Jump to content

Berlin, 22-24.04.2006


Recommended Posts

Ապրիլի 22-ին, հաշվի չառնելով աշխարհի կարելի էր ասել ամենաակտիվ եւ բազմաքանակ թրքական համայնքը, ժամը 4-ից 9-ը մոտ 80-100 Մարդկանց ներկայությամբ կենդանացել էր Բեռլինի արեւմտյան կենտրոնում գտնվող Potsdamer Platz կոչվող հրապարակը:

Չեմ ուզում նկարագրել ամբողջ այլանդակությունը, որ այդ օրը ցուցաբերեցին մեր արեւմտյան հարեւանները, բայցեւայնպես ցույցը բարեհաջող անցավ եւ ավարտվեց, իսկ ընթացքում բաժանվեցին մի քանի հազար թռուցիկներ` ցեղասպանության պատմությունով եւ Հայաստանի ու Հայության պահանջներով:

Ցույցը պլանավորված էր Բրանդենբուրգյան դարպասների կողքը, Փարիզյան հրապարակում, բայց քանի որ ապրիլի 22-23-ին այդտեղ ամեն տարի տեղի է ունենում մանկական միջազգային փառատոնը` նիսան 23 անունով, մեզ առաջարկեցին այլ հրապարակ` Potsdamer Platz-ը, որն ի դեպ շատ ավելի ընդարձակ եւ մարդաշատ տեղ է:

Առաջին հայացքից աննշան թվացող մանկական փառատոնը կազմակերպվում է ամեն տարի EATA (European Assembly of turkisch Academics) -ի կողմից: Բայց դա էական չէ:

Առաջին երեք-չորս ժամը դրոշները (ոչ միայն հայկական, այլ նաեւ գերմանական) բռնած երիտասարդները պտտվում էին հրապարակում, կամ էլ կանգնած էին, բռնած երկու մեծ պաստառ. մեկը սովորական` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, իսկ մյուսն արդեն ավելի օրիգինալ` ՉՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ: Մնացածն էլ բաժանում էին թռուցիկները, կամ խոսում էին հետաքրքրվողների հետ, փորձելով մեկ-երկու րոպեում համառոտ պատկերացում ստեղծել եղեռնի մասին ու ընդհանրապես պարզաբանել ցույցի նպատակն ու Գերմանիայի դերը կոնֆլիկտի լուծման մեջ: Երբ մթնեց, վառվեցին մոմերը եւ շարվեցին գետնին խաչի տեսքով, իսկ շուրջը հավաքվածները սկզբից երաժշտություն միացնելու փորձ արեցին, որը կանխվեց ոստիկանի կողմից, հետո փորձեցին երգել ինքնուրույն:

Իհարկե թուրքերի պակաս էլ չզգացվեց: Որոշները` հիմնականում ջահել, Գերմանիայում ծնված եւ մեծացած, ընդունում եւ նույնիսկ ներողություն խնդրելու փորձեր էին անում, մնացածն էլ կամ բարձր արտահայտում էին իրենց դժգոհությունը, կամ էլ` նիսանից երեխաներով ու փուչիկներով վերադառնալով, միայն դառնորեն ժպտնում էին, երբ դրանց մեկնվում էր "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ" վերնագրով տեքստը: Չնայած վերցնում էին: Բայց թե վերցնող թուրքերից քանիսը գերմաներեն կարդալ գիտեր` հայտնի չէ: Կարելի է նաեւ նշել, որ այդ մի քանի ժամվա ընթացքում չորս անգամ հարսանքավոր մեքենաների շարաններ անցան, բարձր ազդանշանելով ու որոշ մեքենաներից թափահարելով թուրքական դրոշները:

Նկարները քիչ են, եւ ընդգրկում են հավաքվածներին միայն մասամբ: Նախ` ժողովուրդը միանգամից ցրվեց ամբողջ հրապարակով մեկ, երկրորդն էլ` ինձանից ինչ լուսանկարիչ:

post-16950-1145979431.jpg

post-16950-1145979557.jpg

Link to post
Share on other sites

Ապրիլի 23-ը ավելի կարճ տեւեց եւ նախատեսված էր միայն հայերի համար. ցավոք նկարներ չունեմ:

Ծրագիրը հետեւյալն էր. անմիջապես եկեղեցուց հետո, Հայ Տանը նախ կարդացվեց մի փոքր հատված Էդգար Հիլզենրաթի "Das Mдrchen vom letzten Gedanken" ("Վերջին մտքի մասին հեքիաթը") գրքից, ապա երեխաները ներկայացրեցին մեկ այլ հատված այդ նույն գրքից:

Ապա հյուրերի մեջ գտնվող Recep Maraşlı-ն ներկայացրեց իր ֆիլմը Ցեղասպանության մասին:

Մարաշլին ծագումով քուրդ է, ծնված Էրզրումում 1956 թվականին: Արվեստագետ է, գրող, նկարիչ եւ ռեժիսյոր: Առաջին անգամ ձերբակալվել է 16 տարեկան հասակում, երբ տարածել է Քուրդիստանի մասին թռուցիկներ: Իր թուրքիայում անցկացրած կյանքը կարելի է նկարագրել որպես ձերբակալությունների շարան, որոնց հետեւանքով Մարաշլին ընդհանուր առմամբ 14 տարի անցկացրել է բանտում: 1999 թվականից ապրում է Գերմանիայում, կնոջ հետ: Ունի մեկ որդի:

Ցավոք խոսում է միայն թուրքերեն, ուստի հարցերին պատասխանելու համար պետք եղավ թարգմանիչ:

Հայոց Ցեղասպանության մասին իմացել է բանտում:

recep_marasli.jpg

Link to post
Share on other sites

24-ին, ցավոք, չկարողացա ներկա լիենլ: Կազմակերպված էր մշակութային երեկո Բեռլինի հայկական համայնքի երգչախմբի, եւ մի քանի երիտասարդ երաժիշտների ներկայությամբ, այդ թվում նաեւ Հարություն Դալալյանի եւ Նարե Կարոյանի:

Բացի այդ գերմանական թատրոնի ամենահայտնի դերասանուհիներից մեկը` Jutta Lampe-ն կարդաց "Wir waren alle tot" Մենք բոլորս մահացել էինք, անունով ընթերցանություն:

Մնացածը` չգիտեմ: :/

Link to post
Share on other sites

Ապրեք !! Հասկանում եմ այդ թուրքաբնական քաղաքում ինչքան վտանգավոր է նման ցույցեր կազմակերպելը: Անցած տարի Բրյուսելում այս ցույցերի ժամանակ ահագին կռիվներ ու միջադեպեր եղան : թուրք բարբարոսը անգամ քաղաքակիրթ երկրներում բարբարոս էլ կմնա ...

Հատկապես ողջունելի է երեխաների մասնակցությունը ...

Սիրտս լցվեց էս նկարից

post-22196-1145985575.jpg

Link to post
Share on other sites

11 тысяч турок Германии за признание Геноцида армян

26.04.2006 20:03 GMT+04:00

/PanARMENIAN.Net/ В 2004 году председатель германской организации «Союз против геноцида», турецкий журналист Али Эктем собрал 11 тысяч подписей у проживающих в Германии турок, выступающих за признание Геноцида армян. Подписи были представлены парламентам как Германии, так и других европейских стран. По словам Али Эктема, первоочередной целью возглавляемой им организации является признание и осуждение Геноцида армян Турцией и турецким обществом. По его словам, эти подписи они представили прежде всего турецкому парламенту, однако власти его страны по сей день не дали никакого ответа.

«Вражда не может длиться вечно. Турция однажды должна смириться с фактом и признать Геноцид армян. Я уверен, что проживающие в Турции народы также осудят и признают эту реальность»,- подчеркнул Али Эктем. По его мнению, международным организациям в этом плане нужно многое сделать. «Они должны выступить посредниками в диалоге между турецким и армянским народами в вопросе ликвидации последствий геноцида», - считает Эктем.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...