smally Posted March 11, 2006 Report Share Posted March 11, 2006 Երևանում վերջերս շատ են խոսում արտասահմանյան ֆիլմերի և մուլտիֆլմերի անհաջող թարգմանությունների մասին: Երեկ նայեցի դրանցից երկուսը. "Մադագասկար ջան, Մադագասկար" և "Փոս փորողը ինքն ա ... մուծում եսկալատրշչիկի վարձը" - այսպիսի մի բան: Մի խոսքով, նրանց համար ովքեր չեն տեսել սրանք, մանրամասնեմ: Մադագասկարը սկսվում է համարյա այսպես: Մուլտֆիլմի զեբրն ու առյուծն են խոսում: -Ապե, էս խի՞ ես լռվել ստե: -Ատամիս մեջ բան ա մտե, կարա՞ս օգնես, ախպեր: -Բաց բերանդ, ըհը, ըհը, մալադեեեց: Արաաա, ես ատամիդ մեջ ի՞նչ ա: -Նվեր ա քո համար: Դուրդ չի գալի՞: Արա, ես ի՞նչ լոմկա եր: -Լավն ա , ապեր, մանթրաշ մի ընկի: Եվ, հետո, մուլտֆիլմը լի է այնպիսի բառերով, ինչպիսին են: կայֆավատ, հասկընալ, ջոգել, աբլիցովկա անել, դովոդիտ անել, դաբիտ անել և այլն: ՀԻմա հարց է առաջանում. ի՞նչպես թարգմանել մի նախադասություն, որը, ասենք, ռուսները թարգմանել են "Хана тебе, чувак". Մյուս կողմից էլ, չեմ պատկերացնում թարգմանչի, որը վերցրել ու թարգմանել է դա:" Ջահել, կթքեմ վրեդ" Ասածս ինչ է. քանի գնում, խոսակցական հայերենը հեռանում է գրականից: ՈՒզում ենք մենք դա, թե չէ, բայց երբեմնի խորթ հնչող հելա - ն սկսել է նորմալ հնչել: Ի՞նչ անել: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted March 11, 2006 Report Share Posted March 11, 2006 Որտե՞ղ նայեցիր: Ինտերնետում կա՞: համ ել դավադիտ-ը ա-յով է գրվում: () Quote Link to post Share on other sites
Kars Posted March 11, 2006 Report Share Posted March 11, 2006 Ռուսերենից "Хана тебе, чувак" արտահայտությունը շատ հեշտ է թարգմանել հայերեն: Ահա, խնդրեմ՝ " ****** ******, **** " Quote Link to post Share on other sites
smally Posted March 11, 2006 Author Report Share Posted March 11, 2006 Զլյուկ ջան, փաստորեն մուլծիկը սարքել են ոչ թե որպես թարգմանություն երեխեքի համար, այլ որպես հումորային բան: Բայց ստացվել ա ռաբիզ լեզվի բառարան: Madagaskar@ hamovhotov.com-um դրած էր մի ժամանակ, հիմա կարծեմ չկա: Quote Link to post Share on other sites
zaratustra Posted March 12, 2006 Report Share Posted March 12, 2006 Ես էլ մտածում եմ` էս ինչ պիտի անենք Ինձ էլ է շատ անհանգստացնում ժարգոնը ճիշտ թարգմանելու այս պրոբլեմը... Ժարգոնը հայերեն թարգմանելու հիմնական դժվարությունը տեսնում եմ նրանում, որ եթե օրինակ ռուսը ֆիլմում, մուլտֆիլմում կամ հենց կյանքում կարող է ժարգոնով ազատ միտք արտահայտել` դիմացին մոտ շփոթմունք չառաջացնելով, ապա հայերենում այդպես չի. գուցե մեր ավանդապաշտությունը, բարոյական նորմե՞րն են ազդել մեր լեզվի այդ յուրահատկության վրա: Երբ լեզվի երկու ոճերը շատ են հեռանում միմյանցից, հայտնի երևույթ է արդյունքում կատարվում, բայց ես չեմ ուզում պատկերացնել, որ մի օր ներկայիս խոսակցական լեզուն կարող է դառնալ մի նոր "աշխարհաբար" Բայց այսպիսի բան էլ կա. տեսեք, մադագասկարը թարգմանել են լրիվ ժարգոնով, ստացվել է ամենատհաճ չգիտեմ ինչ, վախենում եմ մտացել անգամ, որ հայ երեխաները նայում են այդ մուլտը, սովորում, օգտագործում բառապաշարը , բայց խոսակցականը լրիվ գրական թարգմանելն էլ է ծիծաղելի, կամ էլ երբ գրականն ու ժարգոնը խառնում են իրար.. (օրինակ` "Бригада" ֆիլմի հայերեն թագմանության մեջ, "ԳՈՒՑԵ ռադտ քաշե՞ս", "շինիՐ ինձ"): Եվս մի "բայց". երբ հեռուստատեսությունը սկսեց ֆիլմերը հայերեն թարգմանել, համատարած ասում էին` ինչ անհաջողա, հայերեն չի լսվում... հետո սովորեցին հայերենին. որովհետև նախ մի կողմից պարզապես մեր ականջն էր հետ սովորել հայերենին, մյուս կողմից էլ` թարգմանությունների որակը կարծես թե սկսում է բարձրանալ: Ինձ թվում է` ամենաճիշտն այն է, որ գրական լեզուն ավելի հաճախ լսվի հեռուստատեսությամբ ու ռադիոյով, որովհետև երբ մի քանի սերունդ իրար հետևից լսեն այն, ինչ ճիշտ է, իրենք էլ բնական ձևով կսկսեն խոսել այդպես. այսինքն եկեք փորձենք մաքրել խոսակցական լեզուն, փոխենք նրա զարգացման հունը: Quote Link to post Share on other sites
smally Posted March 14, 2006 Author Report Share Posted March 14, 2006 Brigada - Quote Link to post Share on other sites
Gayane Posted March 29, 2006 Report Share Posted March 29, 2006 Համաձայնեմ zaratustra -i հետ:Ի դեպ , երբ ցանկանում ենք լավ էլ ստացվումա :Ես հիշում եմ ,որ կային ֆիլմեր առաջներում , թարգմանված ռուսերենից, որոնց հայկական տարբերակը ավելի լավ էր լսվում ,քան ռուսականը:Օրինակ ես եբեք չեմ կարողացել նայել "Ռոբինզոնը", կամ "Ռոստոմն ու Զոհրապը",կամ "Համլետը" ռուսերեն: Ինձ թվումա խնդիրը թե այս թե մյուս բնագավռներում միշտ նույն է - բարձորակ մասնագետների պակասությունը և իհարկե պահանջվող որակի չափանիշները :Նպատակը լավնա ,իրականացումը ոչ միշտ բավարար: Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 25, 2006 Report Share Posted May 25, 2006 Համաձայնեմ zaratustra -i հետ:Ի դեպ , երբ ցանկանում ենք լավ էլ ստացվումա :Ես հիշում եմ ,որ կային ֆիլմեր առաջներում , թարգմանված ռուսերենից, որոնց հայկական տարբերակը ավելի լավ էր լսվում ,քան ռուսականը:Օրինակ ես եբեք չեմ կարողացել նայել "Ռոբինզոնը", կամ "Ռոստոմն ու Զոհրապը",կամ "Համլետը" ռուսերեն: Ինձ թվումա խնդիրը թե այս թե մյուս բնագավռներում միշտ նույն է - բարձորակ մասնագետների պակասությունը և իհարկե պահանջվող որակի չափանիշները :Նպատակը լավնա ,իրականացումը ոչ միշտ բավարար: Ամեն ինչ մեր ձեռքում է: Այ օրինակ, Gayane, միտքդ ամբողջությամբ շարադրել ես գրական հայերենով, բայց ամեն տեղ օժանդակ բայն Ա-ն է, ինչո?ւ, շատ հետաքրքիր էր Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.