SAS Posted October 4, 2005 Report Share Posted October 4, 2005 Լավ մտածիր և ուշադիր կարդա, նախքան ինձ այպանելն ու հայհոյելը... Ա. Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։ Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։ Աչքս լու՛յս, տոն է, այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի, եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար, սփռել եմ ահա սիրեկանի դեմ։ Համեցիր, վերցրու, անուշ արա, դե, նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։ Համբուրիր ինձ ու… Էլ չես ծերանա, համբուրիր ինձ ու… չես հիվանդանա, համբուրիր ինձ ու… չես մեռնի երբեք։ Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում, կույրը տեսնում է կրքի խլիրտը, համրը խոսում է թմբուկով սրտի, կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով, եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։ Համբուրիր ինձ ու… Չեմ մեռնի ես էլ։ Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝ սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս, եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր, բայց քո համբույրը չի ժանգի երբեք, բայց քո համբույրը կծակի պատը չինական թախծի… Ես իմ բերանով քեզ կմոտենամ եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ, խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։ Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ, ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝ վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի… Ի՞նչ անեմ, մամա՛, ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին, հպվե՞մ մատների տաք թմբիկներով, լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ, շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում… Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր, որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ այն վերաշխարհիկ վիճակախաղում, (հափչի՛, էսքան ճի՞շտ)։ Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս, հանիր բառերի սեղմ հանդերձանքը, մորեմերկ սրտով մտիր իմ կայքը եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ… Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։ Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ, երկնքի բոլոր թռչունները՝ բույն, քո որջն ու բույնը ես եմ, մարմինս, եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս, քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։ Ելիր մահիճս, ասես ամբիոն, եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով, մարմնի հոլովով, մարմնի բառերով, խոսքով մարմընի, ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների, խնդրիր՝ կտրվի, բախիր՝ կբացվի, թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ, բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝ պատրաստել եմ ես քո ճանապարհը եւ հարթել բոլոր շավիղները քո… Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա վարիր ինձ, բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի, կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ եւ դրոշակդ ծածանիր վրաս։ Ես վայրի ջուր եմ, ես խիտ ողկույզ եմ, ես փուխր օդ եմ, մտիր իմ հունը, թաքնվիր իմ մեջ, եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր, խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր, ա՜խ, արտաշնչիր… Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր, չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից… Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից, եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից, երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ… Մա՛մ, մի բարկանա, տես, ինչ առողջ եմ, տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում, տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է, եւ իմ մարմինը հույսով է ապրում, քանզի իմ անձը սիրո վայրում է… Ով տեսնելու աչք ունի, թող նայի, ինչ թովիչ նկար- զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝ հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան, ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան… Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր, ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն, ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ, մինչեւ վերջանամ ինքս ինձանից, մինչեւ ինձանից ինքս դադարեմ, ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ- ափ երանության… Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում, ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն ու պաչիկ-պաչիկ ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից, ինձ տար հասցրու ուրախության տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ, երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝ «Եվ կատարված է»։ Բ. Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։ Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։ Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Մենք լաց ենք լինում, որ հարսանիք է, բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ, որ հարսանիք է, հրավիրյալներն, ախ, արժանի չեն։ Եվ ծիծաղում ենք, որ թեպետ մեռավ ցորենի հատիկն, բայց բազում արդյունք պիտի ունենա։ Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ այս Մարդու Որդին, մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը մարդու համբույրով մահվամբ վարակվեց։ Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա, դու մարդու որսորդ էիր քեզ կարծում, բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով, ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։ Եվ ահա ինքդ քեզնից վերջացար ու դադարեցիր ինքդ քեզանից։ Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ, նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։ Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում եւ եղբոր նման գլխահակ կանգնում։ Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ, քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ, եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ… Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա, մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում, հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին, վա՜յ հղիներին, ստնտուներին, ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա, կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ, թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք, թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք, կաղին կանգնեցրինք, թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին, բայց մեր սրտերը չեն ուրախանում, մեր լեզուները չեն ցնծում, ավաղ, եւ մեր մարմինը հույսով չի ապրում, քանզի մեր անձը մահվան վայրում է, եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից… Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ, բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել, ո՜նց մխիթարվենք։ Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում, բայց քո իսկական սփոփանքը չէ, վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում, բայց քո իսկական կարեկցանքը չէ, ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես եւ ընկերական եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին եւ շոշափեիր մեր վերքերը բաց եւ համբուրեիր,որ ցավը անցներ… Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան, ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք, չորացած արյամբ կպել են իրար, ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին ու մեր ոտքերը լվացին խոնարհ, մեխերով ծակված, խոցված են ահա, եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը եւ ուրախությամբ լցնում մեր հոգին, պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում, որ դիակ է սառ- եռօրյա կանգառ… Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ, շուտով կազատվես, մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին, մեր մարմինների մեջ ենք ավարտվում։ Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝ տասդրամանոց սայր, մետրուկես պարան, թեպետեւ մահը մենք սառեցրել ենք, կյանքի պահածոն դրել սառնարան, թեպետ ազատ ենք մահը ընտրելու, բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում, որի ներքնակը ճիճուներն են գարշ, որի վերմակը որդերն են փքուն։ Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան, մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ, եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ, եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ, եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ, եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում, թաքնվում մեր մեջ… Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ, քամակներս բաց ու վիզներս ծուռ։ Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ գնացիր դեպի մահդ անծպտուն, այդ նախաշեմը անցար ու մտար սիրելի հոր տուն։ Ամենալա՛վ Բան, մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն ու տոտիկ-տոտիկ մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից, մեզ տար անցկացրու այդ նախաշեմից, մեզ տար հասցրու մեր պապայի տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում - վերջին կում օդն է վերջին հրումով շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում հավերժի ափսեն՝ «Եվ կատարված է»։ Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted October 4, 2005 Report Share Posted October 4, 2005 ՍԱ՞Ս: Մի՞թե Երևանը (որոշ "պատմագետների" համաձայն` Իրավան կամ Ռևան (թրք.)) այդքան վատ ազդեցություն է թողել ձեզ վրա: Ճիշտն ասած չդիմացա, մինչև վերջ չկարողացա կարդալ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 4, 2005 Report Share Posted October 4, 2005 SAS, ինչն է առիթ տվել հանկարծ Վ. Գ. -ին այստեղ ներկայացնելո՞ւ: Միգուցե դարձել ես նրա արվեստի (կամ արհեստի) երկրպագո՞ւն: Quote Link to post Share on other sites
smally Posted October 4, 2005 Report Share Posted October 4, 2005 Ինձ թվում է, Sas @ հենց այսպիսի commentner լսլեու համար է բացել թեման, ուզում է ձեր նյարդերի հետ խաղա Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted October 4, 2005 Report Share Posted October 4, 2005 Քննադատ չեմ որ քննադատեմ էս գործը, մեկը լինի իմ գրածները քննադատի, բայց ասեմ որ համարձակ գործ է, նոր Մեծարենց է գտնում, ինչ որ տեղ ձեռնոց է նետում Իսահակյանին... Իհարկ է, գործը առաջին հերթին ցայտում է , էսպես ասած, դասական սահմանները առհամարելով ու ոտնահարելով, իսկ ինչ վերաբերվում է ՍԱՍ -ի խորհրդին, լավ մտածելու մասին ուզում էմ իմ կարծիքը հայտնեմ բանաստեղծություն կարդալու մասին առանց անտեսելու ՍԱՍ ի խորհուրդը. Բանաստեղծությունը ոչ մտածելու, ոչ էլ լավ մտածելու համար է, բանաստեղծությունը կարդալիս անկախ քեզանից պետք է մտածես, որովհետև առաջին հերթին բանաստեղծությունը կարդալիս զգում էս, իսկ երբ զգում էս էլ չես կարող չմտածես: Զգացմունքների մասին գրելը չի նշանակում որ կհաջողվի խոսքի միջոցով փոխանցել ընթերծողին զգացմունքներ, իսկ էս գործի մեջ համ էն կա համ էն, Երևի հենց էստե՞ղ է որ ՍԱՍ ը առաջարկում է լավ մտածել Դե արի ու մտածի թե են Քենեդիին ո՞վ սպանեց: Quote Link to post Share on other sites
SAS Posted October 5, 2005 Author Report Share Posted October 5, 2005 Վ.Գ.-ի այս գործը լավն է... Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 5, 2005 Report Share Posted October 5, 2005 Ասում են տղամարդը ստղեծագործելիս գրում է իր ու Աստցոո համար ,իսկ կինը տղամարդու համար,արտահատելով ապդես իր սերը : Չգիտեմ ,ով է գրել այս տողերը. "Ինչ էլ տվեց կյանքը ինձ ,պիտի ասեմ ,որ քիչ է Ինչ էլ որ տա այսուհետև,պիտի ասեմ ոչինչ է Գեթ մի գիշեր քեզ հետ լինեմ Գինագուքի սիրոո մեջ Մնացացը ինչ էլ լինի պիտի ասեմ ոչինչ է" բայց այս տողերն ավելի ,կարճ ավելի զուսպ,ավելի արտահայտիչ են նկարագրում կիրքը քան Վիոլետայի երկար բարակ շնչարական շարժումները: Չէ որ ,եթե մի կողմ դնենք Մարիամի որդուն նվիրված հատվածը,Խաչիկի աղջկա գրածը ավելի շուտ կարելի անվանել Կիրք, այլ ոչ Սեր: Quote Link to post Share on other sites
smally Posted October 5, 2005 Report Share Posted October 5, 2005 SAS menya zaintrigoval uzhe po-nastoyashemu! Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.