Unregistered - M Posted January 30, 2006 Report Share Posted January 30, 2006 Փնտրվում են բանաստեղծություններ նվիրված Ավարայրի ճակատամարտին: Մի բան արեք էլի... Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted January 30, 2006 Report Share Posted January 30, 2006 Փնտրվում են բանաստեղծություններ նվիրված Ավարայրի ճակատամարտին: Մի բան արեք էլի... Մարիամ ջան, զինվորական երգ էմ գրում, էդ թեման էլ է շոշափում, երբ հաղթեցի ձեն կհանեմ ՇՈւՏՈՎ Quote Link to post Share on other sites
Karmir Posted January 30, 2006 Report Share Posted January 30, 2006 Դեռ գտա սա ՝ http://www.armenie.be/ghevont.htm Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 30, 2006 Author Report Share Posted January 30, 2006 Ակսել ջան, սպասում ենք: Կարեն ջա՛ն : Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 (edited) Մարտ Հայերեն Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն Ավանդել է ազատություն, Հայոց հողին լու՛յս եղիցի, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Սիրտս վահան սուրբ Մաշտոցին, Զիմաստության առաքելին, Սուրս հու՛ր է կայծակների, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Ակսել Վարդանյան http://akselvardanyan.narod.ru/ Edited February 1, 2006 by Aksel.V Quote Link to post Share on other sites
SAS Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 (edited) Փնտրվում են բանաստեղծություններ նվիրված Ավարայրի ճակատամարտին: Մի բան արեք էլի... Վա՜յ, վա՜յ՝ աչքս քոռանա, լեզուս պապանձվի, ոտքս կոտրվի,ձեռքս չորանա, ականջս խլանա,կոմպյուտորիս հետ գետինը մտնեմ: Ինչպե՜ս չէի նկատել այս օգնության կանչը: ՎԱՐԴԱՆ Իմ Հայրենյաց հոգի Վարդան, Հոգիս հոգվույդ էղնի ղուրպան, Որ Տըղմուտի ափերի քով, Վաթսուն հազար կտրիճներով Զարկիր, զարկվար,ինկար քաջ-քաջ, Պարսիկ սփռած ի ձախդ ու աջ: Իմ Հայրենյաց արև Վարդան, Արևս արըվուդ էղնի ղուրպան: Ավետարան ու խաչն առիր, Տարիր երկինս բարձրացուցիր, Եվ դուն ալ ետ թողիր գացիր, Անուշ արևդ հողին տըվիր, Որ հայրենյաց շողա արև Շավարշանա դաշտի վերև: Իմ Հայրենյաց արև Վարդան, Արևս արըվուդ էղնի ղուրպան: ԱրՅունդ կարմիր-կարմիր թափվավ, Դաշտ ու ծաղիկ ներկվեցավ. Լուսնակն ելավ ամպի տակից, Պաղ-պաղ թափեց ցողիկն աչից, Որ հայրենյաց վարդեր բացվին Պլպուլն երգե դրախտի սարին: Իմ Հայրենյաց արև Վարդան, Արևս արըվուդ էղնի ղուրպան: Հ.Գ. Մարիամիկ, այս երգը դու ունես:Փնտրիր Հայրիկ Մուրադյանի երգերի մեջ: Edited February 1, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
SAS Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 Խոսք՝ Ղ. Ալիշանի Երաժշտ.՝ Մ.Եկմալյանի ՊԼՊՈՒԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ Ո՜հ դու բարեկամ այրած սրտերու, Խոսնակ գիշերո, հոգյակ վարդերու, Երգե՛, պըլպուլի՛կդ, երգե՛ ի սարեդ, Զանմահ քաջքն Հայոց, երգե՛ հոգվույս հետ: Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ, Սըրտիկս, որ ի խաչն էր կիպ, թունդ առավ. Ի խաչին թևերն թըռա ու հասա, Գտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա: Պըլպուլ, քեզ համար մեր հարքն ասացին, Թե չէ հավ՝ պըլպուլ մեր Ավարայրին, Եղիշե հոգյակն է քաղցրախոսիկ, Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ: Ձմեռն յանապատ կու գնա կա ի լաց, Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց, Երգել ու կանչել Եղիշեին ձայն, Թե պատասխանիկ մը արդյոք տա՞ Վարդան: Quote Link to post Share on other sites
SAS Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 (edited) Խոսք՝ Ռ. Պատկանյանի Երաժշտ.՝ Ն.Շահլամյանի ԵՐԳ ՎԱՐԴԱՆԱ Լռեց: Ամպերը եկան ծածկեցին Երկինքն ու լուսինն աչքես խլեցին. Մնացի մենակ՝ հոգիս վրդոված, Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած: Եվ այնուհետև ամեն իրիկուն Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն. Նորա տըխրամած դեմքը նայելիս՝ Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս: Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին, Գուցե քու փայլից փայլ տաս և հային... Պատմե շատերուն Վարդանի մահը, Կամ՝ ինչպես կորավ հայ ազգի գահը, Կամ ինչ վեհ սիրով սիրում էր Վարդան Մայրենի հողը- աշխարհ Հայաստան: Edited February 2, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 Բարև ՍԱՍ լավ երգեր են, իսկ ուրիշ երգեր կա՞ն, որ հնչեն որպես խրախույս: Վարդան Մամիկոնյանի ոգով... Quote Link to post Share on other sites
SAS Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 (edited) Ողջույն, Ակսել Առայժմ այսքանը: Փնտրիր «Հայ երգանի» թեմայում, գուցե որևէ բան գտնես... Edited February 1, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted February 1, 2006 Author Report Share Posted February 1, 2006 ՍԱՍ ջա՜ն, շնորհակալ եմ: :flower: Երգը հիմա կփորձեմ գտնել: Ո՞ր մասում է: Quote Link to post Share on other sites
SAS Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 Մարիամիկ, կարծեմ «Հայրիկ Մուրադյան» առանձին թղթապանակ կա... Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted February 1, 2006 Author Report Share Posted February 1, 2006 Գտա՛: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted February 1, 2006 Author Report Share Posted February 1, 2006 Քանի նորից չեմ մոռացել. շատ լավ է ստացվել, Ակսել: Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 Քանի նորից չեմ մոռացել. շատ լավ է ստացվել, Ակսել: Շնորհակալ եմ Մարիամ ջան Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted February 1, 2006 Report Share Posted February 1, 2006 (edited) Մարտ Հայերեն Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թօղ մեկի՛ս դեմ հազա՛րը գա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն Ավանդել է ազատություն, Հայոց հողին լու՛յս եղիցի, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Սիրտս վահան սուրբ Մաշտոցին, Զիմաստության առաքելին, Սուրս հու՛ր է կայծակների, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թօղ գան հազա՛ր մեկի՛ս վրա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Ակսել Վարդանյան http://akselvardanyan.narod.ru/ Edited February 1, 2006 by Aksel.V Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.