Jump to content

Recommended Posts

Փնտրվում են բանաստեղծություններ նվիրված Ավարայրի ճակատամարտին:

Մի բան արեք էլի... :bye:

Մարիամ ջան, զինվորական երգ էմ գրում, էդ թեման էլ է շոշափում, երբ հաղթեցի ձեն կհանեմ :victory:

ՇՈւՏՈՎ

Link to post
Share on other sites

Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն

Ավանդել է ազատություն,

Հայոց հողին լու՛յս եղիցի,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,

Զիմաստության առաքելին,

Սուրս հու՛ր է կայծակների,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

:victory:

Ակսել Վարդանյան http://akselvardanyan.narod.ru/

Edited by Aksel.V
Link to post
Share on other sites

Փնտրվում են բանաստեղծություններ նվիրված Ավարայրի ճակատամարտին:

Մի բան արեք էլի... :bye:

Վա՜յ, վա՜յ՝ աչքս քոռանա, լեզուս պապանձվի, ոտքս կոտրվի,ձեռքս չորանա, ականջս խլանա,կոմպյուտորիս հետ գետինը մտնեմ: :hehe:

Ինչպե՜ս չէի նկատել այս օգնության կանչը: :(

ՎԱՐԴԱՆ

Իմ Հայրենյաց հոգի Վարդան,

Հոգիս հոգվույդ էղնի ղուրպան,

Որ Տըղմուտի ափերի քով,

Վաթսուն հազար կտրիճներով

Զարկիր, զարկվար,ինկար քաջ-քաջ,

Պարսիկ սփռած ի ձախդ ու աջ:

Իմ Հայրենյաց արև Վարդան,

Արևս արըվուդ էղնի ղուրպան:

Ավետարան ու խաչն առիր,

Տարիր երկինս բարձրացուցիր,

Եվ դուն ալ ետ թողիր գացիր,

Անուշ արևդ հողին տըվիր,

Որ հայրենյաց շողա արև

Շավարշանա դաշտի վերև:

Իմ Հայրենյաց արև Վարդան,

Արևս արըվուդ էղնի ղուրպան:

ԱրՅունդ կարմիր-կարմիր թափվավ,

Դաշտ ու ծաղիկ ներկվեցավ.

Լուսնակն ելավ ամպի տակից,

Պաղ-պաղ թափեց ցողիկն աչից,

Որ հայրենյաց վարդեր բացվին

Պլպուլն երգե դրախտի սարին:

Իմ Հայրենյաց արև Վարդան,

Արևս արըվուդ էղնի ղուրպան:

Հ.Գ. Մարիամիկ, այս երգը դու ունես:Փնտրիր Հայրիկ Մուրադյանի երգերի մեջ: :yes:

Edited by SAS
Link to post
Share on other sites

Խոսք՝ Ղ. Ալիշանի

Երաժշտ.՝ Մ.Եկմալյանի

ՊԼՊՈՒԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ

Ո՜հ դու բարեկամ այրած սրտերու,

Խոսնակ գիշերո, հոգյակ վարդերու,

Երգե՛, պըլպուլի՛կդ, երգե՛ ի սարեդ,

Զանմահ քաջքն Հայոց, երգե՛ հոգվույս հետ:

Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,

Սըրտիկս, որ ի խաչն էր կիպ, թունդ առավ.

Ի խաչին թևերն թըռա ու հասա,

Գտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա:

Պըլպուլ, քեզ համար մեր հարքն ասացին,

Թե չէ հավ՝ պըլպուլ մեր Ավարայրին,

Եղիշե հոգյակն է քաղցրախոսիկ,

Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ:

Ձմեռն յանապատ կու գնա կա ի լաց,

Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց,

Երգել ու կանչել Եղիշեին ձայն,

Թե պատասխանիկ մը արդյոք տա՞ Վարդան:

Link to post
Share on other sites

Խոսք՝ Ռ. Պատկանյանի

Երաժշտ.՝ Ն.Շահլամյանի

ԵՐԳ ՎԱՐԴԱՆԱ

Լռեց: Ամպերը եկան ծածկեցին

Երկինքն ու լուսինն աչքես խլեցին.

Մնացի մենակ՝ հոգիս վրդոված,

Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած:

Եվ այնուհետև ամեն իրիկուն

Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն.

Նորա տըխրամած դեմքը նայելիս՝

Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս:

Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին,

Գուցե քու փայլից փայլ տաս և հային...

Պատմե շատերուն Վարդանի մահը,

Կամ՝ ինչպես կորավ հայ ազգի գահը,

Կամ ինչ վեհ սիրով սիրում էր Վարդան

Մայրենի հողը- աշխարհ Հայաստան:

Edited by SAS
Link to post
Share on other sites

Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ մեկի՛ս դեմ հազա՛րը գա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն

Ավանդել է ազատություն,

Հայոց հողին լու՛յս եղիցի,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,

Զիմաստության առաքելին,

Սուրս հու՛ր է կայծակների,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

:victory:

Ակսել Վարդանյան http://akselvardanyan.narod.ru/

Edited by Aksel.V
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...