Meliq Posted July 15, 2006 Author Report Share Posted July 15, 2006 Էս էլ ուսանող վախտվա գժություններից ա: Այսօր երկինքը մաքուր է կրկին, Բայց ի?նձ ինչ, Իմ հոգին նա հո չի? մաքրի: Այսօր կրկին կգնամ ես Մի կույսի մոտ`այնպիսի մեկի, Որը մաքուր է այս երկնքի պես, Սերենադ կերգեմ գիշերվա կեսին Նրա կիսաբաց պատուհանի տակ, Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ, Որ ինքն է սրտիս տիրուհին միակ, Այնուհետև մի սենյակում, Ուր մթության կուսությունը չի խռովում Լույսի չնչին մի շող անգամ, Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր Սրբության նման: Վաղն էլ երկինքը մաքուր կլինի, Բայց ի?նձ ինչ, Իմ հոգին նա հո չի? մաքրի: Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted July 15, 2006 Report Share Posted July 15, 2006 Էս էլ ուսանող վախտվա գժություններից ա: Այսօր երկինքը մաքուր է կրկին, Բայց ի?նձ ինչ, Իմ հոգին նա հո չի? մաքրի: Այսօր կրկին կգնամ ես Մի կույսի մոտ`այնպիսի մեկի, Որը մաքուր է այս երկնքի պես, Սերենադ կերգեմ գիշերվա կեսին Նրա կիսաբաց պատուհանի տակ, Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ, Որ ինքն է սրտիս տիրուհին միակ, Այնուհետև մի սենյակում, Ուր մթության կուսությունը չի խռովում Լույսի չնչին մի շող անգամ, Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր Սրբության նման: Վաղն էլ երկինքը մաքուր կլինի, Բայց ի?նձ ինչ, Իմ հոգին նա հո չի? մաքրի: Meliq Скажи пусть подружку! Подружку с собой возьмет Quote Link to post Share on other sites
hayastan Posted July 15, 2006 Report Share Posted July 15, 2006 Dav jan esqan zhamanak chanachum em u kursi el chem vor senc taxandavor @nker unenq Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 16, 2006 Author Report Share Posted July 16, 2006 Meliq Скажи пусть подружку! Подружку с собой возьмет Ակսել ջան , անպայման կասեմ, բայց ախր էդ մութ սենյակը մի հատ ա: Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 16, 2006 Author Report Share Posted July 16, 2006 Dav jan esqan zhamanak chanachum em u kursi el chem vor senc taxandavor @nker unenq Վայ էս ում ախպերն ա~ : Բարեվ Վարդան ջան: Դէ ես ընդհատակյա հանճար եմ, ոչինչ : Ծանոթներից շատ քիչ մարդ գիտի, որ խզբղում եմ: Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 16, 2006 Author Report Share Posted July 16, 2006 Գիշե'ր, օ~վ իմ սեր, որքա~ն եմ սիրել քո աչքերը սև` ճիշտ իմ Մարիի աչերի նման քո աչքերը սև: Էլի դու միակ հարազատի պես իմ մենության մեջ ինձ հյուր ես եկել ու աննյութեղեն ու երազի պես իրական մարմնով ուսերս գրկել ու օրորում ես ու համբուրում ես ճակատս, ու ես... ու ես, սիրելիս... ես սիրում եմ քեզ, քեզ ու Մարիին: Չե?ս խանդում, գիշեր, դու իմ Մարիին, նա չի խանդում քեզ, իսկ ես մորենի դարձած մի անկեզ մխում եմ անվերջ, երբ նորից ու նոր պատկերացնում եմ, որ նրան էլ ես դու գրկում ինձ պես որ նրան էլ ես դու գրկում ինձ պես` այդպես սիրագար... Օ~, եթե քեզ պես նա ինձ էլ թույլ տար: Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 17, 2006 Author Report Share Posted July 17, 2006 (edited) ՊԵԳԱՍ Դեղնած անուրջներիս երամակի միջից Դուրս պրծավ Պեգաս անունով մի ձի, Միպահ թևածեց թևերով հոգնած, Ապա` սրնթաց գահավիժեց ցած: Նրան դեռևս հազար դար առաջ Ես սանձել էի մտքիս քաոսում, Կապանք չտեսած նժույգին այդ քաջ, Ես սարգել էի հլու անասուն, Ստիպել էի սպասել այնքան Մինչև կճախրի` ինխպես լեգենդում, Բայց ատոմային այս ցնդած դարում, Երբ բանաստեղծը զենք է վաճառում, Երբ վանականը մարդ է սպանում, Եվ ոստիկանը բանկ է թալանում, Նա դուրս էր պրծել երազիս միջից Եվ վիժեցրել էր իմ ճերմակաթյուր Երազանքները թռիչքի մասին: Edited July 17, 2006 by Meliq Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 23, 2006 Author Report Share Posted July 23, 2006 (edited) --------------------------------------------------------------------------------"Բավիղի մեջ" շարքիցԵս ընկել եմ բավիղի մեջհիվանդ եմմրսում եմցուրտ էդրսումմարդիկ իրար չեն ճանաչումմարդիկ իրար չեն հավատումմարդիկ իրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է ջահակիրը ջահը ձեռքինփայտացել էմարմինսչեն թաղիդրսումցուրտ էայնտեղմարդիկ իրար չեն ճանաչումմարդիկ իրար չեն հավատումմարդիկ իրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է աստղըէլ լույս չի տալիսջահըընկել է գետնինանշունչ դիակըոռնում էքամինսառն էդրսումլույսից կուրանում ենմարդիկիրար չեն ճանաչումիրար չեն հավատումիրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է …բավիղի մեջ… Edited July 23, 2006 by Meliq Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 25, 2006 Author Report Share Posted July 25, 2006 ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 1 "Լեռան քարոզ" շարքից Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն Ճշմարտության դեմ մեր ականջները, Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ, Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները: Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն i-mail-ներով, Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը, Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով, Այլև դրանց բացատրությամբ, Զառանցանքը կհամարվի ավագ որդին գիտակցության, Ուրախության ժամին մարդկանց կմատուցվի մի քիչ օփիում, Եվ կհղվեն ծափողջույններ ուրացողին Երկրի բոլոր դահլիճներում, Ոմանք էն հին "լավ տղերքից" "Ճիշտ աբրելու" համար մղվող պատերազմում Ոստիկանի համազգեստով պիտի շրջեն, Եվ սրանք դեռ բոլորը չեն… Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 25, 2006 Author Report Share Posted July 25, 2006 ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 2"Լեռան քարոզ" շարքիցԵրբ կգա օրը ինքնամաքրմանԵվ մենք կհիշենք մեր գործած Բոլոր կեղտոտ գործերը,Երբ որ ամոթը մամլիչի նմանԿսկսի ճզմել մեր հոգիները,Մեր խղճին կիջնի հարվածը վերջին.Ամենատես իր բարձունքիցՄեզ կժպտա ինքը՝ Տերը,Իբրև նշան՝Մեր մեղքերի վերջնական ու լրիվ ներման: Quote Link to post Share on other sites
Meliq Posted August 1, 2006 Author Report Share Posted August 1, 2006 Մերկ կնոջ ձանձրույթը Հախճապակյա մոխրամանի մեջ ծխացող ծխախոտի արծաթավուն ծուխը ցնդեց, հիմա նրա ամբողջ միտքը կլանել է առաստաղին նստած սարդը, կողք չի նայի. նա քնել է. զզվելի է այս ամենը, նույնիսկ գետնին ընկած գիրքը զզվելի է: Մեղավորը իր մարմինն է, ու անլուսին էս գիշերը, ու էս քամին, թեև քամին, միակն է , որ հաճելի է դեռ էս ժամին… Quote Link to post Share on other sites
Meliq Posted August 17, 2006 Author Report Share Posted August 17, 2006 Մի անգամ մի պոեմ գրեցի՝ "Ապոկալիպսիս". իմ առաջին պոեմն էր: Իդեան մի շատ լավ նկարչուհի էր տվել: Բայց այն չափից դուրս անձնական էր ու չափից դուրս մռայլ ու զզվելի,դրա համար էլ ուղղակի աղբարկղը նետեցի: Ես միշտ մտածել եմ, որ այն, ինչ ասում ես, և մանավանդ այն, ինչ գրւմ ես քո մասին այս կամ այն կերպ իրականություն է դառնում: Մի անգամ նույնիսկ ֆորումում այդպիսի թեմա բացեցի՝ "Խոսքի ուժը", բայց, ինչպես հաճախ պատահում է, մարդիկ լավ չհասկացան, թե ինչ էի ուզում ասել, կամ իրենց համար դա էական հարց չէր, ես էլ անիմաստ համարեցի քննարկումը: Այնուամենայնիվ չէի ուզում, որ "Ապոկալիպսիսը" "իրականանա", և ուղղակի աղբարկղը նետեցի, բայց, մեկ է, ճակատագրից չես փախչի: Էս բանաստեղծության երկրորդ հատվածի տողերի մի մասը էդ պոեմից են(հիշողությամբ): ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Ինչի՞ համար է էս ամեն ինչը: Էլի որերորդ անգամ կրկնվեց նույն պատմությունը: Եթե կա իմաստ, ինչու՞ է այդքան խորը թաքնվել: Եվ ո՞րն է գինը իմ երակների չթափված արյան. ունայնությու՞նը: Այսօր հերթական անգամ քնեցի չսիրածիս հետ, ու երազիս մեջ մորթեցի նրան: Էլի պատռեցի հինգ վայրկյան առաջ գրածս չքնաղ անմտությունը: Նաեցի դեռ նոր դպրոցն ավարտած կույսի աչքերին, և ինձ վախեցրեց այնտեղ կուտակված պոռնկությունը (և անկասկած ոչ առաջին անգամ): Էլի մի անգամ կշռաքարի տեղ օգտագործեցի ձեռքիս ածելին ու իմ ունեցած հույսի նշույլը. վերջինն ավելի ծանր դուրս եկավ, և ես ամեն ինչ թողեցի նույնը: Հինգ վայրկյան առաջ էլի ինչ որ տեղ՝ ինչ որ հեռավոր մի սոմալիում մեկը մահացավ՝ դեռ չճաշակած երջանկությունը, և մահվան պահին նա մտածում էր, թե արդյոք իրեն գոնե հիշու՞մ են: Հա՛, ես հիշում եմ, և ամեն անգամ հենց այն ժամանակ, երբ նա մեռնում է, բայց չէ՞ որ դա չէր նրա երազած երջանկությունը: Կինը ձանձրույթից նորից լքում է սիրած ամուսնուն գիշերվա կեսին, ու զանգում է ինձ, իսկ առավոտյան վերադառնում է, ու երկու օրից էլի նույն բանը: Երկրի նույն կետում նույն պատերազմը նույն պատրվակով էլի խլում է կյանքը ութամյա թուխլիկ ու համով այն աղջնակի, իսկ ես ու իմ հարևանը այդ նույն պահին տխրում ենք իմ մեքենայի նոր քերծվածքից (բայց ես գազա՞ն եմ): էլի մի անգամ կշրաքարի տեղ օգտագործում եմ ձեռքիս ածելին և իմ ունեցած հույսի նշույլը. և էլի՝ նույնը… Ի՞նչ եմ զառանցում ինչ որ հեռավոռ մի սոմալիում մեռնող ջահելի, կամ պատերազմում զոհված աղջկա և կարեկցանքի ու ցավի մասին: Այսօր մեկնում եմ (ո՛չ թղթի վրա, ո՛չ, իրականու՛մ, հե՛նց որ վերջացնեմ այս գրությունս): Թողնում եմ տունս ու բոլոր նրանց, որ ինձ սիրում եմ, Թողնում եմ թեթև քերծված մեքենաս, ես լքում եմ ինձ, և ես ազատ եմ. ես չունեմ ոչինչ՝ ո՛չ հույս, ո՛չ կարոտ, ո՛չ երջանկություն. ես չունեմ ոչինչ… արդեն մեկնում եմ, ձեզ կկարոտեմ, և մի օր, գուցե, կգաք երազիս: Գրեք ինձ. հասցես՝ Ապոկալիպսիս: Quote Link to post Share on other sites
Meliq Posted August 27, 2006 Author Report Share Posted August 27, 2006 ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒ՛ՅՐ ԻՄ Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ, նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ որ ներշնչանքի պահերին կիզիչ քո այտերի տեղ քարն եմ համբուրում, իմ շիրմաքարը. օ, երանություն, օ,՜ սարսափ, օ,՜գի՜ր… Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ խոզ Սատանան նստած գեհենում հետևում է ինձ. քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր: Ես անկարող եմ ինքս պայքարել իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք), աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել. ես քեզ իմ բոլոր երգերը կտամ: Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության քո ձայնի մեջ է: - Ես աղոթում եմ: Quote Link to post Share on other sites
Meliq Posted September 9, 2006 Author Report Share Posted September 9, 2006 ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒՅՐ ԻՄ ll Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ, նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ, որ այսօր նորից սառն ու ավերիչ մահվան մատներն եմ խանդով համբուրում քո այտերի տեղ. բայց ես մաքուր եմ. քու՛յր իմ, աղոթի՛ր մաքրության համար: Աղոթի՛ր, քու՛յր իմ, աղոթիր հիմա՛, որ մահը միայն որպես գիր մնա, որ Արտակի պես ես ել չդառնամ ինձ իսկ ղոստացված մահվան մարգարե: Ես չեմ ճաշակել երջանկությունը և վախենում եմ , որ ինձ խանգարեն ճանաչելու այն: Մի՛ թող խանգարեն, աղաչում եմ, քու՛յր, աղոթի՛ր մեռնող մաքրության համար: Իմ գրերի դեմ կատաղի պայքար ես հորիզոնից երկար եմ մղել, բայց անիմաստ է, անհնար, իզուր, իմ այդ պայքարը պարզապես խաղ էր: Դե աղոթի՛ր, քու՛յր, ես պատերազմել իմ գրերի դեմ ի վիճակի չեմ: -ես աղոթում եմ: Quote Link to post Share on other sites
Meliq Posted September 21, 2006 Author Report Share Posted September 21, 2006 Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ հեռուստացույցը նորից պտտեց ի՛մ նախագահի ճարտար ելույթը, և ես հպարտ եմ... և ես հպարտ եմ, որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների, այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների, ու նրանց հլու ստրուկի նման անխոնջ ծառայող, անամոթ, անկամ քծնողների ողջ բանակի վրա: Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ անկախության այն ընբռնման վրա, որ նրանք ունեն: Եվ ես հպարտ եմ, որ եթե անգամ էլ բան չմնա, ու էս անգամ էլ վարտիքս ծախեն պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա Բրյուսել ուղղարկեն, կամ էլ սերժական ոճով մշակեն ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում, նրա համար, որ չեմ գնահատում ձեռքբերումները... ազատությունը... մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի իմ մեջ ծփացող ազատությունը: Quote Link to post Share on other sites
Meliq Posted October 8, 2006 Author Report Share Posted October 8, 2006 (edited) "Լեռան քարոզ"-ից ՍՏԻՑ ՏՐԻՈԼԵՏ Սիրեցե՛ք սուտը, մարդի՛կ, Առանց դրա լավ չեք ապրի, Առանց դրա ձեզ չեն սիրի, Սիրեցեք սուտը, մարդիկ: Սուտը դեմքն է ձեր ես-երի, Ձեր խղճի մոդելը փոքրիկ: Սիրեցե՛ք սուտը, մարդի՛կ, Առանց դրա լավ չեք ապրի: Edited October 8, 2006 by Meliq Quote Link to post Share on other sites
smally Posted October 8, 2006 Report Share Posted October 8, 2006 Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ հեռուստացույցը նորից պտտեց ի՛մ նախագահի ճարտար ելույթը, և ես հպարտ եմ... և ես հպարտ եմ, որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների, այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների, ու նրանց հլու ստրուկի նման անխոնջ ծառայող, անամոթ, անկամ քծնողների ողջ բանակի վրա: Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ անկախության այն ընբռնման վրա, որ նրանք ունեն: Եվ ես հպարտ եմ, որ եթե անգամ էլ բան չմնա, ու էս անգամ էլ վարտիքս ծախեն պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա Բրյուսել ուղղարկեն, կամ էլ սերժական ոճով մշակեն ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում, նրա համար, որ չեմ գնահատում ձեռքբերումները... ազատությունը... մեկ է չեն ծախի ու չեն ղթայի իմ մեջ ծփացող ազատությունը: Հարգանքներիս խորագույն հավաստիքը Quote Link to post Share on other sites
Meliq Posted October 8, 2006 Author Report Share Posted October 8, 2006 Հարգանքներիս խորագույն հավաստիքը Մերսի, smally ջան, ճիշտն ասած սկզբում տատանվում էի` արժի սա էս ֆորումում դնել թե չէ, որովհետև մտածում էի էլի հայրենասիրական զգացմունքներով տոգորված ֆորումցիները վրա կտան : Ու շատ ուրախ եմ , որ գոնե մի հոգի էս ֆորումից հետս համաձայն է: Quote Link to post Share on other sites
smally Posted October 8, 2006 Report Share Posted October 8, 2006 http://forum.hayastan.com/index.php?s=&...st&p=632995 Դավիթ, էդ թեմայում սկզբում շատ կոպիտ էի գրել, հետո քո նման մտածեցի ինձ ինչ կանեն, կեսը ջնջեցի: Quote Link to post Share on other sites
SAS Posted October 10, 2006 Report Share Posted October 10, 2006 Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ հեռուստացույցը նորից պտտեց Էս ինչ շրջմոլիկ ու թռի-վռի հեռուստացույց ունեք... Quote Link to post Share on other sites
smally Posted October 10, 2006 Report Share Posted October 10, 2006 :lol: Ոչ թե պտտվեց, այլ պտտեց Quote Link to post Share on other sites
SAS Posted October 10, 2006 Report Share Posted October 10, 2006 :lol: Ոչ թե պտտվեց, այլ պտտեց Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»: Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"... Quote Link to post Share on other sites
smally Posted October 10, 2006 Report Share Posted October 10, 2006 Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»: Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"... Իհարկե, պոեզիայի հմայքն էլ հենց ստեղծագործական անակնկալների մեջ է: Для меня это литературный неологизм, в данном случае структурный в отличие от лексического. Quote Link to post Share on other sites
SAS Posted October 11, 2006 Report Share Posted October 11, 2006 Գրական նորաբանությունները սեփական լեզվի և լեզվամտածողության հենքի վրա են ստեղծում:Շատ հնարավոր է, որ որևէ մեկի համար Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ հեռուստացույցը նորից պտտեց ի՛մ նախագահի ճարտար ելույթը, ստեղծագործական անակնկալ է:Բայց մի՞թե այդ «կառուցվածքային նորաբանությունը» իմաստ չպետք է արտահայտի, կամ իմաստը հասկանալու համար ռուսերեն պետք է գիտենալ... Quote Link to post Share on other sites
Meliq Posted October 11, 2006 Author Report Share Posted October 11, 2006 (edited) Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»: Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"... SAS ջան, հիմա դու ընդհանուր իմաստը չես հավանել, ու քննադատելու համար հարմար տեղ համարել ես էս դարձվածքը? թե? իսկապես գտնում ես, որ հայերենում բառը պետք ա օգտագործվի մենակ ուղղակի իմաստով, իսկ մնացած դեպքերում այլ իմաստն ընդունելի է միայն արդեն կարծրացած ու արմատացած դարձվածքների դեպքում : Վստահ եմ, եթե գրեի. "ԶԱՐԹՆԵ'Ք, ՀԱՅԵ'Ր, ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՆՉՈՒՄ Է", քեզ մոտ բոլորովին հարց չեր առաջանա. "միթե բոլոր հայերը միաժամանակ քնած են" կամ "հայրենիքը ձայնալարեր ունի?, որ կանչի": Edited October 11, 2006 by Meliq Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.