Karmir Posted November 1, 2005 Report Share Posted November 1, 2005 AZG Daily #197, 11/01/2005 ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԸ ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ http://www.azg.am/palm/?lang=AR&num=2005110114 Վերածնվում է հազարամյակների պատմությունը Մաշտոցյան գրերի 1600-ամյակին նվիրված Տառերի պուրակում տեղադրվեց հայ մեծ մտածող, գիտնական, մաթեմատիկոս, աստղագետ Անանիա Շիրակացու արձանը, եւ սրանով հիմք դրվեց պուրակը հայ անվանի մտածողների, գիտնականների, ինչպես նաեւ նրանց ստեղծագործություններին նվիրված հուշարձանախմբի ստեղծմանը: Հոկտեմբերի 30-ին արձանի բացմանը ներկա էին կառավարության անդամներ, մտավորականներ: Շիրակացու արձանի ստեղծումն ու տեղադրումը նախաձեռնել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միության (նախագահ՝ Վրեժ Մարկոսյան) Գյումրու մասնաճյուղը՝ Գյումրու վերընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Մոտ 4 մետր բարձրության տուֆե արձանի քանդակագործը Արտուշ Պապոյանն է: Այստեղ, ուր բոլոր տառերը տուֆից են, ըստ քանդակագործի, այլ նյութից արձան կառուցելն անհնար կլիներ: Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի եւ տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքեւ է ուղղված: Ըստ քանդակագործի՝ վերեւ եւ ներքեւ պարզած ձեռքերը երկնքի եւ երկրի հետ կապի խոսուն վկայություն են: «Նիգ-Ապարան» միության պատվո նախագահ, ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ քարտառերի պուրակում պատրաստվում էին առաջինը տեղադրել Աստվածաշնչին նվիրված հուշարձանը, սակայն Շիրակի գործընկերներն ավելի արագ ավարտեցին Շիրակացու արձանը: Նախապատրաստվում են հուշարձաններ՝ նվիրված Նարեկին, Խորենացու «Հայոց պատմությանը», բազմաթիվ հայ մտածողների արձաններ: Դեռեւս հստակ չէ, թե տարիներ անց ինչ ծավալներ է ունենալու հուշարձանների այս պուրակը, սակայն Աղվան Հովսեփյանը հույս ունի, որ Արագածի ողջ լանջին հուշարձանների մի գեղեցիկ համալիր է լինելու՝ բնության գրկում: Պարզվում է՝ այս մտահղացումը նախկին ավանդույթի վերածնունդ է: «Քրիստոսից առաջ Նեմրութ սարի լանջը հայերը զարդարել են հին աստվածների քանդակներով, ինչը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ համարվում է լավագույն կոթողներից մեկը: Այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող այդ համալիրն ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում», ասաց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա գնահատմամբ՝ այս մտահղացումը նոր ձեւ եւ իմաստ է ստանում, երբ մեր ժողովրդի կյանքում մեծ ավանդ ունեցած մարդկանց ենք մեծարում՝ նրանց արձանները տեղադրելով: «Մարդիկ, ովքեր զբաղված են մշակութային ժառանգության պահպանմամբ, շատ ողջունելի պետք է համարեն այս քայլը. սա մշակութային ժառանգության նորովի ներկայացում է», ասաց նա: Գյումրու քաղաքապետարանը «Իրավաբանական գիտությունների բնագավառում ունեցած բացառիկ հաջողությունների եւ անմոռանալի ներդրումի համար մշակույթի սիրահար, հայ մեծանուն վարպետներին լավագույնս գնահատող» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պարգեւատրեց պատվավոր «Վարպետ» կրծքանշանով: «Երբեք չեմ մտածել, որ մշակույթի բնագավառում պարգեւներ կստանամ, որեւէ բան կյանքում չեմ արել պարգեւներ ստանալու համար», ասաց գլխավոր դատախազը: Հաջորդը հավանաբար կտեղադրվի Մովսես Խորենացու արձանը, Տավուշի մարզպետն էլ խոստացել է Մխիթար Գոշի արձանը դնել: Մյուս տարի նախատեսվում է ծառատունկ կազմակերպել, այգի հիմնել: Quote Link to post Share on other sites
smally Posted November 9, 2005 Report Share Posted November 9, 2005 Kaghaki vor masum e gtnvum purak@? Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 9, 2005 Author Report Share Posted November 9, 2005 Inchqan haskatsa, purak@ gtnvum e voch te Yerevanum ayl Aragatsi lanjin, Aparan tanogh tchanaparhi vra Quote Link to post Share on other sites
naARrek Posted November 11, 2009 Report Share Posted November 11, 2009 իսկ ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ թվով հուշի տառերի բարձրությունը... ինչքան հնարավորա ճշգրիտ էլի.. պետքա.. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.