժշտ.` Բարսեղ Կանաչյանի

Մեր հայրենիք, ազատ անկախ,

Որ ապրել է դարեդար.

Յուր որդիքը արդ կանչում են

Ազատ անկախ Հայաստան:

Ահա' եղբայր, քեզ մի դրոշ,

Որ իմ ձեռքով գործեցի.

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան, երեք գույնով

Նվիրական մի նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց, երանի` որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

post-16950-1127901430.jpg

Link to post
Share on other sites

2. ԴՈՒ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ

Խոսք` Գ. Բանդուրյանի

Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում,

Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում:

Վեր թռա ես գիշերվա կեսին,

Դու եկար ինչպտես տեսիլ:

Ինձ փարվեցիր զղջումով ու իջար ծունկի,

Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի:

Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,

Ինձ տվիր անուշ մռմուռ:

Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի,

Բայց դու մի աստղի նման մարեցիր,

Եվ ընկար ցած երկնքից սիրուս,

Ինձ թողած ինչ-որ մի հույս...

post-16950-1126865491.jpg

post-16950-1126865515.jpg

Link to post
Share on other sites

3. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

Խոսք և երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Երազի իմ երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ,

Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,

Ես մի ծիլն եմ քո արտի,

Ես մի թերթն եմ քո ծաղկի,

Հայրենի երկիր,

Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ,

Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,

Իմ եղբայրքն են քեզ պահել,

Քոնն են որդիքն իմ ջահել,

Հայրենի երկիր,

Հայաստան:

Ես մի բուռն եմ քո հողի,

Ես մի զարկն եմ քո բազկի,

Ես մի շյուղն եմ քո հասկի,

Հայրենի երկիր,

Հայաստան:

post-16950-1126865857.jpg

post-16950-1126865883.jpg

Link to post
Share on other sites

4. ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ

Խոսք` Մ. Մեծարենցի

Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Կարմիր ծաղիկ մը գարունի

Առտումը ինձի նըվիրեցիր,

Կարմիր ծաղիկ մը գարունի

Առտումը ինձի նըվիրեցիր,

Խանդաղտանքներ ալ հորդեցավ

Իմ նըվաղկոտ լանջքիս տակ,

Ուր դողաց սիրո սառսուռն, անցավ

Ու թովանքը հուր, հուր քո համբույրին,

Քո հուր համբույրին:

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգին, հեգ հոգին,

Ըզգաց սրտիդ հուրն արծարծուն,

Հուրն արծարծուն ու մետաքսե ուղի մը զիս,

Ուղի մը սիզ, սեր ծաղիկին տարավ ածուն,

Հոն ժպտեցավ կյանքը ինձի, ժպտեցավ

Հմայլքներու հույլովն անցավ, հույլովն անցավ,

Եվ ուրվական մը, կասկածի ուրվական,

Անոր մոտեն երբեք չանցավ:

Կարմիր ծաղիկ մը գարունի

Առտումը ինձի նըվիրեցիր

post-16950-1126865963.jpg

post-16950-1126866000.jpg

Link to post
Share on other sites

5. ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,

Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,

Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,

Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`

Աչքեր տրտում

Այս ե՞րբ դարձաք

Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,

Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,

Տանջվող մարդու համար լացող,

Տարին միայն մի օր պայծառ:

Հայի աչքեր` ջահեր հույսի,

Էլ չի մթնի երկինքը ձեր,

Բացվել է դուռն արշալույսի`

Շողով լցրել երկիրը մեր:

post-16950-1126866274.jpg

Link to post
Share on other sites

6. ԿԱՐԻՆԵ

Խոսք` Վ. Հարությունյանի

Երաժշտ.` Ա. Այվազյանի

Մեր երկրում ազատ ու ուրախ,

Ուր գարունն է միշտ բուրում,

Դու ծաղկել ես շողշողուն,

Կարինե,

Իմ երկրի քնքուշ ծաղիկ:

Քո հայացքը գեղատես,

Քո հասակը բարդու պես,

Եվ խոսքերդ սրտակեզ,

Կարինե,

Արեվոտ, պայծառ աղջիկ

Կարինե, Կարինե,

Քեզ համար եմ հորինել

Իմ այս երգը սիրավառ,

Դու իմ Կարինե:

Թե’ գործի մեջ, թե կյանքում

Դու կրակ ես փոթորկուն,

Եվ չունի դադար ու քուն,

Կարինե

Ով քեզ մի պահ տեսնի:

Սիրտդ մեծ է, սերդ` խոր,

Եվ ուղին քո` լուսավոր,

Ողջ աշխարհը ամեն օր,

Կարինե,

Թող ինձ հետ քեզ գովք ասի:

Կարինե, Կարինե…

post-16950-1126866954.jpg

Link to post
Share on other sites

7. ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք` Հ. Ղուկասյանի

Երաժշտ.` Ա. Այվազյանի

Իմ երկրի վրա շողում է սարը Արարատ,

Եվ խաղողը մեր ժպտում է քաղցր ոսկեհատ:

Փայլփլում է մեր Սևանը, լույս տալիս անվերջ,

Ու ծաղկում է Երևանը, իմ քաղաքը պերճ:

Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,

Անցի՛ր աշխարհն արար,

Դու իմ սրտից թևեր առար,

Շողա՛, դալար իմ բուրաստան,

Ծաղկած իմ այգեստան,

Արևաշող իմ Հայաստան:

Քաջագործ են ջահելները,

Մեր գարունն են թանկ,

Իմաստուն են ահելները,

Փառքն են ու պարծանք.

Ալվան վարդ են ծաղիկները,

Սերն է իմ վկա,

Ով տեսնի հուր աչիկները,

Էլ հանգիստ չկա:

Թնդա…

Դաշտերում ուրախ հնչում է

Երգը անսպառ,

Թասերում կարկաչում է

Գինին ոսկեվառ.

Կուռ պողպատ է մեր երկիրը,

Հողը` ծաղկավետ,

Աստղափայլ են երգն ու գիրը,

Ռուսիան է մեզ հետ:

Թնդա…

post-16950-1126868806.jpg

post-16950-1126868840.jpg

Link to post
Share on other sites

8. ՋԱՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք` Հ. Ղուկասյանի

Երաժշտ.` Ա. Այվազյանի

Երևանում տոն է` թող բոլորը գան,

Օդը հրաշալի է, ջուրն անմահական,

Նա մի բուրաստան է,

Վեհ ու ձյունաթագ

Մեր Մասիսների սուրբ

Վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան,

Մեր մայր օրորան,

Հե՜յ, ջան, հե՜յ, ջան,

Դու իմ Երևան

Չի ապրել կյանքում` ով գեթ իր երազով,

Չի տեսել աստեղն ու մեր ծաղկունքը զով,

Իսկ մեր աղջիկները` սերն է իմ վկա,

Ով նրանց տեսնում է` էլ հանգիստ չկա:

Հե՜յ, ջան, Երևան…

post-16950-1126868988.jpg

post-16950-1126869059.jpg

Link to post
Share on other sites

9. ՍԵՎԱՉՅԱ

Խոսք` Հ. Ղուկասյանի

Երաժշտ.` Ա. Այվազյանի

Աստղը շողաց մով գիշերվա,

Շողը ընկավ մազերիդ,

Պարն սկսվեց, իսկ ես գերված

Քեզ եմ նայում, նազելիս:

Ախ, պարիր, սև աչերով աղջիկ,

Մի վառիր անհույս սիրով, աղջիկ,

Ախ, պարիր, դափն է ձեռքիս, այ աղջիկ,

Չի մարի թափը երգիս, հայ աղջիկ:

Դու սևաչյա հայ աշխարհի,

Ես էլ երգիչ սիրահար.

Սերդ թեկուզ սիրտս վառի,

Ես պիտ երգեմ քեզ համար:

Ախ, պարիր…

Չեմ վախենում սև աչերից.

Իմն էլ են սև, ահ չունեմ,

Շատ եմ վառվել ես քո ձեռից,

Բայց կտեսնես` մահ չունեմ:

Ախ, պարիր…

post-16950-1126869548.jpg

post-16950-1126869594.jpg

Link to post
Share on other sites

10. ՔԱՐԱՎԱՆ

Խոսք` Վ. Հարությունյանի

Երաժշտ.` Ա. Այվազյանի

Անապատով անափ, անծիր,

Իմ քարավան, քայլիր, անցիր,

Դեպի երկիրն հավետ գարնան

Դու տար, ինձ տար, իմ քարավան:

Բացվիր իմ դեմ,

Հայրենիք իմ լուսե,

Թող խնդության

Արտասուքս հոսե:

Քայլիր թեթև,

Իմ քարավան,

Դեպի արև`

Դեպ Հայաստան:

Այնտեղ հնչում են երգ ու պար,

Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,

Եվ հայուհի մի արևոտ

Իմ դարձին մնում է կարոտ:

Բացվիր իմ դեմ…

Ակմտեղ Հրազդանն է կարկաչում,

Պանդուխտներին տուն է կանչում,

Ահա գալիս եմ կարոտած,

Իմ հայրենիք, քո գիրկը բաց:

post-16950-1126869729.jpg

Link to post
Share on other sites

11. ԵՐԵՎԱՆ

Խոսք և երաժշտ.` Աշոտ

Գեղաքանդակ քո շենքերն են բարձրացել,

Քարիդ անգամ շունչ են տվել, Երևան,

Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,

Լցվել հազար բերք ու երգով, Երևան:

Հայոց հոգու գանձերով վառ, Երևան,

Դու կմնաս հավերժ անմար, Երևան:

Աղբյուրներիդ զանգակներն են սառնորակ,

Որ գալիս են մեր Սևանից կապուտակ,

Քո քարերին բացվել են վարդ ու մեխակ,

Փառքդ եմ երգում, իմ նոր, պայծառ Երևան,

Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան,

Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևան:

Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է,

Ետ նայելիս սգում և արտասվում է,

Հեռու ընկած պանդուխտի պես թախծում է,

Լույս է ուզում մեծ կարոտով, Երևան,

Քո շինարար որդուն մատաղ, Երևան,

Բարով հասնես մինչև Արաքս ու Սևան:

Գուսան Աշոտ, Երևանը գարուն է,

Գիշերները աստղերի ծով է, փայլում է,

Ով տեսնում հազար անգամ տարվում է,

Բուրաստան ես անուշ հոտով, Երևան,

Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան,

Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևան:

post-16950-1126870261.jpg

post-16950-1126870294.jpg

Link to post
Share on other sites

12. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ

Խոսք և երաժշտ.` Աշոտ

Ես ձեր լեռների սարվորը դառնամ,

Աղավնաձորով սարը բարձրանամ,

Ոտքերս թրջեմ արծաթի շաղով,

Յար, գովքդ ասեմ, հազար մի խաղով:

Քո սերը երգեմ քաղցրիկ,

Սարերում բարձրիկ,

Ուրախ, երջանիկ

Երգերով արի, խաղերդ առնեմ,

Քո սիրով լեցուն տաղերդ առնեմ,

Կապույտ երկնքից քեզ վրա ցողված,

Թուխ-թուխ մազերիդ շաղերը առնեմ

Ծուփ ծով են դարձել արտերը բերքի,

Մեղմ օրորվում են հասկերը բերքի,

Ամեն սարի մեջ, ամեն արտի մեջ,

Հնչում են ուրախ երգերը բերքի:

Իմ ջահել սրտինք գարունք ես տալիս,

Իմ խաղ ու տաղին ակունք ես տալիս,

Գուսան Աշոտը քո գովքն է առնում,

Ձմեռն էլ գարնան բուրմունք ես տալիս:

Քո սերը երգեմ…

post-16950-1126870490.jpg

Link to post
Share on other sites

13. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ

Խոսք և երաժշտ.` Աշոտ

Հազար նազերով յար, հովերի հետ եկ,

Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ,

Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,

Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,

Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,

Ծաղկանց ցոլերով մազերդ թացել,

Մազերիդ բույրը հեռվից է գալիս,

Զեփյուռը բերում, սրտիս է տալիս:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,

Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Երբ քո հայավքը երկնին ես հառում,

Վառ աստղերն ասես նոր լույս են առնում,

Քո ձայնն են առնում հավք հովերը`

Ախ, երբ կառնեմ ես քո մատաղ սերը:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,

Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Սարից է գալիս էս առվի ջուրը,

Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:

Աշո՛տ, թե կարաս քե երգ ու հանգով

Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:

post-16950-1126870623.jpg

Link to post
Share on other sites

14. ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԱՂՋԻԿ

Խոսք` Գ. Բորյանի

Երաժշտ.` Գ. Արմենյանի

Ճամփի միջին կանգնել եմ,

Կանգնել եմ, մոլորվել եմ,

Շորորալեն դու անցար,

Անցար էլ ետ չդարձար:

Արի, արի նազով աղջիկ,

Եղնիկ դու մեր սարերի,

Ախ, իզուր, իզուր մի տանջիր,

Դու իմ հպարտ հայ աղջիկ:

Ոչ գնում ես, ոչ գալիս,

Ոչ էլ բարև ես տալիս,

Բայց աչքերիդ սև ծովում

Ում պատկերն է շողշողում:

Արի, արի…

Գիշերն է զով լուսնկա,

Այս աստղերը մեզ վկա,

Ուր էլ գնաս, ետ կգաս,

Իմն ես, իմն էլ կմնաս:

Արի, արի…

post-16950-1126870746.jpg

Link to post
Share on other sites

15. ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ

Խոսք` Ս. Կապուտիկյանի

Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

1.Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,

Անցնում եմ իմ տան մոտով,

Մինչ ես ուրիշ տեղերում իսկ

Քե՜զ եմ փնտրում կարոտով:

Ասում են, թե մոռացել ես,

Չեմ հավատում, իմ անգին,

Պարզապես դու հեռացել ես,

Մոտս թողել քո հոգին:

2.Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն

Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,

Մինչ դողում է, որպես երդում

Անունդ իմ շուրթերին:

Ասում են, թե ինձ դավել ես,

Չեմ հավատում, իմ անգին,

Պարզապես դու խռովել ես,

Ու տանջում ես իմ հոգին:

3.Անցնում ես դու ու չես նայում,

Մինչ ես կանգնած մոլորուն,

Քեզ աչքերիս մեջ եմ պահում

Ու տանում եմ հետս տուն:

post-16950-1126871072.jpg

post-16950-1126871098.jpg

Link to post
Share on other sites

16. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Խոսք` Գ. Սարյանի

Երաժշտ.` Խաչատուր Ավետիսյանի

Կանաչները արթնացան,

Դարձան ծառերը ծաղկուն,

Ծիծեռնակներ ետ դարձան,

Արագիլներն եկան տուն:

Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,

Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,

Գարնանային իմ երազ,

Ուրախություն վարարուն:

Ամառն եկավ խանդավառ,

Մրգեր կախեց ծառերին,

Արտերն հնձեց անհամար,

Արև փռեց սարերին:

Իսկ դու, արդյոք…

Եկավ աշունը,

Աշունը տրտում,

Կգա և ձյունը,

Կարոտն իմ սրտում:

Իսկ դու, արդյոք…

post-16950-1126871858.jpg

post-16950-1126871917.jpg

Link to post
Share on other sites

17. ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ

Խոսք` Գ. Սարյանի

Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Շրջում եմ ես տրտում,

Քո պատկերն իմ սրտում,

Քո խոսքերն իմ մտքում,

Իմ լավ, իմ լավ:

Տես, գարուն է կրկին,

Ծաղկեց դաշտն ու այգին,

Այնտեղ է քո հոգին,

Իմ լավ, իմ լավ:

Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,

Դարձել եմ ես տխուր,

Ախ, իմ լավ, իմ լավ

Ծաղկունքը դաշտերում,

Քո բույրերն են բերում,

Քո համբույրն են բուրում,

Իմ լավ, իմ լավ:

Հովերը պարտեզում

Ծաղկանց հետ են փսփսում,

Քո մասին են խոսում,

Իմ լավ, իմ լավ:

Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,

Դարձել եմ ես տխուր,

Ախ, իմ լավ, իմ լավ

Շրջում եմ ես տրտում,

Քո պատկերն իմ սրտում,

Քո խոսքերն իմ մտքում,

Իմ լավ, իմ լավ

post-16950-1126872376.jpg

post-16950-1126872406.jpg

Link to post
Share on other sites

18. ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ

Խոսք` Լ. Դուրյանի

Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Հարսի նման ճերմակ հագար,

Ծաղկած բալենի,

Կարծես հույսի ճամփով եկար,

Իմ հույս բալենի,

Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ,

Իմ քույր բալենի:

Ախ, ուզում եմ դողալ քեզ պես,

Հարսնաքողի տակ,

Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ,

Իմ քույր բալենի:

Քեզ տեսնելիս լցվում եմ ես

Անուշ մուրազով,

Քեզ տեսնելիս ապրում եմ ես

Բարի երազով:

Դու ինձ հիմա շատ ես նման,

Քո բույր ու նազով,

Քեզ տեսնելիս լցվում եմ ես

Անուշ մուրազով,

Քեզ տեսնելիս ապրում եմ ես

Բարի երազով:

Ախ, ուզում եմ…

post-16950-1126872564.jpg

post-16950-1126872695.jpg

Link to post
Share on other sites

19. ԿՌՈՒՆԿՆԵՐ

Խոսք` Լ. Դուրյանի

Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Ձյուն է իջել բարձր սարին,

Ծաղիկներս մրսում են,

Նայում եմ քո ճանապարհին,

Ես առանց քեզ տխրում եմ:

Կռունկները եկան, անցան,

Դու նրանց հետ մի գնա,

Արի, վառի իմ տան լույսը,

Դու մնա, դու մի գնա:

Քո հասակը կանաչ բարդի,

Ինձ թող ապրեմ քո շուքին,

Ես նման եմ շաղոտ վարդի,

Ինձ խառնիր քո շշուկին:

Կռունկները եկան, անցան,

Դու նրանց հետ մի գնա,

Արի, վառի իմ տան լույսը,

Դու մնա, դու մի գնա:

post-16950-1126872768.jpg

post-16950-1126872812.jpg

Link to post
Share on other sites

20. ՍԵՎ ԱՉԵՐՈՎ ԱՂՋԻԿ

Խոսք` Լ. Դուրյանի

Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Ախ, սև աչերով աղջիկ,

Քաղցր պաչերով աղջիկ,

Ողջ աշխարհը ման եկա,

Քեզ պես աղջիկ չտեսա,

Ես մինուճար մոր տղա,

Իմ սրտի հետ մի խաղա,

Արի, բաց ձեր տան դուռը,

Ասա` բարով ես եկել:

Օրը կանաչ կարմիր է,

Բոյդ դալար բարդի է:

Ախ, ես քեզ ոնց չսիրեմ`

Գարնան արև ես իմ յար,

Ես սիրահար պատանի,

Քեզ բերել եմ մատանի,

Արի բաց ձեր տան դուռը,

Ասա` բարով ես եկել:

Ես սիրահար պատանի,

Քեզ բերել եմ մատանի,

Արի բաց ձեր տան դուռը,

Ասա` բարով ես եկել:

Թող աշխարհը իմանա`

Քեզ տանելու եմ եկել:

post-16950-1126873034.jpg

Link to post
Share on other sites

21. ՄԱԽՄՈՒՌ ԱՂՋԻԿ

Խոսք` Ս. Կապուտիկյանի

Երաժշտ.` Խ. Ավետիսյանի

Մախմուռ աղջիկ,

Քիչ տխուր աղջիկ,

Աչքերդ հազարախոս,

Շուրթդ լուռ աղջիկ:

Երնեկ նրան,

Ով որ կանգնի քո դռան,

Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ:

Նազով աղջիկ,

Թուխ մազերով աղջիկ,

Ծաղիկ ես, չթառամես

Մուրազով աղջիկ:

Մնա քնքուշ,

Բուրիր բույրով քո անուշ,

Աշխարհ լցրու երազով աղջիկ:

post-16950-1126873183.jpg

Link to post
Share on other sites

22. ՈՐՏԵՂ ԳՏՆԵՄ ՔԵԶ

Քարից թռան երկու կաքավ,

Թռան սրտիս պես...

Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավ

Որտեղ գտնեմ քեզ:

Արևի հետ դու գնացիր,

Լուսնի հետ արի,

Դու չես գալիս, ամեն օրս

Դարձել է տարի:

Սիրտս բացվել է վարդի պես

Արի գարնան արևի պես,

Ախ, հովերն ել չեն գտնում քեզ

Արի, յար, արի:

Վայ լե լե լե, վայ լե լե լե

Աչքս արցունքով լցվել է,

Ախ, հովերն ել չեն գտնում քեզ

Արի, շուտ արի:

Հավքերն անցան երամ-երամ

Բայց ես մենակ եմ,

Այրվում եմ ես, դու չես տեսնում,

Կանչող կրակ եմ:

Քեզ չեմ տեսել ամբողջ տարի,

Իմ արև, արի,

Մի թող դառնամ լացող աղբյուր

Քո ճանապարհին...

Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,

որ չնայեմ տխուր ամպին,

որ մազերդ շողերի պես

փռես իմ ճամփին:

Վայ լե լե լե, վայ լե լե լե

Աչքս արցունքով լցվել է,

Ախ, հովերն ել չեն գտնում քեզ

Արի, յար, արի:

post-16950-1126873394.jpg

post-16950-1126873612.jpg

Link to post
Share on other sites

:wow: :wow: :wow:

Գտա շատ սիրված և ծանոթ երգեր:

Զլյուկա և Բիբար ջան, շատ-շատ-շատ ապրեք:

:flower: :flower: :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...