Jump to content

Հայերեն խոսել

Հայրեն խոսել  

27 members have voted

  1. 1. Հայրեն խոսել

    • Այո
      24
    • Ոչ
      1
    • Все равно
      2

Recommended Posts

Նոյնը՝ զիս համար: :)

Երեւում է այստեղ մեզ անհասանելի ինչ-որ շատ ուրիշ խնդիրներ էլ կան: Լավ կլիներ՝ այդ ակնարկը չարվեր, եթե լիարժեք բացատրությունը չէր հետեւելու:

Բոլոր դեպքերում, մենք լուրջ խնդիրներ ունենք՝ ե՛ւ ազգի, ե՛ւ Եկեղեցու առջեւ ծառացած: Ուենք փոքրիկ Հայաստան եւ մեծ ու անկազմակերպ սփյուռք, դավանափոխ հայեր, ե՛ւ հայերենին կարոտ անձինք:

Link to post
Share on other sites
  • Replies 82
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Երեւում է այստեղ մեզ անհասանելի ինչ-որ շատ ուրիշ խնդիրներ էլ կան: Լավ կլիներ՝ այդ ակնարկը չարվեր, եթե լիարժեք բացատրությունը չէր հետեւելու:

Չէ, անհասկանալի խնդիրներ չկան: Պարզապես միառժամանակ ճամփորդելու է:

Երևի արդեն սկսել է, դրա համար էլ չի պատասխանել: Այսքան բան:

Link to post
Share on other sites
Ինչ կարծիք ունեք, չսկսե՞նք կամաց-կամաց այս բաժնում հայերեն գրել մեծամասնությամբ:

Ինչո՞ւ չէ։ Առանց վնասելու նպատակով՝ ամէն այս ռուսերէնը զիս կը ձանձրացնէ։

Link to post
Share on other sites
Ինչո՞ւ չէ։ Առանց վնասելու նպատակով՝ ամէն այս ռուսերէնը զիս կը ձանձրացնէ։

Ինձ բացատրեցին, որ այստեղ ռուսեռեն են գրում, որպեսզի հասկանալի լինի օտերներին: Կարծում եմ, որ օտարները մեզ չեն հարգի, երբ իմանան, որ իրենց հասկանալի լինելու համար մենք անհասկանալի ենք դառնում ինքներս մեզ:

Սովետի տարիներին պետական մակարդակով էին մեզ ճնշում ու ստորացնում, իսկ այսոր՝ օտրամոլությամբ:

Link to post
Share on other sites
Ինձ բացատրեցին, որ այստեղ ռուսեռեն են գրում, որպեսզի հասկանալի լինի օտերներին:

Իսկ ինձ համար անհասկանալի է,այս ֆորումը հայերին է,թե "օտար"ներինը:Կամ "օտար" ասելով ում նկատի ունեն ,այլազգիներին թե մեր հայրենակիցներին,որոնք դժվարանում են հայերեն գրել:Հասկանալի է մենք պետք է մտնենք իրենց դրության մեջ:Բայց ցավալին այն է,որ ֆորումը ամբողջովին փոխվում է ռուսերենի,մի 10% բացառությամբ:Հասարակ մի օրինակ մի քանի օր առաջ բացվել էր այդ թեման "Կարող է ահաբեկչությունը արդարացվել որևէ պարագայում" և նույնը ռուսերեն լեզվով"Можно ли оправдать терроризм?":Եվ եթե ուշադրություն դարձնեք կտեսնեք այն զարմանալի տարբերությունը այդ երկու թեմաների հանդեպ:Հայերենով գրված թեման նայել են 34 մարդ,պատասխանել միայն մեկը,իսկ ռուսերենով գրված թեման նայել են 198 մարդ,պատասխանել քսանը:Եվ չեմ կասկածում,այդ քսան հոգու 80% տոկոսը կարդում և գրում է հայերեն:Խնդրում եմ ինձ ներեք,բայց բոլորս միասին մտածենք գոնե դարձնենք 50-50:

Link to post
Share on other sites

Իմ կարծիքով պետք է աշխատենք,որ հայերեն լեզվով թեմաներ շատ բացվեն ֆորումում և ոչ թե առաջնությունը տանք ռուսերեն լեզվին և ամենակարևորը ֆորումցիների մասնակցություն է հնարավորինս:ՈՒ ոչ ոք թող չմտածի ,որ պետք է գրվի միայն հայերեն տառերով:Գրեք լատիներեն տառերով հայերեն,ինչու չէ նաև ռուսերեն,ովքեր կարդում են հայերեն,բայց դժվարանում գրել:Ինձ թվում է դա առիթ կհանդիսանա,որ ավելի շատ ֆորումցիներ կհաճախեն մեր հարգարժան Աիդա Սուրենովնայի մոտ:

Link to post
Share on other sites

Սիրելի Հայրենակիցք իմ,

շատ հրաշալի է, որ Հայերենի հանդեպ այսպիսի ջերմ վերաբերմունք ունեք: Ձեր ասածներին միայն մի կարեւոր “սիստեմային” հավելում ունեմ. մեր կայքը եւ մեր ֆորումը հասարակական աշխատանքի եւ նվիրումի արդյունք են: Մասնավորապես, Հայերենի դերը եւ նշանակությունը բարձրացնել ցանկացողներին խնդրում եմ… Հայերենի վերաբերյալ որեւե բան պահանջելուն զուգահեռ… ավելացնել սեփական հայաշունչ ներդրումը մեր ֆորումում: Առավել եւս, եթե բախտը ձեզ հնարավորություն է ընձեռել ժամանակին հայկական կրթություն ստանալու… մի բան, որից զուրկ են սփյուռքի մեր շատ հայրենակիցներ…

:hi

Link to post
Share on other sites

Լրիվ համաձայն եմ MiG-ի հետ այս հարցում:

Իրոք, եթե այդքան մտահոգված ենք ֆորումում հայերենի օգտագործման խնդրով, ավելի լավ չէ՞ր լինի, որ բոլորս ակտիվորեն մասկացեինք զանազան թեմաներում, հայերեն լեզվով, փոխանակ՝ կուտակվել այստեղ մի փոքրիկ խմբակով՝ ֆորումում օտար լեզուների օգտագործումը քննադատելու միակ նպատակով:

Իսկ ինչ վերաբերում է մեր այն սփյուռքահայ հայրենակիցներին, որոնց բախտ չի վիճակվել տիրապետել հայերենին՝ ապա խնդրում եմ նրանց թողնել հանգիստ և ներողամիտ գտնվել նրանց նկատմամբ, և թույլ տալ, որ նրանց հնարավորություն ընձեռվի գոնե օտար լեզուներով կապ պահպանել աշխարհասփյուռ հայության հետ՝ սույն ֆորումի շնորհիվ: :)

Link to post
Share on other sites

Հարգելի Միգ-35 և Կարս,սիրելի հայրենակիցներս ես ոչ մի բարոյական իրավուք չունեմ որևէ մեկին պարտադրեմ կամ պահանջեմ,որը և չեմ արել:Դա իմ կողմից միայն ցանկություն և առաջարկ էր:Այնպիսի տպավորություն ստեղծվեց,որ ես այդ ֆորումի ընդիմությունից եմ և ֆորումում եմ միայն քննադատելու համար :spor: :Ոչ, իմ սիրելի հայրենակիցներ :flag: :

Link to post
Share on other sites
Իսկ ինձ համար անհասկանալի է,այս ֆորումը հայերին է,թե "օտար"ներինը:Կամ "օտար" ասելով ում նկատի ունեն ,այլազգիներին թե մեր հայրենակիցներին,որոնք դժվարանում են հայերեն գրել:Հասկանալի է մենք պետք է մտնենք իրենց դրության մեջ:Բայց ցավալին այն է,որ ֆորումը ամբողջովին փոխվում է ռուսերենի,մի 10% բացառությամբ:Հասարակ մի օրինակ մի քանի օր առաջ բացվել էր այդ թեման "Կարող է ահաբեկչությունը արդարացվել որևէ պարագայում" և նույնը ռուսերեն լեզվով"Можно ли оправдать терроризм?":Եվ եթե ուշադրություն դարձնեք կտեսնեք այն զարմանալի տարբերությունը այդ երկու թեմաների հանդեպ:Հայերենով գրված թեման նայել են 34 մարդ,պատասխանել միայն մեկը,իսկ ռուսերենով գրված թեման նայել են 198 մարդ,պատասխանել քսանը:Եվ չեմ կասկածում,այդ քսան հոգու 80% տոկոսը կարդում և գրում է հայերեն:Խնդրում եմ ինձ ներեք,բայց բոլորս միասին մտածենք գոնե դարձնենք 50-50:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ հայերիս 90%-ը հայերեն չեն կարողանում գրել:

Թե՞ մեկ այլ բան....

Edited by Aram_D
Link to post
Share on other sites
Ինձ բացատրեցին, որ այստեղ ռուսեռեն են գրում, որպեսզի հասկանալի լինի օտերներին: Կարծում եմ, որ օտարները մեզ չեն հարգի, երբ իմանան, որ իրենց հասկանալի լինելու համար մենք անհասկանալի ենք դառնում ինքներս մեզ:

Սովետի տարիներին պետական մակարդակով էին մեզ ճնշում ու ստորացնում, իսկ այսոր՝ օտրամոլությամբ:

Այս պարագան կը հասկնամ, բայց չէ՞ք կրնար հայերէնի եւ ռուսերէնի կամ հայերէնի եւ անգլերէնի մէջ գրել:

Link to post
Share on other sites
Այս պարագան կը հասկնամ, բայց չէ՞ք կրնար հայերէնի եւ ռուսերէնի կամ հայերէնի եւ անգլերէնի մէջ գրել:

Ես լավ չեմ պատկերացնում Ձեր ասածը, ինչպե՞ս կարելի է հայերենի եւ անգլերենի, կամ հայերենի եւ ռուսերենի մեջ գրել: Այսինքն՝ նույնը ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն գրե՞լ:

Հարգանքներով՝ Արամ

Link to post
Share on other sites
Ես լավ չեմ պատկերացնում Ձեր ասածը, ինչպե՞ս կարելի է հայերենի եւ անգլերենի, կամ հայերենի եւ ռուսերենի մեջ գրել: Այսինքն՝ նույնը ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն գրե՞լ:

Հարգանքներով՝ Արամ

Ներողութիւն Արամ, ես ըսել կ'ուզէի, որ ինչ որ կ'ըսես ռուսերէնի կամ անգլերէնի մէջ, անգլերէնի թարգմանէ՛. ուրիշ կերպեր կան այս լեզուներուն միջեւ: Կը հասկնա՞ս հիմա: ;)

Link to post
Share on other sites
Ներողութիւն Արամ, ես ըսել կ'ուզէի, որ ինչ որ կ'ըսես ռուսերէնի կամ անգլերէնի մէջ, անգլերէնի թարգմանէ՛. ուրիշ կերպեր կան այս լեզուներուն միջեւ: Կը հասկնա՞ս հիմա: ;)

Հիմա հասկանում եմ:

Անգլերեն կարդում եմ, եթե միտքը շատ խրթին չէ: Գրելու հարցում կաղում եմ, քանի որ նկատել եմ, որ անգլերենը ունի իրեն հատուը լեզվամտածելակերպ, եւ իմ գրածը կարող է շատ պարզունակ տեսք ունենալ, եւ շատերը կծիծաղեն գրածիս վրա: Բայց դա խնդիր չէ:

Որքան հասկացա՝ շատ հայեր անգլերենով են միայն կարողանում հաղորդակցվել: Խնդիր չէ, կփորձենք հարմարվել:

Կարեւորը այն է, որ կարողանանք շատերին ներգրավել այս քննարկումների մեջ եւ շատ հրատապ հարցեր վեր հանել:

Երկրորդ՝ ով կարողանում է հայերեն գրել, առաջնահերթ՝ թող հայերեն գրի, հետո միայն՝ այլ լեզուներով: Շատերը ստիպված կլինեն հայերեն սովորել, դե ես էլ՝ անգլերեն:

Հարգանքներով

Link to post
Share on other sites

Տեր ողորմյա, Տեր ողորմյա,

Տեր ողորմյա, Տեր ողորմյա :

Ամենասուրբ երրորդություն :

Տուր աշխարհիս խաղաղություն :

Եվ հիվանդաց բժշկություն,

Ազգին հայոց սեր, միություն :

Տեր ողորմյա, Տեր ողորմյա,

Հիսուս Փրկիչ, մեզ ողորմյա :

Միայն Քեզ է կարոտում հոգիս,

Միայն Քեզ է աղոթում հոգիս,

Միայն Քեզ եմ ես սպասում,

Վառ հույսովդ եմ ես ապրում,

Այս մութ աշխարհում,

Այս սուտ աշխարհում:

Տեր ուղղիր իմ թույլ քայլերը,

Տուր նորից ինձ զորություն,

Որ հավատքով ընդունեմ ես,

Սուրբ Հոգվույդ խաղաղություն :

Հեռացրու խավար ամպերը,

Թող մրրիկը դադարի,

Եվ ժպտան փայլուն աստղերը,

Որ հոգիս միշտ Քեզ երգի :

Տեր, Դու մեր մեջ բնակվիր,

Առաջնորդիր մեզ միշտ

Ճամփաներով գերիմաստ,

Դեպ աղբյուրը բարի ......

Link to post
Share on other sites

Հարգելի Նավավար

Կարող ե՞ք պարզաբանել Ձեր միտքը, հատկապես ինչ եք ուզում ասել այդ քերթվածքով, եւ ինչո՞ւ է այդ ստեղծագործությունը մաս կազմում «Տէր ողորմեա» աղոթքին: Կապ ունի արդյո՞ք այս ամենը թեմայի հետ, որը քննարկվում է:

Link to post
Share on other sites

Կարդալով այս ամենը հիշեցի մի դեպք...

ռուսաստանում գնացքի մեջ եմ, մի հայ տղամարդ իր 2-3 տարեկան երեխայի հետ ռուսերեն էր խոսում, մենակ լսեիք այդ ռուսերենը, ծիծաղելի սխալներով ու ահավոր ակցենտով..

կերակրում է նրան..."կուշի...կուշի դարագոյ" ոչ մի խոսք հայերեն, կոխքից կինը ասում է հայերեն

-Սահա'կ, տուր ես կերակրեմ...

Նա էլ է ռուսերեն խոսում, բայց ավելի լավ քան ամուսինը, առանց սխալների...

Ապշել եմ..նայիր այս գոռոզներին, մտածում եմ....

Հ1- ով նայում եմ, լրագրողը մոտենում Երևանի բնակիչներին հարցնում թե ինչ են մտածում Երևանի մասին...

մի կին ասում է..

"յա նե զնայու մի իզ րասսի....ամուսինն է խոսում մի ահավոր , ծիծաղելի ակցենտով...հպարտ-հպարտ.."մի ժլաեմ արմյանսկի նարոդ վսյո խարաշո"...

երևում էր հայաստանից հեռացած ռուսաստանում ապրող մարդիկ էին...

Արտասահմանում մտնում էս հայկական եկեղեցի, շատ քիչ հայերեն կլսես, եթե լսես էլ..հայաստանում ծնված այնտեղ բնակվող հայերից...

ինչու ենք մենք այդքան գոռոզ..

ախր գոռոզությունը մեխք է Աստծու առաջ..

Աստված չի սիրում գոռոզ ազգերին...

մտածում էի այս ամենը...բայց չէի ուզում գրել...

գրեցի միայն աղոթքը...

Link to post
Share on other sites

Հիմա, երբ Ձեր մտածումները հայտնի դարձան, կարծես թե ամեն ինչ կարգին է: Միայն մի խնդրանք, հարգելի Նավավար, կանոնական աղոթքներին՝ ինքնաբուխ հավելումներ մի արեք: Առանձին աղոթելիս յուրաքանչյուրը կարող է իր խոսքերով, իրեն հարմար կերպով, ասել այն ամենը ինչ կամենում է, սակայն ընդհանրական աղոթքների պարագայում կան կանոններ, որոնք պետք չէ խախտել:

Այս դեպքում եւս, երբ Ձեր աղոթքները կարդալու են բազում մարդիկ, խնդրում եմ կանոնները պահպանել, հնարավոր է, որ ոմանք ենթադրեն, թե Ձեր գրածը մաս է կազմում կանոնական աղոթքի, որը մինչ այդ չեն իմացել:

Եւ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ եք ընտրել Նավավար անունը:

Link to post
Share on other sites

Հայերեն խոսել-չխոսելու խնդրիը շատ հայերի մոտ հոգեբանական բնույթ ունի, եւ կապված է այն բանի հետ, թէ որքանով են նրանք իրենց համարում մասը ավելի “բարձր հասարակության”, որտեղ “բարձր հասարակություն” ասելով ի նկատի ունենք, օրինակ`

- խորհրդային ռուսխոս խավը (որոնց համար Հայաստանը միայն գաղութ էր),

- ժամանակակից անգլիախոս ամերիկացված խավը (որոնց համար Հայաստանը մի գաղութի գաղութ է),

- եւ այլն…

Այսինքն որոշ հայեր հարերեն լեզվից խուսափում են, քանի որ չեն ուզում, ըստ իրենց, “գյուղացի”, “հետամնաց” երեւալ…

Յախք…

Link to post
Share on other sites
Հարգելի Միգ-35 չլինի որոշել էք անցնել ընդիմություն...lol :)

Հարգելի Armenia, իմ պոստինգում որտե՞ղ նկատեցիք դիմությանը կամ ընդդիմությանը հարելու միտում:

:lol:

Link to post
Share on other sites
Հարգելի Armenia, իմ պոստինգում որտե՞ղ նկատեցիք դիմությանը կամ ընդդիմությանը հարելու միտում:

:lol:

Հարգելի Միգ-35 դա իմ կողմից արված ընկերական շարժ էր:Որովհետև իմ պոստինգներում էլ չկար ընդիմության' հարելու միտում:Պարզապես հումորիս շարժառիթը Կարսի պոստինգներ:Լինենք լավ բարեկամներ........հարգանքներով Արմենիա:

"Լրիվ համաձայն եմ MiG-ի հետ այս հարցում:

Իրոք, եթե այդքան մտահոգված ենք ֆորումում հայերենի օգտագործման խնդրով, ավելի լավ չէ՞ր լինի, որ բոլորս ակտիվորեն մասկացեինք զանազան թեմաներում, հայերեն լեզվով, փոխանակ՝ կուտակվել այստեղ մի փոքրիկ խմբակով՝ ֆորումում օտար լեզուների օգտագործումը քննադատելու միակ նպատակով:

Իսկ ինչ վերաբերում է մեր այն սփյուռքահայ հայրենակիցներին, որոնց բախտ չի վիճակվել տիրապետել հայերենին՝ ապա խնդրում եմ նրանց թողնել հանգիստ և ներողամիտ գտնվել նրանց նկատմամբ, և թույլ տալ, որ նրանց հնարավորություն ընձեռվի գոնե օտար լեզուներով կապ պահպանել աշխարհասփյուռ հայության հետ՝ սույն ֆորումի շնորհիվ:"

Edited by Armenia

Ա էտօ զալատիե սլօվա!

:lol:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...