Jump to content

ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ


Recommended Posts

AZG Daily #197, 11/01/2005

ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԸ ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

http://www.azg.am/palm/?lang=AR&num=2005110114

200519701.jpg

Վերածնվում է հազարամյակների պատմությունը

Մաշտոցյան գրերի 1600-ամյակին նվիրված Տառերի պուրակում տեղադրվեց հայ մեծ մտածող, գիտնական, մաթեմատիկոս, աստղագետ Անանիա Շիրակացու արձանը, եւ սրանով հիմք դրվեց պուրակը հայ անվանի մտածողների, գիտնականների, ինչպես նաեւ նրանց ստեղծագործություններին նվիրված հուշարձանախմբի ստեղծմանը: Հոկտեմբերի 30-ին արձանի բացմանը ներկա էին կառավարության անդամներ, մտավորականներ: Շիրակացու արձանի ստեղծումն ու տեղադրումը նախաձեռնել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միության (նախագահ՝ Վրեժ Մարկոսյան) Գյումրու մասնաճյուղը՝ Գյումրու վերընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ:

Մոտ 4 մետր բարձրության տուֆե արձանի քանդակագործը Արտուշ Պապոյանն է: Այստեղ, ուր բոլոր տառերը տուֆից են, ըստ քանդակագործի, այլ նյութից արձան կառուցելն անհնար կլիներ: Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի եւ տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքեւ է ուղղված: Ըստ քանդակագործի՝ վերեւ եւ ներքեւ պարզած ձեռքերը երկնքի եւ երկրի հետ կապի խոսուն վկայություն են:

«Նիգ-Ապարան» միության պատվո նախագահ, ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ քարտառերի պուրակում պատրաստվում էին առաջինը տեղադրել Աստվածաշնչին նվիրված հուշարձանը, սակայն Շիրակի գործընկերներն ավելի արագ ավարտեցին Շիրակացու արձանը: Նախապատրաստվում են հուշարձաններ՝ նվիրված Նարեկին, Խորենացու «Հայոց պատմությանը», բազմաթիվ հայ մտածողների արձաններ: Դեռեւս հստակ չէ, թե տարիներ անց ինչ ծավալներ է ունենալու հուշարձանների այս պուրակը, սակայն Աղվան Հովսեփյանը հույս ունի, որ Արագածի ողջ լանջին հուշարձանների մի գեղեցիկ համալիր է լինելու՝ բնության գրկում:

Պարզվում է՝ այս մտահղացումը նախկին ավանդույթի վերածնունդ է: «Քրիստոսից առաջ Նեմրութ սարի լանջը հայերը զարդարել են հին աստվածների քանդակներով, ինչը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ համարվում է լավագույն կոթողներից մեկը: Այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող այդ համալիրն ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում», ասաց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա գնահատմամբ՝ այս մտահղացումը նոր ձեւ եւ իմաստ է ստանում, երբ մեր ժողովրդի կյանքում մեծ ավանդ ունեցած մարդկանց ենք մեծարում՝ նրանց արձանները տեղադրելով: «Մարդիկ, ովքեր զբաղված են մշակութային ժառանգության պահպանմամբ, շատ ողջունելի պետք է համարեն այս քայլը. սա մշակութային ժառանգության նորովի ներկայացում է», ասաց նա:

Գյումրու քաղաքապետարանը «Իրավաբանական գիտությունների բնագավառում ունեցած բացառիկ հաջողությունների եւ անմոռանալի ներդրումի համար մշակույթի սիրահար, հայ մեծանուն վարպետներին լավագույնս գնահատող» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պարգեւատրեց պատվավոր «Վարպետ» կրծքանշանով: «Երբեք չեմ մտածել, որ մշակույթի բնագավառում պարգեւներ կստանամ, որեւէ բան կյանքում չեմ արել պարգեւներ ստանալու համար», ասաց գլխավոր դատախազը:

Հաջորդը հավանաբար կտեղադրվի Մովսես Խորենացու արձանը, Տավուշի մարզպետն էլ խոստացել է Մխիթար Գոշի արձանը դնել: Մյուս տարի նախատեսվում է ծառատունկ կազմակերպել, այգի հիմնել:

Link to post
Share on other sites

Inchqan haskatsa, purak@ gtnvum e voch te Yerevanum ayl Aragatsi lanjin, Aparan tanogh tchanaparhi vra :)

Link to post
Share on other sites
  • 4 years later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...