Jump to content

Моя тема


Recommended Posts

Здесь буду помещать мои переводы, минaтюры и разные другие радости.

Почти все были опубликованы года 3-4 назад в газетах и журналах.

Թե ոտքդ հանկարծ դեմ առնի քարին,

ՈՒ քեզ այդ պահին ոգնության չգամ,

Իմացիր, որ ես աշխարհում չկամ,

Թե լույս չվառեմ քո ճանապարհին:

Իմացիր, որ ես աշխարհում չկամ,

Թե ծարավ լինես դու ամռան շոգին,

Սրտիս աղբյուրը չհանեմ չտամ,

Թե ծով չդարձնեմ իմ սերը, հոգի՛ս,

Իմացիր, որ ես աշխարհում չկամ:

перевод

Если вдруг ты споткнешься на своем пути,

И я не прийду к тебе на помощь.

Не зажгу я лампу на твоем пути,

Знай, что нет меня уж на этом свете.

Если вдруг в пустыне ты захочешь воды,

И я не отдам сердца родник,

И любовь свою я не сделаю морем,

Знай, что нет меня уж на этом свете.

Если кто знает автора оригинала дайте знать.

Link to post
Share on other sites

Ասում են՝ մարդ երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ չի կորցրել զարմանալու ունակությունը, ասել է թե՝ քանի դեռ նկատում է շրջապատի հետաքրքիր երևույթները, բացահայտում է կյանքում նորանոր բաներ և դեռ շատ բաներ էլ ունի սովորելու այս կյանքում: Եթե այս միտքն իսկապես ճշմարտացի է, ապա ես սկսում եմ կասկածել, որ հավանաբար հոգեպես երբեք չեմ էլ ծերանալու, որովհետև հիմա զարմանում եմ օրական մի քանի անգամ և շարունակում եմ զարմանալ նորից և նորից: Զարմանում եմ ամեն առավոտ արևածագը տեսնելիս, զարմանում եմ նրա գեղեցկության և պայծառության վրա: Ամեն գարնան զարմանում եմ ծառերի ու ծաղիկների ծաղկելու և մարդկանց՝ հոգեպես վերածնվելու վրա: Ամեն անգամ Կոմիտաս լսելիս կամ Սևակ կարդալիս զարմանում եմ հեղինակի տաղանդի վրա: Զարմանում եմ թռչունների թռիչքի և ծովի ալիքների ճողփյունի վրա: Թեկուզ և ամեն օր շփվում եմ ընկերուհուս հետ, բայց էլի չեմ դադարում զարմանալ նրա համով-հոտով կատակների վրա: Զարմանում եմ, երբ լսում եմ անհեթեթ ենթադրություններ, անիմաստ բամբասանքներ և աննպատակ վեճեր: Զարմանում եմ մարդկային նվաստության, դաժանության և անշնորհքության վրա, նաև` մարդկային սիրո, կամքի և հավատի ուժի վրա:

Իրոք որ զարմանալի բաներ շատ կան մեր շրջապատում, և երբեմն ուղղակի զարմանում եմ, երբ մարդիկ չեն զարմանում...

Link to post
Share on other sites

Դու գոռում ես, բղավում ես, բարկանում, սակայն մտքովդ էլ չի անցնում, որ արտահայտվելու ամենալավ ձևը լռությունն է: Վիրավորում ես, հանդիմանում, մեղադրում, սակայն մտածե՞լ ես արդյոք, որ արհամարհանքի ամենալավ միջոցը լռությունն է: Կասես, որ հետո զղջալու ես, որ չես ասել, կուլ ես տվել, սակայն մեծերից մեկն ասել է. "Ես հաճախ եմ զղջացել ավելորդ խոսելու համար, և երբեք չեմ ափսոսել, որ լռել եմ": Արի դու էլ մի պահ քեզ մեծ զգա, մի պահ հավատա, որ չասված խոսքերդ քեզ չեն ծակծկելու, իսկ դիմացինիդ գուցե և փրկեն ավելորդ մտքերից: Այսօր դու էլ փորձիր ինձ նման լռել. չէ՞ որ ես լռում եմ: Լռում եմ, երբ զգում եմ, որ խոսքերն ավելորդ են, որ եթե նրանք մեկնարկեն էլ, միևնույն է, տեղ չեն հասնելու: Լռում եմ, երբ զգացմունքներս շատ ուժեղ են, քանի որ գիտեմ՝ սերը կամ ատելությունը բառերով չէ, որ պետք է արտահայտվեն: Լռում եմ նաև, երբ մյուսները բամբասում են կամ քննադատում. ոչ, չեմ լռում,պարզապես չեմ լսում: ՈՒղղակի ոմանք շաղակրատում են իմ փոխարեն էլ: Գուցե և ստիպված եմ, սակայն շատ ժամանակ լռում եմ, որովհետև համոզված եմ, որ ամենաուժեղը լուռ սերն է, լուռ ատելությունը, լուռ մեղադրանքն ու լուռ արհամարհանքը: Երևի ես հավատում եմ այն պոետին, որն ասում է՝ ամենալավ երգը լռությունն է...

Link to post
Share on other sites

Գուցե և ստիպված եմ, սակայն շատ ժամանակ լռում եմ, որովհետև համոզված եմ, որ ամենաուժեղը լուռ սերն է, լուռ ատելությունը, լուռ մեղադրանքն ու լուռ արհամարհանքը: Երևի ես հավատում եմ այն պոետին, որն ասում է՝ ամենալավ երգը լռությունն է...

:) Շատ ճիշտ խոսքեր են , լռությամբ խոսել, զգալ, սիրել, արհամարել ամեն մարդ չէ որ ընդունակ է

Ակամա հիշեցի իմ սիրած աֆորիզմը (չնայած ես այն համարյա թե չեմ մոռանում)_Si ce que tu veux dire est moins beau que le silence, tais-toi ! -Եթե այն, ինչ պատրաստվում ես ասել ավելի վատն է քան լռությունը ..., ուրեմն լռիր !

smally :flower:

Link to post
Share on other sites

:)

Здесь буду помещать мои переводы, минaтюры и разные другие радости.

Почти все были опубликованы года 3-4 назад в газетах и журналах.

:flower:

Ցանկալի կլիներ հեղինակներին նշել, եթե չի նշված, կընդունենք որ քոնն են:

"ով խցանում է ոգենչման աչքերն ու բերանը" - ոգեշնչման՞

Link to post
Share on other sites

Ցանկալի կլիներ հեղինակներին նշել, եթե չի նշված, կընդունենք որ քոնն են:

Hayeren banastegcutyan heghinakin, avagh, chgitem. Xndrel em forumum el kani angam indz ognel jshtel heghinaki anun@.

Mnacac@ imn e :)

:yes:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Երեխեք, գժվել եմ :)

Քեզ այսօր կողքս նստեցնելու եմ,

Սիրունանամ՝ սիրեցնելու եմ,

Երկար-երկար խոսեցնելու եմ,

ՈՒ մեկումեջ պաչեցնելու եմ:

Քեզ հին օրերը հիշեցնելու եմ,

Գիտե՞ս ապագայով վախեցնելու եմ,

Մի տխրիր, ծիծաղովս լցնելու եմ,

ՈՒ մի քիչ էլ գժվեցնելու եմ:

Հիվա՞նդ ես ինչ է՝ լավացնելու եմ,

Մատներդ հատ-հատ տաքացնելու եմ,

Բոլոր թշնամիներիդ վատացնելու եմ,

Մի՞թե հոգատարությամբ ձանձրացնելու եմ:

Երգեմ՝ հետս երգեցնելու եմ,

Մեջքս գրկիր՝ պարեցնելու եմ,

Թեյը տաք-տաք խմեցնելու եմ,

ՈՒշադիր ծածկեմ՝ քնեցնելու եմ:

Link to post
Share on other sites

ВЕСЕННЕЕ

Зима кончается,

Теряет власть.

И всё качается.

Играет вальс.

Здесь - лужа звёздная!

Я в ней стою!

И пахнет в воздухе

Надеждою.

Сплошные праздники,

Алейх Шалом!

Однообразие

Зимы прошло.

Витает в воздухе

Мой перегар.

О, лужа звёздная!

Аллах Акбар!

Стучится кровушка

В моём виске.

Держись, головушка,

Христос воскрес!

С цепи сорвавшийся,

Ликует ум.

О, губы влажные!

Рахат - лукум.

Анатолий Гринвальд

Գարնանային

Ձմեռն անցնում է,

Հանձնում է դիրքերը

Օդում պտտվում են

Վալսի հնչյունները:

Աստղային ջրափոս է,

Կանգնած եմ մեջը,

Օդում կարող ես շնչել

Ինքը՝ հույսը:

Մի գլուխ տոներ,

Ալե՛յխ Շալոմ,

Ձմռան պարապը

Էլ ո՞վ է հիշում:

Շնչեմ՝ կիմանաս,

Խմել եմ արաղ

Աստղային ջրափո՜ս,

Ալլա՛հ Աքբար:

Արյունս երակներումս

Ո՜նց տաքացավ,

Խելքս գլուխս պահեմ,

Քրիստոս հարյավ:

Կապերից արձակված՝

Մտքերս են հրճվում,

Ա՜խ, խոնավ շուրթեր`

Շաքար-լոխում:

Թարգմանեցի՝ ես :)

Link to post
Share on other sites

Էս էլ եմ փոքր ժամանակ գրել.

Դու դժվար զբաղմունք ես

Դու ինձ հետ ես ամեն օր և ամեն վայրկյան: Եվ քեզ պետք է ապրել այնպես, որ չկորչի ոչ մի վայրկյան և ոչ մի օր: Դու հաճախ մատուցում ես մեզ այնպիսի անհնարին անակնկալներ, իսկ երբեմն զրկում ես նրանից, ինչին սպասել էինք շատ երկար: Եվ քո անունն է կյանք:

Քեզ հաճախ վտանգում են, գրավ են դնում, երբեմն քեզանից հոգնում են, բայց, թերևս, ամենից շատ քեզ սիրում են: Քեզանից շատ բան են պահանջում, երբեմն նաև ստանում են բազում սպասումների և հուզումների գնով: Դու ինքդ հայտնա•ործությունների, բացթողումների, պայքարների, նվաճումների և հիասթափությունների մի շղթա ես, բայց առանց հուսահատության չէր լինի նաև սերը քո հանդեպ: Քեզ շատերն են ցանկանում երկարացնել, սակայն դու բնության պար•ևն ես, և քեզ հետ է վերցնում ինքը՝ բնությունը, իսկ մարդիկ այնքան են վախենում կորցնել քեզ: ուցե դու ինքնստինքյան ոչ բարիք ես, ոչ չարիք, այլ մի պահեստարան բարու և չարի, որտեղ ամեն ոք պետք է ընտրի այն, ինչ իրեն հոգեհարազատ է: Իսկ երբեմն այնքան դժվար է չսխալվել. չ՞է որ ընտրությունը ամենալավ և ամենաբարդ բանն է, որը դու մեզ տրամադրում ես: Մենք հաճախ քեզ չափում ենք այն ջանքերի •նով, որոնք մեզ դժվար են տրվել և ծանր են նստել մեզ վրա, սակայն մոռանում ենք այն պար•ևները, որոնք դու տվել ես մեզ հենց այնպես:

Հաճախ դժվար է որոշել քո նպատակը, բայց մենք ամեն ինչ անում ենք քեզ արժանավայել ապրելու համար: Եվ վերջիվերջո, դու ոչ ներկայացում ես և ոչ էլ տոն. դու ուղղակի դժվար զբաղմունք ես: Իսկ ես հաստատ գիտեմ՝ որպեսզի դու ինձ ժպտաս, ես էլ պետք է նվիրեմ քեզ իմ լավ տրամադրությունը:

Link to post
Share on other sites

Էս էլ եմ փոքր ժամանակ գրել.

Դե ասա փոքր ժամանակվանից արդեն խելացի ու տաղանադավոր պուճուրիկ ես եղել :kiss:

Հետաքրքիր մտքեր էին ի դեպ :flower: էլ չեմ ասում "Երեխեք, գժվել եմ "-ի մասին ....ցնցող էր :D

Link to post
Share on other sites

Դե ասա փոքր ժամանակվանից արդեն խելացի ու տաղանադավոր պուճուրիկ ես եղել :kiss:

Հետաքրքիր մտքեր էին ի դեպ :flower: էլ չեմ ասում "Երեխեք, գժվել եմ "-ի մասին ....ցնցող էր :D

Դրա վերնագիրը մնաց "Երեխեք, գժվել եմ"? :)

Փոքր ժամանակ ասելով մի 5 տարի առաջ, մանկապարտեզում էտենց բաների հետ հլա չունեի :lol:

Link to post
Share on other sites

Դու գոռում ես, բղավում ես, բարկանում, սակայն մտքովդ էլ չի անցնում, որ արտահայտվելու ամենալավ ձևը լռությունն է: Վիրավորում ես, հանդիմանում, մեղադրում, սակայն մտածե՞լ ես արդյոք, որ արհամարհանքի ամենալավ միջոցը լռությունն է: Կասես, որ հետո զղջալու ես, որ չես ասել, կուլ ես տվել, սակայն մեծերից մեկն ասել է. "Ես հաճախ եմ զղջացել ավելորդ խոսելու համար, և երբեք չեմ ափսոսել, որ լռել եմ": Արի դու էլ մի պահ քեզ մեծ զգա, մի պահ հավատա, որ չասված խոսքերդ քեզ չեն ծակծկելու, իսկ դիմացինիդ գուցե և փրկեն ավելորդ մտքերից: Այսօր դու էլ փորձիր ինձ նման լռել. չէ՞ որ ես լռում եմ: Լռում եմ, երբ զգում եմ, որ խոսքերն ավելորդ են, որ եթե նրանք մեկնարկեն էլ, միևնույն է, տեղ չեն հասնելու: Լռում եմ, երբ զգացմունքներս շատ ուժեղ են, քանի որ գիտեմ՝ սերը կամ ատելությունը բառերով չէ, որ պետք է արտահայտվեն: Լռում եմ նաև, երբ մյուսները բամբասում են կամ քննադատում. ոչ, չեմ լռում,պարզապես չեմ լսում: ՈՒղղակի ոմանք շաղակրատում են իմ փոխարեն էլ: Գուցե և ստիպված եմ, սակայն շատ ժամանակ լռում եմ, որովհետև համոզված եմ, որ ամենաուժեղը լուռ սերն է, լուռ ատելությունը, լուռ մեղադրանքն ու լուռ արհամարհանքը: Երևի ես հավատում եմ այն պոետին, որն ասում է՝ ամենալավ երգը լռությունն է...

Սմոլլի, ցնցված եմ: Բառերն անկարող են փոխանցել այն, ինչ զգացի կարդալիս այս տողերը:

Չգիտեմ, գուցե նրանից է, որ լռության թեման ինձ շատ մոտիկ:

Ասեմ քեզ, խոսքիդ խորությամբ Սևակին ես նման: Մինչև ոսկորներիս ողնուղեղը հասան խոսքերդ:

Անկեղծ շնորհակալ եմ քեզ: :flower:

Եվս մի բան. եթե դեմ չես օրագրիս մեջ տեղադրեմ գրածդ, իհարկե, հեղինակի անունի հետ միասին: :blush:

Edited by lost_in_the_rain
Link to post
Share on other sites

Սմոլլի, ցնցված եմ: Բառերն անկարող են փոխանցել այն, ինչ զգացի կարդալիս այս տողերը:

Չգիտեմ, գուցե նրանից է, որ լռության թեման ինձ շատ մոտիկ:

Ասեմ քեզ, խոսքիդ խորությամբ Սևակին ես նման: Մինչև ոսկորներիս ողնուղեղը հասան խոսքերդ:

Անկեղծ շնորհակալ եմ քեզ: :flower:

Եվս մի բան. եթե դեմ չես օրագրիս մեջ տեղադրեմ գրածդ, իհարկե, հեղինակի անունի հետ միասին: :blush:

Վայ, ջանա, էդ ես եմ ցնցված այսպիսի խոսքերից: Մենակ էս քո խոսքերի համար դա արժեր գրել: ;) Իհարկե վերցրու ու տեղադրիր

Link to post
Share on other sites

Վայ, ջանա, էդ ես եմ ցնցված այսպիսի խոսքերից: Մենակ էս քո խոսքերի համար դա արժեր գրել: ;) Իհարկե վերցրու ու տեղադրիր

Տեղադրեցի, մի բան էլ ավել :)

մի երկու միտք ել օրագրումս հայերեն գրեցի այդ տրամադրության տակ :)

շատ-շատ-շատ շնորհակալ եմ:

Սպասում եմ նորանոր մտքերիդ :)

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Էս էլ, մի հինգ տարի առաջ...

Չասված խոսքեր

Վերջերս ավելի ու ավելի եմ համոզվում նրանում, որ մարդկանց երջանկացնելու, բարձր տրամադրություն և ժպիտ առաջացնելու ամենալավ միջոցը ճիշտ և ժամանակին ասված խոսքերն են: Նկատի չունեմ անտեղի և շինծու խոսքերը, որոնց արհեստականությունն անմիջապես զգացվում է: Պարզապես, չգիտես ինչու, մենք կարծես թե վախենում ենք մի քիչ ավելի բարի երևալ, ավելի միամիտ, ինչու՞ չէ, ավելի ազնիվ: Մենք տառապում ենք, զգուշանում, վախենում, ինչպես ասում են, հաճախ հուսախաբության մեջ թվում է` սա աշխարհի վերջն է, մինչդեռ աշխարհից էլ մեծ մի վերք բուժելու համար բավական է միայն գտնել խոսքեր, ստիպել ինքներս մեզ և դիմացինին մտածել, որ ամենամեծ փոփոխությունները բերում են մեր ճակատագրի մեջ արտաքուստ կարևոր չթվացող իրերն ու հանգամանքները: Ուրեմն ինչու չբարիացնել մարդկանց հենց այդ խոսքերով, ինչու չասել, որ նրա սանրվածքը այսօր լավն է, աչքերը գեղեցիկ են, ժպիտը բարի է, և գուցե այնժամ կատարվի անհնարինը՝ թախծոտը ժպտա, հոգնածն արթնանա, անհավատը հավատա...

Link to post
Share on other sites

Եվ իմ ամենասիրելիներից մեկը :hehe:

Փաստն ու Բամբասանքը

Շատ հանդիպումներ այս կյանքում ուղղակի բացառվում են, սակայն պատկերացնենք մի պահ, որ հանդիպել են միմյանց Փաստն ու Բամբասանքը:

Հավանաբար, նրանց միջև կկայանա այսպիսի զրույց.

- Հը, ի՞նչ կա-չկա,- հարցնում է Փաստը:

- Այնքան նորություններ կան,- խորամանկորեն ժպտալով՝ պատասխանում է Բամ-բասանքը:- Ասում են՝ Նեղոսն իր հունը փոխել է, ԱՄՆ-ի նախագահը որոշել է ներում շնորհել բոլոր տեռորիստներին, իսկ երկրագունդն ուր որ է պայթելու է, քանզի մի մեծ երկնաքար է ընկնում նրա վրա,- հայտնում է Բամբասանքը մի շնչով:

- Իսկ ու՞ր են փաստերը,- խստորեն պահանջում է Փաստը:

- Փաստերը քիչ են եվ անհետաքրքիր,- հակառակվում է Բամբասանքը,- միշտ չէ, որ նրանք հարկավոր են:

- Դե, իհարկե, բամբասանքը ձնագնդի նման է. ինչքան շատ գլորվի, այնքան շատ կմեծանա: Մեկը մի բան լսում է, մի սուտ էլ իրենից ավելացնում եվ պատմում մյուսներին. ահա եվ պատրաստ է բամբասանքը: Իսկ ազնվությու՞նը, մարդասիրությու՞նը, ճշմարտացիությու՞նը, վերջապես փաստացիությու՞նը,-վրդովվում է Փաստը՝ մոռանալով, որ Բամբասանքի դեմ ամենալավ զենքը նրա հանդեպ լուռ արհամարհանքն է,- իսկ խի՞ղճը, ամո՞թը. չէ՞ որ ամոթը երբեմն արգելում է այն, ինչը չեն արգելում օրենքները:

Փաստն այսպես զայրանում է, փնթփնթում, վրդովվում, սակայն Բամբասանքն անդրդվելի է: Իսկ մարդի՞կ... նրանք նետվում են մեկ առաջինի կողմը, մեկ երկրորդի, սակայն, ինչպես տեսնում ենք, Բամբասանքը շատ ինքնավստահ է, իսկ որոշ մարդկանց կարծիքով՝ շատ ավելի հետաքրքիր: Գուցե հավերժ էլ շարունակվի Փաստի եվ Բամբասանքի այս վեճը, եթե մարդիկ չհիշեն, որ ճշմորտությունը միշտ վտանգավոր է ստորների, շահագործողների, կողոպտիչների ու սուտասանների իշխանության համար եվ վերջ չտան բամբասանքին՝ որոշելով, որ որպես փաստ ընդունելու են միայն փաստերը եվ դարձնելու են դրանք զենք բամբասանքի դեմ:: Իհարկե, եթե հավատում ես ճշմարտության զորությանը, պետք չէ համոզել. նա այնպես էլ կհաղթի, սակայն հաճախ դեպի այդ հաղթանակը տանող ճանապարհն է ամենադժվարինը: Չէ՞ որ ամեն մարդ, ինչպես եվ ամեն ժողովուրդ, իրավունք ունի ճշմարտության, ինչպես որ իրավունք ունի ապրելու, իրավունք ունի ինքնասիրության, հպարտության, ազատության ու երջանկության համար պայքարելու:

Link to post
Share on other sites

Если вдруг ты споткнешься на своем пути,

И я не прийду к тебе на помощь.

Не зажгу я лампу на твоем пути,

Знай, что нет меня уж на этом свете.

Если вдруг в пустыне ты захочешь воды,

И я не отдам сердца родник,

И любовь свою я не сделаю морем,

Знай, что нет меня уж на этом свете.

это гениально!

smally, хочу тебя попросить, можешь написать этот стих на армянском только английскими буквами?

(я не умею читать по армянски :blush: )

Edited by Hovo
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...