Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

Blanuk, es korar u korar, harceris el chpataskhanetsir.

Es Marti 1-in zohvatneri masin asum en, vor voch mi kap chen unecel mitingi het, asel kuze kam patahakanoren poghotsnerum spanvats mardkants glkhaqanak e patvirvel, vor mnacjaly vakhenan, kam el inch vor cucakov, umits uzetsel azatvel en arants hetq toghnelu, pahits ogtvelov, kam erku tarberakn el miasin.

En Majisi 27-in el, ankap mardik ugharkvetsin ankap tegher u gndakaharvetsin hatik-hatik. Mi qani hogi el havanabar chgndakaharvetsin, vorovhetev gndakaharoghnerits mi qanisi mot hankarts mardkajin inch vor baner artnatsan, hishetsin, esim inch romantik baner...

Mi khosqov shat nman patmutyun er yst is...

Hy blanuk? Ajstegh es?

Lsi Blanuk,

mi hat el erekha gndakaharvets Movses Gorgesyani taghman ory, Tsitsernakaberdum. Lsel es inch vor ban dra masin?

Isk HAB-i zinatapman jamanak Geghazniki u Vitjaji gndakaharutny hishum es?

Lsi, mer mot mi angam akrogh e asvi ov konkret, anun azganunov, gndakaharets.... Te hajery bolory potencial garnern en, ankakh gtnvelu vajrits?

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Գրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք

Իշխանություններին այսօր մեղադրել նրանում, որ չեն զիջում իշխանությունը, հիմարություն է, որովհետև մեղադրողներն էլ չեն զիջում իշխանությունը և ուզում են ավելի մեծացնել իրենց սեփականը։ Նորմալ բան է քաղաքականության մեջ։ Մեղադրել, որ քայքայում են ընդդիմությունը ներսից, նույնպես անհեթեթություն է։ Իհարկե, պետք է քանդեն: Հո չե՞ն թողնելու, որ էնքան թփռթոշանան, որ գան իշխանության։ Մենթերը, մեթոդները հո չե՞ն փոխվել, հո չե՞ն փոխվելու մի օրում։ Մի հատ էդ «արդարության դեմքերին» հիշեք՝ անձնական վրեժխնդրության իրենց մղձավանջով ու կորցրած հարազատների նմանությամբ։ Մի նեղացեք, հայեր, ես ոչ մեկիդ չեմ սպանել, չեմ թալանել, ոչ մեկիդ դեմ չեմ մանսակցել բանսարկության ու դավադրության ու ոչ մեկիդ տեղը նստել չեմ հավակնում, հեռու եմ գնացել, ախր, գիտեք, բայց հո չե՞ք կարող պահանջել, որ հայ լինելուց էլ հրաժարվեմ։ Դուք պարտված եք, հասկացեք վերջապես ու մի սովորեցրեք այդ նոր կազմավորվող երկրում, որ ընդդիմությունը միշտ պարտված է և աութսայդեր։ Աութսայդեր լինելու շքեղություն կարող է իրեն թույլ տալ քաղաքացին՝ ես, շարքային հանճարս։ Կարո՞ղ ա ասեք, որ հանճարը ես չեմ՝ քաղաքացիս, դուք եք՝ ղեկավարներդ ու թեկնածուներդ։ Չեք ասի, իհարկե։ Էդքան խելք երեւի ունեք, հո անհույս դուռակ չե՞ք վերջապես։ Մեկ էլ հանկարծ չասեք Վահեն իրեն էր գովում անընդհատ, չէ, չէ, տեսեք գրում եմ ու թողնում վկայություն. քաղաքացուն էի գովում, ինձ էնքան, ինչքան ցանկացած ուրիշ արժանավայել քաղաքացու, հավասար։ Երբեմն, ոմանց ավելի։ Կան, խոստովանում եմ, քաղաքացիներ, որոնց վաստակի ու աշխատանքի չափի գիտակցումից կտրվում է շունչս, ամոթից գետինն եմ մտնում պարապ-սարապ կյանքս վատնելու համար, բայց ցավում եմ խոստովանել, որ սաստիկ քիչ են, կուզենայի ավելի շատ լինեն։ Դա ուրիշ թեմա է։ Հիշել եմ պարզապես, որ երբ փոքր էի, այդ հարգարժանները հազարներ էին Հայաստանում։

-Ու՞ր են բա այսօր։

-Մեռան շատերը։ Մեծանում ենք։

-Բա ու՞ր են նորերը։ Ամեն մի հարգարժան հազար աշակերտ ուներ նեղ օրվա համար։

-Գնացին, սիկտիր եղան դավաճանները, ախպարստան, հեշտ կյանքի։ Մնացին սրանք, էս «արդարությունը»։

-Ու սա արդար ա՞, էս «արդարությունը»։

-Ես ասում եմ՝ արդար ա, հարիֆին հասնում ա սկզբունքից ելնելով:

-Բայց ես էլ եմ հարիֆ վիճակում ու չեմ ուզում լինել համառորեն, բայց հետս հարիֆացած անասունը չի ուզում շարիկները իրար տա, ակնհայտը տեսնի։ Ի՞նչ անեմ, չգիտեմ։ Ես ինքս եմ դրել ինձ էս ապուշ վիճակում։ Էրևան որ եկա, հարգանքով, պատվով հանրապետական ախպերներս ընդունեցին, դաշնակներս էլ, շատ ուրախացան, որ եկել եմ տուն ու, որ գործ ենք անելու հեսա։ Ես էլ, բա՝ չէ ախպերություն, ահագին մանթո կա ոնց որ, ես էլ երկար չեմ եղել այստեղ, չեմ հասկանում ով ա ում կերել, ով ա ում ձգել, ինչ ա կատարվում ու ձեր հետ գործ անելը հեշտ ճանապարհն ա, մի հատ բոմժերով զբաղվենք, մեր ախպերությունն ա։

Բոլոր տարօրինակություններս տարել են մինչև էսօր, հանրապետականներն էլ, դաշնակներն էլ։ Ո՞նց չխոստովանեմ։ Մի հատ ծուռ խոսք չեմ լսել նրանցից ոչ մեկից։ Էն, ինչ գրել եմ նրանց մասին, կարող եք կարդալ։ Երբևէ չեն հրաժարվել հանդիպել, հարգանքով ու մարդավարի քննարկել։ Ու սա չի նշանակում, որ էլ չեմ գրելու ու հայհոյեմ, չգիտեմ դեռ, ոնց քեֆս կտա, բայց որ ասեն ում հետ վարիանտ կա խոսելու, մեկա կասեմ էս կոալիցիայի, եթե խոսելը անպայման ա։ Խորհուրդ եմ տալիս սիկտիրը քաշել, ես այդպես եմ արել ու անում։ Ես դավաճան եմ, ասում են շատերը։ Դուք եք դավաճան, ստրուկներ։ Դուք դավաճանել եք ազատությունը։

Էս ախպերությանս հետ աշխատելու փոխարեն որոշեցի ընչազուրկների հետ աշխատել։

Լափեցին ամեն ինչ կառավարականների հետ ու մասնակցությամբ, իհարկե։ Ես չեմ ցավում, բոլորովին էլ ծախսերս չեմ ափսոսում, նայում եմ, ուսումնասիրում իմ գրանտային ամեոբա դառած մուրացկան հայրենակցին ու ջոկում վերջապես, որ մեր ախպերը քաքի մեջ ուզում ա նստի սեփական կամքով, ոչ միշտ պարտադրաբար, չեմ պնդում, որ վերին ատյանի ճշմարտություն եմ ասում, բայց պնդում եմ, որ անկեղծ հայտնում եմ տեսածս՝ անձնական ֆիլտրով անցկացրած։ Գրանտ, ողորմություն, հովանավորություն, ռեկլամից ստացված թերմացք, օտարազգի նորահաստատներից ստացված աշխատավարձ. սա ամբողջ դիապազոնն է երազի, հայոց լիբերալիզմի։

Դուք լխպոր եք, լխպոր, չլխպորներին վտարել եք և համառորեն ձև եք անում, որ չկան, ու եթե հարցնեք, ո՞վ կա օրինակ, չկարծեք, որ ոռ կխաղացնեմ, համեստություն բան, եսիմ ինչ…

- Ե՜ս,- կասեմ։

Կասեք, ո՞նց, ի՞նչ…

- Նստեք՝ երկուս, տգետներ,- կասեմ ու ասում եմ հենց հիմա։ Միանգամից, առանց սեթեվեթանքի։ Ո՞վ եք դուք, ծույլ անբաններ, որ իշխանության գաք։ Ու՞մ եք ուզում իշխել։ Ինձ։

Արա՜, մի հատ ձեզ իշխեք։

Էսօր իմ գլխին սարքում են անօրինական զենքի եսիմ ինչ հոդված Հայաստանում, որ մըտնեմ թե չէ, ձերբակալեն օդանավակայանում։

Ես ուզում եմ գոռալ հիմա.

- Արա՜, ո՞նց եք ինձ լռության մատնում, երբ ակնհայտ է, որ գրել եմ բոլորիցդ շատ, երբ իմ գլխին են քրեական գործ սարքում, ոչ ձեր, ու ձեր լռությամբ, իսկ հաճախ բանսարկությանը մասնակցությամբ մասնակից եք ինձ բանտարկելուն։ Ախր ի տարբերություն նախկին խելառների, ես չեմ գնալու քրիստոնեաբար, այլ հրդեհելու եմ առաջին հերթին ձեր տները։ Գըրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք։ Ու չեմ էլ գոռալու իրականում ոչ մի բան, մենակ այսպես, հեռվից, ինթերնետով։

Ի՞նչ գոռամ, ու՞մ գոռամ։ Ո՞վ եմ ես։ Մի հատ էլ հայ խզբզող, բայց հո դրանից չի փոխվում էն, որ ես այդտեղ էի կողքներդ, երբ Պարույրին տարան։

Ուրախացաք, չէ՞։

Արդարություն։

Ու՞ր ա Պարույրը։ Ներողություն խնդրե՞լ եք, «արդարություն»։ Չեք կարող, չէ՞, նվաստացուցիչ է, չէ՞, չե՞ք կարող, չէ՞, հրաժարվել, որ մասնակից էիք ու զվարճանում էիք։

Արա՜, մինչև հիմա չեք կարողանում գրավել էն տեղը, որտեղից քշել եք ու էլի քշում եք։

Դրա ու միայն դրա հաշվին եք պառլամենտից աշխատավարձ ստանում։ Ձեզ այդպես էլ անվանում են երևի չեկիստները. Պարույրի մուրացկանները։

Գոռա՞մ։ Իմ մասի՞ն։ Ո՞վ եմ ես, երբ մարդակերներդ հերթով կերել եք բոլոր մեծերին ու դեռ լափում եք։ Ես հիմա կռիվ ունեմ իմ վրա գործ սարքողների հետ, դուք կռիվ անելու բոլոր գործիքները զբաղեցրել եք, որ հանկարծ ես, քաղաքացիս, ես չօգտագործեմ, պաշտպանվեմ, դուրսը մնամ ու ազատ, որովհետև Ռոբերթ ու Սերժ քշելուց առաջ, ձեզ եմ քշելու տեղերիցդ։ Գիտեք, ախր, Ղարաբաղ Կոմիտե, երբևէ չեմ թաքցրել։

Ես ձեր տներն եմ պաժառ տալու։

Գրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք։

Քո երեխաներն էլ են հարցնելու վերջ առաջ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ». ինչի՞ ա սենց ոռի։

Ես գրում եմ այստեղ, 2005 թվին.

- Բալիկ ջան, քո անձնական պապան ախպրի վրա նստած դև էր ու օրը մի հայ աղջիկ էր ուղարկում Դուբայ և ուր ասես, որ աշխատավարձ ստանա, բալես, աստված քեզ պահապան, որ բերի տուն, դու ուտես, մեծանաս, կրթություն ստանաս, խելացի լինես, լավ քաղաքացի դառնաս, որովհետև քո հետ են կապված իմ բոլոր հույսերը։ Քո ... հոր մերը դու ես ...լու, բալիկ ջան, որ հասկանա, որ մի աշխատավարձի համար չարժի մասնակցել ինձ բանտ ուղարկելուն կամ մնացած բոլոր անմեղների ուղարկելուն, որ արդեն նստած են։

Դուք վախենում եք իմ հնարավորությունից, պարզ, մարդկային, բարձրաձայն ասելու՝ Ես՜,

որովհետև վախենում եք ԵՍերից, ոչ ինձանից, որովհետև մի հոգու ասելուց հետո գալու են Եսերը, իսկական մեծերը։ Ախր սրանից եք սարսափում, քաքլաններ, ու կպել ու պոկ չեք գալիս ու հասցնում եք բանը ձեզ զորով քշելուն կամ թքել հեռանալուն։ Էս պնդումին ցինիկորեն պատասխանում եք և՛ դուք և՛ իշխանությունները միշտ, հայտնի անելով ձեր ընդհանրությունը.

- Ջանդամը գնաք, շատ լավ է, տեղներս լայնանում է։

- Այո ապուշներ, գուցե, բայց երկիրը դատարկվում է, կույրեր։

Պաժառ եմ տալու ձեր տները։

Գրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք։

Դուք ձեր երեխաների հարցերից վախեցեք։

Սթոքհոլմ, 2005-10-22

Link to post
Share on other sites

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը ընդդիմադիր ուժերի կոնգրեսում - Լոս Անջելես, 26.05.2008:

Հայրենակիցներ,

Անունս Արմեն Մելիքյան է: Լիազորված եմ Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության անունից ձեզ փոխանցելու այս հայտարարությունը:

Մեր անվանումից կարծում եմ արդեն կռահեցիք, որ Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մի խումբ գրողներ և մտավորականներ ենք: Մեզանից ոմանց սպասվում է ձերբակալություն, քրեական հետապնդում ու բանտարկություն Հայաստանի Հանրապետություն ոտք դնելու պահին իսկ:

Դեռ 2006 թվի նոյեմբերին ողջ հայությանը ուղղված` մեր «Ահազանգ» փաստաթղթով, որը լույս տեսավ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և որին իրենց ստորագրությամբ զորակցություն հայտնեցին 18 ազգերի շուրջ 120 գրողներ, մտավորականներ, արվեստագետներ և այլ բնագավառների ներկայացուցիչներ, կանխազգուշացրել էինք Հայաստանի Հանրապետությունում ընթացող վտանգավոր զարգացումների մասին, որոնք, մեր գնահատմամբ, կարող էին հանգեցնել ազգային աղետի, և որը Մարտի 1-ից սկսած ներկա զարգացումների լույսի տակ կարևորագույն նշանակություն է ստանում:

Հակառակ նման աննախադեպ իրադարձությանն ու դրան դիմագրավող մտավորական բուռն հակադարձությանը, Հայաստանի Հանրապետության մամուլն ու ԶԼՄ-ները, բացի մեկ բացառությունից, լռեցին: Լռեց նաև սփյուռքահայ մամուլը` հայ անկախ գրողին ու մտավորականին բաժին հասած հալածանքն ու ՀՀ-ում ազատ խոսքի ու ժողովրդավարական առողջ մթնոլորտի ձևավորման խնդիրը համարելով երկրորդական:

Նման, մեղմ ասած, տգետ մոտեցումը ունեցավ մեր կողմից կանխատեսված արդյունքը, որը իր լրումին հասավ Մարտի 1-ի դեպքերով:

Հայրենակիցներ,

Առաջնատար է մտավորականների և նամանավանդ գրողների ու հրապարակախոսների դերն ու նշանակությունը ցանկացած ազգի բնականոն զարգացման գործընթացում: Նրանք, իրենց գործունեության բերումով` արտացոլելով ժողովրդի հոգևոր ու բարոյական իրավիճակը, բացահայտում են ազգի իսկական կարիքներն ու իղձերը: Հանրույթի այս հատվածի գործունեության շնորհիվ է կազմավորվում այն, այսպէս կոչված, ազգային նպատակը, առանց որի անհնար է ազգի բնականոն զարգացումը: Եվ պատահական չէ, որ բոլոր բռնատիրություններում, որտեղ նպատակադրվում է խոչընդոտել հանրույթի բնականոն զարգացումը, առաջին հերթին ոչնչացվում է նրա մտավորականությունը (մտավորականություն ասելով` նկատի չունեմ բռնապետների համհարզներին): Փաստորեն գլխատվում է տվյալ ազգը, որպեսզի վերացվի նրա ազգային զարգացման նպատակը:

Իմ ելույթից զեղջելու եմ մեր դեմ կիրառված ու մինչև օրս կիրառվող հալածանքները մանրամասնող հատվածը: Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ամենին, կարող են այն կարդալ www.vernatun.info հասցեով:

Հայրենակիցներ,

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, բոլոր այն կազմակերպություններին, մամլո և հեռուստատեսության միջոցներին, ովքեր լռեցին հայ գրողի վրա ձեռք բարձրացնող վարչախմբի քայլերի դեմ, մեղսակից է համարում 2006 թվի նոյեմբերից ցայսօր ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական հետապնդումներին, Մարտի 1-ի արյունալի դեպքերին, ՀՀ-ում բռնատիրական իշխանության հաստատման ու ամրապնդման մեջ, և համայն հայ ժողովրդին կոչ է անում համապատասխան գնահատական տալ նրանց ղեկավարների կամ խմբագիրների գործունեությանը: Զարմանալի չէ, որ այս նույն կազմակերպությունների, մամլո ու հեռուստատեսության ծրագրերի ղեկավարներից շատերն այսօր դարձել են ՀՀ-ն զավթած խունթայի մունետիկները:

Այս պահին, կենտրոնանալու համար մեր առջև դրված խնդիրների վրա ու սահմանափակվելով այս մի քանի րոպեներով, առանձնացնում ենք երեք ռազմավարական հրատապ հիմնախնդիր:

Առաջին: Պայքար` չեզոքացնելու խունթայի արտերկրյա կառույցները ու դրա հենարանները հանձինս որոշ կազմակերպությունների:

Երկրորդ: Պայքար` խունթան զրկելու իր տնտեսական լծակներից:

Երրորդ: Պայքար` վնասազերծելու հայ եկեղեցվո վերջերս ունեցած բացասական ու պառակտիչ քաղաքական գործունեությունը:

Առաջին հարթակում` հատկապես ի նկատի ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության մեզ համար անընդունելի գործունեությունը, որով արդեն տասը տարի շարունակ, «իմաստնություն» խաղալով, օր ավուր ապակողմնորոշում է արտասահմանի հայությանն ու ժողովրդավար պետություններին` ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Անընդունելի ենք համարում նաև` իրեն ժողովրդավարության խոսնակ ներկայացնող Ամերիկայի հայկական համագումարի գաղջ պահվածքը: Նույնը կարելի է ասել Հայ բարեգործական ընդհանուր միության մասին:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, ինչպես անցյալում, այսօր ևս հորդորում է այս կազմակերպություններին վերանայել իրենց վերաբերմունքը խունթայի նկատմամբ և մասնակից լինել դրա մեկուսացման ու ՀՀ-ից վտարման գործընթացին:

Աններելի և պախարակելի ենք համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` նախքան ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը` դեռ չընտրված նախագահին ուղղված շնորհավորական խոսքը, որը միտում էր իրավականություն շնորհել ազգի գլխին փաթաթված վիշապի իշխանությանը:

Աններելի ենք համարում ԱՄՆ-ում հայ եկեղեցվո զույգ թեմերի մասնակցությունը վերոնշյալ երեք կազմակերպությունների կողմից անօրինական իշխանությունների ճանաչմանը միտող միացյալ հայտարարությանը: Անընդունելի ենք համարում նաև հայ եկեղեցվո միջոցով մեր ազգի ստրկացումը մի կուռքի ու դրա հետնորդների ժամանակավրեպ, զառանցական ու կործանարար գաղափարախոսությանը, որի արդյունքում մեր ազգի նոր սերունդը օտարվում է ամենայն հոգևորից:

Հետևաբար, առաջարկում ենք,

1) Վերոնշյալ կազմակերպությունների քաղաքական գործունեությունը շրջանցելուն և դրանք չեզոքացնելուն միտող միջոցների քննարկումը այս ձեռնարկի շրջանակներում: Ըստ մեզ, գոյություն ունեն համապատասխան ազդու միջոցներ, որոնք կարող են հանգեցնել ժողովրդավար երկրներում գործող ա՛յն կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը, որոնք կշարունակեն այս կամ այն ձևով օրինականություն վերագրել ՀՀ-ի ներկա վարչակարգին:

2) Քննարկել այն առևտրական հաստատությունների բոյկոտումը, որոնք իրենց ծանուցումներով ծառայում են ԱՄՆ-ում խունթայի մունետիկների շահերը ներկայացնող ԶԼՄ-ների գոյատևմանը, ինչպես նաև` խունթայի կողքին կանգնած սակավապետերի արտածումների բոյկոտումը Սփյուռքում:

3) Զույգ կաթողիկոսներին հորդորել կանգնել ժողովրդի կողքին: Հորդորել նրանց նաև դադարեցնել, ՀՀ-ում թե այլուր, ուսումնական համակարգի, հեռուստատեսային ծրագրերի ու այլ միջոցներով հայ մատղաշ սերնդի ստրկացումը ժամանակավրեպ, իբր հոգևոր գաղափարախոսությանն ու դրա խորհրդանիշներին, անհապաղ ձեռնամուխ լինելով հայ եկեղեցվո գաղափարական վերակերտմանը: Հակառակ դեպքում` պահանջել կաթողիկոսների հրաժարականը:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը դիմում է ձեզ` քաղաքական գնահատական տալ գրողներիս նկատմամբ կիրառվող բռնություններին, դատապարտել Հայաստանի գրողների միության և մյուս այսպես կոչված ստեղծագործական միությունների լկտի մասնակցությունը պետական քարոզչամեքենայի` գրողներին ու այլ ազատ ստեղծագործողներին բարոյազրկելու ու փաստացի աքսորի մեջ պահելու ջանքերին, դիմել բոլոր կառավարություններին ու միջազգային տարբեր կառույցներին` ապահովելու գրողներիս ու բոլո՛ր վտարանդիների վերադարձը հայրենիք` մեր անմիջական մասնակցությունը բերելու համար ազգակերտման գործընթացի բախտորոշ այս հանգրվանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ-ում իշխանափոխության օրինական բոլոր միջոցները ի սպառ վերացվել են, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը նախ և առաջ պահանջում է տվյալ իշխանությունների ղեկավարներից`

1) Անհապաղ ազատ արձակել կաշառաբաշխ, ահաբեկիչ, և խոսքի ազատության վրա բռնացող իշխանական տարրերի կազմակերպած ընտրական ցուցահանդեսի դեմ բողոքի բռունցք կազմած հայորդիներին, որոնք այսօր գտնվում են կալանքի մեջ:

2) Կամովին հեռանալ իշխանությունից առաջիկա 30 օրերի ընթացքում, ընդդիմության հետ փոխգործակցությամբ նշանակելով փոխանցման ժամանակավոր կառավարություն` մինչև նոր ընտրությունների կայացումը:

3) Վերադարձնել պետական առանձնաշնորհների միջոցով ձեռք բերված ողջ ինչքն ու հարստությունը, նրանց, ընտանիքի անդամների, և վստահված անձանց անունների տակ յուրացված ունեցվածքն ու տնտեսական իրավունքները, ՀՀ-ում կամ արտասահմանում ձեռք բերված գույքն ու պահ դրված ավանդները, ներառյալ դրամատնային գաղտնի հաշիվները:

Այս դեպքում` հաջորդ իշխանություններից պահանջում ենք երաշխավորել նրանց ու ընտանիքի անդամների կյանքի ապահովությունը:

Այլապես` կոչ ենք անում համայն հայ ժողովրդին` բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվել քրեական վարչախմբից, պահանջելով նաև հետագայի իշխանություններից` քրեական պատասխանատվությունից զերծ պահել նրանց, ովքեր կվտանգեն սեփական կյանքը խունթան ՀՀ-ից ի սպառ արմատախիլ անելու գործում:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն.

Վահե Ավետյան (Շվեդիա, ներկայումս ԱՄՆ-ում), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003) և այլ գրքերի հեղինակ: Հայաստանի Հանրապետության նախագահի վտարանդի թեկնածու, Անկախության բանակի հրամանատարներից:

Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005): Հիմնադիր Հայաստանի ամերիկյան բարեկամներ կազմակերպության (1989-1991), որին անդամակցել են 50-ից ավելի ամերիկյան քաղաքական գործիչներ, ներառյալ 17 նահանգապետեր, ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի անդամներ: Հիմնադիր «Հայ հավատք» կրոնական շարժման (2000):

Արա Բալիոզյան (Կանադա), հրապարակագիր, արձակագիր, 40 և ավելի գրքերի հեղինակ:

Սև (Հենրիկ Խաչատրյան - ԱՄՆ), արվեստագետ, արձակագիր:

Link to post
Share on other sites

Նկատե՞լ եք

Ցավդ տանեմ. սա միակ հարկավ արտահայտությունն է, որ կարող է սեր արտահայտել, կամ լինել մեկը բազում այլ արտահայտությունների շարքում սեր արտահայտող, որ կանիբալիստական չէ, բայց անխուսափելիորեն սադոմազոխիստական է ինչպես սիրո արտահայտման մնացյալ բոլոր արտահայտությունները հայերենում։ Նկատե՞լ եք։

Ջիգյարտ ուտեմ, սիրտդ ուտեմ, մռութդ ուտեմ, ոռդ ուտեմ և այլն, և այլն, մարմնի տարբեր մասերն ուտելն է հայերի սերն արտահայտելու ձևը։

Երևույթը ծլում է խորը ենթագիտակցությունից, մարդն առանձնապես խելքին զոռ չի տալիս, որ հատիկ-հատիկ մարգարիտներ շարի սիրելու համար, ասում է այն, ինչ հոգու խորքից է գալիս, անմիջական, իսկ մեզանում ամենաանմիջական ցանկությունը մարդակերությունն է. միլյոնանոց արտագաղթն ու քաղաքացիական պատերազմի հարատև վտանգը երկրում վկա։

Կարո՞ղ է փոխվել արդյոք ենթագիտակցությունը, կարո՞ղ է մարզվել։

Ոչ միանգամից համենայն դեպս։ Չեմ բացառում, որ առանց մտածելու բառեր շաղ տալու փոխարեն, եթե կարողանանք մարգարիտներ պեղել մեր լեզվում ու տանք մեր սիրելիներին, ինչ որ ժամանակ կարող է փոխվել, ու եթե դա պատահի շատ քանակով մարդու հետ, գուցե փոխվի երկիրը։

29.05.2008, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Իշխանությունն ու հմայքը

Եթե կարծում եք, որ չափից ավելի կոշտ եմ գաղաքական գործիչների մասին գրելուց, կասեմ, որ ոչ ոք չի կարող բավարար կոշտ լինել նրանց նկատմամբ։ Եթե սխալվում եմ, հոգ չէ։ Վաղ թե ուշ կմերկացվեմ որպես ևս մեկ ամբարտավան, մեկը բազումի մեջ, բայց եթե ճիշտ եմ (իսկ նրանք սխալ), հետևանքը կարող է լինել անհաշիվ զոհ։

Քաղաքական գործիչների սխալները նման են ժայռերի վրա կառուցած բնակավայրերին. չես կարող թաքցնել։ Կրթական հարցերին քաղաքական գործիչները խառնվում են միայն մեկ պատճառով. պատմությունը նենգափոխելու ու սեփական պարտությունները բարոյական հաղթանակ որպես ներկայացնելու։

Քաղաքական գործիչները տանջել ու ոչնչացրել են մտավորականներին Սոկրատեսի դատավարության ու մահապատժի ժամանակներից, մոտ 2500 տարի։ Ասեք ինձ մի մտավորականի անուն, որը տանջել ու ոչնչացրել է որևէ քաղաքական գործչի։

Քանի որ չեն կարողանում փոխել աշխարհն այնպես ինչես ուզում են, քաղաքական գործիչները փոխում են մեր ընկալումն աշխարհի մասին և հաջողվում են մասսամբ։ Մասսամբ, որովհետև չեն կարող հիմարացնել բոլոր մարդկանց, բոլոր ժամանակներում։ Նրանք կարող են ունենալ իշխանությունը, բայց ոչ հմայքը, և հատկապես դա է դարձնում նրանց անհանդուրժող այլախոհության նկատմամբ։

Արա Բալիոզյան

Link to post
Share on other sites

Մենք տհասների ու մտավոր գաճաճների սերունդ ենք

- Հասունացեք:

Սա ԱՄՆ-ի սենատի ու կոնգրեսի միացյալ Հելսինկյան Կոմիտեի նախագահ Հասթինգսի պատգամն էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներին, որոնք օվկիանոս էին կտրել, որ փոխադարձ բողոքներն ու մեղադրանքներն ու լուտանքը հասցնեին օտարազգի դիվանբաշուն։

- Հայերը որպես ցեղ հասուն չէին։ Այդ պատճառով կոտորվեցին ու չեն կարողանում իրենց կառավարել մինչ օրս։ Ռուսական համալսարաններում գլուխները լվացած նրանց հեղափոխականներին թվաց թե կարող են անվնաս մարտահրավեր նետել սուլթանին, որովհետև մանկամիտ ռոմանտիկների էին, իսկ ցեղային որևէ կառույց, որ կարող էր տեղյակ լինել իր երիտասարդների գործունեությունից ու կանխել նրանց սխալները չունեին, չնայած ամենահին, ամենակիրթ և ամենահարուստ ցեղն էին այս տարածքներում։

Սա մի թուրք ծերունու խոսքեր են, կարդացած ինչ որ հոդվածում, որը փորձում էր վերլուծել հայոց ջարդերը։

- Մենք տհասների ու մտավոր գաճաճների սերունդ ենք։ Կոստան Զարյանն է ասել։

Հայերիս տհասության մասին կարելի է անթիվ անհամար մեջբերում անել սեփական դասականներից ու օտար բազում աղբյուրից։ Այն, որ միջին մաթեմաթիկական հայը դրանից տեղյակ չէ, նրանից է, որ ցանկացած տհաս տանել չի կարողանում քննադատությունը, չի լսում, չի էլ հիշում, որ երբևէ լսել է, եթե այնուամենայնիվ համառ որևէ մեկին հաջողվի լսեցնել, և հենց այդ պատճառով էլ տհաս է մնում, որովհետև լսել կարողանում է միայն հաճոյախոսությունն ու շատ արագ զարգացնում անսասան համոզում, որ ինքը լավն է, պայծառ է, անթերի, հետևաբար փոխվելու, զարգանալու կարիք չունի։ Ընդհակառակը՝ ամեն կերպ պետք է պահպանվի այնպիսին ինչպիսին կա։

Հայերս դա անվանում ենք տեսակի, մշակույթի, ցեղային, անգամ ազգային ինքնատիպության պահպանում, զերծ օտարածին ու վնասակար ազդեցությունից և հաջողությամբ պահպանվում ենք արդեն հազար տարի մնալով պետություն չունեցող, անընդհատ ինչ որ մեկի կրնկի տակ, կամ թափառական, ինքնորոշմանն ու ազատություններին անհասու, նույն ինքը տհաս ցեղախումբ, որն իրեն ազգ է մեծարում, արու զավակների մեծ մասին կոչում է հազարամյա հնության թագավորների անուններով ու կարծում, որ թագավորություն ենք։

Վերջին ֆենոմենը խիստ զարգացած է գնչուների մոտ։ Բոլորն անխտիր կրում են թագավորների անուններ, նրանց մեջ ավելի շատ բարոն կա, քան ամբողջ աշխարհի թագավորություններում միասին։

Երբ տհասին մեջբերումներ ես անում մեր, կամ օտար աղբյուրներից, վերևում նշվածների նման, պատասխան ես ստանում անմիջապես, որ հայի դեպքում գործ ունենք դավաճանի, տխմարի, կամ օտարներին ծախվածի հետ, իսկ օտարազգիների դեպքում սիոնիստների, մասսոնների, համաշխարհային չար ուժերի: Ավելորդ չհամարենք նշել, որ մեջբերում անելու պահից սկսած դուք էլ եք դառնում դավաճան, տխմար, սիոնիստներին ու մասսոններին ու համաշխարհային չար ուժերին ծախված արարած, ձեզ կսկեն հետապնդել, բանսարկել, զրպարտել, բանտարկել, իսկ ձեր մասին կլռի ձեր երկրի ու ժողովրդի ամբողջ մամուլը, հասարակական-քաղաքական դաշտը։ Իմ հետ հենց այդպես էլ պատահել է։

Տհա՞ս ենք արդյոք մենք։ Վերևում մեջբերածս ամերիկացին, թուրքն ու հայը կարծել են, որ այո։ Մի քանի տարի առաջ, ընդամենը ցեղախմբիս մեծ մասի նման կգոռայի անմիջապես ամերիկացու էլ, թուրքի էլ, հայի էլ երեսին. - տո՜ տհասը դուք եք, կապիկներ էիք երբ Նոյը, Նարեկացին, Լուսավորիչը, Գառնի-Գեղարդ, առաջին քրիստոնյա ու ցեղասպանված, վերջին մոհիկան, մեջտեղի դարերում վերածնունդ եսիմ ինչ և այլն, և այլն…, բայց չէ՞ որ իսկապես երկու ցեղակից ու համաքաղաքացի իրարից բողոքում էին օտար դիվանբաշուն, և չէ՞ որ իսկապես մեր հեղափոխականները մարտահրավեր նետեցին սուլթանին, իսկապես ջարդվեցինք ու չկարողացանք կազմակերպվել ու պաշտպանվել։ Մնում է միայն տհասին համաձայնել, կամ չհամաձայնել։

Դուք համաձայնու՞մ եք։ Ո՞չ։ Այդպես էլ կռահում էի։ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ հետ գործ ունենք կրկին։ Բայց ես չեմ պահպանվում։ Զավակներս շվեդներ են արդեն: Հայրենիք վերադառնալ չթույլատրվեցի տարիներ շարունակ, որ բերեմ նրանց տուն հայ պահպանվելու, այդ մասին լռեցին բոլորն ինչպես ասեցի վերևում ու հավանաբար կվերջանամ մի օր ինչ որ տեղ աշխարհում և անգամ մարմինս չի պարարտացնի մայրենի հողը։ Ես այսպես թե այնպես չեմ պահպանվելու, եթե իրերն ու դեպքերն այսպես զարգանան, այնպես որ կարիք չունեմ առանց ուղեղս շարժելու համաձայնելու, իսկ հենց շարժում եմ մի քիչ, ակնհայտ է դառնում, որ տհաս ենք։

Եթե ընթերցողներիս մեջ կան այնպիսիքը, որոնք վիրավորվում են նրանից, որ ընդհանրական, բոլորիս տհաս եմ անվանում, ներողություն եմ խնդրում նրանցից։

- Դուք սիրելիներս տհաս չեք։ Շատ հասուն եք (չնայած չի փոխվում դեպի լավը դրանից մեր վիճակը)։

Տհասը ես եմ։ Դեմ չե՞ք։

Հիմա սիրելիներս կարող եք շարունակել ձեր հասուն կյանքը դադարեցնելով ինձ կարդալը, կարող եք շարունակել կարդալ իհարկե, ինչպես կամենաք, իսկ ես շարունակեմ իմ տհաս մտորումները իմ տհաս կյանքի, կամ չկյանքի մասին, ու եթե ձեր մեջ, հասուններից բացի, կան նաև իմ պես տհասները, դուք էլ մի զլացեք պեղել հասունանալու եղանակներն ու լուսավորել մեզ, եթե հայտնաբերեք այպիսիքը, իսկ ես մինչ այդ շարադրեմ մտքերս անցյալ ու ներկա մեր տհասությունից, հույսով, որ վերլուծություններս մեզ կօգնեն հասունանալ, եթե ոչ մեզ, գուցե ինչ որ մեկին, եթե ոչ մեր ժամանակում, գուցե ինչ որ ժամանակում, չնայած խոստովանել կարող եմ, որ շատ մեծ չէ հույսս, որովհետև անթիվ-անհամար են հայերիս գրողները բոլոր ժամանակներում, բայց նրանց գրածը ոչ միայն որևէ փոփոխություն չի առաջացրել, այլ հայերիս բացարձակ մեծամասնությունը նրանց մի փոքր մասի անուններին անգամ ծանոթ չենք, էլ չեմ խոսում դպրոց գնացած չլինելու ու տառերը չիմանալու մասին։

Եվ այսպես՝ մենք տհաս ենք։

Մինչև սա չգիտակցվի, հասունանալու ոչ մի շանս չունենք։ Հավերժ մնալու ենք 40-50 տարեկանում դեռ պապայի ու մամայի բալեն, կամ բեբեքը, որը նույն բալեն է արևմտահայերենում։ Մինչև սա չգիտակցվի մնալու ենք խեղված արարածների մի հանրույթ (մինչև ի սպառ վերացում), որտեղ մտքերն առաջանում են ոչ թե մարկանց ուղեղներում, այլ հատիկ-հատիկ նստեցվում են քննադատական մտածելակերպից զուրկ դատարկ գլուխներում: Նստեցնողները ցեղային, թաղային, թայֆայական կամ ամեն տեսակի ավտարիտետ-հեղինակություններն են, որոնք որքան ավելի մարդակեր են և արնախում, այքան ավելի հարգված են և ազդեցիկ։

Այս տեսակի հասարակական համակարգում յուրաքանչյուրը շահագրգռված է իր ստորադրյալին հարատև տհաս տեսնելու, որովհետև դրանից է ապահովվում իր սնունդն ու այն հայթայթելու համար առաջացրած իշխանությունը։

Այսպիս հասարակության հավաքական դրսևորումն արտաքին քաղաքականության մեջ այն է, ինչ մենք ունենք վերջին հազար տարվա մեջ առնվազն ու մինչ օրս։ Մեզ կամ ջարդում են միլյոններով, կամ լավագույն դեպքում ինչ որ մեկի ֆորպոստն ենք։

Հուսով եմ այս տողերից հետո ոչ մի հասուն ընթերցող չմնաց այստեղ այլևս, որովհետև նման վիճակում ապրելն ու հասուն ձևանալը ամենաքիչը ինքնամեծարման մոլագարություն է ըստ իս, բայց քանի որ հոգեբույժ չեմ, կարող եք չանհանգստանալ ու համառորեն շարունակել համարել ձեզ հասուն, ինձ տհաս, ինչը չի խանգարում տհասիս շարունակել զվարճացնելը մնացյալ տհաս ցեղակիցներիս։

Եթե ուզում եք, շարունակեք գալ հետներս։

Ե՞րբ է առաջանում տհասությունը մեջներս, ի՞նչն է առաջացնում, ո՞վ է առաջացնում։

Երբ առաջին անգամ թույլ ենք տալիս անարդարություն մեր նկատմամբ, լռում ենք պաշտպանվելու փոխարեն, որովհետև մեզ այդպես անել ստիպում են մեր հեղինակություններն ու սիրելիները, մարդիք, որոնց հոգեբանորեն պատրաստված չենք մերժել, մեր ծնողները։

Ես օրինակ տհասացա առաջին անգամ, երբ ինձ 7 տարեկանում չընդունեցին երաժշտական դպրոց, բայց բազում անսլուխ ընդունվեց։ Հիշում եմ, որ պատրաստ էի ընդունվածների ազգանուններով ցուցակը կարդալուց անմիջապես հետո գլուխը ճղել կարդացող ստախոսի, որն ասաց, որ նրանք ովքեր չեն ընդունվել վատ լսողություն ունեն։

Ուսանողուհի մայրս սասանեց աշխարհընկալումս այդ պահին, հետս հարձակվելու փոխարեն աչքերում խոնավությունը թաքցնելով ասելով, որ մենք կաշառք չենք տվել, այդ պատճառով անիմաստ է բարկանալը։

Ու ես տհասացա առաջին անգամ կյանքում, որովհետև ինձ հասանելին ինձնից խլվեց անարդարացիորեն, ես համակերպվեցի, մայրս ստիպեց համակերպվել, մի մարդ, որի հեղինակությունն անսասան էր։

Դա սկիզբն էր։

Հետագայում ինձ տհասեցնելու են դպրոցներում, ինստիտուտներում, աշխատանքային շուկայում, որտեղ միշտ ինչ որ մեկը, կամ ոմանք գնահատականներ են ստանալու առանց սովորելու, գերազանց ավարտելու են, ընդունվելու են իսնտիտուտ, հատկապես այն ֆակուլտետը որ ես էի ընտրել, իսկ ծնողներս հորդորում էին որ հրաժարվեմ, որովհետև բոլոր տեղերն արդեն զբաղված են, կամ կաշառված են, կամ հատուկ նախատեսված են ինչ որ հատուկ մարդկանց հատուկ զավակների համար, որոնք հետագայում մի քանի հարյուրյակ դոլարով գնելու են իրենց դոկտորական վկայականներն ու այլասերեն ամբողջ ակադեմիական համակարգն այն աստիճանի, որ զզվանքից դադարեցնես գիտական աշխատանքդ ընդհանրապես ու ամաչես գիտական կոչում ունենալուց, որովհետև կարող է մտածեն, որ այդ ոհմակից ես։

Սիրելի տհասներ. ձեր կենսափորձը տարբե՞ր է իմից, թե՞ դուք էլ եք հիշում, որ սեփական երկրում, ծննդավայրում, բացարձակ մեծամասնությամբ տհասեցվել եք ծննդյան օրից, ու ձեր հասանելին անարդարացիորեն խլվել է ձեզնից. ուսումը, աշխատանքը, բնակարանը, կամ դրա հերթը, թաղամասը, չափը և այլն, և այլն։ Եվ ամենակարևորը, հիշու՞մ եք արդյոք, որ ձեզ տհասեցնողները հարատև նույն մարդիք էին և են, կամ նրանց զավակները սերնդե սերունդ, որոնք կաշառքով կամ հովանավորչությամբ զրկել են ձեզ ամբողջ կյանքում արդար մրցությամբ ձեր տեղը գտնելու սրբազան իրավունքից։ Նկատե՞լ եք։ Այո՞։ Ես էլ։ Կարծես թե սկում ենք աստիճանաբար հասունանալ։ Թե՞ պատրանք է։ Չգիտեմ։ Գնանք առաջ կիմանանք երևի։

Ովքե՞ր են դրանք, էդ երազ մորթողները, կաշառատու-կաշառակերներն ու հովանավորյալ-հովանավորողները: Բոլորս գիտենք բոլոր նրանց, ովքեր մեր անձնական կյանքերը տհասեցրել են, լռում ենք մեծ մասս, որովհետև մեր ծնողներն ու սիրելիները պարտադրել են մեզ տհասանալ ու համակեպրվել, առիթը ներկայանալու առաջին դեպքում կաշառել-կաշառվել ենք ինքերս, կորցրել բարոյական իրավունքը ուրիշի աչքի չոփը տեսնելու, բայց միշտ կարող ենք ասել. - վե ՜րջ, բավ է, ես հասունանում եմ ու չեմ մասնակցում այս կաշառակեր ու հովանավորյալ տհաս գոյակերպին, աչքիս գերանը հանում եմ ու տեսնում այսուհետ ցանկացած չոփ, ուրիշի աչքում կամ ցանկացած այլ տեղ ու ասելու եմ, ու թույլ չեմ տալու այևս ինձ տհասեցնել։

Կարո՞ղ եք։

Հիշեք, որ հենց խոսեցիք արդարությունից ձեզ անվանելու են նախանձ, անհաջողակ, չկայացած բոլոր նրանք ովքեր կարծում են, որ կայացել են ուրիշներից նրանց հասանելին կաշառքով խլելով ու բազում ուրիշ տհաս, որ համակերպվել ու սպասում է կաշառքի ու հովանավորչության իր հերթին։

Ես փորձեցի։ Կորցրի երկիրս, ընտանիքս, տունս, սեփականությունս, կարողությունս, առողջությունս, երիտասարդությունս ու հետապնդվում եմ ոստիկանության հրամանով, որ բանտարկվեմ։

Հասունությունն իմ վրա թանկ նստեց։ Դուք ի՞նչ եք որոշում անել իմ տհաս բարեկամներ, հասունանա՞լ, թե՞ տհաս մնալը ապահով է։ Ցավոք սրտի ոչ, այլապես կարելի էր հանգսիտ տհաս մնալ ու երջանիկ ապրել, առանց հիմար հարցերով գլուխդ լցնելու։ Այդպես փորձեցին ապրել մեր նախնիները վերջին հազար տարում, բայց անպակաս էին նրանց գլխից տանուտերերը, տերտերներն ու քյոխվեքն ու պրիստավները, ռեսերն ու խաները, աղաները, քուրդ քոչվերներն ու ենիչերիները, դաշնակ մաուզերիստները, բոլշևիկ կոմիսարները, նկվդեշնիկները, չեկիստները, մենթերը և այլն, և այլն…, ու նրանց տհասեցումին զոհ են գնացել միլյոնավոր մեր նախնի հայրենակիցները։

Սեփական կյանքդ ու փորձդ վերլուծելու ժամանակ կթողնեմ քեզ հիմա սիրելի ընթերցող, ընդմիջելով այստեղ աշխատանքը: Կհիշես հուսով եմ բոլոր այն դեպքերը կյանքիդ, երբ քեզ տհասեցրին իրավունքդ խեղելով, իսկ դու լռեցիր այս կամ այն պատճառով։ Հիշիր ամեն ինչ, ամեն ոք, որ տհասեցրեց քեզ մինչև 88 թվական, որովհետև հաջորդ գլխում կխոսենք նոր բնույթի տհասեցումից ու տհասեցնողներից, որոնք պնդում են, որ տհասեցնողը սովետական միությունն էր, որն այևս չկա, տհասեցումն էլ, Հայաստանն անկախ է ու ժողովրդավար, իսկ դու ազատ մարդ։

Հաջորդ գլխում կփորձենք ապացուցել վերոհիշյալ բոլոր պնդումների հակառակը՝ սովետը կա, տհասեցումը նույնպես, Հայաստանն անկախ չէ, ոչ էլ ժողովրդավար, իսկ դու ազատ չես, ստրուկ ես։

Դու հիշիր անպայման բոլոր տհասեցնողներիդ ընթերցող ու եթե հետաքրքիր է շարունակելը, համեցիր վաղը, կամ մյուս օրը, կամ մոտ օրերս, կամ ինչ որ ժամանակ, երբ տերը կամենա, որ երկրորդ գլուխը ներկայացվի ձեր թանկագին ուշադրությանը։

Առայժմ այսքանը։

Շարունակելի…

01.06. 2008

Link to post
Share on other sites

Վահե Ավետյան (2008-06-03 04:00)

Սիրելի Գեւորգ Դարբինյան,

շնորհակալ եմ հավասարակշիռ և ըստ իս անաչառ վերլուծության համար։

Նման հոդվածների կարիքը շատ ունեն հատկապես հայրենիքից դուրս ապրող քաղաքացիները, որոնք շարունակում են համառորեն անհանգստացած մնալ տան անց ու դարձերով ու փայփայում են հույս, որ մի օր կվերադառնան ու մաս կկազմեն պրոցեսներից, որոնցից ամբողջապես մեկուսացված են։ Թույլ տվեք մասնակցել ձեր մտորումներին, այստեղ մի քանի նշում անելով։

Գրում եք.

- Ի դեպ, 1609 բանաձեւով նախատեսվող՝ քաղաքական գործընթացներում ընդդիմության դերակատարությունը մեծացնելը միայն իշխանության խնդիրը չէ։ Որովհետեւ դրանում առաջին հերթին պետք է շահագրգռված լինի ընդդիմությունն ինքը։ Իսկ ՏԻՄ ընտրություններն այն լավագույն միջավայրն էր, որտեղ կարող էր տեղի ունենալ իշխանություն-ընդդիմություն սպասված երկխոսությունը։ Ավելին` դա, թերեւս, այդ երկխոսություն կոչվածի ամենաճիշտ ու նպատակային ձեւաչափը պիտի լիներ, որովհետեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները կարող են ուղղված լինել միայն բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, այլ ոչ թե իշխանական առանձին աթոռներն ընդդիմությանը զիջելու ոչինչ չտվող, ավելին՝ ընդդիմությանը հեղինակազրկող քայլերին։

----

Բացարձակ համաձայն եմ և հենց այդպես էլ կվարվեին, կմասնակցեին տեղական ընտրություններին, եթե մտքներով անցած լիներ երբևէ աշխատել շարքային քաղաքացու հետ ու նրա համար։ Եվրոպական ազգային պետություններում դա անվանում են ժողովրդավարություն հիմքից և այդ կոնցեպտը սաստիկ տարբեր է ամերիկյան ժողովրդավարական մոդելից։

Մեր մոտ հիմքից որևէ բան սկսելու մտքի կայծ անգամ չի երևում, բացառությամբ վերոհիշյալ հոդվածի տիպի սակավ հրապարակումներից, որոնց հեղինակներն ակնհայտորեն հետապնդում են ընդհարական շահն ու անում վերլուծական հետևություններ ըստ այդմ, բայց ընդդիմադիր շարժման ղեկավարումն այդ մտահոգությամբ չի գործում, այլ սեփական հետույքներն ավելի լավ տեղավորելու ու հենց այդ պատճառով է, որ թքած ունեն տեղական ընտրությունների վրա։ Այս ընդդիմությունը նույն ինքը Արդարություն դաշինքն է, որը բարոյապես ու քաղաքականապես իրեն վարկաբեկել է 10 տարի շարունակ, գումարած Լևոն Տեր Պետրոսյան: Երկրորդ փաստարկս այս պնդումի օգտին այն է, որ անվերականգնելի վարկաբեկման պատճառով չկարողանալով այլևս սեփական անուններով խոսել, Արդարություն դաշինքն այս անգամ խոսում է Տեր Պետրոսյանի անունով, որը 10 տարի լռելուց հետո մոռացության է կարծես մատնել իր սեփական վարկաբեկումն անցյալում։ Ներկայիս ընդդիմությունը մարդկային ռեսուրսի փոքր նշույլ անգամ չունի, այդ պատճառով համաձայնեցին վերջապես, որ Տեր-Պետրոսյանին ալտերնատիվ չկա ու ներկայացան մեզ անալտերնատիվ ալտերնատիվով, որն է անհատի պաշտամունքը։

Մարդկային ռեսուրս չունի, որովհևտև երկիրը լքել են բոլոր նրանք, ովքեր թույլ են գտնվել ներկա պայմաններում գոյությունը պաշտպանելում, ասել կուզե հասարակության ազնիվ մասն են, նաև դուրս են մղել նրանց նույն ինքը ընդդիմությունն ու նրանց ծախու մամուլը, որը տարբերվում է իշխանականից նախընտրած տերերով միայն, բայց ոչ բարոյականությամբ ու գործելաոճով, և սա մեկ ևս փաստարկ է պնդումիս օգտին, որ ամբողջ թայֆայով ուզում են ավելի հարմար տեղավորվել ու ժողովրդի դարդ ու ցավի վրա պարզապես թքած ունեն։ Որպես ապացույց բերում եմ վտարանդի գրողների ու մտավորակնների հայտարարությունները համերաշխ լռության մատնելը, այն դեպքում, երբ նորահայտ դեռահաս լակոտ-լուկուտի անուններով լցնում են իրենց էջերը, որովհետև ինչ որ հաստատություններ ու քեռիներ սկսել են կրկին նշանակել ընդդիմադիր հերոսներ, լրագրողներ, քաղբանտարկյալներ և այլն, և այլն…, և այս գործում բացահայտորեն միաբան են իշխանություններն ու ընդդիմությունը, ինչը չի վկայում նրանց երկխոսության բացակայության մասին։ Նկատե՞լ եք արդյոք, որ մեր նորահայտ (հինը նունպես) կլորիկ ու գիրուկ էսթաբլիշմենթը բաղկացած է մարդկանցից, որոնք պատերազմի ժամանակ հասուն էին, բայց փախել են, կարծելով երևի, որ իրենց ունակություններն այնքան բացառիկ են, որ մարտի դաշտում պետք է զոհվեն ուրիշներն, իսկ իրենց ազգը պետք է տանի իր վզին դրած։

Սրանք ապագա այն չինովնիկներն են, որոնք լցնելու են նախատեսվելիք խորհդարանի, կառավարության, հասարակական կառույցների, կազմակերպությունների, մեդիայի ղեկավար պաշտոններն ու ձևակերպեն ու ղեկավարեն մեր ազգային անվտանգությունը, մեր զավակներին քշեն պատերազմ, իրենցին տանը պահելով, մեր միջոցներով կրթություն տալով, որ գան իրենց փոխարինելու, այնեպս ինչպես վարվել են բոլոր անխտիր տարիներին անկախացումից ի վեր։ Կարող եք համարել սա իմ անձնական կարծիքն ու մերժել, եթե կամենում եք. ընդդիմության ու իշխանությունների մեջ կոնֆլիկտ չկա, իսկ երկխոսությունը (իրականում մենախոսություն է) չի դադարել 88-ից:

Երրորդ ուժը բացառվում է, անփոփոխ իշխում է իրեն Ղարաբաղ Կոմիտե երանվանված ԿԳԲ-ն։ Այսպես կոչված երրորդ ուժն էլ բոլոր նրանք են, ովքեր չեկիստ չեն եղել ու չեն, ասել կուզե հայերիս բացարձակ մեծամասնությունը, ասել կուզե Ղարաբաղ Կոմիտեն, ԿԳԲ-ն, կամ ինչպես կուզեք անվանեք, որոշել է, որ հայերն իրենց երկրի կառավարելուց պետք է մեկուսացվեն: Արդյոք այդպես չէ հիմա և այդպես չեր անկախությունից ի վեր։ Միթե՞ ավելին իմանալու կարիք ունենք հասկանալու համար սա, որպեսզի հասունանանք վերջապես ու կոչենք իրերն իրենց անուններով։

http://hetq.am/arm/politics/8103/

Link to post
Share on other sites

Եթե Խորենացու հայրենիքը ողբացող տեքստերը ժամանակակից դարձնենք լեզվով, քերականությամբ, հնում օգտագործվող բառերի փոխարեն շարենք ժամանակակիցները, ներկայիս մի քանի դատավորի, դատախազի, ոստիկանի, պատգամավորի, լրագրողի, մարդու իրավունքի պաշտպանի, նախագահ-վարչապետի, հոգևորականի, գրողի ու մնացյալի անունններ էլ տեղ-տեղ դնենք ու հրապարակենք որևէ թերթում, ոչ մի ընթերցող չի կռահի անգամ, որ դրանք պատմահոր տեքստերն են։ Հանգիստ կնդունեն դա որպես հերթական հոդված ու կանցնեն առաջ, բոլորովին չանհագստացնելով իրենց այն մտքով, որ Խորենացուց մինչ օրս ոչինչ չի փոխվում մեր կողմերում, բացի անուններից։

Խնդրեմ։ Արեք ձեր սեփական փորձերը։

***

Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը: Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր: Վիճակավորները` հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առեւտուր եւ կատակերգություններ սիրող: Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են: Ժողովրդականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող: Զինվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից: Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ: Դատավորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող: Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած: Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել, եւ տարրերը փոխել են իրենց բնությունը. գարունը երաշտ, ամառը սաստիկ անձրեւային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից եւ երկարատեւ: Քամիները` բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը՝ կայծակներ թափող, կարկտաբեր. անձրեւներն՝ անժամանակ եւ անօգուտ. եղանակը՝ դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը եւ չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլ երկրաշարժեր եւ սասանումներ: Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա: Որովհետեւ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները՝ զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր եւ հիվանդություններ եւ բազմատեսակ համաճարակներ: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն: Որից փրկե Քրիստոս Աստված մեզ եւ բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փառք բոլոր աստվածներից, ամեն:

Link to post
Share on other sites

Ու հրամայելու եմ նախագահներին

Էսօր նայում էի հայկական հեռուստատեսությամբ իրարից բարձր կոկորդ պատռող նույն ղարաբաղ կոմիտեականներին, որոնք իրար իբր ընդդիմանալով, բացատրում էին վերջ առաջ, թե ինչքան օգտակար է կրկնակի քաղաքացիությունը, Եվրոմիությունը, ժողովըրդավարությունը, մարդու իրավունքը, համայն հայության պոտենցիալը և ամենակարևորը՝

բարոյական պատասխանատվությունը հեռացածների նկատմամբ։

Բրավո՜ տղերքին։

Բրավո՜ ինձ՝ քաղաքացուն։

Էքսպերիմենտս փայլուն վախճան ունեցավ։ Էսօր ախպերությունը տառ առ տառ կրկնում է այն, ինչ երկու տարի առաջ գրեցի գրքերումս։ Եթե չեք հավատում, ուսումնասիրեք այդ ժամանակների ռսամետ մեդիան ու կհամոզվեք։ Ես ձեր դատին եմ թողնում գրքերս, իսկ մեդիայի արխիվն ուսումնասիրելու ազատ հնարավորություն միշտ ունեք։ Չմոռանաք, որ ես գըրող չեմ, կամ այսօր արդեն ասենք՝ ոչ միայն գրող եմ, այլ քաղաքական գործիչ, որ երկու տարվա ծրագրով ապացուցեց, որ քաղաքացին ի վիճակի է փոփոխություն անելու, անգամ միայնակ։ Պատկերացրեք ինչեր կարող են անել քաղաքացիները միասին։ Ես բոլորովին առաջինը չեմ։ Ես առաջիններից ավելի պրիմիտիվ եմ պարզապես ու այդ պատճառով հասկանալի, անգամ խուժանին։ Հավատացեք, որ պրիմիտիվիզմը կամ պլակատային արվեստըն ընտրված են քաղաքական դրդապատճառներով, ոչ որովհետև այդ ոճն եմ սիրում, կամ միայն այդ ոճը։

Եթե պատկերացրիք՝ լավ։ Եթե ոչ՝ ինչ արած, հարմարվեք ձեր լոկշությանը։

Դժվար բան չկա, քաղաքացի, եթե հասկացել ես, որ կառավարությունդ մարիոնետների մի խումբ է։ Այդ ժամանակ կարող ես անհրաժեշտ թելերը ձգել, եթե իհարկե ծանոթ ես արվեստին։ Մարիոնետը չի կարող չխաղալ, երբ ձգված է անհրաժեշտ լարը, որովհետև սեփական կամք չունի։ Սա պետք է հաշվի առնի տիկնիկների հետ գործ ունեցող յուրաքանչյուր ոք։

- Ով քնած է, արթուն կացեք։

Կրկնելով հանդերձ, ախպերությունը ոլոր-մոլոր պատմություններ է պատմում կողքից, սփյուռքահայությանը սահմանափակելու, մասնակցությունը դժվարացնելու մասին։

Չխաբնվեք։ Որքան էլ փոխեք ձեր քամելեոնային գույնը ու ժողովրդավարանաք, չի մեղմանալու ձեր քրեական պատասխանատվությունը մինչև մեղա չգաք, իսկ ձեր մեղա գալը չափելու եմ ոչ թե հեռուստատեսությամբ, այլ իմ անձնական սեփականության վերականգնումով և հասարակական-քաղաքական կյանքի մասնակցության իրավունքիս երաշխավորվածությամբ:

- Ով արթուն է, ձի թամբեցեք…

Բազմաքաղաքացիության արգելքը վերանալուն պես առաջադրելու եմ թեկնածությունս նախագահության, որովհետև պետք է անձամբ համոզվեմ, որ այդ ինստիտուտն աշխատում է։

Սա կարող եք համարել առաջին հայտարարությունը սկսված քարոզարշավի, ու ես դա անելու եմ բոլորովին անվճար ու քվեներս հավաքելու եմ սփյուռքում ու Հայաստանում։

Անվճար, որովհետև հայ եմ ու փաթթած ունեմ յուրաքանչյուր կայսր ու նրա բոլոր մանկլավիկներին։

- Ով թամբել է, ելեք հեծեք…

Ծրագիրս ու ժամկետները կհայտնեմ հաջորդ անգամ, հենց քեֆս տվեց։ Չէ՞ որ Լևոնին առանց ծրագրի ընտրեցիք։ Ռոբերթին ընդհանրապես չընտրեցիք։ Մի բան էլ թող քաղաքացու քեֆով լինի։ Քեֆս այսպես է թելադրում հիմա։ Ես նախագահ չեմ ընտրվելու, կամ ոչ միայն նախագահ։ Ես ավելի բարձր պաշտոն էլ եմ ուզում։ Քաղաքացի եմ ընտրվելու՝

տրանսկոնտինենտալ հանրաքվեով, ու հրամայելու եմ նախագահներին։

- Հետո չասեք, գող-գող եկավ…

Սթոքհոլմ, 2005-11-08

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Շատ լուրջ թեմա եմ ընտրել հետազոտության

Շատ լուրջ թեմա եմ ընտրել հետազոտության վերջին տարիներին։ Ժողովրդից ծնված առաջնորդի մեխանիզմն եմ ուզում հասկանալ պետական իրականության մեջ։ Մի տարի, կամ չգիտեմ ինչքան ժամանակ է գրում եմ, աճեցնում եմ ասել կուզե ինքս ինձ, որովհետև ոչ մեկը ուրիշ դրանով չի զբաղվում առայժմ անվճար, ես էլ դրամ չունեմ, ոչ միայն այն պատճառով, որ տխմար եմ, այլ նաև կարծում եմ, որ դրամով աճած առաջնորդը գուցե դրամի առաջնորդ է, կամ մաֆիայի, լավագույն դեպքում այսպես գեղեցկացված, շպարված անվանենք՝ ֆինանսական շրջանակների, բայց երբեք ժողովրդի։ Վստահեցնում եմ աշխատանքս միայն ուսումնական նպատակ է հետապնդում և արդյունքներ դեռ չի տալիս, բայց ուզում եմ շարունակել ուսումնասիրություններս և այդ պատճառով Տաճատիչից ուզում եմ գրանտ խնդրել հաջորդ անգամ գալուց ու մի հատ էլ գերմանական ինչ որ ֆոնդից, որին հայաստանյան վերջին «զարգացումները» դուր են գալիս։ Ուրեմն այսպես անտեր-անտեր, բայց հրաշալիորեն անկախ աճում եմ, գրում եմ, ու հենց հավաքվեց բավարար քանակություն, ներկայացնելու մի ֆոնդի, որ դրամ տան, որ էլի առաջանամ անկախ՝ կդիմեմ։

Սա էլ կարծես անկախ լինելու ձև չէ։ Անկախ ես հայաստանյան ելուզակից, բայց կախված ես դրամից, որն էլ իր հերթին ֆինանսական շրջանակներից է կախում վերջիվերջո։

Սա էլ չստացվեց։ Ինչպե՞ս է ծնվում անկախ առաջնորդն այնուամենայնիվ։

Պրծում չկա կայսրից։

Նախկինում դուրս տված ախմախություններս հիշելով չեմ գրում՝

Ժողովրդի միջից առաջնորդ չի ծնվում։ Ժողովուրդն է ծնվում առաջնորդի մեջ։

2004-12-07, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites
Blanuk, es korar u korar, harceris el chpataskhanetsir.

Es Marti 1-in zohvatneri masin asum en, vor voch mi kap chen unecel mitingi het, asel kuze kam patahakanoren poghotsnerum spanvats mardkants glkhaqanak e patvirvel, vor mnacjaly vakhenan, kam el inch vor cucakov, umits uzetsel azatvel en arants hetq toghnelu, pahits ogtvelov, kam erku tarberakn el miasin.

En Majisi 27-in el, ankap mardik ugharkvetsin ankap tegher u gndakaharvetsin hatik-hatik. Mi qani hogi el havanabar chgndakaharvetsin, vorovhetev gndakaharoghnerits mi qanisi mot hankarts mardkajin inch vor baner artnatsan, hishetsin, esim inch romantik baner...

Mi khosqov shat nman patmutyun er yst is...

Hy blanuk? Ajstegh es?

Lsi Blanuk,

mi hat el erekha gndakaharvets Movses Gorgesyani taghman ory, Tsitsernakaberdum. Lsel es inch vor ban dra masin?

Isk HAB-i zinatapman jamanak Geghazniki u Vitjaji gndakaharutny hishum es?

Lsi, mer mot mi angam akrogh e asvi ov konkret, anun azganunov, gndakaharets.... Te hajery bolory potencial garnern en, ankakh gtnvelu vajrits?

Игоря Мурадян: "Они думают, что все уже умерли, но умерли еще не все".

Link to post
Share on other sites

ՏՎԵՔ ՄԵԶ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նամակով դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին` ակնկալելով Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների եւ խորհրդատուների մեթոդական աջակցությունը` 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:Այս տհասին մի տասը տարի առաջ տեղի ունեցած սթոքհոլմյան մի հանդիպման ընթացքում պատմում էի իր գլխին գալիքը, համարյա նույնն ինչ այսօր տեղի է ունենում, մեծամտաբար հայտարարեց, որ ինքը լավ շախմատիստ է, ճիշտ է խաղում, իսկ ես սխալվում եմ։Նույն տարում Եվրոպական Միության ու Շվեդական կառավարության համատեղ հանձնարարությամբ Միջազգային ֆոնդի նախագահ Օքե Պետերսոնն առաջարկեց սրանց ընդունել ինձ որպես փորձագետ, սրանք անմիջապես սկսեցին քրեական գործեր կարել վրաս Հայստանում, Եվրոպայում և Ամերիկայում։Հիմա տասը տարի անց, համաձայն նախորոք հայտնած, չթաքցրած խաղային կոմբինացիայի, հայտնվել է էս գավառական, գավառամիտ սադի սքյամբիլիստը ցուփցվանգի մեջ և աղերսում է նույն ինքը Եվրապական Միությանը, որ իրենց փորձագետներ տան։

Link to post
Share on other sites

Սկզբում խոսքն էրՍահմանափակ են մարդկային ռեսուրսները։ Նորերը չկան։ Էլ ոչ մի քանակի դրամով ու պաշտոնով ծախվող չկա, եթե կա էլ, ակնհայտ բանի պետք չէ հավանաբար։ Ձեռի տակ մնացել են անփոփոխ 666 հոգին, որոնք վերջին բոլոր 20 տարիներին եղել են պառլամենտները, կառավարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, ԷսթաբլիշՄԵՆԹ-ն ամբողջ մի խոսքով, բոլոր հնարավոր ու անհնար վերադասավորումներով։ Սրանք հասկացել են, որ ինքնամեկուսացել են այնքան, որ բոլորս արդեն գիտենք հատիկ-հատիկ թե ովքեր են չեկիստները, և ոչ մի կոսմետիկ նորամուծություն մի եկու լակոտ լուկուտ մեյդան գցելով մոռացության չի մատնելու նրանցից ոչ ոքի, և վաղ թե ուշ հայերս նրանց արմատախիլ ենք անելու հատիկ առ հատիկ, և որպեսզի չմոռացվեն ու չձուլվեն անընդհատ կրկնվող հին մուտիլովկեքում, կան գրողները, որոնք արդեն գրել են, և գրում են հենց հիմա։Սկզբում խոսքն էր22.06.08, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Բազում հարց, մեկ պատասխանԲոլորս նույն բանն ենք ուզում. շտկել վիճակը։Բոլորս համաձայնում ենք, որ խնդիրներ ունենք։Անվարան ընդունում ենք, որ բարեփոխումների կարիք ունենք։Զարմանալի մեծ քանակի հարցերի շուրջ համաձայն ենք։Լուծումներում է, որ չենք համաձայնում։. Լուծումներ քննարկելուց է, որ կեղտը ջրի երես է դուրս գալիս։Մեր թուրքոցենտրիկ գազեթչիները ուզում են սկսել թուրքերին բարեփոխելուց, ինչն ասելն հեշտ է երևի, բայց ոչ անելը։Ոմանք ուզում են ժողովրդավարեցնել մեր մաֆիան հայրենիքում։ Առը հա՜։Ոմանք սերմոններ են երքում եպիսկոպոսներին, որպեսզի ցույց տան նրանց եկեղեցու միասնության ճշմարիտ ճանապարհը:Բոլոր այս ծրագրերը բախվում են մեն մի հատիկ բառի՝ ազնվություն։Ինչպե՞ս ներկայացնես ազնվությունը անազնիվ միջավայրում։Ինչպե՞ս համոզես գլուխը լվացած տխմարին, որ նա տխմար է, ոչ թե խելացի, ինպես ինքն է կարծում։ Ինչպե՞ս համոզես հանցագործին, որ երկարատև հեռանկարում, բոլորի համար, այդ թվում իր հանցագործի, կամ անգամ հատկապես իր համար ազնվությունն ավելի լավ է, քան անազնվությունը։Ինչպե՞ս համոզես եպիսկոպոսին, որ իր մեջ կիսված տունը կանգուն լինել չի կարող։ Ինչպե՞ս համոզես բոսին, որ ազգը կիսող գաղափարախոսությունն ավելի շատ վատ բան է անում, քան լավ։ Ինչպե՞ս համոզես բարերարին, որ ֆինանսավորելով մասնատում իրականացնող կառույցները, մեզ ոչ մի լավություն չի անում։Վերջապես ինչպե՞ս բարեփոխենք բարեփոխողին։Վերաձևակերպեմ հարցը.Ինչպե՞ս սովորեցնես խոնարհության արժեքը մեգալոմանիակին, որը նաև մեսիանիկ հավակնություններ ունի։Ինչպե՞ս համոզես բարեպաշտ ձևացող սրիկային, որ բարոյախոսական ճամարտակություն թութակելը չի դարձնում նրան մարդկության պաշտելի ծառա, և որ նաև հայրենասիրությունը նշանակում է հայրենակիցներին էլ սիրել։Ասել, որ ձեր լուծումն ավելի լավն է քան իմը, կնշանակի, որ կարծում եք որ ձեր հաջողության շանսերն ավելի բարձր են, քան ձեզնից վաստակաշատ բազում այլ մարդկանցը, որոնք անհաջողության մատնվեցին։Ո՞րն է պատասխանը։Կա՞ այդպիսին։Կարո՞ղ եմ էլի ինչ որ բան անել։Հանձնվու՞մ եմ արդյոք։Օ՜ ոչ։Սկսում ես բարեփոխել քեզ։Եվ դա սիրելիս, մի նախագիծ է, որը կարող է քեզ զբաղված պահել մինչև կյանքիդ վերջ։Ես փորձիցս եմ խոսում։Արա Բալիոզյան

Link to post
Share on other sites

ՎարկածԱռտուրիկ Բաղդասարյանին սիկտիր անելուց, հետո հանրապետականները ստացան խոսնակի պաշտոնն ու տնկին Տիկոին։ Խոսնակի պաշտոնը ստանալուց հետո, ստացան Սերժին։ Ռոբին ժամանակից շուտ, սեփական կամքով, երախտա գիտության փոխադարձ խորը զգացումով, հրաժարականով ու անվտանգության երաշխիքներով սղցնելուց հետո, կսղցնեն Տիկոյին, կամ հիվանդ Անդոի հետ ռակիրովկա կանեն, կամ կանեն երրորդ տարբերակը, որն իրականում հիմնականն է, բայց գաղտնիք է և այդ պատճառով չեմ կարող հայտնել: Սերժը կսկսի խոսնակել ու կնշանակվի նախագահի փոխարինող մինչև ընտրություններ։Կարճ ասած՝ ֆեդերացիայի նախագահը, մի քանի շաշկու քայլով, ֆուկով, սարտիրով ու ռակիրովկով, տալիս հելնում է դամկա, ու ներկայանում նախագահական ընտրություններին, որպես դե ֆակտո նախագահ։2006-08-21, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

ՏՀԱՍՆ ԱՐԹՆԱՑԵԼ ԷՀՀՇ-ն աղանդ է:Երբ բանը հասնում է Լևոն Տեր-Պետրոսյանին վերանում են ընկերությունը, բարեկամությունը, ազգականությունը, հարազատությունը, ցեղակցական-հայրենակցությունը, համաքաղաքացիությունը, ազնվությունը, սկզբունքը, ամեն-ամեն վսեմը. ի սպառ վերանում են։ Ամենամոտիկներդ անգամ հեռանում են, եթե համարձակվես Լևոնի մասին մի բան ասել, սրտներովը չեղավ։ Վե՜րջ։ Մարդ ես կորցրել։ Լավագույնների հետ կարող է մեկ երկու անգամ էլ տեսնվես ու վերջ. չկա մարդն այևս քո համար։ Պատահաբար տեսնվելիս կշարունակվեն լավագույն դեպքում ոնցեսլավեմները, շատ զբաղվածեմները, արի զանգենք հանդիպենքները, որոնք երբեք չեն իրականանա։ՀՀՇ-ն՝ մետաստազները ներառյալ, աղանդ է։ Այն հասարակության մի փոքր հատված պարփակում, մեկուսացնում է իր մեջ, և երբեն բազմամարդ հանրահավաքները բոլորովին չեն նշանակում, որ ՀՀՇ-ն մեծ է՝ ոչ։ Այն անփոփոխ նույն քանակի է, չեմ ասի թիվը, կարծում եմ կռահեցիք, եթե ոչ, հուշելու համար ասեմ, որ եռանիշ է, երեք թիվն էլ նույնը։ Համարեք սա խնդիր ու լուծեք ինքներդ։ Հենց լուծեք կհասկանաք նաև աղանդի գաղափարական ուղվածությունը՝ ինչը խավարն է, ոչ միայն հոգևոր ու մտավոր, այլ նաև բառացի, մութ ու ցուրտ տարիները լավագույն էկզիստենցիալ օրինակ որպես բերենք այստեղ։ Եվ հատկապես մութ ու ցուրտ տարիները հիշեցնենք և մեզ, և այլոց, հասարակ մարդոց և ՀՀՇայոց, որովհետև վերջին ՀՀՇ-ական բարեկամներս տարածում են շուրջներն ու մասնավորապես ինձ էլ ասում են կուսակցական թերթերում վերջերս տարածված կարծիք-հրահանգը. - ով խոսում է մութ ու ցուրտ տարիներից՝ տհաս է։Ես տհաս եմ։ Համաձայն եմ։ Բայց անգամ տհաս ունակություններս բավարարում են հասկանալու համար, որ տհաս եմ հենց այդ մութ ու ցուրտ տարիների պատճառով, իսկ ՀՀՇ-ականներդ հենց այդ տարիների պատճառով բավականին հասունացաք ու հասունացածներով մեկուսացաք ու մեկուսացած եք մինչ օրս ու հասունանում եք նկրտումներով անգամ ռեինկառնացիայի։Տհաս եմ, որովհետև մի քանի ձմեռ եմ անցկացրել զրոյից ցածր ջերմությամբ բնակարանում, մթության մեջ, անընդհատ սոված, լավագույն դեպքում կիսասոված։ Տհաս եմ, որովհետև աճս, և ամենասարսափելին ուղեղիս բջիջների, բառացիորեն կանգնեց մութ ու ցուրտ տարիներին։Ֆիզիոլոգիական տհասեցումից բացի տհասեցվել ենք հոգեբանորեն՝ մեր քույրերին, կանանց, աղջիկներին տանում էին ՀՀՇ-ականները իրենց ընկերների ու բարեկամների սաունաները սկզբում, հետո հասկացան, որ կարող են վաճառել արտասահման։ Ոստիկանները մեզ ջարդեցին տարիներ շարունակ, իսկ մենք տհաս էինք, մրսած, բարոյալքված ու չեինք կարողանում պաշտպանվել ու ամեն օր ընկնում էինք ավելի խորը։Մեր ամուսիններին, որդիներին, հայրերին որսում էին փողեցներում, ջարդում ոստիկանատներում, կամ տանը և անում էին դա հաճախ սեփական երեխաների աչքերի առաջ: Բանակից ու բանտից պատմել չի կարելի, երեխաներ կկարդան։ Այսքանն էլ արդեն սարսափելի է և ավել, բայց ապագայի ազնիվ քննիչները սա լսելու են բոլոր մանրամասներով։ Նրանք ժամանակից շուտ կծերանան։ Ցավում եմ սրտանց։Ովքե՞ր են ձեր քաղաքական բանտարկյալներն ու մարդու իրավունքի պաշտպաններն ու զոհաց զոհերը ՀՀՇ-ականնե՜ր. օրինակ Ջհանգիրյանն ու Սաղաթելյանը՞։ Բանակից թռնողներն ու զեղծարարները՞, հանցագործությունը չեկիստներին խոստովանած ՔԱ՞Ղկալանավորը՞։Ստեղ են ասել. - մալադեց ձեզ հա՜։գիտեք էլ հիշող մարդ ողջ չի մնացե՞լ։ Կարո՞ղ է այդպես եք մտածել անել, որ չմնա, պարզապես չի ստացվել, մենք էլ դեռ չգիտենք։ Հը՞։Հանգիստ եղեք։ Մենք գիտենք։ Մեր տհաս ուղեղով գիտենք։ Մենք առնվազն միլյոն ենք։ Քսան տարի շարունակ տհասեցրիք մեզ տեղեկատվական սովով, որպեսզի բուրգի աստիճաններում տեղավորվելուն անհրաժեշտ գիտելիքները հավաքեք, և ձեր լակոտները, որ հանկարծ չլինի այնպես, որ պատահական մեկը, էն որ հարթակներից չի միտինգների, այլ էն ներքևի տհաս-մհասի լակոտ-լուկուտից տեղեկություն ունենա ու մեկ էլ հանկարծ զարգանա ու սկսի հավակնել տեղ գրավել ձեր լակոտներից վեր։ Չէ։ Դուք կոմունիստներ չեք, սերժ-ռոբի նման (չնայած ինչու՞ չեք որ։ Լավ էլ էիք), ժողովրդավարներ եք ինքներդ ձեզ հորջորջել, այդ պատճառով կտրում եք ամեն ինչ արմատից, որ չունենաք երբևէ գլխացավանք դատարաններում հասուն մարդկանց հետ։Արա՜, ախչի՜ ՀՀՇ-ական, դեբի՜լ, հասունացումդ 20 տարի տեվեց, իսկ հարթակից ներքև կանգնածներիս վրա գուցե մի երկու հարյուր, և կարող էր այդպես չլինել, եթե ձեր փոխարեն տաղանդավորներ ու ազնիվներ կառավարեին, եթե դուք թույլ տայիք աղանդից մթագնած ձեր մոխրագույն մասսայից ներս մի միտք գոնե մեկ անգամ, որ 10 միլոնանոց ազգի մեջ եթե մեկ հոգու ալթերնատիվ չկա, ուրեմն մենք դեբիլ ենք բոլորս։ Լևոնին ալթերնատիվ չկան ունի նաև ենթագիտակցական մեսիջ.եթե չկա ալթերնատիվ Լևոնին, չկա ուրեմն ալթերնատիվ օրինակ՝ Դավիդ Շահ-Նազարյանին, կամ Ալիկ Արզ-Ումանյանին, կամ Լևոն-Արարատ-Դինամո Թիֆլիս Զուր-Աբյաններին, Փաշ-Ին-Յաններին և այլն, և այլն երկու, երբեմն անգամ երեք մեծատառավորներին։ՀԻՄԱ՜, երբ ձեր այլանդակությունը, ձեզնից ծիլ տված Ռոբ ու Սերժիկով հասու է անգամ իմ պես տհասին, և այևս ոչինիչ գաղտնի չէ, հայտնում եմ կանխավ, որ ծնկի եք բերվելու բոլորդ։ՏՀԱՍՆ ԱՐԹՆԱՑԵԼ ԷԾանոթություն 1 Հեղինակն ապրում է Շվեդական Թագավորությունում 1992 թվականից ու նկարագրած պատմություններից ոչ մեկն անձամբ չի վերապրել։ Նա թարգմանել է բազում պատմություն իր համաքաղաքացիների շվեդական ներգաղթով զբաղվող իշխանությունների, հոգեբուժների ու հոգեբանների ու փաստաբանների համար։ Վերոհիշյալ պատմությունները հարյուրավոր տարբեր պատմությունների սինթեզ են, բայց հիմնված են իրական դեպքերի վրա։ Բազում պատմության իրական լինելում հեղինակը համոզվել է Հայաստսանում իր ղեկավարած Ժողովրդավարությանը Նպաստում ծրագրի աշխատանքների ընթացքում արված սեփական ուսումնասիրությունների արդյունքում։ Ծանոթություն 2 Պատմությունները պատահած մարդկանց անունները հրապարակվել չեն կարող, որովհետև հեղինակը ստորագրել է պարտավորագիր լռելու, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել խոսելու դեպքում, ինչը չի խանգարում լայն հասարակությանը հայտնելու, որ եթե մի օր Հայաստանը դառնա ԵՄ-ի անդամ, Շվեդական արխիվներում պահպանվեղ հայերի գործերը քաղաքականից կդառնան քրեական և կլացեն Ղարաբաղ կոմիտեականների, համ լևոնական, համ ռոբական, համ սերժական սիրելիները։ Մոտ մեկ միլյոն մարդու նմանատիպ գործ կա եվրոպական և ամերիկյան արխիվներում։ Ռուսաստանի մասին հեղինակը տեղեկություն չունի, բացի նրանից իհարկե, որ ամեն օր հայ է սպանվում այնտեղ, իսկ ՖՍԲ-ն ունի Հայաստան բաժին, որտեղ աշխատում են մեր սիրասուն հայրենասեր հայրենակիցները։Ծանոթություն 3Շարժման առաջին օրերին հեղինակը 2 նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին անձնական, և շարժմանը, որտեղ ողջունել է շարժումը, հայտնել իր մասնակցությունն ու աջակցությունը, ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր կարող է վիրավորված լինեն գրքերում և այլուր գրածից, հայտնել է որ զինակիցների հետ վեճ չունի այլևս, կարևորում է պայքարը։Ներոզությունները հետ են վերցվում, վիրավորանքն ու հայհոյանքը տասնապատկվում են, ու որպեսզի չկարծի ոչ մի ուրիշ տհաս, բայց հեղինակից անշուշտ խելացի, որ սերժ-ռոբերթի պատվերն է կատարվում այստեղ (արդեն լսել եմ, համ էլ չեկիստական վարկաբեկման երկար տարիների փորձ ունեմ), հայտնվում է, որ բոլոր գրքերի, հոդվածների բոլորին ուղված վիրավերանքն ու հայհոյանքը հայրյուրապատկվում և ուղվում են սերժ-ռոբերթին-լևոնին։ Նրանք երեքը մեկ են։ Նրաց անունն է ԿգԲ:Շարժումը ողջունվում է առաջվա պես և ողջունվելու է։07.07.2008, Վաշինգտոն

Link to post
Share on other sites

Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը, լեգիտիմության բացը անմիջականորեն ազդում են արտաքին հարաբերությունների վրաՙ,- այսօր հայտարարեց ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը- Րաֆֆի Հովհաննիսյանին հաղորդեք մեկն ու մեկդ խնդրում եմ, որ ժողովրդավարության դեֆիցիտ ու լեգիտիմության բաց է նաև այն, որ դու տեղյակ ես վտարանդի գրողների և իմ անձնական այդ թվում քաղաքական պրոբլեմին, բայց համառորեն լռում ես ու լռում է այդ մասին քո կուսակցությունը տարիներ շարունակ։ Ձեր բարոյական գնահատականը թողնում ենք ձեզ ու դրանով հետաքրքրված հասարակությանը, բայց հայտնում ենք, որ ձեր արարքը համարում ենք կազմակերպված քրեական հանցագործության մասնակցություն և հետամուտ ենք լինելու դրա կանխմանն ու պատժմանը, եթե խելքդ գլուխդ չհավաքես։Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է.՚ ՀՀ-ում գործն ու խոսքը չեն համապատասխանումՙ:- Անհամբեր սպասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը համապատասխանի իրականությանը, և նա սկսի վարվել միաջազգայնորեն հայտնի ու բոլորովին ոչ սղված նորմերի համաձայն ու իրեն ընձեռած հնարավաորություններն օգտագործի կազմակերպված հանցագործությունը բացահայտելու ու դատապարտելու համար։

Link to post
Share on other sites
Հայաստանի ներքին պահվածքը, ժողովրդավարության դեֆիցիտը, լեգիտիմության բացը անմիջականորեն ազդում են արտաքին հարաբերությունների վրաՙ,- այսօր հայտարարեց ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը- Րաֆֆի Հովհաննիսյանին հաղորդեք մեկն ու մեկդ խնդրում եմ, որ ժողովրդավարության դեֆիցիտ ու լեգիտիմության բաց է նաև այն, որ դու տեղյակ ես վտարանդի գրողների և իմ անձնական այդ թվում քաղաքական պրոբլեմին, բայց համառորեն լռում ես ու լռում է այդ մասին քո կուսակցությունը տարիներ շարունակ։ Ձեր բարոյական գնահատականը թողնում ենք ձեզ ու դրանով հետաքրքրված հասարակությանը, բայց հայտնում ենք, որ ձեր արարքը համարում ենք կազմակերպված քրեական հանցագործության մասնակցություն և հետամուտ ենք լինելու դրա կանխմանն ու պատժմանը, եթե խելքդ գլուխդ չհավաքես։Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է.՚ ՀՀ-ում գործն ու խոսքը չեն համապատասխանումՙ:- Անհամբեր սպասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը համապատասխանի իրականությանը, և նա սկսի վարվել միաջազգայնորեն հայտնի ու բոլորովին ոչ սղված նորմերի համաձայն ու իրեն ընձեռած հնարավաորություններն օգտագործի կազմակերպված հանցագործությունը բացահայտելու ու դատապարտելու համար։
Վահե, քո կարծիքով Պրն. Հովհաննիսյանն էլ բան ու գործ չունի, պիտի զբաղվի արդարադատությունից փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործներո՞վ: Մի օր մի խելքը գլխին բան գրի, էլի:
Link to post
Share on other sites

Քրիստոնեության հանճարըԹերթերից մեկում կարդում եմ. «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «…ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբեւէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին եւ գրականությանը…»: Հիշեցի վարպետ Արա Բալիոզյանի խոսքերն այն մասին, որ ճանաչում է ֆաշիստ շուն շան որդուն մի ակնթարթում, որովհետև իրեն ծնել, մեծացրել, դաստիարակել ու կրթել են ֆաշիստ շուն շան որդի լինելու համար։ Հիշեցի, որովհետև սեփական շուն շան որդիս տեսավ մի ակնթարթում Քրիստոնեության հանճարը գիրքը որպես ֆաշիստական պրոպագանդա և դրա տարածման ետևում կանգնած, նորին սուրբ օծության անամոթաբար անվանվող շուն շան որդի Գարեգին կաթողիկոսին։08.07.2008, ՎաշինգտոնԾանոթություն. Հեղինակը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ քրիստոնեա է

Link to post
Share on other sites

anstoragir mi hertakan varvac xosqer shoxer matevosyani u levon zurabyani dem.axper konkret ban gites gri, nkers asec mi angam mek patmec, horoxpors txu het xosum ei asec, quchum kaynac lsel em... lurj chiharc nranum chi vor pashtpanum em veronshyal erkusin kam LTP in. uxxaki ndimaxosutyunn el petqa makardak u pastaci himnavorum unena

Link to post
Share on other sites
anstoragir mi hertakan varvac xosqer shoxer matevosyani u levon zurabyani dem.

axper konkret ban gites gri, nkers asec mi angam mek patmec, horoxpors txu het xosum ei asec, quchum kaynac lsel em... lurj chi

harc nranum chi vor pashtpanum em veronshyal erkusin kam LTP in. uxxaki ndimaxosutyunn el petqa makardak u pastaci himnavorum unena

http://nationalidea.am/publications.php?id=246

Link to post
Share on other sites

Շաբաթ, հունվար 28, 2006

Ինչ որ ժամանակ առաջ մի հայկական ֆոռում կար, որտեղ անդամներին ողջունելու փոխարեն հեռացնում էին անհեթեթ մեղանդրանքների պատճառով։ Անդամությունը նվազեց մինչև մնացին միայն հնազանդներն ու վերջապես ոչ ոք։ Եզրակացություն՝ օտարման քաղաքականությունը կարող է մահվան երաշխիքը լինել։

Բազմիցս հիշեցրել են ինձ հայ գրողներն ու գիտնականները, որ չեմ կարող համարվել հայ գրող, որովհետև գրում եմ անգլերեն։ Հայ, թե գվատեմալացի, թե հոթենթոտ գրող եմ՝ բացարձակ նշանակություն չունի իմ համար: Ինչու՞ պետք է հուզի ուրիշին, չեմ հասկանում, բացի իհարկե բնազդային պահանջին՝ օտարելուն, հեռացնելուն ու ապակողմնորոշելուն հագուրդ տալու համար։

Ժամանակակից ֆրասիցի բազում գրող ռումինացի, հրեա, ալժիրցի, իռլանդացի, չեխ են և անգամ հայ։ Ամերիկացի ամենահայտնի գրողներից ոմանք հրեաներ են։ Դա նրանից է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները որդեգրել են ներառման քաղաքականություն: Անվանեք խնդրում եմ հայերեն գրած մեկ այլազգի գրող։ Մի քանի տարուց հարցս կարող է հնչել հետևյալ կերպ. - Անվանեք խնդրում եմ մեն մի հատիկ հայ գրող։

Նրանց՝ ովքեր ասում են, որ չեմ կարող համեմատել Միացյալ Նահանգերն ու Ֆրանսիան փոքրիկ Հայաստանի հետ. - Այն ժամանակ, երբ ապրում էինք մեր աստեղային ժամը, Ֆրանսիան ու Ամերիական չկային։ Այն ինչ դարձրեց նրանց այն, ինչ դարձել են այսօր՝ ներառման քաղաքականությունն էր, և այն ինչ նվազեցրեց մեզ աննշանակության աստիճանի՝ օտարումն էր։

Օտարելու մեր քաղաքականությունն է նվազեցրել մեզ հավերժ զոհի և ստրուկ շան մակարդակին, կախված միշտ ուրիշների բարի կամքից ու անվերջ նրանց ենթակա։ Անհանդուրժողականությունն է արմատը օտարելու մեր բնազդի, որի շարունակական հետևանքն է մեր գավառամտությունը։ Իսկ լինել գավառամիտ կայսերական ուժերով բռնադատված աշխարհում, նշանակում է ինքնադատապարտվել աննշանության։

Արա Բալիոզյան

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
Շաբաթ, հունվար 28, 2006

Անվանեք խնդրում եմ հայերեն գրած մեկ այլազգի գրող։

Ահա առնվազն մեկը.

Աքպեր Յունուս օգլի Երևանլի (Սուլեյմանով) - հայաստանաբնակ թուրք գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, հայերեն մի շարք աշխատությունների հեղինակ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...