Jump to content

Երկքաղաքացիություն


Recommended Posts

Նախագիծ,http://www.yerkir.am/arm/Hajecakarg.pdf

Ինչ եք կարծում, ի՞նչքանով ե ճիշտ :hm:

Իմ քաղաքացիություններից մեկը ՀԱՅԱՍՏԱՆԻ չլինի, ծայրահեղ դեպքում կյանքի մահու հարց պետք է լինի , որ ուրիշ վերցնեի , բայց շատ շատ ուրախ եմ նման օրենքի համար : Հիմա երբ ամերիկացու հարցը առաջ գա, ՀԱՅԱՍՏԱՆԻՆիս ձեռք չեն տա )) :rolleyes:

Link to post
Share on other sites

Կներես, բայց Հայաստանի քաղաքացիությունը, ճշտով վերցրած, ինչիդ ա պետք? Հայաստանը թողնում գնում են ուրիշ երկիր, ասում են քաղաքացիությունս. Հայրենասիրության նոր ձև ա:

Link to post
Share on other sites

Կներես, բայց Հայաստանի քաղաքացիությունը, ճշտով վերցրած, ինչիդ ա պետք? Հայաստանը թողնում գնում են ուրիշ երկիր, ասում են քաղաքացիությունս. Հայրենասիրության նոր ձև ա:

Հայրենասիրության ձև չի , ես երկիրս լքելով հայրենասիրությունս չեմ կորցնում : Իմ երկիր լքելը ոչ իմ ցանկությունից ա կախված եղել ոչ էլ իմ լքել չլքելով : Ներում եմ , անտեղյակ ես : Երկիրս չեմ կապում լեն լփոշների հետ, որոնց պատճառով սոցիալապես անապահովությունից խույս տալու համար ծնողներս լքել են երկիրը, միյևնույն ժամանակ երեխաներին նորմալ կյանք ապահովելու նպատակով : Քաղաքացիությունս իմ համար հոգևոր հարստություն է, ի տարբերություն մնացած սուտի սիթիզենների : Կոնկրետ ինձ համար հենց հիմա փոփոխություն կամ ստատուսի բարելավվումը ոչինչ չի փոխի : Գրին քարդ ունեմ , բավ է : Սիթիզենից չեմ հրաժարվի , որովհետև ասել քեզ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ ինչների՞ս ա պետք , Էսի պետք ա : Հայաստանիս քաղաքացիությունը ունենամ չունենամ , ես հայրենասեր եմ, մեռնեմ երկիրս հողին ու ջրին : Եթե պետք է այս ամենը ձևական լինի , ուրեմն հայրենասեր մարդկանց 90% հայցական հոլով ձևի պարագա են .....

ճշտով վերցրաց ինձ համար իմ հայրենիքի քաղաքացիությունը աշխարհ ա : Կարողա ես քաղաքացի չլինեմ , բայց հազար քաղաքացու սեր ու հարգանքի կրկնակին ունենամ , հարցն էն ա.. որ ես լրիվ եմ ուզում, համ փաստացի ... համ հոգեպես. ճՇՏՈՎ ՎԵՐՑՐԱԾ , ԻՆՉԻ՞ Չէ ՈՐ ...

Edited by Ani
Link to post
Share on other sites

Հայրենասիրության ձև չի , ես երկիրս լքելով հայրենասիրությունս չեմ կորցնում : Իմ երկիր լքելը ոչ իմ ցանկությունից ա կախված եղել ոչ էլ իմ լքել չլքելով :

Քո պատմությանը մի քիչ ծանոթ եմ, և հոգուս վրա էդպիսի մեղք չեմ վերցնի, որ ասեմ, ինչի ես գնացել: Ես շատ եմ գրել այստեղ, որ ոչ մեկս էլ լավ կյանքից չենք թողել Հայաստանը: Այն էլ դու՝ Անի ջան: Կարոտի համը երկուսս էլ լավ գիտենք:

Հայաստանիս քաղաքացիությունը ունենամ չունենամ , ես հայրենասեր եմ, մեռնեմ երկիրս հողին ու ջրին :

Լավ, ջահել աղջիկ ես, սենց բառեր չի սազում: :rolleyes:

Link to post
Share on other sites

Smally джан, пожалуйста прими такой важный момент: для подавляющего большинства тех армян, кто не являеться граджанами Армении, указанная тобой постановка вопроса не имеет значения, ибо они негражданы Армении не по причине своих каких-то шагов (включая от’езд из Армении в трудные годы), а по той причине, что сами радились в других странах, или их родители уехали, когда те были еще детьми…

Так что вопрос: “Eсли для вас гражданство Армении ценное, почему же вы уехали из Армении?” не должен подменять собой суть дискуссии о двухгражданстве.

А основной момент тот, что 70% нашего народа живет за пределами Армении. 3аконадательное поле должно быть оформлено так, чтобы они имели максимально широкую связь с Арменией. А для этого введение двухгражданства безусловно положительный шаг (хотя и не панацея от всех бед, но безусловно положительный шаг). Это не мое только умозаключение, а практика проверенная всеми странами, у которых большая диаспора. :flower:

Link to post
Share on other sites

МИГ, а разве я сказала что-то против ДВОЙНОГО гражданства? Мое высказывание было только ответом Ани и тем, кто считает гражданство признаком патриотизма. Самообман.

А двойное гражданство отрицательным фактором БЫТь НЕ МОЖЕТ. Это и так понятно.

Link to post
Share on other sites

Լավ, ջահել աղջիկ ես, սենց բառեր չի սազում: :rolleyes:

Սազել չսազելուն նայում ու անձնագրով ամեն ինչով տրվում ենք ուրիշ երկրներին : Հետո ձևից եք խոսում Լիլ : :)

Link to post
Share on other sites

անձնագրով ամեն ինչով

ՄԻԳ ջան, Այ հենց այս երևույթի մասին եմ խոսում: Երբ մարդիկ մտածում են, որ անձնագիրը հայկական լինի, ուրիշ երկրի չեն տրվի, ամեն ինչով հայկական են, ապե: Անի, իմ մասին խոսք չկա, իմ անձնագիրն էլ, և էլի շաաատ բաներ հայկական են: Դեռ:

Link to post
Share on other sites

Смолли, мое замечание касалось твоего тезиса: “Հայաստանը թողնում գնում են ուրիշ երկիր, ասում են քաղաքացիությունս. Հայրենասիրության նոր ձև ա:”

Основная масса армян, живущих в Диаспоре, живут не в Армении не потому, что сами когда-то уехали из Армении, а потому, что родились в Диаспоре, или потому, что их увезли в младенческом возрасте… Поэтому рассмотрение данного тезиса в контексте данного топика не уместно. Оно уводит суть вопроса в сторону психологических переживаний hайастанцев, когда-то сделавших тяжелый психоогических выбор уехать отсюда… Это конечно очень важная тема, но это другая тема… :flower:

Link to post
Share on other sites

Так вот и я об этом. Это obviously было просто замечание, а не мое мнение по теме.

Тогда сотри как оффтопик, что ли. :ermm:

You know, I mean that’s no prob. Sorry for kinda aggressive remarks… :flower:

:)

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Այսօր շատերը վերադառնում են նաև այն պատճառով ,որ չեն կարողանում ստանալ ուրիշ երկրի քաղաքացիություն,կամ վռնդվում են...դե դա ուրիշ դեպքերում:

Ու կարծում եմ,դա էլ մի լավ կողմ է,դե դրա պատճառով ետ են գալիս:

Ուրեմն երկքաղաքացիությունը կխփի այս լավ կողմին... :hm:

Link to post
Share on other sites

Նրանք ետ են դառնում այլընրանք չունենալու պատճարով , ու նրանք արդեն հայաստանի քաղաքացիներ են.Այստեղ խոսքը նրանց մասին է օվքեր Հայաստանի քաղաքացիներ չեն, բայց ուզում են լինել, ուզում են ներդրումներ անել, սեփականութույն ունենալ իրենց անունով, մասնակցել հայաստանի կյանքին լիարյուն այլ ոչ տե հյուրի ստատուսով

Link to post
Share on other sites

Глава МИД Армении о двойном гражданстве: "Необходимо использовать упрощенный процесс"

В Ереване проходит двухдневная международная научная конференция "Двойное гражданство - альтернативное регулирование, экономические и социальные последствия". В приветственной речи министр иностранных дел Армении Вардан Осканян указал на необходимость использования по возможности более упрощенного процесса получения второго гражданства, "поскольку данный вопрос для Армении является одним из приоритетных".

27 ноября в Армении состоялся референдум по внесению поправок в Конституцию страны. Одним из поправок, нашедших место в документе, стал отказ от запрета на двойное гражданство. Отметим, что камнем преткновения в вопросе двойного гражданства являются проблемы воинской обязанности, налоговых обязательств, реализации избирательного права и другие. Отметим также, что в начале апреля текущего года депутаты фракции "АРФД" Левон Мкртчян и Армен Рустамян представили рабочий проект концепции закона Армении "О предоставлении армянам, проживающим за рубежом, статуса двойного гражданства".

Link to post
Share on other sites

Двойное гражданство играет большую роль в деле объединения интересов граждан РА и диаспоры

/PanARMENIAN.Net/ Вопрос двойного гражданства является одной из важнейших задач, стоящий в последнее время перед Арменией. Об этом заявил в Ереване министр иностранных дел РА Вардан Осканян. По словам, данная проблема вызывает большую обеспокоенность, поскольку касается всей армянской нации. «Двойное гражданство также играет большую роль в деле объединения интересов граждан Армении и диаспоры. Двойное гражданство является вопросом гордости и ответственности. Современное положение армянства, а именно разделенность на Армению и диаспору является навязанным положением», - заявил глава МИД РА.

По его словам, к этому армянский народ принудил ряд событий: Геноцид, установление советского строя, землетрясение и развал экономики после обретения независимости, война в Карабахе. «И сейчас Армения, как государство, должна вернуть гражданам, покинувшим страну все, что они потеряли. В настоящее время в Армении сформировалось новое государство-нация, которое необходимо сделать сильным и демократическим. Говоря о предоставлении армянам по происхождению двойного гражданства, нельзя забывать о том, что в данном направлении уже многое сделано и осталось урегулировать только вопросы службы в армии и права избирать и быть избранными», - подчеркнул Вардан Осканян, передает «Новости-Армения».

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԵՐԻ

Այլ պետության քաղաքացիությունից արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժարվել է ոչ թե սոսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու, այլեւ հայ ժողովրդի ներուժին եւ երկրի ապագային հավատալու, ներկայիս վիճակն ու շահերը հասկանալու դրդապատճառներով: Երկքաղաքացիությունը նա համարում է ողջ հայության կարեւոր խնդիրներից մեկը: «Սփյուռքի հետ մեր համախմբվածությունը նաեւ մեր հզորությունն է: Մեր խնդիրն է մարդկանց հայրենիք վերադարձնել զգացմունքների ու պատկանելության, այլ ոչ նրանց ֆիզիկական ներկայության առումով: Ես չափազանց ազատական եմ այս հարցում, քանզի կարծում եմ, որ երկքաղաքացիություն պետք է տալ Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկություն ունեցող բոլոր հայերին: Ես հասկանում եմ հարցի բոլոր նրբություններն ու բարդությունները, սակայն որոշում կայացնելիս մեկնակետը պետք է լինի հարցի ընդգրկուն պատկերացումը», ասաց նախարարը Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում հունիսի 17-18-ը կայացած «Երկքաղաքացիություն. այլընտրանքային կարգավորումներ, տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ» միջազգային համաժողովում:

«Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի» կազմակերպած համաժողովում հնչեցին հայրենադարձության ու երկքաղաքացիության իրավական, տնտեսական, սոցիալական երեւույթներն ու համաշխարհային փորձը վերլուծող բազմաթիվ զեկուցումներ՝ միջազգային ու հայաստանյան գիտնականների, փորձագետների, պետական ու հասարակական կառույցների ղեկավարների ընթերցմամբ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի հայերի միության քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, երկքաղաքացիությունը Հայաստանի համար վճռական նշանակություն չունեցող հանգամանք է: «Միշտ էլ անհրաժեշտ է եղել, որ Հայաստանի կառավարությունը հեշտացնի քաղաքացիություն ձեռք բերելը: Դա ընդունված է մեծ սփյուռք ունեցող բոլոր պետություններում: Գլխավորը երկքաղաքացիությունը չէ, այլ այն, որ երկրից դուրս ապրող հայերը հեշտությամբ այցելեն հայրենիք, ինչը կհեշտացնի բոլոր տեսակի հարցերը, ու բանակում ծառայելու կամ չծառայելու խնդիր չի առաջանա: Միանշանակ է, որ Հայաստանում ապրողները պետք է ծառայեն բանակում, իսկ սփյուռքի հայերը ունենան քաղաքացիություն, որը նրանց հնարավորություն կտա այստեղ ապահով բիզնեսով զբաղվելու: Սա է երկքաղաքացիության հիմնական գաղափարը»:

Երկքաղաքացիության հարցը քննելով միջազգային իրավունքի տեսանկյունից, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի փոխդեկան Վահան Բուռնազյանն առանձնացրեց Հայաստանի համար էական մի քանի հարցադրումներ:

«Ոչ մի պետություն միանգամից չի ընդունում երկքաղաքացիություն: Եթե Հայաստանն այսօր ձեւավորում է օրենսդրություն, ուրեմն հարցը պետք է դիտարկի երկրի շահերից ելնելով: Արդյոք երկքաղաքացիությունն արդեն իսկ գործո՞ւմ է մեր երկրում, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն ունեն հայաստանյան անձնագիր, սա երկքաղաքացիությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե ցանկանում ենք ինտեգրել սփյուռքին, արդյոք զինվորական ծառայության հարցը պե՞տք է համարենք սկզբունքային: Վերջինի հետ կապված հարցերը դիտարկվում են տարբեր կողմերից, հաշվի են առնվում դրա հեռահար նպատակներն ու հետեւանքները: Օրինակ, Մ. Նահանգներում տարբեր քաղաքացիների համար գործում են զինվորական ծառայության տարբեր ռեժիմներ, միավորումներ, որոնք դյուրին են դարձնում նրանց ինտեգրումը: Քաղաքական իրավունքների ի՞նչ սահմանափակումներ կարող են լինել երկրից դուրս բնակվող քաղաքացիների համար, արդարացի՞ է արդյոք նրանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքից զրկելը կամ շնորհելը, եթե նրանք ամբողջապես կապված չեն երկրի հետ, չեն մասնակցում քաղաքական կյանքին», ասաց նա, հավելելով, որ հայերը պետք է մտածեն երկքաղաքացիության դրական կողմերի մասին, քանի որ դրանց առավելությունները զգալի կլինեն հատկապես հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներում: Օրինակ, Հայաստանի շահերը պաշտպանելու համար Ռուսաստանում բնակվող հայերը կարող են դառնալ այդ երկրի քաղաքացիները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի քաղաքացիությունը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս փաստեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի հիմնական առանձնահատկությունը սփյուռքն է, որից անմիջականորեն կախված են հարցի լուծումները: Ներկա փուլում պետք է պարզել, թե ի՞նչ է երկքաղաքացիությունը Հայաստանի համար, միջազգային ո՞ր մոդելն է հայեցակարգային առումով ավելի նպատակահարմար. «Ի՞նչ նպատակ ենք մենք հետապնդում սփյուռքի հետ հարաբերություններում եւ ի՞նչ խնդիրներ ունենք մեր այն քաղաքացիների հետ, որոնք ջանում են դառնալ այլ երկրների քաղաքացիներ: Պետք է վերլուծել այս հարցերի դրական ու բացասական կողմերը, հնարավոր վտանգներն ու դրանց շրջանցման ուղիները: Դեռ վաղ է խոսել, թե ո՞ր մոդելն է ավելի ընդունելի Հայաստանի համար, քանի որ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները միշտ շաղկապված են»: Նրա համոզմամբ, զինծառայության հարցը լուծելու համար նախ պետք է վերաիմաստավորել այն, որպեսզի երիտասարդների համար ծառայությունը դառնա պատվաբեր պարտականություն, այլ ոչ՝ պատիժ: «Ցավոք, մեր հասարակությունը զինծառայությունը դեռեւս ընկալում է որպես պատիժ, սակայն եթե մենք նախընտրում ենք ապրել այս հողում, պարտավոր ենք դարձնել պատվավոր պարտականություն: Այս ուղղությամբ անելիքներ ունենք ու դրան կհասնենք շատ շուտով»: Նախարարը վստահաբար հայտնեց, որ երկքաղաքացիության օրենքը Հայաստանում կընդունվի ոչ ուշ, քան տարեվերջին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites
  • 3 months later...
Guest Guest12568

ԿԾԱՌԱՅԵ՞Ն ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԿՈՒՆԵՆԱ՞Ն ՀՈՂ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում երկքաղաքացիության հարցն անկախությունից ի վեր ամենաչարչրկվածներից է: Մոտեցումներն էլ խիստ բեւեռացված են՝ միանշանակ դրականից մինչեւ միանշանակ մերժողական: Կառավարությունում ձեռնամուխ են եղել համապատասխան օրենսդրության մշակմանը:

Երկքաղաքացիության օրենքն ինչպե՞ս է կարգավորելու զինվորական ծառայության, ընտրելու եւ ընտրվելու, սեփականության ձեռքբերման եւ մնացած այլ վիճելի հարցերը: Քանի որ Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի ժամանակ այս օրենքի վերաբերյալ կառավարության տեսակետներն էր ներկայացրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նրան էլ դիմեցինք պարզաբանումներ ստանալու համար: Ի պատասխան նախարարությունից տրամադրեցին այդ տեսակետները ներկայացնող գրավոր մանրամասներ:

Թերեւս ամենակարեւոր՝ զինվորական ծառայության հարցն ի՞նչ կարգավորում պետք է ստանա երկքաղաքացիության ընդունման դեպքում: Մասնավորապես առաջարկվում է հետեւյալը: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կցանկանան դառնալ նաեւ այլ պետության քաղաքացի, կդիտարկվեն որպես զուտ ՀՀ քաղաքացի եւ պարտավոր կլինեն զինվորական պարտադիր ծառայություն անցնել Հայաստանում: Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիներին, որոնք կցանկանան դառնալ նաեւ ՀՀ քաղաքացի, ապա նրանք կազատվեն Հայաստանում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց այն դեպքում միայն, եթե այլ երկրում անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն: Ընդ որում, այս դրույթը գործում է մինչեւ 27 տարեկանների համար, քանի որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը սահմանափակված է մինչեւ այդ տարիքը: Միաժամանակ, նկատի ունենալով մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակը, պատերազմի վտանգի դեպքում ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ենթակա լինեն զորակոչի:

Ընտրելու իրավունքը որոշակի տարանջատում է նախատեսում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տվյալ համայնքում ապրող երկքաղաքացին իրավունք պետք է ունենա մասնակցելու: Սակայն երկրի նախագահի կամ Ազգային ժողովի ընտրություններին երկքաղաքացիներն իրավունք կունենան մասնակցելու, եթե տվյալ պահին գտնվում են Հայաստանի տարածքում: Այսպես կոչված բացակայող, այսինքն այլ երկրի տարածքից քվեարկությունը բացառվում է:

Ընտրվելու իրավունքը տեղական ինքնակառավարման մարմիններում նույնպես չի սահմանափակվում՝ տվյալ համայնքում դարձյալ որոշակի բնակության ցենզի դեպքում: Սակայն երկքաղաքացիների՝ երկրի նախագահ կամ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում պետք է լինեն սահմանափակումներ:

Ի՞նչ պաշտոններ չեն կարող զբաղեցնել երկքաղաքացիները: Ներկայումս առաջարկվում է առնվազն սահմանափակել ուժային կառույցներում՝ բանակ, ոստիկանություն եւ ազգային անվտանգություն, բարձր պաշտոններ զբաղեցնելը: Հարկային եւ մաքսային պարտավորությունների կատարման առումով ընդհանրապես որեւէ նոր կարգավորում չի առաջարկվում, քանի որ արդեն իսկ գործող օրենսդրությամբ տարանջատում մտցված չէ ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրացիների միջեւ: Հետեւաբար տարանջատում սահմանելու անհրաժեշտություն չկա նաեւ միայն ՀՀ քաղաքացիների եւ երկքաղաքացիների միջեւ:

Օտարերկրացիների՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է եղել 1995 թ.-ի սահմանադրությամբ: Ներկայիս, բարեփոխված սահմանադրությամբ օտարերկրացիները կարող են հող ձեռք բերել բնակելի տան, արտադրական կամ հասարակական շինության կառուցման համար, բայց չեն կարող ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողեր: Երկքաղաքացիների համար առաջարկվում է վերացնել նաեւ այս արգելքը:

Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական պաշտպանություն երկքաղաքացիները կունենան, երբ կգտնվեն երրորդ երկրի տարածքում: Սակայն երբ գտնվեն երկրորդ քաղաքացիության երկրում, ապա Հայաստանի դիվանագիտական պաշտպանությունից չեն կարող օգտվել:

Առաջին անգամ փորձ է արվելու հստակեցնել, թե ովքեր են համարվում հայեր, նկատի ունենալով այն սահմանադրական դրույթը, ըստ որի ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով: Կառավարությունն ազգությունն առաջարկում է սահմանել այսպես՝ եթե անձն ունի հայ նախնիներ եւ կարող է դա ապացուցել:

Ընդհանուր առմամբ, ըստ արդարադատության նախարարի, երկքաղաքացիության վիճելի դրույթների առնչությամբ կառավարությունը որդեգրել է ազատական մոտեցումներ: Բացառություն է կազմել պարտադիր զինվորական ծառայության հարցը: Սակայն Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու եւ երկքաղաքացի դառնալու ցանկություն ունեցողների մեծ հոսք չի ակնկալվում մի քանի պատճառներով: Որո՞նք են դրանք:

Բանն այն է, որ օտարերկրացիները, դառնալով ՀՀ քաղաքացի, զրկվում են մի շարք իրավունքներից: Նախ՝ նրանք զրկվում են Հայաստանի տարածքում իրենց քաղաքացիության երկրորդ երկրի դիվանագիտական պաշտպանությունից օգտվելուց: Հայաստանում դատարանի կողմից դատապարտվելու դեպքում նրանք իրավունք չեն ունենում երկրորդ քաղաքացիության երկիր էքստրադիցիայի հավակնելուց: Կալանավորման եւ ձերբակալման դեպքում եւս նրանք զրկվում են երկրորդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչներին տեղեկացնելու իրավունքից: Եվ վերջապես, ձեռք բերելով Հայաստանի քաղաքացիություն, երկքաղաքացիություն ունեցողները դադարում են համարվել օտարերկրյա ներդնող եւ դառնում են ՀՀ քաղաքացի ներդնող: Սա դիտարկվում է որպես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու զսպող հանգամանքներից մեկը, քանի որ օտարերկրյա ներդրումները հաճախ պաշտպանված են լինում միջազգային երկկողմ պայմանագրերով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱԶԳ

Link to post
Share on other sites

Վերջը ենենց են անելու որ օրենքն ընդունելուց հետո ոչ ոք ցանկություն չունենա ընդունելու երկաղաքացիությունը, և այս օրենքը կկանգնի մյուս չաշխատող օրենքների կողքին.

կամ էլ միայն թոշակառուները կդառնան քաղաքացի :hm:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...